Նայել RSS հոսքը

melancholia

Ձյունաբույր հոգի

Գնահատել այս գրառումը
Ու ձյունը մաքրության բույր ունի.....քո հոգու մաքրության բույրը: Մատներս քնքշանքով շոյում են սառած ապակին, քո հեռացող ստվերն եմ շոյում մտովի ու էությունս գրկում է ձյունաբույր մարմինդ: Խոսքերը ավելորդություն են թվում, ավելորդություն են թվում նաև ժեստերը: Պարզության մեջ ակնհայտը վերիմաստավորվում է ու հոգ չէ, որ ձյունը բարդ կառուցվածք ունի: Մտքերս սավառնում են ձյան բյուրեղների մեջ: Այդ երբ հասցրեց կյանքը նոր ոլորան մտնել, նոր երազանքների հորիզոն բացել , նորովի ժպտալ հոգնատանջ սրտիս: Շոյում եմ սառած ապակին, զգում, որ հոգիս մաքրվում է ձյան հալոցքի հետ, նոր էջ բացում` լրիվ մաքուր ու նոր էջ, սպասումներով, գալիքի հանդեպ մեծ հավատով: Իսկ քո ձյունաբույր էությունը հաստատուն տեղն է նորից գտնում , նորից փարվում է իմ ցեխոտված մարմնին ու պարուրում մաքրությամբ: Հայացքս վերստին հավատով է շնչում ու հավատ եմ ընծայում գալիք գարունին: Արևի եմ սպասում` ձյունաճերմակ մաքրության մեջ արևի շողին:

Ուղարկել «Ձյունաբույր հոգի"» Digg-ին Ուղարկել «Ձյունաբույր հոգի"» del.icio.us-ին Ուղարկել «Ձյունաբույր հոգի"» StumbleUpon-ին Ուղարկել «Ձյունաբույր հոգի"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն