Նայել RSS հոսքը

Ameli

Ծուլություն կամ ուղղակի՝ հավես չկա

Գնահատել այս գրառումը
Առակ ծուլության մասին

Երբ Ժուանը մահացավ, նա մի գեղեցիկ վայրում հայտնվեց՝ ազատ, հարմար և հենց այնպիսին, ինչպիսին ինքն էր միշտ երազել: Սպիտակ հագուստ հագած ինչ-որ մեկը մոտեցավ նրան և ասաց. “Դու իրավունք ունես պահանջելու ցանկացած բան, ցանկացած զվարճանք, հաճույք, համեք ուտելիք“:
Ժուանը սկսեց ապրել այնպես, ինչպես միշտ երազել էր: Իսկ երբ շատ տարիներ անցան, նա դիմեց այն սպիտակ հագուստով էակին.
- Ես արդեն վայելել եմ այն ամենը ինչ ցանկացել եմ: Հիմա ինձ աշխատանք է պետք, որպեսզի ինձ օգտակար զգամ:
- Ցավում եմ, բայց դա միակ բանն է, ինչը ես չեմ կարող տալ: Այստեղ աշխատանք չկա:
- Ի՞նչ է ստացվում, ես հուր-հավիտյան դատապարտված եմ ձանձրույթի՞: Չէ՛, ավելի կլիներ դժոխք ընկնեի:
Սպիտակ հագուստով էակը մոտեցավ և հազիվ լսելի ձայնով ասաց.
- Իսկ քո կարծիքով դու ո՞րտեղ ես:

Ուղարկել «Ծուլություն կամ ուղղակի՝ հավես չկա"» Digg-ին Ուղարկել «Ծուլություն կամ ուղղակի՝ հավես չկա"» del.icio.us-ին Ուղարկել «Ծուլություն կամ ուղղակի՝ հավես չկա"» StumbleUpon-ին Ուղարկել «Ծուլություն կամ ուղղակի՝ հավես չկա"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Հայկօ-ի ավատար
    Գժոտ առակ էր: Տենց դժոխք եմ ուզում: Խոստանում եմ ընդեղ ընկնելու համար կենդանությանս օրոք անխնա չարաշահել բոլոր յոթ մահացու մեղքերը: Ու հաստատ գլուխս «ինձ օգտակար զգալու» նման ապուշություններով չեմ լցնի:
  2. Ameli-ի ավատար
    , դե ինչ, համոզված եմ դու քեզ այնտեղ լավ կզգաս, որովհետև կարծում եմ երևակայությունդ սահման չի ճանաչում:
  3. Լեռնցի-ի ավատար
    Լաւ առակ է:
  4. laro-ի ավատար
    ուսանելի առակ է:Ինձ համար անգործ լինելուց վատ բան չկա: