Նայել RSS հոսքը

Vampire de Uoltera

Ձյուն ^_^

Գնահատել այս գրառումը
Առավոտ շուտ մի տեսակ հավես մառախուղ էր բալկոնում, ես էլ մառախուղի գիժ եմ: Ժամը յոթին արթնացա ու նենց հավես մթություն էր` մուգ կապույտ ու մոխրագույն: Ուխխխխ, լրիվ իմ ճաշակով էր: Ախր ոնց մտքովս չանցավ, է... Իմ համար գնացի, եկա, նորից գնացի, եկա ու մի հատ մտքովս չանցավ դուրս գալ բալկոնԷհհհհ...
Բայց վերջը դուրս եկա:
-Մաաաաաաա˜մմմմ....
Խեղճ տնեցիներ, բոլորին ոտքի հանեցի գոռոցովս:
Բայց դե էդ պահին ով կարար ինձ ինչ-որ բան ասել, դե թող փորձվեր:
- Ի´նչ, ի՞նչ ես ձենդ գլուխդ գցել (Բավական հանգիստ ու մեղմ պատասխան նոր քնից արթնացած մարդու կողմից)
- Մաաաա˜մ, ձյուն ա եկել:
- Աչքներս լույս:
Դե լավելի, ամեն ինչ պիտի փչացնեն
Բայց դե իրան էլ կարելի ա հասկանալ: -
-Ախր ինչի՞ հենց ինձ պիտի քնից հանեիր;
- Դե եսիմ Էդ պահին դու մտքովս անցար:
Լավ, ես թռա դուրս:hahax Արդեն միջանցքում էի, մեկ էլ.
- Գլխա´րկ դիրրրր:
- Մամ, դե լավելի
- Ասում եմ գլխաաաաա´րկկ դիր: Ուզում ես նորից մի շաբաթով բացակայե՞ս դասից
- Ախր առաջին ձյունն ա, ուզում եմ գլխաբաց դիմավորելլլ ձյանը
-
- Լավ, հասկացա
Այ էս դեմքով վերելակ նստեցի, իսկ վերելակում արդեն այ էս դեմքն էր
Ինչ լավ բան ա վերելակը:
Կարևորը գլխաբաց դիմավորեցի ձյանը ու լավ մրսեցի: Բայց հավես զգացողություն ա:
Կեսօրին ձյունն արդեն ցեխ էր դարձել, բայց կապ չունի, ես ցեխ էլ սիրում:

Ուղարկել «Ձյուն ^_^"» Digg-ին Ուղարկել «Ձյուն ^_^"» del.icio.us-ին Ուղարկել «Ձյուն ^_^"» StumbleUpon-ին Ուղարկել «Ձյուն ^_^"» Google-ին

Թարմացել է 13.12.2012, 21:45 ըստ [ARG:5 UNDEFINED]

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Մտքեր

Մեկնաբանություն