Նայել RSS հոսքը

Apsara

Մանկությանս իրական հեքիաթներից

Գնահատական. 2 ձայն, 1.00 ընդհանուր:
Միկրոավտուբուսով գնում էի,դատարկ էր, պատուհանները բաց էին, բայց տապից փրկություն չկար: Հանկարծ պատուհանից իչ-որ բան քամու հոսքի հետ շատ արագ ներս ընկավ և խփվեց երեսիս. <նամակ> էր:

Մամ, մամ, նայի նամակ եմ բռնել, ու՞մ ուղղարկեմ: Հաաա գիտեմ, հոպարին եմ ուղղարկելու: Ասաց փոքրիկը, աչքերը փակեց, ինչ-որ բան պատկերացրեց և փչեց ` ձեռքում եղած բույսի սերմը օդ բարձրացավ, միացավ օդի հորձանքին և գնաց վերև:

Արդեն մեկ ամիս չէր տեսել փոքրիկը իր ծնողներին, կարոտել էր, տատիկ-պապիկի հետ լավ էր, բայց կարոտը խեղդում էր նրա սիրտիկը: Արդեն քանի-քանի նամակներ էր ուղղարկել նա մայրիկին, ամեն անգամ տարբեր գրքեր պատկերացնելով: Իսկ հիմա անհամբեր էր, ուզում էր անպայման գնալ և տեսնել` արդյոք տեղ հասել են նրա ուղարկած նամակները, մայրիկին դուր են եկել դրանք, իսկ մայրիկը գիտի, որ դա ինքն է ուղղարկել...

Բռնեցի նամակը, նայեցի և ժպտացի, իչքան հարազատ, հեռու և անմեղ հիշողություններ բերեց նամակը: Այն փոշոտված էր, մազմզուկներից շատերը ջարդոտված, երևում էր երկար ճանապարհ էր կտրել անցել: Ես նույնիսկ գիտեմ, թե որ փոքրիկն է նամակը ուղարկել ու որ անցյալից: Փչեցի և նամակը` պատասխանը, հետ ուղղարկեցի...

Մամ, սա ի՞նչ է,նայի ինչ փրչոտ է, իսկ մեջտեղում փոքրիկ սուրուլիկ ինչ-որ բան է:
Նամակա, բալես, իսկ մեջտեղի փոքրիկ բանը նամակի հետ պասիլկա է դառնում: Տես, ու՞մ ես ուզում ուղղարկես նամակ, արի պապիկին ուղարկենք, հիմա աչքերդ փակի ու պատկերացրու, թե ինչ ես ուզում պապիկին նվիրես, երբ նամակը տեղ հասնի մեջը նվեր կլինի: Պատկերացրեցի՞ր, իսկ հիմա փչի, թող թռնի, որ գնա հասնի Թիֆլիս տատիկ-պապիկի մոտ....

Ուղարկել «Մանկությանս իրական հեքիաթներից"» Digg-ին Ուղարկել «Մանկությանս իրական հեքիաթներից"» del.icio.us-ին Ուղարկել «Մանկությանս իրական հեքիաթներից"» StumbleUpon-ին Ուղարկել «Մանկությանս իրական հեքիաթներից"» Google-ին

Մեկնաբանություն