PDA

Դիտել ողջ տարբերակը : Գլխուղեղ-Նեյրոմեդիատորներ



Magic-Mushroom
06.11.2011, 13:24
Գլխուղեղ,Նեյրոմեդիատորներ-Սերոտոնին,Դոֆամին

http://www.chemport.ru/newsimages/118662871576279.jpg
Ինչպես գիտենք մարդու նյարդային համակարգը ղեկավարում է գլխուղեղը քիմիական պրոցեսների միջոցով,իսկ այդ քիմիական պրոցեսները տեղի են ունենում շատ բարդ բիոքիմիական ռեակցիանների միջոցով,մեր հույզերի,սիրահարվածության,սովածության,քնի,պահվածքի մոդելավորման,սեքսի,լավ տրամադրության,արտաքին ազդակներից պաշտպանվելու համար պատասխանատու են նեյրոմեդիատորները:
Նեյրոմեդիատորներն են Սերոտոնինը,Մելատոնինը,Ացետիլխոլինը,Դոֆամինը,Ադրենալինը,Նոռադրենալինը,Գլյո ւտամատը,ԳԱԲԱ-ն եւ շատ այլ հետաքրքիր նյութեր:Նեյրոմեդիատորները լինում են ակտիվացնող՝ դոֆամին,նոռադրենալին,ադրենալին,նրանք արտադրվում են ենթաերիկամններում եւ մեզ պատարաստում են դժվար իրավիճակների՝ բարձրացնելով արյան ճնշումը,ուժեղացնում են մտավոր եւ ֆիզիկական հնարավորությունները,բարձրացնում ուշադրությունը:Ացետիլխոլինը պատասխանատու է ախորժակի,նորմալ նյարդային իմպուլսների հաղորդման,սրտի աշխատանքի,հիշողության եւ մի շարք այլ բաների համար:Սերոտոնինը կարելի է ասել մարդու համար կատարում է տիտանական աշխատանք,նրա ազդեթությունը այնքան մեծ է,որ կարելի է մի հատ գիրք գրել,բայց ինչեւէ անդրադառնանք ամենակարեւորներին,այդ նյութը ոչ միայն գլխուղեղում է շատ,այլեւ ողջ օրգանիզմում,այն պատասխանատու է,մարսողության,տեսողության,մկանային աշխատանքի,տրամադրության,հույզերի-էմոցիաների,ցավազրկաման,ճնշման կարգավորման,իմունիտետի նորմալ պատասխանի՝լեյկոցիտների եւ մակրոֆագների միջոցով,նաեւ գիտնականների պնդմամբ նրա քչությունը հանդես է բերում դեպրեսիայի,գիտնականները սկսել են արտադրել նոր հակադեպրեսանտի տեսակ՝որոնք շատցնում են սերոտոնինը գլխուղեղում,խոչընդոտելով նրա հեռացումը օրգանիզմից(Պրոզակ,Պակսիլ,Ցեպրալեկս,Զոլոֆտ եւ այլն):
Սերոտոնինը նեյրոմեդիատոր է: Սա այն նյութերից է, որը նյարդային բջիջների համար հանդես է գալիս իմպուլսների քիմիական փոխանցող: Սերոտոնին ընկալող նեյրոնները տարածված են համարյա ամբողջ գլխուղեղի մասշտաբով: Բացի ուղեղից սերոտոնինը մեծամասամբ արտադրվում է աղեստամոքսային տրակտի ենթաստամոքսային գեղձում: Սերոտոնինը իր ազդեցությունն է թողնում ինչպես ուղեղի, այնպես էլ ողնուղեղի վրա: Սերոտոնինի դերը ահռելի է`
Ուղեղի առաջնային հատվածում սերոտոնինի ազդեցության ներքո կատարվում է ճանաչողական ակտիվության գործընթացի համար պատասխանատու շրջանների ստիմուլյացիա:
Ողնուղեղ մտնող սերոտոնինը դրական ազդեցություն է թողնում շարժողական ակտիվության և մկանային տոնուսի վրա: Առաջացած վիճակը կարելի է համեմատել <<սար էլ կշրջեմ>> արտահայտության հետ:
Ամենակարևորը սերոտոնինի ակտիվության բարձրացումը ուղեղային կենտրոնական հատվածներում նպաստում է տրամադրության բարձրացման:
Բացի տրամադրությունից սերոտոնինը պատասխանատու է ինքնատիրապետման և հուզական կայունության համար: Սերոտոնինը կառավարում է սթրեսային հորմոնների` ադրենալի և նորադրենալինի ընկալունակությունը ուղեղային ռեցեպտորների կողմից:
Դրա համար մարդիկ, ովքեր ունեն սերոտոնինի բարձր ակտիվություն, ցանկացած առիթ նրանց մոտ սթրեսային ռեակցիա է առաջացնում:
Որպեսզի մեր օրգանիզմում սերոտոնին առաջանա, անհրաժեշտ է 2 նյութ`
Սնունդի հետ օրգանիզմ մտնող տրիպտոֆան, որը հարակավոր է անմիջականորեն սերոտոնինի սինթեզման համար:
Գլյուկոզայի ներմուծում օրգանիզմ: Ինսուլինի մուտքը արյան մեջ-սպիտակուցների կատաբոլիզմ հյուսվածքներում-տրիպտոֆանի մակարդակի բարձրացում արյան մեջ:
Այս երևույթների հետ են կապված բուլիմիան և այսպես կոչված <<քաղցրակերությունը>>: Երբ մեր օրգանիզմ սնունդ է մտնում, այդ թվում նաև և տրիպտոֆան պարունակող, աճում է սերոտոնինի արտադրությունը և բարձրանում տրամադրությունը:
Տրիպտոֆանով հարուստ մթերքների մի մասը նաև շատ հարուստ են ածխաջրերով, ինչպիսիք են հացը, բանանը, շոկոլադը կամ մաքուր ածխաջրերը` շաքար, ֆրուկտոզա և այլն: Սա բացատրում է հասարակայնորեն ընդունված այն կարծիքը, որ քաղցրակերները, գեր մարդիկ ավելի բարի են, քան նիհարները:


