View Full Version : Թարգմանություն
Այստեղ կարող եք հարցնել այն բառերի կամ նախադասությունների հաերեն թարգնանությունը, որ չգիտեք, և նրանք, ովքեր գիտեն կոգնեն ձեզ:
Օգնեք, խնդրում եմ, թարգմանել հետևյալ նախադասությունը. "Психоаналисты манили меня псевдоосвобождением от либидо белиберды".
Եվ ինչպես ճիշտ կլինի թարգմանել "он убит горем" բառակապակցությունը. նա վշտահար է? թե ավելի ճիշտ կլինի բառացի թարգմանությունը:
Նախորոք շնորակալություն:

Ընդհանրապես псиxоаналист բառ չկա, այդտեղ կարողա ինչ-որ ծաղրանքի նպատակով օգտագործվել, կախված նախադասության բնույթից, ես գիտեմ псиxоаналитик բառ, որը նշանակում է հոգեվերլուծող: Псевдо-ն դե երևի կիմանաս, բառացիօրեն նշանակումա կեղծ կամ ասենք թվացյալ: Լիբիդոն կարծում եմ տենց էլ պետքա մնա: Իսկ белиберда-ն մոտավորապես կարելի է թարգմանել որպես օրինակ անկապություն, բայց էս մի քիչ դժվարա, որովհետև դա գրական բառ չի:
Հա մոռացա լիբիդոյի մասին ասեմ: Այդ տերմինը օգտագործվում է հոգեվերլուծության, մասնավորապես Freud-ի տեսության մեջ: Դա կնոջ կամ տղամարդու սեռական եռանդն է:
Firegirl777
24.07.2006, 20:27
Բավականին լավ գիտելիքներ ունես Նարեկ, գովելի է
Ուլուանա
24.07.2006, 21:07
Օգնեք, խնդրում եմ, թարգմանել հետևյալ նախադասությունը. "Психоаналисты манили меня псевдоосвобождением от либидо белиберды".
Եվ ինչպես ճիշտ կլինի թարգմանել "он убит горем" բառակապակցությունը. նա վշտահար է? թե ավելի ճիշտ կլինի բառացի թարգմանությունը:
Նախորոք շնորակալություն:
Դու ճիշտ ես. "он убит горем" նախադասությունը թարգմանվում է այսպես. նա վշտահար է կամ էլ նա վշտաբեկ է: ;)
Իսկ մնացածին Նարեկը շատ լավ պատասխանեց:
Շատ շնորհակալ եմ օգնության համար:
Հիմա կխնդրեի՝ օգնեք՝ բացել ու թարգմանել СИЗО հապավումը:
Ուլուանա
26.07.2006, 02:35
Շատ շնորհակալ եմ օգնության համար:
Հիմա կխնդրեի՝ օգնեք՝ բացել ու թարգմանել СИЗО հապավումը:
Ճիշտն ասած՝ բառարանում գտա միայն СИЗОД հապավումը, որը բացվում է այսպես. средство индивидуальной защиты органов дыхания. :esim
Ճիշտն ասած՝ բառարանում գտա միայն СИЗОД հապավումը, որը բացվում է այսպես. средство индивидуальной защиты органов дыхания. :esim
Չէ, դրանք տարբեր բաներ են: СИЗО- գաղութի պես ինչ որ բան ա երեվի:
Ինչպե՞ս ճիշտ կթարգմանվի молодая особа բառակապակցությունը:
Չէ, դրանք տարբեր բաներ են: СИЗО- գաղութի պես ինչ որ բան ա երեվի:
Ապրի Artgeo-ն: СИЗО- следственний изолятор- քննչական մեկուսարան:
Ուլուանա
27.07.2006, 08:35
Ինչպե՞ս ճիշտ կթարգմանվի молодая особа բառակապակցությունը:
Երիտասարդ էակ կամ դեռատի էակ: Եսիմ, նայած իրավիճակի: ;)
իսկ գիտեք универсальный բառի հայերեն թարգմանութձունը
StrangeLittleGirl
21.11.2006, 21:00
համընդհանուր
Ուլուանա
21.11.2006, 21:02
իսկ գիտեք универсальный բառի հայերեն թարգմանութձունը
համապիտանի
Ավելացվել է 1 րոպե անց
Նայած, թե ինչ համատեքստում է օգտագործվում։ Կարող է և՛ համընդհանուր լինել, և՛ համապիտանի։ Ավելի լավ է դու նախադասությունը դիր, որ ավելի ճիշտ բառ ընտրենք։ ;)
բռավո :)
քչերը գիտեն այդ բառը:
իսկ օրինակ сарделька բառի թարգմանությունը գիտեք?
Ուլուանա
21.11.2006, 21:21
Ես չեմ հասկանում՝ դու հարցեր ես տալիս՝ իմանալու՞ համար, թե՞ մեզ ստուգելու... :o
ճիշտն ասած ձեզ ստուգելու համար, բայց խոստովանենք որ բավականին հետաքրքիր պատասխաններ են :)
Ուլուանա
21.11.2006, 21:36
ճիշտն ասած ձեզ ստուգելու համար...
Լավ է, որ խոստովանեցիր, սրանից հետո հաշվի կառնեմ ու իզուր ժամանակ չեմ կորցնի ստուգվելու վրա։
Երկոու տերմին ֆիզիկայից՝ Cold fusion և Nuclear fission:
Հայերեն ո՞նց ասեմ:
Ափսոս 10-րդ դասարանի ֆիզիկայի հայերեն դասագիրքս մոտս չի, յնտեղ պետք է որ այս տերմինները լինեն::(
erik_aper
27.04.2008, 21:17
մեկ հատ հարց էլ ես տամ, եթե կարելի ՞է։
որն է անգլերեն PROPERTY բառի հայերեն թարգմանություն՞ը ։
ես PROPERTY-բառը ինկատի չունեմ որպես քեզ ինչոր բան պատկանող մի բան։ իսկ ավելի պարզ մի նախադասության մեջ՝ what is the property of a radio?
Ուլուանա
27.04.2008, 22:02
մեկ հատ հարց էլ ես տամ, եթե կարելի ՞է։
որն է անգլերեն PROPERTY բառի հայերեն թարգմանություն՞ը ։
ես PROPERTY-բառը ինկատի չունեմ որպես քեզ ինչոր բան պատկանող մի բան։ իսկ ավելի պարզ մի նախադասության մեջ՝ what is the property of a radio?
Property բառն ունի հետևյալ հիմնական իմաստները.
1. Սեփականություն, ունեցվածք, կայք
2. Հատկություն, հատկանիշ
3. Բուտաֆորիա
Իսկ կոնկրետ քո նշած նախադասության մեջ այդ բառի իմաստն ավելի լավ հասկանալու համար, կարծում եմ, համատեքստի կարիք կա...