PDA

Դիտել ողջ տարբերակը : Մի երգի պատմություն



Lusinamara
05.06.2012, 23:38
Բոլորիս հետ էլ պատահում է երբ մի որևէ երգ գեղեցիկ տրամադրությունների, իրադարձությունների վերհուշի, նորովի ապրումների, սիրո և այլնի անմիջական առիթն ու պատճառն է հանդիսանում:
Առաջարկում եմ այս թեմայում գրենք հետաքրքիր պատմություններ` այս կամ այն երգի հետ կապված:


2005 թիվն էր, պատմության դասին: Ուսուցչիս զանգի երաժշտությունը Փոլ Բաղդադլյանի «Դու» երգից մի հատված էր, այս հոլովակում` 0:42-0:58 վայրկյանները.


http://www.youtube.com/watch?v=IUdPMf4IHto

Ամեն անգամ իրեն զանգում էին հենց աղջիկներից մեկը դաս պատասխանելիս էր լինում: Մի օր էլ կատակով ասաց` ոնց որ հատուկ զանգեն:} Այսուհետ այս երգը նվիրվելու է դաս պատմողներին:)): Հաջորդ զանգի ժամանակ արդեն տղաներից մեկն էր գրատախտակի մոտ ու ոնց-որ իր համար կարևոր զանգ էր: Մինչ մոռացած, թե քիչ առաջ ինչ էր ասում, փորձեց պատասխանել, մենք էլ ամբողջ դասարանով փլվեցինք` ամենաահավոր «ղալմաղալային» ծիծաղով:)) :crazyԽեղճը չէր հասկանում ոնց իրեն դասարանից դուրս գցի, ոնց կողմնորոշվի զրուցակցի հետ արդարացումներում ու հետագայում մեր «հախից գալու» ինչ պլաններ մշակի: :esim
Մեղավորն ինքն էր, մենք էլ էն տարիքում էինք, որ նմանատիպ «իրադարձություններն» իրադարձություն են:)):love