PDA

Դիտել ողջ տարբերակը : Անեկդոտներ



Էջեր : 1 2 3 4 5 6 7 8 9 10 [11] 12

Գեա
18.03.2010, 20:28
Մեկին հարցնում են.
-Սեքսի ժամանակ կնոջդ հետ խոսում ես?
-Դե որ զանգում ա, խոսում եմ:

Գեա
18.03.2010, 20:41
Ապարանցին գնում է Ամերիկա,հարևանը գնալուց առաջ ասում է.
-անպայման ''հոդ-դոգ'' կուտես:
Էս ապարանցին ասում է.
-Էդ ինչա?
հարևանն ասում է.
-Տաք շուն, շատ են գովում:
Մի շաբաթ հետո ապարանցին Ամերիկայում հոդ-դոգի հերթ է կանգնում, առնում,գնում է մի կողմ, բացում նայում, դժգոհ դեմքով ասում է.
-Հայի բախտա էլի,գամ հասնեմ Ամերիկա, երկու ժամ հերթ կայնեմ, որ շան հենց էս մասը ընձի բաժին ընկներ...

Hayazn
18.03.2010, 21:47
Ամեն մարդ մի թերություն ունի

տղան այդպես էլ հարմար առիթ չի գտնում իր հարսնացուին խոստովանելու ,
որ իր ոտքերից շատ վատ հոտ է գալիս : Հարսանեկան առաջին գիշերը հանդիսանում
է վերջին հնարավորությունը և նա առաջին անգամ անկողին մտնելով նորահարսի
հետ ասում է :
- սիրելիս ես մի տհաճ անակնկալ ունեմ քեզ համար :
- ճիշտն ասած ես էլ :
- չասես , նասկիս ես կերել :

Mark Pauler
18.03.2010, 23:42
Հանդիպում են 2 հարևաններ:
- Հարևան ջան շնորհավորում եմ: Լսել եմ ամուսնացել ես:
- Պահոոոո..... Էտ ուրեմն ձեր տանն էլ ա լսվում???

..Ando..
18.03.2010, 23:43
Ապարանցին թազա երեխայա ունենում հնին քցումա:D

..Ando..
18.03.2010, 23:46
Ապարանցու երեխեն 10-րդ հարգից ընգնում պուլպուլակա դառնում.....ասումա չարը խափանվավ:hands

Mark Pauler
19.03.2010, 00:11
Զրուցում են երկու ընկերուհի, որոնցից մեկը նոր է ամուսնացել:
- Հը??? Ոնց է??? Ամուսնացած ավելի լավ է???
- Ավելի լավ չի, բայց ավելի հաճախակի ա!!!

Ռեդ
19.03.2010, 00:31
Երեխա ունենալուց հետո ես հասկացա 10 ճշմարտություն՝
1. Երեք տարեկան երեխայի գոռոցը ավելի բարձր է, քան երեք մեծահասակների ձայները միասին վերցրած
2. Բոլոր այն ամենը, ինչը որ պահվում է անհասանելի վայրում, հասանելի է 28 վայրկյանի ընթացքում
3. Շրթներկի համը շատ էլ վատը չէ, նույնիսկ ինչքան մուգ, էնքան համեղ
4. Ատամի մածուկի տյուբիկը հերիքում է դուռն ու պատի կեսը ներկելու համար
5. Ծովախոզուկի սիրտը խառնում է միացրած լվացքի մեքենայում :D
6. Անձրևանոցը երբեք չի փոխարինի պարաշյուտին
7. Ամենակարևոր փաստաթղթերը ամենահեշտն են պատռվում
8. Ստամոքսում կարող է տեղավորվել 3 մեծ բաժին պաղպաղակ, բայց ոչ երբեք՝ մի աման սուպ
9. Սուպերկյելն իրոք սոսնձում է ամեն ինչ
10. Հրշեջները ժամանում են ահազանգից 10 րոպե անց

***
-Ներեցեք, պարոն, քիչ առաջ ձեր մոտով ոչխարի հոտ չի՞ անցել վազելով:
-Իսկ դուք, ինչ է, հե՞տ եք ընկել: :D:D:D

***
Մի տղամարդ մտնում է հագուստի խանութ և հարցնում է վաճառողուհուն.
-Ասացեք, ձեզ ներքնազգեստ ունե՞ք:
-Ոչ:
-Իսկ վաճառքի՞: :D:D

***
Հրեան հարցնում է մի ռավվինի.
-Կարելի՞ է արդյոք Դատաստանի Օրը քնել կնոջ հետ:
-Այո, իհարկե:
-Իսկ սիրուհու՞:
-Ոչ, չի կարելի:
-Իսկ ինչու՞:
-Որովհետև Դատաստանի Օրը հրեան չպիտի հաճույք ստանա . . . :D

Դարք
19.03.2010, 10:36
մեկի զոքանչը մեռնումա....
ընկերը հարցնումա
- բա ի՞նչից մեռավ
-թունավոր սնկից :nyam
-բա խի ա աչքի տակը կապուտ
-Չէր ուզւմ ուտեր:D

Դարք
19.03.2010, 12:02
աբարանցուն հարցնում են թե թատրոն գնալուց խի ես վերջին շարքում նստում,ասումա
-ծիծաղում է նա ով վերջումա ծիծաղում

Դարք
19.03.2010, 12:13
Աբարանցիք իմանում են Ղարաբաղ կռիվա զանգում եմ միլիցա...
-----
Ապարանցուն հարցնում են.
- Ու՞մ ես ընտրելու:
- Լեվոնին:
- Խի՞:
- Լեվոնի ժամանակ հերս սաղ էր:


----


ապարանցին սառնարանը բացում ա, ժելեն սկսում ա դողդղալ, ապարանցին ասում ա` մի վախեցի ես պանիր եմ վերցնում

---

Տիկին Մարգոն հարցնում է.
- Վարդանիկ, դու մեր նախագահին սիրու՞մ ես:
- Իհարկե, ընկեր Մարգո:
- Ինչու՞ Վարդանիկ
- Որովհետև նախագահին, ինչպես և ծնողներին, չեն ընտրում

Դարք
19.03.2010, 12:15
Դատարանում
- Վարդանիկ, պատմեք, թե ինչպես բռնաբարեցիք այս կնոջը:
- Շատ լավ, շնորհակալություն!

Դարք
19.03.2010, 15:51
աբարանցին գնումա մեսրոպ մաշտոցի մոտ,բա դե մի բան անենք Է տառը առաջին տառը դարձնենք,Մաշտոցը չի համաձայնվում
աբարանցին-ինչա պետք ասա աղջկերք ինչքան կուզես փող մեշոկով, տուն-տեղ ինչ ուզես խնդիր չկա կունենաս,բեր Էտառը դարձնենք այբուբենի առաջին տառ,մաշտոց էլի չի համաձայնվում,աբարանցին-
Դե դու գիտես. մենք ավանակով ել ենք բավարարվում

keyboard
19.03.2010, 16:51
BMW, Mercedes, LADA մակնիշների սրահի հերմետիկության մրցույթ է.
BMW - Սրահում կատու թողնենք ու բոլոր ապակիներն ու դռները փակենք, եթե կատուն մեկ րոպեի ընթացքում սատկեց ուրեմն հերմետիկ է:
Mercedes - նույն փորձությունը երեք րոպե կտրվածքով:
LADA - Եթե կատուն երեք օրից չկարողացավ փախնել ուրեմն հերմետիկ է:

Դեկադա
19.03.2010, 19:46
_ Ի՞նչ տարբերություն տղամարդկանց եւ կանանց ցանկությունների միջեւ:
_ Կինը շատ բան է ցանկանում, բայց նույն տղամարդուց, իսկ տղամարդը մի բան է ցանկանում, բայց տարբեր կանանցից:

Ծննդատուն գնալուց առաջ մայրը երեք տարեկան երեխային ասում է.
- Մի շաբաթով արագիլի մոտ եմ գնում, քույրիկ բերե՞մ, թե՞ եղբայրիկ:
-Ոչ մի արագիլի մոտ էլ մի գնա, աբորտ արա:

-Քո միջի նախանձը պետք է հանես:
-Բա էլ տակը ի՞նչ կմնա...

Հարսանեկան ավտոմեքենայի վրա ի՞նչ են խորհրդանշում երկու մատանիները:
-Սկզբնական հաշիվը՝ 0:0

..Ando..
20.03.2010, 00:30
պոնչիկը զանգումա պեռաշկուն....ասումա մի շիշ ձեթ վեկալ հելնենք տժժանք:D

Դարք
20.03.2010, 00:37
Վարդանիկին ընկեր Մարգոն ասում է
-պատմիր ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ մասին
Վարդանիկը պատասխանում է
-ընկեր Մարգո չեմ կարա, պապաս ասելա մեռած մարդկանց հետևից չեն խոսում
-------------
վարդանիկին հարցնումեն հայես ասումա չե լեննականցիեմ
---------
Երեվանցին գալիս է Քյավառ աղջիկ ուզելու ասում է եկելեմ Ձեր պարտեզի վարդին տանեմ Քյավառցին ասում է մեր պարտեզում բացի կարտոլից հուրիշ բան չկա

Հայկօ
20.03.2010, 01:03
Մեկը գալիս ա բժշկի մոտ.
- Բժիշկ ջան, ինձ մի տեսակ վատ եմ զգում:
- Հմմ... Հլը էս պլասկագուբցին կուլ տվեք: Ինչ-որ բան զգու՞մ եք:
- Հա, մի տեսակ ոնց որ ավելի վատացա...
- Պարզ ա. դուք պլասկագուբցիներից ալերգիա ունեք :D:

Artakjan
21.03.2010, 03:07
Ապարանցին երազ ա տեսնում մօտենում տեսնում ա գազել ա:P

Նաիրուհի
21.03.2010, 08:03
պոնչիկը զանգումա պեռաշկուն....ասումա մի շիշ ձեթ վեկալ հելնենք տժժանք:D

Նույն ոգով՝ արդուկը զանգում է սրբիչին ու ասում.
-Կյանք, պառկի, գալիս եմ...

Նաիրուհի
21.03.2010, 08:13
- Էսօր փողոցում երկու հատ տկլոր գիժ էին վազում ու գոռում էին «Ես Ժիրինովսկի՜ն եմ, ես Ժիրինովսկի՜ն եմ»: Մլիցեքը էկան մեկին բռնեցին-տարան:
- Բա էն մյուսի՞ն:
- Մյուսը իսկականից Ժիրինովսկին էր :D:

Անեկդոտ չի։
«Կլինիկայում մեկն ասում էր, որ ինքը Նապոլեոնն է, իսկ ես ասում էի, որ Մարադոնան եմ։ Երկուսիս վրա էլ հավասարաչափ ծիծաղում էին...»։
Մարադոնան էր պատմում...

Hayazn
21.03.2010, 10:22
գալուբոյներին շարում են , որ գնդակահարեն վերջին ցանկության իրավունք են տալիս
ասում են :
- մեզ , ոչ թէ իրար կողքի շարեք այլ իրար հետեվից :

Hayazn
21.03.2010, 10:41
այնպես է պատահում , որ նույն քաղաքում բնակվող քահանան և տաքսու վարորդը
նույն օրը մահանում են և միասին հասնում են դրախտի դռներին
այնտեղ քահանաին տալիս են նոր ՆԻՎԱ իսկ տաքսու վարորդին
ՖԵՌԱՐԻ քահանան զայրանում է և նամակ է գրում ԱՍՏԾՈՒՆ
- ՏԵՐ ինչպես գիտես ես ամբողջ կյանքում քարոզել եմ քո խոսքերը
և երբեք ոչ մի մեղք չեմ գործել և հիմա տաքսու վարորդը ստանում է
ՖԵՌԱՐԻ իսկ ես ՆԻՎԱ :
հաջորդ օրը ստանում է պատասխան :
- Քո ասածները ճիշտ են , բայց երբ դու քարոզում էիր դահլիճում նստածներից
մի քանիսը միշտ քնած էին լինում բայց երբ տաքսու վարորդը տաքսի էր վարում
բոլորը արթուն էին և ինձ էին աղոթում :

Արևածագ
21.03.2010, 22:06
Նամակ կանացի ամսագրի խմբագրությանը.
-Ամուսինս տանել չի կարողանում այն օծանելիքները, որ ես օգտագործում եմ: Ին՞չ խորհուրդ կտաք: Ես պետք է փոխե՞մ դրանք...
Խմբագրության պատասխանը.
- Ինչու՞ օծանելիքները: Ամուսնուն փոխեք:

VisTolog
21.03.2010, 22:25
Վանեցին դիետա ա պահում, դիետան սովից սատկում ա :D

Ռեդ
21.03.2010, 23:08
Գիտե՞ք թե որն է ջենտլմենի և Դոն Ժուանի տարբերությունը: Եթե օրիորդը վայր ընկնի քայլելիս, ապա ջենտլմենը օգնության ձեռք կմեկնի նրան, իսկ Դոն Ժուանը պարզապես կպառկի նրա կողքին: :D

Բժիշկներն ասում են, որ ամենաօգտակար ուտելու բաները հավն ու ձուկն են: Հետևություն. կերե՛ք պինգվին: :D:D

Pherion
21.03.2010, 23:16
Ապարանցու տղուն հարցնում են հորդ մոտ ծխում ես՞, ասում ա խի հերս գազի բալոն ա որ մոտը չծխեմ…:viannen_09:
Ապարանցի մտնում ա ադնակլասնիկ, տեսնում ա երկու հատ սիրուն ռուս աղջիկ, ասում ա պահո, պարզվում ա սրանք էլ են իմ դասարանից…:pioneer
Ապարանցին օլիմպիական խաղերի ժամանակ, դոպինգ ա օգտագործում, հետո ինադու կրվում ա, որ չկասկածեն…:dance
Ապարանցուն հարցնում են հայրենիքիդ համար ինչ կտաս, խոսկի ես արունս կտամ, բա դու: Դե որ դու արունդ կտաս, ես էլ մնացած անալիզները կտամ…:victory:

..Ando..
21.03.2010, 23:59
Ապարանցին լսումա վոր ժամերը հետ են տալու,ժամի տակ վեդրոյա դնում:hands

..Ando..
22.03.2010, 00:02
Ապարանցուն ԱՊՐԻԼԻ 1-ին քրֆում են չի հավատում:D

..Ando..
22.03.2010, 00:05
կալաբոկը վիագռայա խմում չուպաչուպսա դառնում:oy

..Ando..
22.03.2010, 00:08
Ապարանցին մտնումա խանութ ասումա ինձ մի հատ տուալետի թուղթ տվեք,վաճառողը հարցնումա վորից տամ՞,ապարանցին ասումա որից դու ես օգտագործում:D

Նաիրուհի
22.03.2010, 01:10
Ապարանցին մտնումա խանութ ասումա ինձ մի հատ տուալետի թուղթ տվեք,վաճառողը հարցնումա վորից տամ՞,ապարանցին ասումա որից դու ես օգտագործում:D

Վաճառողը հարցնում է.
-Մուգ գույնի՞ց տամ, թե՞ սպիտակից։
Ապարանցին պատասխանում է.
_Մուգից։ Սպիտակը շուտ է կեղտոտվում...

..Ando..
24.03.2010, 00:31
Ապարանցու աղչիկը հղիանումա, վազումա որ նիհարի:D

Sophie
24.03.2010, 12:05
Աբարանցին բերանը բաց է քնում ցնդում է :D

Ռեդ
24.03.2010, 19:00
-Ինչպե՞ս են խլուրդները կողմնորոշվում գետնի տակ, թե որ հատվածն է պետք փորել:
-Դե նրանց լսողությունը շատ զարգացած է: Նրանք «լսում» են, թե որտեղ է աճում գազարը:
-Բայց գազարը նրանց ինչի՞ն է պետք:
-Ո՞նց ինչին, տեսողության համար է օգտակար . . . :D :D :D

***
Մոսկվայում մեկն իր ավտոմեքենայով մնում է տեղում խցանման պատճառով: Հանկարծակի ինչ-որ մեկը ծեծում է մեքենայի ապակին.
-Ի՞նչ է ձեզ հարկավոր:
-Դե . . . հասկանու՞մ եք, տեռռորիստները գերի են վերցրել ֆինանսների նախարարին և պահանջում են 10 մլն. ԱՄՆ դոլլար փրկագին. հակառակ դեպքում սպառնում են բենզին լցնել նրա վրա, վառել ու այրվելու պրոցեսը ուղիղ եթեր հեռարձակել: Դե մենք էլ որոշեցինք անցնել կանգնած ավտոմեքենաներով ու օգնություն խնդրել: Հիմա դուք մեզ ինչքա՞ն կարող եք տրամադրել:
-Ե՞ս . . . 5 լիտր կարող եմ ազատորեն տրամադրել . . . :D:D:D

***
-Ո՞ր քաղաքական ծառայությունն է ծանրաբեռնվում հեռուստագովազդների ժամանակ:
-Կանալիզացիան . . . :D:D:D

***
ՅՈՒՆԵՍԿՕ միջազգային կազմակերպության բոլոր երկրներով անցկացրած "Ինչպիսի՞ն է ձեր անձնական կարծիքը այլ երկրներում սնունդը չհերիքելու մասին" հարցումը ավարտվել է հետևյալ արդյունքներով՝

Եվրոպական երկրներում չեն հասկացել, թե ինչ է նշանակում սնունդը չհերիքել
ԱՄՆ-ում չեն հասկացել, թե ինչ է նշանակում «այլ երկրներ»
Աֆրիկայի բնակչությունը չի հասկացել, թե ինչ է նշանակում սնունդ
Ասիայի երկրներում չեն հասկացել, թե ինչ է նշանակում անձնական կարծիք
:D:D:D

..Ando..
24.03.2010, 20:12
Ապարանցուն հարցնում են որ բանկում ես փողերտ պահում՞ասումա 3 լիտրանոց:hands

Հայկօ
24.03.2010, 22:31
Հրեան գնում ա ռաբբինի մոտ.
- Ռաբբին ջան, փորձանք ա եկել գլխիս. տղես քրիստոնյա ա դառել:
- Հմմ, բարդ ա, շատ բարդ ա... Պետք ա Աստծուց խորհուրդ հարցնեմ:
Ռաբբինը գնում ա, մի որոշ ժամանակ հետո հետ ա գալիս.
- Չգիտեմ էլ՝ ինչ ասեմ... Աստված ասեց, որ էդ նույն պրոբլեմի ձեռը ինքն էլ ա կրակն ընգել :D:

Hayazn
24.03.2010, 23:47
Հայկական ռադիոին հարց են տալիս

- ինչու կանանց բանակ չեն տանում :
- որովհետև // ՊԱՌԿԵԼ // հրամանը հակառակ կողմի վրա են կատարում :

Hayazn
25.03.2010, 01:07
Գիտեք որ

- 200 տարի սրանից առաջ գերմանացիները հնարել են այն զուգարանները
որոնք օգտագործվում են մինչև հիմա և դրանից 2 տարի անց անգլիացիները
հնարել են միջի անցքը :

Դեկադա
25.03.2010, 09:47
Անցորդը հարցնում է լրիվ թրջված մեկին, որը դուրս էր գալիս գետից:
- Ի՞նչ է պատահել, ընկել էիք գե՞տը:
- Բա չէ,կազյո՛լ, քեզ թվում ա՝ ընդե՞ղ եմ ապրում:


-Վիճակախաղի տոմս եմ գնել,- ասում է կինն ամուսնուն,- հենց որ շահեցի, ինձ համար մի գեղեցիկ զգեստ եմ գնելու:
-Իսկ եթե չշահեցի՞ր:
-Եթե չշահեցի, դու ես գնելու:

Katka
25.03.2010, 14:45
Ադրբեջանցին մոտենում է ռուս դպրոցական աղջկան.
-Ի՞նչ է քո անունը:
-Նատաշա:
-Պահ,պահ, սմօտռի է, տակոյ մալադոյ եշչո Նատաշա զավուտ::D

Արևածագ
25.03.2010, 14:57
Մի մարդ, հավը թևի տակ , երկար ժամանակ կանգնել, նայում է գրիլին: Վաճառողը հարցնում է.
- Ի՞նչ եք ուզում...
- Բալա ջան, ուզում եմ իմ հավին էլ կարուսել նստացնեմ...;)

VisTolog
25.03.2010, 15:00
Էս Եվան դրախտում նստած ա լինում,մեկը հետևից աչքերը փակում ա.
– Սաքո, դու ե՞ս . . .

Ապարանցին իրար խառնված հարևաններին հարցնում է.
-Ինֆարկտին տեսել եք?
Ասում են չէ,իսկ ինչ է պատահել?
Ասումա .
-Տունը չեմ եղել եկելա պապաին խփել գնացելա,բռնեմ սպանեմ...

-Ապեր ծնունդդ երբ ա՞
-Մայիսի յոթին, բա քոնը՞
-Վալոդի քառասունքին:D :D :D

..Ando..
25.03.2010, 15:38
Ադամը քնից հելնումա,գոռգոռոցը դնումա
-ԵՎԱԱԱԱ ես տռուսիկս ուրա՞՞՞՞՞
ԵՎԱՆ ել ասումա
-թուփը քիչ եր տոլմա եմ փատտել:P

Hayazn
25.03.2010, 18:17
Ապարանցին մի բաժակ մածունը ձեռքին կանգնած գետի ափին գդալով մածունը
լցնում է գետի մեջ , մոտենում է մի մարդ ու հարցնում:
- էդ ինչ էս անում :
- թան եմ սարքում :
- բա էդքան մածունով գետը թան կըդառնա :
- ես էլ էմ կասկածում , բայց որ ստացվի գիդես չէ ինչ թան ա ըլնելու :

VardanMec
25.03.2010, 19:04
Հարբած տղամարդը հառցնում ա
_ազիզ ջան քանի տարեկան ես?
_հինգ!
_այ ապրես! տե չե նենց անհամ լակոտներ կան հարցնում ես ասում ա վեեեց,յոոոոթ............

Հայկօ
25.03.2010, 19:43
Հատված նամակից.

«Մի ձեռքով ես բռնել եմ Ձեր լուսանկարը, իսկ մյուսով մտածում եմ Ձեր մասին...»

Արևածագ
25.03.2010, 21:16
Ամուսինը կնոջը.
-Ինչու՞ ես այսօր այսքան ջղայնացած: Ցախավելից ընկե՞լ ես...

..Ando..
25.03.2010, 21:41
Ապարանցու երեխեն տունա մտնում մորը հարցնումա
-մամ կարողա որ ես տունը չեմ եղել, մի հատ ակնոցներով երեխայա ինձ զանգել:hands

..Ando..
25.03.2010, 22:04
ուրեմն 3 ապարանցի մահանում են.գալիսա դատաստանի օրը...առաջին ապարանցուն հարցնում են
-կյանքումտ ծխել,խմել,հայոյել,շնացել էս՞՞՞
ապարանցին պատասխանում է այո բոլորն էլ արել եմ...էս ապարանցուն մի հատ սամակատ են տալիս, ասում են գնա դրախտ քո հավեսով քշի
երկրորդ ապարանցուն են հարցնում
-կյանքումտ ծխել,խմել,հայոյել,շնացել էս՞՞՞
սա ել պատասխանում է
-ծխել եմ,խմել եմ …
սրան մի հատ զապառոժեց են տալիս ասում են գնա քո հավեսով քշի
երրորդ ապարանցուն հարցնում են
-կյանքումտ ծխել,խմել,հայոյել,շնացել էս՞՞՞
սա ել պատասղանում է չէ,:սրան մի հատ մերսեդես են տալիս ասում են գնա քո հավեսով քշի…
անցնումա միքանի օր…էս սամակատով ու զապառոժեցով ապարանցիները տեսնում են որ էս մերսեդեսովը մայթին նստած լացումա,մոտենում հարցնում են ինչի համարա լացում,սա ել պատասխանումա
-նոր կնիկս սամակատով էր անցնում :D

Ռեդ
25.03.2010, 22:42
Հրեան գալիս է ռավվինի մոտ.
-Մեծ փորձանք է եկել գլխիս: Իմ կրպակի երկու կողմերում մեծ սուպերմարկետներ են բացվել: :(
-:) Ավելի լավ է դարդ անելու փոխարեն կրպակիդ վերևում գրես՝ «Մուտքն այստեղից» :D:D:D

***
Գողը մտնում է բնակարան: Այնտեղ նրան նկատում է խոսացող թութակը.
-Իսկ Կեշան ամեն ինչ տեսնում է. . .
Գողը սրբիչով ծածկում է թութակի վանդակը. լսվում է թութակի ձայնը նորից.
-Իսկ Կեշան թութակ չէ, Կեշան շուն է . . . :D:D:D

My World My Space
26.03.2010, 00:29
2 ախտեցի ու 1 ապարանցի ֆիրմա են բացում, անունը դնում են ՔոռՔոռԷյշն

Kuk
26.03.2010, 02:28
- Բժիշկ, ես տառապում եմ անքնությամբ։
- Հիմա ես ձեզ մի լավ դեղամիջոց կնշանակեմ, այն բարձրացնում է պոտենցիան։
- Հետաքրքիր է, դա օգտագործելուց հետո ես ավելի լա՞վ կքնեմ։
- Ոչ, բայց ձեր անքուն վիճակը շատ ավելի հետաքրքիր և հաճելի կանցկացնեք:

Kuk
26.03.2010, 02:35
Արջը պլան ա գտնում, հողի տակ թաղում ա, որ առավոտը արթնանա ծխի, վրեն էլ գրում ա՝ «Ստեղ պլան չկա»: Առավոտ արթնանում ա, գնում ա պլանը վերցնի, տեսնում ա վրեն գրած ա՝ «Ոզնին պլանից կուրսի չի»:

----------------------------

Աբարանցին էշով գնում ա տեղ, ուղտով հետ ա գալիս, ընկերը հարցնում ա.
-Ինչի՞ էշով գնացիր, բայց ուղտով հետ եկար:
-Ապեր, էս ուղտ չի, էշս ա, պռոստը ավարիա եմ տվել:

Kuk
26.03.2010, 02:44
Ագռավը ձագի հետ ծառի վրա նստած ուռում են, կոկորդիլոսը ներքևից ասում ա.
-Ագռավ, տուր ես էլ քաշեմ:
-Չէ:
Կոկորդիլոսը ջղայնանում ա, բարձրանում ագռավին ծառից քցում ա ու նստում ա ձագի կողքը: Ձագը քաշում ա ու ուզում ա փոխանցի մորը, նայում ասում ա.
-Մամ, դու վատ ես, էլ մի քաշի:

Kuk
26.03.2010, 02:48
Մայրը երեխային հարցնում ա.
-Մեկ շաբաթով արագիլի մոտ եմ գնում, քույրիկ բերե՞մ, թե՞ եղբայրիկ:
-Աբորտ արա:

Kuk
26.03.2010, 02:51
Գժանոցում մեկը աստիճանի վրա կանգնած առաստաղն ա ներկում, մի գիժ մոտենում ա.
-Ախպեր, էդ վրձինը լավ ե՞ս բռնել:
-Հա:
-Դե ես աստիճանը տանում եմ:

Hayazn
26.03.2010, 08:05
գործուղումից վերադարցած չուչմեկը պատմում է կնոջը

- Գիտես սիրելիս , աշխարհի ամենա բութ ազգը ադրբեջանցիներն են , գործուղման
ժամանակ ես նրանցից մեկի հետ նույն սենյակում էի ապրում և պատկերացնում էս
15- օրը բավական չեղավ , որպեսզի նրան հասկացնեմ , որ ես կին չեմ :

Ուլուանա
26.03.2010, 20:54
Պալատական ծաղրածուն տեսնում է, թե ինչպես է թագավորը կռացել ակվարիումի վրա ու հիանում իր ձկներով։ Խելքին ի՞նչ է փչում. մոտենում է ու՝ քացով քամակին։ Թագավորն ընկնում է ակվարիումի մեջ, ճղճղոցը գցում։ :king Ծաղրածուին բռնում են։ Թագավորն ասում է.
– Քեզ հենց հիմա գլխատելու են, եթե մի ավելի անզգամ բան չասես, քան էն, ինչ ինձ հետ արեցիր։
Ծաղրածուն անմիջապես պատասխանում է.
– Ներեցեք, տեր արքա, ինձ թվացել էր, թե թագուհին է... :pardon :P :joker

Աբելյան
26.03.2010, 23:06
Մի հատ մարդ գործից տուն ա գնում, տենում ա կնգա հետ մեկը պառկած ա: Հարձակվում ա վրեն, ուզում ա ծեծի, էդ մարդն ասում ա.
-Հոփ, մի րոպե, էս ո՞ր դարն ա: Փոխանակ նստենք սեղանի շուրջ քննարկենք ինչ ես ուզում, հարձակվում ես վրես:
Տենց, արաղ ա բացում, էդ կնգա ամուսնու հետ նստում ա, քննարկում են:
Մյուս օրը էդ մարդը գնում ա գործի, ընկերոջը ասում ա.
-Երեկ կնգաս մեկի հետ բռնցրեցի:
-Ով է՞ր որ...
-Մի հիանալի անձնավորություն էր...

Kuk
27.03.2010, 01:19
Ամուսինները գնում են հարսանիք, կինը սկսում ա տուտուզը շարժելով պարել, ամուսինը կանչում ասում ա.
-Մի հատ էդ լվացքի մեքենադ անջատի, նստի տեղդ:sad
-:(
Գալիս են տուն, կինը նեղացած պառկում է մեջքով դեպի ամուսինը: Ամուսինը ասում ա.
-Դե հիմա միացրու:
-Հիմա էդ մի հատ քռչի համար մի ամբողջ մեքենա միացնե՞մ:

Kuk
27.03.2010, 01:22
-Եկեք խմենք մեզ ուրախ պահողների կենացը,-ասաց մեռելատան թամադան՝ նկատի ունենալով հանգուցյալի պաշտոնը:

Kuk
27.03.2010, 01:25
Ռադիոյի նորություններ. «Գեղեցկության մրցույթի մասնակիցներն այսօր ծանոթացան ժյուրիի անդամների հետ»:

Kuk
27.03.2010, 01:32
Կիրովականի խանութներից մեկում.
-Ինձ մի տուփ ծխախոտ տվեք:
-Հրես տամ:
-Որ չհրեմ, չես տա՞:'

Kuk
27.03.2010, 01:36
-Օրիո՛րդ:
-Վստա՞հ եք:
-Տիկի՛ն:
-Ստուգե՞լ եք:
-Ձեզ մեկ րոպեով կարելի՞ է:
-Կհասցնե՞ք:

Kuk
27.03.2010, 01:40
-Որքա՞ն և ի՞նչ տեսակի փոխադրամիջոց է նրան հարկավոր՝ Պիտերի բոլոր կույսերին տեղափոխելու համար:
-Էդ ապուշին մի հատ հեծանիվ տվեք:

Kuk
27.03.2010, 01:46
Երեք հոգի ուռած մտնում են ավտոբուս, մեկը ասում ա. «Բարև ձեզ», ոչ ոք չի պատասխանում, նորից ա ասում. «Բարև ձեզ», էլի պատասխան չկա, երրորդ անգամ ա ասում. «Բարև ձեզ», տեսնում ա՝ ոչ ոք չի պատասխանում.
-Ապեր, արի կարիքներդ հոգա, ստեղ մարդ չկա:

Hda
27.03.2010, 09:40
Երեք հոգի ուռած մտնում են ավտոբուս, մեկը ասում ա. «Բարև ձեզ», ոչ ոք չի պատասխանում, նորից ա ասում. «Բարև ձեզ», էլի պատասխան չկա, երրորդ անգամ ա ասում. «Բարև ձեզ», տեսնում ա՝ ոչ ոք չի պատասխանում.
-Ապեր, արի կարիքներդ հոգա, ստեղ մարդ չկա:

Մեկը բարձրանում ա ավտոբուս
-Բարև ավտոբուսի ժողովրդին
............ձայն չկա,էլի
-բարև ավտոբուսի ժողովրդին
............էլի ձայն չկա,երրորդ անգամ
-բարև ավտոբուսի ժողովրդին
էլի.....
-յաաաա, կարողա տրոլեյբուս եմ ՞ նստել:

Ռեդ
27.03.2010, 12:43
Պատմական զուգահեռներ.
1981 թ.

1. Արքայազն Չարլզը ամուսնացավ
2. Լիվերպուլը Եվրոպայի չեմպիոն է ֆուտբոլով
3. Ավստրալիան պարտվում է Ashes մրցաշարում /կրիկետի տեսակ/
4. Մահանում է Հռոմի պապը
2005 թ.

1. Արքայազն Չարլզը նորից է ամուսնանում
2. Լիվերպուլը Եվրոպայի չեմպիոն է ֆուտբոլով կրկին
3. Ավստրալիան նորից պարտվում է Ashes մրցաշարում /կրիկետի տեսակ/
4. Մահանում է Հռոմի պապը
Եթե հանկարծ Չարլզի մտքին լինի ևս մեկ անգամ ամուսնանալ, և Լիվերպուլը կրկին չեմպիոն դառնա, խնդրում ենք, ինչ-որ մեկդ, զգուշացրե՛ք պապին !!! :D:D:D

***
Հայրը որդուն ասում է.
-Օրագիրդ հլա բեր տեսնեմ:
Քիչ անց.
-Այս ի՞նչ 2 է հանրահաշվից ...:o
Տղան՝ կարմրելով.
-Դե, պապ... Ուսուցչուհին սկզբից հարցրեց, թե ինչ կլինի երկուսը բազմապատկած երեքով, ես էլ ասեցի վեց, ...
-Հետո՞:
-Հետո էլ հարցրեց, թե ինչ կլինի երեքը բազմապատկած երկուսով, ...
-Բայց դա նույնը ք*քը չի՞:
-Դե ես հենց այդպես էլ ասացի ... :D:D:D

***
-Բա լսել ե՞ք, թե Ռաբինովիչն ի՜նչ խրտվիլակ է տեղադրել իր այգու կենտրոնում ...
-Չէ, չենք լսել, ի՞նչ խրտվիլակ է տեղադրել:
-Դե էնչափ վախենալու էր, որ ագռավներն անցած տարվա ողջ բերքը ետ են վերադարձրել ... :D:D:D

_DEATH_
27.03.2010, 12:45
Ալո բարև ձեզ ըը ուրեմն մեր կազմակերպությունը կոչվում է Խոսենք գրական հայերեն և մենք կոչ ենք անում բոլորին, քանզի ով խոսում է անաղարտ մայրենի լեզվով, մենք նրա մեջքին հորս ազիզ արև դա խազ կանգնած ենք: :D

http://voice.am/vcards/send/id/1037/lang/am/

Monk
27.03.2010, 20:25
-Բժիշկ, ականջներիս մեջ կարտոֆիլ է աճում:(
-Պահոոոո, այ դա տարօրինակ բան է:8
-Իհարկե տարօրինակ է, ես ախր բազուկ էի ցանել:oy


-Բժիշկ ջան, ամուսինս քթով ծխի օղակներ է անում: Էն մյուս բժշկի մոտ գնացի, ասաց անհանգստանալու կարիք չկա:
-Իհարկե չկա, հեսա, ես էլ կարող եմ այդպես անել
-Բժիշկ ջան, բայց ախր ամուսինս ծխող չի է:(


Հիվանդին պատրաստվում են վիրահատել: Հարազատներից մեկը բժշկին տալիք փողն է հաշվում ու միաժամանակ սրտատրոփ հարցնում.
-Բժիշկ ջան, մեր հիվանդը կապրի, չէ՞
Բժիշկը՝ աչքը հաշվվող փողերին գցած.
-Հլը որ չէ…

Հայկօ
27.03.2010, 20:57
Մեկը տղու ձեռը բռնած մտնում ա բժշկի սենյակ.
- Բժիշկ ջան, մի հատ էրեխու ճուճուլիկը նայի տես ինչ ա եղել, էլի:
- Հմմմ... Եկեք իրերը արդեն կոչենք իրենց անուններով և սկսենք բուժել սիֆիլիսը :D:

Kuk
27.03.2010, 23:43
Աբարանցին Ռուսաստանում զբոսնելիս ա լինում, ոստիկանը մոտենում ա, ուդոն ցույց ա տալիս.
-Վաշի դակումենտի՞:think
-Նետ, էտը նե նաշի դակումենտի:nea

Kuk
27.03.2010, 23:46
Կինը դիմում է հոգեբանին.
- Ճի՞շտ են ասում, որ կանայք տղամարդկանցից ավելի շատ են ապրում:
- Այրիները` միանշանակ...

-----------------------

-Եկող տարի կլրանա մեր ամուսնության 25 տարին: Գուցե արծաթե հարսանի՞ք անենք:
-Ավելի լավ ա 5 տարի էլ սպասենք ու նշենք 30-ամյա պատերազմը:

_Հրաչ_
28.03.2010, 10:47
Կիրովականի խանութներից մեկում.
-Ինձ մի տուփ ծխախոտ տվեք:
-Հրես տամ:
-Որ չհրեմ, չես տա՞:'

Գյումրու խանութներից մեկն ա մտնում մի շատ դարդոտած մարդ.
_ Քուր ջան, մե հադմ սիգարեդ կուդա՞ս:
_Ի՞նճ կքաշիս օր:
_Շան տանջանք :cry2

Kuk
28.03.2010, 15:28
Քարտուղարուհին` պետին.
-Շե՛ֆ, ես երկու նորություն ունեմ. լավ և վատ:
-Սկսիր լավից:
-Շեֆ, Դուք անպտղությամբ չե՛ք տառապում:

Kuk
28.03.2010, 15:32
Կոկորդիլոսին ուղարկում են Գյումրի գործուղման, մի քանի օրից գյումրեցիները վռնդում են, գյումրեցիներին հարցնում են.
-Ինչի՞ վռնդեցիք:
-Երեկ մեկ, էսօր երկու, բերանը մեզնից մեծ էր բացել:angry

My World My Space
28.03.2010, 16:15
Գյումրեցին հարցնում է սփյուռքահայ տուրիստին.
- Ապ ջա՛ն, ուրդե՞ղ կաբրիս օրա.
- Փարի՛զ.
- Ըդիգ լեննագանու շա՞տ է հեռու.
- Շա՜տ.
- Ծո՛, ինչղ է խուլ տեղ կաբի՜ք.....

My World My Space
28.03.2010, 16:18
հայը գնում է Չինաստան, հարցնում է.
- Ձեր ազգն ինչքա՞ն ա.
- միլիարդ ու կես.....
- դաաա՜, էլ ինչո՞վ եք զբաղվում....


Լենինականցուն հարցնում են.
- Լենինականի բնակչությունն ինչքա՞ն ա.
- Տո հեչ, մէ յոթ-ութ միլիոն կեղնի.
- Յոթ-ութ միլիո՞ն....
- Ապ ջան, ինչի՞ զարմացար, հմիկվա միլիոնն ի՞նչ է օր........

Ռեդ
28.03.2010, 21:09
Մարդ ու կին նստած նայում են հերթական մեքսիկական սուպերֆիլմը: Կինը.
-Հլա մենակ նայի թե էն տղամարդն իր կնոջն ինչպե՜ս է սիրում ... :beee
-Իսկ դու պատկերացնու՞մ ես, թե դրա համար նա ինչքան է ստանում :angry:D

***
Այս տարի Նիդեռլանդների կառավարությունը խմիչքի դեմ պայքարելու համար առանձնացրել է 20 տոննա մարիխուաննա: :8

***
Լավագույն խոհարարները տղամարդիկ են, իսկ լավագույն խոհարարուհիները՝ կանայք: :8

***
Գոյություն ունեն ջայլամների երկու տիպեր՝ մոխրագույն և երկնագույն: Մոխրագույնները, երբ վախենում են, իրենց գլուխները թաղում են ավազի մեջ: Իսկ երկնագույնները թաքնվում են թփերի մեջ ու սպասում այդ պահին: :D

***
Մարդն իր կյանքի մեկ երրորդն անց է կացնում անկողնում: Իսկ մնացած երկու երրորդը նա փորձում է ինչ-որ մեկին քարշ տալ այնտեղ: :D

Ռեդ
28.03.2010, 21:53
Ես այդպես էլ չեմ հասկանում մի բան. ինչու՞, երբ տղամարդը համարում է իրեն մարսեցի կամ էլ ասում է, որ ինքը Նապոլեոնն է, նրան բուժում են հոգեբուժարանում, իսկ երբ նա իրեն կին է համարում, նրա իրավունքները փորձում են պաշտպանել: :think:8

***
Երեք հոգի ծառի տակ նստած խմում են: Մոտիկանում է մի ուրիշը.
-Տղերք, ես էլ չորրորդը կլինեմ...:oy
-Չէ, դու վեցերորդը կլինես, հինգ հոգու արդեն ռադ ենք արել :D:D:D

***
-Ինչու՞ էր մեր հարևանն երեկ այդպես գոռում իր շիկահեր կնոջ վրա:
-Որովհետև կինը չէր ուզում պատասխանել այն հարցին, թե որտեղ է վատնել ամուսնու փողերը:
-Իսկ ինչու՞ է մեր հարևանն այսօր ավելի բարձր գոռում:
-Որովհետև այսօր վերջապես կինը նրան խոստովանեց :D:D:D

***
Խաղատան մուտքի մոտ.
-Պարո՛ն, մենք ձեզ չենք կարող ներս թողնել, որովհետև դուք փողկապ չունեք:
-Եվ ի՞նչ: :think Իսկ ահա այն պարոնը լրիվ մերկ է:
-Ահա, մերկ է, բայց նա դուրս է գալիս :D:D:D

Ռեդ
28.03.2010, 22:06
Մի տիկին դիմում է ոստիկանություն.
-Ինձ բռնաբարել են տասներեք ինձ անծանոթ անձնավորություններ:
-Մի անհանգստացեք, տիկին, մենք բոլորին կգտնենք:
-Բոլորին պետք չէ, միայն երրորդին, ութերորդին ու տասներկուերորդին :D:D:D

***
Գիշերվա ժամը երեքն է. դռան զանգն է լսվում: Կինը բացում է, և ի՜նչ ... ամուսինն է՝ հարբած, կեղտոտ ու շրթներկի մեջ կորա՜ծ: Կինը.
-Ու դու մտածում ես, որ էդ վիճակով ես քեզ ներս կթողնե՞մ :sad
-Թքած: Ես կիթառիս ետևից եմ եկել :D:D:hands

Norton
28.03.2010, 23:58
Ամերիկյան ֆիլմի 2 հերոսների երկխոսություն.
- How do you do?
- All right!
զուգահեռ թարգմանությունը:))
-Ինչպես ես դու դա անում?
-Մշտապես աջով!

Sophie
29.03.2010, 14:28
Մի անգամ հարկային տեսուչը բողոքում է իր գործընկերոջը.
- Ինչպիսի անհասկացող հարկատու էր հանդիպել: Ես իրեն մի անգամ բացատրեցի, թե ինչպես պետք է լրացնել հայտարարագիրը, նա չհասկացավ: Երկրորդ անգամ բացատրեցի` էլի չհասկացավ: Երրորդ անգամ բացատրեցի` ես հասկացա, ինքը էլի չհասկացավ…

:D

Kuk
29.03.2010, 18:30
Աբարանցու պապը մահամերձ ա լինում, թոռը լացելով մոտենում ա.
-Երբ մեռավ Լենինը, մեռավ նաև լենինիզմը, երբ մեռավ Ստալինը, մեռավ նաև ստալինիզմը, երբ մեռավ Մարքսը, մեռավ նաև մարքսիզմը… Լավ էլի, մի մեռի, էլի, Անան պապի:cry

------------------------------

Ոստիկանության բաժանմունքում.
-Քաղաքացի՛, նորից հաղորդագրույթւոն է ստացվել, որ Դուք ծեծել եք Ձեր կնոջը:think
-Ախր ես արդեն բացատրեցի, որ մենք այդպես սեքսով ենք զբաղվում:love
-Բայց հաղորդագրության մեջ նշված է, որ Դուք կոտրել եք նրա ատամները:sad
-Աաա:oy Ես նախընտրում եմ անվտանգ սեքսը:oy

Ժունդիայի
29.03.2010, 19:13
Ապարանցուն հարցնում են 4X4-ը ինչա անում, ասում ա լավ սար ա հելնում

Ապարանցուն ասում են արա ախպեեր տունդ պաժառ ա ընկել, ասում ա ձև չի բանալիները մոտս Է :P

Ապարանցին շորի խանութ ա բացում, վրան գրումա <<ԲԵՐՈՒՄ ԵՄ ՏԱՐԲԵՐ ԳՈՒՅՆԻ ՍԵՎ ՋԻՆՍԵՐ>>

Ապարանցուն ասում են հեծանիվդ տուր քշեմ: Ասում ա չէ: Հարցնում են խի՞: Ասումա նախ իմը չի, երկրորդն էլ ուրիշինն ա

Ապարանցին ընկերոջն ասում ա էն օրը հայ-հայա Բռաբուս էի ունենալու: Ասում ա էդ ո՞նց: Ասում ա գնացի Բռաբուսի տիրջը ասի կտաս, ասաց չէ:(

Ռեդ
30.03.2010, 16:45
Աղջիկ ու տղա երեխեք խաղում են բակում: Տղան.
-Ինձ ավտո ունեմ:
Աղջիկը.
-Ինձ էլ տիկնիկ ունեմ:
Տղան.
-Ինձ էլ ժամացույց ունեմ:
Աղջիկը.
-Ինձ էլ սիրուն ժապավեն ունեմ:
Տղան՝ իջեցնելով շալվարը.
-Ինձ էլ տես թե ինչ ունեմ :P
Աղջիկը, հուզված այն բանից, որ ոչնչով այլևս չի կարող հպարտանալ, լաց լինելով վազում է տուն: Հաջորդ օրը նորից երկուսով խաղում են բակում, նույն պատկերը կրկնվում է: Տղան նորից իջեցնում է շալվարը.
-Ինձ էլ տես թե ինչ ունեմ :P
-Ինձ էլ մամաս ասաց, որ երբ որ ես մեծանամ, ինձ դրանից ինչքան կուզեմ կունենամ :D:D

Ռուֆուս
30.03.2010, 17:09
Հրեան դուրս է գալիս տաքսիից, քրքրում գրպանները ու քթի տակ մրթմրթում.
- Գրողը տանի, դրամապանակս տաքսիում է մնացել... :angry
Տաքսիստը սա լսելով, ոտքը դնում է գազին ու արագ փախնում: Հրեան նայելով տաքսու հետևից ասում է.
- Իսկ Ռաբինովիչը ճիշտ էր, փաստորեն սա իրոք գործում է :))

Ռուֆուս
30.03.2010, 17:16
Երեկ ՀՀ Ազգային Ժողովի նիստի ժամանակ նիստերի դահլիճ ներխուժեցին երկու զինված ավազակ, ներողություն խնդրեցին ուշացման համար և գրավեցին իրենց տեղերը :lol

Ռեդ
30.03.2010, 17:19
Բավականին գեր մի տիկին գնում է բժշկի.
-Ասացեք, բժիշկ, ո՞ր վարժություններն են օգտակար նիհարելու համար:
-Գլխով աջից ձախ ու հակառակ շարժումներ կատարելը:
-Եվ ի՞նչ հաճախականությամբ է պետք դրանք կատարել: :think
-Ամեն անգամ, երբ ձեզ ինչ-որ բան են հյուրասիրում :D:D

Ռուֆուս
30.03.2010, 17:22
-Հանցագո՛րծ :angry
-Մարմնավաճա՛ռ :angry

Սրանով ավարտվեցին Ուկրաինայի նախագահական ընտրությունների թեկնածուների նախընտրական բանավեճերը... :D

Ռեդ
30.03.2010, 17:26
-Հանցագո՛րծ :angry
-Մարմնավաճա՛ռ :angry

Սրանով ավարտվեցին Ուկրաինայի նախագահական ընտրությունների թեկնածուների նախընտրական բանավեճերը... :D
Մեկն էլ կողից գալի ասում ա.
-Կռիվ մի՛ արեք: Երկուսդ էլ ճիշտ եք: :D:D

VisTolog
30.03.2010, 17:45
-Բժի՛շկ ջան, ճի՞շտ ա, որ լավ բժիշկը հիվանդի դիագնոզն ասում ա միայն տեսքին նայելով:
-Ճիշտ ա, օրինակ, դու սկլերոզ, շաքարային դիաբետ և անմիզապահություն ունես:
-Ճիշտ ա, բա ո՞նց հասկացար:
-Շալվարիդ կոճակները բաց են, կոճակի կողքին խոնավ հետք կա, որի վրա էլ պտտվում է մեղուն:

Համիկ
30.03.2010, 18:33
Ապարանցին, ղարաբաղցին ու Էրևանցին ոսկե ձկնիկ են բռնում: Ինչպես որ կարգն է` ոսկե ձկնիկը խնդրում է իրեն բաց թողնել, դրա դիմաց խոստանալով կատարել մեկական ցանկություն:
Ապարանցին ասում է.
--Ձկնիկ ջան, էս ղարաբաղցիները չեն թողնում առաջ գնանք, բոլոր պաշտոնները գրավել են, խնդրում եմ սրանց Երևանից հեռացրու:
Ղարաբաղցին ասում է.
--Ձկնիկ ջան, էս ապարանցիները շատ են թափովացել, էլ սրանց հետ յոլա գնալ չի լինում, խնդրում եմ սրանց Երևանից հեռացրու:
Էրևանցին մոտենում, ձկնիկի ականջին թաքուն հարցնում է.
--Սրանց ցանկությունները կատարելու ես?:
__ Իհարկե, պատասխանում է ձկնիկը:
--Դե, ինձ մի հատ սև կոֆե,- խնդրում է Էրևանցին:

VisTolog
30.03.2010, 18:58
Ապարանցուն հարցնում են.
-Ինչքա՞ն ժամանակում ոտքով Ապարանից Երևան կհասնես:
-Մեկ օրում:
-Իսկ Եևանից Ապարա՞ն:
-Երեք օրում:
-Ինչո՞ւ այդքան ուշ:
-Ետ ետ քայլելով` ավելի դանդաղ է ստացվում:


* * *
Ապարանցի երեխան հորը հարցնում է.
- Պա՛պ, որ խելոք մնամ կթողե՞ս չարություն անեմ…


* * *
Ապարանցի հեր ու տղա “մարշրուտկայով” գնում են, արդեն հասնում են իրենց կանգառին, հերը տղուն ասում է.
-Տղա՛ ջան, սու՛ս մնա, տենանք` ֆայմում ա կանգնի…


* * *

Ապարանցու դուռը ծեծում են:Հարցնում է.
-Ո՞վ ա:
-Ստոլբեն:
Բացում է դուռը, և գերանն ընկնում է գլխին: Նորից են դուռը ծեծում կրկին հացնում է.
-Ո՞վ ա:
-Էլեկտրիկը:
-Իա՜,-ասում է ապարանցին,-բացեմ, որ տոկը խփի…


* * *
Մի Եհովայի վկա կին նստում է տաքսի: Քանի որ նա բավականին գրավիչ ու գեղեցիկ էր վարորդը չի դիմանում և ճանապարհի կեսին ձեռքը դնում է նրա ծնկին:
-Սաղմոս համար 319,-ասում է կինը:
Վարորդը չհասկանալով, թե կինն ինչ է ասում ձեռք է ետ է քաշում: Երկրորդ անգամ է փորձում է և ստանում է նույն պատասխանը: Կնոջը տուն է հասցնում և վերադառնում տուն: Տուն հասնելով բացում է Ավետարանը և կարդում է 319-րդ սաղմոսը .”Ճիշտ ուղու վրա ես, որդյա՛կ”:


* * *
Կատուն ընկնում է մկան հետևից,մուկը մի անցք է տեսնում, մտնում է մեջը:Ուզում է դուրս գա, տեսնում է դեռ կատուն կանգնած է: 4 ժամ հետո նորից մուկը ուզում է դուրս գա, տեսնում է կատուն կանգնած իրեն է սպասում.մուկը սկսում է շան պես հաչալ:Կատուն իմանում է, թե շուն կա տարածքում ու վազելով փախչում է:Մուկն իրանից գոհ դուրս է գալիս, տեսնում է կատուն չկա, ասում է.
- Արա դե լավ ա էլի օտար լեզու իմանալը:


* * *
Մի հատ մարդ քայլում է Լենինականի փողոցով և նրա գլխին է ընկնում մի ամբողջ հաց: Նայում է վերև, որպեսզի նկատողություն անի, սակայն...
-Ներեցեք պարոն, երեխայի բերանից հացի կտորը ընկավ:


* * *
Ընկերուհիները զրուցում են.
-Մանուշա’կ, այդ երբվանից ես ծխում:
-Այն հիշարժան օրվանից, երբ ամուսինս գործուղումից մեկ օր շուտ վերադարձավ և մոխրամանի մեջ գտավ ծխախոտ:

_Հրաչ_
30.03.2010, 20:57
Աբարանցու քթից արյուն ա գալիս, վզից ժգուտ ա կապում, որ արյունը կտրի: :D

Ռեդ
30.03.2010, 21:01
Փաստաբանը.
-Մինչ պարոն Սմիթի կտակը հրապարակելը ես կցանկանայի հարց ուղղել նրա կնոջը: Տիկի՛ն, ինձ հետ կամուսնանա՞ք: :D:D

***
Մեկը մտնում է գրախանութ.
-Ինձ լավ դետեկտիվ խորհուրդ կտա՞ք:
-Իհա՛րկե. ահա այն, ինչը որ ձեզ հաստատ դուր կգա: Մինչև գրքի վերջին էջն այդպես էլ պարզ չէ, թե ով է սպանել անմեղ աղջկան:
-Շատ բարի: Իսկ գիրքն ինչպե՞ս է կոչվում:
-«Անխիղճ պահակը»: :D:D

Kuk
31.03.2010, 00:57
Կանանց գաղութում.
-Այսօր ճաշի հետ մատուցվելու է նաև գազար:
Կալանավորները ուրախությունից իրանց կորցնում են, լսվում է հաջորդ հայտարարությունը.
-Հանգստացեք, գազարը ծյոռկած ա:

CactuSoul
31.03.2010, 02:12
Կրիզիսին ուղարկում են Հայաստան՝ վերապատրաստվելու:

SSS
31.03.2010, 10:25
Մի աղջիկ գետնին 100$ է տեսնում,կռանում է ,որ վերցնի...այդ պահին ինչ -որ մեկը նրան հետևից"հանկարծակիի" է բերում...Աղջիկը.
_Էս հիմա գտա,թե աշխատեցի

My World My Space
31.03.2010, 12:09
Հայ օլիգարխը գնում ա Երուսաղեմ, նրան ցույց են տալիս քաղաքի տեսարժան վայրերը: Գիդ.
- Այս բլրից երկինք բարձրացավ Հիսուսը, ահա այն մյուսից Մարիամ Աստվածածինը, իսկ այն բլից, որի վրա հիմա մզկիթ է, երկինք է բարձրացել Մուհամեդ մարգարեն:
Օլիգարխ.
- Արա՛, ես չեմ ջոգում, փաստորեն էսի կասմադրոմ ա, հա՞......

My World My Space
31.03.2010, 12:20
Հոգեբույժի մոտ:
- Բժիշկ ջան, ամբողջ օրը խոսում եմ ամուսնուս հետ, անընդհատ, իսկ նա սուսուփուս թերթ է կարդում: Ինձ թվում է նրա մոտ ինչ-որ հոգեկան շեղում կա:
- Տիկին, դա բացառիկ տաղանդ է.....

Մայր ու աղջկա հեռախոսազրույց:
մայր - Աղջիկ ջան հանգստացի, բոլոր ընտանիքներում էլ վեճեր պատահում են, բայց ժամանակի հետ ամեն ինչ հարթվում է...
աղջիկ - Գիտեմ, մամ, դու ավելի լավ է ասա, որտե՞ղ թաքցնեմ դիակը.....

Հ.Գ. կներեք, սխալ տեղում եմ գրել, պիտի անեկդոտներում գրեի......:oy

Kuk
31.03.2010, 13:40
Աբարանցու տունը պաժառ ա ընկնում, տեսնում ա պաժառնիկները ուշանում են, փայտ ա գցում մեջը, որ կրակը չհանգի:D

Kuk
31.03.2010, 13:47
Րոպեի երկարությունը կախված է նրանից, թե զուգարանի դռան որ կողմում ես գտնվում:D

Kuk
31.03.2010, 16:18
Զոքանչին դատում են: Դատավորը հարցնում է.
- Ի՞նչ գողացաք խանութից:
- Պարոն դատավոր, մի բանկա ծիրանի կոմպոտ, մեջը վեց հատ ծիրան:
- Ուրեմն կնստեք վեց օր. ամեն մի ծիրանի համար մեկ օր:
Փեսան դահլիճից գոռում է.
- Պարոն դատավոր, մի բանկա էլ գարոխա գողացել:aaa

Էլիզե
31.03.2010, 21:21
Ախտեցին սարում չոբանի հետ մի գառի վրա գրազ է գալիս, թե կարող է ասել նրա որտեղացի լինելը:
-Եզդի ես, - ասում է, ոչխարը տարա:
-Տար, ախպեր ջան, ջոկի որը կուզես տար:
Երբ ախտեցին , ավարը շալակած ուզում է գնալ, եզդին ասում է.
- Կաց, հիմի էլ ես եմ ասելու, թե դու որտեղացի ես: Ախտեցի ես:
-Ինչի՞ց իմացար:
-Այ մարդ, էս եքա սուրուն թողած, շանն ես շալակած տանում:

Էլիզե
31.03.2010, 21:22
Ապարանցին գորգը տանում է լվանալու, հարցնում է.
-Ինչքանո՞վ եք լվանում:
-Քառակուսին` 200 դրամով:
-Իսկ կլո՞րը… :B

Էլիզե
31.03.2010, 21:23
Վանաձորցի Մայիսը Սպիտակում իր մեքենան բենզին էր լցնում: Լցնողին տասը դոլար է տալիս: Վերջինս դոլարը լապտերի տակ սկսում է շուռումուռ տալ: Մայիսն անհանգստանում է.
-Վախիլ մի, գիշերն եմ տպել:
-Վախըմ չեմ, համա ընենց շան տղա կա, հետեւի մասը տպըմ չի...

Norton
01.04.2010, 00:52
Ոստիկանը, երթեկության կանոնները խախտելու համար, մեկին կանգնացնումա:
Ո.-Ձեր փաստաթղթերը, խախտում եք արել, պետք է ակտ գրենք:
Վ.Ընգեր ջան ես ղարաբաղցի եմ
Ո.Այո, հասկանում եմ, բայց միևնույննա պետքա տուգանվեք:
Վ.Չէ ընգեր ջան, աչքիս դու լավ չես հասկանում, ասը՜մ եմ, ե՜ս ղարաբաղցի՛ եմ:
Ո.Պարզ ա եղբայր, բայց դու Ստեփանակերտում ես:pardon

Հ.Գ. Մերսի Ծովին պատմելու համար:P

Hayazn
01.04.2010, 01:58
հաճախորդը նստելով տաքսի հարցնում է

- վարպետ էս ինչից է այսպիսի փիս հոտ գալիս
- բա գիդես ախպեր ջան , երեկ մի հոգի նստեց հետո չամադանը մոռացավ ու իջավ
ես էլ գնացի տուն բացեցի չամադանը մեջը մի հատ ձիու գլուխ էր վերցրի ու դեն գցեցի :
- վարպետ ես էս փիս հոտի մասին եմ հարցնում :
- էդ հոտը իմ նասկիներից ա գալիս :

Hayazn
01.04.2010, 02:55
երկու Հայաստանցի հանդիպում են ԱՄՆ-ում նրանցից մեկը ամուսնացել է օտարազգի կնոջ հետ

- բարեվ ախպեր :
- բարեվ :
- շնորհավորում եմ , ինչպես է նոր ամուսնությունդ ընթանում :
- լավ է :
- բա լեզուն սովորել էս :
- լեզուն սովորել եմ բայց հոտին չեմ կարում դիմանամ :

Ուլուանա
01.04.2010, 03:09
Մոդերատորական։ Անեկդոտ չհանդիսացող, բայց զվարճալի տեղեկություններ պարունակող գրառումներն «Անեկդոտներ» թեմայից առանձնացվել են և դրանց հիման վրա ստեղծվել է առանձին թեմա՝ «Զվարճալի տեղեկություններ» (http://www.akumb.am/showthread.php/52896-%D4%B6%D5%BE%D5%A1%D6%80%D5%B3%D5%A1%D5%AC%D5%AB-%D5%BF%D5%A5%D5%B2%D5%A5%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80)։ Խնդրում եմ նմանատիպ գրառումներն այսուհետև միանգամից անել նորաստեղծ թեմայում, ոչ թե այստեղ, հակառակ դեպքում վերջիններս համարվելու են թեմայից դուրս՝ համապատասխան հետևանքներով։

Ռեդ
01.04.2010, 14:45
Մեկը մտնում է խանութ, որտեղ բանջարեղեն են վաճառում.
-Գազար ունե՞ք:
-Ունենք:
-2 հատ տվեք !
2 հատ գազար են տալիս, սա էլ վերցնում գազարները խոթում ա քթանցքերի մեջ:
Հաջորդ օրը նորից գալիս ա նույն խանութը.
-Գազար ունե՞ք:
-Ունենք:
-2 հատ տվեք !
2 հատ գազար են տալիս, սա նորից վերցնում գազարները խոթում ա քթանցքերի մեջ:
Հաջորդ օրը նորից գալիս ա նույն խանութը.
-Գազար ունե՞ք:
-Չէ, չունե՛նք,-կոպիտ տոնով պատասխանում է վաճառողը:
-Իսկ ճակնդե՞ղ:
-Ունենք:
-2 հատ տվեք !
2 հատ ճակնդեղ են տալիս, սա վերցնում երկուսն էլ խոթում ա քթանցքերի մեջ: Վաճառողն էլ չի դիմանում.
-Լսե՛ք, դուք, ի՞նչ եք ամեն զբիլ ձեր քիթը խոթում:
-Իսկ դուք, ինչ է, գազար ունե՞ք: :think:D:D:D

Ռեդ
01.04.2010, 14:59
Կինն ամուսնուց հեռանում գնում է ծնողների տուն. տանն ասում է իր մորը՝
-Մամ, երբ որ ես տնից դուրս եկա, կրակոցի ձեն լսեցի: :think Ի՞նչ ես կարծում, նա ինքնասպա՞ն է եղել:
-Ես կարծում եմ, որ նա շամպայնի շիշ է բացել :D:D

***
Բժիշկը՝ հիվանդին.
-Ձեզ վիրահատե՞լ են: :think
-Այո: Ինձ վրա վիրահատությունը նստեց 1000 $: :(
-Ես այդ չեմ հարցնում, հարցնում եմ ձեզ մոտ ի՞նչ էր:
-Ինձ մո՞տ` 700 $:
-Դուք նորից ինձ ճիշտ չհասկացաք: Ես հարցնում եմ՝ ինչի՞ց եք բողոքում:
-Նրանից, որ վիրահատությունը շատ թանկ է :(:D:D:D

Ռեդ
01.04.2010, 15:17
Ամառ. հանցագործների գաղութ. մի բանտարկյալի հենց նոր հարցաքննությունից ետ են բերում իր բանտախուցը: Նա անմիջապես ծեծում է հարևանի խցի պատը.
-Վլա՛դ, արթնացի՛ր, շու՛տ:
-Ի՞նչ է պատահել:
-Նոր տարիդ շնորհավոր:
-Դու հո խելառ չե՞ս: Ամառ է հիմա, ի՞նչ Նոր տարի: :esim
-Ինձ հենց նոր հարցաքննում էին. քեզ մի տարի ավելացրեցին :D:D

***
Գեներալին թոռնիկ է ծնվում: Որպեսզի պարզի, թե նա ում է նման, ծննդատուն է ուղարկում մի շարքայինի: Վերջինս, երբ որ հետ է գալիս, գեներալին զեկուցում է.
-Պարո՛ն գեներալ, ձեզ է նման:
-Շատ լավ :)) Մանրամասները զեկուցիր:
-Ձեր թոռնիկը թմբլիկ է, քաչալ է, ոչինչ չի պատկերացնում և ողջ ժամանակ գոռում է :D:D

Ռեդ
01.04.2010, 15:42
Զանգահարում են Վարդանչիկի հորն ու ասում, որ Վարդանչիկը դասերը չի սովորում, ողջ ժամանակ ծխում, խմում ու սեքսով է զբաղվում: Իսկ նրա հայրը պաշտոնավոր և հարգված մարդ է լինում և շատերը նրանից օրինակ են վերցնում: Հայրը կանչում է որդուն իր կաբինետն ու հարցնում.
-Տղաս, ծխում ե՞ս:
-Հա :oy
-Իսկ ի՞նչ ես ծխում:
-Դե, ոնց ասեմ, ինչ պատահի, հիմնականում էժան սիգարետներ . . .
Հայրը դարակից հանում է թանկարժեք սիգարների մի տուփ և մեկնում է որդուն: Որդին զարմանք է կտրում: Հայրը շարունակում է.
-Որդիս, լսել եմ խմում էլ ես: Իսկ ի՞նչ ես խմում:
-Դե ... հիմնականում գինի, փողս չի հերիքում: :oy
Հայրը դարակից հանում է մի շիշ "Նապոլեոն" ու լցնում է որդուն: Վերջինս ագահաբար գլխին է քաշում բաժակի ողջ պարունակությունը:
-Ասում են, որդիս, դու սեքսով էլ ես զբաղվում: Ու՞մ հետ, որտե՞ղ: :think
-Ում հետ պատահի ու որտեղ պատահի :oy
Հայրը կանչում է երիտասարդ հմայիչ քարտուղարուհուն, վերջինս Վարդանչիկի հետ առանձնանում են առանձին մի կաբինետում:
Որոշ ժամանակ անց Վարդանչիկը դուրս է գալիս կաբինետից: Հայրը՝
-Իսկ հիմա ականջիդ օղ արա, որդի՛ս, այս ամենն ունենալու համար պետք է սովորել, սովորել, սովորել :D:D:D

Արևածագ
01.04.2010, 16:47
Մեկը մտնում է խանութ, որտեղ բանջարեղեն են վաճառում.
-Գազար ունե՞ք:
-Ունենք:
-2 հատ տվեք !
2 հատ գազար են տալիս, սա էլ վերցնում գազարները խոթում ա քթանցքերի մեջ:
Հաջորդ օրը նորից գալիս ա նույն խանութը.
-Գազար ունե՞ք:
-Ունենք:
-2 հատ տվեք !
2 հատ գազար են տալիս, սա նորից վերցնում գազարները խոթում ա քթանցքերի մեջ:
Հաջորդ օրը նորից գալիս ա նույն խանութը.
-Գազար ունե՞ք:
-Չէ, չունե՛նք,-կոպիտ տոնով պատասխանում է վաճառողը:
-Իսկ ճակնդե՞ղ:
-Ունենք:
-2 հատ տվեք !
2 հատ ճակնդեղ են տալիս, սա վերցնում երկուսն էլ խոթում ա քթանցքերի մեջ: Վաճառողն էլ չի դիմանում.
-Լսե՛ք, դուք, ի՞նչ եք ամեն զբիլ ձեր քիթը խոթում:
-Իսկ դուք, ինչ է, գազար ունե՞ք: :think:D:D:D

-Ինձ մի բանան տվեք:
-Տիկին, երկուսը վերցրեք, որ մեկն էլ ուտեք...;)

My World My Space
02.04.2010, 16:04
նոր ակցիա

գնեք 100 չեբուրեկի շրջանայինի անցումից, հավաքեք` կատու

Minerva
02.04.2010, 16:34
-Ինձ մի բանան տվեք:
-Տիկին, երկուսը վերցրեք, որ մեկն էլ ուտեք...;)

Ես մի քիչ ուրիշ ձևով եմ լսել։

Երկու աղջիկ մտնում եմ խանութ։ Մեկը ասում ա.
-3 հատ բանան տվեք։
Մյուսը.
-Բայց մեզ 2-ն ա պետք։
Առաջինը պատասխանում ա.
-Հա լավ, էն մեկն էլ կուտենք։ :D

SSS
02.04.2010, 16:50
Թուրքն ընկնում է հայի հետևից հայը մի փոս է գտնում և մտնում մեջը,թուրքը կանգնում է փոսի վերևում և սկսում բարձրաձայն մտածել.
_Միգուցե նա փախավ անտառ?,-հայը որպես արձագանք կրկնում է նրա ասածը
_իսկ միգուցե նա գետը մտավ և լողալով գնաց?,-հայը'նույնը,-իսկ եթե նա ծառն է մագլցել,-հայը կրկին կրկնում է...
_Իսկ եթե նա այս փոսն է մտել?այդ դեպքում ես կպայթեցենեմ այն,_հայը.
_Իսկ միգուցե նա փախավ անտառ?

Jarre
02.04.2010, 17:00
Ամուսինը չորս տարի խոպանում լինելուց հետո վերադառնում է տուն.
Կին - օ՜, չես պատկերացնի ի՜՜նչ ուրախալի լուր ունեմ քեզ համար։
Ամուսին - ի՞նչ է եղել, սիրելիս։
Կին - մենք հղի ենք։
Ամուսին - բայց ես չորս տարի ստեղ չեմ եղել, էտ ո՞նց է եղել։
Կին - դե գնացի բժշկի, սաղ ստուգումները անցակացրեց, ու պարզվեց, որ մրսել եմ դրա համար էլ կրկնվելա։

Էլիզե
02.04.2010, 19:28
Ապարանցուն հարցնում են.
-Առաջ "գալուբոյներ" կայի՞ն:
- Ոնց չէ, հիշում եմ, հերս ասում էր "Հիտլեր կապուտ, Հիտլեր կապուտ": :think

Էլիզե
02.04.2010, 19:32
Ապարանցուն հարցնում են.
-Մարդիկ ոնց են մահանում....
Ասում ա`
-Դե երևի արագիլն ա տանում.... :D

Ռեդ
02.04.2010, 22:36
-Բժի՛շկ, հարևաններս ինձ համարում են հոգեկան հիվանդ այն պատճառով, որ ես շատ եմ սիրում նրբերշիկ:
-Ինչպիսի՜ անհեթեթություն ... ես նույնպես նրբերշիկ շատ եմ սիրում:
-Հա՞: Էդ դեպքում մի օր մեր տուն եկեք, ձեզ իմ հավաքածուն ցույց կտամ :))

***
-Կարո՞ղ եմ իմանալ, թե ձեր ձեռքն իմ գրպանում ինչ գործ ունի: :think
-Այո, իհարկե ... ես լուցկու տուփն էի ուզում հանել:
-Կարող էիք խնդրել, չէ՞, ես ինքս կհանեի:
-Ամաչեցի :oy

***
Գայի պոստում մեկին կանգնեցնում են.
-Ի՞նչ եք տեղափոխում: :think
-Հաշվիչ:
-Բացեք՝ տեսնեմ:
Վարորդը բացում է բեռնախուցը, իսկ այնտեղ հրազեն է:
-Իսկ դուք ասում եք՝ հաշվիչ եմ տեղափոխում :o:think
-Ահա, սա հենց իմ ասած հաշվիչն է որ կա: :)
Պետավտոտեսուչն իր գրպանից հանում է մի փոքր հաշվիչ.
-Ահա սա է հաշվիչը:
-Ձեր հաշվիչն ընդամենը ընթացիկ հաշիվների հաշվիչ է, իսկ իմը՝ վերջնական :aha:goblin

..Ando..
02.04.2010, 22:44
Ապարանցու նասկին ոտին մեծա լինում դեմը բամբակա դնում:D

Ռեդ
02.04.2010, 23:05
Բիլլ Գեյթսին նրա կինն առաջին ամուսնական գիշերվանը հաջորդող առավոտն ասում է.
-Սիրելի՛ս, հիմա ես գիտեմ, թե քո ֆիրման խի է կոչվում Microsoft :D:D

***
Ընկերությունը լավագույն ֆինանսական առաջարկի մրցույթ է հայտարարում: Հաղթողը որպես պարգև ստացավ քսանհինգ ֆունտ ստերլինգ: Հաղթող շոտլանդացին առաջարկել էր նվազեցնել պարգևի չափը տաս ֆունտ ստերլինգով: :D:D

Նաիրուհի
03.04.2010, 00:54
Աստված քիթ է բաժանում, ազգերի ներկայացուցիչները հերթով մոտենում, վերցնում են… Ֆրանսիացին խնդրում է փոքր և նուրբ քիթ, ռուսը՝ այնպիսի քիթ, որ խմելուն չխանգարի… Հայը.
-Տե՛ր Աստված, էս քթերն ինչքանո՞վ ես տալիս…
-Անվճար, որդյակս, նվիրում եմ:
-Դե ուրեմն ինձ ամենամեծը տուր...

***

Սասունցի Դավիթն անապատով գնում է ու շատ է ուզում ջուր խմել: Մեկ էլ տեսնում է մի ջրհոր, կողքին՝ երեքգլխանի մի դև: Հարձակվում է վրան, երկու գլուխը կտրում, ուզում է երրորդն էլ կտրել, մեկ էլ դևը հարցնում է.
-Ինչի՞ ես ինձ սպանում:
-Որովհետև ուզում եմ ջուր խմել…
-Դու հո հիստերիկ չե՞ս: Ջուր ես ուզում խմել, խմի, գլուխնե՞րս ինչի ես կտրում

***
Թանգարանում.
-Սա փարավոնի եղբայրն է, սա՝ կինը, սա՝ քույրը, իսկ այս մեկը՝ մայրը… Իսկ սա փարավոնի մումիան է:
-Կներեք, իսկ մումիան փարավոնի ի՞նչն է...

***

Ապարանցու լեզուն կուլ է գնում, ջուր է խմում, որ կոկորդին չկանգնի:

***

-Մամ, պապայի մազերն ինչո՞ւ են էդքան քիչ:
-Որովհետև շատ է մտածում::8
_Բա քո՞նն ինչի են էդքան շատ…
-Ճաշդ կեր… :angry:angry:angry

Հայկօ
03.04.2010, 12:48
Սասունցի Դավիթն անապատով գնում է ու շատ է ուզում ջուր խմել: Մեկ էլ տեսնում է մի ջրհոր, կողքին՝ երեքգլխանի մի դև: Հարձակվում է վրան, երկու գլուխը կտրում, ուզում է երրորդն էլ կտրել, մեկ էլ դևը հարցնում է.
-Ինչի՞ ես ինձ սպանում:
-Որովհետև ուզում եմ ջուր խմել…
-Դու հո հիստերիկ չե՞ս: Ջուր ես ուզում խմել, խմի, գլուխնե՞րս ինչի ես կտրում

...Քաշեց Սասունցի Դավիթը Թուր-կեծակին ու կտրեց Դևի գլուխը: Սակայն կտրված գլխի տեղը երկուսն աճեցին: Կտրեց Սասունցի Դավիթն այդ երկու գլուխներն էլ, սակայն դրանց տեղը չորս գլուխ աճեցին: Սասունցի Դավթին էս պրոցեսը սկսեց դուր գալ, ու էդ սրիկան Թուր-կեծակիով էնքան կայֆավատ եղավ խեղճ կենդանու վրա, մինչև Դևը սկսեց նմանվել ցախավելի :D:

aerosmith
03.04.2010, 19:12
նոր ակցիա

գնեք 100 չեբուրեկի շրջանայինի անցումից, հավաքեք` կատու

Սրա այլ վերսիան էլ կա՝
գնիր 10հատ քյաբաբ շրջանայինի անցումից, ու որպես նվեր ստացիր շան մորթին

_DEATH_
03.04.2010, 19:41
Տղամարդը դրախտ ա ընկնում: Աստված նրան հարցնում ա.
- Ի՞նչ լավ բան ես արել կյանքումդ:
- Մի աղջկա եմ փրկել բայկեռներից, ուզում էին բռնաբարել նրան, բայց ես ցույց տվեցի լիդերին, ոտի տակ գցեցի, մոտոն ջարդեցի…
Ու ասեցի մյուսներին "Հըն էլ ո՞վ ա ուզում". :B
- Եվ ե՞րբ եք դա արել:
- 5 րոպե առաջ!

Adam
03.04.2010, 20:42
մի հատ այլանդություն եմ լսել էսօր... :D :D

Աբարանցին անտառում մի հատ գել ա բռնում, ամբողջ բուրդը խուզում ա ու վզից թոկ ա գցում ու գեղով սկսում ա ման տալ: Մեկը տենում ա, հարցնում ա

- էս ի՞նչ կենդանի ա
- գել ա,
- Լու՞րջ: Ի՞նչ տեսակի գել ա:
- «գել պօսլե բրիծյա»

:D

_DEATH_
03.04.2010, 20:46
Սովորել, սովորել, ևս մեկ անգամ սովորել , էլի սովորել, սովորել .... (կոմպի վիրուս ЛЕНИН.exe)

_DEATH_
03.04.2010, 20:58
- Կրկնությունը գիտության մայրն է! - Ասաց հայրը որդուն և լցրեց ևս 100 գրամ օղի:

_DEATH_
03.04.2010, 21:02
- Մամ պապան համեստ ա եղել փոքր ժամանակ?
- Իհարկե բալես, թեչէ դու մի 5 տարով ավելի մեծ կլինեիր:

Նաիրուհի
04.04.2010, 19:13
Գրություն գազանանոցում` ջայլամի վանդակի վրա.
«Հարգելի՛ այցելուներ, խնդրում ենք ջայլամին չվախեցնել. վանդակի հատակը բետոնից է»:

***

Տաքսի ծառայություն «Նոստրադամուս»: Մենք ինքներս կզանգենք ձեզ...

***

Բանտարկյալի կինը գալիս է բանտապետի մոտ և խնդրում, որ իր ամուսնուն մի հանգիստ գործ տան:
- Բայց, տիկի՛ն, մեզ մոտ դեռ ոչ ոք ծրար սոսնձելուց չի մեռել:
- Այո, բայց ամուսինս ասում է, որ գիշերները դեռ ինչ-որ թունել էլ է փորում...

***

- Ինձ դուր է գալիս կարմիր շարֆը վզին այն վազորդը:
- Դա շարֆ չի, լեզուն է:

_DEATH_
04.04.2010, 21:42
Դասատուն լսում է թե ինչպես են կողքի դասարանում աշակերտները աղմկում և խանգարում իրեն դասը վարել: Նա գնում է բռնում գլխավոր աղմկողին և քաշ տալիս իր մոտ: Խեղճը զարմացած ասում է.
- Ոնց եք համարձակվում:
Որոշ ժամանակ անց դասարան են մտնում աշակերտները և ասում.
- Խնդրում ենք մեզ վերադարձրեք մեր դասատուին: :(

_Հրաչ_
05.04.2010, 00:11
Աբարանցին Մերսեդես 600-ով խփում ա պատին, դեմի 200 ձին սատկում ա :D

Hayazn
05.04.2010, 08:52
Ապարանցին ամուսնանում է ճապոնացի կնոջ հետ առավոտյան կինը ասում է :

- աունչ ինգ դօ գոան չինգ կոկա-կոլա :
-ասումես գնամ խալադելնիկից ինչ բերեմ :

..Ando..
05.04.2010, 11:14
Մի մարդու հարցնում են.
-որտեղից՞ ես...
-Ապարանից եմ,բայց հոգով ու սրտով ՂԱՐԱԲԱՂԻՑ եմ:P

Smokie
07.04.2010, 15:17
Զբոսնում էր իր համար գնդլիկ-բոքոնիկը: Գնում է-գնում, ճանապարհին հանդիպում երեք դյուցազուններին, ամեն մեկը մի ձիու վրա: Սկսվում է համով զրույց:
_Բարեւ Իլյա Մուրոմեց:
_Բարեւ Բոքոնիկ:
_Բարեւ Դոբրինյա Նիկիտիչ:
_Բարեւ բոքոնիկ:
_Բարեւ Ալյոշա Պոպովիչ:
_Բարեւ բոքոնիկ:
_Բարեւ Իլյա Մուրոմեցի ձի:
_Բարեւ բոքոնիկ:
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

_Ինչպե՞ս Ես Իլյա Մուրոմեց:
_Լավ եմ բոքոնիկ:
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
_Ինչպե՞ս ես Ալյոշա Պոպովիչի ձի:
_Լավ եմ բոքոնիկ:

_Ցտեսություն Իլյա Մուրոմեց:
_Ցտեսություն բոքոնիկ:
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

Շարունակում է իր ճանապարհը գնդլիկ-բոքոնիկը: Գնում է-գնում, ճանապարհին հանդիպում է Ալի-Բաբային եւ քառասուն ավազակներին, ամեն մեկը նստած մի-մի ձիու վրա եւ ամեն մեկի գոտուց կապած է մի-մի սուր:



Եւս մեկը:


_Բուբլի՝կ, բուբլի՝կ,_ գոռում էին անխիղճ երեխաները՝ չիմանալով, որ բոքոնիկը մահացու վիրավոր է:

Դեկադա
07.04.2010, 18:43
Կինը հարցնում է ամուսնուն.
- Սիրելի՛ս, ի՞նչ նվիրեմ ծննդյանդ օրվա առթիվ:
- Հինգրոպեանոց լռություն:

Ամուսնությունը նման է անապատային միրաժի՝ պալատներ, փարթամ ու գեղեցիկ ծառեր, ուղտեր... եւ հանկարծ այդ բոլորը չքանում են, մնում են միայն ուղտերը:

Hayazn
07.04.2010, 20:48
Ապարանցիները որոշում են կռիվ գնալ Քյավառի վրա մի հատ սուզանավ են առնում ու մտնում են Սևանի մեջ :
Վախեցած քյվառցիները հավաքվում են սևանի մոտ ևմտածում են թէ ինչ անեն :
Մի քյավառցի ասում է :
- ինձ մի շիշ արաղ տվեք ես էս հարցը կլուծեմ :
Արաղը տալիս են խմում է ու մտնում է ջուրը , քիչ հետո դուրս է գալիս : Հինգ րոպե չանցած խեղտված ապարանցիք սկսում են դուրս գալ ջրի երես : Բոլորը զարմացած հարցնում են թէ ինչպես արիր քյավառցին ասում է :
- մտա ջուրը գնացի սուզանավի դուռը թակեցի ու դուրս եկա :

Hayk Avetisyan
07.04.2010, 22:21
բանտից նոր դուրս էկած մեկը մարշուտնիով տուն ա գնում, մի տատի ասում ա. տղա ջան վեր կաց տեղդ նստեմ էլի, էտ մեկնել ասում ա 5 տարի ա նստած էի մեկը չասեց հել տեղդ նստեմ էլի

*e}|{uka*
08.04.2010, 20:10
Ներկայացում կրկեսում:
Բեմում են թեթև ատլետները: Ձայն դահլիճից.
- Խայտառակությու՜ն, հագել են կանացի զուգագուլպաներ, չեն էլ ամաչում, սա ի՞նչ բան է, երկնագույններ, վառել է պետք սրանց::angry
Կոնֆիրանսյեն.
-Հիմա ձեր առջև ելույթ կունենան ծաղրածունները: :scen
Ձայն դահլիճից.
-Էլի՞ երկնագույններ, շրթունքները կարմիր ներկել են, չեն էլ ամաչում, երկնագույնների հեղաշրջում է կրկեսում, երկնագույն ներկայացում, խաայտառակությու՜ն::angry
Կոնֆիրանսյե.
Իսկ հիմա մահացու համար, թռիչք վերևից, դեպի բեմի վրա տեղադրված ջրով լի տակառի մեջ: :scen
Լռություն դահլիճում:
Ձայն դահլիճից.
-Երկնագույնե՜՜ր, այդ ու՞ր եք ինձ քարշ տալիս, բաց թողեք, չդիպչե՜ք ինձ: :aaa

*e}|{uka*
08.04.2010, 21:31
Դպրոցում:
-Երեխաներ, հանեք մատիտ և թուղթ:Այսօր մենք կփորձենք նկարել ձի, իսկ Նատալյա Պետրովնան կաշխատի չշարժվել:


Փոքրիկ մի աղջիկ մտնում է կենդանիների խանութ: Ժպտալով վաճառողին ասում է.
-Ես ուզում եմ ճագար գնել:
Վաճառողը հարցնում է.
-Ուզու՞մ ես գնել այս փոքրիկ մոխրագույն, փափուկ տոտիկներով, թախծոտ աչքերով ճագարիկին, թե՞ այն սպիտակ, փափուկ ականջիկներով ծույլ ճագարին:
Փոքրիկ աղջիկը ժպտալով պատասխանում է.
-Իսկ իմ օձը նման մանրուքների վրա թքած ունի: :beee

Հայկօ
08.04.2010, 22:20
Դպրոցում:
-Երեխաներ, հանեք մատիտ և թուղթ:Այսօր մենք կփորձենք նկարել ձի, իսկ Նատալյա Պետրովնան կաշխատի չշարժվել:

- Երեխաներ, այսօր մենք կնկարենք ձի: Թուղթ ու մատիտ հանեք, իսկ դու, Կսենյա, նստիր տեղդ ու չշարժվես :)):

Պատմում էր Կսենյա Սոբչակը՝ հիշելով իր ծանր մանկությունը :blin:

Hayazn
09.04.2010, 01:15
Հայկական ռադիոին հարց էն տալիս

- ում կարելի է համարել կուլտուրական մարդ :
- այն անձին , ով գիտի ակորդիոն նվագել , բայց չի նվագում :

Դատարկություն
09.04.2010, 18:10
Անեկդոտ կենսաբանների համար: Շուտ եմ ասել, ցենզուռայից դուրս չի, ինչ հասկանաք սեփական երևակայության արդյունքնա:)) Կարողա եղել էլ ա:(

Օրգանների հերթական համագումարնա, նիստը ղեկավարում ա Մեծարգո Սիրտը.
- ... Դե.. հիմա բողոքների ժամանակն է, ով ինչ բողոքներ ունի.
- Ես բողոքում եմ, - կանգնելով ասաց Լյարդը, - դե հերիքա՛ էլի, անընդհատ խմում են, հա խմում, խմում են, հա խմում, իմ մասին չեն մտածում, ես պաշտոնաթողություն եմ պահանջում:
- Լավ կմտածեմ, - ասաց Սիրտը,- էլ ինչ բողոքներ կան
- Ես էլ եմ բողոքում,- ասաց Երիկամը,- հերիք չի՞, էնքան բան են խմում չեմ կարողանում էդքանը մաքրեմ, ես հո ստրուկ չե՞մ, ես էլ եմ հրաժարական պահանջում.
- Ես էլ չեմ դիմանում, - էս անգամ կանգնելով գոռաց Ստամոքսը, - ծամում են, ծամում.. իմ մասին էլ չեն անհանգստանում. մի հրաժարական էլ ինձ
- Ձեր առաջարկի մասին էլ կմտածեմ...
Էդ պահին մեկը ծվծվալով գոռաց.
- Ես է՜լ եմ հրաժարական ուզու՜մ..
- Էդ ովա՞ բողոքում, չի երևում, հլը թող մի հատ կանգնի, - ջղայնացավ Սիրտը
Նույն ձայնը.
- Էհ:cry2... եթե մենակ կարողանայի կանգնել...

Jarre
09.04.2010, 18:40
Ադամը Եվային ասում ա «տերևս հարդուկի հագնեմ»։ Եվան հարցնումա. «ո՞րը, գծովը՞» :lol

impression
09.04.2010, 23:33
Մի կին պառկած է հիվանդանոցում, արդեն մահամերձ վիճակում: Մեկ էլ Ձայնը վերևից ասում է.
- Քեզ ևս տասը տարի ապրելու ժամանակ եմ տալիս, գնա, վայելիր կյանքը:
Կինն ուրախացած տեղից վեր է թռչում, գնում պլաստիկ վիրաբույժի մոտ, ջահելացնում մաշկը, հարթացնում կնճիռները, ազատվում ցեյլուլիտից, եղունգները լցնում, մազերը ներկում, դզվում-փչվում, դուրս գալիս փողոց: Հենց էդ պահին նրան վթարի է ենթարկում բեռնատար մեքենան: Կնոջ նեղացած հոգին սլանում է ուղիղ Աստծու մոտ.
- Բա դու ասում էիր ևս տասը տարի...
Աստված թե.
- Չճանաչեցի, կներես:

Kuk
10.04.2010, 00:43
Դևին հարցնում են.
-Ջենիֆեռ Լոպեսին կուտեի՞ր:
-Հա բա մորն էլ չէի ուտի՞…

Kuk
10.04.2010, 00:57
Ամուսինը արտասահմանից վերադառնում ա, կինը ասում ա.
-Բա չիմացար՝ գնացի բժշկի, ասեց, որ մենք երեխա ենք ունենալու:
-Ո՞նց թե երեխա ենք ունենալու, ես 3 տարի ա խոպան եմ եղել, ի՞նչ երեխա:
-Հա, ես էլ զարմացա, բայց բժիշկը ասեց՝ երևի մրսել ես, կրկնվել ա:

Kuk
10.04.2010, 01:15
Աբարանցուն ասում են.
-Բա իմացա՞ր՝ մեր հարևան Վալոդը մեռավ:
-Արաաա:o Ես էլ ասում եմ՝ էնօրը խի՞ էին թաղում:

Kuk
10.04.2010, 01:18
Աբարանցին ընկերուհու հետ գնում ա կինո, ձեռքը դնում ա ընկերուհու ոտքին ու հարցնում ա.
-Կայֆ ա՞ կյանք:love
-Միքիչ բարձր:oy
Աբարանցին գոռում ա.
-Կայֆ ա՞ կյանք:aaa

Նաիրուհի
10.04.2010, 01:50
Մի մարտունեցի «Սարի սիրուն յար» երգն է լսում ականջակալներով ու բառերը թելադրում է ընկերոջը:
«Սարի սիրուն յար»...
-Գրա՝ սարի սիրուն յար:
«Սարի մեխակ բեր»...
-Գրա՝ սարի մեխակ բեր:
«Ախ, չէ, ի՞նչ մեխակ»...
-Մեխակը ջնջա... :D:D:D

Smokie
10.04.2010, 08:10
Գիտնականները ակադեմիան որոշում է համեմատել սպիտակ մկների դիմացկունությունը սեւերի հետ: Վերցնում են, դնում սպիտակներին առանձին վանդակում, սեւերին առանձին: Մի ամբողջ շաբաթ սպիտակ մկներին շատ լավ են պահում, կերակրում, խնամում, իսկ սեւերին ընդհակառակը: Մի շաբաթից . . . սպիտակ մկները սիրտը պայթում է:(, իսկ սեւերը հանգիստ ապրում են իրենց համար: Երկաաաաաար տարիներ մտածել են այս խնդրի շուրջ գիտնականները եւ վերջապես մի օր իրենց պահակը թոշակի գնալուց խոստովանել է, որ ամեն օր սպիտակ մկներին կատու էր ցույց տալիս:D:


Երեք ընկեր կայարանի գարեջրատանը նստած խմում են: Հանկարծ գալիս է գնացքը, երեք ընկերնեն էլ իսկույն վեր են թռչում, վազում գնացքի մոտ, երկուսը մտնում են, գնացքը գնում է, իսկ երրորդը մնում է այնտեղ ու ծիծաղում, երկու րոպե կանգնած ծիծաղում է: Մոտենում է ոստիկանը:
_Եղբա՞յր, ի՞նչ է եղել, ինչի՞ վրա ես ուրախացել:
_Ախր նրանք եկել էին ինձ ճանապարհելու:D:D:D:

Hayazn
10.04.2010, 19:01
Խանդոտ տղամարդուն հարցնում են

- էտքան որ կնոջդ ծեծում էս , մի պատճառ կա :
- որ պատճառ լինի , կսպանեմ :

Նաիրուհի
11.04.2010, 00:50
Զեբրը երկար մտածում էր, թե իրեն ի՞նչ ցույց տվեց ոստիկանը:

***
Երկու եղբայր կկվով ժամացույցի տակ նստած թմրանյութ են օգտագործում, հայրը ներս է մտնում, արագ թմրանյութը գցում են ժամացույցի մեջ: Մի քանի րոպեից դուրս է գալիս կկուն ու հարցնում.
-Տղե՛րք, ժամը քանի՞սն է:
-8-ից տասը պակաս:
-Թքած էդ տասը րոպեի վրա… Կու-կու, կու-կու...

Ուլուանա
11.04.2010, 21:30
Մի անգամ նոր հիվանդ են բերում հոգեբուժարան։ Հավաքվում են հնաբնակները, հարցուփորձ են անում նորեկին.
– Անունդ ի՞նչ է։
– Նապոլեոն։
– Չզարմացրիր։ 3–րդ սենյակում Ալեքսանդր Մակեդոնացին է, 5–րդ–ում՝ Հիտլերը, նրա հարևանն էլ Օտտո Բիսմարկն է։
Հանկարծ մեկն ասում է.
– Նապոլեոն Բոնապարտը իմ սենեկակիցն է. դու խաբեբա ես։ :beee
Բոլորը հիասթափված սկսում են ցրվել...
Նորեկը կանչում է.
– Մի՛ գնացեք, դուք ինձ ճիշտ չհասկացաք. ես թխվա՛ծք Նապոլեոնն եմ։ :unsure

Նաիրուհի
11.04.2010, 23:51
Այսօր լսել եմ հին ու «բարի» անեկդոտ՝ շարունակությամբ


Ապարանցին մտնում է գերեզմանոց, բոլոր նկարների տակ 5+ է դնում

Ու հաջորդ օրը տեսնում է, որ բոլորը «գոստի» են եկել :sos

Դեկադա
12.04.2010, 15:41
-Ինչո՞ւ են մեր շատ հայրենակիցներ մնում արտասահմանում:
-Ասում են,հետ դառնալը վատ նշան է:

Բուշը, Պուտինն ու Սարգսյանը ինքնաթիռով գնում են, մեկ ել խուճապահար ներս է մտնում օդաչուն և հայտարարում վոր ինքնաթիռը վթարի է ենթարկվում ու ասւմ, որ ինքնաթիռում միայն մեկ օդապարիկ կա որոշեք թե որ մեկին կհասնի. Բուշն ասումա որ աշխարհում միակ կարգ ու կանոն հաստատողը ինքնա և մենակ ինքը պետքա փրկվի: Պուտինն ասումա որ ռազմական տեխնիկայի միակ տիրակալը ինքնա և մենակ ինքը պետքա փրկվի: Սարգսյանն ել առաջարկումա քվերակություն անելու միջոցով պարզեն թե ով կփրկվի: Քվերակություն են անում Սարգսյանը հաղթումա օդապարիկը վերցնումա ու թռնում: Մի քիչ անց Բուշն ասումա Պուտինի. - մենակ մի բան չհասկացա ես ինքնաթիռում ընդամենը 4 հոգի կա, ետ որտեղից 64 ձայն հավաքեց:

Քայլում է վրացին` բումերանգը ձեռքին, դեմքը` այտուցված ու կապտուկներով ծածկված: Հանդիպում է ընկերոջը:
-Գիվի, ինչի՞դ է պետք էդ, -հարցնում է ընկերը` բումերանգը մատնացույց անելով:
-Պետք չի:
-Պետք չի, դե'ն նետի:
-Դե որ էդքան խելոք ես, վերցրու ինքդ նետի…

Smokie
12.04.2010, 17:21
Ծանոթանում են երկու վրացի:
_Անունդ ի՞նչ է:
_Գո-գո-գո-գո-գո-գո-գոգլի:
_Էս դու կակազում ե՞ս:
_Չէէէէ, պապաս էր կակազում, երբ անձնագիրս ստանալու օրը անունս ասեց:

*e}|{uka*
12.04.2010, 17:39
Ինքնաթիռը ավիովթարի է ենթարկվեց ծովի վրա, փրկվում են միայն օդաչուն, երկրորդ օդաչուն և ինքնաթիռի ուղեկցորդուհին(ստյուարդեսըչկան) : Լողալով հասնում են մերձակա կղզիներից մեկը:
Մի ամիս անց օդաչուն ասում է.
- Հերիք է այլասերված կյանք վարենք,- ու կրակում է ուղեկցորդուհուն:
Մի շաբաթ անց երկրորդ օդաչուն.
-Հերիք է այլասերված կյանք վարենք, - ու թաղում է ուղեկցորդուհուն:
Երեք օր անց օդաչունները միաձայն.
-Հերիք է այլասերված կյանք վարենք,- ու ետ են փորում ուղեկցորդուհուն:

Ռեդ
12.04.2010, 17:45
Սեքսոպատոլոգի մոտ.
-Ասե՛ք, տեսնեմ, ինչի՞ց եք բողոքում:
-Գիտե՞ք, բժիշկ, իմ հարևանն ասում է, որ մի գիշերվա ընթացքում նա կարող է դա անել 8 անգամ, իսկ ես 3 անգամից ավել չեմ կարողանում . . . :(
-Հմմ . . . պարզ է: Հապա բացեք ձեր բերանն ու ասեք՝ «Ա՜ա՜ա՜»
-Ա՜ա՜ա՜:
-Այժմ փակեք: Եվ այսպես. ես չեմ տեսնում ՈՉ ՄԻ հանգամանք, որը կխանգարի ձեզ ասել նույնը ձեր հարևանին . . . :D:D

Գուգօ
12.04.2010, 18:05
Շերլոկ Հոլմսը ու Վաթսոնը օդապարիկով ճանապարհորդելիս մոլորվում են։ Վերջապես մի մարդու են ներքևը տեսնում ու բացականչում են.
- Մենք մոլորվել ենք, չէի՞ք ասի, թե մենք որտեղ ենք գտնվում։
Այդ մարդն էլ մի քիչ մտածելուց հետո պատասխանում է.
- Դուք օդապարիկում եք գտնվում։
Հոլմսը Վաթսոնին ասում է, որ այդ մարդը մաթեմատիկոս էր։ Վաթսոնը զարմացած հարցնում է.
- Այդ ինչպե՞ս գլխի ընկաք։
Շերլոկն էլ պատասխանում է.
- Դե տես, նախ ինքը մեր հարցին միանգամից չպատասխանեց, հետո շատ ճիշտ պատասխան տվեց, համ էլ իրա պատասխանը մեզ ընդհանրապես պետք չեկավ։



Չուկչան գիրք է տանում խմբագրություն: Խմբագիրը կարդում է ու ասում.
-Հասկանո՞ւմ եք, մի տեսակ թույլ է … Լավ կլիներ, եթե դասականներին կարդայիք: Այ, օրինակ, Տուրգենև կարդացե՞լ եք: Իսկ Տոլստո՞յ: Իսկ Դոստոևսկի՞…
-Էէէ, չէ՛. չուկչան կարդացող չի, չուկչան գրող ա:



Երկու լենինականցի գնում են Երևան, օրվա վերջում հանդիպում են:
Մեկն ասումա՝
- Ծօ՛, առավոտվանից ու՛մ տուն կերթամ կոֆե կուդան:
Մյուսը թե՝
- է՜, բախտդ բերելա , ինձի առավոտվանից ալբոմ ցույց կուդան:

Razo
13.04.2010, 15:20
Աղվեսը գալիսա կկվի բնի տակ գոռումա: Էս կկուն ասումա մի գոռա, ձագերս քնած են: Աղվեսը ասումա մինը քից ուտեմ, էս կկուն մինը քցումա աղվեսը գմփումա… :lol :lol :lol

Razo
13.04.2010, 15:45
Այսօր լսել եմ հին ու «բարի» անեկդոտ՝ շարունակությամբ



Ու հաջորդ օրը տեսնում է, որ բոլորը «գոստի» են եկել :sos

Գնահատելուց հետո տակն էլ ֆորումա ծեծել տալիս... :D

_DEATH_
13.04.2010, 16:15
Եթե առաջին անգամից չի ստացվում, ուրեմն պարաշյուտով թռնելը ձեր համար չի: :nea

Kuk
13.04.2010, 17:40
-Քանի՞ լեզու գիտես:
-Վեց:
-Ի՞նչ լեզուներ են:
-Անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն..
-Դե հլը ֆրանսերեն մի բան ասա:
-Գամառ ջոբա:
-Արա, էդ ֆրանսերեն չի, վրացերեն ա:
-Հա՞, ուրեմն յոթ լեզու գիտեմ:

Kuk
13.04.2010, 17:53
Ծննդատներում ընդունվել է նոր օրենք. երեխայի ծնունդին կարող են ներկա գտնվել և՛ ամուսինը, և՛ երեխայի հայրը:

Kuk
13.04.2010, 19:27
Երկու ընկեր լևի են գնում, մեկը մտնում դուրս ա գալիս.
-Ապեր, հեչ լավը չէր:bad Կնիկս սրանից հազար անգամ լավ ա անում:
Մյուսն ա մտնում դուրս գալիս.
-Հա, ախպեր, ճիշտ ես ասում, կնիկդ սրանից հազար անգամ լավ ա անում:love

Kuk
13.04.2010, 19:33
Աբարանցու երեխեն էշ ա ծեծում, մեկը տեսնում հարցնում ա.
-Այ բալա, էդ խեղճ կենդանուն ինչի՞ ես ծեծում, բա մեղկ չի՞:(
-Լավ եմ անում, թող պապուս ձևերը չանի:angry

Kuk
13.04.2010, 19:35
Աբարանցու տատը մեռնում ա, ուզում են Ղարաբաղում թաղեն, ընկերը հարցնում ա:
-Ապեր, բա խի՞ եք ուզում տատուդ Ղարաբաղում թաղեք, ընդեղ արմատներ ունե՞ք:
-Չէ ախպերս, նոր ենք ուզում քցենք:

Kuk
13.04.2010, 19:40
Ամուսինը զանգում ա կնոջը.
-Կնիկ ջան, դու բանան ե՞ս շատ սիրում, թե՞ կլուբնիկա:
-Վա՜յ, կյանքս, շուկա ե՞ս մտել, միանգամից մի երկու կիլո կարտոշկա կառնես, վարունգ-պամիդոր կառնես..
-Հանգստացի մի հատ, դեղատուն եմ մտել:

My World My Space
13.04.2010, 22:13
Պարաշուտային սպորտում բացվում են շատ տաղանդներ, իսկ եթե չեն բացվում, ապա թաղվում են 2 մետր խորությամբ:

Hayazn
14.04.2010, 01:10
լոռեցին ծննդատան մոտ կանգնած խոսում է իր կնոջ հետ 3րդ հարկի լուսամուտից

- րեխուն տեհել էս
- հա
- ինձ ա նման
- չէ
- քեզ ա նման
- չէ
- բա ում ա նման
- ճնանչիլ չես

_DEATH_
14.04.2010, 08:36
Պապա կառլոն մոտենում ա Բուրատինոյին տապոռով ու ասում.
- Կներես բալես, բայց ես տարի ցուրտ ձմեռ ա լինելու: :goblin

Ռուֆուս
14.04.2010, 18:33
Սովետական բանտում երեք բանվոր են նստած: Մեկը մյուսին հարցնում ա, թե ինչի համար են նստել.
- Դե ես ամեն օր աշխատանքից 10 րոպե ուշանում էի, ինձ մեղադրեցին սաբոտաժի համար:
- Ես էլ ամեն օր 10 րոպե շուտ էի աշխատանքի գալիս, ինձ մեղադրեցին լրտեսության համար:
- Իսկ ես ամեն օր ճիշտ ժամանակին էի աշխատանքի գալիս, ինձ մեղադրեցին, որ ժամանցույցս արտասահմանյան ա :(

Դեկադա
14.04.2010, 19:37
Սիրելի'ս, եթե դու ինձ մի անգամ է'լ համբուրես, ես ամբողջ կյանքում քոնը կլինեմ:
-Օ'հ, ինչ կարիք կա այդպես վախեցնել...

Հռոմի ռեստորաններից մեկում.
-Ձեր կինը հրաշալի տարանտելլա է պարում:
-Չէ հա, նա պարել չգիտի, պարզապես մատուցողը պատահաբար սառույց է գցել նրա ծոցը...

Դուք հիմք չունեիք Ձեր ամուսնուն ապուշ անվանելու:
-Ինչեպ՞ս թե, ես ապրել եմ նրա հետ 40 տարի…


Նախագահ Յուշչենկոյին հարցնում են.
- Դուք ստանում եք 5000 ԱՄՆ դոլար աշխատավարձ, իսկ Ձեր տղան 130.000 եվրո արժեցող "Բումեր" է քշում: Ինչպե՞ս կբացատրեք:
- Հասկանում եք, մի անգամ նա կոկա-կոլայի 5 կափարիչ հավաքեց...

Արևածագ
14.04.2010, 20:58
Ռազմական ինքնաթիռի աղետից հետո օդաչուն ընկնում է ճահիճն ու փրկվում: Էդպես ցեխերի մեջ սողալով, խոտերից բռնելով, մի կերպ դուրս է գալիս ափ: Կողքից մի եզդի է անցնում: Հարցնում է.
-Ախպեր, դու ո՞վ ես...
-Օդաչու եմ, մոտերքում հեռախոս կա՞...
- Է՜, ձեր գործն էլ մի գործ չի. Սաղ օրը ցեխերի մեջ...

*e}|{uka*
15.04.2010, 23:41
-Ես հղի եմ:
-Էլի՞, արդեն հինգերորդ երեխադ է: Սա ումի՞ց է:
-Ինչպես մնացած չորսը Սաշիկիցս:
-Բա ինչի՞ չես ամուսնանում հետը:
-Դուրս չի գալիս: :(



Երկու տղամարդու խոսակցություն.
-Տեսքդ էս ի՞նչ ա: Լավ չես քնե՞լ:
-Չէ, երեկ ընկերուհուս հետ ուշ երեկոյան այգում զբոսնում էինք, մի մանյակ ճանապարհներս կտրես:
-Սեքսուալ մանյա՞կ: :o
-Չէ, բիսեքսուալ: :(

Hayazn
16.04.2010, 10:36
Մի անգամ ամերիկացին ոսկե ձկնիկ է բռնում , ձուկը ասում է
- ինձ բաց թող ուզածդ կանեմ
ամերիկացին ասում է :
- մի կամուրջ սարքիր մինչև հավայան կղզիներ , որ կարողանամ իմ մեքենայով գնալ :
ձուկը ասում է
- մի քիչ խիղճ ունեցիր , օվկիանոսը որոշ տեղերում 6 հազար մետր խորություն ունի խնդրում եմ մի քիչ հեշտ բան ուզի :
- էտ դեպքում այնպես արա ,որ ես ընդունակ լինեմ հասկանալ թէ ինչ նկատի ունի իմ կինը երբ ինձ ինչ որ բան է ասում :
ձուկը ասում է
- լավ հիմա ասա այդ կամուրջի ամեն կողմում մեկ գիծ էս ուզում թէ երկու :

VardanMec
16.04.2010, 11:42
Ընկերները գնում են աբարանցու տուն մտնում են հյուրասենյակ տեսնում են սաղ պատալոկը արյուն ա
ու տղերքից մեկը հարցնում ա.
_ապեր ես ինչ ա ես պատալոկիտ վիճակը ես խի ա սաղ արյուն??????????
_հեչ ախպեր պրոստը երեգ տատիի ծնունդն էր երեխեքով թրցնում էինք օդ.......

Kuk
16.04.2010, 13:05
-Կինս ուզում է նիհարել և հիմա ձիու վրայից չի իջնում:
-Եվ արդյունքն ինչպիսի՞ն է:
-Մի շաբաթում 10 կգ քաշ է գցել ձին:

Kuk
16.04.2010, 13:07
-Ապեր, բա զոքանչդ ինչի՞ց մեռավ:
-Մատը փուշ էր մտել:
-Դրանից մեռա՞վ:o
-Դե չթողեցինք շատ տանջվի:

Գալաթեա
16.04.2010, 13:14
Ընկերուհիներ:
- Էրեկ պաձեզդում երկու տղա հարձակվեցին վրես, ասեցին՝ կամ երգի մեր համար, կամ էն բանից ենք անելու:
- Վաայ, երգեցի՞ր:
- Հա, էդ էր մնում ամեն հայվանի համար ձենս փչացնեմ:

Hayazn
16.04.2010, 17:56
ֆռանսիացին կնոջը բռնացնում է մի տղամարդու հետ անկողնում և հանդիմանում է նրան ասելով
- այս ինչ էս անում , բա վոր տեսնող լինի :

Դեկադա
16.04.2010, 18:38
Դատավորը դիմում է մեղադրյալին.
- Ուրեմն խոստովանո՞ւմ եք, որ բացի փողից գողացել եք նաեւ թանկարժեք իրեր:
- Այո, դեռ փոքրուց ինձ դաստիարակել են, որ միայն փողը չի կարող երջանկացնել մարդուն:


- Ես ուղակի ապշում եմ, թե որտեղի՞ց մեր տղայի գլխում այսքան խելք:
- Երեւի քոնն է,- հանգիստ պատասխանում է կինը,- իմն իր տեղում է:

Hayazn
16.04.2010, 20:46
Դատավորը լոռեցուն 10 տարի է տալիս
լոռեցին ասումէ
- ընկեր դատավոր էտ որ ռեխտ կախ արած դատոըմ էս , էտքանը ով տի նստի

*e}|{uka*
16.04.2010, 20:53
Կարմիր գլխարկը տատիկի տուն ա մտնում, իսկ այնտեղ գայլը հայելու առաջ, տատու գիշերանոցը հագին, կարմիր շրթներկով շրթունքներն ա ներկում: Կարմիր գլխարկը զարմացած.
-Մոխրագու՞յն, էս ի՞նչ ես անում: :o
Գայլը կանացի ու մեղմ ձայնով.
-Իսկ ես արդեն մոխրագուուու՜ույն չեեեեե՜մ: :}

*e}|{uka*
16.04.2010, 21:31
Ինչպե՞ս են հյուր գնում.
Անգլիացին սեփական արժանապատվության զգացումով:
Ֆրանսիացին կնոջ հետ:
Ռուսը մի շիշ օղիով:
Հրեան տորթով:

Ինչպես են տուն վերադառնում.
Անգլիացին սեփական արժանապատվության զգացումով:
Ֆրանսիացին տանտիրոջ կնոջ հետ:
Ռուսը ծեծված դեմքով: :bl
Հրեան տորթով:

Ինչ են մտածում երեկոյի վերաբերյալ.
Անգլիացին. «Չկորցրեցի՞ արդյոք սեփական արժանապատվությունս»: :scen
Ֆրանսիացին. «Պիտի տանտիրոջ աղջկան վերցնեի»: :(
Ռուսը. «Ես դեռ կհանդիպեն դրանց հետ»: :angry
Հրեան. «Էլ ու՞մ տուն կարելի ա գնալ էս տորթով»: :think

Շինարար
16.04.2010, 21:57
Էս մնին ասում են` այտա, գիդ՞ես որ կնիկդ ման ա գալիս, բա՝ խի՞ քունը չո՞չ ա անըմ…

Նաիրուհի
17.04.2010, 01:10
-Մամ, էն կնոջ փորն ինչի՞ է էդքան մեծ:
-Կոլա շատ է խմել, բալես:
-Երանի մեջի երեխուն…

***

Վամպիրը կծում է ապարանցուն ու կանգնած սպասում, թե երբ է նա էլ վամպիր դառնալու… Ապարանցին.
-Հը, էշացա՞ր...

Smokie
17.04.2010, 14:22
Խոսակցություն պապա Կարլոյի եւ Բուրատինոյի միջեւ:
_Տղաս, ախր դու ինքդ էիր խնդրել, որ գազանիկ գնեի քեզ համար: Տես գնեցի, հիմա ինչու՞ ես տխուր:
_Ես շնիկ էի ուզում:cry:
_Դե . . . ամեն մարդ չի, որ ստանում է հենց այն ինչ ուզում է:
_Բայց ախր այս կուղբը, ինձ ինչ-որ տարօրինակ է նայում:

Հայկօ
17.04.2010, 22:49
«Է՜հ... Պապա Կառլոն գերանը թարս բռներ, էլի... Հիմա ի՜նչ լավ կլիներ...», տխուր մտածում էր Մալվինան՝ նայելով Բուրատինոյի երկար քթին:

Kuk
18.04.2010, 15:54
Արջն ու հավը ամուսնանում են, մի օր արջը բռնում հավին փիտրում ա, արջին հարցնում են.
-Ինչի՞ փիտրեցիր էդ աղջկան։
-15 տարի ա ամուսնացած ենք, հլը կնգաս տկլոր չէի տեսել։

-------------------------------------

-Արա էս աբարանցիք բայց ինչ ոչխար են:
-Իմ մոտ էլ տենց բան չասես:sad
-Խի՞ ապեր, աբարանցի ե՞ս:
-Չէ, ոչխար եմ:beee

Kuk
18.04.2010, 15:58
Հարկային տեսուչը բողոքում է իր գործընկերոջը.
- Ինչպիսի անհասկացող հարկատու էր հանդիպել: Ես իրեն մի անգամ բացատրեցի, թե ինչպես պետք է լրացնել հայտարարագիրը, նա չհասկացավ: Երկրորդ անգամ բացատրեցի` էլի չհասկացավ: Երրորդ անգամ բացատրեցի` ես հասկացա, ինքը էլի չհասկացավ…

Kuk
18.04.2010, 16:00
Աշխատողը 20000 դրամ պակաս աշխատավարձ է ստանում և դիմում է հաշվապահին.
- Դուք ինձ 20000 դրամ պակաս եք տվել:
- Ամեն ինչ ճիշտ է,- ասում է հաշվապահը,- անցած անգամ, երբ Ձեզ 20000 դրամ ավել էին տվել, ինչու՞ լռեցիք:
- Մեկ անգամ սխալվեցիք` դրա վրա կարելի է աչք փակել, բայց երկրորդ անգամ արդեն շատ կլինի…

Դեկադա
19.04.2010, 21:52
Սառնարանի վերևում մի տաս հատ ձու շարված իրար մեջ վիճում են:
Առաջինը բրդելով երկրորդին ասում է
-Լսի ապեր էս տասներորդը դուրս չի գալիս , էս իրան ի՞նչի տեղա դրել , իրան ,,պանկիի ,, տեղա դրե՞, հարգանք չ՞կա բան չկա:
-Ես գիտեմ դրա վերջը լավ չի վերջանալու , փոխանցեք էտ ոչխարին, որ մենք այստեղ թիմ ենք, թիմ :
2 -րդը 3-րդին .
- Լսի 3 -րդ փոխանցի 10-րդին , մենք էստեղ թիմ ենք մեկս բոլորի , բոլորսել մեկի , ի՞նչա իրան ձև տվել :
փոխանցեցին .
Դե 9-րդը քաղաքավարի դիմում է 10 -ին
-Գիտե՞ք սիրելիս, դուք ձեր տեսքով մեր շարքի տեսքը գցում եք , մենք այստեղ թիմ ենք, թիմ:
Ձեր կտրվածքը մեր պատռվածքին չի սազում:
10-դը պատասխանում է.
-Ա՜ր՜ա՜ դե զզվցրիք թողիք , քանի անգամ կրկնեմ ձեզ , ԵՍ՜՜ ԿԻՎԻ՜՜ եմ , ԿԻՎԻ՜՜եմ ԵՍ՜՜;

Kuk
20.04.2010, 10:07
Հայը, թուրքը, ադրբեջանցին ոսկե ձկնիկ են բռնում, ձուկն ասում ա՝ ամեն մեկդ մի ցանկություն ասեք, կատարեմ: Թուրքն ասում ա.
-Ուզում եմ Ադրբեջանը վերանա:
Ադրբեջանցին ասում ա.
-Ուզում եմ Թուրքիան վերանա:
Հայը ասում ա.
-Ձուկ, էս երկուսի ասածներն անելու ե՞ս:
-Հա:
-Դե ինձ մի հատ սառը չայ:zagar

Smokie
20.04.2010, 11:33
Մի մարդ սոված եւ հոգնած վերադառնում է աշխատանքից: Մտնում է տուն, առաջին հուզող հարցը «ի՞նչ է այսօր ընթրիքին,» մոտենում է թավային բացում, իսկ այնտեղ . . . :nyam . . . տապակած հավ է եւ խաշված կատուն:

Smokie
20.04.2010, 11:49
Մի հուսահատված կին բժշկի մոտ:
_Բժիշկ, իմ ամուսինը ամեն առավոտ սուրճ է խմում:(:
_Բայց այդտեղ ի՞նչ տարօրինակ բան կա:
_Ախր բաժակն էլ հետն է ուտում բժիշկ:cry:
_Ինչպե՞ս,:o պոչն է՞լ է ուտում:
_Հենց միայն պոչը չի ուտում:
_Բայց պոչը ամենահամովն է:o:o:


_Բարեկամ ես շատ քաղաքավարի եւ բարի մարդ եմ:), բայց իմ կյանքում լինում են պահեր երբ բարկանում եմ:(:
_ԵՒ հաճա՞խ է դա լինում:
_Ինձ չբարկացնես հիմաաա՜ր:angry:



Փոքրիկ երեխան հարցնում է հորը:
_Հայրիկ, իսկ քեզ քո մայրիկը երբեւէ ծեծել է՞:
_Ոչ տղաս . . . միայն քոնը:

Hayazn
20.04.2010, 18:10
Վարդանիկը գնում է իրենց գյուղի խանութը , վաճառողը հարցնում է

- ինչ էս ուզոըմ Վարդանիկ
- մամաս ասավ , գնա Վալոդ ձաձաին հարցրա , թէ կարաք ունի , րիգունը գամ վեր ունեմ

Հայկօ
20.04.2010, 18:41
Էլի՝ անցումների, լահմաջոների ու շների թեմայով.

- [լգստված ձայնով] Բա էս միսը առաջ հաչում է՞ր, թե՞ մլավում:
- [բամբ ձայնով] Չէ, աբեր, առաջ գնում գալիս ապուշ հարցեր էր տալիս:

:diablo

Սերխիո
21.04.2010, 01:55
աբարանցին արտի մոտով անցնելուց, մեկել տեսնում ա ոսկե ձկնիկը արտ ա հնձում ,ասումա.
-Էս ի՞նչ էս անում...
-էշ ախպորդ երրորդ ցանկությունն եմ կատարում:angry
-------------------------------------------------------------------------------------------
Աբարանցուն գերմանացիները գերի են վերցնում ու ավտոմատը դեմ եմ տալիս ճակատին, էս աբարանցին ասւոմ .
-Ըտնեց լավ չի , մցրա աշկս ,արա:angry

Դեկադա
21.04.2010, 08:56
Մարդը նոր կոշիկներ առած գալիս ա տուն ու կնոջը հարցնում.
- Վրես փոփոխություն չե՞ս տեսնում:
- Չ՛է,- պատասխանում ա կինը:
Մարդը հանում ա շորերը ու նորից հարցնում.
- Հ՞ը, հիմի էլ չե՞ս տեսնում:
- Չ՛է.- էլի պատասխանում ա կինը:
- Իյա՞, այ աղջի սլաքն էլ չի՞ ցույց տալիս:
Կինը նայում ա ու ասում.
- Թաղեմ քեզ, կմեռնեի՞ր մի անգամ էլ գլխարկ առնեիր:

Hayazn
21.04.2010, 09:28
Ապարանցին կնգա դոշերը սարքել ա տալի :
թաղապետարանից գալիս են ,քանդել են տալի :

Ժունդիայի
21.04.2010, 09:56
Ապարանցի կնոջ մոտ «էէէն օրերն» ա սկսվում:(......սանտավիկ ա կպցնում:))

:pardon

Գալաթեա
21.04.2010, 15:04
Անկողնում սեռական խնդիչներ ունեցող տղամարդը գնում ա կին սեքսապատոլոգի մոտ, ասում ա՝ սենց սենց, չի ստացվում, բշկուի ջան:
Էս կինն էլ շատ սիրունիկի մեկն ա էլի: Ասում ա՝ ես լավ ձև գիտեմ, ու գալիս նստում ա գիրկը:
- Ի՞նչ եք զգում, հիվանդ:
- Առանձնապես ոչ մի բան, բշկուի ջան:
Կինը մի քանի վերևի կոճակ ա արձակում:
- Իսկ հիմա՞:
- Դե... ոչ մի բան:
Բժշկուհին գրեթե ամբողջությամբ բացում ա փարթամ կուրծքը ու սեքսի ձայնով շշնջում:
- Իսկ հիմա.... բան չես զգո՞ւմ
- Բշկուի ջան, զգում եմ... ախկոս եկավ :oy

*e}|{uka*
21.04.2010, 22:10
Երկու պլանքաշի խոսակցություն.
-Պրիվետ:
-Պրիվետ, պրիվետ:
- Էտ ո՞վ ա ուսիդ նստած:
-Էս հեչ, իմ հին գլյուկերից ա, Վասյան:
-Չէ, էտ ուսիդ չէ, էն մյուսին:
-Աաաաաաա՜ :scare (վախենալով նայում ա ուսին):

Smokie
22.04.2010, 10:14
CD на месте и не DVD меня до бешенности.


Կինը բարկացած ասում է ամուսնուն
_Դու ուղղակի ատում ես իմ բոլոր հարազատներին:
Ամուսինը:
_Չէ ինչու՞, օրինակ քո սկեսրոջը ես ավելի եմ սիրում քան իմ զոքանչին:


Հանդիպում են երկու աբարանցի, մեկը մյուսին հանելուկ է ասում:
_Այն ի/նչն է այն ի՞նչը, գլուխ ունի, դեղին է, սողում է եւ հաչում:
_:think:think:thinkՉգիտեմ, հանձնվում եմ:
_Պանիրը:
_Ո՞նց, պանիրը գլուխ ունի՞:
_Պանիրը հենց գլուխ չի՞:
_Լավ, էդ հասկացանք, բա պանիրը դեղի՞ն ա:
_Իմ ձեռքը չի՞, կուզեմ դեղին կներկեմ, կուզեմ սպիտակ կթողնեմ:
_Լավ, էդ էլ հասկացանք, բա պանիրը սողում ա՞:
_Կուզեմ թելով կկապեմ, հետեւիցս քարշ կտամ:
_Լավ . . . բա պանիրը հաչու՞մ ա:
_Էդ էլ ասեցի, որ չիմանաս:

My World My Space
22.04.2010, 10:24
Մի մարդ կա՜աաաայֆ նստած ա իրանց բալկոնում, մեկ էլ մի լույս ա հայտնվում, սկսում ա աչքերը քոռացնել, սա աչքերը կկոցած հազիվ նայում ա լույսին, մեկ էլ լույսն ասում ա.
- Ախպե՜ր, մի հատ երազանք ասա, կատարեմ....
կայֆարիկը մտածում-մտածում ասում ա.
-Մի բոշկա արաղ,- շուռ ա գալիս, տենում ա արաղը կողքը դրած ա: Լույսը կամաց-կամաց սկսում ա մարել, մեկ էլ նորից ա ուժեղանում.
-Ախպե՜ր, երկրորդ երազանքդ ասա կատարեմ...
- Մի բոշկա էլ արաղ,- էդ էլ ա հայտնվում: Լույսը նորից սկսում ա կամաց-կամաց մարել, մեկ էլ նորից ա ուժեղանում.
-Ախպե՜ր, երրորդ երազանքդ էլ ասա կատարեմ....
- մի 50 բոշկա էլ արաղ,- շուռ ա գալիս տենում ա 50 բոշկա արաղն էլ ա հայտնվել, ուրախացած հարցնում ա.
-Ախպերս դու կարող ա՞ Ոսկե ձկնիկն ես...
- Չէ՜, ցավվվվդ տանեմ, ես "բելի գարյաչկեն" եմ......

*e}|{uka*
22.04.2010, 22:30
Հին ու բարի Անգլիա: Անգլիական մի ընտանիք ֆայվ ա անում: Տան գլխավորը կարդում է հոդված թերթից. «Երեկ երեկոյան Դուբլինի շրջակայքում մի բուժքրոջ բռնաբարել են զինվորների մի խումբ»:
Մայրը (սարսափահար). «, Զինվորների խումբ» :scare
Աղջիկը(երազկոտ). « Զինվորների՜ խումբ»: :oy :roll
Տան ծառայող աղջիկը( առհամարանքով) . « Զինվորնորի խումբ»: :beee :[

Hayazn
23.04.2010, 09:35
հանցագործները առևանգում են միլիոնատիրոջ որդուն և զանգահարում են հորը
- քո տղան մեր ձեռքում է և եթե ցանկանում էս նրան նորից տեսնել , վաղը առավոտյան 1-միլիոն դոլարով պայուսակը լինի կայարանի թերթի կրպակի կողքի աղբամանի մեջ :
- դա շատ մեծ փրկագին է , իսկ եթե ես դրա կեսը տամ :
- կեսը տաս , կեսը կստանաս :

Smokie
23.04.2010, 18:06
Կինը խոհանոցում ձվածեղ է պատրաստում, հանկարծ ամուսինը խելագարի պես ներս է վազում ու սկսում աղմկել:
_Կարա՜գը, կարագը հո չե՞ս մոռացել, այդքան արագ մի խառնիր, կթափես, դու երբեք ինձ չես լսում երբ ձվածեղ ես պատրաստում: Հանկարծ աղը չմոռանաս . . . Ա՜ՂԸԸԸԸԸ՜, աղը չես ցանել: Հանկարծ չվառե՜ս:
Կինը ապշահար կանգնած է եւ չռած աչքերով նայում է ամուսնուն:
_Քեզ ի՞նչ եղավ, այնպես ես քեզ պահում, կարծես ես առաջին անգամ եմ ձվածեղ պատրաստում:
_Ոչինչ, պարզապես ես ուզեցի քեզ ցույց տալ, թե ինչ եմ ես զգում երգ մեքենա եմ վարում:

Smokie
23.04.2010, 18:34
Երկու ժլատ եղբայր, չեն ուզում թակարդի համար փող տալ, որպեսզի ազատվեն մկանից եւ մի օր էլ եղբայրներից մեկն առաջարկում է:
_Արի սղոցը կախենք ուղիղ մկան բնի վերեւը, նրա մի ծայրում դնենք հացը, մյուսում պանիրը: Մուկը գլուխը դուրս կհանի ու գլուխը տարուբերելով կմտածի՝ «հացն ուտե՞մ, պանիրն ուտե՞մ,» հենց տարուբերելուց էլ գլուխը կկտրվի:
_Կարանք հացն ու պանիրը չդնենք,_ասում է մյուս եղբայրը,_մուկը թող գլուխը դուրս հանի ու տարուբերելով մտածի «հացն ու՞ր ա, պանիրն ու՞ր ա:»

Նանո
23.04.2010, 18:35
Երկու ընկեր զրուցում են իրար հետ.
-Գիտես երազումս ընկերուհուս եմ տեսել:
Մյուսն էլ պատասխանում ա.
- Ոչինչ ձին մուրրազ ա:

Hda
23.04.2010, 22:05
Կինը
-եթե բաղնիքից դուրս գալիս չեպչիկը ձախ եմ դրել,ուրեմն չեմ ուզում:Եթե աջ,ուրեմն չի կարելի.
ամուսինը
-եթե ես դուրս եկա վարտիքով,ուրեմն չեմ ուզում-եթե առանց,ապա թքաց ունեմ թե ոնց ես դրել չեպչիկդ.

My World My Space
23.04.2010, 22:06
Նա ցանկանում էր ուրախությունից թռչկոտել, սակայն խանգարում էր ուսին դրված զոքանչի դագաղը.......:D

Հայկօ
25.04.2010, 02:34
Ուրեմն մի անգամ հիվանդանոցի տարածքում հրդեհ ա ընկնում, ու հրշեջներ են կանչում՝ կրակը մարելու: Դե տղեքը շուտ գալիս են, աղմուկ-աղաղակ, իրարանցում, եռանդ, իսկական հերոսների նման կրակի դեմ պայքարում են, հրդեհը հանգցնում են, հրշեջների պատիվը բարձր են պահում, մի խոսքով: Վերջում ջոկատի ղեկավարը զեկուցում ա հիվանդանոցի գլխավոր բժշկին.
- Հրդեհը բարեհաջող կերպով հանգցրած ա: Ճիշտ ա՝ մի քանի տուժածներ կան... Տասը հոգի: Յոթին մի կերպ փրկեցինք, վերակենդանացրեցինք, բայց էն մյուս երեքին փրկել չհաջողվեց, ցավոք սրտի:
Ստեղ գլխավոր բժշկի ուշքը տեղնուտեղը գնում ա: Ուշքի գալով՝ մի կերպ կմկմում ա.
- Ոնց թե՝ յոթ հոգու... Տղեք, ախր ՄՈՌԳՆ ԷՐ ՎԱՌՎՈՒՄ...

:D:D:D

Smokie
25.04.2010, 10:53
Մի ավտոբուս ամբողջովին լցված գնում է, դրսից մի-քանի հոգի կանգնեցնում են, վարորդը քաշում է մի լծակ ու . . . ավտոբուսը երկարում է:o, ուղեւորները մտնում են: Երբ ավտոբուսը նորից լցվում է, վարորդը դարձյալ քաշում է լծակը, ավտոբուսը նորից երկարում է ու այսպես այնքան, մինչեւ էլ երկարելու տեղ չի մնում: Երբ վերջին անգամ է ավտոբուսը լցվում, վարորդը հարցնում է:
_Բոլորդ տեղավորվե՞լ եք, դե գնացինք,_ու լծակը ամբողջությամբ հետ է քաշում:(:

Ռեդ
25.04.2010, 22:39
Մի կին վազում նստում է տաքսի և շնչակտուր լինելով դիմում է վարորդին.
-Արա՛գ, դեպի օդանավակայան:
Ճանապարհին տաքսու վարորդը հարցնում է կնոջը.
-Տիկի՛ն, չե՞ք ասի, թե խի ենք սլանում դեպի օդանավակայան: :think
-Տալս գալիս ա:
Վարորդը՝ կանգնեցնելով ավտոմեքենան.
-Ինչ ասեցի՞ր: :o
-Տալս գալիս ա ասում եմ:
-Տալդ գալիս ա, ստեղ տուր :)):D:D

*e}|{uka*
27.04.2010, 15:11
Մայրը հարցնում ա փոքրիր տղային:
- Ո՞վ ա կերել բոլոր կոնֆետները:
Տղան.
-Դոմովոյը: :noti
Ձայն վառարանի մեջից.
-Մի՛ խաբի:

Ժողովրդական կանխագուշակություն
Եթե մրջյունները արագ վազուն են մրջնաբուն, փակում են բոլոր մուտքերը և ելքերը ու քթի տակ սկսում հայոյել, ուրեմն անձրև է գալու:

A.r.p.i.
28.04.2010, 12:36
Ասումա մի ոստիկան մեքենա է կանգնեցնում ու պարզվում ա , որ վարորդը ոսկե ձկնիկա: Էս ոսկե ձկնիկը ոստիկանին ասումա, ինչ ուզես կանեմ , մենակ թե բաց թող: Ոստիկանն էլ ասում ա, դե բնակարան եմ ուզում, ավտոմեքենա եմ ուզում , էս եմ ուզում, էն եմ ուզում: Մի խոսքով ինչ ուզում ա ոսկե ձկնիկը տալիսա: Ու վերջում ոսկե ձկնիկը ասում ա, դե հիմա բաց թող գնամ, ինչ ուզեցիր, արեցի: էս ոստիկանն էլ ասումա.
-իի, մինչև որ 1000 դրամ չտաս, ինչ բաց թողնել::o:D

Արևածագ
28.04.2010, 14:26
Ամուսինը՝ կնոջը.
- Փոքր վախտս բոբիկ էնքա՜ն եմ ման եկել... Դրա համար էլ ոտերս ըտենց մեծացել են...
- Հողեմ գլուխդ, ի՞նչ կլներ, մի քիչ էլ առանց տրուսիկ ման գայիր...

Hayazn
29.04.2010, 18:10
Երկու ընկեր

- ծարավ եմ , գնամ ջուր խմեմ գամ :
- դե որ գնում էս մի բաժակ էլ իմ տեղը խմի :

ընկերը վերեդառնում է բարցրաձայն ծիծաղելով

- ինչ կա , ինչու էս ծիծաղում :
- քու տեղը զուգարանի միջի ջուրն եմ խմել :

*e}|{uka*
30.04.2010, 16:37
Հայր ու որդի տնից դուրս են գալիս:
-Պապ, պապ, ու՞ր ենք գնում:
-Որսի տղաս, որսի:
-Պապ, բայց մենք ոչ հրացան ոչ դանակ, նույնիսկ պարսատիկ չունենք:
-Է տղաս, դու հլը չգիտես ինչ բան է աչքը: :} Նայի տեսնում ես թփի տակ նապաստակ ա նստած:
-Ուգու:
-Հլը նայի ինչ սիրուն ա, փափուկ, թմբլիկ: Նայի, նայի ինչ սիրուն աչքեր ունի, ինչ սիրուն ականջներ, բա թաթիկները...
Նապաստակը հանկարծ ընկնում ա ու անշարժանում:
-Օ՜ պա, դու պապա ես, ի՜նչ խելացի պապա ունեմ, իսկական որսորդ, ո՞նց նապաստակի հարցերը լուծեցիր, ապրի իմ պապան.... Պա՜պ, պաաաապ:o, պաաաաաա... :cry

Hayazn
30.04.2010, 17:59
Եզդու ոչխարներըը գողանում էն , եզդին գնում է ոստիկանություն գանգատվելու
ոստիկանը ասում է

- լավ , արի արձանագրություն կազմենք , անոնդ ինչ է
- Մստո
- ծննդավայրդ
- Ռյա-թազա գյուղ
- ազգությունդ
- Հայ
- այ տղա Մստո բա դու եզդի չես
- դե որ օղչար չունեմ էլ ինչ եզդի

_Հրաչ_
30.04.2010, 19:32
Սպիտակցին գնում ա ավտոն բենզին լցնելու, տեսնում ա գրած ա «ՄԻԿԱ»: Կարդում ա ու վրդովված.
_Ո՞նց թե մի կա: Է ես էլ չեմ կա, կկնամ Ֆլեշից կլցնեմ: :beee

Smokie
02.05.2010, 11:12
Ավտոտեսուչը խճուղում կանգնած տեսնում է մի մեքենա գնում է ժամում 25 կիլոմետր արագությամբ:Կանգնեցնում է ու տեսնում մեքենայում 5 գունատ, տարեց կին: Ղեկին նստածն ասում է:
_Մենք ախր չենք գերազանցել առավելագույն արագությունը, քշել ենք 25 կիլոմետր ժամում:
Մի-կերպ զսպելով ծիծաղը ավտոտեսուչը բացատրում է, որ 25-ը դա խճուղու համարն է, ոչ-թե առավելագույն արագությունը: Կինը շնորհակալություն է հայտնում:
_Բայց մի-րոպե,_ասում է ավտոտեսուչը,_դուք բոլորդ լա՞վ եք զգում ձեզ: Ձեր ընկերուհիները շատ վախեցած են երեւում:
_Դա շուտով կանցնի,_ասում է ղեկին նստածը,_պարզապես մենք քիչ-առաջ դուրս եկանք 200 համարի խճուղուց:

Smokie
02.05.2010, 11:24
Արտադրվում է նոր սուպերկրեմ դեմքի համար: Այն ոչ-միայն կդարձնի ձեր մաշկը նուրբ եւ հարթ այլ նաեւ կառաջացնի ձեր ընկերուհիների դեմքին նախանձի խորը կնճիռներ:

Smokie
02.05.2010, 15:36
Բանակում:
_Պարոն գնդապետ, քեզ կինդ է այցելել:
_Ոչ-թե քեզ այլ Ձեզ :angry:angry:
_Մեզ նա երեկ էր այցելել, իսկ հիմա քեզ:P:P:

Lord
02.05.2010, 23:19
Աբարանցու էշը կորումա աբարանցին ասումա.

- լավա ե՛ս վրեն չէի

Smokie
03.05.2010, 16:15
Կինը գալիս ա տուն:
_Ինձ ո՞վ ա զանգել:
_Ոչ-մեկ:
_Հետո՞, ի՞նչ ա ասել:

Smokie
04.05.2010, 09:02
Հոգեբույժի մոտ մտնում է մի մարդ:
_Բարեւ ձեզ:
_Բարեւ ձեզ:
_Իիիիի՜նչ դո էդ ի՞նձ ես ձեռ առնում, իմ տնա՞զն ես անում։ :angry Թույլ մա՞րդ ես գտել ինչ է, այդ ո՞նց ես վարվում ինձ հետ։ :angry Հիմա կգնամ գլխավոր բժշկին կբոզոքեմ, նոր կիմանաս:angry . . . . լավ վերջ, հանգստացա: Ցտեսություն ձեզ:
_Ցտեսություն ձեզ:o:
_Իիիիիիիիիիիիիիի՜՜՜նչ դու դեռ շարունակում եեեեեեե՞ս:angry:angry

*e}|{uka*
04.05.2010, 14:57
Գայլը ծննդատում ա գնում:
Վերցնում ա իր գայլուկին ձեռքերի վրա.
-Ուծի-պուծի պուճուրիկ, ուծի-պուծի սիրունիկ:Էն ու՞մ ատամներն են.... Ի՜մ:
Էն ու՞մ աչքերն են... Ի՜մ: Էն ու՞մ ականջներն են: :o Իիիի՜... «Նու զայաց, նու պագաձի»: :D

Jerry
06.05.2010, 14:46
ԱՆԵԿԴՈՏՆԵՐ ԱՊԱՐԱՆՑԻՆԵՐԻ
ՄԱՍԻՆ
Ապարանցին 7-րդ հարկից ընկնում է ներքև,
Բոլորը հավաքվում են.
-Ես ինչ ե եղել, հարցնում են ընկնողին
-Ես ել նոր եկա չգիտեմ:

Ապարանցին երեխի ա ունենու անունը դնում ա <<պապա>>, իրա հոր անունից:

Ապարանցուն ասում են հորտ ինչով ես քաշե, ասում ա BLUETOOTH-ով:

Jerry
06.05.2010, 14:53
Մեկը զանգում ա հոգեբուժարան ու ասւմ ա.
- 37-րդ պալատը ազատ ա?
բժիշկը պատասխանում է այո:
Զանգողն ասում ա հա ուրեմն հաստատ եմ փախել:

Universe
07.05.2010, 09:42
Մի հատ խեղճ ու կրակ մարդ իր համար գնումա ձուկ բռնելու, կարթը գցում և հենց առաջին իսկ փորձից ոսկե ձկնիկա բռնում:
-Վա~յ ցավտ տանեմ, խնդրում եմ, շուտ մի հատ ցանկություն ասա, կատարեմ ու գնամ, ահավոր վռազն եմ պապիկ ջան,- ասում է ոսկե ձկնիկը:
Պապիկը երկար-բարակ մտածելուց հետո պատասխանում է.
- Ոսկե ձկնիկ ջան, ես էլ շատ բան չեմ ցանկանում, խնդրում եմ, միայն այնպես արա, որ այս աշխարհի երեսին ինչքա~ն ղարաբաղցի կա, գնան այստեղից, մեզ հանգիստ թողնեն:
Ոսկե ձկնիկն էլ, թե.
- Է~հ... ՊԱՊԻԳ ՋԱՆ,ՊԱԽԱՆԻՍ ԱՐԵՎ, ԷՏ ՄԻՆԸ ԿԱՌԱԼ ՉԵՄ...:D

Smokie
09.05.2010, 13:36
Ամերիկա: Հյուրանոց: Գալիս են երեք ուսանող եւ մի գիիշերվա համար սենյակ պատվիրում՝ վճարելով գինը:
Հետո գալիս է երեք 35-ամյա տղամարդ, մի գիշերվա համար սենյակ են պատվիրում եւ վճարում:
Հետո գալիս են երեք ծերունի, մի գիշերվա համար սենյակ պավիրում եւ վճարում:
Վերջում գալիս է մի գեղեցկուհի, նա էլ նույն բանը:
Առավոտյան ուսանողները արթնանում են, պատվիրում երեք շիշ «Կոկա-կոլա,» խմում եւ գնում:
Արթնանում են 35-ամյա տղամարդիկ, պատվիրում երեք շիշ «Կոկա-կոլա,» խմում եւ գնում:
Արթնանում են ծերունիները, պատվիրում երեք շիշ «Կոկա-կոլա,» խմում եւ գնում:
Արթնանում է գեղեցկուհին, պատվիրում մեկ շիշ . . . գարեջուր, խմում եւ գնում:
Մարալ ամերիկայում 10 հոգուց 9-ը խմում են «Կոկա-կոլա:»

Smokie
09.05.2010, 13:48
Հայրը առաջին անգամ եկել է մանկապարտեզ, երեխային տանելու: Տեսնում է կաբինետներից մեկի դռան վրա նշված է «Չարաճճի երեխաներ:»
_Այստե՞ղ է Հակոբիկը:
_Ո՛չ բարձրացեք վերեւ:
Մի հարկ բարձրանում է, կաբինետներից մեկի դռան վրա նշված է «Շատ չարաճճի երեխաներ:
_Այստե՞ղ է Հակոբիկը:
_Ո՛չ մի հաչկ էլ բարձրացեք:
Բարձրանում է իսկ այնտեղ կաբինետներից մեկի վրա նշված է . . . «Հակոբիկ:»

Smokie
09.05.2010, 13:54
Հանդիպում են երկու ռուս:
_Привет дурак:
_Сам привет:

Kuk
09.05.2010, 20:04
Երկու կոկորդիլոս հանդիպում են.
-Ինչ կա՞:
-Բան չէ, երեկ երկու հատ նեգռ եմ կերել, դու ասա:
-Ես էլ երկու հատ քյավառցի եմ կերել:
-Տո լավ է՞: Հլը հո՛ արա:

Հայկօ
09.05.2010, 20:10
Ապարանցին գերազմանի փոս ա փորում ու քթի տակ մրթմրթում.
- Երկիրը երկիր չի... Ով աշխատի, ով վայելի...

Kuk
09.05.2010, 20:14
Խանութում.
-Գարշոկ ունե՞ք:
-Լիքը:
-Չէ, ինձ դատարկ ա պետք:

Kuk
09.05.2010, 20:21
Մի հատ հավ բոմժի դեմով անցնում ա, բոմժը ասում ա.
-Ուտեմ էն բդերդ:nyam
-Այ բո՛մժ, 50 դրամ չունես ձուս ուտես, բդերիս ես աչք քցում:beee

Kuk
09.05.2010, 20:30
Աբարանցու երեխեն հորը հարցնում ա.
-Պապ, ինչի՞ են ասում բադրջան, բայց չեն ասում բիբարջան:
-Բիբարը մեկ-մեկ կծու ա լինում, բալես:

Kuk
09.05.2010, 20:39
Աբարանում անձրև ա գալիս, մաթեմի դասատուն մտնում ա արմատի տակ:

Yevuk
09.05.2010, 21:17
Մի մարդ մտնումա մի ռեստորան, որտեղ միայն դելիկատեսներ են մատուցվում, վերցնումա մենյուն ու կարդում. «Ֆրանսիացու ուղեղ՝ 120 եվրո, անգլիացու ուղեղ՝ 120 եվրո, իտալացու ուղեղ՝ 120 եվրո, գերմանացու ուղեղ՝ 120 եվրո, աբարացու ուղեղ՝ 1000 եվրո :o»: Կանչումա մատուցողին, ասումա.
- Էտ ինչի՞ բոլորի ուղեղները 120 եվրո, իսկ աբարանցունը՝ 1000:
Մատուցողը պատասխանումա.
- Այ մարդ... բա չգիտես՝ քանի աբարանցու գլուխ ենք ջարդել: :'

*e}|{uka*
09.05.2010, 22:02
Մի մարդ իր կենդանուն տանում է շների ցուցահանդես:
-Խնդրում եմ գրանցեք մեզ:
-Բայց սա այծ է: :o
-Ի՞նչ այծ: Ռիզենշնաուցեր ա: :beee
-Բա պոզերը՞:
-Իսկ իմ կենդանու անձնական կյանքի մեջ խնդրում եմ ձեր քիթը չխոթել:


(Հին ա, բայց շատ լավն ա:love, տրանսլիտի համար... :pardon)
Մի վրացի դուրս է գալիս գնացքից:
-Տասկա՜չ, տասկա՜չ:
-Յա նե տասկաչ, յա նասիլշիկ:
-Տագդա իզնասիլույ մնե էծի դվա չեմոդանա: :D :D


Ապացուցված է որ լավ հումորը կյանքը 5 րոպեով երկարացնում է, իսկ վատը՝ պակասեցնում 15-ով:
Դիմավորեք, սերիական մարդասպան- Եվգենիյ Պետրոսյան: http://novostivl.ru/files/files/65/8365.jpg