User Tag List

Էջ 11 11-ից ԱռաջինԱռաջին ... 7891011
Ցույց են տրվում 151 համարից մինչև 159 համարի արդյունքները՝ ընդհանուր 159 հատից

Թեմա: Բիսեքսուալիզմը՝ նորմա՞

  1. #151
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2015
    Գրառումներ
    31
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դեռ չեմ հանդիպել ձեր ասած պեդիկյուր անող տղաները, որ մի հատ էլ որոշեմ իրա սեռական կողմնորոշումը

  2. #152
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2015
    Գրառումներ
    31
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ եք անում.. ով կարա ձեզ բան ասի.. Աշշ~~

  3. #153
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    արա չեմ ջոգում, էս եքյա քլաբում մի տղա չկա պեՁիկյուռ անող, հանդիպեք էս մարդու հետ, թող որոշի վայ

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (26.02.2015)

  5. #154
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ruby Rue-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասեքսուալիզմն էլ ա նորմա` եթե իհարկե հոգեբանական կամ ֆիզիկական բռնության արդունքում չի առաջացել:
    Ասեքսուալիզմի նկատմամբ իմ վերաբերմունքը նույնն է, ինչ վեգանության նկատմամբ:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  6. #155
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիմա մի գիրք եմ կարդում, որի գլխավոր հերոսները բիսեքսուալ են ու հայ։ Կինը ամերիկահայ, տղամարդը՝ Հայաստանի հայ։ Գրքում լիքը վերլուծություններ կան բիսեքսուալության մասին. մասնավորապես, թե ոնց ոչ հոմոսեքսուալներն են իրենց ընդունում, ոչ հետերոները, ասելով՝ կողմնորոշվի։ Բայց ամենահետաքրքիրը հարցի քննարկումն ա հայկական կոնտեքստում։ Գլխավոր հերոսուհին իր ընկերոջ բիսեքսուալությունը հարցականի տակ ա դնում՝ մտածելով, որ Հայաստանի նման հոմոֆոբ միջավայրում դա պարզապես հոմոսեքսուալ լինելը կոծկելու միջոց ա։ Այսինքն, ստացվում ա նաև, որ բիսեքսուալն էլ բիսեքսուալին չի ընդունում։ Կամ էլ իրոք ճիշտ ա նկատում։ Ի՞նչ կարծիք ունեք սրա հետ կապված։ Ես որ մտածում եմ, Հայաստանում շատ ավելի շատ բիսեքսուալ տղամարդկանց գիտեմ, քան իմ արտասահմանյան միջավայրերում (որտեղ ինձ ծանոթ քուիր տղամարդիկ հիմնականում գեյեր են)։

    Մի խոսքով, էս թեման ուզում էի ակտիվացնել։ Ի՞նչ մտքեր ունեք։

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (13.08.2023), մարդ եղած վախտ (13.08.2023)

  8. #156
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի՞նչ գիրք ես կարդում

    Մտքերս՝ թեմայի հարցով:
    Ինձ համար բիսեքսուալությունը, իսկ ավելի լայն վերցրած՝ պանսեքսուալությունը, շատ ավելի հասկանալի է, քան կոնկրետ մի սեռով սահմանափակված սեռականությունը:
    Իմ ընկալումն էսպիսին է՝ մարդը գրավում է նախ և առաջ էությամբ, ու եթե էությունը գրավել է, ապա մարմինը պիտի որ երկրորդական դեր ունենա, այսինքն՝ ինչ մարմին էլ լինի, ինչ տեսակի, չափսի, սեռի, պիտի որ նշանակություն չունենա:
    Էսպիսի սեռականությունը ես ընկալում եմ ոչ այնքան որպես՝«երկու սեռն էլ գրավում է», այլ ավելի շուտ որպես՝ «սեռը նշանակություն չունի»:

    Իհարկե, բացի կենսաբանական սեռից ու մարմնականից, կա նաև գենդեր, որը գրավչության հարցում միայն մի պտղունց աղ, պղպեղ կամ շաքար է ավելացնում ինձ համար, բայց ոչ մի ձևով չի սահմանափակում:
    Էս իմաստով, երևի «պանսեքսուալությունը» ավելի է սազում բնորոշմանս, նաև էն պատճառով, որ գենդերները ավելի են, քան երկուսը, ու եթե մարդուն ուզում ես, ուրեմն ուզում ես ամբողջությամբ, ինչ փաթեթ էլ հետը բերի:

    Ինչ վերաբերում հայ հասարակությանը (կամ գուցե ընդհանապես հասարակությանը), ապա ինձ թվում է, բիսեքսուալ կանայք ընդհանուր առմամբ շատ ավելի «ընդունելի են» հասարակության կողմից, քան բիսեքսուալ տղամարդիկ:
    Բացի դրանից, տամարդու հետ հարաբերություններ / սեռ. հետաքրքրություն ունեցող տղամարդը մարդկանց գիտակցության մեջ շատ արագ ընկնում է «գեյ» կատեգորիայի մեջ, ու մնացածն արդեն, այսպես ասած «հավատ չի ներշնչում», դե ինչ գործ ունի գեյ տղամարդը կնոջ հետ, ձևեր է թափում:

    Իսկ բիսեքսուալ կանայք... իիի՜ֆ, քեֆ-ուրախություն, հետերո տղամարդկանցից շատերի բուռն ֆանտազիաների մարմնավորում. համ իրենց հետ, համ իրենց հավանած կանանց հետ, համ էլ միաժամանակ (մեծ միֆ, թե բիսեքսուալ կանայք դիֆոլթով ստեղծված են threesome-երի համար):
    Գուցե կոնկրետ համայնքներում բի կանայք իրենց տեղը լավ չեն գտնում, բայց ընդհանուր առմամբ, իմ կարծիքով, ոչ քուիր հասարակության կողմից «ամենահամակրելի» ու «ընդունելի» (ես կասեի՝ գրկաբաց ընդունելի) խումբն են ամբողջ LGBTQ+ համայնքից:

  9. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (13.08.2023), Աթեիստ (27.08.2023), մարդ եղած վախտ (13.08.2023), Մուշու (13.08.2023)

  10. #157
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչ գիրք ես կարդում

    Մտքերս՝ թեմայի հարցով:
    Ինձ համար բիսեքսուալությունը, իսկ ավելի լայն վերցրած՝ պանսեքսուալությունը, շատ ավելի հասկանալի է, քան կոնկրետ մի սեռով սահմանափակված սեռականությունը:
    Իմ ընկալումն էսպիսին է՝ մարդը գրավում է նախ և առաջ էությամբ, ու եթե էությունը գրավել է, ապա մարմինը պիտի որ երկրորդական դեր ունենա, այսինքն՝ ինչ մարմին էլ լինի, ինչ տեսակի, չափսի, սեռի, պիտի որ նշանակություն չունենա:
    Էսպիսի սեռականությունը ես ընկալում եմ ոչ այնքան որպես՝«երկու սեռն էլ գրավում է», այլ ավելի շուտ որպես՝ «սեռը նշանակություն չունի»:

    Իհարկե, բացի կենսաբանական սեռից ու մարմնականից, կա նաև գենդեր, որը գրավչության հարցում միայն մի պտղունց աղ, պղպեղ կամ շաքար է ավելացնում ինձ համար, բայց ոչ մի ձևով չի սահմանափակում:
    Էս իմաստով, երևի «պանսեքսուալությունը» ավելի է սազում բնորոշմանս, նաև էն պատճառով, որ գենդերները ավելի են, քան երկուսը, ու եթե մարդուն ուզում ես, ուրեմն ուզում ես ամբողջությամբ, ինչ փաթեթ էլ հետը բերի:

    Ինչ վերաբերում հայ հասարակությանը (կամ գուցե ընդհանապես հասարակությանը), ապա ինձ թվում է, բիսեքսուալ կանայք ընդհանուր առմամբ շատ ավելի «ընդունելի են» հասարակության կողմից, քան բիսեքսուալ տղամարդիկ:
    Բացի դրանից, տամարդու հետ հարաբերություններ / սեռ. հետաքրքրություն ունեցող տղամարդը մարդկանց գիտակցության մեջ շատ արագ ընկնում է «գեյ» կատեգորիայի մեջ, ու մնացածն արդեն, այսպես ասած «հավատ չի ներշնչում», դե ինչ գործ ունի գեյ տղամարդը կնոջ հետ, ձևեր է թափում:

    Իսկ բիսեքսուալ կանայք... իիի՜ֆ, քեֆ-ուրախություն, հետերո տղամարդկանցից շատերի բուռն ֆանտազիաների մարմնավորում. համ իրենց հետ, համ իրենց հավանած կանանց հետ, համ էլ միաժամանակ (մեծ միֆ, թե բիսեքսուալ կանայք դիֆոլթով ստեղծված են threesome-երի համար):
    Գուցե կոնկրետ համայնքներում բի կանայք իրենց տեղը լավ չեն գտնում, բայց ընդհանուր առմամբ, իմ կարծիքով, ոչ քուիր հասարակության կողմից «ամենահամակրելի» ու «ընդունելի» (ես կասեի՝ գրկաբաց ընդունելի) խումբն են ամբողջ LGBTQ+ համայնքից:
    Սա եմ կարդում


    Բիսեքսուալ տղամարդկանց պահով հենց Հայաստանում գիտեմ մի քանիսի, որ ամուսնացած են կնոջ հետ ու կողքից նույնասեռական կապեր են ունենում կնոջ իմացությամբ ու համաձայնությամբ (էս գրքում էլ էդպիսի մի դեպք կա), ու ընտանիքում երջանիկ են երկուսն էլ։ Ու էդ տղամարդկանց դատափետում են երկու կողմից էլ. գեյերը թե բա՝ պահարանից դուրս արի, հետերոսեքսուալները թե բա՝ ո՞նց կարելի ա կնոջն էդպես վերաբերվել։

    Իհարկե, դեպքեր էլ կան, որ իրենց սեռական նախընտրությունները կոծկելու համար են կնոջ հետ ու տղամարդկանց հետ լինում են կնոջից ծածուկ։ Սա արդեն ինձ համար խիստ անըդունելի ա։ Բայց վերևի դեպքում մտածում եմ՝ ո՞վ եմ ես, որ դատեմ, եթե ամեն ինչ փոխադարձ համաձայնությամբ ու գիտությամբ ա լինում։

    Իսկ ընդհանրապես համաձայն եմ, որ սեռականությունը կատեգորիկ չի, բայց նաև ընկալում եմ որպես կոնտինուում, այսինքն՝ մարդ կարա առավելապես հոմոսեքսուալ լինի կամ առավելապես հետերոսեքսուալ ու տարբեր երանգներով, որը կարա պայմանավորված լինի ունեցած տարբեր տեսակի փորձառությամբ։

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (13.08.2023), մարդ եղած վախտ (13.08.2023)

  12. #158
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,574
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե ֆանտազիաների հարթության վրա դիտարկենք, ապա կարծում եմ՝ հա, բիսեքսուալիզմը նորմա է։ Մարդ պիտի մինչև եղունքի ծերը քյառթու լինի, որ չուզենա մտածել այն մասին, թե ինչպիսի զգացումներ են նման հզոր երևույթի "հակառակ կողմում"։ Ծանոթ ու անծանոթ տղաներ կան, որ մտածում եմ՝ աղջիկ լինեի, կսիրահարվեի։ Իսկ ֆանտազիաների մեջ "հակառակ կողմում" հաճախ պատկերացնում եմ․․․ ինքս ինձ։ Չեմ կարծում, որ դա բիսեքսուալություն է, ավելի շուտ՝ ինքնասիրահարվածություն

    Հոմոսեքսուալ սցենաներն ինձ մոտ զզվանք են առաջացնում, անկախ սեռից։ Փորձելու ցանկություն երբեք չի առաջացել։ Հետերո օրալ սեքսն էլ ինձ չի գրավում։ Սեքսի բնական իմաստը բեղմնավորումն է։ Նույնիսկ եթե պահպանակով, ապա դրա շանսը կա, կազուսներ պատահում են։ Ինչքան էդ բնական իմաստից հեռանում ես, այնքան շատանում է կոգնիտիվ դիսսոնանսը, նմանվում է Վիշապի ասած դիշովի կայֆերին։

  13. #159
    Մշտական անդամ
    մարդ եղած վախտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.07.2017
    Գրառումներ
    460
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ համար բիսեքսուալ լինելը ավելի շատ աշխարհի, փորձառությունների նկատմամբ բաց/փակ լինելու մասին ա, քան զուտ այս կամ այն սեռի նկատմամբ սեռական ցանկության։

    Աելլան մի հարցում էր արել, որտեղ ցիս տղամարդկանց հարցնում էր, թե արդյոք կնախընտրեին սեռական հարաբերություն ունենալ տրանս կնոջ (արտաքինից, վարքով կնոջից չտարբերվող, բայց առնանդամ ունեցող) թե տրանս տղամարդու (արտաքինից, վարքով տղամարդուց չտարբերվող, բայց հեշտոց ունեցող) հետ։ Հարցվածների ճնշող մեծամասնությունը ասել էր՝ տրանս կնոջ հետ։

    Ինքս էլ համաձայն եմ, որ սեռական օրգանները շատ քիչ դեր են խաղում գրավչության մեջ, բայց նաև ինքս ինձ համարում եմ բի, ոչ թե պան, որովհետև, օրինակ՝ տրանսի հետ հարաբերություն չեմ ունեցել, բայց նաև վստահ չեմ, որ մարդու սեռական դիսֆորիայի հետ եկած տրավմաները կարող եմ handle անել (չեմ էլ բացառում)։

    Ինչ վերաբերում ա տարբեր խմբերի կողմից ընդունված լինելուն, ապա տենց տեսակետ եմ լսել, որ բի կանանց հաճախ համարում են արկածախնդիր հետերոներ, իսկ բի տղամարդկանց՝ քողարկված գեյեր ու ընդհանուր առմամբ, ու կարծում եմ՝ բի կատեգորիան էդքան էլ հասկանալի չի ոչ մի խմբի կողմից։ Բի կանայք, օրինակ՝ ինչքան էլ, որ հետերո տղամարդկանց ֆանտազիաները բորբոքեն, բայց լուրջ հարաբերություն ունենալու առումով լիքը վերապահումներով կարող են ընդունվել։ Լեսբի կանանց կողմից էլ ավելի կասկածամտորեն են ընդունվում, որտև վստահելի չեն թվում։ Լիքը լեսբի կանայք համարում են, որ բի կինը կգնա տղամարդու մոտ, որտև տենց ավելի հեշտ ա (ու տենց էլ կա, ավելի հեշտ ա)։

    Հայաստանի դեպքում, ինքս բի տղամարդու չեմ ճանաչում, բայց հարգանքներս էդ զույգերին, որ հաջողացրել են իրանց համար աշխատող համաձայնությունների գալ։

    Առհասարակ, իմ կարծիքով հասուն մարդկանց միջև համաձայնեցված ռոմանտիկ/սեռական հարաբերությունները աշխարհը, մարդկանց, հարաբերությունները, ինքդ քեզ բացահայտելու արտակարգ սիրուն, երբեմն նաև թանկ նստող ձևեր են իրանց հազար ու մի գույներով։ Մարդ կա՝ ում էդ շերտը հետաքրքիր ա, մարդ կա՝ չէ։ Կարևորը, ոնց մի հատ մեմ էր ասում՝ неважно, кто с кем спит, главное, чтобы все выспались

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (13.08.2023), StrangeLittleGirl (13.08.2023), Աթեիստ (27.08.2023)

Էջ 11 11-ից ԱռաջինԱռաջին ... 7891011

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 52
    Վերջինը: 29.02.2024, 20:41

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •