Lion-ի խոսքերից
Բարև Ձեզ!
Ուրախ եմ Ձեզ հայտնելու, որ հաջողությամբ շարունակվում է <<Հայ ժողովրդի ռազական տարեգիրք>> մատենաշարի լույս ընծայումը: Նախորդ գրքերի վերաբերյալ ընթերցողներիս խիստ դրական արձագանքը ստիպում է ինձ ավելի արագացնել հերթական հատորների վրա աշխատանքը: Արդյունքում այս անգամ լույս է տեսել տարեգրքի միանգամից 4 հատոր.
1. Գիրք Տասներորդ (75-216)
2. Գիրք Տասնմեկերորդ (216-298)
3. Գիրք Տասներկուերորդ (298-337)
4. Գիրք Տասներեքերորդ (337-428)
Այս հատորներում քննարկվում է ռազմա-քաղաքական բուռն իրադարձություններով հագեցած մի ամբողջ դարաշրջան, որն ընդգրկում է Հայ Արշակունիների կրտսեր ճյուղի Մեծ Հայքի գահի վրա հաստատվելու ժամանակաշրջանի սկզբից մինչև Մեծ Հայքի թագավորության անկումը ընկած ժամանակահատվածը: Մասնավորապես.
1. Տասներորդ գրքում տրված է Երկուսի թագավորության ժամանակաշրջանի Հայ ժողովրդի ռազմական տարեգրությունը: Մանրամասն ներկայացված է.
• Հայպարթևա-Հռոմեական II պատերազմը (113-117),
• Հայպարթևա-Հռոմեական III պատերազմը (161-166),
• Հայպարթևա-Հռոմեական IV պատերազմը (186-198),
• ինչպես նաև Հյուսիսային I պատերազմը (198-199):
Գրքում արտացոլված է նաև Մեծ Հայքի թագավորության պայքարը Իբերիայի թագավորության վրա ազդեցությունը պահպանելու, ինչպես նաև Ալանական թագավորության սարմատների շարունակվող ներխուժումները կասեցնելու ուղղությամբ: Անդրադարձ է կատարվել նաև հռոմեական բանակի կազմում Հայ ռազմիկների մղած դաշնակցային մարտերին: Իրականացված վերլուծության և համաշխարհային պատմական սկզբնաղբյուրների հայտնած տվյալների համադրման արդյունքում տրվել է վերոհիշյալ իրադարձությունների ամբողջական համայնապատկերը, քանի որ հաճախ օտարազգի հեղինակներին խորթ են եղել հայկական աղբյուրները այդ իրադարձությունների վերաբերյալ և վերջիններս դրանք չեն օգտագործել իրենց աշխատությունների մեջ:
2. Տասնմեկերորդ գրքում տրված է Մեկի թագավորության ժամանակաշրջանի Հայ ժողովրդի ռազմական տարեգրությունը: Մանրամասն ներկայացված է
• Հայպարթևա-Հռոմեական V պատերազմը (216-217),
• Հայհռոմեա-Պարսկական պատերազմը (224-298),
• ինչպես նաև Հայկական Յոթերորդ համաշխարհային գերիշխանություն ծավալման և փլուզման տարեգրությունը (199-252):
Գրքում արտացոլված է նաև փոփոխված ռազմաքաղաքական պայմաններում Մեծ Հայքի թագավորության պայքարը Իբերիայի թագավորության դեմ, ինչպես նաև հռոմեական բանակի կազմում Հայ ռազմիկների մղած դաշնակցային մարտերի տարեգրությունը` մասնակցությունը մարտական գործողություններին Պալմիրայի իշխանության բանակի կազմում, հռոմեական բանակի կազմում Պալմիրայի իշխանության դեմ մղվող պայքարին, դեպի Հռոմեական կայսրության տարածք գերմանացիների, գոթերի, ֆրանկների, սարմատների ու գեթերի պարբերական ներխուժումների դեմ մղվող պատերազմներին և այլն: Հայրենական գրականության մեջ առաջին անգամ տրված և վերլուծված է նաև դեպի Հայաստան գոթերի արշավանքների տարեգրությունը:
Իրականացված վերլուծության և համաշխարհային պատմական սկզբնաղբյուրների հայտնած տվյալների համադրման արդյունքում տրվել է վերոհիշյալ իրադարձությունների ամբողջական համայնապատկերը, քանի որ հաճախ օտարազգի հեղինակներին խորթ են եղել հայկական աղբյուրները այդ իրադարձությունների վերաբերյալ և վերջիններս դրանք չեն օգտագործել իրենց աշխատությունների մեջ: Մասնավորապես նորովի է վերլուծված և նկարագրված Հայհռոմեա-Պարսկական պատերազմը, որի առանձին իրադարձություններ, որոնց մասին տվյալներ են տալիս հռոմեական հեղինակները, մասնագիտական գրականության մեջ բավականին հայտնի են, սակայն որոշ իրադարձություններ էլ, որոնք արտացոլված են հայկական աղբյուրներում, վերլուծված են ոչ բավարար: Գրքում փորձ է արվել տալ այդ պատերազմի ամբոջական պատկերը` օտար և հայ հեղինակների տվյալների համադրումով ու դրանց համեմատական վերլուծությամբ, քանի որ առաջիններին, ինչպես նաև նրանց աշխատությունները հիմք ընդունած ժամանակակից օտարազգի մասնագետներին, հիմնականում խորթ են եղել հայկական աղբյուրները այդ իրադարձությունների վերաբերյալ և վերջիններս դրանք չեն օգտագործել իրենց աշխատությունների մեջ:
3. Տասներկուրորդ գրքում տրված է Խաչի դյուցազունների ժամանակաշրջանի Հայ ժողովրդի ռազմական տարեգրությունը: Մանրամասն ներկայացված են.
• ընդհարումները, որոնք ծայր առան Մեծ Հայքի թագավորությունում քրիստոնեությունը, որպես պետական կրոն ընդունելու հետ կապված (301),
• Հյուսիսային II պատերազմը (313-315),
• Հյուսիսային III պատերազմը (335-336),
• Ինչպես նաև փոփոխված ռազմաքաղաքական պայմաններում Մեծ Հայքի թ
Էջանիշներ