Նայել RSS հոսքը

Chelovek84

Մտորումներ դարվինիզմի մասին

Գնահատել այս գրառումը
Դեռևս դպրոցական տարիներից կասկածանքով էի վերաբերվում Դարվինի էվոլուցիոն տեսությանը։ Չափազանց շատ էր այդ տեսությունը հիմնված ենթադրությունների վրա։ Տարիներ անց պատահականորեն մի միտք ծագեց, որի մեջ խառն էր հավանականությունների և սահմանների մաթեմատիկական տեսությունը։ Հիշեցի որ Դարվինի տեսության հիմքում «պատահական» մուտացիաների գաղափարն էր։ Օգտակար մուտացիաներով առանձնյակները գոյատևում էին, իսկ ոչ օգտակար մուտացիաներով առանձնյակները ոչնչանում։ Ասել է թե բնական ընտրություն։ Ընդունենք Դարվինը ճիշտ էր և այդ մուտացիաները պատահական էին։ Դե պետք է համարենք ուրեմն, որ օրինակ արջերի մոտ տեղի ունեցավ «բացարձակ պատահական» մուտացիա և ծնվեց առաջին սպիտակ արջը և «բացարձակ պատահական» կերպով ձյունն էլ սպիտակ գույնի էր ու այդ գիշատիչը լուրջ առավելություն ստացավ բևեռային ձնածածկ գոտիներում։ Տրամաբանություն կա։ Բայց այդ տրամաբանությունը «հա, կարար լիներ» կատեգորիայի տրամաբանությունների շարքի է։ Տրամաբանությունը տրամաբանություն, բայց մեզ պետք են ապացույցներ։ Հիմա մտածենք թե հնարավոր մուտացիաների քանի տարբերակ կարող էր լինել մուտացիայի պահին առաջին սպիտակ արջուկի մոտ։ Եթե մի կողմ դնենք ֆունկցիոնալ մուտացիաները(նոր ֆունկցիոնալ արջուկի օրգանիզմում՝ mp3, bluetooth, abs, climate control)՝ միայն ձևի և գույնի «ուղիղ պլյուս անվերջություն» քանակությամբ մուտացիաների տարբերակ կա։ Արջը կարող էր ծնվել կապույտ, կարմիր, կանաչ, մանուշակագույն, «բոռդո»(միայն RGB տարբերակով կա 256х256х256=16777216 գույն և դա դեռ ամենը չէ)։ Բայց մեր արջուկը ծնվեց սպիտակ և այն էլ «գլադկի» սպիտակ։ «Գլադկին» մեզ բերում է ձևի մուտացիայի հարցին։ Իսկ այսպես ասած «ուզորների» քանի հնարավոր տարբերակ կար?։ «Գլադկին» կարելի է ընդունել որպես մասնավոր «ուզորի» դեպք(բացակայություն)։ Ինչ տարբերակներ կային նախշերի?։ Եռանկյուններ, քառանկյուններ, հնգանկյուններ, xանկյուններ, զուգահեռ երկշերտ, եռաշերտ, քառաշերտ, xշերտ գծեր, շախմատաձև և այլն։ Եռանկյունները, քառանկյունները, հնգանկյունները, xանկյունները կարող են ունենալ կողմերի և անկյունների հարաբերությունների տարբերակների միայն երևակայությամբ սահմանափակվող քանակություն։ Նույնն է թե «պլյուս անվերջություն»։ Բայց չէ։ Արջի մոտ տեղի ունեցավ պլյուս անվերջություն տարբերակներից հենց գույնի մուտացիա։ Գույնի մուտացիայի պլյուս անվերջություն տարբերակներից հենց «գլադկի» սպիտակի մուտացիա եղավ։ Հասանք մաթեմատիկայի իմ սիրելի բաժնին։ Պետք է հաշվենք «գլադկի» սպիտակ գույնի մուտացիայի հավանականությունը։ Քանի որ ըստ Դարվինի մուտացիաները «պատահական» են, նույնն է թե հավասարահավանական, յուրաքանչյուր մուտացիայի հավանականությունը կլինի մեկը բաժանած բոլոր հնարավոր մուտացիաների(համեստորեն վերցնենք միայն գույնի և «ուզորի» տարբերակները) քանակին։ Մեկը բաժանած պլյուս անվերջություն մեծությունը համաձայն մաթեմատիկական սահմանների(limes) անվերջ ձգտում է 0-ի։ Իրավունք չունենք ասել «հավասար է 0-ի»։ Փոխարենը կիրառական խնդիրներում այդ մեծությունը վերցնում են հենց 0(հիշենք limes-ները)։ Ստացվում է, որ Դարվինի տեսությունը հիմնվում է անցյալում այնպիսի փաստերի գույության ենթադրության վրա, որոնցից յուրաքանչյուրի լինելու հավանականութունը մաթեմատիկորեն անվերջ ձգտում էր 0-ի լինելու պահին։ Այս ամենը իհարկե բխում էր մուտացիաների «պատահական» լինելու Դարվինի և նրա հետևորդների ենթադրությունից։ Իսկ եթե ընդունենք, որ պատահական չեն ու փորձենց «բռնել» մուտացիաներին առաջացման պահին(հակաբիոտիկնետի նկատմամբ իմունիտետ ձեռք բերող մանրէների վրա օրինակ) ու հասկանանք թե դա ինչու և ինչպես է տեղի ունենում պատճառահետևանքային չընդհատվող շղթայով՝ միգուցե կունենանք նոր էվոլուցիոն տեսություն, որտեղ բոլոր հարցերը կունենան պատասխան։ Կան ընդհանրապես կունենանք կյանքի, բանականության ու բանական մարդ էակի առաջացման «ինչպես» հարցի այնպիսի պատասխան, որը ոչ ոքի մոտ հարցեր չի առաջացնի։

Ուղարկել «Մտորումներ դարվինիզմի մասին"» Digg-ին Ուղարկել «Մտորումներ դարվինիզմի մասին"» del.icio.us-ին Ուղարկել «Մտորումներ դարվինիզմի մասին"» StumbleUpon-ին Ուղարկել «Մտորումներ դարվինիզմի մասին"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն