PDA

Դիտել ողջ տարբերակը : Երգերի պատմություններ



Smokie
23.10.2013, 22:58
Ի՞նչ պատմություններ ունեն մեր սիրելի երգերը, ինչպե՞ս են դրանք ստեղծվել, ովքե՞ր են հեղինակները: Հենց այդ մասին էլ կխոսենք այս թեմայում:;)

Սկսեմ ես:


Money For Nothing


1985թ-ինբրիտանական հայտնի Dire Straits խումբը թողարկեց իր ամենահաջողված ալբոմը՝ «BrothersIn Arms»-ը: Այն վաճառվել է 30. 000000 օրինակով ևամենաշատ վաճառքի հանված ալբոմների շարքում գրավում է26-րդ տեղը, իսկ 2011թ-ին լավագույն ալբոմային շապիկների ցանկում Brothers InArms-ի շապիկը գրավել է 50-րդ տեղը:
Ալբոմի ամենահաջողվածերգը առաջին single-ն է՝ «Money For Nothing»: Երգի հեղինակներն են խմբի ղեկավարMark Knopfler-ը ևհայտնի երգիչ Sting-ը: ՍկզբումSting-ին ձայնագրության էին հրավիրել էին միայն բեք-վոկալի համար, հետո ի մեծ զարմանսերգչի՝ իր լեյբլը պնդեց, որ նա էլ լինի համահեղինակը: Երգը սկսվում է Sting-ի ձայնով՝ «I want my MTV»: Սինգլը թողարկվել է 1985թ-ին ևարժանացել Grammy մրցանակի, որպես «Լավագույնվոկալային ռոք-դուետ», իսկ Billboard Hot 100 չարթում այն գրավել է առաջին հորիզոնականը:«I Want my MTV» խոսքերը դարձանMTV հեռուստաալիքի նշանաբանը, իսկ երգի տեսահոլովակը առաջին կոմպոզիցաիան էր, որ հեռարձակվեցMTV Europe-ով (1987թ. oգոստոսի 1): Mark Knopfler-ը մտադիր չէր երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանել:Rushes անիմացիոն ստուդիայի տնօրեն Steve Barron-ը, անձամբ այցելեց Բուդապեշտ, որպեսզիխոսի Knopfler-ի հետ MTV հեռուստաընկերության առաջարկի մասին: Խնդրին լուծում տվեցKnopfler-ի ընկերուհին՝ ասելով, որ հիանալի գաղափար է: Ստեղծվեց մուլտիպլիկացիոն տեսահոլովականիմատորներ Ian Pearson-ի ևGavin Blair-ի կողմից:1986թ.-ին MTV Video Music Awards-ի ժամանակ այն պարգևատրվեց, որպես «տարվա տեսահոլովակ»:
Տեսահոլովակումներկայացված կերպարներն իրական են: Մի անգամ երբ Mark Knopfler-ը ուզում էր խանութիցհեռուստացույց գնել, բեռնակիրներից մեկը հեռուստացույցով տեսավ մի համերգային կատարումևսկսեց բողոքել, թե «ինչու՞ մենք պետք է քարշ տանք սառնարաններ ևհեռուստացույցներ չնչին աշխատավարձով, իսկ այդ երաժիշտները մի ժամում ստանան«փողեր ոչնչի համար և ձրի աղջիկներ»: Knophler-ըբեռնակիրի մի շարք խոսքեր գրառեց թղթի վրա, որոնք էլ հետագայում տեղ գտան երգում:
Հայտնի գիթարային հատվածը, որը հնչում է ամբողջ երգի ընթացքումստեղծվել է բոլորովին պատահաբար: Հնչյունային ռեժիսյոր Neil Dorfsman-ը դասավորումէր միկրոֆոնները, իսկ Knopfler-ը այդ ընթացքում նվագում էր: Մի պահ ձայնագրման ստուդիայիանձնակազմը խնդրեց Neil-ին կանգ առնել ու լսել, թե ի՞նչ է ստացվել արդյունքում: Ի զարմանսբոլորի արդյունքը դրական էր, չէ՞ որ «ոչ ոք, ոչ մի դեպքում միկրոֆոնների նման դասավորությունչէր անի»:
Մեծ ուշադրությունպետք չէ՝ նկատելու համար, որ տեսահոլովակի երկու հերոսները շատ քիչ են շարժվում, հիմնականումշարժումը վիրտուալ տեսախցիկի շնորհիվ է: Տեսահոլովակում տեղ են գտել 3 այլ տեսահոլովակներ՝1-ինը հենց Money For Nothing երգի համերգային կատարումն էր, 2-րդը հունգարական Első Emelet պոպ խմբի «Állj Vagy Lövök» երգի տեսահոլովակնէր, իսկ 3-րդը Ian Pearson Band-ի «Sally»-ն:
Չնայած Money For Nothing-ի մեծ հաջողությանը, երգն արժանացավնաևթունդ քննադատության: Խմբիանդամներին սկսեցին մեղադրել «սեքսիզմի, ռասիզմի ևհոմոֆոբիայի մեջ»: Հատկապես երաժիշտների ուղղված «գոմիկ» բառն էր մեծ խնդիրառաջացնում՝ որը կրկնվում է առաջին տան վերջում մի քանի անգամ:
See the little faggot with the earring and themakeup
Yeah buddy that's his own hair
That little faggot got his own jet airplane
That little faggot he's a millionaire:





http://youtu.be/wTP2RUD_cL0