PDA

Դիտել ողջ տարբերակը : Փողոցային երաժշտություն (բասկինգ)



StrangeLittleGirl
12.07.2014, 17:27
Ինձ թվում էր՝ սենց թեմա կա արդեն ակումբում, Ռուֆը բացել էր: Բայց ման էկա, չգտա, նենց որ նորն եմ բացում: Եթե լավ ման չեմ եկել, ներող:

Ուրեմն ես սենց թե նենց փողոցային երաժշտության գիժ եմ, ու պատահական չի, որ իմ սիրելի կատարողներից շատերը վախտին փողոցում են երգել (Զազ, The Kelly Family, Փասենջեր և այլն): Միշտ որ քաղաքը գնացել եմ, փողոցային երաժշտություն եմ փնտրել: Էդ առումով Դուբլինին ոչ մի քաղաք չի հասնի: Ու միշտ մտածել եմ, որ Երևանին ահավոր պակասում ա փողոցային երաժշտությունը:

Էսօր էս վիդեոն տեսա, ահագին ուրախացա, որ էս տղերքը փողոցում նվագում են: Դրա համար որոշեցի բացել թեման: Համ էլ տարբեր հետաքրքիր փողոցային կատարումներ կդնենք էստեղ:


https://www.youtube.com/watch?v=e_9LQP4fmnM#t=669

Ուլուանա
12.07.2014, 17:53
Շատ հավես բան ա բասկինգը։ Ինչ լավ ա, որ Հայաստանում էլ կա արդեն :)։ Մնում ա մարդկանց ընկալումն էլ փոխվի՝ մուրացկանության հետ չնույնացնեն։

Նյու Յորքում, ավելի կոնկրետ՝ Մանհեթընում, շատ լայն տարածում ունի բասկինգը։ Նենց հավես կատարումներ են լինում հաճախ՝ փողոցներում, մետրոներում, շատ բազմազան ու հետաքրքիր են։ Որ շտապելիս չեմ լինում, սովորաբար կանգնում, լսում եմ հաճույքով։ Բոլոր առումներով դրական երևույթ ա՝ մի կողմից ձրի/էժան համերգ, մյուս կողմից՝ հաճույքով վաստակած փող :))։

Հետո ես էլ կդնեմ կատարումներ։

Jarre
12.07.2014, 18:10
Երևանում իմ համար ամենանփոխարինելին էն հյուսիսային պողոտայում էլեկտրոնային կիթառ նվագող ռոքերն է՝ երկար մազերով մոտ քառասուն տարեկանի չափ տղամաղդը։ Վստահ եմ, շատերդ գիտեք իրեն։ Ուղղակի անունը ուղեղիցս էս պահին թռել է։ Երբ Երևան էի եկել մի օր իր հետ անցկացրեցի Հյուսիսային պողոտայում :) Էնքան մեծ հաճույք ստացա իր հետ զրուցելուց։ Ինքը համ տաղանդ է ինձ համար, համ էլ շատ բարի ու լավ մարդ։ Ու էս ֆլեյտա նվագող տղան անցնում էր փողոցով, մոտեցավ իրեն, հանեց ֆլեյտան ու սկսեց նվագակցել։ Ահավոր կայիֆ էր :)

StrangeLittleGirl
12.07.2014, 18:40
Երևանում իմ համար ամենանփոխարինելին էն հյուսիսային պողոտայում էլեկտրոնային կիթառ նվագող ռոքերն է՝ երկար մազերով մոտ քառասուն տարեկանի չափ տղամաղդը։ Վստահ եմ, շատերդ գիտեք իրեն։ Ուղղակի անունը ուղեղիցս էս պահին թռել է։ Երբ Երևան էի եկել մի օր իր հետ անցկացրեցի Հյուսիսային պողոտայում :) Էնքան մեծ հաճույք ստացա իր հետ զրուցելուց։ Ինքը համ տաղանդ է ինձ համար, համ էլ շատ բարի ու լավ մարդ։ Ու էս ֆլեյտա նվագող տղան անցնում էր փողոցով, մոտեցավ իրեն, հանեց ֆլեյտան ու սկսեց նվագակցել։ Ահավոր կայիֆ էր :)

Հա՜, էդ ձյաձին ես էլ եմ սիրում :) Ուղղակի Հյուսիսայինի նկատմամբ վերապահումներ ունեմ: Մի տեսակ իսկական Երևանը չի էդ հատվածը, դրա համար էնտեղի բասկերները հեչ չեն լսվում: Մի հատ էլ պարսիկ էր վերջերս նվագում-երգում Հյուսիսայինում:

Lusina
13.07.2014, 21:44
...Մի հատ էլ պարսիկ էր վերջերս նվագում-երգում Հյուսիսայինում:
Բայց ասեք, որ վատ էր երգում :))

AniwaR
13.07.2014, 22:23
Անունը՝ Yasmeen Amina Olya


https://www.youtube.com/watch?v=TW5DIDlr2FY

Ռուֆուս
14.07.2014, 00:27
Ճիշտ ա, Aniwar-ը չհավանեց սույն երգչին ու ինչ որ տեղ համաձայն եմ քննադատությունների հետ, բայց լավն ա շատ :)


https://www.youtube.com/watch?v=XY2nSBXlVS4

StrangeLittleGirl
14.07.2014, 00:33
Aniwar-ը շատ քթիմազն ա երաժշտության տեսանկյունից :))

