Նայել RSS հոսքը

Alphaone

Վարդագույն ու ճերմակ ամպերի հրաշքը:

Գնահատել այս գրառումը
***
Հարավային քամին
Իր թևերինն առավ
Սակուռայի տերևները:
Լուսնի տակ պարեցին
Թերթերը,
Քամին
Ու գարունը:
Հանամին անցավ
Առանց
Վարդագույն ու ճերմակ
Ծաղիկների:
Պատվազրկված գարունը
Լոկ մի ելք գիտեր՝
Խարակիրի:
Ժամանակներում,
Որ մոռացվել են արդեն,
Սպիտակ էին
Սակուռայի ծաղիկները:
Լուսնի կախարդանքը
Խառնվեց գարնան
Կարմիր մահին,
Հոսեց հողի սիրտը,
Սակուռայի արմատներով
Ծառի սիրտը բարձրացավ…
…ու այդուհետ,
Մարդիկ ամեն անգամ
Հանամիի ժամանակ
Կարող են դիտել
Ծաղկաթերթերից ծնված
Վարդագույն ու ճերմակ
Ամպերի հրաշքը:

Ուղարկել «Վարդագույն ու ճերմակ ամպերի հրաշքը:"» Digg-ին Ուղարկել «Վարդագույն ու ճերմակ ամպերի հրաշքը:"» del.icio.us-ին Ուղարկել «Վարդագույն ու ճերմակ ամպերի հրաշքը:"» StumbleUpon-ին Ուղարկել «Վարդագույն ու ճերմակ ամպերի հրաշքը:"» Google-ին

Թարմացել է 30.11.2012, 02:50 ըստ [ARG:5 UNDEFINED]

Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Sambitbaba-ի ավատար
    Ծռվելու բան էր...