Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կետադրությունը մեր ֆորումում համատարած խնդիր է , որոշեցի բացել այս թեման, որտեղ կպարզաբանվեն հայերենի կետադրության վերաբերյալ այն բոլոր հարցերը, որ հետաքրքրում են ֆորումի անդամներին։
Փաստորեն, մեզ մոտ՝ ֆորումում, առավել տարածված է հարցական նշանի սխալ կիրառությունը, որի վերաբերյալ առայժմ մի բան կասեմ. նախ և առաջ, հիշե՛ք, որ հայերենում հարցականը, ինչպես և շեշտը, հիմնականում դրվում է բառի վերջին ձայնավորի վրա։ Բացառություններից մեկը «միթե» բառն է։
Մի՞թե չեք ուզում ճիշտ կետադրել։
Կրկնում եմ. հայերենի կետադրության վերաբերյալ ձեզ հուզող բոլոր հարցերն ու կասկածները գրեք այստեղ։
Էջանիշներ