Týr-ը (ֆարերերեն կարդացվում է «Թուիր») 1998 թ. հունվարին հիմնված խումբ է` Ֆարերյան կզղիներից: Նվագում են պրոգրեսիվ-ֆոլկ մետալ: Երաժշտությունը հիմնված է ֆարերյան եւ սկանդինավյան ժողովրդական երաժշտության վրա: Խմբի անվանումը ծագել է Տիր աստծու անունից, որը հայտնի է գերմանասկանդինավյան դիցաբանությունից:
Խումբը առաջին անգամ թողարկել է մի քանի ստեղծագործության դեմո տարբերակները 80 օրինակով, որից հետո այն նկատվել է Կոպենհագենում, սակայն ձայնագրման լուրջ առաջարկներ չեն եղել: Խումբը առաջընթաց ունեցավ 2001 թ. Prix Føroyar երաժշտական փառատոնում: Առաջին դեմոյի «Ormurin Langi» երգը վերածվեց հիթի:
2002 թ. Týr-ը կատարեց 30 համերգ 5 տարբեր երկրներում` Դանիայում, Իսլանդիայում, Ֆարերյան կղզիներում, Նորվեգիայում եւ Լատվիայում: Ամենամեծ հաջողությունը խումբն ունեցավ Իսլանդիայում եւ հայրենիքում:
2008 թվականին Բեռլինի ֆաշիզմի եւ հակաֆաշիզմի ուսումնասիրության ինստիտուտը (BIFFF, Berliner Institut für Faschismus-Forschung und Antifaschistische Aktion) Պետեր Կռատցի գլխավորությամբ քննադատեց տեղական փառատոնում հանդես եկող մի շարք խմբերի, այդ թվում Týr-ին, քանի որ նրանց ոճը պարունակում է տարրեր բազմաթիվ դիցաբանական սիմվոլներից, որոնք հանդիպում են նաեւ ֆաշիստական սիմվոլների շարքում: BIFFF հասարակական կազմակերպության կարծիքով նման համերգները վեր են ածվում նեոնացիստների հանդիպման վայրի: Միեւնույն ժամանակ Týr-ի անդամներն իրենց հայացքներով որեւէ ընդհանրություն չունեն իրենց այդպիսի երկրպագուների հետ, ինչի մասին հայտարարել են իրենց կայքում:
Խմբի անդամները.
Heri Joensen – վոկալ, կիթառ
Terji Skibenæs – կիթառ
Gunnar H. Thomsen – բաս կիթառ
Kári Streymoy – հարվածային գործիքներ
Նախկին անդամները
Jón Joensen – կիթառ, վոկալ
Pól Arni Holm – վոկալ
Allan Streymoy – վոկալ
Ottó P. Arnarson – կիթառ
Pól Arni Holm-ը եւ Jón Joensen-ը (Heri Joensen-ի եղբայրը) եղել են խմբի կազմում How Far To Asgaard ալբոմի ձայնագրման ժամանակ, սակայն ալբոմի թողարկումից հետո լքել են խումբը:
Jón Joensen-ի խումբը լքելուց հետո խմբին միացավ Terji Skibenæs-ը: Երգելու պարտականությունը կարճ ժամանակով իր վրա վերցրեց Allan Streymoy-ը (Kári –ի եղբայրը), ինչի ընթացքում խումբը թողարկեց «Ólavur Riddararós» սինգլը: Երբ Allan Streymoy-ը լքեց խումբը, վոկալիստ դարձավ Heri Joensen-ը: Այսքանը տեղի ունեցավ Eric the Red-ի գրանցումից առաջ:
Skibenæs-ը խումբը լքեց Eric the Red-ի թողարկումից միառժամանակ անց: Որոշ ժամանակ խումբը եղավ տրիոյի կարգավիճակում: 2004 թվականի ամռանը շատ կարճ ժամանակով նրանց միացավ իսլանդացի կիթառահար Ottó P. Arnarson-ը: Երբ վերջինս խումբը լքեց, Skibenæs-ը ետ վերադարձավ:
2008-ի հունվարին Kári Streymoy-ն ուներ մեջքի վնասվածք, որը թույլ չտվեց նրան մասնակցել նույն թվականի շրջագայությանը մինչեւ հոկտեմբեր: Paganfest-ի եւրոպական մասում հարվածային գործիքները կատարեց Faeroese-ի թմբկահար, Kári Streymoy-ի ուսանող Amon Djurhuus-ը, ԱՄՆ-ի մասում հարվածայինը կատարեց Merlin Sutter-ը Eluveitie-ից, իսկ Կանադայի մասում` Daniel Ryan-ը` Gigan-ից: Այդ շրջագայությունից հետո նորից Եւրոպայում Kári-ն փոխարինեց Amon Djurhuus-ը: 2008-ի հոկտեմբերին Kári Streymoy-ը պատրաստ էր մասնակցել Ragnarök's Aaskereia փառատոնի շրջագայությանը:
Թողարկումները.
Ալբոմներ.
How Far To Asgaard – 2002
Eric The Red – 2003
Ragnarok – 2006
Land – 2008
By The Light Of The Northern Star – 2009
Տեսահոլովակներ.
Hail to the Hammer (2002)
Ormurin Langi (2002)
Regin Smiður (2003)
Sinklars Vísa (2008)
Eric The Red (2006)
Hold the Heathen Hammer High (2009)
Տեղեկույթի աղբյուր` Վիկիպեդիա (անգլերեն, ռուսերեն):
Թարգմանությունը` ինձնից:
Ֆորումի հաղորդագրություն