...աշունն էլ գնաց Ամեն մի թաց դող, որ ինձ թողեցիր, Ամեն ջինջ արցունք, որ կուլ տվեցի, Դատարկությունը՝ ծխացող կողքիս, Լուռ խարխափումն էր ակնթարթներիս, Որոնք շունչ ունեին ցնորքիդ կողքին, Այնպես զնգուն էին ժամերիս միջին, Ցավն էին որդեգրում խժռող կարոտի Ու բաժանումը հերքում սրտերի: Նելլի Ռումել ©
Թարմացել է 25.11.2012, 02:48 ըստ [ARG:5 UNDEFINED]
...միայնակ Երբեմն հոգնած, Հոգով փշրված Աշխարհն եմ գրկում: Կարոտիս դողով, Վիրավոր հոգով Այն ծառն եմ փնտրում, Որի ճյուղերին Բացված ճերմակին Թողեցիր խոստում: Լուռ կախարդեցիր, Լույսն իմ վերցրեցիր, Վառիր քո սրտում, Իսկ ես ծովացա, Լուռ անձրև դարձա Լքված ծովափում: Ու մի օր գտա Բեկորներ երդման. -Մեր ծառն էր փտում: Նելլի Ռումել©
...ծուռ կարոտ Ծովի թավ մովում Ես գտա ներկան, Գտա երազներ` Անանցյա՜լ,անա՜նց, Մթին էջերում Ծածուկ քողարկված, Հողեղեն խենթիս Այնքա՜ն հարազատ, Ուշացում գտա Ափսոսանք հագած, Մունջ սպասումի Աչքը ջուր կտրած, Քաղեցի խորթ հույզ Ինձ բաժին թողած, Խռով աշխարհի Գույներից պոկված: Տեսա սպասում՝ Անարև ու հար, Երազ օրերի Հուշեր քուն մտած, Ափերին փռված Ծուռ կարոտ ...
...երգ ուշացումի Կարոտիս հևքում Թունդ դողից արբում Քո հույսն է զարթնում Դրսում, ամենուր: Բառդ է կաշկանդում՝ Ե՜ս էլ եմ հոգնել, Այն ցուրտն է… տանում Անդարձ հեռուներ: Աչքերում քո մով, Կան պահված հարցեր. Ուշացման ախ-ով Ուսի՜դ խոնարհվեմ: Դու ո՜ւր ես փախչում, Ո՜ւր ես սլանում, Չ՞է որ ախ ձմռան Ցուրտն է մեզ այրում: Եվ ուշացումի Զանգակն է հնչում. Ո՜ւշ է, սիրելի՛ս, Զո՜ւր ...
...ծերացած Ուռենին Ժամանակներից որբություն առած՝ Քո ժամն ես ապրում թավ այգուս սրտում , Կաթիլ առ կաթիլ մտքերս փնջած՝ Աշնանաթաթախ խորհուրդս մանում: Վարագուրում ես ներկան ուշացած՝ Ճյուղերիդ խոնարհ հուշերն իմ հյուսում, Թաց շուրթիս թողնում մենախոսություն. Ծով կարոտ, Լուռ սեր, Փո՜ւշ-ճշմարտություն: Իմ խենթ տեսիլն ես զեփյուռից որսում, Ստվերդ գրկած՝ինձ հետ վերապրում, Հոգուս հայելու մեջ ինքդ քեզ տեսնում. ...