Նայել RSS հոսքը

melancholia

Հավատում եմ արդյոք?

Գնահատել այս գրառումը
Հավատ ասածը շատ նուրբ հասկացություն է, ու երևի ամենակարևոր բաղադրիչն է հանգիստ ապրելու համար: Հավատ, որ ուղղված է մարդ արարածին, այն էակին, որին հոգիդ ընտրում է հարազատ, մտերիմ, բարեկամ: Նվիրումը գուցե և հավատի նման իր տեղն ու դերն ունի, բայց առանց հավատի նվիրում չի ծնվի: Երբևէ չէի մտածի, որ կարտաբերեմ այդ խոսքը ,,Ես քեզ չեմ հավատում,,….բայց փաստորեն բոլորի կյանքում գուցե գալիս է մի պահ, երբ կոտրվում է հավատի հայելին, ու սիրտդ հիասթփված ճչում է ,…,,Չեմ հավատում,,: Սոսկալի ցավ է պատճառում փշրանքները, որ նետում ես սիրուցան ու փորձում եզրեր գտնել , փորձում չկորցնել Հավատը: Դժվար է: Երբ վստահությունդ սահման չունի, երբ մտքովդ էլ երբեք չի անցնի ստուգել ճշմարտացիությունը, մի օր դեմ ես առնում մի անթափանց պատի, որի այն կողմում պարզ տեսնում ես իրականը, իսկ դու …. դու հակառակ կողմում պարզապես երազել ես մինչ այդ: Բացատրություններ….հեքիաթների հիման վրա գրված խոսքեր….իսկ դեմքս հիմար է հիշեցնում արդյոք? Ամենևին,… ուղղակի ուզում եմ մի փոքր էլ պահպանել հավատս, հնարավորություն տալ քեզ էլ փրկել այն մեծությունը, որ կար ներսումս, որ հոգուս մեջ նվիրումով էր օծվում: Իսկ բացատրությունները թափվում են աչքերիս, հեքիաթների պես` դատարկ, անիմաստ, անտրամաբանական: Իսկ ես լավ գիտեմ հեքիաթների իրական դեմքն ու դերը, գիտեմ դրանցով թաքնվել ցանկացողի հոգեբանությունն ու փրփուրներից կախվողի շնչառությունը: Ու թե հայացքս միայն հանդարտ սևեռվում է աչքերիդ, միայն նրա համար, որ թույլ տամ մի փոքր էլ երկարացնել հեքիաթիդ սյուժեն,…. գուցե կարողանաս մի ակնթարթում ճշմարտության եզրը գտնել ու փրկել Հավատս: Իսկ դու …. դու դատարկության մեջ բառեր ես հնչեցնում, զնգացնում ականջներիս անսովոր սուտը, ու թվում է , ես այն հիմարն եմ, ով չգիտի իրականի հայացքը: Փոթորիկը ալեկոծություն է անում հգուս վրա, խորտակում նվիրումս, փշրում ու ցիրուցան անում հավատիս հայելին, բայց անվրդով նայում եմ դեռ ու սպասում, … ես դեռ սպասում եմ…..գուցե կարողանաս սանձել փոթորիկս, ու իրական բացատրությունով գուցե կարողանաս փրկել դեռ միքիչ շնչող, հոգևարքի մեջ մեռնող հավատս:

Ուղարկել «Հավատում եմ արդյոք?"» Digg-ին Ուղարկել «Հավատում եմ արդյոք?"» del.icio.us-ին Ուղարկել «Հավատում եմ արդյոք?"» StumbleUpon-ին Ուղարկել «Հավատում եմ արդյոք?"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն