Նայել RSS հոսքը

melancholia

Մի գեղեցիկ առավոտ

Գնահատել այս գրառումը
Նայեցի հայելուն, ու......միթե իմ հայացքն է այսքան խամրել? չէ, չեմ ուզում այսպես շարունակել գլորել օրերը, ու...անիմաստ է, վնասում եմ ինքս ինձ, հոգևիճակս խենթի ցնորք է հիշեցնում: Հավաքվել է պետք, ամենինյչ իր տեղում է պետք դնել ու շարունակել ապրել, չէ որ երջանկության համար բոլոր նախապայմանները կան: էսպես համոզեցի ինքս ինձ, ամուր սեղմեցի աչքերս , մի գեղեցիկ ժպիտ փոխ առա հայելուց ու....մի բան պակաս է..........հա, ներողություն եմ ուզում խնդրել: Ժիշտ է իմ մեղքը չկա այդ ամենում, բայց լավ չի , երբ չարությամբ քեզ հիշեն: Ձեռքս առա երեկ շպրտածս հեռախոսը ու.....դե ձեռքս արդեն գիտեր ինչ համար հավաքի..........խեղդվում էի, սիրտս այնքան արագ էր զարկում, բռնեցի, որ դուրս չփաղչի հանկարծ, խայտառակ լինեմ
-Բարև,- մի կերպ արտաբերեցի, - հարմար է խոսենք?
-Բարև, քեզ համար միշտ պատրաստ եմ,- հեռվից լսվեց ծանոթ ձայնը:
-Ինչպես ես?,- չիմանալով ինչ խոսել, սովորական, այսպես ասած`շաբլոն հարցերին օգնության կանչեցի:
-Դու ասա, ամենինչ կարգին է?, ձայնդ մի տեսակ է, հո հիվանդ չես?,-անհանգիստ ու հևոցով հեռախոսս խոսեց:
-Կարևորն այն է, որ կարող եմ լսել, ու զգալ, որ հեռախոսիս մյուս կողմում կաս ու որ լավ ես:
-Չէի զնգում, որ չցավեցնեմ
-Հականում եմ, իսկ ես փորձում էի համոզել ինքս ինձ, որ էսպես էլ պիտի լիներ, ու կարծես ստացվում է:
_Ստացվում է? եթե ստացվեր, չէիր զանգի:
-Ես պարզապես ներեղություն էի ուզում խնդրել, որ ձեզ ցավեցրեցի, դե երևի իմ փոխարեն բոլորն էլ էդպես կվարվեին, խլեցին ինձանից ամենահարազատ էակին, ում հավատում էի, հիմա....հիմա չգիտեմ ում հավատամ:
-Ես պիտի ներեղություն խնդրեմ, ու չգիտեմ էլ ինչի համար, պարզապես հայտնվեցինք սխալ տեղում սխալ պահի:
- Ամենինչ լավ կլինի,- մի կերպ զսպեի արցունքներս, ու ձայնիս դողը: Չէի ուզում նվնվալ:
Մի պահ լռություն տիրեց, ոնց էի ուզում գոռալ, ասել, որ մեկա չեմ զիջելու, որ դեռ մղկտացնելու եմ նրան ով այս ամենի հեղինակը դարձավ, բայց.....մի կերպ լռեցի, որ չասեմ .....նա ասաց.ասաց,- Կարոտել եմ,
Այնպես ձայնը դողաց, որ թվաց հիմա արցունքը կգլորվի, հեռախոսի միջից կարծես զգացի սրտի բաբախը ու......անջատեցի, անջատեցի հեռախոսը, որ նրան թույլ չտեսնեմ, ցավը չզգամ ու........չէ, ես պարզապես ուզում էի ներեղությունով նոր օր սկսել:
Մի տեսակ թեթևություն զգալով ,մազերս հավաքեցի, ամբողջը հավաքեցի կոսի մեջ, ճակատս լրիվ բաց արած: Այնքան հպարտ տեսք ունեի, միշտ եմ այդպիսի պահերի ճակատս բացում, կարծես թեթևություն բերի հոգուս:

Ուղարկել «Մի գեղեցիկ առավոտ"» Digg-ին Ուղարկել «Մի գեղեցիկ առավոտ"» del.icio.us-ին Ուղարկել «Մի գեղեցիկ առավոտ"» StumbleUpon-ին Ուղարկել «Մի գեղեցիկ առավոտ"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Meme-ի ավատար
    Լավն էր ապրեք, մի տեսակ ես էլ ծանր էի շնչում.....իրկանա չէ՞ պատմությունը....
  2. melancholia-ի ավատար
    ավելի իրական չի լինում,
    շնորհակալ եմ, գրում եմ , պարզապես միքիչ թեթևանալու համար, ու կարծում եմ ցանկացածի հոգուն հարազատ թեմաների մասին, կողքից նայելով միշտ ելքը ավելի հստակ ես տեսնում
  3. Ameli-ի ավատար
    Լավն է… «Կարոտել եմ» միայն մեկից եմ լսել, ինչքան ես լինանում, երբ լսում ես այս բառերը… թող որ ամեն ինչ լավ լինի