Դոֆամինը ֆենիլեթիլամինների շարքից է: Նրա դերը շատ դժվար է գնահատել, ինչպես սերոտոնինը, քանի որ հանդես է գալիս օրգանիզմի համար և՛ որպես նեյրոմեդիատոր և՛ որպես հորմոն: Նրանից է կախված սրտի աշխատանքը, շարժողական գործունեությունը և նույնիսկ փսխման ռեֆլեքսը: Հայտնի են 4 ուղիներ, որոնցով նյարդային իմպուլսների փոխանցող է հանդես գալիս դոֆամինը: Դրանցից մեկը մելոլիմբիական ուղին է, որը պատասխանատու է հաճույքի զգացումի համար: Դոֆամինի մակարդակը առավելագույնի հասնում է սնունդ ընդունելիս ու սեռական հարաբերությունների ժամանակ: Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դոֆամինի արտադրությունը դեռ սկսվում է հաճույքի սպասման գործընթացի ժամանակ: Այս գործընթացը նման է <<Պավլովի շան>> թքարտադրության ռեֆլեքսին: Գիտնականները կարծում են նաև, որ դոֆամինը մասնակցում է անձի կողմից որոշումների ընդունման գործընթացին:
Ծայրահեղ դեպքերում դոֆամինային ուղու խանագարումը բերում է որոշման կայացման դժվարությունների: Դա կապված է նրա հետ, որ դոֆամինը պատասխանատու է պարգևատրման զգացումի համար, որը մարդկանց թույլ է տալիս կայացնել որոշումներ` որոշակի գործողությունները դեռ մտածելով ենթագիտակցական մակարդակում:
Դոֆամինի պակասից կարող է զարգանալ Պարկինսոնի հիվանդություն, իսկ ավելցուկից` շիզոֆրենիա: Եվ հենց դոֆամինի ազդեցության գոտում գտնվող բջիջների վրա էլ ազդում են կոկաինը եւ մետամֆետամինը: Սակայն կենսանյարդաբաններին հետաքրքրել է նաեւ այլ փաստ: Բանն այն է, որ դոֆամինը հաճույքի եւ բավականության պատասխանատուն է: Եվ միանգամայն հնարավոր է, որ սոցիալական կարգավիճակի եւ նյարդային բջիջների միջեւ կապի գաղտնիքն էլ ուղղակի այն բանի մեջ է, որ երջանկության զգացողություն պարգեւող դոֆամինը, ապահովելով մարդու բարձր տրամադրությունը, նրան հնարավորություն է տալիս լինել ավելի բարյացակամ, շփման համար հաճելի, իսկ սոցիալական նշանակության նման ազդակներով պարզապես մնում է վեր բարձրանալ: Բացառված չէ, որ հետագա ուսումնասիրությունները թույլ կտան մարդու կարգավիճակը եւ կյանքի որակը բարձրացնել նաեւ դեղագործության միջոցով:

P.S.Այսպիսով մարդու ուղեղը շատ կատարյալ օրգան է՝որը մինչ այժմ բավականին չի բացահայտվել նրա գաղտնիքները եւ ամեն օր նոր զարմանահրաշ բացահայտումներ են լինում եւ նրա դերը այնքան Մեծ է եւ նման է Տիեզերքին՝անծայրածիր եւ գաղտնիքներով լի::B

Գեա
06.11.2011, 19:07
Գլխուղեղ,Նեյրոմեդիատորներ-Սերոտոնին,Դոֆամին


http://www.chemport.ru/newsimages/118662871576279.jpg

եյրոմեդիատորները լինում են ակտիվացնող՝ դոֆամին,նոռադրենալին,ադրենալին,նրանք արտադրվում են ենթաերիկամններում եւ մեզ պատարաստում են դժվար իրավիճակների՝ բարձրացնելով արյան ճնշումը,ուժեղացնում են մտավոր եւ ֆիզիկական հնարավորությունները,բարձրացնում ուշադրությունը::B
Մեջիք ջան կներես իհարկե տառակերությանս համար, ուղղակի պետք էր գրել մակերիկամ,
մնացած ինֆորմացիայի համար շնորհակալություն:)

Hayazn
06.11.2011, 19:32
Գլխուղեղ,Նեյրոմեդիատորներ-Սերոտոնին,Դոֆամին

http://www.chemport.ru/newsimages/118662871576279.jpg


P.S.Այսպիսով մարդու ուղեղը շատ կատարյալ օրգան է՝որը մինչ այժմ բավականին չի բացահայտվել նրա գաղտնիքները եւ ամեն օր նոր զարմանահրաշ բացահայտումներ են լինում եւ նրա դերը այնքան Մեծ է եւ նման է Տիեզերքին՝անծայրածիր եւ գաղտնիքներով լի::B

Կարդացի Ձեր գրառումը և եկա այն եզրակացության , որ գիտությունը սկսել է հասկանալ , որ ինքը դեռ ոչինչ չգիտի և հավանաբար դեռ երկար ժամանակ կպահանջվի իրենց իսկ ուղեղի մասին որոշակի պատկերացում ունենալու համար , կամ նրա հետ վերաբերվելու ձևը գտնելու համար ավանդական « մկրատ լանցետ »-ին փոխարինող ձևը նկատի ունեմ :
Դա իհարկե տեղի չի ունենա մեր օրերում և մենք այդքան չենք կարող սպսել , հետևաբար այդ բոլոր էմոցիաների և կենսաքիմիական գործնթացների համար ես ունեմ իմ դեղամիջոցը . այն կոչվում է « օղի » :

Magic-Mushroom
06.11.2011, 19:47
Օղին ցավոք վնասակար է,ես դեմ չեմ ալկոհոլային խմիչքների,եթե օրը 40մլ լավ՝ մինիմում 10 տարվա հնեցված կոնյակ՝ հատուկ մոմով թաքացված եւ Շվեցարական սեւ,կամ Բելգիական սպիտակ շոկոլադով եւ հատուկ իլանգ-իլանգի հոտով՝ քանի որ կողքն է աճում Մադագասկարյան սիգառ,կամ իմ սիրած Իտալական: Տոսկանայում պատրաստվող թարմ,երիտասարդ գինին մեկ գավաթ,իսկ ալկոհոլը ազդում է եւ ԳԱԲԱ(կանգնեցնող) եւ Գլյուտամատ(ակտիացնող,ապոպտոզի բերող՝ նեյրոնների ինքնասպանություն)վրա,իրարե կպցնում էրիթրոցիտները եւ փակում անոթները՝ առաջացնելով ինսուլտ,այն հանդիսանում է դիսոցիածիվ,նաեւ քանի որ այն իր մեջ է լուծում ճարպերը՝ ոստի լյարդի եւ գլխուղեղի մեծ մասը ճարպից է դրա համար շատ վնասակար է,նաեւ Բրիտանացի գիտնականները:D՝ թող ծիծաղելու չհնչի Բրիտանացի գիտնակններ բառը,պարզել են,որ ամենավտանգավոր թմրանյութը ալկոհոլն է,

Հարգելի Գեա ներողություն եմ խնդրում ենթաերիկամներ բառի համար,իմ համար շատ դժվար է տերմինները հայրեն գրել՝օրինակ ԳԱԲԱ-ն հայերեն կլինի ԳԱՅԹ(Գամմա ամինո յուղա թթու),խառնեցի ենթաստամոքսային գեղծի հետ դրա համար գրեցի ենթաերիկամներ:

Իսկ իմ համար դեղամիջոցը՝ նոր զբաղմունքն է,ակտիվ կյանքը,եւ ինչքան առողջ ապրելակերպ,այնքան առողջ հոգի,ցավոք ծխում եմ,բայց դա ժամանակավոր է:

P.S. Ինչպես ասում են ամենինչն էլ թույն է,միայն դեղաչափն է այն դեղ դարձնում:B

Գեա
06.11.2011, 20:03
օրինակ ԳԱԲԱ-ն հայերեն կլինի ԳԱՅԹ(Գամմա ամինո յուղա թթու),
Մեջիք ջան ԳԱԲԱ-ն հայերեն թարգմանություն ունի` ԳԱԿԹ այսինքն գամաամինոկարագաթթու;)

Hayazn
06.11.2011, 20:16
P.S. Ինչպես ասում են ամենինչն էլ թույն է,միայն դեղաչափն է այն դեղ դարձնում:B
Այս վերջին տողը շատ սիրեցի :
Հիմա մի հարց ևս :
Արթյոք նույն թունաքիմիկատը տարբեր օրգանիզմների վրա միևնույն ձևով է ազդում , իհարկե ոչ , ես գիտեմ օրինակ , երբ 4 հոգով նույն ճաշը կերել են բայց միայն 2-ն են թունավորվել :
Այնպես որ կարիք չկա վերջնականապես հայտարարել , որ օղին վնասակար է և վերջ , որովհետև այն կարող է օգտակար լինել ոմանց համար , իսկ չափաբաժինը ըստ ախորժակի :
Իդեպ եթե կենսաբանական քիմիայով հետաքրքրվում եք կցանկանաի ձեզ առաջարկել մի հետաքրքրական նյութ մի գիտնականի գործերից ով բիոքիմիա է դասավանդում Մասաչուսեց նահանգի առաջավոր համալսարաններից մեկում այսօրվա դրությամբ և որը հերքում է Դարվինիզմի սկզբունքը և պնդում է , որ դիեզերքի ձևավորման մեջ բանական էակի միջամտություն կա և ամեն ինչ պատահական չի եղել :
Ահա այդ լինքերը :
http://www.youtube.com/watch?v=u2jSfOZCRV4&feature=player_detailpage#t=31s
http://www.youtube.com/watch?v=0Bhns7EPUMM&feature=player_detailpage#t=6s
http://www.youtube.com/watch?v=IkRLB1hG-LU&feature=player_detailpage#t=3s
http://www.youtube.com/watch?v=s_F0e-R7SWo&feature=player_detailpage#t=3s
http://www.youtube.com/watch?v=KmzCjA4_l8w&feature=player_detailpage#t=4s

Գեա
06.11.2011, 21:53
Դա իհարկե տեղի չի ունենա մեր օրերում և մենք այդքան չենք կարող սպսել , հետևաբար այդ բոլոր էմոցիաների և կենսաքիմիական գործնթացների համար ես ունեմ իմ դեղամիջոցը . այն կոչվում է « օղի » :
է~հ , նայած ում ինչ է դուր գալիս: Մարդ կա օղին է սիրում , մարդ էլ կա հաճույքի համար կոկային է ընդունում , ի դեպ տարբեր մարդիկ տարբեր չափաբաժնից են մեռնում , բայց դրանից էդ զիբիլների վնասակար լինելու փաստը ընդհանուր առմամաբ չի փոխվում:Եթե թեման ուշադիր եք կարդացել պետք է հասկացած լինեիք, որ խոսքը գնում է էնդորֆինների մասին, այսինքն այն նյութերի , որոնք արտադրում է մեր օրգանիզմը,որը բարեբախտաբար գիտի թե ինչից ինչ քանակով արտադրի: Դրսից ներմուծվածները մեր այս թեմայի հետ ոչ մի կապ չունեն:
Ավել պակաս կներեք, չդիմացա:

Magic-Mushroom
06.11.2011, 22:44
Լյարդը ու մարդու օրգանիզմը ունի շատ հետաքրքիր հատկություն,ինչքան ուզում եք դոֆամին խմեք,կամ սերոտոնին,մեկ է լյարդը՝ որը շատ հզոր քիմիականճ լաբարատորիա է նրանց վերջը կտա,դա լավ է,սակայն ով որ տառապւոմ է Պարկինսոնի հիվանդությամբ ստիպված է խմել լեվ դոպա,նաեւ համարյա բոլոր օտարածին հորմոնների վերջը լյարդը կտա,իսկ կոկայինը ու այլ օտարածին նյութերը կապ չունի նեյրոմեդիատորների հետ,ավելի ճիշտ շատ մեծ կապ ունի՝ բոլոր այդ նյութերը փոխում են նեյրոմեդիատորների աշխատանքը,օրինակ կոկան փակում է դոֆամինի ելքը օրգանիզմից,նեյրոններին անընդհատ դոֆամինը ատակաված է անում ու հյուծում նրանց,դրանից կարող է կաթված առաջանալ,կամ սրտի բլոկադաս,նաեւ ազդում է սերոտոնինի աշխատանքի,ինչպես նաեւ ացետիլխոլինի եւ հանդիսանում է այդ բառը չեմ կարողանում թարգմանել,Լիդոկայինի նման,իսկ նրա էֆֆեկտներից հետո բարի գալուստ դժոխք,քանի որ օրգանիզմի 1 շաբաթ էներգիան 30 րոպեում ծախսում է,դրա համար այդ նյութը օգտագործողների 70%-ը կյանքին հրաժեշտ է տալիս ինքնասպանության միջոցով,դե պատկերացրեք դուք այնքան բարձր եք,աշխարհը ձերն է՝ ինչպես համանուն ֆիլմում,դուք կարող եք ամենինչ,բայց դա 30 րոպե,իսկ հետո վայր ես ընկնում ու դառնում հասարակ մահկանացու,դա նման է թագավորից ստրուկ դառնալուն,մեր օրգանիզմը ամենինչ ունի եւ երբ կողմնակի նյութերը փոխում են գլխուղեղի աշխատանքը,մեր օրգանիզմը սկսում է սեփականը չարտադրել,այլ երեխայի նման սպասում է թե երբ են նրան տալու կոնֆետ,կամ պաղպաղակ:)

P.S. Կյանքը այնքան կարճ է,աչքդ փակում ես արդեն 24 տարեկան ես,հլը ինչռոր բանից էլ կախվածություն ունենաս ուղղակի հրեշավոր է,այնքան բան կա անելու չեք պատկերացնում,չէ ուղղակի պատկերացնել է պետք,ինչպես ասում են՝«Հերիք չի մահ ունենք,մի հատ էլ վախ ունենք»:B

VisTolog
06.11.2011, 22:51
Մեջիք ջան կներես իհարկե տառակերությանս համար, ուղղակի պետք էր գրել մակերիկամ,
մնացած ինֆորմացիայի համար շնորհակալություն:)


Մեջիք ջան ԳԱԲԱ-ն հայերեն թարգմանություն ունի` ԳԱԿԹ այսինքն գամաամինոկարագաթթու;)
Դե որ տենցա.. նորադրենալին չի՞, ոչ թե նոռադրենալին: :))

Freeman
08.11.2011, 17:49
P.S.Այսպիսով մարդու ուղեղը շատ կատարյալ օրգան է՝որը մինչ այժմ բավականին չի բացահայտվել նրա գաղտնիքները եւ ամեն օր նոր զարմանահրաշ բացահայտումներ են լինում եւ նրա դերը այնքան Մեծ է եւ նման է Տիեզերքին՝անծայրածիր եւ գաղտնիքներով լի::B
Կարելի ա ասել, որ մարդու ուղեղը տիեզերքում ամենաբարդ կառույցն ա ( համենայն դեպս մեզ առայժմ հայտնիներից) ու հիմա նոր սկսել ենք աշխատանքի հիմնական սկզբունքներն իմանալ, դրանք էլ դեռ լրիվ պարզ չեն ու հիմնականում հիպոթեզների ձևով են ներկայացված, հուսով եմ իմ կենդանության օրոք լիքը հարցերի պատասխաններ կբացահայտվեն, չնայած մյուս կողմից էլ դրանք ուրիշ հարցեր են առաջացնելու:)

Vaio
08.11.2011, 22:56
Դե որ տենցա.. նորադրենալին չի՞, ոչ թե նոռադրենալին: :))

Այո, նորադրենալին է:

Freeman
09.11.2011, 17:31
Դե որ տենցա.. նորադրենալին չի՞, ոչ թե նոռադրենալին: :))
Հա, երևի վրիպակ ա եղել, ամեն դեպքում էդ բառի կազմության հետ հայերեն «նոր» արմատը կապ չունի:)