User Tag List

Էջ 1 9-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 130 հատից

Թեմա: Անտուան դը Սենտ էքզյուպերի, "Փոքրիկ իշխանը"

  1. #1
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Անտուան դը Սենտ էքզյուպերի, "Փոքրիկ իշխանը"

    Քանի որ նկատեցի, որ Մեր սիրելի գրքերն ու գրողները թեմայում ԱՆՏՈՒԱՆ ԴԸ ՍԵՆՏ էՔԶՅՈՒՊԵՐԻԻ "ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆԸ" ստեղծագործությունը շատերի կողմից է հարգված, մտածեցի, որ այստեղ կարող ենք քննարկել հենց այդ ստեղծագործությունը:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Manya (15.07.2009), Դատարկություն (29.12.2009)

  3. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ԱՆՏՈՒԱՆ ԴԸ ՍԵՆՏ էՔԶՅՈՒՊԵՐԻ, "ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆԸ"

    Իմ սիրած գրքերից էլ է:
    Երևի միակն է, որ մի քանի անգամ կարդացել եմ: Համարյա անգիր գիտեմ: Ես այնտեղ հարազատ մասեր շատ եմ գտել: Մեկ-մեկ ինձ նմանեցնում եմ կամակոր վարդին, երբեմն էլ Փոքրիկ իշխանին:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Katka (09.02.2010)

  5. #3
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ԱՆՏՈՒԱՆ ԴԸ ՍԵՆՏ էՔԶՅՈՒՊԵՐԻ, "ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆԸ"

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Իմ սիրած գրքերից էլ է:
    Երևի միակն է, որ մի քանի անգամ կարդացել եմ: Համարյա անգիր գիտեմ: Ես այնտեղ հարազատ մասեր շատ եմ գտել: Մեկ-մեկ ինձ նմանեցնում եմ կամակոր վարդին, երբեմն էլ Փոքրիկ իշխանին:
    Ուրախ եմ, որ մեր բանակից ես:
    Ի դեպ, երևի սխալ թեմայում եմ գրում, բայց իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ դու միայն կամակոր վարդին ես նման…

  6. #4
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ԱՆՏՈՒԱՆ ԴԸ ՍԵՆՏ էՔԶՅՈՒՊԵՐԻ, "ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆԸ"

    Իսկ ես փոքր տքրիքում բեմի վրա հենց փոքրիկ իշխանի դերում եմ եղել (ֆրանսերենով): Խայտառակ իրավիճակ էր

  7. #5
    Mixtum compositum (away) Riddle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    386
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ԱՆՏՈՒԱՆ ԴԸ ՍԵՆՏ էՔԶՅՈՒՊԵՐԻ, "ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆԸ"

    Աղվեսի կերպարն է շատ հուզիչ… Ընտելացման գաղափարը հոյակապ է ներկայացրել Էքզյուպերին:
    Ne inducas in tentationem...

  8. #6
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ԱՆՏՈՒԱՆ ԴԸ ՍԵՆՏ էՔԶՅՈՒՊԵՐԻ, "ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆԸ"

    Հատվածներ կուզեք

  9. #7
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Անտուան դը Սենտ էքզյուպերի, "Փոքրիկ իշխանը"

    Նախ շնորհակալություն հրաշալի գրքին նվիրված թեմայի համար, բայց կխնդրեի, որ որքան էլ որ մեծ գաղափարի, մեծ հեղինակի ու մեծ գրքի մասին ենք խոսում, թեմայի վերագրերը ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ՄԵԾԱՏԱՌԵՐՈՎ չգրել:

    Փոքրիկ իշխանի մասին շատ կարելի է խոսել. գիրք, որը նախատեսված է բոլոր տարիքային խմբերի համար, ընդ որում ամեն տարիքի մարդը իր մեկնաբանությունն է տալիս, յուրատեսակ է ընկալում նրա բովանդակությունը: Անձամբ ինձ համար դա աշխարհում գոյություն ունեցող ամենախոր փիլիսոփայություններից է: Եթե խոսենք կերպարների մասին, ապա իմ կարծիքով հաջողված են բացարձակապես բոլոր կերպարները, այդ թվում նույնիսկ բաոբաբի կերպարը, որտև ըստ իս դա էլ է կերպար:

