PDA

Դիտել ողջ տարբերակը : Անեկդոտներ



Էջեր : 1 2 3 4 5 6 7 8 [9] 10 11 12

snow
05.11.2009, 00:29
Ապարանցին խմած մտնումա ավտուբուս, ասումա բարև ձեզ, տեսնումա ոչ մեկ ձեն չի հանում, ասումա, «Ես ինչ խախանդ տեղա, կայնի մի գհատ չիշիկ անեմ»

A.r.p.i.
05.11.2009, 12:03
3 ընկերուհի են լինում,3-ն էլ սկլերոզ: 2-ով որոշում են գնան 3-րդի տուն հյուր: 3-րդի անունը Վարդուշ ա լինում: Վարդուշը բերումա կոֆե է հյուրասիրում: Վերջը, երբ էս երկու հոգին դուրս են գալիս , մեկը մյուսին ասումա.
-Բայց էս Վարդուշը ինչ անշնորհք էր, մի բաժակ կոֆե էլ չհյուրասիրեց:
Մյուսը պատասխանումա.
- Վարդուշին որտե՞ղ ես տեսել::hands

Շինարար
06.11.2009, 03:14
Մեղադրյալի վերջին խոսքը.
-Այո, քաղաքացի դատավոր, ես խոստովանում եմ, ես յուրացրել եմ այդ մեկ միլիոն դոլարը, բայց հասկացեք՝ ես սովա՜ծ էի, սովա՜ծ…:cry:cry2

Mephistopheles
06.11.2009, 13:39
Ապարանցին գնում ա հարսին տնից վերցնի (ամուսնանում ա)… դռան զանգը տալիս ա, բացում են…

ապարանցի: բարև ձեզ եկել եմ հարսին տանեմ պատրաստ է՞

աղջկա ծնող: դեռ չէ, կողքի սենյակում հագցնում են…

ապարանցի: ի՛… բա պապաս ասեց առաջինը ես եմ "հագցնելու"

Katka
06.11.2009, 17:08
Երկար անեկդոտ:D
Գնացքով նույն կուպեում գնում են մի հայ, մի թուրք, ու մի վրացի կին՝ իր աղջկա հետ: Ճանապարհին գնացքը մտնում է թունել, բայց ներսի լույսերը չեն վառվում: Հանկարծ մթության մեջ լսվում է համբույրի ձայն ու դրան հաջորդող ապտակ:
Գնացքը դուրս է գալիս թունելից:
Վրացի կինը մտածում է. «Աղջիկս արդեն այնքան մեծ է, որ կարողացավ արժանի պատասխան տալ անամոթին»:
Աղջիկն էլ մտածում է. «Մայրս դեռ այնքան երիտասարդ է, որ գրավում է տղամարդկանց»:
Թուրքը. «Արա, էս հայն ինչ անի, չանի, ես պիտի՞ տուժեմ»:
Հայը. "Ու՜խ, երնեկ նորից մութ լինի, ես էլի սենց հավեսով ձեռքս կպաչեմ ու մի լավ կչռփեմ էս թուրքին........"

Yeghoyan
06.11.2009, 18:14
-Վարդանիկ ինչպես կմեկնաբանես Ադամի կողերից Եվայի արարումը
-Դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ քնած մարդուց բան գողանալը լավ հետեւանքների չի հանգեցնում:


Վարդանիկին ընկեր Մարգոն ասում է
-պատմիր ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ մասին
Վարդանիկը պատասխանում է
-ընկեր Մարգո չեմ կարա, պապաս ասելա մեռած մարդկանց հետևից չեն խոսում:


Վարդանիկին ընկեր Մարգոն ասում է
-ո՞րն է աշխարհի կենտրոնը
Վարդանիկը պատասխանում է .
-աշխարհինը չիդեմ,բայց պապաս երեկ գիշեր քո կենտրոնն է գտել:

Rammstein
08.11.2009, 14:49
Աբարանցին ֆանարիկով ա գնում եկեղեցի, որ մեկ էլ մոմ չառնի:

Հեր ու տղա աբարանցի մորշուտնիով գնում են, արդեն մոտենում ա կանգառը, որտեղ պիտի իջնեն, էս հերը տղում ասում ա «հլը սուս կմնաս, տենանք ֆայմում ա՞ կանգնի»…

Rammstein
08.11.2009, 14:53
Մի հատ հավատացյալ մարդ ա լինում, մի հատ էլ հարբեցող ա լինում: Էս երկուսը մեռնում են, էս հավատացյալը գնում ա դժոխք, էս ալկաշն էլ գնում ա դրախտ: Էս հավատացյալը Աստծուն սկսում ա բողոքել, թե բա.
–Տեր Աստված, արդար չի, ես ամեն կիրակի գնացել եմ եկեղեցի, աղոթել եմ… իսկ էս գյադեն սաղ օրը լակել ա…
Աստված.
–Տղա ջան, դու ամեն կիրակի ես գնացել, իսկ էն մարդը ամեն բաժակից առաջ ասել ա. «Է՜հ, Տեր Աստված…»:

Katka
09.11.2009, 15:36
Մի հատ պերեկուռ չանենք:D
-Պապ, այ պապ, ոչխարները ամուսնանու՞մ են:
-Հա, տղա ջան, հենց ոչխարներն են ամուսնանում:

-Օրիորդ, դուք չէիք համաձայնվի սրճել ինձ հետ:
-Կարելի է, բայց մի պայմանով, անկողնում չծխել:

-Դու ու՞մ ես սիրում՝ գեղեցիկ, թե խելացի կնոջ,- հարցնում է կինը:
-Ոչ մեկին, ես քեզ եմ սիրում,- պատասխանում է ամուսինը:

snow
09.11.2009, 16:39
Աբարանցու կնիկը տունը մենակա լինում ուզումա գնա խանուտ գրությունա գրում "գնացել եմ խանութ". թողումա տունը գնումա. Մարդը գալիսա տուն տենումա կնգա գրածը տակը գրումա "հետդ պապիրոզ կբերես"

Շինարար
09.11.2009, 16:41
Աբարանցու կնիկը տունը մենակա լինում ուզումա գնա խանուտ գրությունա գրում "գնացել եմ խանութ". թողումա տունը գնումա. Մարդը գալիսա տուն տենումա կնգա գրածը տակը գրումա "հետդ պապիրոզ կբերես"

Ես դրա էս տարբերակը գիտեի՝
Մարդ ու կին կռված են լինում, մարդը քնելուց առաջ խոհանոցում սեղանի վրա գրում ա՝ առավոտը վեցին կարթնացնես: Զարթնում ա, արդեն ուշ ա լինում, գնում է խոհանոց, նայում ա, իր գրածի տակ կինը գրել ա՝ վեր կաց, արդեն ժամը վեցն ա:

snow
09.11.2009, 16:45
կներեք, որ ռուսերեն է, հայերենով հաստատ լավ չի հնչի:
Пьяныйармянин подходит к памятнику Пушкину и начинает плакать : "вай какоймаладой армянин умер, вай какой маладой армянин умер!!!"
к нему подходит участковый и говорит: " мужчина, какой армянин? это же великий русский писатель Александр Сергеевич Пушкин!!!"
армянин: "ара какой Пушкин, написано:Газон Засеян!!!!!

Chuk
09.11.2009, 17:16
կներեք, որ ռուսերեն է, հայերենով հաստատ լավ չի հնչի:
Пьяныйармянин подходит к памятнику Пушкину и начинает плакать : "вай какоймаладой армянин умер, вай какой маладой армянин умер!!!"
к нему подходит участковый и говорит: " мужчина, какой армянин? это же великий русский писатель Александр Сергеевич Пушкин!!!"
армянин: "ара какой Пушкин, написано:Газон Засеян!!!!!

Խմած հայը մոտենում է Պուշկինի արձանին ու սկսում լացել. «Վաաա՜յ, մամա ջան, վաա՜յ, ի՜նչ հայ ա մահացել, աաա՜խ, խեղճ մարդ, աաաա՜խ սիրելի հայրենակիցս...»:
Նրան է մոտենում ոստիկանն ասում.
- Լսե՛ք, քաղաքացի, ի՞նչ հայ: Չէ՞ որ սա մեծ ռու գրող Ալեքսանդր Սերգեեվիչ Պուշկինի արձանն է:
Հայը.
- Արա՛, ի՞նչ Պուշկին, ռուսերեն տառերով հստակ գրած ա՝ «Газон Засеян»:

հ.գ. Եթե իսկապես կլինեն այնպիսի անեկդոտներ, որոնք հայերեն թարգմանել անհնար է, ապա դրանք պարզապես մի դրեք: Հաջորդ բոլոր նման դեպքերում գրառումները տուգանվելու ու ջնջվելու են:

Katka
09.11.2009, 17:26
Մոդերատորական անեկդոտներն էլ լավն են:D
Լոռեցու կատուն մլավելուց.
-Ա, մյաու էէէ՜:

Yeghoyan
09.11.2009, 21:09
Ապարանցուն հարցնում են.
- ի՞նչ գույն ես սիրում
պատասխանում է.
-լավագույնը:

Հարդ
09.11.2009, 21:13
Աբարանցին տենում ա խանութի դռան վրա <Open> մտնում հաց ա առնում, ուզում ա դուրս գա տենում ա գրած ա <Close>: Մնում ա մեջը...:think

*e}|{uka*
09.11.2009, 23:32
Վիրահատության սենյակում.
-Քույլ, նարկոզ տվեք :
-Ինչպիսի՞ն բժիշկ:
-Մե՜րը... տեղականը:
- Բայու՜- բայուշկի- բայու՜... :)

_Հրաչ_
09.11.2009, 23:44
Լոռեցի մի մարդ քայլում ա փողոցով, հետևից մի պարան ա քարշ տալիս: Մեկը հարցնում ա.
_Ապո՞, էդ խի՞ ես էդ թոգը քաշ տալի՞՞:
_Ա բա բոթեեե՞մ:

Փոքրիկ
10.11.2009, 00:22
Ապարանցին հոր գերեզմանի նկարին 5+ ա դնում:8

_Հրաչ_
10.11.2009, 00:27
Ապարանցին հոր գերեզմանի նկարին 5+ ա դնում
Տակն էլ ֆորում ա ծեծել տալիս :D

Հարդ
11.11.2009, 18:01
Երաժշտին հարց են տալիս.
-Նոտա կարդում ես?
-Նայած նոտա:

Շինարար
11.11.2009, 18:17
Էս մի արտասահմանցի մարդ լոռեցի մի մարդու կնկայ ա փողոցում մոտենում, ուզում ա ճանապարհ հարցնի, տարբեր լեզուներով դիմում ա՝ do you speak english, هل يتكلمون العربية, Вы говорите по-русский, Sie sprechen Deutsch, Parlez-vous français, Kas te räägite eesti, վերջը էսպես մի տասը լեզվով հարցնում ա, սրանք բան չեն հասկանում, քոռ ու փոշման գնում ա: Կնիկը մարդուն՝ բա որ ասում էի մի օտար լեզու սըվորի:
-Էս հայվանը որ էսքան լեզու գիդեր, ընչի՞ն պետք էկավ:

Շինարար
11.11.2009, 21:23
Էս կովը գետով լողալով գնում ա, ագռավը վերևից տենում ա, բա՝ էս ու՞ր, կով ախպեր:
-Ամերիկա:
-Բա սխալ ես գնում, Ամերիկան հակառակ կողմում ա:
-Ինչ անեմ, մինա չեմ հասնելու:esim

_Հրաչ_
11.11.2009, 23:21
Մեկը որոշում ա գնալ ձուկ բռնելու, որդ չի կարում ճարի, ընկերն ասում ա.
_Վերցրու ավտոյիդ ակումլյատորը, 12 վոլտ հոսանք ա, տար պլյուս-մինուս կանտակտ տուր հողին, որդերը հոսանքից դուրս կգան:
Հաջորդ օրը տենում էն իրար, էս ձուկ բռնողի աչքի տակը կապտած ա լինում, ընկերը հարցնում ա, թե էդ ի՞նչ ա եղել, պատասխանում ա:
_Տեսա մոտիկ էլեկտրակայան կա, 1000 վոլտ հոսանքով, տվեցի գետնին, շախտյորները դուրս եկան, ծեծին ինձ::{:tomato:viannen_10:

_Հրաչ_
12.11.2009, 00:19
_Արմեն արի թեյենք:
_Շնորհակալություն, ես հենց նոր բուլկեցի:


Մեկը գնում ա բժշկի մոտ, բժիշկն ասում ա.
_Կգնաս, վաղը անալիզներդ (չասեմ ինչի` :[) լուցկու տուփով կբերես:
Հաջորդ օրը հիվանդը գալիս ա, աչքի տակը կապտած, բժիշկը հարցնում ա.
_Էդ ի՞նչ ա եղել::o
_Երեկ մեկը լուցկի ուզեց, որ ծխախոտը վառի ու.... էլ չեմ հիշում:

Շինարար
12.11.2009, 00:23
Էս մի կնկա ասում են` գիտե՞ս, որ մարդդ հոմոսեքսուալիստ ա: Կնիկն էլ, թե` ի՜, հողեմ դրա գլուխը, առաջ էլ որ սոցիալ-դեմոկրատ էր, էլի ոչ մի բան չէր անում…

Մեկին ասում են անունդ ինչ ա, բա` Հայկանուշ:
-Բա խի՞ են Հայկանուշ դրել:
-Հորս անունը Հայկ էր, մորս անունն էլ` Անուշ:
-Լավ ա` հորդ անունը Գևոր չէր, մորինդ էլ` Մարո, թե չէ Գեմարո կդնեին:

Շինարար
13.11.2009, 16:16
Մեզ մոտ մի գյուղ կա, անունը՝ Բոզգեղ, ընդ որում՝ այստեղ ցենզուրայից դուրս ոչինչ չկա, նշանակում ա՝ Սպիտակ գյուղ, հիշեք՝ մեր էպոսի մեջ մի բոզ նապաստակ կար, որը բնականաբար ոչ թե անբարոյական էր, այլ սպիտակ: :) Էս քառասունքանի թվին, որ սփյուռքից ներգաղթ ա լինում, էս մի ախպար իմանում ա այդ գյուղի անունը, ապշում ա, բա՝ ամա՜ն, մեզ մոտ ալ կային, բայց ասանկ համախմբված չէին::D

_Հրաչ_
13.11.2009, 22:17
Շարունակեմ... Բոզգեղը վերանվանվել է. Այժմյան անունն է Մարգահովիտ: Դրա վերաբերյալ անեկդոտ.

Մի կին, երկար ժամանակ ապրելով Բոզգեղում, որոշում ա տեղափոխվել քաղաք: Տեղափոխվելուց հետո կարճ ժամանակ անց գյուղը վերանվանվում ա Մարգահովիտ: Էս կնոջը մեկն ասում ա.
_Բա իմացա՞ր գյուղի անունը փոխել են, Մարգահովիտ են դրել:
Էս կինը ջղայնանում ա.
_Վիի ֆողեմ ես դրանց գլուխը, հենց գյուղից դուրս եկա, նոր պտի՞ փոխեին::angry

Շինարար
14.11.2009, 01:52
«Առանց ընտանիքի», «Առանց դավանանքի», ստեղծագործությունների վերնագրերի բավականին տարածված ոճ է:
Էս մի մարդու տղա գրող ա լինում, հերը բա՝
-Հը, տղա, գործդ ո՞նց ա առաջ գնում:
Բա՝
-Այ հեր, սաղ գրել եմ, մնում ա վերնագիրը, հեչ չեմ կողմնորոշվում:
-Վերնագրից էլ հեշտ բա՞ն, վեպիդ մեջ զուռնայի մասին խոսք կա՞:
-Չէ…
-Իսկ դհոլի՞:
-Չէ…
-Էլ ինչ կա մտածելու, վերնագիրը էնա դիր «Առանց զուռնա դհոլի»: :esim

Շինարար
14.11.2009, 03:04
Էս մի կիրովականցի մարդ բենզակալոնկում իր մեքենան բենզին լցնելիս ա ըլնըմ: Լցնողին տասը դոլար ա տալի: Սա դոլարը լույսի տակ սկսըմ ա շուռըմուռ տալ: Էս մարդը բա՝
-Վախիլ մի, քըշերն եմ տպել:
-Վախըմ չեմ, համա բազի շան տղա կա, հետևի մասը տպըմ չի...


Թոռը տատին բա՝
-Այ տատ, հարյուր տարուդ ինչ քեֆ տենք անի:
-Ի, բալա ջան, վախըմ եմ էդ վախտ դու ըլես ոչ...

_Հրաչ_
14.11.2009, 20:37
_Ո՞րն է քյավառցու սիրած թռչունը:
_Հնդկահավը:
_Ինչո՞ւ:
_Որովհետև միշտ կանչում ա` «օրաղ-օրաղ-օրաղ-օրաղ....»:

Թիթիզ
14.11.2009, 23:05
Վարդանիկը ասում է հորը`
- Պապ, այ պապ,ընկեր Մարգոն սպիդա...:angry
Հերը հարցնում ա
-Ինչ իմացար??
-Ասեց կտամ կմեռնես:oy

Շինարար
15.11.2009, 01:08
Էս էրկու ընկեր անապատում ծարավ գնում են, ընկերներից մեկը մի պարկ ոսկի ա գտնում, մյուսը թե՝
-Հետս կիսվի:
-Չեմ կիսվում, առաջինը ես եմ գտել:
Մի քիչ էլ են գնում, հիմա էլ էս մյուսը մի պարկ նարինջ ա գտնում, առաջինը թե՝
-Ծարավ մեռնում եմ, տուր մի հատ ուտեմ:
Բա՝ չէ, բայց կարամ վրադ ծախեմ:
Ասում ա՝
-Լավ, քանի՞ս ա:
-Հատը մի պարկ ոսկի:
-Շատ թանկ ես ասում:
-Ֆռռա, տես՝ որտեղ էժան ա, էնտեղից էլ առ::)

*e}|{uka*
15.11.2009, 16:41
«Կարմիր Գլխարկը» հայտնի գրողների ոճով: (Ոչ ստանդարտ հումոր)

Էդգար Պո
Մռայլ, խորհրդավոր քողով պարուրված ծեր անտառի խորքում, որտեղից լսվում էին անտառի չարքերի ձայները, միստիկական սարսափի մեջ ապրում էր Կարմիր գլխարկը:

Էրնստ Հեմեգուէյ
Մայրը մտավ սենյակ, զամբյուղը դրեց սեղանին: Զամբյուղի մեջ կար՝ կաթ, սպիտակ հաց և մի քանի հատ խաշած ձու:
-Ահա,- ասաց մայրը:
-Ի՞նչը,- հարցրեց Կարմիր Գլխարկը:
-Ահա սա,- ասաց մայրը,- կտանես տատիկիդ:
-Լավ,- ասաց Կարմիր Գլխարկը:
-Եվ զգույշ կլինես,-ասաց մայրը:
-Գայլը:
-Այո՛:
Մայրը նայում էր, թե ինչպես իր աղջիկը, որին բոլորը անվանում էին Կարմիր Գլխարկ, քանի որ նա միշտ կարմիր գլխարկով էր, դուրս եկավ և, նայելով հեռացող աղջկան, մայրը մտածեց, որ շատ վտանգավոր է թողնել դստերը մեն-մենակ անտառ. և բացի դրանից, նա մտածեց, որ գայլը նորից հայտնվել է անտառում, և, մտածելով այդ ամենը, զգաց, որ սկսում է անհանգստանալ:

Գի դե Մոպասսան
Գայլը հանդիպեց աղջկան: Նայեց նրան այն հատուկ հայացքով, որով կնայեր փորձառու փարիզյան կնամոլը այն կոկետուհուն, որը դեռ փորձում է անմեղ ձևանալ: Բայց հավատալով աղջկա անմեղությանը ոչ քիչ , քան ինքը՝ աղջիկը, արդեն տեսնում է, թե ինչպես է աղջիկը հանվում և մնում միայն վերնազգեստով, որի տակից ընդգծվում էր կուրծքը:

Վիկտոր Հյուգո
Կարմիր Գլխարկը դողաց: Նա մենակ էր: Մենակ էր, ինչպես ասեղը անապատում, ինչպես գլադիատորը թունավոր օձերի մեջ, ինչպես աննշան փոշեհատիկը հազարավոր աստղերի մեջ...

Ջեկ Լոնդոն
Բայց նա արժանի զավակն էր իր ռասայի, աղջկա երակներում հոսում էր ուժեղ արյունը Հյուսիսը զավթած սպիտակների: Այդ իսկ պատճառով, նույնիսկ աչք չթարթելով, նա հարձակվեց գայլի վրա :goblin , հասցրեց մի դասական ապպերկոտով գայլին գետնին փռել :bl : Գայլը սարսափի մեջ փախուստի դիմեց: Աղջիկը նայեց գայլի հետևից, ժպտաց իր հերթական կանանցի ժպիտով: :))

Յարոսլավ Հաշեկ
- Էհ. այս ի՞նչ ես արեցի,-քթի տակ մրթմռթաց Գայլը:- Մի խոսքով հազիվ պրծա: :scare

Օնորե դե Բալզակ
Գայլը հասավ տատիկի տնակին և թակեց դուռը: Այդ դուռը պատրաստված էր դեռ 17-րդ դարի կեսերին՝ անհայտ վարպետի կողմից: Վարպետը այդ դուռը կտրել էր դեռ այն ժամանակ մոդայիկ կանադական կաղնուց, տվել էր դասական ձև և փակցրել էր վրան երկաթյա բռնակ, որը այժմ անխղճորեն ճռռում էր: Դռան վրա չկային նախշեր, միայն ներքևի աջ մասում երևում էր աննշան մի քերծվածք, որի մասին մարդիկ խոսում էին, որ մնացել է Մարիա Անտուանետի ֆավորիտ Սելեստեն դե Շավարդի սրի կողմից, որը հանդիսանում էր նաև Կարմիր Գլխարկի պապիկի մայրական կողմից տատիկի մորեղբոր որդին : :D:D Բայց ընդհանրապես դուռը սովորական էր, դրա համար անհրաժեշտ չի երկար ժամանակ կանգ առնել նրա վրա ավելի մանրամասն: :))

Օսկար Ուայլդ
Գայլը: Ներեցեք, դուք չգիտեք իմ անունը, բայց...
Տատիկ: Օ՜, դա կարևոր չէ: Ժամանակակից հասարակության մեջ բարի անուն ունի այն մարդը, որը այն ընդհանրապես չունի: Ինչո՞վ կարող եմ օգտակար լինել:
Գայլ: Գիտեք... Շատ եմ ցավում, բայց ես եկել եմ, որպեսզի ձեզ ուտեմ: :nyam
Տատիկ: Ի՜նչ հաճելի է: Դուք շատ սրամիտ ջենթլմեն եք :
Գայլ: Բայց ես լուրջ էի խոսում: :'
Տատիկ: Եվ դա տալիս է հատուկ փայլ ձեր սրամտությանը:
Գայլ: Ես ուրախ եմ , որ դուք լուրջ չվերաբերվեցիք այդ փաստին , որը հենց նոր ձեզ հայտնեցի:
Տատիկ: Հիմա լուրջ վերաբերվել լուրջ բաներին դա վատ տոնի արտահայտում է:
Գայլ: Իսկ ինչի՞ն մենք պետք է լուրջ վերաբերվենք:
Տատիկ: Իհարկե հիմարություններին: Բայց դուք անտանելի եք հա:
Գայլ: Իսկ ե՞րբ չեն գայլերը անտանելի:
Տատիկ: Երբ չեն զզվեցնում իրենց հարցերով:
Գայլ: Իսկ կանա՞յք :
Տատիկ: Երբ չեն խոսում:
Գայլ: Դուք շատ խիստ եք ձեր նկատմամբ: Ուզում եք հավատացեք, ուզում եք ոչ: Ես ոչ մեկին չեմ ասի և ուտում է տատիկին:
Տատիկ: (Գայլի փորի մեջից) Ցավալի է, որ դուք շտապեցիք, :aggressive ես նոր- նոր ուզում էի պատմել ձեզ ուսուցողական մի պատմություն:

Էրիխ Մարիա Ռեմարկ
Արի իմ մոտ,-ասաց Գայլը:
Կարմիրը լցրեց բաժակները և, կոնյակով լի շիշը դնելով գետնի վրա, նստեց մահճակալի վրա՝ գայլի կողքը : Լավ գիշեր էր խմելու համար:
Նրանք շնչում էին կոնյակի ծանոթ բույրը: Կոնյակի մեջ թախիծ կար և հոգնածություն: Թախիծ և հոգնածություն հանգչող լույսերի: Կոնյակը հենց կյանքն էր:
-Իհարկե,- ասաց Կարմիրը,- Մենք ոչ մի բանի հույս դնել չենք կարող: Ես ապագա չունեմ:
Գայլը լռեց: Նա համաձայն էր Կարմիրի հետ: :D (ղըըըըժ)

_Հրաչ_
15.11.2009, 21:24
Գյումրեցին երեխային ուղարկում է հարևանի տուն` դռելը խնդրելու:
_Գակո ձյա, պաբան դռել գուզե:
_Է գուզե, թող դռե::D

dvgray
15.11.2009, 21:29
Գյումրեցին երեխային ուղարկում է հարևանի տուն` դռելը խնդրելու:
_Գակո ձյա, պաբան դռել գուզե:
_Է գուզե, թող դռե::D
-չէ բայց բաբաս էլէկդրական դռել կուզե ;)
-է թող մադերը կոխե շդեպսելի մեջ ու նոր դռե

Ուլուանա
16.11.2009, 00:32
Մեքսիկացի սպասուհին տիրուհուց աշխատավարձի բարձրացում է խնդրում։ Տիրուհին, բնականաբար, հիացած չէ այդ խնդրանքով ու որոշում է խոսել նրա հետ։
Տիրուհի։ Դե, Մարիա, ինչու՞ ես աշխատավարձի բարձրացում ուզում։
Սպասուհի։ Դե, սենյորա, երեք պատճառ կա։ Առաջինն այն է, որ ես ձեզանից ավելի լավ եմ արդուկ անում։
Տիրուհի։ Ո՞վ ասաց, թե դու ինձնից լավ ես արդուկ անում։ :o
Սպասուհի։ Ձեր ամուսինը։
Տիրուհի։ Օ...
Սպասուհի։ Երկրորդ պատճառն այն է, որ ես Ձեզանից ավելի լավ խոհարար եմ։
Տիրուհի։ Հիմարություն։ Ո՞վ է քեզ էդպիսի բան ասել։
Սպասուհի։ Ձեր ամուսնը, սենյորա։
Տիրուհի։ Հըմ...
Սպասուհի։ Երրորդ պատճառն այն է, որ ես Ձեզանից ավելի լավ սիրուհի եմ։ :roll
Տիրուհի (արդեն լրջորեն կատաղելով)։ Դա է՞լ է ամուսինս ասել։ :o
Սպասուհի։ Ոչ, սենյորա... Այգեպանն է ասել։ :}
Տիրուհի։ Լավ, ինչքա՞ն ես ուզում։ :8

Kuk
16.11.2009, 01:04
-Տատի, պապին քեզ հեչ դոմփում ա՞:
-Տարին մեկ, բալա ջան:))
-Տատի, բա խի՞ տենց ուրախ:
-Էսօր էդ օրն ա:love

Hayk Avetisyan
16.11.2009, 20:21
Տղան կեպկան թարս դրած գնում ա, մի տատի տեսնում ասում ա, վիիիյ~ էս լակոտը գալիս ա թե գնում?

Katka
17.11.2009, 15:22
չկա-չկա:D

:D
Թուրք տերորիստները գրավեցին Հայաստանի Ազգային ժողովը:ժողովրդից պահանջում են մեծ գումար :Եթե գումարը չվճարվի, այդ դեպքում ահաբեկիչները սպառնում են ամեն կես ժամը մեկ մեկ պատգամավոր բաց թողնել: :D

*e}|{uka*
20.11.2009, 02:27
Ինվալիդ տղան նստած հարցնում է մորը.
-Մամ, այ մամ, խնդրում եմ ինձ խնձոր տուր ուտեմ:
-Վերկաց ինքդ վերցրու:
-Բայց մամ, ես ոտքեր չունեմ:
-Չկան ոտքեր, չկա և խնձոր: :D:D

Կինը և տղամարդը պառկած են անկողնում:
Երկուսն էլ առաստաղին նայելով լռում են, Կինը մտածում ա.
-Երևի արդեն ինձ չի սիրում, էլ իրան հետաքրքիր չեմ , մեկ ուրիշին ա ճարել հաստատ ::(
Տղամարդը.
- Տեսնես էս առաստաղին նստած ճանճը ոնց ա կարում առաստաղին կանգնի ու չընկնի: :think



Մի մարդ գալիս ա բժիշկի:
-Բժիշկ, ինձ թվում ա, որ իմ շուրջը բոլորը գալըբոյ են:
-Հետաքրքիր դեպք է,- ասում է բժիշկը և, հանելով նկարներով մի գիրք , ցույց է տալիս նկար, որտեղ պատկերաված է բադերի թռչող երամ:
-Ի՞նչ կարող եք ասել այս նկարի մասին,- հարցնում է բժիշկը:
-Գալըբոյներ են:
-Ինչու՞:
-Դե թռնում են, նայում են իրար`ոչ առջևից ... գալըբոյներ: :angry
-Իսկ ի՞նչ կարող եք ասել այս նկարի մասին,- ասում է բժիշկը ՝ցույց տալով մեկ ուրիշ նկար, որտեղ մի քանի տղամարդ ձկնորսություն են անում ու հետն էլ հարբում: :russian
-Գալըբոյներ: :angry
-Ինչու՞:
-Ո՞նց թե ինչու: Բնության մեջ, առանց կին, հիմա կուտեն , կխմեն :drinks ու կսկսեն իրար կպռշկվել:
Բժիշկը փակում է գիրքը ու ասում.
-Իսկ ի՞նչ կարող եք ասել իմ մասին:
-Գալըբոո՜յ:
-Ես ինչի՞ եմ գալուբոյ::o
-Բա ինչ ես անում էտ գիրքը մոտդ: :D

Մանուլ
20.11.2009, 20:59
Փոքրիկ դինոզավրիկին դատում են: Դատավորը հարցնում ա.
-Դինոզավրիկ, մամադ ո՞ւր ա:
-Կեյել եեեեմ :cry2:
-Բա պապա՞դ ուր ա:
-Պապայիս էլ եմ կերեեեել :cry:
-Բա հարազատ-բարեկամ չունե՞ս, իրե՞նք ուր են :esim
-Իրենց էլ եմ կերեեեել :cry:
-Ա´յ դինոզվրիկ, բա հիմա քեզ ի՞նչ անուն կտաս, դու ո՞վ ես :sad:
-Ո՜րբ եմ, ո՞վ եմ :cry2:

:}

Երվանդ
20.11.2009, 22:18
Լոռեցու կատուն մլավելուց.
- Ա մյաու էէէ՜՜՜:
:D:D

Երվանդ
20.11.2009, 22:30
Երեխեն հորը՝ պապ ոչխարները ամուսնանում են , հա բալես հենց ոչխարներն են ամուսնանում :D

snow
21.11.2009, 13:35
Մի Եհովայի վկա կին
նստում է տաքսի: Քանի որ նա բավականին գրավիչ ու գեղեցիկ էր վարորդը չի
դիմանում և ճանապարհի կեսին ձեռքը դնում է նրա ծնկին:
-Սաղմոս համար 319,-ասում է կինը:
Վարորդը
չհասկանալով, թե կինն ինչ է ասում ձեռք է ետ է քաշում: Երկրորդ անգամ է
փորձում է և ստանում է նույն պատասխանը: Կնոջը տուն է հասցնում և
վերադառնում տուն: Տուն հասնելով բացում է Ավետարանը և կարդում է 319-րդ
սաղմոսը .”Ճիշտ ուղու վրա ես, որդյա՛կ”:

Աբելյան
21.11.2009, 13:39
Աբարանցուն ասում են ախպերդ մեռել ա, ասում ա գլուխը պատով ա տվել…:8

Շինարար
21.11.2009, 13:42
Անեկդոտ հատուկ H.a.y.k.o-ի համար: Էս իրեք բիձա նստած զրից են անում, մեկը թե՝
-Օֆ-օֆ-օֆ:
Մյուսը՝
-Ուֆ-ուֆ-ուֆ:
Էն մեկն էլ՝
-Էհ-էհ…
Ու էսպես մի ահագին ժամանակ, մեկ էլ մեկն ասում ա՝
-Լավ, ես գնամ:
Մյուսն էլ բա՝
-Ու՞ր ես գնում, նստած զրից ենք անում էլի::P

Շինարար
22.11.2009, 18:45
Երկու սևահեր աղջիկ շիկահերների մասին անեկդոտ են հորինում, դուրները շատ ա գալիս, մեկը թե՝
-Արի ուղարկենք ինտերնետ:
-Հա, ճիշտ ա, դե դիսկետը հանի, վրան նամականիշեր կպցնեմ:)

dvgray
22.11.2009, 19:04
Անեկդոտ հատուկ H.a.y.k.o-ի համար: Էս իրեք բիձա նստած զրից են անում, մեկը թե՝
-Օֆ-օֆ-օֆ:
Մյուսը՝
-Ուֆ-ուֆ-ուֆ:
Էն մեկն էլ՝
-Էհ-էհ…
Ու էսպես մի ահագին ժամանակ, մեկ էլ մեկն ասում ա՝
-Լավ, ես գնամ:
Մյուսն էլ բա՝
-Ու՞ր ես գնում, նստած զրից ենք անում էլի::P

երկու բիձա հասնում են մանր առվին, ու ուզում են անցնեն: մեկը թռնում ընկնում է մեջը ու հոգոցով ասում - "էհհհ, ջահել վախտե՜՜՜ր…" մյուսն էլ թե "ջահել վախտ էլ մի ք...ք չէիր ;)"

VisTolog
22.11.2009, 21:37
Նոր մի հատ անեկդոտ գողացա:8

Ադամը Եվային հարցնում ա. «Եվ ինձ սիրու՞մ ես», Եվան ասում ա. «Բա ու՞մ սիրեմ» :D:D:8

Հարդ
22.11.2009, 22:38
Ադամը Եվային հարցնում ա. «Եվ ինձ սիրու՞մ ես», Եվան ասում ա. «Բա ու՞մ սիրեմ» :D:D:8

Ես էլ քեզնից գողացա, բայց իմ վերսիան մտածեցի:B

Եվան Ադամին.
-Ա ադ
-Հը
-Սիրահարվել եմ:
-Ում?:D

VisTolog
23.11.2009, 01:03
Մի քիչ հնոտա, բայց դե :))

Վանաձորցիները հավաքվում են ու մտածում. այ մարդ, էս ապարանցիները իրանց տարօրինակ բաներ անելով էս ինչ ձևի անուն են հանել, արի մի ընետց բան էլ մենք անենք, մեր անունն էլ հելնի: Որոշում են անապատում կամուրջ կառուցեն: Մի խոսքով, կառուցում են, վրեն փակում, շոր են քցում, լիքը մարդկանց են հրավիրում բացմանը: Գալիս ա բացման պահը, շորը հանում են, ու ինչ տեսնեն… Ապարանցին կարթը ձեռը նստած ձուկ ա բռնում: :}

Շինարար
23.11.2009, 01:07
VisTolog բայց ռեմիքս ես արել, հա, վանաձորցիները էս ճոխ բնության մեջ անապատ որտեղի՞ց էին ճարել, համ էլ էդ անեկդոտի օրիգինալը սկի էլ վանաձորցիների մասին չէր:

Էս մի կիրովականցի մարդ Երևանում ա լինում, երթևեկություն, շարժում, մլորած ա մնում, մեկ էլ մեկը մոտենում ա, թե՝
-Հայրիկ ջան, չէի՞ք ասի՝ ո՞նց կարող ենք օպերա գնալ:
-Տղա ջան, որ ինձ հարգեցիր ու հարցրեցիր, հլե ոնց ուզում ես, գնա:P

Ungrateful
23.11.2009, 01:48
Չգիտեի որտեղ դնեմ.. ստեղ դրեցի :oy

40 պաճառ, թե ինչու է կոմպյուտերը ավելի լավ, քան կինը

1. Կոմպը կարա անվերջ սպասի
2. Կոմպը քեզ իր նախորդ օգտագործողների հետ չի համեմատում
3. Կոմպին իր նախորդ օգտագործողները չեն զանգում
4. Կոմպի համար միևնույննա, թե դուք ինչ տեսք ունեք
5. Կոմպը երբեք չի մոռանում ձեր ծննդյան օրը
6. Կոմպը չի հարցնի. “Քո մոտ ուրիշ կոմպ կա?”,
7. կոմպը երբեք չի խոսում ամուսնության մասին
8. կոմպը չի ջղայնանում, երբ դու իրան շատ դանդաղ ես պատասխանում
9. կոմպը չի նայում քո հեռախոսի համարները
10. կոմպը չի ստուգում գրպաններդ
11. կոմպը չի ասում “արի ընկերներ մնանք”
12. կոմպը քո բրիտվայով չի սափրվում
13. կոմպը ամեն անգամ սկանդալ չի անում, երբ դու ուշ ես տուն գալիս
14. կոմպը հանգիստ կարող ես միացնել ու անջատել
15. կոմպը միշտ պատրաստա անել այն, ինչ դու ուզում ես նրանից
16. կոմպին տարիքային տարբերությունը չի հետաքրքրում
17. կոմպին չի հետաքրքրում դուք ամուսնացած եք, թե ոչ
18. կոմպը չի կարող հղիանալ
19. կոմպը չի նեղանում, եթե դուք ուրիշ կոմպ եք օգտագործում
20. կոմպը չի առաջարկում ծանոթանալ իր ծնողների հետ
21. դու կարաս կիսվես կոմպով քո ընկերների հետ
22. կոմպը օրական 100 անգամ չի զանգում
23. կոմպը ձեր հետ ապուշ խաղեր չի խաղում, մինչև որ դուք նրան չխնդրեք
24. կոմպը չի վիրավորվում նրանից, որ ձեզ իր ընկերները դուր չեն գալիս
25. կոմպի հետ շփվելու սիանսը տևումա միջինը չորս ժամ
26. Քոմփյութերից երբեք ներեղություն խնդրելու կարիք չկա
27. դուք կարող եք այցելել կոմպին ցանկացած ժամանակ ու ինքը միշտ պատրաստ է
28. կոմպին պետք չի ասել, որ դու իրեն սիրում ես
29. կոմպի մայրը իր նման կոմպա
30. կոմպը չի խնդրում զիբիլը թափել
31. կոմպը չի խաբում
32. կոմպը հիշաչար չի
33. կոմպը միշտ կսպասի քեզ, մինչև դու բանակից գաս
34. կոմպը քո թրաշը չի նկատում
35. կոմպին պետք չի տուն ճանապարհել
36. կոմպը ամիսը մեկ չի գժվում
37. կոմպը իր իրական գինը գիտի
38. երկու կոմպ հեշտությամբ իրար հետ լեզու են գտնում
39. կոմպը կյանքը հեշտացնումա
40. կոմպից երբեք չես վարակվի տարբեր հիվանդություներով

Աղբյուր` http://kirarakan.info

Cesare
23.11.2009, 15:47
Աբարանցի զույգ ախպերներ են լինում, սրանցից մեկը ուզում ա ինքնասպան լինի, խառնում ախպորն ա խփում .

Dayana
23.11.2009, 20:09
Մեկը գնում ա բժշկի ասում ա.
-Բժիշկ ջան, մեջքս ահավոր քոր ա գալիս:
-Ե՞րբ ես վերջին անգամ լողացել:
-Երեկ:
-Կարող ա փայտամշակաման գործարանում ես աշխատում, փայտի փոշուց ա՞
-Չէ:
-կարող ա թելերի մշակման գործարանում ես աշխատում, թելից ա՞
-Չէ:
-Բա ի՞նչ ես աշխատում:
-Չեմ աշխատում: :}
-Բա գործիդ անունն ի՞նչ ա, քոր ա գալիս՝ քորի :sad

Վիշապ
23.11.2009, 21:04
-Մատուցո՛ղ, ասացե՛ք, խնդրեմ. ձեր խոհարարը ընդհանրապես փորձու՞մ է այն, ինչ պատրաստում է:
-Խոհարարը պարտավոր է պատրաստել ու ոչ թե ամեն տեսակի զիբիլ ուտել ու հետո քարշ գալ հիվանդանոցներով::beee

Chuk
25.11.2009, 00:29
Հազարից մեկ ես էլ գրեմ էս թեմայում :)

Ուրեմն մի պառավ մեռնելուց ա լինում: Բիձեն պառավին առնում, տանում ա բժշկի մոտ, թե.
- Բժի՛շկ, մի ճար արա:
Բժիշկն ասում ա.
- Բիձա, պառավդ տարիքն առել ա, տարբերակ չկա բուժելու, պիտի մեռնի:
էս բիձեն թե.
- Բժիշկ ջան, ինչ հնարավորություն ունես պիտի գործադրես, ախր դու գիտե՞ս, թե ես ո՞վ եմ, Լենինն իմ ձեռների վրա ա մեռել, նենց որ տես, մի բան արա:
Բժիշկը թե.
- Չէ, բիձա, բժշկությունն անզոր ա, բայց, - ասում ա, - մի տարբերակ կա. պիտի կնկադ էն բանից անես, ուշքի կգա:
Բիձեն թե.
- Ա՛յ բժիշկ, ես բիձա, ինքը՝ պառավ, էս ի՞նչ ես ասում:
Բժիշկն ասում ա.
- Դու գիտես, ես քեզ միակ ձևն ասեցի:
Էս բիձեն գնում ա տուն, երկար մտածում ա, վերջը տեսնում ա, որ կնիկը շատ ծանր ա, գիշերը մտնում ա սրա ծոցը: Առավոտը վեր ա կենում, տեսնում կնիկը աշխույժ, երջանիկ դեմքով ճաշ ա եփում: Բիձեն ձեռով խփում ա գլխին ու ասում.
- Արա՛, փաստորեն Լենինին կարող էի փրկել...

Ռեդ
25.11.2009, 00:30
Մաթեմատիկոսին, ֆիզիկոսին ու ֆինանսիստին հարցնում են, թե ինչքան է արմատ երկուսը:
Մաթեմատիկոսը.
-Մեկ ամբողջ չորս մեկ չորս երկու . . . :8
Ֆիզիկոսը.
-Դե, մոտավորապես 1.4:
Ֆինանսիստը.
-Իսկ դուք գնու՞մ եք, թե՞ վաճառում: :D

Ֆրեյդի խոսքերից.
"Կա երկու եղանակ կնոջը հասկանալու. բայց ոչ մեկ դրանք չգիտի" :D:D

Տղան գալիս է հոր մոտ ու ասում.
-Պապ, երկու նորություն ունեմ, լավ ու վատ:
-Վատից սկսի:
-Պապ, էսօր մեր նոր կայեննը խփել եմ:
-Բա լավը որն ա:
-Որ էլ չեմ անի :oy:D:D

Շինարար
25.11.2009, 00:39
Բանվորը ծանր աշխատանքային օրվանից հետո տուն էր վերադառնում՝ թևի տակ մի մեծ ձմերուկ խտտած: Հանկարծ անկյունից մի կարճահասակ մորուքավոր տղամարդ է դուրս պրծնում՝ կեպկայով, դանակի սպառնալիքով խլում է բանվորից ձմերուկը, դնում գետնին, ձեռքի դանակով հավասար երկու կես է անում այն, մի կեսը վերցնում և ծլկում այնպես, ինչպես հայտնվել էր:
Ահա ինչպես Վլադիմիր Իլյիչ Լենինը կիսեց ձմերուկը իրեն լիովին անծանոթ մարդու հետ…:)

Հ. Գ. Ի՜նչ ժամանակներ էին:love

snow
25.11.2009, 02:25
Ապարանիցին ճակատը էնքան է քորում , ճակատագիրը ջնջվում է։

Ապարանցին դասերը սովորում վերջացնում է ու մատին նշան է անում, որ չմոռանա։


Ապարանցին գնում ա ատամնաբույժի մոտ, սա դեղ ա դնում ատամին, ու ասում ա.
- Մի ժամից կթքես:
Ապարանցին.
- Բժիշկ, ուրեմն հեչ հույս չկա՞:

snow
25.11.2009, 02:27
Ապարանցու երեխան մոտենում է պաղպաղակ վաճառողին.
- Ի՞նչ արժե պաղպաղակը:
- 50, 100, 150 դրամ:
- Ա՜յ, այ էդ 50-ը ի՞նչ արժե:

Kuk
25.11.2009, 02:37
Աբարանցու երեխեն սոված գալիս ա տուն, ասում ա՝ բաստուրմա, մերը մագի բասերը միացնում ա:

CactuSoul
25.11.2009, 14:52
Փողոցում երկու շուն են հանդիպում:
- Հա՜ֆ:),- ողջունում է առաջինը:
- Մյա՜ու;),- պատասխանում է մյուսը:
Առաջինն ապշում է.
- Հը՞ն:blin:
- Հեչ:D, օտար լեզվի դասերս եմ կրկնում:P:

Katka
25.11.2009, 16:07
Ապարանցու երեխան կեպկան թարս դրած տուն ա գալիս, մայրն ասում ա.
- Այ բալա, էս ո՞ւր ես գնում:

A.r.p.i.
28.11.2009, 19:20
Մեկը զանգումա գժանոց.
- Կներեք 11 համարի սենյակը ազատ է?
- Այո ,-պատասխանում է բուժքույրը:
- Հա, ուրեմն հաստատ փախել եմ::D



Ծո, իմացել ե՞ս, Վաղոյի կնիգը վեց տղա ունի, վեցի անունն էլ Օնիկ է դրել:
- Իյա, հըբը ըդոնց ինչը՞ղ կջոկեն իրարից
- Հայրանուններով::D

_Հրաչ_
28.11.2009, 20:37
Երեք հոգի կանգնած են կանգառում, կանգառ է հասնում ավտոբուսը.
Առաջինը_Ավտոբուս պրիշոլ:
Երկրորդը_Պրիշոլ չի, պրիշլա:
Երրորդն էլ_Չէ մի չէ, կռանամ տակը նայեմ: ;)

erewanski
28.11.2009, 20:50
Ապարանցին գնումա թաղում
չի իմանում ինչ ասի
Ասումա
-Կներեք, որ մեռել է

*e}|{uka*
30.11.2009, 00:24
Մի մարդ գնում ա անտառով: Հանկարծ հնդկացիներ են որտեղից որտեղ բուսնում http://arcanumclub.ru/smiles/smile350.gif, բռնում են էս մարդուն, ասում.
-Ընտրի՝ Մահ կամ մակապուկա:
Էս մարդը մտածում մտածում ա՝ Թե ինչ ա մակապուկան ես չգիտեմ, բայց երևի ավելի լավ ա քան մահը: Ասում ա.
-Մակապուկա: Էս հնդկացիները բռնաբարում են խեղճին ու բաց թողնում:
Էս խեղճ մարդը շարունակում ա ճանապարհը: Հանկարծ նորից հնդկացիները են հայտնվում http://arcanumclub.ru/smiles/smile350.gif, բռնում են մարդուն, հարցնում.
-Մա՞հ, թե՞ մակապուկա:
-Ավելի լավ ա մահ :scare,-հուսահատ պատասխանում է մարդը:
Հնդկացիները առանձնանում են , հինգ րոպե հետո հնդկացիների առաջնորդն ա մոտենում.
-Մեծերի ժողովը կայացրեց որոշում՝ մահ մակապուկայի միջոցով: :D

Շինարար
30.11.2009, 14:05
Ուսանողը հաղորդագրություն է ուղարկում մորը. «Քննությունից կտրվել եմ, պապային նախապատրաստի»: Մայրը պատասխանում է. «Պապան պատրաստ է, դու նախապատրաստվի»:

Norton
01.12.2009, 12:54
Պապան զանգումա տուն ասումա`
-Տղա ջան մամային տուր հեռախոսը:
-Պապ մաման պապայի հետ քնածա:
հերը ասումա.
-Հո դու չես գժվել տղա ջան:
-Հաստատ պապ ջան, մաման պապայի հետ քնածա:
-Դե գնա լավ նայի արի. գնում գալիսա ասումա.
-Հա պապ մաման պապայի հետ քնածա:
-Դե հիմա լավ լսի ինչ եմ ասում, հրացանի տեղը գիտես, վերցնում ես ու երկուսին ել կրակում ես: Գնում գալիսա ասումա.
-Պապ մամաին կրակեցի մեռավ, պապան փախավ, հետևից կրակեցի թռավ բալկոնից բասեյինը ու լողալով փախավ: Մեկ ել պապան ասումա.
-Բայց տղա ջան մենք բասեյին չունենք: Երեխեն ասումա.
-Ունենք պապ ջան, ոնց չունենք: Պապան ասումա
-Հա? լավ կներես տղա ջան ուրեմն սխալ եմ զանգել
www.kargin.am

_Հրաչ_
01.12.2009, 20:31
Գնում են մեկի տուն աղջիկ ուզելու, փեսայի մայրը փորձում է կատակել, հարսի մորը հարցնում է.
_Լսել եմ, ձեր ազգում չբերներ կան, կարող ա՞ քո աղջիկն էլ ա չբեր:
Հարսի մայրը վրդովվում է.
_Ո՞վ ա տենց սուտ բան ասել, հեն ա, երեխեն արդեն փորում խաղում ա::angry

Նաիրուհի
01.12.2009, 23:19
Մեզ մոտ մի գյուղ կա, անունը՝ Բոզգեղ, ընդ որում՝ այստեղ ցենզուրայից դուրս ոչինչ չկա, նշանակում ա՝ Սպիտակ գյուղ, հիշեք՝ մեր էպոսի մեջ մի բոզ նապաստակ կար, որը բնականաբար ոչ թե անբարոյական էր, այլ սպիտակ: :) ::D

Ի դեպ, ոչ թե սպիտակ, այլ՝ մոխրագույն կամ գորշ։ Հիշեք մեր հարևանների «Գորշ գայլերին»։
Դրանց անունն էլ մոտավորապես այդպես է հնչում։

Մեկ էլ ախալքալաքցին մեռնում է, հոգին գնում է ԽՈՊԱՆ :bye

erewanski
02.12.2009, 18:58
Հարբած ամուսինը շատ ուշ մտնում է տուն: Կինը ջղայնացած դեմքով լուռ մատնացույց է անում պատից կախված ժամացույցին: Ամուսինը.
-Տնաշեն, հերս որ մտնում էր տուն, մերս օրացույցն էր ցույց տալիս

Զրուցում են երկու ընկեր.
-Չգիտեմ, ինչ նվիրեմ կնոջս ծննդյան օրը, որ թանկ չլինի, բայց ուրախացնի:
-Անանուն սիրային նամակ ուղարկիր նրան:

- Տուժող, համոզվա՞ծ եք, որ մեղադրյալն է գողացել Ձեր մեքենան:
- Նրա փաստաբանի ելույթից հետո ես կասկածում եմ, որ ընդհանրապես մեքենա եմ ունեցել

Կինը ամուսնուն.
-Դեմքիդ արտահայտությունը շատ կասկածելի է: Կամ դավաճանել ես ինձ, կամ պատրաստվում ես:
-Էդ ընչի՞ կամ, կամ: Մեկն էլ, մյուսն էլ…

-Ի՞նչ արժանիքներ ունի կինդ:
-Առաջին մարդը եղել է պրոֆեսոր, երկրորդը` ինժեներ, երրորդը` բժիշկ:

*e}|{uka*
05.12.2009, 15:05
Շատ խնդալու չի, բայց դե:

Մի մարդ մտնում ա բար, վիսկի ա պատվիրում:
Հետո հայացքը թեքելով բարմենին հարցնում ա.
-Ինչքա՞ն պիտի տամ:
-Երեք դոլլար:
Գրպանից հանելով երեք դոլլար՝ մեկը դնում ա դեմը, հետո գնում ա սեղանի ձախ հատվածի վերջը, այնտեղ էլ ա մեկ դոլլար դնում, հետո գնում ա սեղանի աջ հատվածի վերջը, այնտեղ էլ ա մեկ դոլլարանոց դնում:
Բարմենը քթի տակ քֆրտելով հավաքում ա դոլլարները սեղանի տարբեր հատվածներից :
Հաջորդ օրը նորից նույն մարդը մտնում ա բար, նորից մի բաժակ վիսկի ա պատվիրում և նորից դոլլարները դնում ա սեղանի տարբեր հատվածներում:Նորից բարմենը լուռ՝ մտքի մեջ քֆուր տալով, հավաքում ա դոլլարները և չարակամ նայում ա մարդուն:
Պատկերը կրկնվում ա օր օրի:
Մի օր էլ էս մարդը մտնում ա բար, պատվիրում ա իր ավանդական վիսկին, վերցնում ա բաժակը ու գրիպանը քչփորելով հանում ա հինգ դոլլարանոց՝մեկ թղթադրամով: Բարմենը, արագ վերցնելով հինգ դոլլարանոցը ու վրեժխնդրորեն ժպտալով , հանում ա երկու դոլլարանոց, մեկ դոլլարանոց դնում ա սեղանի ձախ հատվածի վերջում, մի դոլլարանոց էլ աջ մասի վերջում: Հետո վերադառնում ա ու չարակամ նայում ա էս մարդուն: Վերջինս էլ սիրուն վիսկիի բաժակը կոկորդը դատարկելով՝ գրպանից հանում ա մեկ դոլլարանոց և դնելով դեմը ասում ա.
-Խնդրում եմ ևս մեկը: :D

Դեկադա
06.12.2009, 17:15
Դատավորը հարցնում է մեղադրյալին.
-Ի՞նչը դրդեց ձեզ, որ թալանեք ոսկերչական սրահը:
-Խանութի ցուցափեղկին գրված էր.«Պարոնա՛յք, բաց մի թողեք Ձեր հնարավորությունները»:

Կինը.
-Ես քեզ հիմա ցույց կտամ:
Միացնում է երաժշտությունը և սկսում դանդաղ հանվել:
-Իրոք, անդուր տեսարան է,- ասում է ամուսինը:

Monk
06.12.2009, 18:52
Մի տարիքով մարդ իր «Նիվայով» դժբախտություն է ունենում հայտնվելու մի օլիգարխի ավտոշարասյան մեջ և նույնիսկ, ոչ ավել, ոչ պակաս, բախվել օլիգարխի «Լիմուզինին»: Օլիգարխի «ախրաննիկները» դուրս են թռչում մեքենաներից.
-Բիձա, դու մեռար:angry
-Սպասեք, սպասեք, տղերք, իմ տղեն գիտե՞ք ով ա:
-Ով ա՞ որ
-Թռչնաբուծական ֆերմայի վարիչը:B
-Տո դե գնա, քեզ էլ, քո տղուն էլ, - և սկսում են խեղճ ծերուկին աղալ:
Վերջինս համենայնդեպս դեպս հասցնում է հեռախոսի մի համար սեղմել: Մի քանի վայրկյան անց դեսանտային մի ջոկատ է հայտնվում: Տեղնուտեղը օլիգարխին իր «ախրաննիկներով» և այլնով հանդերձյալ աշխարհ են ճանապարհում: Ջոկատի հրամանատարը՝ մի «բոևիկ», մոտենում և ծերուկին դուրս է քաշում դիակների կույտի տակից.
-Վախ, պապ ջան, էս ի՞նչ օրն են գցել քեզ:( Չե՞ս ասել ում հերն ես:
-Ասի, այ բալա ջան, ասի, որ թռչնաբուծական ֆերմայի վարիչն ես:
-Լավ էլի, պապ, :(քանի՞ անգամ ասեմ. թռչնաբուծական ֆերմայի վարիչ չի, «Արծիվ» ջոկատի հրամանատր:

Լուսաբեր
06.12.2009, 23:41
հենց նոր լսեցի.

Մուկը չղջիկա տեսնում, ասումա. «Վա՜յ հրեշտակ» :roll

Շինարար
07.12.2009, 02:10
Էս մի մարդ ու կնիկ երեխա են ունենում, նեգր ա ծնվում, մարդը հայ, կինը հայ, ցեղում չկա, մնում են զարմացած, բժշկին հարցնում են, թե ինչից կլինի, բժիշկը բա պատմեք՝ երբ եք ամուսնացել, ինչքան ժամանակ ա անցել մինչև երեխայի ծնունդը, էդ ընթացքում ինչ տարօրինակ բան ա եղել, առաջին գիշերը ոնց եղավ-ինչ եղավ:
Բա՝
-Բան էլ չէ, սովորական, մենակ ամուսնության առաջին գիշերը վերմակը ամենաթեժ պահին վրներիցս ընկավ:
Բժիշկն էլ՝
-Բա շուտ ասեիք, էն ա դրանից ա, էրեխեն լուս ա տեսել::))

Արիացի
07.12.2009, 02:18
Ճուտը ձվի մեջ հոտ ա հանում, սատկում :noti
:))

Շինարար
07.12.2009, 03:00
Էս կիրովականցի Ռուբենը հավի ձու ա վաճառում տաս կոպեկով, դե Ռուբենի թվերին դեռ կոպեկը խոդի էր:)), կողքինը, որ տասնհինգ կոպեկով էր ձուն ծախում, ասում ա՝
-Ատա, Ռուբեն, գորձիս խփըմ ես է, խի՞ ես տհե էժան ասըմ:
Ասըմ ա՝
-Իմոնց ձվերը փոքր են, իմ հավերը քու հավերի նման ընթավուր չեն, որ հինգ կապեկի հըմա հետևներուն ճղոտեն:D

h.s.
07.12.2009, 16:23
Աշոտ Երկաթին ինֆարկտա խփում, բերում սվարկա են անում:D

Բոյով
07.12.2009, 18:02
Զրույցը տեղի է ունեցել երեկ....

Տատս հարցնում է մորս.
- Կարինեի մարդը ի՞նչ ա աշխատում:
- Գինեկոլոգ:
-Կնանո՞նց........

Agni
07.12.2009, 18:08
Չգիտեմ լսել եք, թե չէ...
Չիզոֆրենիկը հարցնում է բժշկին.
-Բժի`շկ, ինչու, երբ դուք խոսում եք Աստծո հետ, դա նոռմալ է, իսկ երբ Աստված է ինձ հետ խոսում, ես հիվանդ եմ:
:)

Դեկադա
07.12.2009, 20:13
Ժող մի քիչ ցենզուրայից դուրս է, բայց դե համ ու հոտը հենց դրա մեջ է:;)

Անատոմիայի քննության ժամանակ դասախոսը հարցնում է ուսանողին.
-Կին- տղամարդ սեռական հարաբերության մեջ ո՞վ է ավելի բավարարված կինը թե՞ տղամարդը:
-Կինը,-պատասխանում է ուսանողը:
-Ինչո՞վ դա կբացատրես,-հարցնում է դասախոսը:
-Ընկ. դասախոս,-պատասխանում է ուսանողը,- երբ ձեր ականջ մեջը քոր է գալիս և դուք այն քորում եք մատն է հանգստանում թե՞ ականջը:

-Պարզվում է, որ կինն էլ կարող է իմպոտենտ լինել,-ասում է դասախոսը:
-Այդ ինչպե՞ս-հարցնում է ուսանողը:
-Դա այն դեպքում, երբ ցանկացած մարմին կինը ընդունում է որպես գինեկոլոգիական գործիքի տեղ-պատասխանում է դասախոսը:

ժող էստեղ անչափահասներ չկան չէ՞:)

Yeghoyan
07.12.2009, 21:30
Կինը` ամուսնուն.
-Սիրելի'ս, ես ուզում եմ, որ մենք ապրենք երջանիկ ու երկա~ր:
-Թանկագի'նս, եթե դու ապրես երջանիկ, ես երկա~ր չեմ ձգի…


Երկու ճանապարհորդ Ամազոնի ջունգլիներում ականատես են լինում, թե ինչպես է տեղաբնակը վզից քար կախված կնոջը տանում դեպի անդունդը:
-Վա~տ չի, այստեղ ամուսնալուծության գործը ահագին հեշտացրել են…


Կինը.
- Հիմարի մեկը, անբան, ամբողջ կյանքս, ջահելությունս նվիրեցի քե՛զ, իսկ դու անբանի մեկը դուրս եկար...
Ամուսինը
- Այ կնի՜կ, հերիքա դիպլոմիդ հետ խոսաս...

Շինարար
07.12.2009, 23:08
Ճիշտ է՝ սգո օր է, բայց հայի խասյաթ ա, ամենատխուր պահերին անգամ ժպտալ:

Ութսունութ թվին, երբ երկրաշարժը մեզ մոտ եղավ, ամբողջ աշխարհը օգնության շտապեց, իսկ երբ մեկ-երկու տարի անց միջինասիական երկրներից մեկում նորից երկրաշարժ ա լինում, շատ ավելի քիչ էին օգնության ձեռք մեկնողները, էս լեննականցին էլ բա՝
-Որ շրջապատ չունեիք, ինչի՞ էիք երկրաշարժ անում:

Երվանդ
08.12.2009, 02:01
Տենց էսօր մի գյումրեցի էր պատմում, ասում ա ընկերս ասում ա բա չիմացար գլխիս ինչ ա էկել, մտածում ա ինչ պիտի գալացած լինի երկրաշարժից ավելի , ասում ա՝ ինչ Կարո ջան, ասում ա զոքանջս սաղ մնաց:(

Adriano
08.12.2009, 22:19
Ժող մի հատ անեկդոտ պատմեմ, բայց մի քիչ , եթե բաց անեկդեոտ լինի կներեք:

Ուրեմն մի հատ պապիա լինում ու մի օր որոշումա գնա ձմերուկ առնելու: Էս մարդը առնումա ու բերում տուն, հենց նստումա տենումա ձմերուկը չկա, սաղ թոռները տարել են: Ստիպված էս խեղճը գնումա մի հատ էլ ա առնում, հենց ուզումա նստի, որ ուտի էլի չկա, թոռները ցրել են: Ու մի խոսքով էս հարիֆը գնումա մի հատ էլ ա առնում ու դնումա տեղերի մեջ, որ թոռները չփախցնեն: Ու տենց գալիսա գիշերը, էս մարդը պառկումա քնելու ու հիշումա, որ ձմերուկա պահել տեղերի մեջ: Ձեռքը տանումա, որ տենա հո չեն տարել ձմերուկը, էս հարիֆի ձեռքը հասնումա պառավի քամակին: Մի խոսքով պապը ձեռը եսյան ենյանա տանում ու ասումա- վայ, վայ քու մեկա մի դիլիմ տարել են սրանք::hands

Askalaf
08.12.2009, 23:05
Ուսանողը հարցնում է ուսանողին.

—Գոնե կրկնել ես քննությունից առաջ։
—Հա։
—Ի՞նչ ես կրկնել։
—Լավ կլինի, լավ կլինի, լավ կլինի ...
:D
——————————————————

Կոմպյուտերամանյակը փորձում է աղջիկ կպցնել.

—Թեյ կուզե՞ս։
—Չէ։
—Իսկ սո՞ւրճ։
—Չէ։
—Միգուցե գարեջուր խմե՞նք։
—Չէ։
Փաստորեն ստանդարտ դրայվերները չօգնեցին :think :D:D:D

——————————————————

Ընկեր Մարգոն ստուգողականի տետրերն է բաժանում։
Վարդանիկը բացում է իր տետրը տեսնում է գնահատականի փոխարեն գրված է ԴԵԲԻԼ։
Ձեռք է բարձրացնում.
—Ընկեր Մարգո։
—Ինչ է Վարդանիկ։
—Իմ աշխատանքը մոռացել եք գնահատել։
—Չի կարող պատահել։
—Հա, մենակ ստորագրել եք... :D:D:D

_Հրաչ_
08.12.2009, 23:22
Ութսունութ թվին, երբ երկրաշարժը մեզ մոտ եղավ, ամբողջ աշխարհը օգնության շտապեց, իսկ երբ մեկ-երկու տարի անց միջինասիական երկրներից մեկում նորից երկրաշարժ ա լինում, շատ ավելի քիչ էին օգնության ձեռք մեկնողները, էս լեննականցին էլ բա՝
-Որ շրջապատ չունեիք, ինչի՞ էիք երկրաշարժ անում:
Դրա նման մեկն էլ ես պատմեմ::)
Երկրաշարժից հետո դե, քաղաքն ավերակված, հոգսեր, խնդիրներ շատ, բոլորը խառնված, բայց դե գյումրեցի Օնիկը քաղաքում ֆռֆռում ա` մի շիկահեր ռուս աղջկա հետ թևանցուկ արած: Սրան հարցնում են.
_Ծօ Օնի՞գ, ըդիգ վօ՞վէ:
_Հեճ, օկնուտյուն եմ ստացե: ;)

Askalaf
08.12.2009, 23:42
Հանդիպում են երեք շնաձուկ։
Առաջինը ասումա.
—Էրեկ մի հատ ֆրանսիացու եմ կուլ տվել, մինչև հիմա սիրտս խառնում ա դրա օծանելիքի հոտից։
Երկրորդը.
—Էտ հեչ, էրեկ մի հատ ռուս զինվորական եմ կուլ տվել, մինչև հիմա հարբած եմ, չեմ կարում ուղիղ լողամ։
Երրորդը.
—Դրանք հեչ, էրեկ մի հատ հայ պատգամավոր եմ կուլ տվել, գլուխն էնքան դատարկ էր, որ մինչև հիմա չեմ կարում սուզվեմ... :D:D:D

Rammstein
09.12.2009, 22:51
Էս մեկը պատմելու համար ա նախատեսված, ոչ թե գրելու, բայց փորձեմ գրել:

Էս աբարանցին ընկերուհու հետ գնում ա կինո: Դահլիճում նստած են, սա ձեռը դնում ա ընկերուհու ոտքին, ու հարցնում ա.
–Սենց լավ ա՞…
–Մի քիչ բարձր…
–ՍԵՆՑ ԼԱՎ Ա՞…

Շինարար
10.12.2009, 03:50
Մի թերթից եմ թխել:oy

Էս երկու ուղտ անապատով գնում են, էս մեկը մյուսին թե՝
-Մեր մասին ինչ ուզում ա ասեն, մենք ու մերոնքով ենք էլի, ծարավ ես, չէ՞:oy

Էս նապաստակը բացատում տեսնում ա՝ գայլը իր համար պառկած ա, մեղմ ձայնով՝
-Գայլ ջան, հանգստանու՞մ ես:love:flower
-Չէ, այ նապաստակ, թակարդն եմ ընկել:
-Ինչ մի փռվել ես ստի, արա գայլ:angry

Էս արջը նապաստակի հետևից ա ընկնում, չի հասնում, մտածում ա՝ «Հլա լավ ա՝ ես էի իրա հետևից ընկել, բա որ ինքը իմ հետևից ընկած լիներ»:o

Էս էրկու ցեց զգեստապահարանում մեր ու տղա մուշտակ են ուտում, տղեն մորը բա՝
-Մամ, կարելի՞ ա՝ դուրս թռչեմ:
-Չէ, խելոք կերդ կեր:
-Ափսոս, երեկ թռչում էի ու ինձ այնպես էին ծափահարում:love

Marine-24
10.12.2009, 15:56
Լոռեցի մի կնոջ աղջիկ ծննդաբերում է: Հարևվանն ասում է.
<< հը Արուսիկ ջան աղջիկդ ոնց ա>>:
Արուսիկն ասում է << էհ լավ չի, դեռ մինչև հիմա ցիստեռի տակա>>:

DVG
10.12.2009, 16:02
–ՍԵՆՑ ԼԱՎ Ա՞… 2-րդ անգամ ավելի բարձր ձայնով ;)

Marine-24
10.12.2009, 16:04
Վազգենը էշին նստաց գնում է սարը: Ճանապարհին հանդիպում է իրենց գյուղից մի կնոջ երեխեն շալակած: Երեխան ձայն է տալիս
_ Վազգեն պապի~ իմ էշն է լավը , թե քու:
Վազգենն ասում է
_Քու, արի փոխենք:

Kuk
12.12.2009, 18:08
Տաքսի սերվիզ «հազալամազլամհազլմա» - խոսքերն ավելորդ են.
Թաղման բյուրո «Միլենա» -«Մենք կառուցում ենք Ձեր ապագան», հասցե. հանգուցյալի 7, անդրշիրիմյան 14.
Հայկական խոհանոց -«Մենք փաթթած ունենք ցանկացած տոլմա»
Հարսանյանց սրահ «Լյով » - շեֆի տղու անունով.
Չարբախի լահմաջոյանոց - «Երբ սիրտդ կատու է ուզում».
Հասարակաց տուն «Անի» - «Ով ինչ անի-իրեն կանի».
Պոլիկլինիկա համար 4 - միշտ առաջինը.
Պոլիկլինիկա համար 5 - հետևաբար երկրորդը.
«Երազ» ավտոմեքենաների գործարան - «Ինչ լինում է -ուղևորին լինի».
Երևանի Մետրոպոլիտեն - «Մենք աշխատում ենք ուրիշ գործ Ճարել».
Պոլիկլինիկա համար 95 - միշտ 92-րդը.
Գիշերային ակումբ «Գիքոր» - «Մեզ մոտ բալեքը թանկ են».
Քարահունջի օղու գործարան - «Երբ սիրտդ խառնել է ուզում».
Արիացիայի կանալիզացիոն ծառայություններ - «Մենք Ձեր մասին ամեն ինչ գիտենք».

Rammer
12.12.2009, 19:13
Էս մեր ուրախ իրականությունն ա...Տաքսի սերվիս "Իշխանամետ"

Monk
12.12.2009, 20:11
ՄԻ վերին աստիճանի, մեղմ ասած, դեբիլ երեխա նստած է հոր և մոր մեջտեղը ու նայում է մորը.
-Մամ, պապան ու՞ր ա:
-Հեսա, բալես:)
-Մամ, պապան ու՞ր ա:
-Կողքդ ա, բալես;)
-Մամ, պապան ու՞ր ա:
-Ախր որ թեքվես, կտեսնես:(
-Մամ, պապան ու՞ր ա:
-Աաա, ասում եմ հեսա՛:angry,-և երեխայի գլուխը թեքում է դեպի հայրը:
-Պապ, մաման ու՞ր ա…

Աբելյան
13.12.2009, 02:28
Աբարանցու դուռը ծեծում են, գալի բաժանում ա: (էս եղել ա)
----------------------------------------------------------------------
Աբարանցու դուռը ծեծում են, հարցնում ա.
-Ո՞վ ա…
-Ժան Կլոդ Վան Դամ:
-Էս ա դուռը բացել եմ, չորսիդ գլուխն էլ կջարդեմ:

*e}|{uka*
14.12.2009, 21:14
Հնդկացիների ու պապուասների առաջնորդները հանդիպում են:Պապուասների առաջնորդը.
- Քո մոտ քաղաքական հարցերը ինչպե՞ս են լուծվում:
- Շատ հեշտ, ես քաղաքական գործիչներ չունեմ, բնականաբար հարցեր էլ չեն առաջանում:
-Իսկ իմ մոտ ամեն ինչ վատ է: Ինչքան ցեղիս ժողովուրդին բացատրում եմ, որ քաղաքական գործիչներն էլ են մարդ, ինչպես և մենք, մեկ ա չեն ուզում ուտել:


-Մամ, մամ, կարելի ա ես էլ կրծքալ հագնեմ, ախր արդեն 14 տարեկան եմ:
- Ձայնդ կտիրիր, Ջեկ:

Երիտասարդ Բասկերվիլը նստած է հյուրանոցում: Ներս է մտնում Բերիմորը:
-ՍԷ՛ր, կարելի՞ է մեկ բաժակ ջուր:
-Իհարկե, վերցրեք:
Բերիմորը վերցնում գնում է: Այդպես կրկնվում է հինգ անգամ: Վեցերորդ անգամ Բասկերվիլին չի դիմանում հարցնում է.
-Բերիմոր, ինչի՞դ է պետք ջուրը:
-Հրդեհ է, Սէր:

snow
15.12.2009, 12:56
Էս հիվանդը գնում է բժշկի և ասում.-
Բժիշկ ջան, մոտս դեպրեսիայա սկսվել, ինչ՞ անեմ: Բժիշկն ասումա, որ լավագույն տարբերակը գլխովի գործի մեջ մտնելն է:
Հիվանդն էլ, թե՝
-Բժիշկ ջան, բայց ես գինեկոլոգ եմ, է:

A.r.p.i.
15.12.2009, 13:18
Ապարանցի մարդու կնիկ գիշերը քնած են , ու մեկ էլ ամուսինը վերա կենում գնում բաղնիք, կնոջը ասումա.
-Այ կնիկ տեղս պահի, հեսա գալիս եմ:

One_Way_Ticket
16.12.2009, 19:34
Մեր երիտասարդ դասախոսին կինը վերջերս վռդնել է տնից:
Էդ հիմարը կնոջ հետ սեքսով զբաղվելուց հետո բլթցրել էր` "տուր ստուգման գրքույկդ":

Դեկադա
16.12.2009, 19:56
Երկու ընկեր անցնում են գերեզմանոցների մոտով:Ընկերներից մեկը նայում է գերեզմանաքարի վրայի երիտասարդ տղայի նկարին ու ասում:
-Տեսնե՞ս ինչից ա մահացել, էսքան ջահել:
-Չե՞ս տեսնում գրած ա կնոջից,- պատասխանում է մյուս ընկերը:

Ապարանում խոտը թանկանում է ապարանցին էշին գազ ա դնում:

LoK®
16.12.2009, 20:28
Մի շա~տ հարուստ մարդ ա մահանում, աշխարհի բոլոր ծայրերից բարեկամները գալիս հավաքվում են իրար գլխի. Սպասում են կտակի բացելուն. Նոտարը գալիս ա, կտակը բացում ա ու կարդում.
- Ես, այսինչ այսինչը, լինելով գիտակից վիճակում, ամբողջ փողերս .... ծախսել եմ.
------
Մաման հարցնում ա փոքր էրեխուն.
- ինչ էս անելու քանի դեռ ես խանութում եմ լինելու?
- խաղալու եմ դայակի հետ կամ խաղալիքներով, կախված նրանից թե պապան որը կընտրի...

dvgray
17.12.2009, 06:08
ՄԻ վերին աստիճանի, մեղմ ասած, դեբիլ երեխա նստած է հոր և մոր մեջտեղը ու նայում է մորը.
-Մամ, պապան ու՞ր ա:
-Հեսա, բալես:)
-Մամ, պապան ու՞ր ա:
-Կողքդ ա, բալես;)
-Մամ, պապան ու՞ր ա:
-Ախր որ թեքվես, կտեսնես:(
-Մամ, պապան ու՞ր ա:
-Աաա, ասում եմ հեսա՛:angry,-և երեխայի գլուխը թեքում է դեպի հայրը:
-Պապ, մաման ու՞ր ա…
դուռը զանգում են /զվանոկ վը ձվեր :D/,
բացում մի մի տարիքով կին:
Զանգողը հարցնում է.
-տիկին, դուք սրանից 30 տարի առաջ հղի եղե՞լ եք:
-այո :o
-հետո աբորտ արե՞լ եք
-այո :o :o
-հետո աբորտի արդյունքը ունիտազի մեջ թափե՞լ եք :oy
-այո :o :o :o
-հետո ջուրը քաշել եք՞ :oy
- … այո :o :o :o :o


- :love Բարև, մայրիկ :oy

Katka
17.12.2009, 14:23
Մի շատ տգեղ կին հայելու մեջ նայում է ու ասում «Տեղն ա մարդուս, Էս էլ ա իրան շատ»:

lili-4
18.12.2009, 16:05
Մի շատ տգեղ կին հայելու մեջ նայում է ու ասում «Տեղն ա մարդուս, Էս էլ ա իրան շատ»:

Սրա ավելի լավ տարբերակը կա
Մի շատ տգեղ կին հայելում նայում ա իրեն, շրջվում, նայում անկողնում քնած ամուսնուն, նորից ա նայում իրեն, շրջվում դեպի ամուսին ու ասում. < Էս էլ ա քեզ շատ>:;)

Աբելյան
18.12.2009, 17:22
http://www.akumb.am/showpost.php?p=441261&postcount=664

A.r.p.i.
19.12.2009, 15:44
Ապարանցին մատը մտցնումա կիսլատայի մեջ, հանումա տեսնումա մատը չկա, գլուխը մտցնումա, որ տեսնի մատը ուրա::D

Armavir
19.12.2009, 15:55
Ապարանցին գնումա գերեզմանոց, բոլորի նկարների տակ 5+ ա դնում:

Հարդ
19.12.2009, 16:21
Աբարանցին գել ա պահում, մի օր թրաշում ա, վրեն գրում՝ Гель После Бритья:D:D

Norton
22.12.2009, 04:27
անեկդոտ չի, բայց լավնա

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դատապարտում է “Հատիս”-ի հաղթանակը

Երկուշաբթի առավոտյան Հայստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ասուլիսում հրապարակվեց սուր քննադատություն “Հատիս” բասեկտբոլային ակումբի հաղթանակի կապակցությամբ: Հայաստանի ֆուտբոլիստների գլխավոր մարզիչ Աշոտ Լուզերյանն ասաց լրագրողներին. “Բասկետբոլիստուհիների հաղթանակը ակնհայտ քաղաքական պատվեր էր, որի նպատակն էր մեզ ավելի հիմար վիճակում ներկայացնելը հանրությանը: Կարծում եմ բոլորը հասկանում են, ինչ քաղաքական ուժերին է ձեռնատու նման սև փիառը մեր դեմ:”

Անցած շաբաթ “Հատիս”-ի հաղթանակը թուրքական “Բեշիկթաշ”-ի նկատմամբ առաջացրեց մեծ ուրախություն և համազգային ցնծություն Հայաստանում: Բասկետբոլիստուհիները իրենք մեծ ուրախությամբ են մեկնաբանում հաղթանակը. “Գիտեք, մենք վստահ էինք, որ պետք է հաղթենք, քանի որ մեր հողի վրա էինք խաղում և մեր հայրենիքը ուժեղ ոգևորում էր մեզ”, ասում է մեր հավաքականի սևամորթ հարձակվող Քերոլ Դեյնը: Աննա Կոտելենկովան հավելեց. “Իրոք, դա մեր հողն ու ջուրն էր, մեր Գառնի-Գեղարդը, որ որոշիչ դեր խաղացին թիմի հաղթանակի մեջ:

Բնականաբար այդ հաղթանակը արթնացրեց հայ ֆուտբոլասերների լուրջ դժգոհությունը: “Ամեն ինչ սկսվեց դեռ շախմատիսների հաղթանակով, ինչը ևս ապտակ էր մեր ֆուտբոլի հավաքականին: Բայց աղջիկների հաղթանակը պարզապես վերջին կաթիլն էր”, ասում է դարպասապահ Բերեզովսկին:

Վերլուծաբան Աղասի Ենոքյանը բացատրեց “Հատիս”-ի հաղթանակի քաղաքական ենթատեքստը. “Սա ակնհայտորեն էժանագին քաղաքական քայլ էր: Քաղաքականությունը վաղուց տեղափոխվել է մարզական դաշտ և այս հաղթանակը միանշանակ ջուր է լցնում մի քաղաքական ուժի ջրաղացին:”

“Հաշվարկը շատ պարզ էր”, հավելում է Ենոքյանը, “օգտագործելով մեր ֆուտբոլիստների անտաղանդությունը` բասկետբոլի հավաքականը սրիկայաբար հաղթանակ տարավ, ինչը քաղաքական դիվիդենտ է բերում “X” քաղաքական ուժին”

Թիմի հոգեբան Արտեմ Նալչյանը կիսվեց որոշ մանրամասներով. “Տղաների մոտ հիմա շատ ծանր ժամանակ է: Նրանք արդեն տարել են լուրջ պարտություններ, որոնք թուլացրել են իրենց մարզական ոգին: Եվ դեռ առջևում` գարնանը, նախատեսված են ևս մի քանի լուրջ պարտություններ եվրոպական մի քանի ակումբների հետ: Այս վիճակում բասկետբոլի հաղթանակը իրոք կարծես հատուկ կազմակերպված լիներ իրենց պարտություններն ընդգծելու համար:”

Սկանդալային հայտարարությունները չավարտվեցին այս ամենով: Ֆուտբոլիստները նաև պահանջ ներկայացրեցին գրիպի համաճարակով պայմանավորված դպրոցական երկու շաբաթվա արձակուրդները տարածել նաև ֆուտբոլիստների վրա: “Ինչու են արձակուրդները տարածվել միայն մանկապարտեզի և դպրոցի սաների վրա: Ինչ մենք տարբերվում ենք նրանցից իմունային համակարգով? Թե ինչ-որ ինտելեկտուալ կամ մտավոր զարգացվածության տարբերություն կա?”, նշեց թիմի մարզիչ Գլխոյանը: “Սա անհիմն խտրականություն է, և դպրոցականները մեզանից ոչ մի բանով լավը չեն: Մենք պահանջում ենք արձակուրդ:”

Ի դեպ մեզ հասել են լուրեր, որ Հայաստանի հավաքականը բավական ակտիվ սկսել էր նախապատրաստվել ապրիլին կայանալիք Սլովենիայի հետ խաղում պարտությանը, սակայն վերցրեց երկու շաբաթանոց դադար, ինչը կարող է խառնել բոլոր խաղաքարտերը:
www.armcomedy.com:D

LoK®
22.12.2009, 20:09
Աղջիկ - մի բան հարցնեմ, բայց խոստացի որ անկեղծ կպատասխանես "այո" կամ "ոչ", լավ?
Տղա - Լավ, հարցրու:
Աղջիկ - Ինչի են մարդիկ ծիծաղում Շիկահերների վրա?
Տղա - Այո!

Նաիրուհի
22.12.2009, 20:46
Մեկը գրախանութում վաճառողին հարցնում է.
_Նարինջ ունե՞ք։
_Չէ, այ ընկեր, սա գրախանութ է, ի՞նչ նարինջ։:o
Հաջորդ մի քանի օրերին ևս նույն մարդը նույն գրախանութ է մտնում ու նարինջ ուզում։ Վերջում վաճառողն արդեն չի դիմանում ու ասում է.
_Եթե մի անգամ էլ եկաք ու նարինջ ուզեցիք, Ձեզ պատին կմեխեմ։:angry
Հաճախորդը նայում է պատին փակցված Քրիստոսի խաչելությանն ու ասում.
_Խե՜ղճ Հիսուս, աչքիս դու էլ էիր նարնջի եկել...

Դեկադա
23.12.2009, 09:15
Ապարանցու կինը զանգում ա ամուսնուն.
-Այ մարդ հղի եմ:
-Ոնց հղի ե՞ս:Ես էս մի տարի ա խոպանում եմ:
-Դե երևի մրսացրել եմ, կրկին ա տվել::)


Ապարանցին մտնում ա գերեզմանոց. բոլորին 5+ դնում:)

Katka
23.12.2009, 11:10
Ապարանցու կինը զանգում ա ամուսնուն.
-Այ մարդ հղի եմ:
-Ոնց հղի ե՞ս:Ես էս մի տարի ա խոպանում եմ:
-Դե երևի մրսացրել եմ, կրկին ա տվել::)


Ապարանցին մտնում ա գերեզմանոց. բոլորին 5+ դնում:)

Մեր վախտի անեկդոտներից:D

Ֆրանսիացուն, ռուսին ու հային հարց են տալիս.
- Ու՞մ եք շատ սիրում՝ ձեր կնո՞ջը, թե սիրուհուն:
Ֆրանսիացին.
-Սիրուհուս:
Ռուսը.
-Կնոջս:
Հայը.
-Մամայիս:՚

Annushka
24.12.2009, 14:36
Մի քիչ բժշկական հումորներ:)

Ես 18-ամյա մարդու մարմին ունեմ: Ես այն սառնարանում եմ պահում:
***
Դիահերձումը ցույց տվեց., որ հիվանդը մահացավ հերձումից:
***
-Բժիշկ, այդքան խորը մի կտրեք, արդեն երրորդ վիրահատական սեղանն եք փչացնում:
***
Առողջ մարդը դա վատ հետազոտված հիվանդ է:
***
Հիվանդը հրաժարվեց հերձումից, գտնվում է պաթոլոգոանատոմի հսկողության տակ:
***
Կնոջ հետ վիճելը նման է ատամնաբույժի մոտ գնալուն, կամ ցավոտ է կամ էլ թանկ:
***
- Բժիշկ, ատամներս դեղնել են: - Այդ դեպքում ձեզ կսազի շագանակագույն փողկապը……..Հաջորդը:
***
Իմ բժիշկը ասաց, որ ինձ մնացել է 6 ամիս ապրելու ժամանակ, սակայն երբ ես չկարողացա նրան վճարել, 6 ամիսը ավելացավ ևս մեկ ամսով:
***
Նա պառկած էր իմ առջև, իսկ իմ ներքին ձայնը ինձ ասում էր. “Հանգստացի´ր, դու առաջին բժիշկը չես, ով քնել է իր հիվանդներից մեկի հետ”: Սակայն մյուս ձայնը ինձ հիշեցնում էր. “Դու անասնաբույժ ես”: :D:D:D

Annushka
24.12.2009, 15:15
Մի հատ տատիկ անտառով գնում ա, մեկ էլ նեգր ա հելնում դեմը:
-Օյ, կապիկ,- բղավում է տատիկը:
-Ես կապիկ չեմ, ես մարդ եմ
-Վայ, հլա խոսում էլ ա:D:D
***
Ավիավթարից հետո ինքնաթիռն ընկնում ա մարդակերների կղզի, բոլորը զոհվում են, բացի օդաչուից ու սյուարդեսկայից: Մարդակերը երեխեքի հետ գալիս են, սրանց կապկպում են ու տանում : Ճանապարհին հայրն ասում ա.
-էս օդաչուին կուտենք նախաճաշին:
-Պապ, պապ, իսկ էս աղջկան ընթրիքին չէ՞:
-Չէ, բալես, ընթրիքին մամային կուտենք: :D
***
Կենսաբանության դասին ուսուցիչը հարցնում ա.
-Ով կարող է մի քանի թռչուն թվարկել:
Մեկն ասում ա
-Կոկորդիլոս:
-Բալիկ ջան, կոկորդիլոսը թռչուն չի, ո՞վ ա քեզ նման հիմարություն ասել:
-Պապա՜ս:
-Ինչի քո պապան ո՞վ ա, որ
-Արդարադատության փոխնախարարը:
-Հա՜, վայ, բալիկ ջան.... մոռացել էի.. ճի՜շտ ա, թռչում ա, բայց շատ ցածր, համարյա գետնին կպած::D:D

Annushka
24.12.2009, 15:26
Սադիստը բանտում նստած ա լինում, մեկ էլ ասում ա.
-Մի հատ ճանճ լիներ, տանջեի:
Մազոխիստը կողքից ասում ա.
-Տըըը՜զզզզզզզզզզ::D
***
Մի տկլոր կին տաքսի ա կանգնացնում ու նստում ա վարորդի հետևը: Էս վարորդը հայելիով հա նայում ա, կինը էլ չի դիմանում ու ասում ա:
-ի՞նչ ես նայում, մերկ կին չես տեսե՞լ:
-Տեսել եմ, քուրիկ ջան, ուղղակի մտածում եմ, թե փողը որտեղից ես հանելու:D:D:D
***

Rammstein
24.12.2009, 21:38
Մի մարդ գնում ա բժշկի.
–Բժիշկ ջան, համի զգացողությունս կորցրել եմ, ի՞նչ կարելի ա անել:
Էս բժիշկն էլ`
–Վարդուշ, հլը 8 համարի դեղը բեր:
Էս Վարդուշը 8 համարի դեղը բերում ա, էս մարդը խմում ա…
–Բժիշկ, բայց էս ք*ք էր…
–Վարդուշ գրի` համի զգացողությունը վերականգնված է:
Անցնում ա որոշ ժամանակ, էս մարդը էլի ա գալիս էս բժշկի մոտ.
–Բժիշկ, հիշողությունս ահավոր վատացել ա, մի բան ասա անենք, ոչ մի բան չեմ կարում հիշեմ…
–Վարդուշ, 8 համարի դեղը բեր:
Մեկ էլ էս մարդը` թե
–Բժիշկ, բայց էդ 8 համարի դեղը էն ք**ն էր:
–Վարդուշ, գրի, հիշողությունը վերականգնված է:
Էլի ինչ-որ ժամանակ ա անցնում, էս մարդը նորից գալիս ա էս բժկի մոտ.
–Բժիշկ ջան, մոտս էն տղամարդկային հատկությունները վատացել են, ի՞ն անեմ:
–Վարդուշ, հլը 8 համարի դեղը բեր…
Մեկ էլ էս մարդը.
–Արա դե քո տիրու ………, քո դեղի տիրու …………
–Վարդուշ գրի, սեռական կարողությունը վերականգնված է:

Նաիրուհի
25.12.2009, 03:10
Ծանր վիրահատությունից հետո ուշքի գալով՝ փաստաբանը տեսնում է, որ հիվանդասենյակի պատուհանները փակոցափեղկերով ծածկված են։
_Մի՞թե այնքան վատ եմ, որ ինձ արևի լույս չի կարելի,_անհանգստացած հարցնում է բուժքրոջը։
_Չէ, ի՞նչ եք ասում, պարզապես դիմացի շենքը վառվում է, իսկ մենք չուզեցինք, որ արթնանաք ու մտածեք, թե արդեն մահացել եք...:D

Նաիրուհի
25.12.2009, 03:20
Քրիստոսը գոլֆ է խաղում։ Հարվածում է գնդակին, գնդակը գլորվում է, այդ պահին հայտնվում է մի նապաստակ, գնդակը բռնում ու սկսում վազել։ Վերևից մի արծիվ բռնում է նապաստակին, բարձրացնում երկինք, այդ պահին մեկ ուրիշ արծիվ հարձակվում է սրա վրա, նապաստակին խլում. քաշքշոցի ժամանակ գնդակն ընկնում է։ Գնդակը բռնում է աղվեսն ու սկսում վազել։ Հանկարծ հայտնվում է մի արջ ու սկսում հետապնդել աղվեսին։ Վազելիս աղվեսը բերանից գցում է գնդակը, և վերջինս գլորվում, ընկնում է փոսիկի մեջ։
Քրիստոսը նայում է երկնքին ու ասում.
_Լավ էլի, պա, թող գոնե մի անգամ մենակով գոլֆ խաղամ...

LoK®
25.12.2009, 04:34
Ինչ-որ մի հիմնարկում աշխատակիցները աշխատանքային օրը ավարտվելուց հետո մնում էին ու մինչև ուշ գիշեր աշխատում: Մի օր նրանցից մեկը ուղիղ ժամը 6-ին բոլորին հաջողություն ա ասում, ու գնում: Հաջորդ օրը նույն պատմությունը, ու տենց մի քանի օր շարունակ: Մնացածը չեն դիմանում ու մի օր դուրս գալուց առաջ էտ մեկին կանգնեցնում ու հարցնում են.
-Չհասկացանք, էս ինչ ես լսել, ամեն օր ժամը 6-ին գնում ես?
-Արձակուրդ եմ...

LoK®
25.12.2009, 05:07
Մսյե Բոնապարտ, լսում եմ ձեր հրահանգները:
-ՊԱՏԵՐԱԶՄ!! Սկզբում կգրավենք Ավստրիան:
-Հրաշալի պլան է:
-Հետո կգրավենք Իսպանիան ու Իտալիան:
-Հրաշալի պլան է:
-Պետք է նաև գրավել Հոլանդիան:
-Իսկ Հոլանդիան ինչի համար?
-Հրաշալի պլան է!!! :)

LoK®
25.12.2009, 05:20
Սրճարան են մտնում Ամերիկացին, Ֆրանսիացին, Ռուսը, Չինացին ու Հրեան: Պատվիրում են թեյ ու ամեն մեկի բաժակի մեջ ճանճ ա լինում:
Ամերիկացին թեյը շփում ա մատուցողի դեմքին,
Ֆրանսիացին քաղաքավարի խնդրում ա, որ փոխեն,
Ռուսը շպրտում ա ճանճը մի կողմ ու խմում թեյը,
Չինացին խմում ա թեյը ու ուտում ճանճին,
Հրեան առաջարկում ա Չինացուն գնել իր ճանճը...

LoK®
25.12.2009, 05:26
-Երեկ զոքանչիս համար ահագին սունկ եմ հավաքեկ անտառից:
-Բա որ հանկարծ թունավոր լինեն?
-Ինչ ա նշանակում "հանկարծ"!??

Annushka
25.12.2009, 14:29
Վարդանիկյան շարքից:):)
********
Տիկին Մարգոն հարցնում է.
- Վարդանիկ, դու մեր նախագահին սիրու՞մ ես:
- Իհարկե, ընկեր Մարգո:
- Ինչու՞ Վարդանիկ
- Որովհետև նախագահին, ինչպես և ծնողներին, չեն ընտրում:
****
Վարդանիկին ընկեր Մարգոն ասում է.
-պատմիր ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ մասին:
Վարդանիկը պատասխանում է.
-ընկեր Մարգո չեմ կարա, պապաս ասելա մեռած մարդկանց հետևից չեն խոսում:
***
-Վարդանիկ ինչպես կմեկնաբանես Ադամի կողերից Եվայի արարումը:
-Դա եվս մեկ անգամ ապացուցում է, որ քնած մարդուց բան գողանալը լավ հետեւանքների չի հանգեցնում:
****
Դասի ժամին Վաևդանիկը ինչ-որ երգ է քթի տակ երգում: Ընկեր Մարգոն ասում է.
-Վարդանիկ, ինչու՞ ես քթիդ տակ երգում: Բարձր երգիր, որ բոլորս էլ լսենք:
-Չեմ կարող, ընկեր Մարգո, երգի մեջ "խուժան" բառեր կան:
-Ոչինչ, դու էլ էտ բառերի փոխարեն ասա "լա, լա, լա":
Վարդանիկը երգում է.
-Ես ընկեր Մարգոն լա լա լա~, լա լա լա~, լա, լա լա~...
:D:D:D

Annushka
25.12.2009, 14:38
Մեկը փոխոցում հանդիպում ա ընկերոջը՝ ճամպրուկը ձեռքին:
-Ո՞նց ես, Վալոդ ջան, ի՞նչ կա չկա:
-Ի՞նչ պտի լինի, ախպեր, կնիկս երեկ ինձ դավաճանել էր:
-Ի՜նչ... ես իմին դրա համար կսպանեի ու կկտրտեի:
-Իսկ քո կարծիքով ի՞նչ ա ճամպրուկիս մեջ: :D
****
Կինը՝ ամուսնուն.
– Ինձ դուր չի չի գալիս, թե դու ինչպես շարունակ ասում ես իմ մեքենան, իմ հեռուստացույցը, իմ բազկաթոռը։ Քանի որ մենք ամուսիններ ենք, ապա մեզ մոտ իմ ու քո չպետք է լինի, այլ միայն մեր։ Ի դեպ, այդ ի՞նչ ես որոնում այդտեղ։
– Մեր շալվարը։
****
Երկու լոռեցի նստած են լինում բակում, մեկ էլ մի մարդ ա անցնում: Էն մեկը թե.
-Արի սրան բռնենք, մի լավ ծեծենք:
-Վաա՜ա, բա որ ինքը մեզ ծեծի:
-Իի՜ի, բայց մենք իրան ի՞նչ ենք արել, որ ծեծի::D:D

Annushka
26.12.2009, 17:21
Երեխան մորը հարցնում ա
- Մամ, մամ երեխեքը ո՞նց են ծնվում:
- Բալիկ ջան երեխեքին արագիլն ա բերում:
- Մամ, մամ, բա արագիլը ու՞մ հետ ա զբաղվում: :D
***
երկու համալսարանական աղջիկ վիճում են...
- Ես... ես ավարտել եմ դպրոցը ոսկե մեդալով,իրավաբանականում եմ սովորում, համ էլ իմ պապան ինձ ամեն օր մեքանայով ա դասի բերում...
- Ես... ես... ես... դե ես էլ մեծ կրծքեր ունեմ...:D
***
Վանեցու կինը հիվանդանում ա, երկար ժամանակ մտածում են՝ իրանք կբուժեն, էլ բժշկի վրա փող չծախսեն։ Բայց տեսնելով, որ կնոջ վիճակը գնալով վատանում ա՝ ամուսինը որոշում ա գնա բժիշկ կանչի ու տնից դուրս գալիս ասում ա.
– Կնի՜կ, որ զգաս մեռնում ես, լամպը կհանգցնես։ :D
***
Հայ տղեն իր ընկերուհու հետ մեքենայով գնումա ու անցնում է կարմիր լույսի տակով: Ընկերուհին հարցնում ա.
- Ինչի՞ կարմիր լույսի տակով անցար:
- Որովհետև ես լաաավ տղա եմ
Հաջորդ "սվետաֆորների " մոտ տղան կանգնում է կանաչ լույսի տակ: Աղջիկը հարցնում ա.
- Բա կանաչի տակ ինչի՞ կայնար
- Որովհետև մյուս կողմից կարողա ինձանից ավելի լավ տղա գա:
***
Հայկական թատրոնում բեմադրում են "Կարմիր գլխարկը"..
-Տատիկ,լսիր, իսկ ինչու՞ են քո աչքերը այդքան մեծ։
-Որ քեզ լավ տեսնեմ։
-Իսկ ինչու՞ են քո ականջները այդքան մեծ։
-Որ քեզ լավ լսեմ…
-Տատիկ, տատիկ, իսկ ինչո՞ւ է քո քիթը այդքան մեծ։
-Արա,լսի, դու ավելի լավ ա քո քթին նայի:angry
:D:D:D

Annushka
26.12.2009, 17:31
Նորապսակները քայլում են զբոսայգում ու այդ պահին թփերի տակից օձ ա դուրս գալիս:
Աղջիկը խուճապահար գոռում ա.
-Վա՜յ ,մամա ջան:
Տղան էլ թե.
-Սիրելիս, անկեղծ ասաած՝ ես էլ քո մայրիկին նմանեցրի,բայց չէի համարձակվում ասել: :D
***
Աբարանցին թութակի հետ ինքնաթիռ ա ուզում բարձրանա, սյուարդեսկան հարցնում ա.
-Կներեք ես կենդանին Ձեր հետ ա՞:
-Հա, իմ հետ ա, - պատասխանում ա թութակը: :D:D
***
Աբարանցին ուզում ա տամոժնիան անցնի, տամոժնիկը հարցում ա.
-Զե՞նք, զինամթե՞րք, թմրանյու՞թ, բրլիա՞նտ
Աբարանցին էլ թե.
-Մերսի ապեր, ինձ մի հատ սառը նեսկաֆե:D:D

Հարդ
27.12.2009, 12:37
Մալականին հարցնում են.
- Քնելուց մորուքդ վերմակի վրա են դնում, թե վերմակի տակ?
Էտ օրվանից մալականը քունը կորցնում ա...:D
Դնում ա վերմակի վրա հարմար չի, դնում ա վերմակի տակ հարմար չի...

A.r.p.i.
27.12.2009, 14:29
Ապարանցու հեռախոսի քարտը վառվումա, զանգումա հրշեջ ծառայություն::D

Ապարանցին ընկնումա ընկերոջ ջրերը, խեղդվում::D

Հրշեջ ծառայողին հարցնում են.
-Ջութակի ու թավջութակի տարբերությունը որնա՞.
Պատասխանումա.
-Թավջութակը ավելի երկարա վառվում::D

*e}|{uka*
27.12.2009, 18:01
Մի մարդ տանը նստած ա, մեկ էլ դուռը թակում են:
- ::8:think
-Մեր մոտ ինֆորմացիա է եկել, որ այստեղ հալլյուցենոգենների չարաշահում է,- եռաձայն պատասխանում են թութակը, ընձուխտը ու խամյակը:

_DEATH_
27.12.2009, 19:39
Մի հատ մարդ գնում ա բժշկի մոտ, ասում.
-Բժիշկ ջան մարդիկ ինձ անտեսում են:
Բժիշկը պատասխանում ա.
-Խնդրեմ հաջորդը: :D

4a4
27.12.2009, 21:38
Աբարանցի հեր ու տղա մեքենայով տեղ են գնում: Ղեկին նստած է հայրը: Մեկ էլ տղեն տեսնում ա, որ հերը ղեկին նստած քնել ա, ասում ա.
-Լավ ա, Քանի հերս քնած ա մի հատ ծխեմ:

4a4
27.12.2009, 21:41
Աբարանցուն ասում են ոնց կլինի անգլերեն 9-ը ասում նայն ասում են բա 9999-ը ասումա նայնայնարանայն

ChildOfTheSky
28.12.2009, 02:07
Սանտա Կլաուսը գալիս ա Աֆրիկայի ամենաաղքատ երկրներից մեկը , երեխաների Նոր Տարին շնորհավորում ա ու ուզում ա գնա , մեկ էլ էրեխեքից մեկն ասում.
– Սանտա , բա մեզ նվեր չես տալու՞ :( :
– Չէ , նվերներ չկան ձեզ համար , դուք հաց չեք կերել ամբողջ տարին :stop

Norton
28.12.2009, 02:16
Մի ռուս գալիս ա շուկա, վարունգ ծախողին հարցնում ա.
- Պաչյոմ՞ օգուրեց:
Վարունգ ծախողը պատասխանում ա.
- Դէ շուտ պաչա, դիր տեղը:))

***
Փողոցով իրար հետ քայլում են քահանան ու ոստիկանը՝ բողոքելով ծանր ժամանակներից, տնտեսական ճգնաժամից և այլն: Հանկարծ տեսնում են, որ երկու հոգի իրար են խփում: Ոստիկանը ուզում ա գնա, մոտենա, քահանան չի թողում, ասում ա սպասի, զավակս, դեռ ժամանակը չի եկել: Էս երկուսը արդեն ջարդում են իրար, սատկացնում են, ոտիկանը էլի ուզում ա մոտենա, բայց քահանան չի թողում:
Վերջը էդ երկուսից մեկը մեռած ընկնում ա գետնին:
Քահանան շուռ ա գալիս ու դառը ժպիտը դեմքին ասում ա ոստիկանին.
-Գնանք զավակս, հիմա նրանցից մեկը քոնն է, իսկ մյուսն՝ իմը::(

*e}|{uka*
28.12.2009, 14:20
Ոզնին կանգնած է լեռան եզրին:
-Աաաարրրրջուուու՜ուկ կանչում է ոզնին:
Հայտնվում է սպիտակ ձին.
-Հերիք ա գոռաս, գլուխս ցավում է :
Բայց ոզնուկը չի հանձնվում, ավելի եռանդով է սկսում կանչել արջին:
-Աաաաարջուուու՜կ:
-Ես հիմա քեզ ներքև կգցեմ, ջղայնացած ասում է սպիտակ ձին:
-Արջուուու՜կ,- շարունակում է ոզնին:
Ձին թափ է հավաքում ու, գալով ոզնու վրա, փորձում է վախեցնել ոզնուն: Ոզնին մի կողմ է քաշվում, ձին ընկնում է ներքև: Տխուր նայելով ներքև ոզնին բացականչում է.
-Ձիիիիիի՜ուուուկ: :cry


Բժիշկը հոգեբուժարանում լսում է, որ բոլոր հինվանդները գոռում են.
-31, 31՜...՜:
Ոչինչ չհասկանալով բժիշկը հարցնում է.
-Ի՞նչ եք ձեններդ գցել հա 31, 31 :
-Տանիքում, տանիքում,- բացականչում են հիվանդները:
Բժիշկը վազելով բարձրանում է տանիք, այնտեղ նույնպես հիվանդներ են կանգնած ու ամբողջ ձայնով գոռում են.
-31, 31... -, և ցույց են տալիս ներքև:
Բժիշկը վազում է տանիքի եզրին, հիվանդները համատեղ ուժերով ներքև են գցում:

-32, 32...՜,- սկսում են բացականչել հիվանդները::D

Annushka
28.12.2009, 17:52
Առյուծը անտառով անցնելիս նայում ա ծառի վրա նստած կապիկին ու ընկնում ա փոսը: Էս կապիկը ծառի վրայից սկսում ա ձեռք առնել առյուծին., մեկ էլ ծառի ճյուղը կոտրվում է ու կապիկը ընկնում է նույն փոսը:
Կապիկ.
-Հիմա որ ասեմ եկել եմ ներողություն խնդրելու, չես հավատա չէ՞ ... :pardon:bl:scare

Հարդ
28.12.2009, 17:59
Մեկը նստում ա տաքսի.
-Ախպեր ջան, լուսամուտը փագի էլի, դուսը ցուրտ ա:
-Է, որ փագեմ դուսը կտաքանա?

