Նայել RSS հոսքը

melancholia

Մի բուռ թախիծ եմ շպրտում

Գնահատել այս գրառումը
Բարև: Այսօր ցանկացա գրել քեզ մի բաց նամակ ու դատարկել ներսիս դառնությունը այս բաժակի հետ, որ հիմա ձեռքումս է: Անուն տալ քեզ.....չէ, էությունդ թախիծ է, ու թող էդպես էլ մնա: Ուրեմն այսպես, Պարոն թախիծ բաժանող, այսօր որոշեցի խոսել քեզ հետ մի աննպատակ ու խոր ցավի մասին, որ խիղճ կամ խղճմտանք ենք համարում: Չմտածես բողոքի գիրքս բաց արած, սպասում եմ , որ նվվնվամ: Ամենևին: Հիմա պարզապես ցանկանում եմ քեզ ասել այն պատճառի մասին, որի համար այսօրվանից պատուհանս փակում եմ քո առաջ: Արցունք նվիրելիս ժպտում էիր, փոխանակ ամուր գիրկդ առնեիր ու ժպիտ պարգևեիր, ուրախության պահին դառնության հետ ցավ էիր շպրտում ու քմծիծաղում, իսկ հիմա.....հիմա քեզ ձեռք է տալիս լռությունս.......ու ես լռում եմ: Լռում ոչ նրա համար, որ ասելիք չկա, այլ լռում եմ, որ էլ ավելի չցավեցնեմ, ու քեզ չնվիրեմ մի բուռ քմծիծաղ: Այսօր դուռս փակում եմ քո առաջ ու նայում ազատ երկնքին, այնտեղ , ազատության մեջ թախծության հետ երազային հեքիաթ կա պահված, որը կգրկեմ: Իսկ քեզ ի պատասխան կասեմ միայն, այսօր մեջս ուժ գտա քեզ ասելու, այլևս չեմ ուզում խամաճիկդ լինել: Այսօրվանից ազատ եմ իմ երազների ու իմ ցանկությունների մեջ, ու վայ նրան, ով փորձեց հեքիաթս թախիծապատել:

Ուղարկել «Մի բուռ թախիծ եմ շպրտում"» Digg-ին Ուղարկել «Մի բուռ թախիծ եմ շպրտում"» del.icio.us-ին Ուղարկել «Մի բուռ թախիծ եմ շպրտում"» StumbleUpon-ին Ուղարկել «Մի բուռ թախիծ եմ շպրտում"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Meme-ի ավատար
    Ապրեեեեես
  2. melancholia-ի ավատար