    Ի դեպ անհամեստություն անեմ և հարց տամ: Ի՞նչ եք կարծում, գրքի հայերեն թարգմանությունը հաջողվա՞ծ է, հայերեն թարգմանությունում ընկալվու՞մ է հեղինակի ամբողջ միտքը:

    Հ.Գ. Թերևս ես բացառիկ իրավունք ունեմ գրքի հայերեն տարբերակը ինտերնետում տեղադրելու և ուրիշ ոչ մեկը: Պետք է մտածել այդ մասին

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. #8
    Mixtum compositum (away) Riddle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    386
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անտուան դը Սենտ էքզյուպերի, "Փոքրիկ իշխանը"

    Մեջբերում Chuk-ի խոսքերից
    Ի դեպ անհամեստություն անեմ և հարց տամ: Ի՞նչ եք կարծում, գրքի հայերեն թարգմանությունը հաջողվա՞ծ է, հայերեն թարգմանությունում ընկալվու՞մ է հեղինակի ամբողջ միտքը:
    Թարգմանությունը դուր է գալիս, բայց, բնականաբար, բնօրինակն ուրիշ է: Ինչպես բոլոր դեպքերում` վարդ ապակու տակ:
    Վերջին խմբագրող՝ Riddle: 09.09.2006, 14:03:
    Ne inducas in tentationem...

  11. #9
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անտուան դը Սենտ էքզյուպերի, "Փոքրիկ իշխանը"

    Ես էլ եմ այդ գրքի սիրահարներից։
    Այդ գիրքն առաջին անգամ լրջորեն կարդացել եմ 3-րդ կուրսում։ Մեր անգլերենի լեքսիկայի դասախոսն էր հանձնարարել, ուղղակի, բնականաբար, ծրագրից դուրս, որպեսզի հետո դասի ժամանակ միասին քննարկեինք։ Հիշում եմ, գիրքը վերցրեցի, նստեցի ու Արշակի հետ միասին միաժամանակ մի գրքից կարդում էինք։ Մի շնչում՝ առանց ընդմիջման, կարդացինք վերջացրինք։ Շատ տպավորիչ էր։ Դրանից հետո մոտ երկու տարի առաջ նորից եմ կարդացել (այս անգամ արդեն մենակ
    Չեմ հիշում, որ որևէ ուրիշ գրքի մեջ այդքան մաքրություն, բարություն, պարզություն ու անմիջականություն լիներ... ու կարդալիս ես էլ էի ինձ պատկերացնում փոքրիկ իշխանի կերպարի մեջ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  12. #10
    tranquility otar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    464
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անտուան դը Սենտ էքզյուպերի, "Փոքրիկ իշխանը"

    սիրում եմ...
    qui sine peccato est?

  13. #11
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անտուան դը Սենտ էքզյուպերի, "Փոքրիկ իշխանը"

    Մեջբերում Chuk-ի խոսքերից
    Ի դեպ անհամեստություն անեմ և հարց տամ: Ի՞նչ եք կարծում, գրքի հայերեն թարգմանությունը հաջողվա՞ծ է, հայերեն թարգմանությունում ընկալվու՞մ է հեղինակի ամբողջ միտքը:
    Արտ, քեզ կարծեմ մի անգամ (վաղուց) արդեն ասել եմ, որ որ ինձ շատ դուր է գալիս թարգմանությունը։ Ցավոք, բնագիրը կարդալու հնարավորություն չունեմ, որպեսզի կարողանամ թարգմանությունը համեմատել բնագրի հետ, քանի որ ֆրանսերենին չեմ տիրապետում, բայց թարգմանված տարբերակը՝ որպես առանձին վերցված գործ, բավականին հաջող եմ համարում։ Ի դեպ, ցանկացած թարգմանված գիրք կարդալիս ես միշտ հատուկ ուշադրություն եմ դարձնում նաև հենց թարգմանության որակի վրա (քանի որ ինքս մասնագիտությամբ լեզվաբան եմ ու թարգմանիչ), այսինքն՝ նույնիսկ եթե բնագիրն ինձ հասանելի չէ, գոնե կարող եմ դատել այն մասին, թե ինչպես է հնչում թարգմանված տարբերակը, որքանով է հայերեն և արդյոք մատչելի ու գրագետ լեզվով է գրված, և կարող եմ ասել, որ «Փոքրիկ Իշխանը» գրքի թարգմանությունն այն հազվագյուտ օրինակներից է, որ ինձ իրոք շատ է դուր եկել նշածս բոլոր առումներով։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  14. #12
    Անհայտ կորած.. Firegirl777-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.05.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,001
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անտուան դը Սենտ էքզյուպերի, "Փոքրիկ իշխանը"

    Այո ինձ էլ դուր գալիս ընտելացման գաղափարը, նաև շատ հիանալի պատկեր է գառնուկին նկարելու պատմությունը, ենբ փոքրիկ իշխանին դուր է գալիս արկղը, որի մեջ երևակայական գառնուկն էր, նաև մասնակցել եմ «Փոքրիկ իշխան» գրական մրցույթին ու գրավել երրորդ տեղը...

  15. #13
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անտուան դը Սենտ էքզյուպերի, "Փոքրիկ իշխանը"

    ես արդեն չեմ հիշում երբ եմ կարդացել , հիմա մեծ հաճույքով նորից կկարդայի , եթե մեկը ռուսերեն տարբերակն ունենա, ասեք լա՞վ ...

  16. #14
    Dangereuse Lionne_en_Chasse-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.05.2006
    Հասցե
    Quelque part dans le monde
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անտուան դը Սենտ էքզյուպերի, "Փոքրիկ իշխանը"

    Մեջբերում Chuk-ի խոսքերից

    Հ.Գ. Թերևս ես բացառիկ իրավունք ունեմ գրքի հայերեն տարբերակը ինտերնետում տեղադրելու և ուրիշ ոչ մեկը: Պետք է մտածել այդ մասին
    Chuk եթե հնարավորություն ունես և բացառիկ իրավունքն էլ միայն քոնն է, խնդրում եմ տեղադրիր: Հայերեն տարբերակը չեմ կարդացել, ուղղակի ահավոր հետաքրքիր է հայերենով կարդալը:
    Ֆրանսերեն, անգլերեն և ռուսերեն տարբերակները ես կարող եմ տեղադրել, եթե ցանկանում եք
    Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...

  17. #15
    Անհայտ կորած.. Firegirl777-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.05.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,001
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անտուան դը Սենտ էքզյուպերի, "Փոքրիկ իշխանը"

    Կիկի ես ունեմ, բայց այդ գրքի մեջ Անտուան Դե Սենտ Էկզյուպերիի մյուս պատմվածքներն էլ կան

Էջ 1 9-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. "domain" անուններ և հայկական Վեբ "hosting"
    Հեղինակ՝ khajvah, բաժին` Վեբ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 04.04.2012, 21:52
  2. Գրառումներ: 6
    Վերջինը: 03.01.2011, 00:21
  3. Սեմինարների մասնակցության հրավեր. "Science direct", "Scopus"։
    Հեղինակ՝ Ariadna, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 21
    Վերջինը: 23.11.2010, 17:42
  4. "Ազգայինն" versus "Սոցիալական խմբի"
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 14.12.2009, 01:48
  5. Ով է տեսել "Мятежный Дух" "Rebeldeway""Ըմբոստ Հոգի" սերիալը :
    Հեղինակ՝ ErrewayFanclub, բաժին` Սերիալներ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 05.02.2008, 20:49

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •