PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայկական մշակույթի թուրքացում, քրդացում և այլն

Tig
04.08.2011, 10:24
Երբ մենք տեր չենք կանգնում մեր ունեցածին, օտարներն են նրան տեր կանգնում...

Հայկական երգի թրքացման օրինակ

http://www.youtube.com/watch?v=5QkggcnxOtw&feature=related

Նույն երգի քրդերեն տարբերակը, չնայած նրան, որ առաջին տունը հայերեն են երգում...

http://www.youtube.com/watch?v=QulLCKRqGW0&feature=feedlik

My World My Space
04.08.2011, 10:48
բա որ մենք թրքած ունենք իրանք կթրքացնեն բա ինչ կանեն:
կեցցե Վահրակ Պետրոսյանն իր ադրբեջանաթրքասեր ընկերների հետ որ ձակ չեն մնում ու իրենք էլ թրքականն են վերցնում: դրա համար էլ մեր մշակույթն էսօր թրքած վիճակում ա:

Tig
04.08.2011, 10:51
Հով, լրիվ համամիտ եմ քո հետ: Բայց դեռ ուզում եմ ուշադրություններս հրավիրենք ուրիշների կատարածի վրա: Մերոնց հերթը միշտ էլ կհասնի, ավելի ճիշտ մերոնք անհերթ են այս պարագայում...:[

Գեա
04.08.2011, 12:28
Մի քանի տարի հետո ուղիղ ճանապարհով այս երգը կհասնի Ադրբեջան , հետո էս էշերը մի օր կլսեն որ հայերն են երգում , ասենք Միրով , ու կսկսեն հաչալ ամբողջ աշխարհով մեկ:Մեր վայը տարած անգրագետ պատասխանատուներն էլ շփոթված ուսերը կթոթվեն , թե ինչ իմանանք կարող է ?իսկապես թուրքական , կամ ադրբեջանական երգ ա:[:
Հետաքրքիր է հնարավոր չէ մեր մշակույթի հեղինակային իրավունքները պաշտպանող ինչ որ բան ձեռնարկել?:
Չնայած ինչի մասին եմ խոսում:(, մի անգամ հայկական խոհանոցի հերթական կազմակերպված միջոցառմանը հրավիրված մեր "հարգարժան"նախագահը այսպես ասած նեղ կռուգում ասել է "Խի հայկական խոհանոց էլ կա?":Սրանից հետո մեկնաբանությունները ավելորդ են:

Tig
04.08.2011, 19:08
Սա էլ թուրքիաի հայերն են երգում... Փաստորեն իրանք են նպաստում սենց երգերի թրքացմանը...

http://www.youtube.com/watch?v=B2V8KeHg59Y&feature=related

My World My Space
04.08.2011, 19:45
Հայերի հետ ինչ լինում ա, հայի մատը ձև չկա խառը չլինի, չգիտեի՞ր....

Sagittarius
04.08.2011, 20:07
Սա էլ թուրքիաի հայերն են երգում... Փաստորեն իրանք են նպաստում սենց երգերի թրքացմանը...

http://www.youtube.com/watch?v=B2V8KeHg59Y&feature=related

ու գնաաաաաց, Հայկական հիստերիան, սաղ աշխարհը մեր դեմ ա սաղ մեր դեմ, են Ադամն ու Եվան էլ հայ են.

Kardeş Türkülerը քրդական խումբ ա, որը ներկայացնում է տարածաշրջանի ազգերի ժողովրդների երգերը ու ամեն ժողովրդի երգը պատշաճ ձևով: Առաջին անգամ ինձ էս խմբին ծանոթացրել է թուրթ /ավելի ճիշտ քուրդ/ ծանոթներիցս մեկ, որը հիացած էր մեր երգերով: Էս խումբը հայկական հետքը ջնջելու փուրքական փորձերի դեմը ավելի լավ է առնում, քան շատ ու շատ հայ «հայրենասերներ» որոնց միակ արգումենտը՝ «ամեն ինչ մերն ա, քանի որ մենք ամենաառաջինն ենք եղել ամեն ինչում» :[

Էս էլ Բինգյոլի երգը տվյալ խմբի կատարմամբ, հրաշալի կատարում, հուսով եմ՝ Bingöl (Ermenice)ը թարգմանելու կարիք չկա

http://www.youtube.com/watch?v=LbWfz-g6TJ8&playnext=1&list=PL22EE06E5F179083F

Ֆոտոն
04.08.2011, 20:16
Բորբոքվելու բան չեմ տեսնում: Ինչի՞ եք էդքան ազգատյաց տրամադրված: Լավ են անում, երգում են: Թող մշակեն, բառեր գրեն ու երգեն: Եթե ինձ դուր գա կատարումը, կլսեմ էլ: Ես ուրախ կլինեի, որ օտարներն իմ երգերը երգեին, թարգմանեին:
Չեն ուզում, թող չասեն էլ, որ հայկական ա, հետո՞ ինչ: Երգ ա, երգում են էլի : ;)

Ռուֆուս
04.08.2011, 20:22
Kardeş Türküler-ի առաջին երգը առանձնապես դուր չեկավ, ոչ հայկական էլեմենտները մեջը չափից դուրս շատ էին, բայց այ Բինգյոլը շատ հավանեցի: Ու հալալ ա իրենց, որ հայկական երգը կարողանում են պատշաճ ձևով ներկայացնել Թուրքիայում առանց թաքցնելու կամ խեղաթյուրելու երգի ակունքները: :good

Ռուֆուս
04.08.2011, 20:32
Բորբոքվելու բան չեմ տեսնում: Ինչի՞ եք էդքան ազգատյաց տրամադրված: Լավ են անում, երգում են: Թող մշակեն, բառեր գրեն ու երգեն: Եթե ինձ դուր գա կատարումը, կլսեմ էլ: Ես ուրախ կլինեի, որ օտարներն իմ երգերը երգեին, թարգմանեին:
Չեն ուզում, թող չասեն էլ, որ հայկական ա, հետո՞ ինչ: Երգ ա, երգում են էլի : ;)

Ու հիմնականում համաձայն եմ Ֆոտոնի հետ, ես սրա մեջ ոչ մի ողբերգական բան չեմ տեսնում: Իհարկե լավ կլիներ, որ բոլորն իմանային, որ դրանք հայկական երգեր են, պետք եղած դեպքում պաշտպանվեին հեղինակային իրավունքները, բայց եթե կարիք լինի, մենք կկարողանանք ապացուցել, որ այդ երգերը հայկական են: Համ էլ եթե մեր երգերը վատը լինեին, հաստատ դրանք չէին «գողանա»:

Ինձ ավելի շատ մտահոգում է թուրքական, ադրբեջանական ու արաբական երգերի «հայկականացումը», որի միսիան մեր աստղիկներն ու ռաբիզի արքաները փայլուն ձևով են իրականացնում: Ու ի տարբերություն թուրքերի, ովքեր մեզանից վերցնում են մեր լավագույնը, մերոնք վերցնում են իրենց տականք երգերը: Այ սրա մասին պետք ա առաջին հերթին մտահոգվենք:

Tig
04.08.2011, 21:19

Իհարկե մերոնց թրքացումը առավել կարևոր հարց է, բայց համամիտ չեմ Ֆոտոնի կարծիքի հետ, որ կարևոր չի թե ինչական է, կարևորը որ երգվում է: Դա նշանակում է, որ ազգ հասկացությունը պիտի վերանա, համենայն դեպս հայ հասկացությունը...

dvgray
04.08.2011, 21:25
Ընդանրապես, նորմալ մարդիկ/ազգերը, ման էն գալիս այն ընդանրությունները, որ ունեն իրանց հարևանների կամ այլ մարդկանց/ազգերի հետ ու դրա վրա են կառուցում իրենց հարաբերությունները: իսկ մեր ու ազերիերի նման ազգերը ման են գալիս էն բաները, որոնցով իրարից տարբերվում են, որ ավելի լավ "իրար միս ուտեն", կամ դառնան ուրիշների ձեռը խաղալիք:
վախտին, կար մի մեծ միջոցառում, նվիրված Սայաթ-Նովայի երգարվեստին: մենք, ազերիներ ու վրացիք մի մեծ տոնախմբություն էինք կազմակերպում, ու ամեն քայլին շեշտում. որ Սայաթ-Նովան բոլորիս է: ու ուրախ քեֆեր էինք անում միասին, երգում նրա երգերը տարբեր լեզուներով ու ավելի մտերմանում, իրար կենաց խմում:

… իսկ հիմա երկուսս էլ էնքան էնք պրիմիտիվացել… տոլման իմն ա, չէ քոնը չի, իմնա ա:
տո էտքան կարևոր ա՞ թե էտ տոլման ումն ա: կերե՜ք էլի… եթե էս ամենը սարսափելի չլիներ էն առումով, որ սրա հետևանքով համ մեզ են հեծում, համ ազերիներին, ապա ընդամենը կարելի էր խնդալ ու անցնել առաջ:
… ինչի՞ էնք էսքան մսխոխ մենք երկուսս էլ:
Թումանյանը էս հարցերի պատասխանը տվել ա դեռ անցիալ դարասկզբին, սպիտակ դրոշով Ղարաբաղի գյուղերը ֆռալով ու դյուզացիներին համոզելով, որ իրար չմորթեն ու գրելով իր գլուխգործոցներից մեկը - "Մի կաթիլ մեղրը": իսկ մենք 100 տարի հետո էլի նույն երգն ենք երգում
- Տոլման Մերն ա՜՜՜՜՜…

Tig
04.08.2011, 22:49

Դե բերեք Հայաստանն էլ տանք պրծնենքն էլ կռիվներս ո?րն ա: Հանուն ինչի?:

Tig
05.08.2011, 08:46
Կներես, որ ուշացումով եմ պատասխանում:

ու գնաաաաաց, Հայկական հիստերիան, սաղ աշխարհը մեր դեմ ա սաղ մեր դեմ, են Ադամն ու Եվան էլ հայ են.

Որտե՞ղ ես տեսել, որ ես որևիցէ առիթով նման հիստերիա բարձրացնեմ: Հակառակը ես միշտ նման մտքերին դեմ եմ արտահայտվել: Քո այս արտահայտությունը ընդհանրապես կապ չունի իմ բարձրացրած խնդրի հետ: Խնդրում եմ մի սկսեք սաղ խառնել իրար ու ամեն ինչ նորից նույն թեմային հանգեցնել:

Kardeş Türkülerը քրդական խումբ ա, որը ներկայացնում է տարածաշրջանի ազգերի ժողովրդների երգերը ու ամեն ժողովրդի երգը պատշաճ ձևով: Առաջին անգամ ինձ էս խմբին ծանոթացրել է թուրթ /ավելի ճիշտ քուրդ/ ծանոթներիցս մեկ, որը հիացած էր մեր երգերով: Էս խումբը հայկական հետքը ջնջելու փուրքական փորձերի դեմը ավելի լավ է առնում, քան շատ ու շատ հայ «հայրենասերներ» որոնց միակ արգումենտը՝ «ամեն ինչ մերն ա, քանի որ մենք ամենաառաջինն ենք եղել ամեն ինչում» :[

Էս էլ Բինգյոլի երգը տվյալ խմբի կատարմամբ, հրաշալի կատարում, հուսով եմ՝ Bingöl (Ermenice)ը թարգմանելու կարիք չկա

http://www.youtube.com/watch?v=LbWfz-g6TJ8&playnext=1&list=PL22EE06E5F179083F

Իսկ սա լավ կատարում էր: Բայց մեկա բնականաբար զերծ չէր թուրքական ելևեջներից: Դե դա հասկանալի է, քանի որ նրանք այդ միջավայրում են ապրում և ձևավորվում:

Իսկ իմ տեղադրած քրդերի կատարումը շատ ավելի մաքուր հնչեց իմ ականջին...:8

Tig
05.08.2011, 08:52
Ինչո՞ւ չենք կարողանում գտնել այն միջինը, երբ պատշաճ ձևով կվերաբերվենք մերին: Այսինքն, ոչ ծայրահեղացնենք ու ասենք, թե ամեն ինչ մերն է, մենք ենք բոլորին ծնել ու սել, մենք ենք սովորեցրել, մեզնից են բոլորը վերցրել, ոչ էլ անտարբերություն դրսևորենք: Այլ ուղակի սիրենք, գնահատենք ու պահպանենք: Ես չեմ ասում, որ ուրիշները չպիտի երգեն մեր երգերը, շատ լավ է թող երգեն: Բայց ոչ թե աղավաղեն, ու ներկայացնեն որպես իրենցը: Օրինակ քրդերի կատարմամբ իմ տեղադրած տարբերակում նշվում է, որ հայկական է, և առաջին տունն էլ հայերեն է երգվում: Նման մոտեցումը իհարկե չի կարող ընդունելի չլինել:

Գեա
05.08.2011, 09:55
Բորբոքվելու բան չեմ տեսնում: Ինչի՞ եք էդքան ազգատյաց տրամադրված: Լավ են անում, երգում են: Թող մշակեն, բառեր գրեն ու երգեն: Եթե ինձ դուր գա կատարումը, կլսեմ էլ: Ես ուրախ կլինեի, որ օտարներն իմ երգերը երգեին, թարգմանեին:
Չեն ուզում, թող չասեն էլ, որ հայկական ա, հետո՞ ինչ: Երգ ա, երգում են էլի : ;)

ու գնաաաաաց, Հայկական հիստերիան, սաղ աշխարհը մեր դեմ ա սաղ մեր դեմ, են Ադամն ու Եվան էլ հայ են.

Kardeş Türkülerը քրդական խումբ ա, որը ներկայացնում է տարածաշրջանի ազգերի ժողովրդների երգերը ու ամեն ժողովրդի երգը պատշաճ ձևով: Առաջին անգամ ինձ էս խմբին ծանոթացրել է թուրթ /ավելի ճիշտ քուրդ/ ծանոթներիցս մեկ, որը հիացած էր մեր երգերով: Էս խումբը հայկական հետքը ջնջելու փուրքական փորձերի դեմը ավելի լավ է առնում, քան շատ ու շատ հայ «հայրենասերներ» որոնց միակ արգումենտը՝ «ամեն ինչ մերն ա, քանի որ մենք ամենաառաջինն ենք եղել ամեն ինչում» :[
Այս ինչքան պուպուշ, դեմոկրատ բաներ եք ասում, թող երգեն , թող գնահատեն:Է~, ո?վ է դեմ, թող երգեն , թող սովորեն , թող իմանան , թող տարածեն , բայց չսեփականացնեն:Ազգի առանցքը կոտրելու համար առաջին հերթին նրան պետք է զրկել իր այսպես ասած էվոլյուցիայից,այսինքն զարգացման ընթացքում ձեռք բերածից,իսկ դա մշակույթն է , որի մեջ մտնում է նաև լեզուն :հենց այդ պատճառով է , որ այսօր մեծ ազգերը իրար կոկորդ են պատռում սեփական լեզուն ու մշակույթը աշխարհում տարածելու համար:Ֆրանսիացին ցանկանում է , որ աշխարհը ֆրանսերեն խոսի ու երգի, ֆրանսիական ֆիլմեր նայի ու դա լինի գերակա, անգլիացին իրենն է պնդում :Ռուսն իրենն է անում:Ու դրա համար աստղաբաշխական գումարներ է ծախսվում:
Սովետական տարիներին, երբ չկար կրոնական ազատություն ու աղանդները սովետական տարածքում չկային, գիտեք ինչ էին անում նրանք,, օրինակ հայերի դեպքում հայկական գաղթօջախներում ուշի ուշով ուսումնասիրում էին հայկական ապրելակերպը ,եկեղեցիներում մասնակցում ու նկարահանաում էին հայկական հարսանիքներ , կնունք , ծնունդ, մի խոսքով ծեսերը:Ինչու?, որ ուսումնասիրեն ազգի մտածելակերպն ու աշխարհընկալումը, փնտրեն , գտնեն այն թույլ օղակը, որը կարող են օգտագործել իրենց տարածման համար:Անկախության առաջին տարիներին, երբ մորմոնները մուտք գործեցին Հայաստան, առաջին բանը , որ արեցին ազգային արխիվ ազատ ելումուտի թույլտվություն ձեռք բերեցին, և պատճառը էլի նույնն էր` ուսումնասիրել ազգային սովորությունները:Այսօր բոլորս տեսնում ենք թե աղանդրների պատճառով ինչ սոդոմ- գոմոր է Հայաստանում:Ես աղանդները օրինակ բերեցի , միայն նրա համար , որ կարողանամ բացատրել մշակույթի կարևորությունը:Հիմա, մեր ազգը, իր մշակույթից բացի ուրիշ արժեքավոր բան չունի, ոչ մեծ հողեր ունի , ոչ քանակ կա, ոչ հարուստ ընդերք ունի,այն հիմնաված է միայն իր մշակույթի վրա , որը կապն է անցյալի հետ:Դա մեր այսպես ասած կենաց ծառն է , հիշում եք "Ավատար" ֆիլմը ու սրբազան ծառը:Եթե ոչնչացնեն մեր սրբազան ծառը մենք կգոլորշիանանք ու կանհետանանք առանց դժվարությունների:Թուրքերն ու ազերիները հասկանում են, որ մշակույթը մեր զրահն է, բայց միաժմանակ կարող է դառնալ մեր աքիլեսյան գարշապարը:Դրա համար էլ անընդհատ այդ ուղղությամբ են հարվածում : Դրանից պաշտպանվել է պետք, և ոչ թե պիտակավորել իբրև հիստերիա:

Tig
05.08.2011, 10:21
"Հելե հելե" Կոհարի կատարմամբ

http://www.youtube.com/watch?v=wKTN9VrUO34&feature=related

Հիմա նույն բանը թուրքահայի կատարմամբ

http://www.youtube.com/watch?v=cBrP7zVT__o&feature=related

Հիմա նույնը թուրքի կատարմամբ

http://www.youtube.com/watch?v=sZnJsQ1infg&feature=feedlik

Դե զգացեք տրանսֆորմացման ուղղություննը...

Tig
03.10.2011, 12:42
Սարերի հովին մեռնեմ

http://www.youtube.com/watch?v=EhGk6kTVQF4

http://www.youtube.com/watch?v=oRwNNE-20Mg&feature=related

Բայց լավ են երգում :)

Ինչքան էլ շատ են երգում...

http://www.youtube.com/watch?v=5ZTQnUeHpJg&feature=related

Tig
13.02.2014, 23:42
http://www.youtube.com/watch?v=BEAmLs1lKow

Դե հիմա թրքացած տարբերակը լսեք:

http://www.youtube.com/watch?v=UiWCp7UCdXs

Նաիրուհի
14.02.2014, 01:04
Սիրուն էլ երգում է :) Ընդհանրապես որոշ թուրքական կատարումներ կան, որ շատ սիրուն են ու սիրով կատարված. լսում եմ ու չեմ կարողանում ջղայնանալ, որովհետև մենք հաճախ էդքան սրտացավ վերաբերմունք չենք ունենում էդ երգերի հանդեպ, ոնց որ իրենք։