Հայկական Պեկսիի գովազդը
Նոր ընկերս ուղարկեց էս տեքստը,ես էլ մի փոքր շտկելուց հետո որոշեցի բեմականացնել... մտքում
Հայկական Պեկսիի գովազդը տեսնում եմ այսպես:
Ամառ, Հյուսիսային պողոտա...Սարգիս Հովսեփյանը գնդակը փոխանցում է Պաչաջյանին: Պաչաջյանը կրծքով կասեցնում է գնդակը և հայտնվում է Մալաթիայի շուկայում, որն ամբողջովին պատված է լահմաջոյանոցներով: Նա սկսում է շրջանցել նասկի ծախող տատիկներին ու հանկարծ հանդիպում է Մանուչարյանին, որը լոտո էր ծախում : Մանուչարյանը գնդակով հայտնվում է Խոսրովի անտառում և վարում է գնդակը. աջ-ձախ...Հանկարծ ժայռից երևում է Թունջայ Սանլին...չե`չե`չե... Հենրիկ Մխիթարյանը ու սկսում է կլառնետ նվագել. այ այսպես` "Իմ ախպերս,ջան,ջան,ջան...''... 3-րդ մասում, ինչ-որ մի տեղ հայտնվում է Սամվել Մելքոնյանը ...դանդաղեցված կադր ու ՀԱ~ՐՎԱԾ... գնդակը հասնում է Սևանի կղզի ու Ռոմիկ Խաչատրյանը ծուռ է խփում...Ծուուուուռռռ... Հանկարծ հայտնվում են Քարամյան եղբայրները և այդ ավանդական "Թուուուու" ...... Եվ երկնքում հայտնվում է Պեկսիի ֆալշ նշանը: