Նայել RSS հոսքը

Լուսաբեր

Մի քիչ անկեղծանամ :))

Գնահատել այս գրառումը
Նման զգացողություն ինչպիսին այժմ ունեմ ունեցել եմ երկու տարի առաջ և 6 տարի առաջ ու նույն ժամանակահատվածում ու նույն բանի պատճառով: Բայց մի տարբերությամբ, էն ժամանակ դեռ այդքան կապվածություն չկար, ինչպես այժմ է: Շատ տխուր զգացողություններ են ասեմ... Նենց տպավորությունա մոտս, կարծես ինձնից մի շատ թանկ բան ցանկանում են պոկեն ու ուժով հեռացնեն, իսկ ես նենց անզոր եմ, էնքան անօգնական.... ու չկա մեկը, որ ինձ օգնի պահել այդ թանկը, մեկը, որ օգնի հաղթահարել այս դժվար իրավիճակը: Այն մեկը, որը դա կարող է անել, ախր, հենց ինքն է այդ թանկը... Ու ոչ մեկը չի կարող հասկանալ այն զգացողությունները, որը ես ունեմ, դա պետքա զգալ սեփական մաշկի վրա, որը ոչ մեկը թող չզգա... Սա ասում եմ նրա համար, որովհետև մարդիկ գիտենալով իրավիճակը ասում են, հականում ենք, սենց կամ սենց պետքա անես, էտ իրավիճակում սենց են անում ու նման բաներ: Բայց ես դեռ այդքան իրատեսությունս չեմ կորցրել, որ չհասկանամ, որ դրանք ընդամենը հուսադրող բառեր են:
Կյանքը նենց հետաքրքիրա: Շատ չի անցել էն օրից, որ ես ինձ այնքան երջանիկ էի զգում, կյանքը հրաշալի էր, երկինքը միշտ բաց, օդը՝ տաք... Իսկ հիմա՞: Էտ ամեն ինչը մի քանի հոգու թեթև ձեռքով վերանում են ու մարդը կանգնում է փաստի առջև...
Անորոշությունա... մտահոգություններ են... անկապ վիճակա:
Սա հաշվենք կյանքի սև շերտերից ևս մեկը, որին անպայման կհաջորդի սպիտակը ու էլի երկինքը բաց կլինի, թե չէ ես ամպամած եղանակ չեմ սիրում
Էլ չգիտեմ, ինչ ասեմ, երևի հետո կասեմ...

Ուղարկել «Մի քիչ անկեղծանամ :))"» Digg-ին Ուղարկել «Մի քիչ անկեղծանամ :))"» del.icio.us-ին Ուղարկել «Մի քիչ անկեղծանամ :))"» StumbleUpon-ին Ուղարկել «Մի քիչ անկեղծանամ :))"» Google-ին

Թարմացել է 27.04.2010, 16:27 ըստ [ARG:5 UNDEFINED]

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Արևհատիկ-ի ավատար
    Ես էլ եմ տենց, բայց դե քո կարգավիճակը ուրիշ ա: Հուսանք մի ելք կգտնվի
  2. Լուսաբեր-ի ավատար
    Որ էտ հույսն էլ չլիներ, ի՞նչ կանեինք...
  3. A.r.p.i.-ի ավատար
    Թող էդ հուսադրողներից մեկն էլ ես լինեմ էլի, ախր չգիտեմ ոնց ասեմ,ոչ էլ կարամ բացատրեմ,բայց իրոք զգում եմ, որ լավա լինելու, զգում եմ չի գնալու:
  4. einnA-ի ավատար
    Ոնց եմ քեզ հասկանում...
  5. Լուսաբեր-ի ավատար
    Մեջբերում Arm.girl-ի խոսքերից
    Ոնց եմ քեզ հասկանում...
    Չեմ կարծում, իմ դեպքն ուրիշ է
  6. einnA-ի ավատար
    Մեջբերում Լուսաբեր-ի խոսքերից
    Չեմ կարծում, իմ դեպքն ուրիշ է
    Բոլորինն էլ ուրիշ է լինում