User Tag List

Էջ 7 11-ից ԱռաջինԱռաջին ... 34567891011 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 91 համարից մինչև 105 համարի արդյունքները՝ ընդհանուր 152 հատից

Թեմա: Ճաշատեսակների բաղադրատոմսեր

  1. #91
    Պատվավոր անդամ aerosmith-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,776
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճաշատեսակների բաղադրատոմսեր

    Մեջբերում Հայ-ի խոսքերից Նայել գրառումը
    աննախադեպ, անկրկնելի , իմ կողմից շատ սիրված ու հարգված ՝ լավաշով ձուկ:

    Ցանկացած տեսակի ձուկ, ցանկալիա սիգ, մաքրում լվանում եք, բացում եք փորը , մեջը քսում եք տոմատ հաստ շերտով առանց ափսոսալու, դնում եք երկու հատ դափնու տերև, հատիկով սև բիբար, լիմոնի կտրատած շերտերը շարում եք ամբողջ երկարությամբ, ավելացնում եք կանաչի՝ձեր քիմքին համապատասխան,վրան ձեթ եք քսում, փաթափում եք մեկ ամբողջ լավաշով, այնպես որ բաց տեղ չմնա, հետո ցանց-պրեսի մեջ սղմած, դնում եք ջեռոց, այնքան որ լավաշը լաաավ կարմրի, հետո հանում եք ու մատուցում սառը, չոր կարմիր գինու հետ:

    Հավելում-----» Ձկան հետ կարելիա ուտել ջեռոցում ջերմախաշված ԹԹՈՒ խնձոր:

    ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ
    բոլորիդ խորհուրդ եմ տալիս փորձել, շաաաատ համովա

  2. #92
    Պատվավոր անդամ aerosmith-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,776
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճաշատեսակների բաղադրատոմսեր

    Պիցցա Մարգարիտա։(չգիտեմ ինչի , բայց անունը սենցա)

    Խմորի համար՝
    մեկ կիլոգրամ ալյուր;
    վեց հարյուր միլիգրամ գոլ ջուր(նախընրելի է հանքային,առանց գազի);
    քսանհինգ գրամ գարեջրի դռոժ;
    երեքից-չորս ճաշի գդալ զեյթունի ձեթ;

    Նաչինկայի համար;
    ինը հարյուր գրամ պոմիդոր, կամ էլ տոմատի պաստա;
    երեք հարյուր հիսունից չորս հարյուր գրամ պանիր(բացառությամբ ոչխարի պանրի);

    խմորը բացել այնքան , որ հաստությունը լինի հինգ միլիմետր, այնուհետև պոմիդորը բարակ բարակ կտրատել , շարել վրան, բացված խմորի վրա զեյթունի ձեթը տարածելուց հետո, այնուհետև պանիրը տյորկայել,տարածված պոմիդորի վրա. ջոռուցում եփել մոտ քսանհինգ րոպե

  3. #93
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճաշատեսակների բաղադրատոմսեր

    Որպես իսկական լանգետասեր, լանգետի պատրաստման եղանակ ասեմ:

    Միսը կտրատում եք /դե տափակ էլի, լանգետի համար/, աղ ու բիբար եք անում, թակում եք ու վրան գարեջուր կամ գինի եք լցնում (ինքս նախընտրում եմ գինի) ու թողում մի քանի ժամ: Այնուհետ տժտժացնում եք տաք ծիթայուղի մեջ ու համեցեք: Կարելի է գինին պահել ու ավելացնել տապակելու ընթացքում:

  4. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aerosmith (02.09.2009), Annushka (02.09.2009), Ariadna (02.09.2009), comet (02.09.2009), Safaryan (01.10.2009), Surveyr (20.11.2009), Կաթիլ (02.09.2009), Սլիմ (07.09.2009), Փոքրիկ (05.09.2009)

  5. #94
    Անլիարժեք անդամ Sona_Yar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2008
    Գրառումներ
    175
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճաշատեսակների բաղադրատոմսեր


  6. #95
    Պատվավոր անդամ Գոռ Ջան - Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    614
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճաշատեսակների բաղադրատոմսեր

    1 տուփ սպագետին խաշում եք…
    Տավարի փափուկ միսը եփում եք այնքան , որ դառնա փխրուն
    Միսը աղում եք, խառնում սպագետտիին...
    Վայելում եք տոմատի հյութի հետ...
    բարի ախորժակ
    Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Annushka (01.10.2009)

  8. #96
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճաշատեսակների բաղադրատոմսեր

    Շնիցել

    Հավի միսն ազատել ոսկորներից, այնուհետև փափուկ միսը ծեծել, աղ ու բիբարով համեմել։ Ծեծված միսը թաթախել ալյուրի մեջ, ապա ձվի մեջ և տապակել բուսական յուղի մեջ։ Ես աղն ու բիբարը ալյուրի հետ եմ խառնում, որպեսզի համաչափ տարածվի մսի մակերեսին։ Եթե խրթխրթան շնիցել եք ուզում, ապա ձվից հետո միսը խորհուրդ է տրվում պատել պաքսիմատի փոշով։

  9. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Annushka (01.10.2009), Safaryan (01.10.2009), Ձայնալար (01.10.2009), Մանուլ (17.02.2011), Սլիմ (01.10.2009)

  10. #97
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճաշատեսակների բաղադրատոմսեր

    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնիցել

    Հավի միսն ազատել ոսկորներից, այնուհետև փափուկ միսը ծեծել, աղ ու բիբարով համեմել։ Ծեծված միսը թաթախել ալյուրի մեջ, ապա ձվի մեջ և տապակել բուսական յուղի մեջ։ Ես աղն ու բիբարը ալյուրի հետ եմ խառնում, որպեսզի համաչափ տարածվի մսի մակերեսին։ Եթե խրթխրթան շնիցել եք ուզում, ապա ձվից հետո միսը խորհուրդ է տրվում պատել պաքսիմատի փոշով։
    Սրա մյուս տարբերակը, շաաատ համով։ Էդ ամեն ինչը նույն ձևի անում եք, հարմար է հատկապես բդի միսը, ծեծում եք, հետո թաթախում նախօրոք պատրաստված սխտոր մածունի մեջ (աղն ու բիբարն էլ մեջը արեք սխտոր մածունի), այսինքն ոչ թե թաթախում եք, այլ դնում եք մեջը, հարմար ամանով դնում սառնարանը մի քանի ժամ, եթե մի գիշեր մնա, ավելի լավ, հետո հանում եք, վրայի մածունը ձեռքով մաքրում, թաթախում ձվի ու պաքսիմատի մեջ և տապակում։ Շաատ համով է։ Մենք Նոր Տարուն էլ ենք դա պատրաստում, շատ հարմար է, կիսաֆաբրիկատ վիճակով դնում ես սառնարանում, հյուր գալու դեպքում 15 րոպեում պատրաստ է Տոնական սեղանին հյուրասիրելիս կողքը տապակած խնձոր, սերկևիլ, սալորաչիր։ Մոռացա ասել, որ սառնարանում կարող եք մի քանի օր էլ պահել, բան չի լինի։
    Վերջին խմբագրող՝ Ariadna: 01.10.2009, 11:18:
    When life gives you lemons, make lemonade

  11. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (01.10.2009), Մանուլ (17.02.2011), Նաիրուհի (17.12.2012), Սլիմ (01.10.2009)

  12. #98
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճաշատեսակների բաղադրատոմսեր

    Մի հատ էլ համով բաղադրատոմս ասեմ, էս սեզոնի։

    Նեխուրով, մսով ճաշ

    Լոլիկը կլորակներով կտրատում եք, շարում կաթսայի տակ, վրան սոխը օղակներով, վրան խնձոր կամ սերկևիլ օղակներով, վրան կտրատում եք նեխուրը (մի մեծ կապ նեխուրի մոտավորապես կեսը օգտագործեք), խառը կանաչին, վրան շարում եք միսը (աղացած միս, բրինձ, աղ, բիբար, կոտլետի պես ձեռքով տափակացնում եք, թաթախում ալյուրի մեջ ու շարում), հետո նորից կրկնում եք լոլիկ, սոխ, նեխուր, խնձոր կանաչի, միս, վրան մի շերտ էլ կարելի է բանջարեղենը կրկնել, վրան ջուր եք լցնում, էնպես որ համարյա ծածկի, բայց շատ չծածկի և եփում եք, եթե համը տեսնում եք, շատ թթու է, կարող եք կես ճաշի գդալ շաքարավազ ավելացնել, չի քաղցրացնում, բայց շատ համովացնում է։
    When life gives you lemons, make lemonade

  13. #99
    Հատուկ կարգավիճակ mkofranc-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.07.2009
    Հասցե
    Հայաստանում
    Գրառումներ
    233
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճաշատեսակների բաղադրատոմսեր

    Համով բուլկու բաղադրատոմս ով կառաջարկի՞:
    Քանի հայոց «այբ-բեն» -ը կապրի, հայը չի մեռնի... Ավ. Իսահակյան

  14. #100
    աջ
    Գրանցման ամսաթիվ
    29.08.2008
    Գրառումներ
    753
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճաշատեսակների բաղադրատոմսեր

    Մեջբերում mkofranc-ի խոսքերից Նայել գրառումը
    Համով բուլկու բաղադրատոմս ով կառաջարկի՞:
    ԲՈՒԼԿԻ


    I տարբերակ
    1 ճ/գ դրոժ
    2 բաժակ շաքարավազ
    1 սուրճի բաժակ ձեթ
    2 լ կաթ
    ալյուր
    Բաժանել 40 գնդի:

    II տարբերակ
    3բաժ պեսոկ
    1.5 բաժակ չամիչ
    1 սուրճի բաժակ ձեթ
    1.6 լիտր գոլ ջուր կամ կաթ
    3կգ ալյուր


    մայա
    3ճ/գ դրոժ
    1.5ճ/գ պեսոկ
    1 բաժակ գոլ ջուր
    Վրան քսել ջուր խառնած ձու
    Ես ոչինչ չեմ ուզում...

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    mkofranc (19.11.2009)

  16. #101
    Անդամության թեկնածու Հեքիաթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.11.2009
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    34
    Գրառումներ
    9
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուրախություն Պատ. Ճաշատեսակների բաղադրատոմսեր

    Չինական կերակուր
    1 կգ շամպինիոն սունկը կտրատել
    1 հատ կարմիր,դեղին,կանաչ բիբար մանր կտրատել
    2 հատ կաբաճչկա կտրատել և ձեթով ժարիտ անել ու ավելացնել սոյայի սոուս:Աղ չանել:
    Հետո առանձին հավի թևիկները ժարիտ անել ձեթով և վրան ավելացնել ծովի աղ:
    Հավի թևիկների վրա լցնել սոուսը ու վերջ:

  17. #102
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճաշատեսակների բաղադրատոմսեր

    Եփած ձու

    Ըստ ճաշակի վերցնել մի քանի հավի ձու, լցնել եփելու համար նախատեսված տարայի մեջ, ծածկել ջրով, տեղադրել գազօջախի վրա, թողնել եռալու մի քանի րոպե, ջուրը թափել, լցնել սառը ջուր, նորից թափել, մատուցել լավաշով, պանրով, կանաչիով, չմոռանաք ուտելուց առաջ կճպել

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (11.05.2011), Inna (17.02.2011), Արևածագ (19.05.2010), Նաիրուհի (17.12.2012)

  19. #103
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տորթ տավարի լյարդից
    Ինտերնետում սրա տարատեսակները կան, բայց ես գրում եմ այն ձևը, որն ինքս հաճախ պատրաստում եմ: Համեղ է և էժան:
    Տավարի լյարդ- 500 գ.
    Ձու- 3 հատ
    Կաթ- 150 գ.
    Ալյուր- 2 ճ.գ.
    Ձեթ- 2 ճ.գ.
    Աղ՝ մի երկու պտղունց
    Մայոնեզ- 200-250գ
    Գազար- 3 հատ՝ միջին չափի
    Սոխ- 3-4 հատ

    Լյարդը մսաղացով աղալ, վրան ավելացնել ձվերը, կաթը, ալյուրը, ձեթն ու աղը, լավ հարել: Տապակին ձեթ քսել, ու շերեփով լցնելով՝ բլիթներ տապակել, ինչպես խմորից բլիթներն (блинчик) ենք տապակում: Հնարավոր է, որ առաջին մեկ- երկուսը չստացվեն, չվհատվեք: Երբ բոլոր շերտերն արդեն պատրաստ կլինեն, քերած գազարով ու մանր կտրտած սոխով սոխեռա պիտի անել: Սոխեռայի համար շատ քիչ ձեթ օգտագործեք, որովհետև լյարդի բլիթներին պետք է մայոնեզ քսել ու այդ սոխեռան հավասարաչափ լցնել յուրաքանչյուր շերտին: Շերտավոր տորթ է ստացվում: Բարի ախորժակ:
    http://im7-tub.yandex.net/i?id=64338011-00

  20. #104
    Պատվավոր անդամ Գոռ Ջան - Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    614
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խաշած հնդկաձավարի հետ խառնում ենք մարինացված եգիպտացորեն 2:1 հարաբերակցությամբ: Ավելացնւմ ենք մանր կտրատված կանաչ բիբար, մառոլ, գլուխ սոխ և ըստ ճաշակի, ցանկալի ղտությամբ տոմատի հյութ, շատ քիչ...Վայելում ենք սառը վիճակում...Բարի ախորժակ

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Սլիմ (21.11.2010)

  22. #105
    Մշտական անդամ Dr. M-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.06.2007
    Հասցե
    France
    Տարիք
    41
    Գրառումներ
    382
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարևներս բոլորին․․․․ փնտրում եմ «աջաբսանդալի» բաղադրատոմս, ո՞վ կարող է օգնել․
    Թռիչքի մեջ են փորձվում թևերը.....

Էջ 7 11-ից ԱռաջինԱռաջին ... 34567891011 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)

Համանման թեմաներ

  1. Անհամությունների բաղադրատոմսեր
    Հեղինակ՝ Նիկեա, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 27
    Վերջինը: 05.04.2017, 00:07
  2. Բուսական բաղադրատոմսեր
    Հեղինակ՝ Second Chance, բաժին` Խոհանոց
    Գրառումներ: 34
    Վերջինը: 22.04.2014, 22:26

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •