Նայել RSS հոսքը

ծանոթ անծանոթուհի

Լավագույն երգը
Բաց պատուհանից – հեռվից լսածն է:

Լավագույն խոսքը
Լռության խորքում լռին ասածն է:

Լավագույն հավատն այն է, որ երբեք
Չի դառնում կրոն:

Լավագույն դիմակն այն է, անակասկած,
Որ կոչվում է դեմք:

Լավագույն սերը `
Կիսա~տ թողածը:

Լավագույն մարդն էլ <ոչ մի երևի>
Ներեցեք... ես եմ...

  1. ....

    մեծ փոշեկուլ եմ ուզում, շատ մեծ, որ կյանքիս մեջ կարգուկանոն մտցնեմ, որ մաքրեմ դասավորեմ, իսկ վերջում ջուր ցանեմ, նոր սկիզբ եմ ուզում
    Կատեգորիաներ
    Առանց կատեգորիայի
  2. Երջանկություն...

    Շուտով կյանքիս կարևորագույն քայլ եմ կատարելու… Թվում էր, թե ամեն ինչ որոշված է, որ մնացած ամեն ինչը միմիայն հասարակության ագահությանը տուրք տալու համար է արվելու, սակայն... պարզվեց ինձ , միգուցե և մեզ համար այն շատ կարևոր է: Միայն այդ քայլի նախաշեմին կանգնած ես հասկանում, որ... ...
    Կատեգորիաներ
    Առանց կատեգորիայի
  3. You are so beautiful ...... to me

    Լավն է այս երգը.. իսկը էն երգը որ փնտրում էի... ինչ կարևոր է ինչպիսին ես , լավը վատը գեղեցիկ- տգեղ, You are so beautiful ...... to me... to me .. to me.. այ հենց այս երկու բառերն են ամենակարևորը: մեկ տարի 9 ամիս... մի ամբողջ կյանք ամփոփված մի վայրկյանի մեջ.. ինչ էի ուզում ասել... ոչինչ....You are so beautiful ...... to me
    չգիտեմ ինչ կլինի, չեմ ուզում իմանալ, չգիտեմ անգամ կհաղթահարեմ , թե չէ, ոչինչ չգիտեմ ......You are so beautiful ...... to me


    http://www.youtube.com/watch?v=bor44...eature=related
    Կատեգորիաներ
    Առանց կատեգորիայի
  4. էհհհհ.......

    Հասկացել եմ, իսկապես, լուրջ եմ ասում, ոչ մեկ չի հավատում՞ բայց ինչի՞ լուրջ հասկացել եմ երջանիկ ու անհոգ ապրելու միակ գաղտնիքը....
    ՊԵՏՔ ՉԷ մտածել քեզ շրջապատող մարդկանց մասին
    ՊԵՏՔ ՉԷ ջանալ լավը լինել բոլորի համար
    ՊԵՏՔ ՉԷ հավատալ լավ կոլեկտիվ , լավ ընկերներ, լավ մարդիկ ...

    Թարմացել է 23.07.2010, 21:44 ըստ [ARG:5 UNDEFINED]

    Կատեգորիաներ
    Առանց կատեգորիայի
  5. Կյանքն ամենօրյա նահանջ ու պարտություն է...

    Ճիշտ եմ ասում, իրոքից, կյանքն ամենօրյա նահանջ ու պարտություն է, բայց կյանքի իմաստ դրա դեմ անխռով ու անհանդուրժող ամենօրյա պայքարն է... հիմա հասկացել եմ… մեկ է այս կյանքում ոչինչ հենց այնպես չի լինում, եթե այսօր պարտությունդ մեծ է, ուրեմն երեկ ճիշտ չես պայքարել, չկան մեղավորներ ...
    Կատեգորիաներ
    Առանց կատեգորիայի