Նայել RSS հոսքը

melancholia

և կբացվի նորին մեծություն լույսը

Գնահատել այս գրառումը
Կարոտի ու սպասումների լուռ գիշեր, կիսամութ սենյակ, հերթական հետաքրքիր ֆիլմը ու……..հոգնատանջ մի սիրտ, անվերջ հեկեկացող աչքեր, թեքված արդեն խոնավ բարձին: Մարմինս ջղաձգվում էր վիրավորանքի ու չիրականացված սպասումների հիասթափությունից: Փորձում էի անվերջ թաքցնել արցունքներս, ձևացնել, թե քնած եմ, բայց անկարող դիմադրել ալեկոծությանս, միալար նվվում էի, ինչպես մշտական ցավից գալարվող հոգին: Մտքումս խառնիխուռն բառեր իրար հերթ չտալով , թորձում էին խոսքեր դառնալ, գոնե մի հարցի ձևով թակեն քարացած հոգիդ ու …սփոփանք գտնեն……կանացի փխրունությունը հավաքել գրկում ու .թեկուզ լռել, լռել, ջերմությամբ շատ ավելին ասելով: Սպասում էի, սպասում գեթ մի հպումին, ձեռքի մի շարժումի, որը կկոտրեր պատնեշը, ………Փոխարենը…..- Հիստերիաիդ նոպային վերջ տուր, ……
.Լռել, կոկորդում պահել չասված խոսքերն ու կուլ տալ ցավի հետ: Իսկ ես սպասում էի ,որ կհաղթես նյարդերիդ ու ձեռքդ կմեկնես: Հիշում էի ցերեկվա զրույցը, իրար հասկանալու ու սխալները շտկելու փորձերը, ………հանդարտ էիր, նայում էիր աչքերիս ու չէիր փորձում անգամ հակառակվել և ոչ մի բառիս….ընդունում էիր , որ……..հայացքդ զղջում էր ասում, ու հոգիս մտովի գրկում էր, փարվում էությանդ ու նորից հիշեցնում երջանիկ պահեր, նվիրվածություն ու անսահման , ինքնամոռաց զգացմունքներ: Իսկ…..մթության մեջ, …..անգամ բառերդ չկային, որ հասկացնել տային …հայացքդ` բացակա, …..Քիչ անց նկատեցի , որ արդեն քունը հաղթել է հոգնած ուղեղդ.ու ինչպես միշտ, փորձեցի արդարացումներ հորինել քեզ համար, հոգնածությունն ու ատամնացավը դարձնելով միակ սփոփիչ դրոշս: Լուսանում էր, երբ քնի մեջ , առանց գիտակցելու ամուր գրկեցիր, ……հուզմունքից հեկեկոցս նոր թափ առավ…..առավոտյան կանուխ, առօրեա դարձած, նորից խնամքով դասավորված հագուստդ տվեցի, մատուցեցի առավոտյան նախաճաշդ ու թեև կարմրած կոպերով, բայց ժպիտով ճանապարհեցի աշխատանքի, համբույր դրոշմելով հարազատ այտիդ: Մտքերս դեռ գիշերվա մղձավանձի մեջ էին, ու հանգիստ չեր տա:լիս այն միտքը, թե ինչու?...ինչն էր պատճառը այդքան կոպտության………..ցանկացա հեռախոսիդ հաղորդագրություն ուղարկել …..ուղղակի հարցնել թե ինչու?.....բայց………հեռախոսն ինքը զնգաց……..սիրտս դողաց, գուցե քեզ էլ նույն միտքն է հետապնդում?, գուցե այդ ամենը քո պատասխանն էր սերեկվա իմ մենախոսության?......
-Լսում եմ, ինչոր բան ես մոռացել?
- Ինչպես ես?, Ամեն ինչ կարգին է?
- Նորմալ…….., - արցունքները խեղդեցին կոկորդս, բայց ձայնս չդողաց այլևս, հասկացել էիր…..
- Առավոտյան ես չասեցի, որ կյանքիցս առավել սիրում եմ քեզ….
- Ես դա գիտեմ, - ու անզոր եղա այլևս զսպել հուզմունքս,- կսպասեմ քեզ, ինչպես միշտ, ու ոչ միայն ես
:

Ուղարկել «և կբացվի նորին մեծություն լույսը"» Digg-ին Ուղարկել «և կբացվի նորին մեծություն լույսը"» del.icio.us-ին Ուղարկել «և կբացվի նորին մեծություն լույսը"» StumbleUpon-ին Ուղարկել «և կբացվի նորին մեծություն լույսը"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Shoushan-ի ավատար
    inch asem?bayc &anot iravichak e.Hambeutyun em maghtum.Heto mi or el kga ir verabermunqi hamar neroxutyun kkhndri...U amen angam neroxutyune tuyltvutyun e ir uzacn anelu,ara&e krknelu...Ta Astvats amen inch hartvi.