PDA

Դիտել ողջ տարբերակը : Ի՞նչ է Հիփ Հոփը քեզ համար



Գլոբալ Հայացք
26.04.2007, 21:24
Հայե՛ր, նայեցի ես կողի թեմաներում սաղ ասին իրար ճանաչում ենք, ճանաչեցինք, հասկացանք, ինչ-որ լավ չի էտ, էկեք սենց անենք ստե ես ներկայացրի հարցեր, որոնք ինձ թվում ա կկոնկրետացնեն մի քիչ ամեն մեկիս մասին կարծիքը, թե չէ մարդ կա գալիս ա ֆորում ոչ նայում ա ինչ կա, ինչ ենք անում, ոչ գիտենք ինքը ով ա, ու սկսում ենք վիճել, հասկանալ ջոգել, դուք ինձ հասկացաք:
Հիմա թեմայից, կխնդրեի հարցերին պատասխանելուց, եթե պատասխանելու եք, copy անել հարցերը ու հարցի տակ գրել պատասխանը, որ հեշտ լինի կարդալ:
Նշում. ստորև 'Հիփ Հոփ' ասելով նկատի ունեմ Մշակույթ, բոլոր մյուս կարծիքները ստե տեղին չեն, թեման դրա մասին չի:

1. Ի՞նչ ա Հիփ Հոփը քո համար, ընդհանրապես:
2.Ի՞նչ դեր ունի երաժշտությունը/պարը/արվեստը քո կյանքում:
3.Ինչո՞ւ հենց ռեփ/բռեյք/գրաֆֆիտի/turntablizm/(մյուս բոլորը, չնայած ուրդուց):
3.1.Ի՞նչ ես փնտորում/գտնում դրանց մեջ:
4.Եթե Հիփ Հոփը ծառ լիներ, որ ծառը կլիներ (beta):
5.Եթե Հիփ Հոփը լիներ կուսակցություն, կքվեարկեիր Մայիսին (պատասխանը հիմնավորել :D) :
6.Քո կարծիքը Աշխարհում հիմա Հիփ Հոփի մասին:
7.Հայաստանո՞ւմ:
7.1 ...իսկ կոնկրետ ռեփի/բռեյքի/(էլ չասեմ) մասին:
8.Ինչ է պետք անել այսօր:
9.Ոզում ես արդյոք այսօր ինքդ ինչ-որ բան անել Հիփ Հոփի համար, թե սպասում ես անեն դու լսես/նայես/(էլ չասեմ):
10.Եթե կարծում ես, որ այս հարցերը լիովին չեն բացահայտում քեզ մեզ :D այստեղ այդ ամենի մասին:

Գլոբալ Հայացք
26.04.2007, 21:47
3.2.Փնտրում ե՞ս այդ այլ տեղերում/ոճերում

Ra$Ta
26.04.2007, 22:59
Հա վատ թեմա չի:

Էսել պատասխանները

1. Ի՞նչ ա Հիփ Հոփը քո համար, ընդհանրապես
Երաժշտություն ,Ապրելաձև ,նաև հագուստ , թե ոնցես աշխարհը տեսնում... :
2.Ի՞նչ դեր ունի երաժշտությունը քո կյանքում:
Ես գիտեմ որ կա մի բան որի մեջ ես հոգի եմ ներ դնում ու էտ բանը ստացվումա , կարողա հիանալի չի բայց իմնա
3. Ինչո՞ւ հենց ռեփ :
Բա էլ ինչ , խոմ դեմս դրած չի եղել մի քանի ընտրություն:Կամ սենց կարելիա ասել- երևի նրանիցա որ 5-րդ դասարանից սկսեցի հետաքրքրվել ռեպով , սկսելեի Էմինեմից , դաժը մի վախտ ֆանատ էի:D , հետո կամաց կամաց սկսեցի խորանալ ու ինչպես երևումա դուրս չկարողացա գալ:
3.1.Ի՞նչ ես փնտորում/գտնում դրանց մեջ:
Ես որ ասեմ ինչ որ բանեմ փնտրում , չէ :Իսկ քո կարծիքով ինչ պտի փնտրեմ , խոմ ոմանց նման չեմ որ հովանավոր փնտրեմ : Երևի ճիշտ խոսքերեմ փնտրում:
4.Եթե Հիփ Հոփը ծառ լիներ, որ ծառը կլիներ (beta):
Հարցը անհասկանալիա!!!!!
5.Եթե Հիփ Հոփը լիներ կուսակցություն, կքվեարկեիր Մայիսին :
Չէ : Իսկական Հիփ Հոփը միշտ դեմ է եղել կառավարությանը , ինչ իմաստ կա դառնալ ղեկավար , թող ուրիշները դառնան մենքել իրանց սխալ հանենք էտել մեր գործնա:D :D :D
6.Քո կարծիքը Աշխարհում հիմա Հիփ Հոփի մասին:
Մի կողմից հիփ հոփ տերմինը սկսել է շատ լսվել , շատ կինոներում օգտագործվել և այլն , դա լավա , բայց մյուս կողմից լավ հիփ հոփը գնալով պակասումա , իմ կարծիքով իսկական ռեպը մի գեղեցիկ օր կվերանա , ավելի ճիշտ կդառնա մի ոճ որի իմաստը կլինի գեղեցիկ կյանքը :
7.Հայաստանո՞ւմ
Ցավալի է ասել բայց հիմա մեր մոտ ռեպ չկա , ու երևի չլինիել , պահանջարկ չկա , կարողա ժամանակ անցնի մեր նմանների թիվը կշատանա բայց մեկա էտ ռաբիզությունը արմատներով նստածա մեր մեջ , դաժը եթե նոր 2PAC ստե ծնվի ոչ մեկին պետք չի լնի , իմ կարծիքով
8.Ինչ է պետք անել այսօր:
Այսօր պետք է արդեն մտածել թէ մի քանի տարի հետո ինչես անելու , կարգին կրթություն ստանալ ,ամբողջ օրը ռեպով զբաղվելը իմ կարծիքով ահավոր սխալա , մեկա ռեպպեռ լինելով հացի փող չես աշխատի էնել ստեղ, օվ որ մտածումա սղալեմ թող ասի
9.Ոզում ես արդյոք այսօր ինքդ ինչ-որ բան անել Հիփ Հոփի համար, թե սպասում ես անեն դու լսես/նայես/(էլ չասեմ):
Այո , իհարկե իմ արածը ռեպը չի փոխի բայց կփոխվեմ ես , երևի ամենակարևորը էտա...


Վատ չԷր լինի եթե դու քո պատասխանները գրեիր:

hippy w.s
28.04.2007, 21:52
1.Ի՞նչ ա Հիփ Հոփը քո համար, ընդհանրապես
Առաջ գիտեյի թե, աթեիստ եմ, բայց նոր պարզեցի որ հիփ-հոփը իմ համար նույն
բաննա ինչ որ ձեր համար Աստված: Իմ հավատնա, իմ եկեղեցինա ու հոգեոր հանգստության
տաճարը: Էքստաաաաաաաաաազզզզզզզզզզզզ:

2.Ի՞նչ դեր ունի երաժշտությունը քո կյանքում:
Կկրկնվեմ, բայց նույն դերը ինչ որ Աստված ձեր կյանքում:

3. Ինչո՞ւ հենց ռեփ:
Իսկ դու ինչ որ դեմ բան ունես աաաախպեեեեր???
Ես շատ եմ սիրում ինելեկտուլ խաղեր, որտեղ գնահատվում է ոչ թե են թե մարդ ինչքան գիրքա կռծե կյանքում այլ, էտ մարդու ցինիզմը, ստեղծագործողի ընդունակությունները, ինտելեկտը (ինչպես արդեն նշեցի), ու էլի շատ ինձ դուր եկած մարդկային ուրիշ գույնզգույն հատկություններ:

3.1.Ի՞նչ ես փնտրում/գտնում դրանց մեջ:
ԿԿԿԿրկնվեմ բայց են ինչ որ դուք փնտրում էք ձեր Աստծու մեջ: Հանգստություն -երբ գազազած էս, գազանություն-երբ շատ լյոքշա, իմաստներ, ստիմուլ, (pictures sex, porn, free download էսի են ցինիզմնա որ ասում էի): Գտնում եմ . . .

4.Եթե Հիփ Հոփը ծառ լիներ, որ ծառը կլիներ (beta):
Տոհմա . . . մենք էլ հո տուպոյ ամերիկացիներ չենք, էս հարցը մեր մենթալիտետի համար չի:

5.Եթե Հիփ Հոփը լիներ կուսակցություն, կքվեարկեիր Մայիսին :
Ես կլինեյի կուսակցության նախագահը, ազգային ժողովն էլ կլիներ բաթլի տեղ, не страна а шакаладка:

6.Քո կարծիքը Աշխարհում հիմա Հիփ Հոփի մասին:
RaSTa –ն ճիշտ բաներ ասեց, էսօրվա Աշխարհի հիփ-հոփի մեջ էլ չկա են տաքությունը, են պոռթկումը, դաժան չի ու շատ պապսայոտ: Բայց էտ մենակ առաջին հայացքից . . .
Каста ռուսական խումբը էսօրվաննա, ֆռանսիական ռեփը էսօրվաննա ու դրանք լռիվ ուրիշ դեմքով են կանգնում մեր առաջ, ոչ “հին դպրոց”-ա ոչ էլ Փաֆ Դեդիություն, նոր բան ստեղծելու մեր հերթնա, շտապեք եթե ուզում էք հասցնեք գնացքին:

7.Հայաստանո՞ւմ
Դե եթե հաշվի չառնենք իրանցից հուշտ էլած ու վախկոտ “ռեփ խումբ” դառնալու ցանկություն ունեցողներին, ու նրանց որ все так и դարձել են բայց ռեփի հետ ոչ մի կապ չունեն դրանցել, մնում ենք երևի մենք Հայաստանում: Ու հիմա ամեն ինչ կախվածա մեր արագ գործելու ընդունակություններից: Շուտ մի բան անենք, գրավենք “ռեփի հիմնադիրներ”-ի կոչումը:

8.Ինչ է պետք անել այսօր:
Դե ես էս հարցին 6-ից պատասխանելով գալիս եմ: Այսօր ամսի 27-նա ժամը 12:30 ու դժվար ինչ որ բան հասցնեմ անել: Բայց վաղը էսի կտեղադրեմ ֆոռումում, հա համել վաղը դասի ենք չե?? Իսկ ընդհանրապես պետքա միություն, կամպանիա կամ ակումբի նման բան, ոչ վիռտուալ:
Ես էլ էի ըտենց մտածում 9րդ դասարանում, ու հիմա ստանում եմ իմ կարգին կրթությունը, որ վերջում տաքսու շոֆեռ դառնամ, կամ թողեմ գնամ էս անտեր երկրից . . . Ես եթե զբաղվում եմ էլ ռեփով ապա հաստատ ոչ հացի փող աշխատելու հույսով, կարելիա համատեղել , մեզ թող են ծանր գործերը:

9.Ոզում ես արդյոք այսօր ինքդ ինչ-որ բան անել Հիփ Հոփի համար, թե սպասում ես անեն դու լսես/նայես/(էլ չասեմ):
Ձեռ էս առնում?? Եթե ես ինչ որ բան անողներից առաջինը չլինեմ ես ինձ կկախեմ, չնայած մենք արդեն ինչ որ բան արել ենք , . . միություն չկա, պետքա միություն:

Աբելյան
29.04.2007, 11:10
1. Ի՞նչ ա Հիփ Հոփը քո համար, ընդհանրապես:
երաժշտական ոճ
2.Ի՞նչ դեր ունի երաժշտությունը/պարը/արվեստը քո կյանքում:
չէի ասի որ մեծ դեր ունի
3.Ինչո՞ւ հենց ռեփ/բռեյք/գրաֆֆիտի/turntablizm/(մյուս բոլորը, չնայած ուրդուց):
ըտենց
3.1.Ի՞նչ ես փնտորում/գտնում դրանց մեջ:
ամեն ինչ
4.Եթե Հիփ Հոփը ծառ լիներ, որ ծառը կլիներ (beta):
եթե ծառ ըլներ, ոնց էինք լսելու
5.Եթե Հիփ Հոփը լիներ կուսակցություն, կքվեարկեիր Մայիսին (պատասխանը հիմնավորել ) :
որ կուսակություն դառնա, նոր կորոշեմ
6.Քո կարծիքը Աշխարհում հիմա Հիփ Հոփի մասին:
գնալով հիփ հոփը մեռնում ա :(
7.Հայաստանո՞ւմ:
իսկ Հայաստանում հիփ հոփ կա՞
9.Ոզում ես արդյոք այսօր ինքդ ինչ-որ բան անել Հիփ Հոփի համար, թե սպասում ես անեն դու լսես/նայես/(էլ չասեմ):
անեն ես լսեմ

Davo_O
24.06.2007, 10:56
hip-hop-ը ինձ համար զիբիլ է…

Amaru
26.06.2007, 19:13
Պարոն, նախ եթե հայերեն գրելու հետ խնդիրներ ունեք, սմայլերի տակ կա գրված «գրել հայերեն», ընրտեք դա ու այսուհետ մի մոռացեք :)
Հետո էլ.... Ձեզ ինչ-որ մեկը երևի չի ստիպւոմ սիրել հիփ-հոփը, պարզապես կարելի ա ավելի քաղաքավարի արտահայտվել.... Ես ինքս վիրավորվեցի:

Davo_O
30.06.2007, 23:12
Մի վիրավորվի որովհետև լավ էլ քաղաքավարի եմ պատասխանել;)
էսքան բան:)

Արշակ
01.07.2007, 09:21
hip-hop-ը ինձ համար զիբիլ է…

Մի վիրավորվի որովհետև լավ էլ քաղաքավարի եմ պատասխանել;)
էսքան բան:)
Հարգելի Davo_O, բազմաթիվ մարդիկ հիփ-հոփը սիրում ու գնահատում են, ու Ձեր ասածը համարժեք է նրան, որ ասեիք. «Քո ճաշակը զիբիլա»։ Մի՞թե վիրավորական չէ։ Վիրավորական է ու չհիմնավորված։ Իհարկե, ոչ ոք չի կարող պարտադրել Ձեզ հիփ-հոփ սիրել, իհարկե, կարող եք քննադատել այն, առողջ քննադատությունը ողջունելի է, բայց եթե քննադատում ենք, մեր կարծիքն ենք հայտնում, ապա եկեք ավելի հիմնավորված կամ գոնե զրուցակցի կարծիքն ու ճաշակը հարգելով անենք դա։ Համաձայն չե՞ք։

Հ. Գ.
Իմիջիայլոց, ես էլ հիփ-հոփ առանձնապես չեմ սիրում/հասկանում։

Lady Raindance
25.07.2007, 12:02
Հմմ...:think
Թող ոչ ոք չնեղանա, սա իմ անձնական կարծիքն է::B
1. Ի՞նչ ա Հիփ Հոփը քո համար, ընդհանրապես:
Գլխացավանք:
2.Ի՞նչ դեր ունի երաժշտությունը/պարը/արվեստը քո կյանքում:
Այն ինձ համար ամեն ինչ է:
3.Ինչո՞ւ հենց ռեփ/բռեյք/գրաֆֆիտի/turntablizm/(մյուս բոլորը, չնայած ուրդուց):
Եսի՞մ:
3.1.Ի՞նչ ես փնտորում/գտնում դրանց մեջ:
Փնտրում եմ արվեստ, բայց չեմ գտնում:
4.Եթե Հիփ Հոփը ծառ լիներ, որ ծառը կլիներ (beta):
Չե մի ծառ, մաքսիմում՝ թուփ:
5.Եթե Հիփ Հոփը լիներ կուսակցություն, կքվեարկեիր Մայիսին (պատասխանը հիմնավորել :D) :
Չե լու՞րջ:o
6.Քո կարծիքը Աշխարհում հիմա Հիփ Հոփի մասին:
Lowlife cryminogen international rabizm
7.Հայաստանո՞ւմ:
Գրեթե չկա (փառք Սատանային:D)
7.1 ...իսկ կոնկրետ ռեփի/բռեյքի/(էլ չասեմ) մասին:
(էլ չասեմ)
8.Ինչ է պետք անել այսօր:
Գնալ կինո
9.Ոզում ես արդյոք այսօր ինքդ ինչ-որ բան անել Հիփ Հոփի համար, թե սպասում ես անեն դու լսես/նայես/(էլ չասեմ):
(էլ չասեմ)
10.Եթե կարծում ես, որ այս հարցերը լիովին չեն բացահայտում քեզ մեզ :D այստեղ այդ ամենի մասին:
Ոչ մի անձնական բան, թող ոչ ոք չնեղանա: Նորից եմ կրկնում, սա միայն անձնական կարծիք է, որը ես ոչ ոքի վզին չեմ փաթաթում:
Խաղաղություն աշխարհին:

_DEATH_
25.07.2007, 15:56
Էն օրը հեռուստացույցով ասում էին, որ առաջին երաժշտական գործիքը հարվածայինա եղել ու երաժշտություններն էլ բռեյք բիթին շատ նման: Հազարավոր տարիներ են անցել ու լիքը մարդկային շեղումներ են առաջացել, որ սովորական մարդուն հրաշք թվացող հարվածային գործիքների ձայնը տանել չեն կարողանում, լսում են երգեր (երաժշտություններ) առանձ հարվածային գործիքների, չի բացառվում, որ մի օր այնպիսի մարդիկ կլինեն, որ աղմուկը իրանց համար ավելի հաճելի կլինի, քան թե երաժշտությունը: : Այսինքն նման դեպքեր ներկայումս էլ են գրանցվում: :ok
Երջանիկ, միշտ պայքարի մեջ անցկացվող կյանքը, մարդիկ փոխարինել են ապահով, անհետաքրքիր տան կյանքի հետ, որը տեղի է ունեցել (ունենում) նաև երաժշտության հետ:( Ուզում եք վերջիվերջո կենսաբանությանս դասատուի ասած խմորի գնդերի վերածվեք, ձեր գործնա :P, մենակ synth-երից կազմված երգեր լսեք, շատ կօգնի :ok
Իմ և լիքը գիտնականների կարծիքն է :B

Break Beat 4eva :hands :P

Lady Raindance
25.07.2007, 18:30
Ինչպես ինքդ ասեցիր, տարիներ են անցել, ու մարդկանց գոնե փոքր մասի ուղեղը պիտեկանտրոպի ուղեղից մեծ է: Իսկ ում շրջանցել է էվոլյուցիան... back to the primitive...
Հարվածային գործիքների մեծ մասը անհրաժեշտ է շեշտված ռիթմ ստեղծելու համար, բայց իմ պատկերացմամբ երաժշտությունը միայն ռիթմից չի կազմված՝ վերջինս պարզապես նոտաների ժամանակային հաջորդականության կառուցվածքային սխեմա է: Ինչևէ, ժամանակակից երաժշտության մեջ այն դառել է արտահայտչական հզոր գործիք: Բայց միայն ՇԱՐՔԱՅԻՆ ԳՈՐԾԻՔ:
Մի մոռացեք: Ասում եմ սա որպես ստեղծագործող երաժիշտ:

_DEATH_
25.07.2007, 20:59
:) Ես էլ եմ ստեղծագործում, բայց ասեմ, որ Break Beat-ում ընդհակառակն է, հիմնական մասը Beat-ն է, իսկ մնացած գործիքները ընդհամենը երկրոդական դեր են տանում:
Ուղեղը մարդկանց մեծացելա, բայց էտ չի նշանակում, որ պետքա իրանց նախնիներին դավաճանեն ու ռոբոտանման արարածներ դառնան: Չգիտեմ, բայց ինձ թվում է, որ ոչ միայն իմ կարծիքն է, երաժշտության բուն իմաստը մարդկանց ուրախացնելն է և հիմնականում ռիթմի միջոցով պարային տրամադրություն ստեղծելը: Մի քանի հայ երգիչներ էլ կան, լրագրողներին ասում են մենք մեզ աստղ չենք համարում, բայց երգելուց նենց էն իրանց երևակայում, ոնցոր սաղ աշխարհը մենակ իրանց երգերնա լսում:

Բռեյք բիթի մեջ ոչ մի տենց անմարդկային գործիք չկա,
հարվածային գործիքներ, դաշնամուր, կիթառի բաս, ... ուրիշ ինչա պետք :o, դրանից բացի ուրիշ ինչ երաժշտական ոճ կա, որ կարող է մարդուն այդ աստիճան զվարճացնել՞՞՞
Ժամերով մտածում եմ, պատասխան չեմ գտնում:
Հիփ Հոփի ծագումն էլ երևի թե ժամանակակից ոճերի մեջ ամենահետաքրքիր և քրտնաջան պատմությունը ունի: Պատմությունը սկսվումա աֆռիկայից :D, հետո ամերիկայում շարնակվումա, մինջև 20-րդ դարի վերջ:
Է~խ ինչ վատ բանա, որ մարդ գոնե մի անգամ կյանքում չի տեսնում ինչ կարգի ուրախանալն են ուրախանում ամերիկայում:

Lady Raindance
26.07.2007, 07:39
Ուրեմն, չդավաճանելով նախնիներին, ժամանակակից արվեստ համարենք ժայռապատկերները ու միասին գնանք քարանձավներ նկարազարդելու:
Եթե դու համարում ես որ երաժշտության էվոլյուցիան մինչև հիմա իզուր է անցել ու դեռ քեզ երաժիշտ ես համարում... Ուրեմն ես ասելու բան չունեմ, պետք է ցած դնեմ կիթառս ու գնամ Շվեդիայում բանջարեղեն հավաքելու:

Ավելացվել է 8 րոպե անց
Բացի դրանից, ես երբեք ել չեմ ասել որ բռեյք-բիթի մեջ անմարդկային գործիքներ կան: Պարզապես այն չափազանց... Թերի է, երաժշտություն կոչվելու համար:
Ինչևէ, քո տարիքը շատ բան է բացատրում քո աշխարհայացքի առումով: Եթե իսկապես երաժիշտ ես, ժամանակի հետ ինքդ կհասկանաս: Ես քեզ խրատելու ոչ իրավունք ունեմ, ոչ էլ ցանկություն:

Miko
26.08.2007, 06:39
1. Ի՞նչ ա Հիփ Հոփը քո համար, ընդհանրապես:
---Ոչ մի բան
2.Ի՞նչ դեր ունի երաժշտությունը/պարը/արվեստը քո կյանքում:
--- Մեծ դեր
3.Ինչո՞ւ հենց ռեփ/բռեյք/գրաֆֆիտի/turntablizm/(մյուս բոլորը, չնայած ուրդուց):
--- ....................................................................
3.1.Ի՞նչ ես փնտորում/գտնում դրանց մեջ:
--- Հիպ հոպի??? ոչինչ
4.Եթե Հիփ Հոփը ծառ լիներ, որ ծառը կլիներ (beta):
--- Կերազեր ծառ լիներ :D
5.Եթե Հիփ Հոփը լիներ կուսակցություն, կքվեարկեիր Մայիսին (պատասխանը հիմնավորել ) :
--- Ոչ Մայիսին, ոչ Հունիսին, ոչ էլ Հուլիսին :B
6.Քո կարծիքը Աշխարհում հիմա Հիփ Հոփի մասին:
--- Չկա կարծիք
7.Հայաստանո՞ւմ:
---- Հայաստանում-- առավել ևս կարծիք չկա
7.1 ...իսկ կոնկրետ ռեփի/բռեյքի/(էլ չասեմ) մասին:
--- Դե սևականները լավ են պարում դրա տակ
8.Ինչ է պետք անել այսօր:
--- Գնալ հաց ուտելու: :P
9.Ոզում ես արդյոք այսօր ինքդ ինչ-որ բան անել Հիփ Հոփի համար, թե սպասում ես անեն դու լսես/նայես/(էլ չասեմ):
---- Ոչ մի բան էլ չեմ ուզում անեմ, թող ուրիշները անեն, եթե դուրս գա կլսեմ
10.Եթե կարծում ես, որ այս հարցերը լիովին չեն բացահայտում քեզ մեզ այստեղ այդ ամենի մասին:
---- Դժվար թե հիպ հոպի մասին հարցերը ինչ-որ մեկին բացահայտի :8


Հարգելի Davo_O, բազմաթիվ մարդիկ հիփ-հոփը սիրում ու գնահատում են, ու Ձեր ասածը համարժեք է նրան, որ ասեիք. «Քո ճաշակը զիբիլա»։ Մի՞թե վիրավորական չէ։ Վիրավորական է ու չհիմնավորված։ Իհարկե, ոչ ոք չի կարող պարտադրել Ձեզ հիփ-հոփ սիրել, իհարկե, կարող եք քննադատել այն, առողջ քննադատությունը ողջունելի է, բայց եթե քննադատում ենք, մեր կարծիքն ենք հայտնում, ապա եկեք ավելի հիմնավորված կամ գոնե զրուցակցի կարծիքն ու ճաշակը հարգելով անենք դա։ Համաձայն չե՞ք։

Հ. Գ.
Իմիջիայլոց, ես էլ հիփ-հոփ առանձնապես չեմ սիրում/հասկանում։

Հարգելի Արշակ, նույն բանը կատարվել է այս թոպիկում, բայց ուրիշ ոճի նկատմամբ: Կարող ես մտնես ու կարծիք հայտնես թե ոճի, թե վիրավորանքների համար :)http://www.akumb.am/showthread.php?t=905

Ավելացվել է 1 րոպե անց


Է~խ ինչ վատ բանա, որ մարդ գոնե մի անգամ կյանքում չի տեսնում ինչ կարգի ուրախանալն են ուրախանում ամերիկայում:

Արի դու էլ ուրախացի էտ քո ասաց ուրախությունով

aerosmith
28.08.2007, 23:46
DAVO Hip-Hop-ը կյանք ա, որը ամեն մի մարդ չի կարա ընկալի; քեզ մի հարց տամ և կխնդրեմ անկեղծ պատասխանես. դու ARMENOIDS լսու՞մ ես;

Ավելացվել է 17 րոպե անց
HIP-HOP-ը կյանք ա, բաըց մենակ հասկացողների համար....
մեկել շատ եմ խնդրում ինձ ARMENOIDS-ի ԼԻԼԻ-ի բառերը մեկդ տվեք։:)

Under Dogg
23.09.2007, 13:48
Հայե՛ր, նայեցի ես կողի թեմաներում սաղ ասին իրար ճանաչում ենք, ճանաչեցինք, հասկացանք, ինչ-որ լավ չի էտ, էկեք սենց անենք ստե ես ներկայացրի հարցեր, որոնք ինձ թվում ա կկոնկրետացնեն մի քիչ ամեն մեկիս մասին կարծիքը, թե չէ մարդ կա գալիս ա ֆորում ոչ նայում ա ինչ կա, ինչ ենք անում, ոչ գիտենք ինքը ով ա, ու սկսում ենք վիճել, հասկանալ ջոգել, դուք ինձ հասկացաք:
Հիմա թեմայից, կխնդրեի հարցերին պատասխանելուց, եթե պատասխանելու եք, copy անել հարցերը ու հարցի տակ գրել պատասխանը, որ հեշտ լինի կարդալ:
Նշում. ստորև 'Հիփ Հոփ' ասելով նկատի ունեմ Մշակույթ, բոլոր մյուս կարծիքները ստե տեղին չեն, թեման դրա մասին չի:

1. Ի՞նչ ա Հիփ Հոփը քո համար, ընդհանրապես:
Hip-Hop Change My Fu*kin Life ապեր
2.Ի՞նչ դեր ունի երաժշտությունը/պարը/արվեստը քո կյանքում:
Չգիտեմ երևի մեծ տեղ ունի, շատ տարբեր ժամանակ եմ Rap լսում
3.Ինչո՞ւ հենց ռեփ/բռեյք/գրաֆֆիտի/turntablizm/(մյուս բոլորը, չնայած ուրդուց):

3.1.Ի՞նչ ես փնտորում/գտնում դրանց մեջ:
Ոչինչ ինքը ինձ ատ բանա տալիս
4.Եթե Հիփ Հոփը ծառ լիներ, որ ծառը կլիներ (beta):
?
5.Եթե Հիփ Հոփը լիներ կուսակցություն, կքվեարկեիր Մայիսին (պատասխանը հիմնավորել :D) :
Լևոնը նախագահ
6.Քո կարծիքը Աշխարհում հիմա Հիփ Հոփի մասին:
Nasը ասումա Hip-Hop Is Dead, բայց դե կլասիկ Rap կա որը չի մեռնի, 5 Լեգենդները իմ համար 2pac,BIG, Nas, Jay-Z, Snoop, իսկ հիմա The Game, Saigon, ու Nas & Jigga
7.1 ...իսկ կոնկրետ ռեփի/բռեյքի/(էլ չասեմ) մասին:
Կոնկրետ ես սիրում եմ հին Rap, Public Enemy օրինակ
9.Ոզում ես արդյոք այսօր ինքդ ինչ-որ բան անել Հիփ Հոփի համար, թե սպասում ես անեն դու լսես/նայես/(էլ չասեմ):
Ոիզում եմ, կանենք..
10.Եթե կարծում ես, որ այս հարցերը լիովին չեն բացահայտում քեզ մեզ :D այստեղ այդ ամենի մասին:
Սաղ լավա: