Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....
Վայ, սխալվել եմ, բայց դե խմորի համար մի զրո ավել կամ պակաս ինչ կարևո՞ր է:
Լավ, հիմա գրեմ իմ իմացած խճողակը
1.
100գ. տոմատի մածուկ, 15-20 հատ ձիթապտուղ, 20գ. խոզապուխտ, 70գ. պանիր, 20գ. սունկ, 1 գլուխ սոխ:
2.
900գ. տավարի մանրացրած միս, 1թ.գ. մանրացրած սոխ, 1թ.գ. չորացրած թարխուն, 1 բաժակ տոմատի սոուս, 0.5 բաժակ շերտերով կտրտած սունկ, 1 բաժակ քերիչով անցկացրած պանիր, աղը՝ ըստ ճաշակի:
Միսը, աղը, սոխը, թարխունը և 3 ճ.գ. տոմատի սոուսը խառնել: Ստացված զանգվածից տապրաստել բլիթներ, որոնց չափը պետք է հավասար լինի պիցցայի չափին: Բլիթները տապակել մինչև կիսաեփ լինելը: Միսը դնել մի քիչ տաքացրած պիցցայի խմորի վրա, լցնել սունկը, պանիրը և տոմատի սոուսը:Թխել մինչև պանրրը հալվի:
բարի ախորժակ եթե դուրներդ գա, էլի կգրեմ
Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....
Առաջարկում եմ թեթև ու համեղ սալաթ
1 գլուխ մառոլը կտրատել ավելացնել 2-3 կանաչ կտրատած քաղցր պղպեղ , աղ , մաղադանոս , սամիթ մի քիչ լիմնաթթու և անպայման սև պղպեղ
ու ձեթ
այն և համեղ է և օգտակար
Love has an enemy, but it is already defeated!
Ասեմ իմ ամենասիրած աղցանը: Չգիտեմ ինչքանով է օգտակար, բայց շատ համեղ է:
1 տուփ խեցգետնի ձողիկներ,
1 տուփ եգիպտացորեն,
1 տուփ մայոնեզ,
0.5 բաժակ բրինձ,
մի քիչ մաղադանոս
աղ, սև պղպեղ
Բարի ախորժակ:
Հազար ու մի բաղադրատոմս եմ փորձել: Լավագույնը սա է` ամեն ինչից վերցնում ենք հավասար քանակաությամբ, նայած թե մեզ ինչքան գլազուր է պետք:
5ճ/գ կակաո
5 ճ/գ պեսոկ
5 ճ/գ ջուր
Եռացնում ենք, 1 ճ/գ ձեթ ավելացնում ու կրակն անջատում: Մի փոքր խառնելուց հետո փայլուն գլազուրը պատրաստ է:
Անուշ արեք
Ես ոչինչ չեմ ուզում...
Նոր նենց համով բան սարքեցի. մի հայ տղա էր սվորեցրել՝ իմանալով, որ բուսակեր եմ:
Ուրեմն էսպես, վերցնում եք երկու դդմիկ (կաբաչկի), անցկացնում եք քերիչով (ծյորկա անում), վրան ավելացնում եք մանր կտրտած սամիթ, աղ ու համեմունքներ՝ ըստ ճաշակի, և մեկ ու կես-երկու բաժակ ալյուր: Լավ խառնում եք զանգվածը՝ համոզվելով. որ ալյուրը բավականաչափ է լցված, և զանգվածը թանձր է: Թավայի վրա ձեթ եք լցնում, մի քիչ տաքացնում, հետո ստացված զանգվածից վերցնում եք մի գդալ ու լցնում թավային, այնպես, որ փոքրիկ կոտլետ ստացվի. ու տապակում եք: Նույն կերպ գդալ առ գդալ թավայի մեջ եք դնում ամբողջ զանգվածը: Այդքանից պիտի որ մի երեսուն փոքրիկ կոտլետ ստացվի:
Շատ համով է ուտվում թթվասերով:
Էս էլ տեսքը:
Հիշում եմ, երբ ճգնաժամոտ տարիներին մսեղեն չէր ճարվում, նման «կոտլետներ» հաճախ էինք պատրաստում։ Ի դեպ, փորձե՞լ ես հետը քերած կարտոֆիլ ու գազար խառնել, էլի շատ համով է ստացվում։
Հ.Գ. Առաջին անգամ փորձողներին խորհուրդ կտայի դդմիկի քերած զանգվածը լավ քամել, նոր հետո վրան ալյուր ավելացնել, այդպես նաև դդմիկի դառնությունը դուրս կգա։
Ով ինձ տոնական համով, ոչ մսային բաղադրատոմս կտա, նենց որ հարմար լինի տոնական սեղանին դնելու
ու համել որ գլխիս չտան էլի
Love has an enemy, but it is already defeated!
օգտակար է քանզի այնտեղ ձու կա և կանաչեղեն, թարմ մթերքից է պատրաստված,
Զարմանում եմ, որ ալյուրի նկատմամբ թերագնահատորեն եք վերաբերվում, չէ որ ցորենը և նրանից պատրաստված ալյուրը և նրանից էլ թխված հացը աշխարհում այն հազվագյուտ կերակուրներից է, որ եթե մարդ ամբողջ կյանքում միայն դա ուտի ոչ կհիվանդանա, ոչ կմահանա ու ոչ մի բանի պակաս օրգանիզմը չի զգա, մեկ էլ բրինձն է այդպես, իսկ նույնը փորձեք անել մեկ այլ մթերքի հետ
Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)
Էջանիշներ