Նայել RSS հոսքը

Բլոգի վերջին գրառումներ

  1. Զբաղված ենք- 2

    Բոլորը շտապում են, անդադար խոսում, դասախոսում, դատարկում բոլոր ցայտաղբյուրները, սրբում ճակատից գլորվող քրտինքները, հոգնում, բայց նորից խոսում, շտապում, իրենք էլ երևի չեն իմանում ուր, բայց շտապում, բոլորն են շտապում: Բոլորի ձեռին դրամապանակներն են, բայց դրանք դատարկ են ..Արվեստագետները ...
    Պիտակներ: անձրև, մարդիկ Խմբագրել պիտակները
    Կատեգորիաներ
    Առանց կատեգորիայի
  2. Թրջվելու մասին :))

    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Վաղուց անձրևի տակ չէի ընկել՝ միշտ կամ դուրս չէի գալիս, կամ տաքսի էի նստում… մի խոսքով այսպես ասած «թսիկություն» էի անում

    Ուրեմը հրաշալին ինչն էր՝ բոլոր նրանք ովքեր կանգնած թրջվում էին մինչև ոսկորները, ժպտում էին, իսկ նրանք, ովքեր անձրևանոց ունեին տխուր դեմքի արտահայտություն ունեին: Հումորն ու ժպիտը երևի անհրաժեշտ էին արտաքին անբարենպաստ պայմաններին դիմանալու համար:

    Ժպտացեք զմիմյանս
    Պիտակներ: անձրև, ժպիտ, քաղաք Խմբագրել պիտակները
    Կատեգորիաներ
    Առանց կատեգորիայի
  3. Սիրտս կրկին թրթիռ ընկավ.

    Սիրտս կրկին թրթիռ ընկավ.

    Ո'վ քամիներ փչեք մեկից, առեք տարեք ինձ կորցրեք:
    Ո'վ անձրևներ մի ալարեք, սիրտս քշեք, քշեք տարեք:
    Տարեք հեռու, այնքան հեռու, որ ինքս ինձ ես չգտնեմ
    Ու չստացված սիրուս մասին, որ ես երբեք էլ չլսեմ:
    Տարե'ք հեռու ու կորցրեք, որ հույսերս ինձ չգտնեն,
    Փուչ ստահոտ այդ հույսերը ինձնից հեռու միշտ գտնվեն:

    Սիրտս կրկին թրթիռ ընկավ ու փոթորկվեց հոգուս ծովը`
    Չհագեցվեց, չփարատվեց, չհեռացավ սրտիս սովը:
    Կատեգորիաներ
    Առանց կատեգորիայի