Հռոմ/հոռոմի ու Գոդերձական/Գուրջ-ի պահով լիովին համամիտ եմ: Ավելացնեմ, որ հիշատակված տարածքները հատկապես ուժեղ վրացականացան 13-րդ դարի վերջերից սկսա, երբ մոնղոլական ավերածություններն ու հիվանդությունները մեծ քանակությամբ հայեր ոչնչացրին, որոնց տեղը գրավեցին բուն Վրաստանից գաղթած վրացիները: Որ ամեն ինչ պարզ լինի ասեմ, որ վրացիները գաղթում էին հիշյալ տարածքներ, քանի որ այդ տարածքների տեր Սարգիս Ջակելին իր հողերը վերածել էր ինջուի /արտոնյալ հողի կարգավիճակ Մոնղոլական կայսրությունում/ և, ի տարբերություն Վրաստանի այլ մասերի, այս տարածքներում վիճակը ավելի տանելի էր... ԲԱցի այդ հենց ինքը` Սարգիս Ջակելին, վրացի էր ու բնականաբար պետք է խրախուսեր իր ազգի շատացումը այդ տարածքներում, որ ավելի ամրապնդեր իր դիրքերը...

Ինձ շատ է հետաքրքրում...
http://www.akumb.am/showthread.php?p...53#post1233553