User Tag List

Էջ 8 11-ից ԱռաջինԱռաջին ... 4567891011 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 106 համարից մինչև 120 համարի արդյունքները՝ ընդհանուր 152 հատից

Թեմա: Ճաշատեսակների բաղադրատոմսեր

  1. #106
    Մշտական անդամ ArmSOAD-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.09.2007
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    34
    Գրառումներ
    353
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խլահավի բույն Ես համահեղինակ եմ, գրառումն իմն է

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Safaryan (24.05.2011)

  3. #107
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,017
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ArmSOAD-ի խոսքերից Նայել գրառումը
    Խլահավի բույն Ես համահեղինակ եմ, գրառումն իմն է
    Շատ հետաքրքիր տեսք ունի քո ուտելիքը, իսկական թռչնի բույն է. սիրում եմ կրեատիվ ճաշատեսակներ:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ArmSOAD (04.04.2011), Meme (07.05.2011)

  5. #108
    Սկսնակ անդամ davtyanhasmik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.04.2011
    Գրառումներ
    31
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շերտավոր աղցան

    Բաղադրությունը
    2 հատ խաշած բազուկ,
    3 հատ խաշած գազար,
    2 հատ խաշած կարտոֆիլ,
    2 հատ խաշած ձու,
    100 գր. պանիր,
    1 հատ թթու խնձոր,
    2 պճեղ սխտոր,
    մայոնեզ,
    1 հատ սոխ,
    աղ:
    Պատրաստման եղանակները
    Աղցանի առաջին շերտը դնել քերիչով անցկացված կարտոֆիլը, մի քիչ մանրացված սոխ տարածել և յուրաքանչյուր շերտի արանքում քսել մայոնեզ: Երկրորդ շերտը դնել քերիչով անցկացված բազուկը, մի քիչ մանրացված սխտոր, մի քիչ աղ և կրկին մայոնեզել: Այնուհետև քերիչով անցկացված գազարը հետո մայոնեզ: Նույն հերթականությամբ խնձորը, հետո մայոնեզ: Վերջում ավելացնել քերիչով անցկացված պանիրը, ձուն և աղը ըստ ճաշակի:

  6. #109
    Վերելք aragats-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.02.2011
    Գրառումներ
    224
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուխա սիրողների համար

    Այս ձեւով պատրաստելը Ուկրաինայում տեսա, շատ համեղ ա ստացվում:

    Բաղադրությունը նույնն ա«ձուկ,բրինձ,կարտոֆիլ,... համեմունքներ ըստ նախասիրության»:

    Միայն եփվում է ոչ թե մաքուր ջրի, այլ՝ հավի արգանակի «բուլիոնի» մեջ, հավը եփելուց

    հետո հավի մսերը հանվում է եւ այդ արգանակի մեջ եփվում է մնացածը՝ ձուկ,կարտոֆիլ,

    բրինձ.....:

    Ես, որ հավի միս եւ դրա արգանակով ոչինչ չեմ ուտում, մեծ հաճույքով սա միշտ կերել եմ:

    Փորձեք, չեք փոշմանի:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ariadna (11.05.2011)

  8. #110
    Սկսնակ անդամ Parizuhi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2007
    Հասցե
    Վիրտուալ աշխարհ
    Տարիք
    39
    Գրառումներ
    30
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեխեեեեեեեեք, փնտրում եմ հավով ռուլետի բաղադրատոմս, ո՞վ գիտի կամ ո՞վ է սարքել:
    Ես մի անգամ կերել եմ, ահավոր համեղ էր...
    Սերը նման է հողմի,
    Չգիտենք՝ որտեղից կփչի:

  9. #111
    Peace loving Peace-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.06.2009
    Գրառումներ
    250
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կումպիր

    Վերցնում եք խոշոր չափի կարտոֆիլ, մի քանի կաթիլ ձեթ եք կաթեցնում, փաթաթում նրբաթիթեղով ու դնում ջեռոցը: Ջերմաստիճանը որքան բարձր, այնքան լավ: Ընթացքում մատով առանց նրբաթիթեղը բացելու սեղմում եք, եթե կարտոֆիլը եփված է փափուկ է լինում, եթե ոչ կոպիտ կամ կիսակոպիտ: Սպասում եք մինչև լավ փափուկ վիճակին հասնի (իմ ջեռոցը 240 աստիճան է, մոտավորապես մեկ ու կես ժամ է տևում): Եթե եփվել է, հանում եք նրբաթիթեղը ու կարտոֆիլին նորից վերադարձնում ջեռոց, մոտ կես ժամ, որպեսզի արտաքին շերտից կեղևը կարմրի, որից հետո մեջտեղից կիսում եք, բայց մինչև վերջ չէ, այնպես որ երկու մասի չբաժանվի, մեջը լցնում եք քերիչով անցկացրած հոլանդական պանիր, կարագ, աղ ու պատառաքաղով ճզմում, միառժամանակ կառավարելով, որ ճզմված զանգվածը կեղևի միջից դուրս չգա, կեղևը իր ամանը պետք է լինի: Հեշտությամբ լինում է:

    Պատրաստում եք ձեր սիրած ցանկացած տեսակի աղցան/ներ, ցանկալի է չորս հինգ տեսակ, ամեն մեկից մի-քիչ մի-քիչ լցնում եք վրան ու բարի ախորժակ:

    Վերջին խմբագրող՝ Peace: 16.04.2013, 17:03:
    Ամեն ինչի շատը լավ չէ:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մանուլ (16.04.2013)

  11. #112
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես սոխի սիրահար չեմ, բավականին անտարբեր եմ, ճաշի ու սալաթների մեջ եղած սոխին դեմ չեմ, ուտում եմ, բայց առանձնապես շատ էլ չեմ սիրում:

    Մի քանի անգամ ճաշարանում ժարիտ արած գլուխ սոխեր տեսա, մտքիս մեջ ասի, ով ա գժվել սա ուտի, թողի, կողքով անցա: Բայց պարզվեց, որ էդ գլուխ սոխերը շատ էլ պոպուլյար են, մի օր որոշեցի ես էլ փորձել...

    Վա՜խ, էդ ինչ էր...

    Պատկերացրեք կծում եք փափուկ սոխը ու մեկ էլ մեջն եղած կիսաթանձր քաղցրադառն հյութը լցվում է բերանդ, էդ ի՜նչ աննկարագրելի ու երկնային համ էր, էդ ի՜նչ անմոռանալի զգացմունք: Հիմա հենց էդ սոխերից ա լինում, պարտադիր վերցնում եմ, ու ջհանդամին, որ հետո ամբողջ օրը իզժոգայից մեռնում եմ, ես էդ համը ուրիշ ոչ մի բանի հետ չեմ փոխարինի:

    Ինտերնետում մի քանի ռեցեպտ գտա, ոչ մեկը դեռ չեմ փորձել, բայց պիտի որ համով ստացվի:

    Cipolline Borettane in Agridolce

    Ուրեմն պետք է.
    1. 1կգ բորետտանե տեսակի սոխ (Հայաստանում պիտի որ ճարվի, փոքր, տափակ, սպիտակ սոխեր են)
    2. 100մլ ջուր
    3. 4 ճաշի գդալ քացախ (նախընտրելի է բալզամիկ)
    4. Ձիթապտղի յուղ
    5. 2 ճաշի գդալ շաքար
    6. աղ, պղպեղ

    Սոխը մաքրելուց (առանց կտրելու, ամբողջական) հետո մի քանի րոպե ուժեղ կրակի տակ տապակում եք թավայում՝ ձիթապտղի յուղով: Մեկ այլ ամանի մեջ խառնեք ջուրը, քացախը, շաքարը, աղն ու պղպեղը, ավելացրեք թավայի մեջ եղած սոխին, կրակը թուլացրեք ու եփեք մոտ 30 րոպե ժամանակ առ ժամանակ սոխերը շուռ տալով, մինչև սոխը եփվի (բայց չկճպվի): Եփվելուց հետո ուժեղ կրակի տակ մի քանի րոպե սոխերը կրկին կարմրացրեք ու պատրաստ է:

    I may be paranoid but no android!

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (30.01.2014), Նաիրուհի (30.01.2014)

  13. #113
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամենասիրածս բաղադրատոմսերից մեկը, որը շատ հեշտ է պատրաստել:

    Ռոզմարինով կարտոֆիլ

    Անհրաժեշտ է.
    Կարտոֆիլ
    Ցելոֆանե տոպրակ
    Կարմիր կծու պղպեղ
    Ռոզմարին
    Օրիգանո (հայերենը չգիտեմ ոնց է)
    1 գլուխ սպիտակ սոխ
    Պաքսիմատ
    Ձեթ
    Աղ

    Կարտոֆիլը մեծ քառակուսիներով կտրտել, լցնել տոպրակի մեջ: Ավելացնել աղը, կարմիր պղպեղը, ռոզմարինը, օրեգանոն ու պաքսիմատը ու մի լավ խառնել: Սոխը կտրտել: Ջեռոցի թավային ձեթ քսել ու տոպրակի պարունակությունը դատարկել թավայի վրա, վրան դնել կտրած սոխը: Ջեռոցը տաքացնել 180 աստիճան, ու եփել, մինչև կարտոֆիլը եփվի ու մի քիչ կարմրի: Կարելի է նաև նրբերշիկ հետը եփել:
    I may be paranoid but no android!

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ներսես_AM (13.03.2014)

  15. #114
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող, խոզի ղորովածի բաստուրմեն ո՞նց են սարքում… վռազ պետք ա…

  16. #115
    Պատվավոր անդամ insider-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2014
    Գրառումներ
    641
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող, խոզի ղորովածի բաստուրմեն ո՞նց են սարքում… վռազ պետք ա…
    Աղ ու կարմիր բիբար ես անում, վրեն էլ սոխ փրթում ու դնում ես մի քանի ժամ մնա, որ լավ բաստուրմա ըլնի
    The Truth Is Out There

  17. #116
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում insider-ի խոսքերից Նայել գրառումը
    Աղ ու կարմիր բիբար ես անում, վրեն էլ սոխ փրթում ու դնում ես մի քանի ժամ մնա, որ լավ բաստուրմա ըլնի
    ռեհան անում ե՞ս… բա սև բիբար անում ե՞ն…

  18. #117
    Պատվավոր անդամ insider-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2014
    Գրառումներ
    641
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    ռեհան անում ե՞ս…
    եթե չորացրած մի քիչ, ճաշակի բան ա, ավել լավ ա սամիթ անես Մեֆ, էլի չորացրած
    The Truth Is Out There

  19. #118
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում insider-ի խոսքերից Նայել գրառումը
    եթե չորացրած մի քիչ, ճաշակի բան ա, ավել լավ ա սամիթ անես Մեֆ, էլի չորացրած
    օքեյ… մերսի բռատ… տենամ ինչ եմ անում…

  20. #119
    Պատվավոր անդամ insider-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2014
    Գրառումներ
    641
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    բաստուրմեն... մեկ էլ հավը ոնց են պատրաստում բաստուրմեն...
    Եթե խորոված ա նույն անալոգիայով, բայց կարաս սրանց կտորները մի քիչ ջրով բացած տոմատի մեջ թաթախես` կրակին հավեսով կարմրում են ու կարգին համ տալիս
    The Truth Is Out There

  21. #120
    Պատվավոր անդամ insider-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2014
    Գրառումներ
    641
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    ռեհան անում ե՞ս… բա սև բիբար անում ե՞ն…
    Չէ, Մեֆ ջան ինչ սև բիբար: Խորովածին ով ա սև բիբար անում ... Սևը սուր սպեցիֆիկ համ ունի ...
    The Truth Is Out There

Էջ 8 11-ից ԱռաջինԱռաջին ... 4567891011 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Անհամությունների բաղադրատոմսեր
    Հեղինակ՝ Նիկեա, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 27
    Վերջինը: 05.04.2017, 00:07
  2. Բուսական բաղադրատոմսեր
    Հեղինակ՝ Second Chance, բաժին` Խոհանոց
    Գրառումներ: 34
    Վերջինը: 22.04.2014, 22:26

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •