Նայել RSS հոսքը

melancholia

երկու խոսք սուտի կամեցողներիս

Գնահատել այս գրառումը
Եկար ու գողի պես գողացար երազս: Տարածեցիր խաբկանքդ աչքերիս վրա, որ չտեսնեմ դիվային հայացքդ, որ չլսեմ քմծիծաղդ ու ........զինաթափ լինեմ քո առաջ: Գողացար ու փշրեցիր երևակայության ուղիներում ծվարած միակ հանգստությունս.......ոչ թե որ քեզ պետք էր, այլ , ....ուղղակի տանելու համար: Տարար ու դեն նետեցիր, անպետք իրի պես , առանց խղճի խայթ զգալու, առանց մեղավորության զգացումի, նետեցիր ու նոր մի երազ գողացար ինչ-որ մեկ ուրիշից: Իսկ իմ հոգին....նա ուղղակի փակվեց, անպաշտպան ու զինաթափ եղած սիրտս ծվարեց հեռու անկյունում ու փորձեց հանդարտվել, փորձեց ատելության փայլը խամրեցնել ու փակել աչքերը ......Ասում են, այն, ինչ մեզ չի սպանում , էլ ավելի ուժեղ է դարձնում: Փորձեցի հավատալ ու ավելի ուժեղ դառնալ: Ստացվեց? Գուցե.....Ժամանակը որոշ չափով սպիացրեց, չնայած վերքը երբեք չի ապաքինվի, բայց,...... կյանք է, ինչ արած......Սովորեցի վերիմաստավորել ունեցածս, հասկացա, որ գողանում են նրանից , ով ամենաշատն ունի, ամենահարուստն է , ամենանախանձելին......ի վերջո ,դու էլ ոչնչի չհասար, չնայած կոտրեցիր իմ երազը, իմ հոգին, իմ հավատը: Հիմա......Հիմա նոր մի գո` փայլուն աչքերով, պտտվում է շուրջս ու փորձ անում խորամանկորեն գողանալ այն, ինչ իրավամբ ինձ է պատկանում, այն, ինչը ես եմ ստեղծել տարիների ընթացքում, այն , ինչը իրականում շատ ավելի թանկ է: Ու նաև վստահ եմ, որ նրան էլ պետք չէ իմ ունեցածը: Պարզապես քո պես ուզում է համեմատվել ինձ, հասնել, ու գոնե քիչ բարձրանալ: ....Հետաքրքիր են մարդիկ....կեղծ հեղինակություն, էժանագին քայլեր, ու հանուն ինչի? հանուն էժանագին ինքնասիրության, ավելի ճիշտ կլինի ասել ԵՍԱՍԻՐՈՒԹՅԱՆ: Հիմա ուզում եմ հասկանալ քեզ ու քո պեսներին, ովքեր ուղղակի սեփականը չունենալով , գողանում են ուրիշի սերն ու հեղինակությունը.....բայց հավատա, դա երկարատև չի կարող լինել, ...խոզի գլուխը միշտ էլ ցեխի մեջ է ընկնում, որքան էլ խալու վրա դնես: ՈՒ վստահ եմ, նրան էլ կհաղթեմ իմ արժանապատվությամբ ,ինչպես քեզ, ու թող զգուշանան քո պեսները.......առաջվա նման հոգիս հավատ չունի, ու մարդկային տկար հոգեբանությանը արդեն քաջատեղյակ եմ:

Ուղարկել «երկու խոսք սուտի կամեցողներիս"» Digg-ին Ուղարկել «երկու խոսք սուտի կամեցողներիս"» del.icio.us-ին Ուղարկել «երկու խոսք սուտի կամեցողներիս"» StumbleUpon-ին Ուղարկել «երկու խոսք սուտի կամեցողներիս"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն