PDA

Դիտել ողջ տարբերակը : Ի՞նչ ապագա է սպասում երաժշտությանը



Darkness
20.02.2007, 17:04
Գաղտնիք չէ, որ երաժշտական ոճերը տարիների ընթացքում ծնվում, զարգանում և մահանում են, բայց ոչ մեկ չի փորձում դա կանխագուշակել: Այստեղ փորձեք հայտնել ձեր կարծիքները ապագայի երաժշտության վերաբերյալ::)

Աբելյան
20.02.2007, 17:30
երաժշտությունը մանրից մեռնում ա...

PoeT
20.02.2007, 17:48
Երաժշտությունը երբեք չի մեռնի։ Ֆիզիկապես անհնարա... Իսկ որակի անկումի մասին պետք չի խոսել։ Ամեն ժամանակ, ունեցել է որակով, և անորակ երաժշտություն... Ու այդպես էլ կշարունակվի։

Darkness
20.02.2007, 18:45
Մի հայտնի պրոդյուսեր (անունը չեմ հիշում) 2000 թվականին ասել էր, որ մի քանի տարուց երաժշտությունը կմահանա, դրա հիմնական պատճառը երաժիշտների ծուլությունն ա, որոնք չեն ուզում նորամուծություն անել, այլ օգտագործում են ուրիշ երգերի Sample-ները, իսկ մի ուրիշ խումբ էլ կավեր տարբերակներով դառնում ա աստղ, դե արի ու մի ասա, թե երաժշտության վերջը եկել ա:cry2

Հեթանոս Հրեշտակ
20.02.2007, 19:54
Pop-ն ու Rep-ն են մեռնելու, հնարավոր է Rock-ն էլ (բայց ոչ Alternative): Իսկ այն ոճերը, որտեղ էքսպերիմենտները լավ են ընդունվում (ու չեն արվում հանուն կոմերցիայի) ... կապրի հավերժ:
Կլասսիկան էլ դե կլասսիկա է, հա էլ կմնա

Ուլուանա
20.02.2007, 20:00
Երաժշտությունը երբեք չի մեռնի։ Ֆիզիկապես անհնարա... Իսկ որակի անկումի մասին պետք չի խոսել։ Ամեն ժամանակ, ունեցել է որակով, և անորակ երաժշտություն... Ու այդպես էլ կշարունակվի։

Ընդհանուր առմամբ համաձայն եմ, բայց հիմա, իմ կարծիքով, շատ քիչ են արժեքավոր գործեր ստեղծվում... :( Իսկապես ով ուզում է մի քիչ երևալ, վերցնում է հին դեմքերի հիթերը, որոնցով նրանք հանրահայտ են դարձել ժամանակին, իմ կարծիքով, որպես կանոն, նախկինից ավելի վատ կատարմամբ ներկայացնում և դրանով հայտնի դառնում։ Իսկ շատ-շատերն էլ, հին կատարման մասին գաղափար չունենալով, լսում են, հիանում ու համարում, որ հիանալի երգչի հետ գործ ունեն...

Երբ ժամանակակից երգիչները հանկարծ ինչ-որ լավ երգ են սկսում երգել, հաճախ պարզվում է, որ դա ոչ թե նոր երգ էր, այլ պարզապես մոռացված հինը։

Լավ երգեր հիմա էլ են գրվում, ինչ խոսք, բայց, իմ կարծիքով, դրանք այնքան քիչ են, որ ընդհանուր պատկերը չեն փոխում, պարզապես մինչև հիմա լսվող հին ու բարի երգերի շնորհիվ մենք չենք զգում այժմ տիրող անկումը։ Սա իմ կարծիքն է, չգիտեմ... :think

Modigliani
20.02.2007, 21:55
Պոպ-ն ու Րեպ-ն են մեռնելու, հնարավոր է Րոցկ-ն էլ (բայց ոչ Ալտերնատիվե): Իսկ այն ոճերը, որտեղ էքսպերիմենտները լավ են ընդունվում (ու չեն արվում հանուն կոմերցիայի) ... կապրի հավերժ:
Կլասսիկան էլ դե կլասսիկա է, հա էլ կմնա

ինչ՞՞՞՞՞՞՞
rapը երբեք չի մեռնի, ուղղակի դու մենակ մուզ-տվ կամ դար21 - ի տվածն ես տեսնում, դրա համար քեզ տենց ա թվում :B էտ տեսածդ հաստատ կմեռնի ;)

Հեթանոս Հրեշտակ
20.02.2007, 21:56
Լավ երգեր հիմա էլ են գրվում, ինչ խոսք, բայց, իմ կարծիքով, դրանք այնքան քիչ են, որ ընդհանուր պատկերը չեն փոխում, պարզապես մինչև հիմա լսվող հին ու բարի երգերի շնորհիվ մենք չենք զգում այժմ տիրող անկումը։Չէ, քիչ չեն, ուղղակի որոշ ոճեր իրենց սպառել են, ոչ-թե էլ բան չկա որ գրեն, ուղղակի սպառել են:
Կարող եմ բազմաթիվ 2004-2006 թվականների ալբոմներ նշել, որոնք գլուխգործոց են:

PoeT
21.02.2007, 20:35
Պարզապես մինչև հիմա լսվող հին ու բարի երգերի շնորհիվ մենք չենք զգում այժմ տիրող անկումը։ Սա իմ կարծիքն է, չգիտեմ... :thinkԱն ջան, կարծում եմ որակով երաժշտություն միշտ էլ կստեղծվի, ուղղակի հիմա մի քիչ անկապ վիճակա։ Երաժշտության որակի գրաֆիկը ըստ ժամանակաշրջանի, պատկերացնում եմ, ՍԻՆՈՒՍՈԻԴի ձևով, կարծում եմ հասկացար...

Լոս
25.02.2007, 03:04
Գիտեք ոնց... Ինչ որ կատարվեց 60,70 ականներին, համոզված եմ որ պատմության ապագա էջերում կհիշատակվի որպես երաժշտական վերածնունդի դարաշրջան;
Դե առաջին անգամ չենք առնչվում վերածնունդների հետ :)
Նույնիսկ առաջ մտքովս երազանքա անցել, որ ջահելությունս անցկացնեի հենց այդ ժամանակներում:
Մի տեսակետ էլ կա: 20-րդ դարը նրա համար դառավ երաժշտական վերածնունդի ժամանակաշրջան, որովհետև առաջին անգամ էր որ ամեն մի հասարակ մահկանացու կարողանում էր ինստռումենտ գնել, խմբեր ստեղծել, ձայնագրություններ լսել ու լսացնել սեփական սաունդը ուրիշներին; Իսկ Հիմա, որ ամենինչ արդեն արված է երաժշտության մեջ (իհարկե միջին երաժշտական ենտուզիաստների համար), մարդիկ ուրիշ իդեա չունենալով ստիպված կամ տպում են, կամ ուղղակի հումորի ու ալկոհոլի համար են նվագում: Իսկ ամենից շատ հենց փողի համար են նվագում:

--------
Հիմա էլ կան լավ բաներ: Նույնիսկ կարծես մանրից ամենինչ իր տեղն է ընկնում. 80 ականներին էր, որ շունը տիրոջը չէր ճանաչում (90 ականներն էլ նենց ոչինչ անպտուղ ժամանակներ էին)

Հեթանոս Հրեշտակ
25.02.2007, 03:22
Իսկ ամենից շատ հենց փողի համար են նվագում:
Իսկ էն ոճերը, որտեղ փողի համար են նվագում, երկար կյանք չունեն:

Ժողովուրդ, ախր նոր բաներ անընդհատ հնարվում են, ուղղակի դուք չեք տեսնում կամ չեք ուզում տեսնեք: Անձամբ ես իմ համար էս մեկ տարում այնքան երաժշտական ոճեր եմ հայտնաբերել, որ գլուխս պտտվում է արդեն: Պետք չէ նայել միայն արտաքնին [նրան, ինչը հայտնի է, ամբողջ օրը ՏԵԼԵՎԶՈՌով են ցույց տալիս], մի քիչ խորոցեք ու կտեսնեք, որ լավ էլ առաջ է գնում:

Լոս
25.02.2007, 05:31
Թեմայի հարցը նախ բաժանենք երկու մասի:

1.Ի՞նչ է սպասվում չափազանց պոպուլյառ երաժշտույանը;

Նոր մոդա, հետո ավելի նոր մոդա ու տենց շարունակ
2.Ի՞նչ է սպասվում էքսպերիմենտալ/նորարարական երաժշտույանը;

նորանոր էքսպերիմենտներ

2 դեպքում էլ մարդկությունը չի դադարի երաժշտություն լսելուց:
Իսկ թե ինչ է սպասվում փողոտ երաժշտությանը, չեմ էլ ուզում իմանալ: թող պրոդյուսերները իմանան, կամ ավելի շուտ ստեղծեն նոր մոդաներ: Ավելի շուտ ստեղծվում է հեղինակությունների կողմից, քան սինթեզվում են ինչ-որ օրինաչափությամբ :


ծնվում, զարգանում և մահանում են
Դե ամեն երաժշտություն չի որ մահանումա: Արդեն ասվեց:
Վատագույն դեպքում էվոլյուցիայի ընթացքում մարդու նատուռան փոխվի ու հետևաբար մահանա երաժշտությունը: :8

թեմային կից


Մի անգամ մպ3 սայթի ստատիստիկան էի նայում, ու նկատեցի մի հետաքրքիր ֆենոմեն: Պարզվեց որ Լեդ Զեպելինի նման խմբերին կարելի է կլասիկա անվանել: Ամսվա մեջ Լեդ Զեպելինը վերջին տեղերն էր զբաղեցնում դաունլոուդների քանակով: Իսկ 5 տարվա մաշտաբով - առաջատար էր: Համապատասխանաբար մադոնաներն ու Բռիտնիջյան Սպիրսերը ամսեկանում առաջի տեղերն էին զբաղեցնում:

Դե կլասիկա պարզա չեն: Ասենք սեմի-կլասիկա են: Մի 40 տարի էլ կլսվեն, եթե իհարկե ռեվոլյուցիաներ չլինեն ապագայում:

Tigran77
11.04.2007, 11:13
Նախ եկեք պարզենք, թե ինչ երաժշտության մասին է խոսքը: Ես երաժշտությունը դիտում եմ որպես արվեստի մի ճյուղ: Եթե խոսքը գնում է այդ երաժշտության մասին, ապա դա միշտ էլ ունեցել է շատ լավ ապագա: Իսկ թե ինչ ճանապարհներ է անցել, դա արդեն ուրիշ հարց է:
Ինչ վերաբերվում է շոու բիզնեսի ոլորտում ստեղծվող երաժշտությանը, ապա կարող եմ ասել, որ դա չունի ապագա: Կանցնեն տարիներ և կանհետանան այդ "ստեղծագործությունները", ինչպես անհետացել են դրանց նախնիները:

Grieg
11.04.2007, 13:56
Դասականը կար ու կլինի.. իսկ մնացած լինեն թե չլինեն իմ համար միևնույնա.
հ.գ։ վերջին տարիներին զարգանումե Նյու Էյջ երաջշտությունը..

hippy w.s
12.04.2007, 08:52
Երաժշտությունը (ցանկացած տիպի) երբեք չի մեռնի, ավելի շուտ մարդիք կանհետանան մոլորակից քան երաժշտությունը: Այն մերը չի որ մեր հետ էլ անհետանա ,
երաժշտությունը պատկանումա բնությանը, իսկ մարդը հավատացեք բնության նկատմամբ անտեսանելիա:
Ուղղակի "մարդ կա սիգարետա ծխում, մարդ կա սիգառ"
կան հավերժական բաներ, և կան թիթեռնիկի կյանք ունեցող ստեղծագործություններ: Երկուսն էլ պետքա լինի, ես էլ մեկ մեկ հաճույքով նայում եմ Վիագռա խմբին , բայց լսում եմ ДДТ-"В ЭТО. . ." ու ըտենց էլ պտի ըլնի
ոչ մեկ չի մեռնի!!!! բացի մարդկանցից:D :D