Lanterfant
22.10.2013, 20:24
Ինձ արդեն վաղուց շատ է հետաքրքրում 60-ականների ու 70-ականների երաժշտությունը հայ սփյուռքից: Օրինակ, հայտնաբերել եմ որ ԱՄՆ-ում այս տարիների ընթացքում կային լիքը ամերիկահայ երաժիշտներ, ովքեր տարբեր միջինարևելյան ոճերի երաժշտությունն էին նվագում՝ ժողովրդական, ջազ, փսիխոդելիկ, իսկ այդ ամենը ոչ միայն հայ համայնքի համար, այլև ամերիկացիների համար քանի որ ԱՄՆ-ում կար մի շատ տարածված «belly dance» մոդա: Մեկ-մեկ դա բավականին ծիծաղելի է, որովհետև հայ երաժշտի ձայնապնակների պատկերը լիքը մուսուլման մշակությից հանված կարծրատիպներով է զարդարված: Իմ կարծիքով Էս երաժիշտները հաճախ շատ լավ արևելյան ջազ էին նվագում: Պարսկաստանի երաժշտության մեջ էլ կային լիքը հետաքրքիր հայ երաժիշտներ իսլամական հեղափոխությունից առաջ՝ ամենահայտնին, իհարկե, պարսկական փոփ-ի «սուլթանն» է, Վիգեն Դերդերյանը: Սիրիայի ու Լեբանանի մասին, ափսոսամբ, շատ տեղեկություն չունեմ, չնայած որ մեկ-մեկ գտել եմ հրաշալի ձայնագրություններ նույնպես այդ երկրներից:
Մի խոսքով, այս թեմա նվիրված է մեր սիրած 60-ականների ու 70-ականների երգեր սփյուռքից: Սկսում եմ մի քանիսով...
http://www.youtube.com/watch?v=wmQElvejI9Y
http://www.youtube.com/watch?v=cRvhHbs4IPY
http://www.youtube.com/watch?v=FezR41PMhcY
http://www.youtube.com/watch?v=ZW_OjXv8EJM
http://www.youtube.com/watch?v=EPntUhp7EzI
http://www.youtube.com/watch?v=wV7UW59qXqw