Նայել RSS հոսքը

melancholia

Կկարողանամ արդյոք?

Գնահատել այս գրառումը
Առավոտյան արթնանում եմ կոպերս այտուցված: Անքնությունից արդյոք? գուցե նրանից, որ քունս քնի նման չէ բնավ: Ուղեղը եռում է մի հարցի շուրջ` կկարողանամ արդյոք? Փորձում եմ ելքերի տարբերակները վերլուծել անվերջ, մտքերս իմի բերել, ալգորիթմի նման մի սխեմա եմ գծում գլումս ու փորձում քայլերը հաշվարկել: Չէ, միևնույնն է, կրծում է անվերջ չարաբաստիկ հարցը` կկարողանամ արդյոք?: Ու էլի նույն շրջանն է պտտվում հոգնած ուղեղում, էլի ելքերը անբացատրելի շրջադարձեր են առնում ու քաոսի վերածում ստացածս ալգորիթմը: Ջնջում եմ, նորից սկսում, նոր ուղին եմ փնտրում, հաշվում........Երևի կյանքի ուղիները անբացատրելի օրենքներով են առաջ գնում: Գուցե փակեմ աչքերս ու մոռանամ ելքերի հնարավորինս կանխատեսման մասին.......երևի ուղեղիս սկսեմ համոզել` ինչ ուզում է լինի, հերն անիծած:

Ուղարկել «Կկարողանամ արդյոք?"» Digg-ին Ուղարկել «Կկարողանամ արդյոք?"» del.icio.us-ին Ուղարկել «Կկարողանամ արդյոք?"» StumbleUpon-ին Ուղարկել «Կկարողանամ արդյոք?"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Jasmena-ի ավատար
    Այդ մեկը պետք չի, պայքարիր, ուրիշ բան տրված չէ, գետի հունով լողալը կարող է բերել շատ հավանական կործանման, իսկ եթե պայքարես և հետո կործանվես, Աստված չանի, գոնե կիմանաս որ ամեն ինչ արել ես չկորխանվելու և այդ հորձանուտից դուր գալու համար: ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉև ՎԵՐՋ )))))
  2. AoF-ի ավատար
    Ժամանակ առ ժամանակ գիտակցության համար օգտակար է դադարեցնել նման հաշվարկները: Ավելի նախընտրելի է գործել, իսկ ճիշտ ուղին կերևա ընթացքում:
  3. melancholia-ի ավատար
    Մեջբերում Jasmena-ի խոսքերից
    Այդ մեկը պետք չի, պայքարիր, ուրիշ բան տրված չէ, գետի հունով լողալը կարող է բերել շատ հավանական կործանման, իսկ եթե պայքարես և հետո կործանվես, Աստված չանի, գոնե կիմանաս որ ամեն ինչ արել ես չկորխանվելու և այդ հորձանուտից դուր գալու համար: ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉև ՎԵՐՋ )))))
    շնորհակալ եմ անչափ: փայքարի ուղին ամենաբարդն ու ամենաարդյունավետն է: համաձայն եմ ձեզ հետ
  4. melancholia-ի ավատար
    Մեջբերում AoF-ի խոսքերից
    Ժամանակ առ ժամանակ գիտակցության համար օգտակար է դադարեցնել նման հաշվարկները: Ավելի նախընտրելի է գործել, իսկ ճիշտ ուղին կերևա ընթացքում:
    գուցե, բայց անհայտությունը սարսափեցնող է