Լավն ա :)

Ուլուանա
14.07.2014, 03:13
Yasmeen Amina Olya–ին սիրահարվեցի :love։ Լրիվ անմահական երաժշտություն։ Իրա կայքն եմ մտել, վայելում եմ։

Jarre
14.07.2014, 03:37
Եթե չեմ սխալվում էս երգիչները ի նշան իրանց բողոքի ընդդեմ Ռոջեր Ուոթերսի (ով հրապարակավ բոյկոտում էր Իսրայելին և բոլոր համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտներին հորդորում էր չտալ համերգներ այդ երկրում), նվագում են Փինք Ֆլոյդի Wish You Were Here ստեղծագործությունը։ Ընտիր գործ է։ Լսե՛ք։


http://youtu.be/EUXwy1H37Ig

Jarre
14.07.2014, 03:47
Փողոցային երաժշտության հանդեպ կանխակալ կարծիք ունեցողները ահավոր մեծ բան են կորցնում։
Իրանք սովորաբար հազար անգամ ավելի տաղանդավոր են, քան հայտնիներից շատ-շատերը։

Իսկ էն ինչի մասին հիմա կգրեմ, ընդհանրապես հզոր գաղափար է։
Լսեք։ Աշխարհահռչակ ջութակահար Ջոշուա Բելը նվագում է մետրոյի կայարանում։


http://youtu.be/hnOPu0_YWhw

Էս սրանից մի օր առաջ Նյու Յորքում իր համերգի տոմսերի միջին գինն էր հարյուր դոլար։ Բոլոր տոմսերն վաճառված էին։ Իսկ հիմա նա տալիս է անվճար համերգ մետրոյի կայարանում, բայց կոպիտ ասած՝ շան տեղ դնող չկա։

Սրա մասին ժամանակին անկապ օրագրում ունեի մի գրառում։ Եթե ժամանակ գտնեք լայք տվեք, էէէէ՝ կարդացեք :)
Հղումը հես ա՝ http://www.akumb.am/showthread.php/54543-%D4%B1%D5%B6%D5%AF%D5%A1%D5%BA-%D6%85%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80-5?p=2222629&viewfull=1#post2222629

StrangeLittleGirl
14.07.2014, 04:11
Կայֆն էր, Ժառ: :) Հա, ես էլ փողոցային երաժշտության նկատմամբ կանխակալ կարծիքը չեմ հասկանում: Փողոցում համերգ տալու համար բացի տաղանդից նաև լիքը այլ հատկանիշներ են պետք: Օրինակ մի անգամ Դուբլինում տեսա, թե ոնց անցնող տուրիստները մի փողոցային երգչուհու գլխարկ գլխից պոկեցին: Ասենք ներվ ա պետք տենց բաներին դիմանալու համար: Հետո, փողոցային երգիչները շատ ավելի անմիջական են, հանդիսատեսի հետ շփվող: Ի դեպ, էդպիսին մնում են նաև բեմ բարձրանալուց հետո:

Ուզում եմ իմ սիրելի փողոցային երաժիշտներից մեկի վիդեոներից դնել հիմա: Ինքը Փիթըր Ջոնսն ա, անձամբ ինձ համար Կոպենհագենի խորհրդանիշը: Եթե գնում եմ կենտրոն, ու ինքը չի նվագում, էդ օրն օր չի ինձ համար: Ինքն իր գրած երգերն ա նվագում, ալբոմներ էլ ունի, բայց էդպես էլ հաջողության չի հասել ու միշտ մնացել բասկինգի հույսին: Վերջին ժամանակներս կորել էր: Անհանգստացած նամակ գրեցի, թե ուր ես, ինչ ես: Նենց հուզված պատասխան էր գրել, որ ուրախ ա, որ իրան սպասողներ կան, որ ամառ ա, դժվար ա միշտ ֆիքսված տեղում նվագելը, դրա համար տարբեր տեղերում ա լինում:

Չեմ կարողանում հիշել, թե ում, բայց ինչ-որ հայտնի կատարողի ա հիշեցնում ինքը: Լսեք, եթե տեղը բերեք, ասեք: Սա էլ իրա ամենալավ երգերից մեկը (արդեն էնքան եմ փողոցում լսել, համարյա անգիր գիտեմ):


https://www.youtube.com/watch?v=xKJ5p-A4lOE

Lusina
15.07.2014, 00:01
https://www.youtube.com/watch?v=7gphiFVVtUI&index=2&list=RDjndjluWJSLw

Ռուֆուս
23.08.2014, 21:29
Հլը տեսեք ինչ գժանոց ա: Էս տղեն տապչկեքով նվագում ա տռուբեքի վրա Ավստրալիայում :))


https://www.youtube.com/watch?v=-0gED3rn2Tc

Ուլուանա
23.08.2014, 23:18
Դեմքություն էր :D։ Չստածին մեղեդի :D։

Lusina
13.03.2016, 15:31
Ասեցի թարմացնեմ թեման․

https://www.youtube.com/watch?v=oUBM9qA94dg

Lusina
13.03.2016, 15:35
https://www.youtube.com/watch?v=FqJdzYY_Fas

Lusina
22.03.2016, 01:06
Հավեսն են:sulel

https://www.youtube.com/watch?v=TgWdex91OiQ