Իմ մտորումները
Circle.am կայքում նայում էի համակարգում գրանցված վերջին կայքերը, ու ակամա հայտնվեցի «Անկախ» շաբաթաթերթի կայքում: Այստեղ աչքիս ընկավ բանակի մասին մի հոդված, որը խիստ հետաքրքրեց կողքի նկարի շնորհիվ: Ահա նկարը. Դե ինչ, նկար է էլի իր համար: Բայց ակամա զվարճացա ու ինձ «լավ զգացի» հիշելով իմ բանակային ...
2009 թ. Հունիսի 1-ին Հայ Ազգային Կոնգրեսի հրավիրած առաջին ետընտրական հանրահավաքին, իր ելույթի վերջում Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ՀԱԿ մաս կազմող բոլոր կուսակցությունների որոշմամբ ՀԱԿ ցուցակով բոլոր ավագանու թեկնածուները վայր են դնում իրենց մանդատները: Սա շատերի կողմից ...
Նյութը, որը ցանկանում եմ գրել, բավական սուր է լինելու ու խոցելու է հասարակության շատ ներկայացուցիչների, բայց հնարավոր է, որ սխալվում եմ նրանց «հասարակության ներկայացուցիչ» համարելիս, քանի-որ իրենք ինքնակամ իրենց հասարակությունից դուրս կարգավիճակում են դրել: Գիտակցու՞մ են դա, թե՞ ոչ, չգիտեմ: 2009 թ.-ի մայիսի 31-ին Երևանում տեղի ունեցան ավագանու ընտրություններ: Այս պահին փորձեմ քննարկել բոլոր հնարավոր դեպքերը, ինչի համար ինձ պետք են «պաշտոնական» ...
Քիչ առաջ Ա1+-ում տեսա, ու ճիշտն ասած մեկնաբանություններն ավելորդ են: Կարճ ասեմ. պայթել է ջրի խողովակը ու ջուրն ուժեղ հոսքով ջրում է փողոցը... մեքենաները շրջանցել փորձելու կամ արագ անցնելու փոխարեն որոշում են լվացվել... Հա բա ի՞նչ, ավտոն լվալու ձրի առիթ ա
Էս կենդանին լեգենդար կենդանի է: Գիտնականները վիճում են ու ուզում հասկանալ, թե էս ախմախն ինչի՞ ա գլուխը մտցնում ավազի մեջ: Մի մասն ասում են, որ իբր գլուխն ա հովացնում, իսկ մյուս մասն էլ, որ վախենում ա, ու գլուխը ավազի տակ մտցնելով կարծում ա, թե իրեն էլ չեն տեսնի: Իրականում ...