Ու ձյունը մաքրության բույր ունի.....քո հոգու մաքրության բույրը: Մատներս քնքշանքով շոյում են սառած ապակին, քո հեռացող ստվերն եմ շոյում մտովի ու էությունս գրկում է ձյունաբույր մարմինդ: Խոսքերը ավելորդություն են թվում, ավելորդություն են թվում նաև ժեստերը: Պարզության մեջ ակնհայտը ...
Եկար ու գողի պես գողացար երազս: Տարածեցիր խաբկանքդ աչքերիս վրա, որ չտեսնեմ դիվային հայացքդ, որ չլսեմ քմծիծաղդ ու ........զինաթափ լինեմ քո առաջ: Գողացար ու փշրեցիր երևակայության ուղիներում ծվարած միակ հանգստությունս.......ոչ թե որ քեզ պետք էր, այլ , ....ուղղակի տանելու համար: Տարար ...
Տխրություն բերեց երեկոն: Մի անտես թևով կրկին իր հովանու տակ առավ մելանխոլիան ու փակեց հոգիս : Օտարացում դրոշմվեց նորից իրականության ճակատին : Թե մտքումս փափագում էի գոնե կիսաձայն մրմնջալ կարոտ, հիմա ուղղակի լռում եմ: Հասկանում եմ, ամենինչ հասկանում ու ....չտեսնելու տալով` հեռանում : Բառեր չկան: Վաղը գուցե կարոտ սփռվի այդ չասված բառերի համար, բայց այսօր դրանք անտեղի են ու անկարող: ՈՒՍՏԻ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱԿ ՊԵՐՃԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՍ ԿԼԻՆԻ:
Կարոտի ու սպասումների լուռ գիշեր, կիսամութ սենյակ, հերթական հետաքրքիր ֆիլմը ու……..հոգնատանջ մի սիրտ, անվերջ հեկեկացող աչքեր, թեքված արդեն խոնավ բարձին: Մարմինս ջղաձգվում էր վիրավորանքի ու չիրականացված սպասումների հիասթափությունից: Փորձում էի անվերջ թաքցնել արցունքներս, ...
Հավատ ասածը շատ նուրբ հասկացություն է, ու երևի ամենակարևոր բաղադրիչն է հանգիստ ապրելու համար: Հավատ, որ ուղղված է մարդ արարածին, այն էակին, որին հոգիդ ընտրում է հարազատ, մտերիմ, բարեկամ: Նվիրումը գուցե և հավատի նման իր տեղն ու դերն ունի, բայց առանց հավատի նվիրում չի ծնվի: Երբևէ ...