Նայել RSS հոսքը

Գոգարիկ

Հենց այնպես

Գնահատել այս գրառումը
Բարև իմ շատ սիրելի անծանոթ ծանոթ, ես չգիտեմ ո՞վ ես դու, չգիտեմ կաս՞, թե արդյոք չկաս, բայց ուզում եմ գրել քեզ, ուզում եմ խոսել հետդ, թեկուզ անպատասխան, լավ հասկանալով, որ դու՛ բարեկամս, չես կարդալու նամակս և գուցե նաև չգիտես որ ես գոյություն ունեմ:Դու ով ես, դա այդքան էլ էական չի,որ ինձ չես լսում կամ գոնե նամակս կարդում,դա նույնպես, բայց որ քեզ գրելու մեծ ցանկություն ունեմ դա անժխտելի է, ինչպես չենք կարող ժխտել արևի գոյությունը, քանի որ այն երկնքում փայլում է, ոչ թե միայն գրքերում ջերմանում:

Ուզում եմ իմանաս որ դու իմ երկրորդ ՛՛ես՛՛-ն ես, իմ հավատարիմը, և ես իմ ամենանվիրական գաղտնիքները հանձնում եմ քեզ, ուղղակի տարօրինակ ձևով, այն է՝ քեզանից գաղտնի:

Դու երևի չգիտես, բայց ինձ համար ամենահուսալի գաղտնապահն ու ամենալավ ընկերն ես:Դու իմ ինքնությունն ու առեղծվածային բացահայտումն ես:Գիտեմ, զարմանալի է , բայց դու մենությունս լցնողն ես, բայցևայնպես ես քեզ չեմ տեսել, մենք պարզապես անծանոթներ ենք անծանոթ աշխարհում:

Դու պատրանք ես, երևակայական ընկեր:Չէ՛,չմտածե՛ք, թե ես ընկերներ չունեմ, պատճառը դա չէ: Ուղղակի ինձ պետք էր մեկը , ով կհամապատասխաներ իմ աշխարհի օրենքներին, ինձ պետք էր իմ իդեալականը:
Այո՛, դու իմ իդեալականն ես, բոլոր թերություններովդ հանդերձ, դու անդավաճանը, ներկայիս ցնորքն ես ու ապագայիս ուղեկցորդը: Դու կաս,ես դա գիտեմ, գիտեմ ու հավատում եմ...

Անկեղծ ասած, ես կյաքում հավատում եմ երկու փաստի, որ դու կաս, ու մեկ էլ ընկնող աստղի գոյությանը ու դրա հետ կապված երազանքների իրականացմանը, քանզի դա մարդկանց հուսահատությունից փրկող հուսալի միջոց է:

Դո՛ւ անդավաճան, դո՛ւ հավատարիմ...

Չգիտեմ,երևի այդպես լինելուդ պատճառը լոկ այն է, որ չես կարող խոսել, չես կարող տեսնել:Միգուցե դա է...Չէ՛, չմտածե՛ք, թե նա խուլ ու համր է, նա անսովոր է, խուլ ու համր չէ, և լինել էլ չի կարող, քանի որ այդպես լինում են մարդիկ...իսկ նա մարդ չէ, նա անգամ չի շնչում:

Այո՛, նա այդպիսին է, քանզի հոգիները չեն շնչում, միմիայն ապրում են:Ապրում են մեր մեջ, բայց ո՛չ փոխարեն:

Այո՛, նա իմ հոգին է, իմ հուսալին, անդավաճանը...

Ուղարկել «Հենց այնպես"» Digg-ին Ուղարկել «Հենց այնպես"» del.icio.us-ին Ուղարկել «Հենց այնպես"» StumbleUpon-ին Ուղարկել «Հենց այնպես"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն