PDA

Դիտել ողջ տարբերակը : Մեր ամենասիրելի ալբոմները



Smokie
07.04.2014, 15:51
Նման թեմա փնտրեցի` չգտա:
Ո՞ր երաժշտի ո՞ր ալբոմներն եք ամենից շատ սիրում ներկայիս դրությամբ, կամ ո՞ր ալբոմներն եք անցյալում շատ սիրել, բայց ժամանակի ընթացքում մի քիչ հոգնել լսելուց:


Ցանկանում եմ մեզ հաճելի քննարկումներ:;)

Smokie
07.04.2014, 17:14
1.Chris de Burgh-Quiet Revolution.
http://cdn.7static.com/static/img/sleeveart/00/000/930/0000093040_500.jpg
Տարել ա ինձ բառիս բուն իմաստով: Շատ հաճախ եմ լսում այս ալբոմի երգերից ու վստահ եմ, որ Chris de Burgh-ի ոչ մի ուրիշ ալբոմ այսքան չեմ սիրի: Պաշտում եմ ուղղակի՝ գերագույն հաճույք ա::good

2.Cat Stevens-Tea For Tillerman
http://www.literaryramblings.com/wp-content/uploads/2013/05/teaforthetillerman.jpg
Բարի, պոզիտիվ, հանգիստ, հոգեհարազատ, մի խոսքով հավես ալբոմ: Հրաշալի: Սա էլ եմ հաճախակի լսում ու չեմ կարծում, որ երաժշտի մեկ ուրիշ ալբոմ սրանից ավելի կսիրեմ::love

3.Alan Price-O Luckky Man!
http://1.bp.blogspot.com/-0b4wvkU1Wvs/TX-Y8tG9mLI/AAAAAAAAAsk/TwRvaH-gsl0/s400/front.jpg
Alan Price-ը ու հատկապես էս ալբոմը իմ համար դասական ա:roll Էլի բարի, հաճելի, դրական: Վաղուց բացահայտված ու մինչև հիմա հաճույքով լսվող: Ընդհանրապես էս երաժշտին պետք ա ավելի ու ավելի շատ ուսումնասիրեմ, չնայած քիչ չեմ ուսումնասիրել:

4.Bill Withers-Just As I Am
http://blog.kexp.org/blog/wp-content/uploads/2008/10/billwithers_justasiam.jpg
Withers-ի դեբյուտային ալբոմը անկասկած իր լավագույնն ա: Ես որ «Ain't no sunshine»-ը իր կատարմամբ լսեցի, օրերով չէի կշտանում էդ երգից՝ իսկ երբ ալբոմը ուսումնասիրեցի, երաժշտի նկատմամբ սերս բազմապատկվեց բնականաբար:hands

5.Electric Light Orchestra-Eldorado.
http://upload.wikimedia.org/wikipedia/en/4/4a/Elo_Eldorado.jpg
Մոտ մեկուկես տարվա բացահայտում: Շատ անգամ եմ ասել, որ այս ալբոմը ինձ մոտ կենդանի հեքիաթի տպավորություն է թողնում: Կախարդական, ֆանտաստիկ ու հետաքրքիր, հագեցած է երաժշտական հաճելի էլեմենտներով: ELO-ի այլ ալբոմներ լսել եմ, ոչ թողել են նման տպավորություն, ոչ էլ կարող են: Ավելին՝ մյուս ալբոմները էդքան չեմ հավանել, մեկ էլ կարող եմ Time ալբոմն առանձնացնել: Բայց արդեն որոշակի հոգնել եմ ալբոմից, վաղուց ա ինչ լսելու ցանկությունը էդքան մեծ չի: Ամեն դեպքերում լավն ա::roll

(http://www.lastfm.ru/user/Gevorgm90/library/music/Vangelis/L%27Apocalypse+Des+Animaux?sortOrder=desc&sortBy=plays)6.Mike Oldfield-The Song Of Distant Earth
http://newagestyle.net/uploads/posts/2010-05/1273347104_mike-oldfield-the-song-of-distant-earth-.jpg
Օլդֆիլդին բացահայտելու օրերին ամենաշատը սիրեցի էս ալբոմը: Ու ինչքան էլ ժամանակի ընթացքում հոգնեցի երաժշտից, բայց ամեն անգամ լսելուց վերապրում եմ հին հաճելի զգացողությունները: Ի դեպ խոսքը միայն այս ալբոմի մասին չի, մյուս սիրածներս լսելուց էլ եմ ընկնում երկու տարվա նոստալգիայի մեջ:Մտադիր եմ ճարել ու կարդալ Արթուր Քլարքի համանուն ստեղծագործությունները՝ ալբոմը ստեղծվել է վեպի հիման վրա:aha

7.Vangelis-LApocalyse des Animeus
http://static.qobuz.com/images/covers/32/50/0004228315032_600.jpg
Վանգելիսին էլ վաղուց չեմ լսել,բայց շատ եմ սիրում իր մի քանի ալբոմները: Սկզբից Օլդֆիլդին էի համարում երաժշտական հրաշագործ՝ հիմա իրեն: Պաշտում եմ իրեն ու զարմանում իր տաղանդի վրա::loveԻսկ էս ալբոմն ամենաշատն եմ լսել ու անչափ սիրում եմ, չնայած Վանգելիսի ալբոմների միջից ամենաշատն եմ լսել ու շատ եմ սիրում:

8.Dire Straits-Brothers In Arms
http://i1.ytimg.com/vi/azMRIHIyt1Y/hqdefault.jpg
Խոսքերն ավելորդ են::love Իզուր չի, որ խմբի ամենահաջողված, սիրված, ամենառեյտինգային ալբոմն ա համարվում: «Your Latest trick,» «Walk Of Life,» «Money For Nothing,».....

9.Creedence Clearwater Revival-Pendulum
http://eil.com/images/main/Creedence+Clearwater+Revival+-+Pendulum+-+Near+Mint+-+LP+RECORD-456854.jpg
Խմբի լսածս առաջին ալբոմն ա: Սկզբից սիրեցի որոշ երգերով, հետո թվաց՝ թե ավելի շատ սիրեցի «Willy And The Poor Boys» ալբոմը՝ նմանեցնում էի կովբոյական երաժշտության: Բայց փաստը մնում ա փաստ, էս ալբոմի երգերը ավելի հաճախակի եմ ուզում կրկնել՝ հատկապես «Pagan Baby»-ն ու «Sailor's Lament»-ը:

10.Scorpions-Humanity-Hour 1
http://upload.wikimedia.org/wikipedia/en/4/4a/Scorpions_-_Humanity-_Hour_I.jpg
Scorpions-ից շատ ալբոմներ եմ լսել ու հիմնականում դրանց միջից ընտրված առանձին երգերի եմ անդրադարձել, իսկ այս ալբոմը... շատ անգամ կարող է հիշեցնել իր մասին: Երբեմն աղմկոտ, բայց հիմնականում լսվող ու սիրվող երգեր:;) Հենց էս գրառումը սկսելուց էլ սա էի լսում` Last.fm-իս գրանցած հաջորդականությամբ:



Շարունակելի;)

Smokie
07.04.2014, 20:56
Առանց մեկնաբանության:

1.Concert For George
http://t2.gstatic.com/images?q=tbn:ANd9GcRMHR0eBrJPzQVJBYrQkYS2d_PBGGm_hV5PnNZ986C6dKzs1GjG
George Harrison-ի հիշատակին նվիրված համերգը...

2.Uriah Heep Acoustically Driven
http://www.progarchives.com/progressive_rock_discography_covers/1157/cover_5236192072009.jpg
Էն համերգի շնորհիվ եմ բացահայտել խմբին: Բացի երգերից ինձ նաև շատ են դուր գալիս, փորձերի ընթացքում նկարահանված, DVD-ում տեղ գտած կադրերը: Որակյալ երգեր, որակյալ կատարում, որակյալ նկարահանումներ: Ի դեպ նույն թվականին եղել է նաև «Electrically Driven» համերգը՝ այլ երգացանկով, որը սակայն այնքան էլ հայտնի ու տարածված չէ:

3.Uriah Heep-Live In Armenia
http://www.nuclearblast.de/static/articles/188/188600.jpg/1000x1000.jpg
Շատ եմ ուզում որ էլի գան՝ ինչպես խոստանում էր խմբի գիթարիստ Mick Box-ը: Եթե գան ամեն գնով պիտի ներկա լինեմ էդ համերգին:

5.Dire Straits-Live In Sidney
http://i3.fastpic.ru/big/2009/1023/d6/570dd312117f86cc45aa41e9df7cb0d6.jpg
Չնայած երգերը ձանձրացնելու աստիճանի երկար էին տևում, շատ հաճելի, դրական, հավես համերգ էր՝ հիմնականում «Brothers In Arms» ալբոմի երգացանկով, (ալբոմի թողարկումից մեկ տարի անց): Հենց միայն այս համերգից է հանրությանը հայտնի դարձել աշխույժ, թռվռան գիթարիստ Jack Sonny-ն, ով իրականում խմբի անդամներից չէր, իսկ «Brothers In Arms» ալբոմի ձայնագրությանը մասնակցել է որպես հյուր:

6.Eagles-Hell Freezes Over
http://ecx.images-amazon.com/images/I/51VIKYm7e7L.jpg
Իմ կարծիքով Eagles-ի երգացանկում «Hotel California»ից բացի շատ դժվար ա հայտնի երգեր գտնել: Այս համերգը շատ լավ միջոց է լավ՝ ծանոթանալու իրենց երգերին ու իհարկե սիրելու::love Համերգը եղել է1994 թվականին, երբ խումբը 1981 թվականից հետո նորից կազմավորվել է::good Շատ երգեր Hotel California ալբոմից են:love