Norton
28.12.2009, 18:11
Արջը գազանանոցից փախչում, բարձրանում է մի ծառի վրա: Գազանանոցի աշխատողները հավաքվում են ծառի տակ, բայց ոչ մի կերպ չեն կարողանում արջին իջեցնեն-բռնեն, ստիպված որսորդ են կանչում: Որսորդը գալիս է. փոքր-մոքր մարդ է, հետը փոքր-մոքր մի շուն, ձեռքին էլ մի հսկա վինչեստեր: Բացատրում են իրավիճակը:
-Լավ, պարզ է: Նախ ասեք, թե ձեզնից ով կրակել գիտի?
Աշխատողներից մեկն ասում է` ես:
-Շատ լավ է, առ էս վինչեստերը պատրաստ պահի: Նայեք թե ոնց ենք անում. ես կբարձրանամ ծառը ու արջի տակի ճյուղը թափ կտամ, որ արջն ընկնի: Հենց ընկավ, Ջուլբասը (շան անունն է), դրա վզից բռնելու է անշարժացնի: Հանգիստ կգցեք վանդակը, կտանեք: Պարզ է?
-Պարզը պարզ է, մենակ թե չհասկացանք, թե կրակելն ինչ կապ ուներ:
-Մարդ ես, կարող է արջը ինձ ցած գցի. պիտի հասցնեք Ջուլբասին գյուլլեք:

Norton
28.12.2009, 18:15
Ղարաբաղցի ազատամարտիկը ուշ գիշերով իր տանկով գնումա ընկերուհուն այցի,շենքի մոտ կանգնած մտածումա.
-Եթե սիգնալ տամ, կարողա շենքի բնակիչները արթնանան,ավելի լավա մի հատ կամաց կրակեմ:

Norton
29.12.2009, 01:11
Երեք ընկեր զրուցում են.
-Տղեք, էս կնիկս նենց տնարար ա, երեկ ափսեն ձեռիցս ընկավ կոտրվեց, նենց կպցրեց, որ տենաք, հեչ չեք ասի, որ կոտրված ա եղել:
-Իմ կնիկն էլ ա տնարար, երեկ շալվարս պատռվել էր, նենց կարեց, հլը նայեք, հեչ կասե՞ք, որ ճղված կարած ա:
-Իմն էլ ա տնարար, նոր որ դուրս էի գալիս գայի ստեղ, սառոչկես արդուկեց, հլը նայեք՝ հեչ կասե՞ք, որ արդուկած ա:

*****

Քիմիայի դաս ա.
-Վարդանի՛կ, մի քիմիական տարրի անուն ասա:
-Վայ, ընկեր Մարգո, լեզվիս ծերին ա:
-Ա՛յ տղա, շուտ թքի, կթունավորվես:

*****

Աբարանցին մտնում ա խանութ.
-Բարև Ձեզ, ջերմուկ ունե՞ք:
-Չէ, Դիլիջան ա:
-Ուշ կհասնի՞:

Շինարար
29.12.2009, 19:12
Էս մեր տերտերին ասում են,.
-Տեր հայր, էդ ո՞նց եք քարոզում, որ Կիրովականում օրեցօր հանցագործությունները շատանում են:
Ասում ա՝ սովորական, պատվիրաններն եմ ասում.
-Մի սպա՛նեք, մի գողա՛ցեք, մի շնա՛ցեք…

_Հրաչ_
30.12.2009, 12:38
_Կներեք, այս լահմաջոն թա՞րմ է:
_Իհարկե, քիչ առաջ հաչում էր:


Մեկը գնում ա բժշկի մոտ.
_Բժիշկ ջան, էս 5 տարի ա ամուսնացած ենք, երեխա չենք ունենում:
_Դուք քնում ե՞ք Ձեր կնոջ հետ:
_Ի՞նչ ա, դա պարտադիր ա՞:o

Mephistopheles
30.12.2009, 14:01
Վալոդը բանտից նոր-նոր դուրս ա եկած լինում ու ընկերներն էլ ասում են "արի, հես ա Զատիկին քեզ տանենք մի լավ աղջիկեքի հետ կայֆավատ ըլնենք" Վալոդս էլ "OK, ախպեր հարց չկա" … Սրանք Զատիկին գալիս են շենքի տակ գոռում են "Վալոոոդ…Վալոոոդ" . կնիկը պատուհանից նայում ա սրանք էլ հարցնում եմ "Վալոդը գալիս ա՞" կինն էլ թե "հեսա ձվերը ներկի վերջացնի կիջնի" … էս ընկերները ֆռում իրար են նայում ասում են "արա, բայց էս Վալեդը շաաատ ֆիքստուլն ա հաաա"

Yevuk
30.12.2009, 19:12
Աբարանցու կինը կախվումա, Restart են տալիս: :))

Երկու աբարանցի որոշում են շախմատ խաղալ, թագավորին ինֆառկտա խփում: :))

Askalaf
30.12.2009, 20:38
Ամուսիններով ռեստորանում ընթրում են։
Մեկ էլ որտեղից որտեղ հայտնվում է մի գեղեցիկ շիկահեր բռնում է էս կնոջ ամուսնուն միքանիրոպետևողությամբ համբուրում է շուրթերը ու ինքնագոհ հեռանում։
Կինը կատաղած հարցնում է ամուսնուն.
—Էս ո՞վ էր։
—Սիրուհիս։
—Ո՞նց թե սիրուհիս։ Հենց հիմա բաժանվում եմ քեզանից։
—Ոնց կուզես սիրելիս, բայց հաշվի առ որ այլևս կզրկվես հանգիստդ Կանարյան կղզիներում անցկացնելուց, շքեղ խանութներից առևտուր անելուց ու Մերսեդեսիցդ։
Քիչ անց կինը մոտակա սեղաններից մեկի մոտ տեսնում է ամուսնու ընկերոջը մի այլ շիկահերի հետ։
—Այն ո՞վ է ընկերոջդ հետ ընթրում։
—Սիրուհին է։
—Հաաաաա, բայց մերն ավելի գեղեցիկ է.............. :hands :D

Հայկօ
01.01.2010, 05:21
Ամուսիններով ռեստորանում ընթրում են: Լուռ: Կինը մատների ծայրով մտամոլոր պտտում է գինու շիշը՝ պիտակի մոտից: Տղամարդը՝ նյարդայնացած.
- Էլի ուրիշի մասին ե՞ս մտածում:
Կինը մատները բարձրացնում է վերև ու շարունակում է շիշը պտտել վզիկի մոտից.
- Հա լավ, քո մասին կմտածեմ:

Norton
02.01.2010, 00:26
Մի մասը քաղաքական հումորներում եմ դրել, այստեղ ամբողջը:

Կոնֆիդենցիալ նամակներ Ձմեռ Պապին

ArmComedy-ի ճանկերն են ընկել մի քանի նամակներ, որոնք տարբեր մարդիկ ուղակում էին Ձմեռ Պապիկին: Մենք երկար մտածում էինք հրատարակել դրանք թե ոչ, քանի որ շատ անձնական բովանդակություն էին պարունակում այդ նամակները: Սակայն չդիմացանք: Ստարև բերված ն նամակներից մի քանիսըէ

Սիրելի Ձմեռ Պապ` խնդրում եմ լեգիտիմություն, իչքան կարողանաս էլի լավ ա, իմ մոտ հիմա վափշե չկա` անոնիմ:

Սիրելի Ձմեռ Պապ` խնդրում եմ գոնե այս տարի ինձ ասա, ովքեր են իմ ծնողները` Ձյունանուշ

Սիրելի Ձմեռ Պապ` շատ եմ ուզում, որ մյուս տարի իմ բարի անվան հետ ոչ ոք չխաղա` Խոզի բուդ

Սիրելի Ձմեռ Պապ`, խնդրում եմ հաջորդ տարի նենց արա, որ մարդկանց թվա ես իրոք ունեմ քաղաքկան կշիռ` վարչապետ:

Սիրելի Ձմեռ Պապ` Տեսար ինչ եղավ, Արմենչիկը մնաց, ես գնացի, լավ գոնե մյուս տարի թող ամեն ինչ արդար լինիէ Մայքլ Ջեքսոն

Սիրելի Ձմեռ Պապ` խնդրում եմ էն 10 հազար դրամը, որ անցած տարի պարտքով վերցրեցիր մի օրօվ, այս տարի վերադարձնես` Անյա:

Սիրելի Ձմեռ Պապ` խնդրում եմ այս տարի ինձ մի քիչ բացես` սահման:

Սիրելի Ձմեռ Պապ` խնդրում եմ, որ արմկոմեդիի տղաները հաջորդ տարի մահանան`Սաակաշվիլի, դաշնակներ, ֆուտբոլի հավաքական, գաիշնիկներ, բլոգերներ, Արմենթել,Գոռ Վարդանյան, Գաֆեսջյան, իշխանություն, ընդդիմություն:

Սիրելի Ձմեռ Պապ` մենք երշիկը չենք կտրտում` Սթար սուպերմարկետ

Սիրելի Ձմեռ Պապ` Ուզում եմ մյուս տարի Youtube-ի բաժնետոմսերը կտրուկ ընկնեն` Հրանտ Թոխատյան

Սիրելի Ձմեռ Պապ` խնդրում եմ թող մի քանի տարի էլ Հայաստանը կարիք ունենա անտաղանդ ու սրիկայորեն անհամ վարողների` Ֆելիքս:

Սիրելի Ձմեռ Պապ` ինչով կարող ենք քեզ օգնել` Բարգավաճ Հայաստան:

Սիրելի Ձմեռ Պապ` սեքս եմ ուզում, խնդրում եմ գոնե էս տարի անփորձանք մեկին բեր` գազանանոցի Հրանտ փղիկը:

Սիրելի Ձմեռ Պապ` այս տարի մի փոքր կուշանամ` Ձյուն

Սիրելի Ձմեռ Պապ` Շատ եմ ուզում գոնե մյուս տարի Երկու Աստղ հաղորդումը նայելուց, այդ աստղերից գոնե ինչ որ մեկին ճանաչեմ, Սիմոն Պողոսյան

Սիրելի Ձմեռ Պապ` ուշացնում ես ահագին, ժամանակն ա դու էլ մտնես հանրապետական` Գարեգին Նժդեհ:

Սիրելի Ձմեռ Պապ` խնդրում ենք մնա կապի մեջ մեր մասնագետներից մեկը անպայման կկապվի քո հետ երեք րոպեյից` Բիլայն:

Սիրելի Ձմեռ Պապ` Խնդրում եմ գոնե մյուս տարի թող դեմքիս արտահայտությունը հասուն մեծ մարդու նման դառնա, գոնե մի քիչ ` Արմենչիկ

Սիրելի Ձմեռ Պապ` ես ինձ շատ լավ եմ պահել, խնդրում եմ ամբողջ տարի մեծացել եմ ու ուժեղացել, խնդրում եմ ինձ ուժ տուր հաջորդ տարի աճելու համար` Ճգնաժամ:

Սիրելի Ձմեռ Պապ` Ես Անահիտն եմ, ունեմ մեծ ընտանիք, ծեր եմ: Օրանժ:
armcomedy.com

Ռեդ
02.01.2010, 00:28
Չեմ հիշում, գրել եմ թե չէ :) Ինչևէէէէ:
Մի տղա կորցնում է իր շանը ու այցելում է քաղաքի ամենատարածված օրաթերթերից մեկի խմբագրություն: Այնտեղ նա խնդրում է հաջորդ օրվա համարում հայտարարել շան կորստի մասին, նկարագրել շանն ու ավելացնել, որ գտնողը կստանա 200$: Հաջորդ օրը թերթը լույս չի տեսնում: Տղան որոշում է գնալ խմբագրություն ու այնտեղ գտնում է միայն պահակին: Տղայի այն հարցին, թե ինչու է խմբագրությունը փակ, պահակը պատասխանում է, որ խմբագիրները գնացել են ինչ-որ շուն որոնելու:

Jarre
02.01.2010, 09:37
Սա իրական պատմություն է, որը ինձ պատմել է իմ ապարանցի ընկերներից մեկը։

Ապարանցու համար ռեզյումե են լրացնում ու հարցնում են՝ «ասա ծննդյան օրդ»։ Երկար մտածելուց հետո հարցնում է.
-Բայց դա պարտադիր է՞։
-Այո, իհարկի։ Բոլոր ռեզյումեներում անհրաժեշտ է նշել ծննդյան օրը։
-Բայց չէ որ ես ասել եմ տարին և ամիսը, օրը ի՞նչ պատրադիր է։
-Հա, բայց ձևն է այդպես, օրը անհրաժեշտ է։
-Լավ, ինչ ասեմ.... գրեք՝ հինգշաբթի։

A.r.p.i.
02.01.2010, 18:20
Ապարանցու գլանները ուռումա, գնում բժշկի մոտ, բժիշկը ասումա բերանդ բաց ասա Ա: Էս ապարանցին էլ ասումա, բժիշկ ջան, մեծատառ, թե փոքրատառ:D

mat94
02.01.2010, 18:35
մի անգամ մի մարդ վեր կնգնի, կմեռնի: :D

4a4
03.01.2010, 16:25
Դեվը հային,տուրքին ու վրացուն բռնումա հային ասումա արի քեզ սկզբից ուտեմ տե չե խափելու ես փախնես....

4a4
03.01.2010, 16:28
Դեվը 3 հոգու բռնումա տեսնումա 3 ել հայ են ինքնասպանա լինում.

4a4
03.01.2010, 16:40
Աբարանցուն երեխա են տալիս որ պահի նենցա պահում մինչեվ հիմա չեն գտնում

Դեկադա
03.01.2010, 16:45
-Բժի՛շկ ջան, ճի՞շտ ա, որ լավ բժիշկը հիվանդի դիագնոզն ասում ա միայն տեսքին նայելով:
-Ճիշտ ա, օրինակ, դու սկլերոզ, շաքարային դիաբետ և անմիզապահություն ունես:
-Ճիշտ ա, բա ո՞նց հասկացար:
-Շալվարիդ կոճակները բաց են, կոճակի կողքին խոնավ հետք կա, որի վրա էլ պտտվում է մեղուն:

-Տեսնում եմ՝դուք արդեն ամուսնացել եք:
-Որտեղի՞ց իմացաք:
-Ձեր վերարկուի ու կոստյումի բոլոր կոճակները տեղում են:
-Դուք ճիշտ եք, առաջին բանը, որ կինս սովորեցրեց ինձ, կոճակ կարելն էր:

Armen.181
03.01.2010, 23:51
աբարանցին գերեզմանոցով անցնելիս սաղ նկարների վրա 5+ ա դնում

4a4
03.01.2010, 23:55
Լոռեցուն ասում են մարդ են թաղում ասումա մեռաց.

Armen.181
03.01.2010, 23:57
Մեր ֆուտբոլի թիմը էնքան վատնա, որ ընդմիջումը երկուսից մինչև երեքնա, կիրակի օրերին էլ չի աշխատում

4a4
04.01.2010, 00:00
Ես փիղը ու մրչունը ամուսնաում են փիղը հաջորդ գիշեր մեռնում ես մրջունը ասումա.
-Արա ես մի օրվա կայֆի համար սաղ կյանքս պիտի փոս փորեմ.

4a4
04.01.2010, 00:03
Ապարանցին նոր տարվա համար գինի է առնում և տանում նկուղում պահում:
Կինը տեղը գտնում է ու ժամանակ առ ժամանակ պահած գինուց խմում է:
Երբ գալիս է նոր տարի, ապարանցին գինին պահած տեղից հանում է ու տեսնում է, որ այն պակասել է:
Կնոջ վրա բարկանում է, ասում,
-Ինչի է գինին պակաասել:
Կինն ասում է,
-Երևի ամանը տակից ծակվել է, դրա համար էլ պակասել է:
Ապարանցին ասում է,
-Դե որ տակից ծակվել է, թող տակից պակասեր, ինչու է վերևից պակասել:

4a4
04.01.2010, 00:04
հարտուկը զանգումա սրբիչին ասումա պարկի գալիս եմ.

Ռեդ
04.01.2010, 13:48
Գեներալը մտնում է չաստ չաստի վիճակը ստուգելու նպատակով: Հանդիպած առաջին իսկ զինվորին հարցնում է.
-Շարքային, չաստում ամեն ինչ նորմա՞լ է:
-Նորմա՛լ է, պարո՛ն գեներալ:
-Շատ լավ ... իսկ քո ձեռքի բահը խի՞ է ջարդած:
-Դե, պարոն գեներալ, սատկած ձիու համար էնքան էլ հեշտ չէ մի բահով գերեզման փորել:
-Ո՞նց :o Բա ձին խի է սատկել:
-Պարոն գեներալ, որ ձիով էլ որ էդքան ջուր կրեյին էդ ձին էլ կսատկեր:
-:o Բա խի՞ էիք էդքան շատ ջուր կրում որ:
-Դե, պարոն գեներալ, մի դույլ ջրով հո առուժեյկում բռնկված եքա հրդեհը չես հանգցնի:
-Ոնց :o:o:o Բա առուժեյկան խի՞ էր հրդեհվել որ :o
-Դե ... պահակը անզգուշորեն բիչոկը գցեց խոտերի մեջ ... ու տենց հրդեհ բռնկվեց:
-Հլա մի րոպե տղա ջան :think Մեր պահակը չի ծխում բայց :o
-Պարոն գեներալ, ում չաստ էլ որ թուրքերը մտնեն կոտորեն, նրա պահակն էլ դարդից կծխի ...:(

masivec
04.01.2010, 19:43
Գեներալը մտնում է չաստ չաստի վիճակը ստուգելու նպատակով: Հանդիպած առաջին իսկ զինվորին հարցնում է.
-Շարքային, չաստում ամեն ինչ նորմա՞լ է:
-Նորմա՛լ է, պարո՛ն գեներալ:
-Շատ լավ ... իսկ քո ձեռքի բահը խի՞ է ջարդած:
-Դե, պարոն գեներալ, սատկած ձիու համար էնքան էլ հեշտ չէ մի բահով գերեզման փորել:
-Ո՞նց :o Բա ձին խի է սատկել:
-Պարոն գեներալ, որ ձիով էլ որ էդքան ջուր կրեյին էդ ձին էլ կսատկեր:
-:o Բա խի՞ էիք էդքան շատ ջուր կրում որ:
-Դե, պարոն գեներալ, մի դույլ ջրով հո առուժեյկում բռնկված եքա հրդեհը չես հանգցնի:
-Ոնց :o:o:o Բա առուժեյկան խի՞ էր հրդեհվել որ :o
-Դե ... պահակը անզգուշորեն բիչոկը գցեց խոտերի մեջ ... ու տենց հրդեհ բռնկվեց:
-Հլա մի րոպե տղա ջան :think Մեր պահակը չի ծխում բայց :o
-Պարոն գեներալ, ում չաստ էլ որ թուրքերը մտնեն կոտորեն, նրա պահակն էլ դարդից կծխի ...:(

Սրա մի քիչ ուրիշն էլ կա որ ասումա չաստի դրոշն էլ որ գողնային պահակն էլ կծխեր:lol

Armen.181
04.01.2010, 21:30
Հային Ռոււսին Վրացուն դևը բռնում է
- Ով իմ շներից մեկին խոսալ սովորացնի նրան չեմ ուտի :Մի որոշ ժամանակ անց դևը գալիս ա արդյունքը տեսնելու , տեսնում է ռսի ու վրացու մոտ շունը գիրացել է, հարցնում է
- Ես ին՞չ եք արել, ասում են որ
- Շան ցանկություներն ենք կատարել դե ինքնել ուտել էր ուզում ,բայց միևնույն է շուները խոսալ չեն սովորել ,դևը հային մատիկանալիս տեսնում է որ շունը այնքան է նիհարել որ ոսկոռնորը արդեն երևում են,հարցնում է
- Շանս հաց տվե՞լ ես,
-Հա դև ջան ոնց չեմ տվել ,ու տեղ Շունը ասաց
- ԽԱՓՈՒՄ ա տեր ԽԱՓՈՒՄ ա սոված սատկում եմ

Armen.181
05.01.2010, 00:18
Աբարանցի հեր ու տղա անապատում քայլելիս տղեն ասում է
-Պապ Պապ բա մի հատ Էշ չլիներ նստեյի գնայնք,հայրը ասեց
-Ինձ նամիկատ անողին

Armen.181
05.01.2010, 00:59
Սատանեն ամերիկացուն հնդկացուն ու հային բռնում է և ասում
-Դուք մեղքեր եք գործել, բայց նաև բարի գործեր եք արել դրա համար ձեզ կտամ հնարավորություն դժողքից խուսափելու համար,դուք կպաշպանվեք ես կհարվածեմ եթե մահացաք ուրեմն դժողք եք ընգնելու:Ամերիկացին պաշպանվելու համար վերցնում է բանակի նորագույն պաշպանական համակարգը բայց Սատանայի հարվաից մահանում է,հերթը հասնում ա հնդկացուն,Սատանեն հարցնում է
- Հը ապեր դու ինչով ես պաշպանվելու ,հնդկացին պատասխանում է
-Ինձ ոչինչ պետք չէ ես իմ յոգայով կպաշպանվեմ,սատանայի բազմաթիվ հարվածներց հետո սատանան ընդունում է իր պարտությունը և ասում է
-Հալալ ա դու կարող ես գնալ,հնդկացին պատասղանում
-կարող եմ մնալ տեսնել թե ոնց է հայը պաշպանվելու…Սատանեն հարցնում է Հային
-Կարողա դու ել յոգա գիտես,
-Չէ
-Բա ոն՞ց ես պաշպանվելու հարցնում է սատանան
-Ճիստ է ես յոգա չգիտեմ բայց Հնդկաց ընգերս ա

*e}|{uka*
05.01.2010, 16:44
Ամանորյա գիշեր... երկնագույնների ակումբում տոնածառի տակ գինովցած քնած ձմեռ պապ: Այդպիսի նվեր ակումբի հիմանական այցելուները դեռ վաղուց չէին ստացել:

Ամերիկացին և ռուսը վիճում են.
-Մեր ձմեռ պապը լավն է ձեր Սանտա Կլաուսից,- ասում է ռուսը:
-Էտ ի՞նչն է լավը:
-Մեր ձմեռ պապը նվերի փոխարեն միայն մի ոտանավոր է ուզում: Շատ բարի է:
-Իսկ մեր Սանտան նվեր տալիս ոչ մի բան չի խնդրում փոխարենը: Թողնում է ամեն ինչ կարմիր գուլպայի մեջ ու գնում է: Մերը ավելի բարի է:
-Մեր ձմեռ պապը գալիս է տոնի ամենաթեժ պահին: Նրան և՛ խմիչք են լցնում, և՛ հյուրասիրում են: Նա շատ խելացի է:
-Իսկ մեր Սանտան գալիս է այն ժամանակ, երբ բոլորը քնած են: Գալիս է տուն և անում է ամեն ինչ ինչ ուզում է: Մերը ավելի խելացի է:
-Մեր ձմեռ պապը միշտ ձյունանուշի հետ է : Նա ամենաերջանիկ ձմեռ պապն է: :pardon
-Իսկ մեր Սանտան ունի եղջերուներ... :}

MSGM
05.01.2010, 17:02
Միխայել Շումախերը ընկնում ա անտառ, մոլորվում ա: Իրիկուն ա, արդեն մթնում ա, էսի որոշում ա խարույկ անի տաքանա: Մեկ էլ տենում ա` դիմացի սարից մի հատ արջ ա գալի վրեն: Մտածում ա ինչ անի, ասում ա գազան ա էլի, կրակի կողքը ֆռֆռամ` կվախենա կփախնի: Սկսում ա կրակի շուրջը ֆռֆռալ, էն էլ արջը գալիս ա ընկնում ա հետևից, սկսում են կռուգով կրակի շուրջը վազել: Արջը արդեն մոտիկանում ա, գոռում ա.
- Ես քեզ հեսա կբռնե~մ...
Շումախերը.
- Չես կարա...:P
- Էտ ինչի որ?
- Որովհետև ես քեզնից էրկու կռուգ առաջ եմ...:D

4a4
06.01.2010, 16:03
Դայակը մանկապարտեզից դուրսա գալիս.
-Երեխաներ ինչ պիտի ասեք.
Երեխաները միաձայն
-Փառք Աստցուն.

4a4
07.01.2010, 03:07
Աբարանցուն ասում են էշտ կորելա ասումա ինչ լավա վրեն չեմ եղել

4a4
07.01.2010, 03:12
Ապարանցին գնում ա բանակ: Առաջին անգամ շարք են կանգնում, հրամանատարը սկսում ա.
-Աջ դարձ, ձախ դարձ, աջ դարձ, ձախ դարձ, աջ դարձ, ձախ դարձ.....
Մի քանի անգամից հետո ապարանցին հոգնում ա, գնում պատի մոտ կանգնում:
Հրամանատարը.
-Տղա՛, վերադարձի՛ր շարք:
Ապարանցին.
-Ապեր ջան, դու մի հատ կողմնորոշվի աջ, թե ձախ հետո ինձ կկանչես

*e}|{uka*
07.01.2010, 16:02
Կոմմունալ բնակարանում ապրում էր մի չինացի: Հարևանները չինացու չէին սիրում ու ինչ վատություն ասես անում էին՝ աղբ էին թափում բնակարանի առջև , վերարկուի կոճակներն էին պոկում, սատկած կռիս էին դնում ափսերների մեջ: Մի գեղեցիկ օր էլ հարևանները հոգնեցին չինացուն ձեռք առնելուց և վերջինիս խոստովանեցին բոլոր- բոլոր արածաները և խոստացան այլևս չանել:
-Սյատ լավ,- ասաց չինացին: -Յես էլ խոստանում եմ էլ ցիշիկ ցեմ անի ձեր ցայի մեջ: :D

Սուր աչքը, Չինգաչունգը ու Երկաթյա բռունցքը որոշեցին իրենց նետահարման հնարքները ցույց տալ: Սուր աչքը մատը ուղղեց հեռու- հեռու երկնքում մի արծվի ուղղությամբ ու մի նետով գետին փռեց: Երկաթյա բռունցքը ցույց տվեց ավելի վերև թռչող մի ճնճղուկի ու առանց դժվարության կրակեց ծիտիկին:
Չինգաչունգը ցույց տվեց հեռու- հեռվում գտնվող ծառի վրա նստած մի մոծակի ու կրակեց: Մոծակը թռավ գնաց : Հնդկացիները սկսին ծիծաղել:
Չինգաչունգը հանգիստ պատասխանեց.
- Իսկ մոծակը հիմա էլ տղամարդ չի՜՜՜:

Մանոն
07.01.2010, 16:20
Ապարանցին զույգ ա ունենում՝ տղա ու աղջիկ:
Տղու անունը դնում ա Волод, աղջկա անունը՝ Володя ::)

Հայկօ
07.01.2010, 17:48
- Կնոջս ծնունդին ադամանդե վզնոց նվիրեցի:
- Ավելի լավ չէ՞ր ինչ-որ մի ավելի պրակտիկ բան նվիրեիր, օրինակ՝ ավտոմեքենա:
- Դու կեղծ ավտոմեքենա որտե՞ղ ես տեսել :)):

Հայկօ
07.01.2010, 19:17
Ուրեմն՝ ըմբշամարտի աշխարհի չեմպիոնատն ա, ֆինալ ընկել են ամերիկացին ու ճապոնացին: Հենց ֆինալը սկսվելուց առաջ ամերիկացու մարզիչը մտնում ա հանդերձարան ու ասում ա.
- Ջոն, ճիշտն ասած՝ չէի ուզում ասել, բայց էդ ճապոնացու հետ գործ չունես: Էտի մի հատ նե՜նց զախվատ ունի, որ եթե բռնեց՝ վերջ, թքիր, էլ ոչ մի շանս չկա:
- Դե լավ հա՜, մի բան կանեմ...
Մի խոսքով՝ սկսում են ըմբշամարտել, ու մի երկու րոպե անց ճապոնացին անում ա իր ֆիրմային զախվատը: Դե, մարզիչը մտածում ա՝ «ՎԵՐՋ», ու դուրս ա գալիս գնում ա բար՝ հառփելու: Նստած դարդոտ խմում ա, մեկ էլ տեսնում ա՝ հեռուստացույցով Ջոնին են ցույց տալիս, շնորհավորում են հաղթելու կապակցությամբ, աշխարհի չեմպիոն... Մարզիչը վազելով հետ ա գալիս դահլիճ. հա էլի, հաղթել ա: Հենց որ մենակ են մնում, մարզիչը հարցնում ա.
- Ջո՜ն, էդ ո՞նց կարողացար ախր:
- Ըը, ոնց ասեմ... Դե ես էլ արդեն հույս չունեի... Որ զախվատը արեց՝ ասի վերջ, էլ շանս չունեմ... Պինդ բռնել էր ինձ, մի քիչ էլ թպրտացի, մեկ էլ տեսնեմ՝ աչքիս առաջ ձվեր են կախված... Ես էլ ինչքան ուժ ունեի՝ կծեցի:
- Վայ քու արա, Ջոն, ախր էդ արդար չի, սպորտային չի, համ էլ՝ հազիվ թե օգներ:
Ջոնը (լուրջ տեսքով ձեռքը դնելով մարզիչի ուսին).
- Մարզիչ ջան, դու նույնիսկ չես էլ պատկերացնում, թե ինչերի ա ընդունակ մարդը, երբ կծում ա ԻՐ ՍԵՓԱԿԱՆ ձվերը...

:D:D:D

4a4
08.01.2010, 02:23
Ապարանցին քրտնշունչ գալիս է կայարան, հարցնում է.
-Մոսկվաի պոեզը գնացե՞լ է։ Ասում են
-Հա 5 րոպե առաջ գնաց։ Ասում է
-Դե լավ է, շատ չեմ ուշացել։

4a4
08.01.2010, 02:24
Ապարանցուն հարցնում են,
-Որ Սերժի տեղը լինես ի՞նչ կանես։ Ասում է.
-Ինձ կնշանակեմ ГАИ պետ։

Armen.181
08.01.2010, 02:30
Գևոին ասում են տանգի տակը արաղ կա գրիժա ա ստանում

A.r.p.i.
08.01.2010, 13:12
Լսել եք ապարացիները ոնց են հրացան լիցքավորում: Ասեմ, հավաքում են *123*հրացանի համարը# :D ու լիցքավորում::D

*e}|{uka*
08.01.2010, 16:07
Անգլիական տափակ հումոր

Անգլիա: Երկու օրիորդապնդիչ զբոսնում են, տեսնելով գետնին պառկած հոտած մի ձիու, մեկը մյուսին ասում է .
-Առաջարկում եմ հումոր անել իմ ծառայողներից մեկի նկատմամբ, վերցնում ենք ձիուն, քարշ ենք տալիս իմ դղյակ, ներմուծում ենք լոգարանի մեջ, ես կանչում եմ իմ ծառայողին ու խնդրում լցնել լոգարանը, նա կգա, կտեսնի, կզարմանա ու ապշահար վազելով կգա կասի.«Բայց այնտեղ հոտած ձի է , սէր!!!», իսկ ես իրեն կասեմ. « Ես գիտեմ Ջոն, գիտեմ»(ծիպը անգլիական հումոր): Այդպես էլ արեցին: Նստած են, թեյ են խմում, դղյակի տերը կանչում է ծառայողին ու խնդրում լցնել լոգարանը: Որոշ ժամանակ անց ծառայողը գալիս է և զեկուցում.
-Լոգարանը պատրաստ է, սէր:
Սէրը ապշահար նայում է Ջոնին:
-Բայց այնտեղ հոտած ձի է, Ջոն!!!
-Ես գիտեմ սէր, գիտեմ:
:D :D

Ռեդ
08.01.2010, 20:25
Կուբայում մի հայ մտնում է քաղաքի բարերից մեկը: Այնտեղ նա նկատում է մի քանի իրար նման հոգու՝ բոլորն էլ թրաշով, ակնոցներով, որոնք չէին վճարում իրենց կերած-խմածի համար: Նրանք պարզապես վերջում շրջվում-գնում էին, իսկ երբ բարմենը հարցնում էր.
-Իսկ հաշի՞վը:
Նրանք պատասխանում էին.
-Կաստրոյի գործակալություն:
Հայը որոշում է վարվել նույն կերպ: Նա նստում ուտում-խմում է, իսկ երբ վերջացնում է, շրջվում է, որ գնա, մեկել բարմենը ասում է.
-Իսկ հաշի՞վը:
Հայը.
-Կաստրոյի գործակալություն:
Բարմենը.
-Իսկ ու՞ր է ձեր բեղ-մորուսը:
Այստեղ հայը իջացնում է շալվարը ու ասում.
-Կաստրոյի գաղտնի գործակալություն:
:D:D:D

Աբելյան
08.01.2010, 22:57
Բրյուս Լիին ուղարկում են Ամերիկայի գաղութներից մեկը: Մտցնում են բանտախուց, դրսից իրա ձեներն են լսում.
-Իիիի՜-յա՛, յա՛, յա՛, յաաաա՜…-Ու լռություն:
Դուռը բացում են, տենում են սաղին սպանել ա: Ուղարկում են ռուսական գաղութներից մեկը: Մտցնում են խցի մեջ, դրսից ձեներն են լսում.
-Իյա՛, յա՛, յա՛, յաաաա՜…-Ու ձեն չկա:
Դուռը բացում են, տենում են սաղին սպանել ա: Ուղարկում են չինական գաղութ: Մտցնում են խցիկ, դրսից էլի ձեներն են լսում.
-Ի՛իիիյաաա՜, հայա՛, յա՛, յա՛, յա՛…-Ու էլի ձեն չկա:
Էլի են բացում, տենում են սաղին գյուլլել ա: Ուղարկում են հայկական գաղութ: Դուռը փակում են, դրսից էլի ձեներն են լսում.
-Իյու՛, յա՛, յաաաա՜, ի՜-յաաա՛…-Ու էլի լռություն:
Բացում են դուռը, տենում են մեռած ընկած ա, տղեքից մեկն էլ դանակն ա մաքրում.
-Էս հիստերի՞կն ով էր…

_Հրաչ_
09.01.2010, 17:21
_Բժիշկ, թեյ խմելուց աչքս ցավում է. ինչի՞ց կլինի:
_Թեյ խմելուց գդալը հանիր բաժակի մեջից, էլ աչքդ չի ցավա: :)

Armen.181
10.01.2010, 02:46
Աբարանցին էշից ընգնում է ,ասում է
-Վաղ թէ ուշ պետք է իջնեյի

My World My Space
10.01.2010, 12:54
Եթե ամանորը շամպայնի բաժակը ձփեռքիդ դիմավորելիս քեզ թվում ա, որ էս տարի ամեն ինչ լավ ա լինելու, ապա մի շտապիր ուրախանալ, էդ կարող ա ՍՊԱՄ լինի......................:D

My World My Space
10.01.2010, 12:58
Չինացիները որոշում են Պենտագոնի սայթի պառոլը գտնեն, ամեն չինացի մի պառոլ ա փորձում, ընդ որում յուրաքանչյուր երրորդի փորձած պառոլը լինում ա Մաո Ցզե Դուն (իրանց առաջնորդի անունը), 600 միլիոներորդ փորձից հետո սեռվերը համոզվում ա, որ պառոլը իրոք Մաո Ցզե Դուն-ն էր......................

Հ.Գ. Ակումբի ամենալավ հումորը` " Դար կապտաթույր"

My World My Space
10.01.2010, 18:34
ներեցեք հումորիս ռուսերեն լինելու համար, բայց հայերեն չի թարգմանվում......

Народное Байконурское проклятье: "Пусть Мир войдет в дом твой......."

My World My Space
11.01.2010, 15:54
Վառելիքի տնտեսում հայկական տարբերակով....

Արմավիա ավիաընկերության օդանավ: Ուղևորները տեղավորվաել են,բարձրախոսով խոսում է ինքնաթիռի կապիտանը:
- Բարև Ձեզ հարգելի ուղևորներ,դուք գտվում եք Արմավիա ավիաընկերության Երևան-Մոսկվա չվերթի Ա 320 օդանավում, խնդրում եմ կապեք ամրագոտիները, /պաուզա / այժմ ուշադիր, բոլորը բացում են իրենց նստատեղի տակ գտնվող լյուկերը, իջեցնում են ոտքերը, իսկ հիմա վազեցինք, վազեցինք, վազեցի՜նք.........

My World My Space
11.01.2010, 15:59
Լոռեցիներով հավաքված մեկի տանը խմում են, էս տանտերը հարբած դուրս ա գալիս չիշիկ անելու, տեսնում ա անձրև ա գալիս, կանգնում ա ժոլուբի տակ, ու սկսում ա անել.... անում վերջացնում ա, բայց քանի որ շոլուբից անընդհատ ջրի ձեն ա գալիս, մտածում ա, թե ինքն ա անում..... տենց կանգնում ա մի կես ժամ, հետո վախեցած գոռում ա.
- Ա կնի՜կ, ա հասի՜, ա քամվա է՜..........

My World My Space
11.01.2010, 16:18
Աշխարահռչակ բալետի պարուհին առաջին ամուսնական գիշերը կանգնում է կամոդին, գլուխ է տալիս ու ասում.
-Ամուսնական պարտք, կատարվում է առաջին անգամ....:D:D:D

My World My Space
11.01.2010, 16:28
Նույն թեմայով.

Վարդուհի ու Վարսենիկ տատիկները գնում են Փառանձեմ տատիկի տուն հյուր: Փարանձեմյ, որպեսզի սուրճը չմոռանա, մի թուղթ է գրում ու կպցնում խոհանոցում. «սուրճը չմոռանալ»: Մի անգամ հյուրասիրելուց հետո նորից կարդում է գրությունը ու նորից սուրճ դնում: ՈՒ էդպես մոտ 30 անգամ: Երբ Վարսենիկն ու Վարդուհին դուրս են գալիս, Վարդուհին ասում է.
- Բայց էս Փառանձեմն ի՜նչ ժլատ է: Հազարից մեկ հյուր էինք գնացել, մի հատ սուրճ էլ չտվեց:
Իսկ Վարսենիկը.
- Փառանձեմին ե՞րբ ես տեսել:

անեկդոտի ռեմիքսը

Վարդուշը, Մարգուշը, Սիրուշը որոշում են գնան Ազգուշենց տուն կոֆե խմելու: Գնում նստում են, Ազգուշը ամեն 10 րոպեն մեկ կոֆե ա դնում, խմում են, հետո որոշում են գնան, հելնում են պադեզդ, վարդուշն ասում ա.
-Աղչի էս Ազգուշը լրիվ քցիբացել ա, մի հատ կոֆե չտվեց խմեինք...
Մարգուշն ասում ա.
-Աղչի խի Ազգուշին որտե՟ղ տեսանք...
Սիրուշը.
-Ազգուշն ո՟վ ա.....
Էդ պահին Ազգուշը պատուհանից նայու ա ու գոռում.
Տենց ա էլի, մեր շենքի կողքով անցնում եք մի հատ վերև էլ չեք գալիս կոֆե խմենք....

My World My Space
11.01.2010, 20:37
կիրովականցին զանգում ա Լենինական իր ընկերոջր.
- Այտա, զոքանչս մեռել ա, պերիլ տեմ, ըտեղ թաղիմ.
_ Ծո ապ ջան, ընչի՟ ձեր քովը չես թաղե օրա
- Ստի խոնավ ա, վախըմ եմ ծիլ տա..... :D:D:D

Dayana
11.01.2010, 21:18
Ապարանցին կանչում է իր երեք տղաներին ու հարսներին ու ասում.
-Ժամանակները բարդացել են, բոլորս միասին յոլա գնալ չենք կարող, պիտի բաժանվենք, առանձին-առանձին ապրենք:
Փոքր տղան կնոջը մի կողմ է կանչում ու ասւմ.
-Ախչի, նենց արա իրար հետ ընկնենք:

Էդուարդ_man
11.01.2010, 21:40
Հիվանդը գանգատվում է բժիշկին.
-Բժիշկ որովայնիս շրջանում սուր ցավեր եմ ունենում
- Խմում էք՞
- Խմում եմ , բայց չի օգնում...

My World My Space
11.01.2010, 21:57
- մամ, պապայի ականջները խի՟ են սենց կապույտ
- Ձևեր մի թափի, չես ուզում,մի կեր......

My World My Space
11.01.2010, 22:19
ասում են երազում քաք / կներեք/ տեսնելը հարստություն ա, դե հիմա պատկերացրեք Բիլ Գեյթսի երազները.......

4a4
12.01.2010, 02:08
Գժանոցի պատին մեքենայի նկար կա, բոլոր գժերը փորձում են այդ մեքենայի դուռը բացել, իսկ մի գիժ էլ հեռու նստած ծիծաղում է: Բժիշկները հարցնում են.
-Ինչու՞ ես ծիծաղում:
-Սրանք ուզում են դուռը բացեն, բայց խաբար չեն ,որ բանալիներն ինձ մոտ են։

4a4
12.01.2010, 02:13
Մարդակերը մտնում է Ապարան, սոված դուրս է գալիս։

_Հրաչ_
12.01.2010, 22:24
Մարդակերը մտնում է Ապարան, սոված դուրս է գալիս։

Աբարանցու դուռը թակում են, ներսից ձայն ա տալիս.
_Ո՞վ ա:
_Մարդակերը:
_Տո մի ռադդ քաշի հաա՜: Հենց սովում եք, նոր եք մարդատեղ դնում :angry

Դեկադա
13.01.2010, 12:17
Ապարանցիներից սահուն անցնենք սկեսուրներին ;)

Հարևանը հարցնում է հարևանին.
-Հը՞ն, Մարգո ջան, ո՞նց ա աղջիկդ, փեսադ լավն ա՞:
-Հ՜ա, Վարդուշ ջան, ապրես, շատ լավ են, փեսաս այնքան լավ տղա է՝ աղջկաս այնքան շատ ա սիրում, որ անգամ ամեն առավոտ սուրճը անկողնում ա մատուցում:
-Դե լավա, իսկ տղադ ո՞նց ա, հարսիդ հավանում ե՞ս:
-Հը՜մ, ո՞նց պիտի լինեն... տղուս մոզի ա սարքել՝ ամեն առավոտ սուրճը անկողնում ա տալիս :D:P

_Հրաչ_
13.01.2010, 20:05
Դե, եթե սկեսուր, ուրեմն սկեսուր :)

Հարսին հարցնում են.
_Սկեսուրդ լավն ա՞:
_Դե եթե մի մարդու կեսը սուր ա, դրա լավը էլ ո՞րն ա: :angry

My World My Space
13.01.2010, 23:23
Սև..... շատ սև հումոր.........

երկու կին բժշկի ընսունարանում.
- Ախչի հարսս էլի հղի ա,
- իմ էլ կատուն ա հղի.
-Էէէէ՜, քո գործը հեշտ ա, դու կարաս կատվի ձագերին գետում խեղդես.......:D

Շինարար
15.01.2010, 01:44
Լոռեցի Մացակ Պապյան (http://freenet.am/~grighak/Armenia_files/Presidents%20of%20NA/Matsak%20Papyan.htm) ա եղել սովետի վախտով, պաշտոնը նոր ինետով ճշտեցի, դե գյուղացի մարդ ու կին, չտեսան պատից կախ, տեսան ճակատից կախ, էս մինիստրները, կուսակցական առաջնորդները, որ սրանց տուն են զանգում, Մացակ Պապյանի կինը տնավարի, դու-ով ա հետները խոսում, Մացակ Պապյանը կնոջը նկատողություն ա անում, թե սա մեր գյուղը չի, սրանք ըռխավոր մարդիկ են, հետներուն հոգնակիով խոսա, մեկ էլ զանգ ա գալիս, կինը վերցնում ա, բա՝ ա՜յլո, Մա՜ցակ Պա՜պյանի կնա՜նիքը լսը՜մ են:D

Ռեդ
15.01.2010, 02:13
-Ինչի՞ց է պատրաստվել առաջին կինը:
-Առաջին աղջկանից:

-Վաթսոն, ես նայում եմ ձեզ վրա ու մտածում եմ . . . դուք, ինչ է, գե՞յ եք: :think
-Բայց . . . որտեղից իմացաք, Հոլմս: :oy
-Իմացա՞: Ուղղակի հարցրեցի:


-Ես ուզում եմ հանգիստ մեռնել քնի մեջ, ինչպես պապս, այլ ոչ թե բղավել սարսափից, ինչպես այն ուղևորները, ում նա փոխադրում էր: :D:D:D

_Հրաչ_
15.01.2010, 18:17
Մի քիչ դաժան անեկդոտ.
Աբարանցին իմանում ա, որ իր հայրը рак ա, գարեջուր են առնում, գնում տղեքով ուտելու:

Marine-24
15.01.2010, 18:36
Մի հարբեցողի, առավոտը տանից դուրս գալիս կինը հարցնում է.<< էսօր տուն կգա՞ս>>: Մարդն ասում է.<< եթե բերեն... >>

_DEATH_
16.01.2010, 21:44
Մեկի երազանքներից.
- Ուզում եմ քնած ժամանակ մեռնել, ինչպես իմ պապը, առանց գոռալ-ճչալու, ինչպես իր պասաժիռները: ( պապը ավտոբուս քշելուց ա մեռել, ռուլի վրա քնած :D )

Հայկօ
17.01.2010, 19:51
-Ես ուզում եմ հանգիստ մեռնել քնի մեջ, ինչպես պապս, այլ ոչ թե բղավել սարսափից, ինչպես այն ուղևորները, ում նա փոխադրում էր: :D:D:D


Մեկի երազանքներից.
- Ուզում եմ քնած ժամանակ մեռնել, ինչպես իմ պապը, առանց գոռալ-ճչալու, ինչպես իր պասաժիռները: ( պապը ավտոբուս քշելուց ա մեռել, ռուլի վրա քնած :D )

Ընդամենը երեք գրառում վերև արդեն գրվել էր:

My World My Space
17.01.2010, 20:17
ուսանողական

դասախոսը քննությունից կտրված ուսանողին ասում ա.
- Տղա ջան, ուզում եմ քեզ ասեմ, որ քո ուղեղը լրիվ անապատ ա.....
- էդ դեպքում, պարոն դասախոս, ես էլ կցանկանայի ավելացնել,որ ամեն անապատում կա օազիս, ու ամեն ուղտ չի որ կարա դա գտնի....

My World My Space
17.01.2010, 20:19
նուրբ, շատ նուրբ հումոր................


Կենտավրոսը գալիս ա ապարան, ապարանցիք բռնում ծեծում են, ձին էլ ձեռից վերցնում ճամփու են դնում....

My World My Space
17.01.2010, 20:22
լոռեցին ընկերոջն ասում ա.
- Այտա, քիրս երեխայա բերել, համա գիտեմ ոչ տղայա թե աղջիկ,որ իմանամ հիմա ես քեռի եմ թե մոքիր.............:D:D:D

Շինարար
17.01.2010, 20:58
Էս մեր լոռվա գյուղերում դե ընդունված ա կարտոշկեն կլեպով եփելը: Էս բոզգեղցին գնում ա խոպան, կարտոֆիլով սուպ են ճաշարանում տալիս, նայում կարտոշկին, բա՝ այտա, էս տկլրորվել ես որ ճնանչեմ ո՞չ…:D

Մի օր էլ ընկերոջ հետ ստրիպտիզ ա գնում, էդ պարուհին որ մի ահագին վախտ պարում ա, սա ընկերոջը թե՝ ապո, մի վեր գնանք է, ես ոնց գլխի եմ, սա էս տրուբեն ծռողը չի…:D

_DEATH_
17.01.2010, 21:28
Ընդամենը երեք գրառում վերև արդեն գրվել էր:
Ներող եղեք, էս էջը ժամանակ չէր եղել կարդալու համար: Մի հատ ուրիշ գրեմ, եթե էլի չի եղել....

Երբ է սկսվելու համաշխարհային սովը?
-Երբ որ չինացիները սկսեն պատառաքաղով ուտել:

4a4
18.01.2010, 00:15
Ապարանցին ինքնասպան ա լինում , դիմում փախուստի

*e}|{uka*
18.01.2010, 17:00
Աստված մեռել է: (c) Նիցշե
Նիցշեն մեռել է: (c) Աստված
Զզվցրիք: (c) Մահ


Վերջին ձայնագրությունը ընկած ինքնաթիռի սև արկղից.
-Պապ, պապ, տուր քշեմ էլի:

*e}|{uka*
18.01.2010, 21:07
-Ո՞վ է այնտեղ թփի տակ,- հետաքրքրվեց Ալիսան:
-Հրաշքները,- պատասխանեց չ. կատուն:
-Իսկ ի՞նչ են անում այնտեղ,- հարցրեց Ալիսան՝ քիչ մը կարմրած:
-Ինչպես ընդունված է հրաշքներին ... կատարվում են: :love

Ձկն. տեսուչը բռնում է ձկնորսին.
-Ահաաաա, բռնեցի քեզ, այստեղ չի կարելի ձուկ բռնել:
-Բայց ես չեմ բռնում:
-Ի՞նչ ես խոսում: Բա սա ի՞նչ է:
-Դե հասկանում ես, սա իմ ձուկն է, զբոսանքի եմ հանել: Բաց եմ թողնում հետո սուլում եմ նա վերադառնում է և մենք միասին տուն ենք վերադառնում:
- Հլը ցույց տուր:
Ձկնորսը ձկանը բաց է թողնում: Երկուսը կանգնած են, նայում են: Տեսուչը ասում է.
-Դե կանչի թող գա:
- Ու՞մ :
- Ձկանը:
-Ի՞նչ ձուկ: :o

Անտառում ապրում էին նապաստակը և սկյուռիկը :friends: Ընկերություն էին անում, սիրում էին իրար:
Մի անգամ նապաստակը առաջարկում է.
-Արի այսօրվանից միասին ապրենք, ամուսնանաք:
(Սկյուռիկ) Բայց ինչպե՞ս ես դա պատկերացնում, դու նապաստակ, ես սկյուռ:
(Նապաստակը)Բայց մեր սերը վեր է ամեն ինչից:
Այդ օրվանից սկսեցին ապրել միասին: Եվ սեր կար, և հասկանում էին իրար: Բայց երեխաներ չունեին: Տխրեցին նապաստակը և սկյուռը:
(Նապաստակ)Մենք երեխաներ չունենք, երևի այն պաճառով որ ես նապաստակ եմ, իսկ դու սկյուռ: Բայց ինչու՞: Արի գնանք բուի մոտ, նա իմաստուն է, ամեն ինչ գիտի:
(Նապաստակ )Ով դու իմաստուն բու, ասա ինչու՞ մենք երեխաներ չունենք: Որովհետև ես նապաստակ եմ, իսկ նա սկյու՞ռ:
(Իմաստուն բու)Այ ապուշ լակոտեր, որովհետև դու էլ ես տղա, սկյուռտ էլ:

:D :D

My World My Space
18.01.2010, 21:46
Մի սիրունիկ համեստ ու կիրթ աղջիկ ու մի "ապերո" սկսում են հանդիպել: Առաջին հանդիպումը կարապի լճի մոտ: Աղջիկը զմայլված նայում է կարապներին ու.
- Օ՜յ,լինեինք կարա՛պ, թռչեինք երկինք,իջնեինք ջրին.....
Տղան.
- Ախչի չեմ ջոգըմ, խի՞ տենց դիշովի կայֆի համար *ռներս թռչենք............

My World My Space
18.01.2010, 22:53
Ջիպը գնում ա տռասով, հանկարծ հետևից մի հատ զապո խփում ա. Ջիպի բոռտ-կոմպյուտերը հարցնում ա. "Найдено новое устройство, установить драйвер?????..."

4a4
19.01.2010, 12:13
Ապարանցին ընկնում ա ընկերոջ ջրերը, խեղդվում ա
Ապարանցին հայելու հետ չինգաչունգ ա խաղում, կրվում ա
Ապարանցու հեռախոսի քարտը վառվում ա, զանգում ա պաժառնի
Ապարանցու աջ ոտքը ուռում ա, սկսում ա ձախի վրա կայֆեր բռնել
Ապարանցին աղջիկ ա կպցնում, մոռանում ա հանգցնի
Ապարանցին ոսկե ձկնիկ ա բռնում, տանում ա ոսկերիչի մոտ խաչ ա տափել տալիս
Ապարանցուն ասում են "ձի" բառով նախադասություն ասա, ասում ա " նու պագաձի"
Ապարանցին ստրիպտիզ կլուբ ա բացում, ընկերն ասում ա, բա ոնց ա աշխատում, ասում ա, դե ապե, տնեցիքով յոլա ենք տանում

Katka
19.01.2010, 12:20
Մի մարդ գալիս է կազմակերպություն, որ ընդունվի աշխատանքի.
- Լսել եմ՝ նոր հաշվապահ եք փնտրում:
- Ոչ միայն նոր… Հնին որ բռնենք, վերջը վատ է լինելու…
Հաշվապահը հաստատ հայ է եղել:D

Արիացի
20.01.2010, 01:13
Ապարանցիք ընտանիքով հյուր են գնում: Երեխային խնձոր են տալիս, մայրը ասում ա.
- Բալես, բա ի՞նչ պիտի ասես:
Երեխան մտածում մտածում ա ու ասում.
- Բարև, խնձոր:roll
:D:D:D

Դեկադա
20.01.2010, 10:54
Ցուցափեղկում դրված է 2 հավ՝ մեկը տեղական, մյուսը՝ արտասահմանյան:Խոսում են իրար հետ:
Արտասահմանյանը.
-Տե՜ս՝ ես ինչպիսին եմ՝ գունավոր պիտակներով, գեղեցիկ փաթոթավորված, սպիտակ, թմբլիկ, ախորժալի....իսկ դու կապտած, բմբուլներով, նայելու բան չես...
-Փոխարենը ես իմ մահով եմ մահացել...

Տղամարդը վաճառողուհուն.
-Ինձ 58:o չափսի կրծկալ տվեք, խնդրում եմ:
-Ի՞նչ, այդպիսի չափս չկա:
-Ո՞նց չկա, ես եմ չափել իմ կեպիով:

Տղմարդը հարցնում է վաճառողուհուն:
-Ներքնշոր ունե՞ք:
-Ո՛չ:
-Իսկ վաճառքո՞ւմ:

Կինը խոսում է հեռախոսով ու ցած դնում լսափողը:Ամուսինը՝ թերթ կարդալով.
-Ո՞վ էր:
-Մաման: Ինձ թվում է՝ նա կիսով չափ գժվել է:
-Հա, նշանակում է վիճակն արդեն ավելի լավ է:

-Իմ զոքանչն իդեալական է, տեղով հրաշք: Միայն մի թերություն ունի:
-Եվ ո՞րն է:
- Շնչում է::D

esaia
21.01.2010, 12:57
Մարդ ու կին են լինում, սրանք երեխա չեն ունենում, ես մարդը համ շատ գեշ ա լինում համ էլ ամբողջ օրը կնոջ վրա խոսում ա, ասում ա.-այ չբեր անբաշարք ես որտեղից եկա քեզ ռաստվա, ինչ փորձանք ես դու իմ գլխին? Վերջը ես կինը շատ ա ջղայնանում, որոշում ա գնա բժշկի; Բժիշկը ստուգում ա ասում ա քո մոտ ամեն ինչ նորմալ ա, մարդդ ա բռակ; Ես կինը մտածում ա <<Բա հիմա ես ինչ անեմ, են աննորմալ մարդուս ասեմ կտա կսպանի>>? ասում ա.- բժիշկ բա դու չես կարա օգնես? Բժիշկն էլ խղճոով մարդ ա լինում, ասում ա.-տիկին ջան ես մի հատ փորձարարական կապիկ ունեմ քո մարդը էտ կապիկից չի տարբերվում արի դու մտի էդ կապիկի մոտ գնա երեխա բեր; տենց էլ անում են; Ես կնիկը գնում ա 9 ամսից սրան տանում են հիվանդանոց որ ծննդաբերի; Հիմա սրա մարդը հիվանդանոցի հայաթում ֆռֆռում ա թե կինը երբ ա ազատվելու, մեկ էլ կնոջ պալատից մանկաբարձը դուրս ա գալիս քրտինքի մեջ կորած, կանգնում ա լուսամուտի մոտ; Ես մարդը ձեն ա տալիս.
-բժշկուհի ջան կինս ազատվեց?
-հա...
-տղայա թե աղջիկ?
-Այ բալամ հլա սպասի մի հատ բռնենք, հետո կասենք տղայա թե աղջիկ;:think

esaia
21.01.2010, 13:00
երկու ընկեր խոսում են
-կինս մեքենայա քշում կայծակի նման
-էդքամ արագ????
-տո չէ այտա, ինչ արագ... ուղիղ ծառին;

Katka
21.01.2010, 13:15
Հաշվապահ մայրիկին երեխան հարցնում է.
- Մամա, կենսաբանության գրքում գրված ա, որ մարդու 80 %-ը ջուր է:Ճի՞շտ ա:
- Դե որ գրքում է գրած, ուրեմն ճիշտ է:
- Բա մնացած 20%-ն ի՞նչ է:
- Էն էլ ԱԱՀ-ը կլինի...
Հարկային «բարեփոխումներին» չծանոթ մամա:D

Yeghoyan
21.01.2010, 13:35
ամուսինը մահամերձ պառկած է: կինը նրա կողքին է՝ լացակումած տեսքով: ամուսինը դժվարությամբ խոսում է.
- Գայ ջան, դու էլի կողքս ես Գայ…
- հա, բա դե ո՞ւր պիտի լինեի…
- ճիշտ է, դու միշտ կողքս ես լինում դժվարությունների պահերին…
- դա իմ պարտքս է…
- Գայ հիշում ես, որ ինձ բանակ էին տանում, դու կողքս էիր…
- հա… ոնց չեմ հիշում…
- հիշո՞ւմ ես, էն տղեն քեզ վիրավորել էր… դանակով խփեցի, մեռավ… ինձ նստացրեցին… դու էլի կողքս էիր… ու քանի տարի ինձ էիր սպասում…
- հա բա ոնց չհիշեմ…
- Գայ հիշո՞ւմ ես, որ ավտոյի տակ գործ էի անում… ավտոն ընկավ վրես, վիրահատեցին, հաշմանդամ դառա… դու էլի միշտ կողքս էիր…
- հիշում եմ, - արդեն արցունքները հազիվ է զսպում կինը…
- Գայ հիշում ես, ինձ գործից հեռացրին, մոտս քաղցկեղ հայտնաբերեցին, բայց դու էլի միշտ կողքս էիր…

- հիմա էլ… մեռնում եմ… ինձ հաշված րոպեներ են մնում… բայց դու էլի կողքս ես…
կինը սկսում է արդեն հեկեկալ…
- Գայ… լսի հըլը… ես նոր եմ սկսում հասկանալ Գայ… կարո՞ղա բոլոր դժբախտություններիս պատճառը դու ես Գայ…

Yeghoyan
21.01.2010, 13:43
Ծույլիկի օրագրից.
-- Այսօր դպրոցում ամիսների անուններն էինք անցնում, այդպես էլ չիմացա, ՀուԼիս է գրվում, թե ՀուՆիս:


-- Հայրիկ, տատիկն ինչու է այգում զիգզագաձեվ վազվզում,- հարցնում է տղան:
-- Տղա ջան, քո համար տատիկ է, իմ համար զոքանչ,- պատասխանում է հայրը' հրացանի մեջ նոր փամփուշտ դնելով:


Տղան ու աղջիկը զրուցում են:
-- Ուզո՞ւմ ես ֆոկուս ցույց տամ,- հարցնում է տղան:
-- Հա, բայց ինքդ ես հետո դաստիարակելու...

VisTolog
22.01.2010, 00:32
Հարթաչափական անեկդոտներ :hi

Կատուն գնումա, գնումա ու հետա գալիս:

-Սոնա տանը կենդանի պահում եք?
-Այո, շուն, կատու և սառած սիգ:

-Այսօր դպրոցում կարմրուկի դեմ պատվաստում էին:
-Լաց չեղար?
-Չէ, ինձ չկարողացան բռնել

-Քույրս մի ամիս առաջ երեխա է ունեցել, բայց չի գրել` տղա է թե աղջիկ?
Հիմա ես չգիտեմ, ինչ եմ դարձել` հորեղբայր, թե մորաքույր?


-Մամ, այսօր մանկապարտեզում բժիշկը ստուգեց մեզ:
-Ինչն էր ստուգում?
-Մենք շնչու՞մ ենք, թե՞ ոչ:D

ministr
22.01.2010, 00:57
Ամբողջ աշխարհում խոզի գրիպը կոչվումա Հաշ1N1 իսկ Ապարանում Էշ1N1 :))

esaia
22.01.2010, 01:40
ուրեմ երեք ընկերներով նստած գործարանում խմում են մեկը նեգր ա լինում;
ես նեգրը լրիվ հարբում ա, երկու հոգով մտնում են թևերը որ տանեն, հասնում են պահակին ես պահակը նայում ա ասում ա
-տղերք ջան, մինչև գիշերվա կես նստեցիք խմեցիք ձեն չհանեցի, բա հիմա ես ռուլոնով տոլը խի եք հետներդ տանում??

esaia
22.01.2010, 01:41
աբարանցուն ասում են, -անտառը տեսնում ես? ասում ա
-չէ, ծառերը խանգարում են

esaia
22.01.2010, 01:49
ուրեմ ես աբարանցին ծաղկած ծիրանի ծառ ա տեսնում ասում ա
-ուխխ, ես տարի ադիբուդին լավա բռնել;

ուրեաբարանցուն ասում են մի հատ կանանց նվիրված գարնանային տոն ասա, ասում ա
:ok -Պառվի ուլեր

esaia
22.01.2010, 01:55
երկու ընգեր հանդիպում են
-արա ես ինչ կյաֆերի մեջ ես
-հա, պլան եմ քաշել
-բա ուրդուց ճարեցիր
-միլիցեքն էին օբիսկի վախտ քցել ջեբըս........

esaia
22.01.2010, 01:59
ծրագրավորողի կինը դիմում ա ամուսնուն
-թանկագինս ես երեխա եմ ուզում
-պարկի հիմա ինստալլ կանենք:B

esaia
22.01.2010, 02:10
ուրեմ անգլերենի ժամ ա նախարարությունից ստուգող ա եկել; ուսուցչուհին հուզված ա, մի քիչ իրար ա խանվել, մոտենում ա գրատախտակին ասում ա
-երեխաներ հիմա ես անգլերեն նախադասություն եմ գրում, դուք պիտի թարգմանեք հայերեն; Սկսում ա գրել, մեկ էլ ձեռքից կավիճը ընգնում ա, կռանում վերցնում ա, շարունակում ա
-այ հիմա ով կթարգմանի ինչ է գրված, Վարդանիկը ձեռք ա բարձրացնում
-ես ասեմ, ես ասեմ, դե դասատուն հո գիտի որ վտանգավոր ա, բայց դե ինչ անի
-ասա Վարդանիկ
-գրած է "այ թե յուբկան մի քիչ կարճ լիներ"
-դուրս կորի դասարանից խուժան լակոտ-գոռում ա դասատուն, դուրա հանում Վարդանիկին; Ես Վարդանիկը գրքերը հավաքում ա պայուսակի մեջ, մի հատ պայուսակով տալիս ա ստուգողի գանգին ասում ա
-տո որ չգիդեիր քեզ ով էր ասում հուշես էէէէէէէ:(

VisTolog
22.01.2010, 04:11
Մի անգամ Կարլսոնը լռվեց պատուհանի արանքում` այսպես ստեղծվեց առաջին կոնդիցիոները

Մեկը զանգում է 555555.
_ Քուրիկ ջան, շատ եմ խնդրում կզանգե՞ք շտապ օգնություն, մատս մնացել է 5-ի մեջ:

esaia
22.01.2010, 18:32
երկու բռնցքամարտիկ զրուցում են
-երեկ մետրոյում մի մուրացկան փող էր ուզում վիրահատության համար
-տվեցիր???????
-հա տվեցի
-շատ???
-ենքամ շատ չէ, բայց վիրահատություն անել պետք ա

esaia
22.01.2010, 18:35
հերը գոռում ա տղայի վրա
-արա, ուր էիր եսքամ ժամանակ, ուրդեղ էիր թափառում????:angry
-պապ, եսօր եմ բանակից եկել:o

esaia
22.01.2010, 18:39
-Նատաշա իսկ դու սուզվել սիրում ես??????
-հա, շատ եմ սիրում:love
-դե արի սուզվենք ադյալի տակ;)

esaia
22.01.2010, 18:41
-ալլո, ես ճիշտ եմ ընկել???
-չէ, ճիշտ չես ընկել, քեզ ուղարկեմ ուր որ պետք ա?

esaia
22.01.2010, 19:09
երկու ծրագրավորող զրուցում են
-ես խի մի տեսակ տխուր-ջղայնացած ես?
-երեկ ծրագիրս գրեցի վերջացրեցի
-բա լավ ա, էլ խի ես մտածում
-ինչն ա լավ էէէ, ետ հիմար ծրագիրը հիմա էլ ռեգիստրացիա ա ուզում, կռեկը չունեմ

Թիթիզ
22.01.2010, 19:31
Բուշը, Պուտինը ու Սարգսյանը ինքնաթիռով գնում են, մեկ ել խուճապահար ներս է մտնում օդաչուն և հայտարարում , որ ինքնաթիռը վթարի է ենթարկվել և որ ինքնքթիռում մեկ օդապարիկ կա. պետք է որոշեն թե որ մեկին կհասնի:Բուշն ասում է , որ աշխարհում միակ կարգ ու կանուն ստեղծողը ինքն է , ու իրեն պիտր հասնի:Պուտինն ասում է , որ ռազմական տեխնիկայի միակ տիրակալը ինքն թ , ու ինքը պիտի փրկվի:Սարգսյանն ել առաջարկում է քվեարկության միջոցով պարզել, թե ով կփրկվի:Քվեարկությունն են անում,Սարգսյանը հաղթում է, օդապարիկը վերցնում է ու թռնում:Քիչ անց Բուշն ասում է Պուտինին
-Մի բան չհասկացա , ինքնաթիռում ընդամենը 4 հոգի կա , որտեղից 64 ձայն հավաքեց??

Ուլուանա
23.01.2010, 03:43
Դատավորը՝ մեղադրյալին.
– Կարո՞ղ ես անմեղությունդ ապացուցել։
– Անշուշտ, միայն թե ժամանակ տվեք՝ մտածեմ։
– Հինգ տարին բավակա՞ն է։ :}


Առաջին կին. Ամուսինս Փարիզից հեռագրով շնորհավորեց ինձ Մարտի ութի առթիվ և հարցրեց, թե ինչ գնի ինձ համար՝ Ռեմբրա՞նդտ, թե՞ Տիցիան։
Երկրորդ կին. Ինձ թվում է՝ այդ երկու մեքենաներն էլ բավական լավն են։ :ok


Բժիշկ. Ձեր հիվանդ աչքը նայելուց պարզվեց, որ դուք արյան խիստ պակասություն ունեք և նյարդերի խանգարում։
Հիվանդ. Բժիշկ ջան, խնդրում եմ ձախ աչքս նայեք, աջն ապակուց է... :8