Լավ է լռել
Տխրություն բերեց երեկոն: Մի անտես թևով կրկին իր հովանու տակ առավ մելանխոլիան ու փակեց հոգիս : Օտարացում դրոշմվեց նորից իրականության ճակատին : Թե մտքումս փափագում էի գոնե կիսաձայն մրմնջալ կարոտ, հիմա ուղղակի լռում եմ: Հասկանում եմ, ամենինչ հասկանում ու ....չտեսնելու տալով` հեռանում : Բառեր չկան: Վաղը գուցե կարոտ սփռվի այդ չասված բառերի համար, բայց այսօր դրանք անտեղի են ու անկարող: ՈՒՍՏԻ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱԿ ՊԵՐՃԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՍ ԿԼԻՆԻ: