• Placebo/Պլացեբո

    Placebo-ն բրիտանական խումբ է, հանդես է գալիս ալտերնատիվ ռոք ժանրում: Խումբը ձևավորվել է 1994-ին Բրայան Մոլկոյի(Brian Molko) և Ստեֆան Օլսդալի(Stefan Olsdal) կողմից: 1996ին Ռոբերտ Շուլցբերգին(հարվածային) փոխարինեց Սթիվ Հյուիտը, որը նույնպես լքեց խումբը 2007ին: 2008ի ամռանը Placebo-ն գտավ իրենց նոր հարվածողին` Սթիվ Ֆորեսթին; 2009-ի նոյեմբերին խումբը ստացավ մրցանակ EMA 2009 «Լավագույն ալտերնատիվ խումբ» նոմինացիայում: Խումբը ելույթ է ունեցել The cure-ի, U2-ի, David Bowie-ի հետ, վերջինս շնորհիվ նրանք ահագին առաջ են գնացել:

    Խմբի այժմյան կազմն է`
    Բրայան Մոլկո (Brian Molko) – վոկալ, գիթառ, ստեղնաշար, հարմոնիկա, սակսաֆոն
    Ստեֆան Օլսդալ (Stefan Olsdal) – գիթառ, բաս, ստեղնաշար, բեք վոկալ
    Սթիվ Ֆորեսթ (Steve Forrest) – հարվածային
    1996-ին թողարկվեց առաջին ալբոմը, որը հենց կրեց Placebo անվանումը: Որը 2006ին իրենց տասնամյակի առթիվ կրկին վերաթողարկեցին, մի քանի երգերի ավելացմամբ (Paycheck (Demo), Flesh Mechanic (Demo), Drowning By Numbers, Slackerbitch ): Ալբոմի հիմնական թեման էր «Sex, drugs and rock'n roll»-ը, ինչը զգացվում է Teenage Angst, 36 Degrees կամ Come Home երգերում, պարզ է, որ թեմատիկան պիտի նպաստեր ալբոմի առաջընթացին դեռահասների շրջանակներում: Ալբոմի հայտնիության հարցում մեծ դեր խաղաց նաև Բրայանի իմիջը` սև եղունգներ, տուշ, մինչև ուսերը մազեր և իհարկե բազմաթիվ հարցազրույցները, որտեղ նա պատմում էր իր դաժան մանկության, սեքսի հետ կապված խնդիրների, թմրադեղերի և նմանատիպ խնդիրների մասին: Այսպիսով նա դարձավ բազմաթիվ դեռահասների համար իդալական կերպար: Հետաքրքիր փաստ էլ ասեմ, ալբոմի «I Know» երգում օգտագործվել է «Դիջերիդու» (անգլ. didjeridoo), որը Ավստրալիայի աբորիգենների(անդրածինների) փողային գործիք է: Ես որ էս ալբոմը էտքան էլ չեմ սիրում, մի տեսակ շատ ալտերնատիվ է ինձ համար, բացի դրանից Բրայանի վոկալը դուրս չի գալիս մի տեսակ այստեղ:
    1998 ին թողարկվեց երկրորդ ալբոմը`Without you I'm nothing- ը, որն ավելի հայտնի ստացվեց առաջնեկից և կարևորը աշխարհռչակ դարձրեց Placebo-ին: Ալբոմի առաջին` Pure Morning սինգլը, անգլիական չարթերում մեկից 4որդ տեղը զբաղեցրեց, ինչին իհարկե նպաստեց երգի հիանալի տեսահոլովակը: Ինչպես Մալկոն է ասում. « Ալբոմը նման է դեպրեսիայի, որը սեռական ակտից հետո է հետևում: Նրա տրամադրությունը. դա դաժան հիասթափությությունն է և մենակությունը, որոնք բառացիորեն թևածում են օդում:»:

    2000ին թողարկվեց երրորդ`Black Market Music ալբոմը, որը տարբերվում էր մնացածից` ավելի ծանրոտ, մռայլ, մի խոսքով ալբոմը այսպես ասած եզրափակում էր տրիլոգիան: Ալբոմը բավականին տարբերվում է մյուսներից. այստեղ կան էլեկտրոնային տարեր, բացի դրանից երգերի տեքստերն են փոխվել, Բրայանը սիրո թեման 2որդ պլան էր ուղարկել:
    2003ին դուրս եկավ չորորդ սպասված ալբոմը`Sleeping With Ghosts-ը, որը բավականին հակասական ընդունեցին: «Sleeping With Ghosts»- ում էքսպիրիմենտները բավականին հստակ են արված, ի տարբերություն անցած ալբոմի և միևնուն ժամանակ այս ալբոմում զգացվում է երաժիշտների աճը, նրանք իրենց ուզածին հասել էին: Այս ալբումում էլեկտրոնային ազդեցությունը աչքի է ընկնում, բացի դրանից բազմաթիվ կենդանի գործիքներ էին օգտագործվել: Երգերի բառերը նույնպես փոխվել էին, երկիմաստություն, սև ռոմանտիկա չկար և չնայած երգերի մեծ մասը էլի սիրուն էին վերաբերվում, բայց գոնե ապագա ունեցող, այլ ոչ թե մռայլ և թախծոտ: Ամեն դեպքում բազմաթիվ ֆանատների ալբոմը դուր չեկավ հենց իր տարբերությամբ մնացածից: Կարևորը էս ալբոմում իմ սիրելի երգերից մեկն է`Protect Me From What I Want, բայց ֆրանսերեն տարբերակով ավելի եմ սիրում` Protège-moi:

    Հինգերորդ` Meds ալբոմը դուրս եկավ 2006ին: Ալբոմի «Meds» երգը դուետով կատարվել է The Kills խմբի Alison Mosshart-ի հետ, իսկ «Broken Promise»-ը R.E.M.-ի Michael Stipe-ի հետ, ով Բրայանի կումիրն էր դեռ մանկուց: Էս ալբոմում էլ է իմ սիրելի երգերից մեկը իր ավելի քան արտակարգ տեսահոլովակով` Song To Say Goodbye:

    Եվ վերջապես 2009ին թողարկվեց Battle for the Sun ալբոմը: Ալբոմի ձայնագրման ժամանակ խումբը օգտագործել է նոր գործիքներ` սակսաֆոն և շեփոր:
    Battle for the Sun-ում նաև զգացվում է PJ Harvey և My Bloody Valentine ազդեցությունը; Եվ ի տարբերություն «Meds»-ի այս ալբոմը ավելի ծանր է հնչում:

    Այս հոդվածի օրիգինալը հրապարակվել է որպես ֆորումի թեմա. Placebo/Պլացեբո սկսել է Kita View original post
  • Հարցում

    Ո՞ր ակումբի երկրպագուն եք (150 ձայն)

    1. Ինտեր (8 ձայն)

    2. Ռեալ Մադրիդ (38 ձայն)

    3. Բարսելոնա (49 ձայն)

    4. Միլան (11 ձայն)

    5. Յուվենտուս (16 ձայն)

    6. Չելսի (9 ձայն)

    7. Մանչեստր Յունայթեդ (6 ձայն)

    8. Արսենալ (3 ձայն)

    9. Լիվերպուլ (5 ձայն)

    10. Վալենսիա (4 ձայն)

    11. Ռոմա (1 ձայն)

    12. Ատլետիկո Մադրիդ (0 ձայն)

    Գո՞հ եք Hi-line-ից (324 ձայն)

    1. միջին (73 ձայն)

    2. գոհ եմ (83 ձայն)

    3. դժգոհ եմ (60 ձայն)

    4. չեմ օգտվում (108 ձայն)

    Ինչ անտիվիրուս եք օգտագործում՞ (220 ձայն)

    1. NOD 32 (Eset Smart Security) (68 ձայն)

    2. Kaspersky Antivirus (Kaspersky Internet Security) (75 ձայն)

    3. Dr. Web (4 ձայն)

    4. AVG Antivirus (10 ձայն)

    5. Norton Antivirus (Norton system work's, Norton Internet Security) (15 ձայն)

    6. Panda Antivirus (Panda Internet Security) (1 ձայն)

    7. Zone Allarm Antivirus(Zone Allarm FireWall) (0 ձայն)

    8. Other (47 ձայն)

    Ուզում եմ ինքնասպան լինել (54 ձայն)

    1. Այո (14 ձայն)

    2. Ոչ (40 ձայն)

    Մարդ սպանելու ցանկություն երբևէ ունեցե՞լ ես (19 ձայն)

    1. նման ցանկություն ունեցել եմ (ունեմ), սակայն օրենքն ինձ թույլ չի տվել (տալիս) (3 ձայն)

    2. նման ցանկություն ունեցել եմ (ունեմ), սակայն իմ հավատքն ինձ թույլ չի տվել (տալիս) (1 ձայն)

    3. նման ցանկություն ունեցել եմ (ունեմ), բայց դա համարում եմ կենդանական, անմարդկային (8 ձայն)

    4. այլ տարբերակ (7 ձայն)

  • Վերջին մեկնաբանություններ

    Maha Kali

    Հոյակապ խումբ....այն եզակիներից, ովքեր կարողացել են գրագետ և գեղագիտորեն մատուցել ֆոլկ-մետալ... Գնալ վերջին գրառմանը

    Թուիր/Týr

    Maha Kali on 30.08.2010

Page Rank Check  Առաջին հայալեզու զվարճալի պորտալը  Ծրագրեր բեռնավորելու հանգույց