PDA

Դիտել ողջ տարբերակը : Աչքի Կերատոկոնուս (կերատոպլաստիկա)

AvikO
19.02.2011, 15:25
իմ մոտ կերատոկոնուս աչքի հիվանդություն է առաջացել դեռ մանկուց:բժիշկները խորհուրդ տվեցին կոշտ լինզա կրել, այդպես ել արեցի մոտ 2 տարի, ասեմ ահավոր մի բան է կոշտ լինզա կրելը. աչքս ավելի վատացավ և արդեն ուրիշ տարբերակ չունեի, միայն վիրահատություն, աչքի դոնորական թաղանղի փոխպատվաստում , դեռևս միայն մեկ աչքս են վիրահատել Մալայանի հիվանդանոցում, հիմա ել երկրորդ աչքս եմ ուզում վիրահատեն: Եթե նմանատիպ հիվանդություն ունեք, եկեք կիսվենք խորհուրդներով:

erexa
19.02.2011, 15:58

Իսկ հիվանդությունը ի՞նչ պատճառներից է առաջացել

AvikO
20.02.2011, 10:05
դեռևս գիտությունը չի պարզել դրա առաջացման պատճառները,

Ավետիք
15.04.2011, 22:17
Իսկ ի՞նչ ախտանիշներով է այդ հիվանդությունն երևում:

erexa
16.04.2011, 01:11
դեռևս գիտությունը չի պարզել դրա առաջացման պատճառները,

Հիմնական պատճառները կամ այն ժառանգաբար է փոխանցվում, կամ էլ աչքի ինֆեկցիայի հետևանքով:

erexa
16.04.2011, 01:22
Իսկ ի՞նչ ախտանիշներով է այդ հիվանդությունն երևում:

Հիվանդը տեսնում է աղավաղված և տեսողությունը նվազում է: Կարող եմ նաև օրինակ բերել, ենթադրենք մի քար եք նետում պատուհանին, պատուհանը չի ջարդվում, բայց ճաքեր է տալիս և մի պահ պատեկացրեք թե ի՞նչպես կտեսնեիք այդ ժամանակ ,նույնն էլ այս հիվանդության դեպքում է: