Նայել RSS հոսքը

Magic Mushroom-Կախարդական բլոգ

Ինչու՞ է կյանքը այսքան դաժան?

Գնահատական. 3 ձայն, 3.67 ընդհանուր:
Չարաբաստիկ գիշեր էր,մարմնիս բոլոր բջիջներով զգում էի,որ ինչ-որ մի բան այն չէ՝միգուցե դա մեր վեցերորդ զգայարանն է,կամ դեռ գիտության կողմից չբացահայտված երեւութ:
Ինչ արեցի չկարողացա քնել,նույնիսկ քնաբեր հաբերը չօգնեցին եւ պատահեց այն ինչը կարող էր կոտրել ինձ եւ վերեւից լույսի արագությունով գլորել դեպի անդունդը,առավոտյան ժամը վեցին հնչեց չարաբաստիկ զանգը,եւ մայրիկիս տխուր ձայնը ասեց,որ մահացել է ավտովթարից ինձ համար այդքան հարզատ եւ միակ այն մարդը՝որին ես կարող էի(ինչ՜ դաժան է անցյալ ժամանակով խոսելը) ասել՝նա իմ իսկական եւ միակ մանկության ընկերն է՝այն ընկերը որի հետ անցել եք կրակի եւ ջրի միջով,կիսել ենք թե ուրախ եւ թե տխուր պահերը,առաջին անգամ
դիտել էրոտիկ ֆիլմ,կիսվել ամենանուրբ գաղտնիքներով,անցել մի մեծ ճանապարհ՝ տխրություներով եւ ուրախություներով լի՝որի անունն է կյանք
Ինչու՞ երբ ոտքի ես կանգնում,զգում ես,որ հոգեպես ուժեղացել ես եւ պատրաստ ես կյանքդ շարունակել եւ անել փոփոխություներ՝ճակատագիրը կարմիր քարտ է ցույց տալիս եւ հասցնում ապտակը ապտակի հետեւից՝խմելով քո ողջ կենսական էներգիան,թողնելով քեզ մերկ եւ անօգնական՝նոր ծնված երեխայի նման՝դա ես անվանում եմ՝ «закон подлости» եւ ինչպես ասում են՝ Законы подлости исполняются без промедления՝
Էխխ՜ սիրելի եւ իմ միակ հարազատ ընկեր ես երբեք քեզ չեմ մոռանա,դու կապրես իմ սրտի մեջ,քանի ես քեզ հիշում եմ դու ինձ համար կենդանի ես

Ընկերները երբեք հրաժեշտ չեն տալիս



Երբեք չեմ մոռանա մեր առաջին էրոտիկ ֆիլմը եւ անձրեւը ու մեր ծնողների տուն վերադառնալը,էխխ՜ հեսա նոստալգիան ինձ կսպանի



Ժամանակի հետ...
Ժամանակի հետ անցնում է,ամենինչ անցնում է
Մոռացվում են դեմքերը,ձայները
Երբ սիրտը այլեւս չի բաբախում
Իմաստ չունի փնտրելը
Պետք է թափահարել ձեռքերը եւ թողնել այնպես՝ինչպես կա
Ժամանակի հետ անցնում է,ամենինչ անցնում է
Նույնիսկ ամենաջերմ հուշերը...


Avec le temps




Պ.Ս. Ուրախացեք որ ապրում եք,գնահատեք այն ինչ-որ ունեք,երբ կորցնում ենք նոր ենք հասկանում,հիմա դուք երջանիկ եք ուղղակի չգիտեք,երբ մեծանում ենք հասկանում ենք թե ինչ երջանիկ ենք եղել՝ուղղակի չենք հասկացել
Կցված մանրանկարներ Կցված մանրանկարներ Սեղմեք նկարի վրա՝ մեծ տարբերակը տեսնելու համար

Անուն.	hqdefault.jpg‎
Դիտումներ.	27
Չափս.	10.9 KB
ID.	52689  

Ուղարկել «Ինչու՞ է կյանքը այսքան դաժան?"» Digg-ին Ուղարկել «Ինչու՞ է կյանքը այսքան դաժան?"» del.icio.us-ին Ուղարկել «Ինչու՞ է կյանքը այսքան դաժան?"» StumbleUpon-ին Ուղարկել «Ինչու՞ է կյանքը այսքան դաժան?"» Google-ին

Թարմացել է 13.11.2011, 03:07 ըստ [ARG:5 UNDEFINED]

Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Meme-ի ավատար
    Շատ տխուր էր Մեջիք....Խոսքեր չունեմ......երանի երբեք էլ ոչ մեկ չզգա էսպիսի ցավ ինչպես դու.....ժամանակի հետ կմոռանաս ցավդ,բայց ընկերդ միշտ կապրի իր երջանիկ հիշողություններով քո մեջ,քո սրտում ու հոգում...
    հարատևություն ընկերոջդ երկինքներում,ցավում եմ....
  2. Magic-Mushroom-ի ավատար
    Շնորհակալություն ջերմ խոսքերի համար,գիտես ինչն է զարմանալի՞ այն որ մենք միշտ կատակում էինք որ մեզնից որեւե մեկը շուտ մահանա,ապա մյուսը չտխրի եւ սուգ չպահի,սակայն շատ դժվար է,բայց քանի կա հիղողությունը մարդու մասին այդ մարդը իմ համար մահացած չի:
  3. Ruzanka-ի ավատար
    Եթե այս ամենը ընդհամենը հնարված լինի, ապա ես մեծ ուրախությամբ կասեի, որ դուք իսկական տաղանդ եք... Ափսոս, որ... Իսկապես, որ շատ տխուր էր, նույնիսկ արտասվեցի, որովհետև իսկապես` մարդ կորցնելը շատ դժվար է....
  4. Magic-Mushroom-ի ավատար
    Շնորհակալություն ջերմ խոսքերի համար Ruzanka,կարծում եմ նման բան հորինելը մինիմում սրիկայություն կլիներ եւ մարդ ինչքան պետք է ցածրանա,որ իր կարման իջեցնի այսպիսի ձեւով:
  5. Meme-ի ավատար
    Վաայ ես զարմացած եմ Մեջ,իրոք տենց խոսացել եք...չէ,շաատ դժավարա,ափսս որ կորցրել ես նման մարդու
  6. Magic-Mushroom-ի ավատար
    Հա Մեմ ջսն իրոք շատ դժվար է,միայն լուսնկարչական փորձերս են օգնում մի քիչ ուշքի գալ:
  7. Meme-ի ավատար
    Մեջ ուղարկածս վարկանիշի մեկանբանությունը էս գրածիդ պատասխանն է....
    Ինչքան էլ ցավ ապրես,ու տխրես,մեկ է կյանքը առաջ է շարժվում,ու դու չպետք է հետ մնաս կյանքից,հենց քո լավ ու թանկ ընկերոջդ հիշատակի համար....
  8. Magic-Mushroom-ի ավատար
    Շնորհակալություն վարկանիշի համար եւ իմ սիրած բանաստեղծի խոսքըժերը գրելու համար,անչափ շնորհակալ եմ նման ջերմ եւ բարի խոսքերի համար: