Կկարողանամ արդյոք?
Առավոտյան արթնանում եմ կոպերս այտուցված: Անքնությունից արդյոք? գուցե նրանից, որ քունս քնի նման չէ բնավ: Ուղեղը եռում է մի հարցի շուրջ` կկարողանամ արդյոք? Փորձում եմ ելքերի տարբերակները վերլուծել անվերջ, մտքերս իմի բերել, ալգորիթմի նման մի սխեմա եմ գծում գլումս ու փորձում քայլերը հաշվարկել: Չէ, միևնույնն է, կրծում է անվերջ չարաբաստիկ հարցը` կկարողանամ արդյոք?: Ու էլի նույն շրջանն է պտտվում հոգնած ուղեղում, էլի ելքերը անբացատրելի շրջադարձեր են առնում ու քաոսի վերածում ստացածս ալգորիթմը: Ջնջում եմ, նորից սկսում, նոր ուղին եմ փնտրում, հաշվում........Երևի կյանքի ուղիները անբացատրելի օրենքներով են առաջ գնում: Գուցե փակեմ աչքերս ու մոռանամ ելքերի հնարավորինս կանխատեսման մասին.......երևի ուղեղիս սկսեմ համոզել` ինչ ուզում է լինի, հերն անիծած: