PDA

Դիտել ողջ տարբերակը : Հարցեր համակարգչային ծրագրերի վերաբերյալ, խնդրում եմ շտապ օգնել

Էջեր : 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 [33]

Ապե Ջան
24.08.2015, 10:47
Verbatim - ի 16 գիգանոց ֆլեշկա ունեմ ու HDTV հեռուստացույց և ուզում եմ HD որակով 6GB անոց ֆիլմ դիտեմ, բայց չի ընկնում ֆլեշի մեջ ի՞նչ տարբերակ կա, որ միանգամից 6 գիգաբայթանոց ֆիլմը քցեմ մեջը:

Վահե-91
24.08.2015, 10:55
Verbatim - ի 16 գիգանոց ֆլեշկա ունեմ ու HDTV հեռուստացույց և ուզում եմ HD որակով 6GB անոց ֆիլմ դիտեմ, բայց չի ընկնում ֆլեշի մեջ ի՞նչ տարբերակ կա, որ միանգամից 6 գիգաբայթանոց ֆիլմը քցեմ մեջը:
ֆայլային համակարգը սարքի ntfs

Ապե Ջան
24.08.2015, 10:58
ֆայլային համակարգը սարքի ntfs

Շատ շնորհակալ եմ: Հասարակ բան, բայց չէիք ֆայմել: :)

Milen
16.09.2015, 12:57
Ողջույն: Ժողովուրդ, ո՞վ կարա ինձ օգնի կոմպիս մեջ exel, power point, word գցել. ինչ-որ այլ ծրագեր ա գցած, բան չեմ հասկանում:

Աթեիստ
16.09.2015, 13:58
Ողջույն: Ժողովուրդ, ո՞վ կարա ինձ օգնի կոմպիս մեջ exel, power point, word գցել. ինչ-որ այլ ծրագեր ա գցած, բան չեմ հասկանում:

Հիմա կոմպի մոտ չեմ, մտի mmnt.ru
Տուր поиск файлов, ու ման արի office 2007 .rar
Որի չափը 500մբ-ից մեծ եղավ, փորձի քաշել։ Ռուսական սերվերներ են, կարող ա 10-րդ նոր քաշի։

Milen
16.09.2015, 14:09
Հիմա կոմպի մոտ չեմ, մտի mmnt.ru
Տուր поиск файлов, ու ման արի office 2007 .rar
Որի չափը 500մբ-ից մեծ եղավ, փորձի քաշել։ Ռուսական սերվերներ են, կարող ա 10-րդ նոր քաշի։

Լավ, կփորձեմ հիմա, շնորհակալություն:

Milen
16.09.2015, 14:31
Չհաջողվեց, մի քանի ֆայլ քաշեցի, բայց :(

Վահե-91
16.09.2015, 23:58
Ողջույն: Ժողովուրդ, ո՞վ կարա ինձ օգնի կոմպիս մեջ exel, power point, word գցել. ինչ-որ այլ ծրագեր ա գցած, բան չեմ հասկանում:
Իսկ ո՞ր տարբերակն ա պետք

Lusina
15.11.2015, 23:36
VmWare քաշի, ամենահարմար վիրտուալկեն ա:

Մի ամիս VMWare օգտագործեցի, բայց փորձնականը վերջացավ. Հիմա Oracle Virtual Box եմ փորձում օգտագործել, բայց ահավոր դանդաղ ա.
Գուգլեցի, առաջարկված լուծումը չօգնեց.
Ասածս ինչ ա՝ crack որ ճարեմ VMWare-ի համար ու փորձեմ նորից օգտագործել, կարա՞ն բռնեն :))

Աթեիստ
15.11.2015, 23:41

Չէ, LittleSnitch դնում ես, փակում ես իրա զապռոսները դեպի իրա սերվեր ու վերջ։

Lusina
16.11.2015, 00:00
Չէ, LittleSnitch դնում ես, փակում ես իրա զապռոսները դեպի իրա սերվեր ու վերջ։

Հմմ, ճի՞շտ ա ասում (https://www.reddit.com/r/Windows10/comments/3i3d77/a_windows_10_firewall_that_works_like_little/), որ MAC-ի համար ա LittleSnitch-ը.

Աթեիստ
16.11.2015, 00:12
Աաա, խառնել եմ, Vmware_ը paralells-ի հետ եմ խառնել։

VMWare-ը Keygen-ով լիքը լցրած ա, սկի firewall-ի կարիք չկա։

Lusina
16.11.2015, 00:22
Աաա, խառնել եմ, Vmware_ը paralells-ի հետ եմ խառնել։

VMWare-ը Keygen-ով լիքը լցրած ա, սկի firewall-ի կարիք չկա։

Հիմա սա (http://softwarestab.com/2015/09/vmware-workstation-12-pro-serial-key/) որ օգտագործեմ , լեգա՞լ ա, չե՞ն բռնի :))

Աթեիստ
16.11.2015, 00:27
Հիմա սա (http://softwarestab.com/2015/09/vmware-workstation-12-pro-serial-key/) որ օգտագործեմ , լեգա՞լ ա, չե՞ն բռնի :))

1. Լեգալը միայն առածն ա։
2. էդ սայթն ինձ վստահություն չներշնչեց

http://avxhome.se/software/software_type/os_lowlevel/Virtualization/VMwareWorkstationPro12.0.1.html
Սա շատ վստահելի կայք ա։ Բայց դանդաղ ա քաշելու։

Lusina
16.11.2015, 00:30

Բայց ես հենց VMWare-ը ունեմ, ինձ crack-ն ա պետք, որ շարունակեմ օգտագործել.

Lusina
16.11.2015, 00:37
Youtube-ից key ճարեցի, անցավ․
Գրեց "thank you for buying VMWare".
Կարա՞ն հետագայում ստուգեն ինչ-որ բան :}

Lusina
16.11.2015, 00:45
Անգլիայում մի հատ կինոյի համար 2 էջանոց նամակ էին գրել համալսարանիս ու ինտերնետս բլոկ էին արել քանի օր.
Վախենամ ստեղ VMWare-ի համար միանգամից բռնեն տանեն :))
Եթե ոչ մի ծրագիր չեմ օգագործել, ուղղակի youtube-ից key եմ գտել ու օգտագործել, մեկ ա խախտու՞մ եմ :))

Աթեիստ
16.11.2015, 00:55

Եթե տենց վախեր կան, համենայն դեպս մի հատ անվճար Firewall դիր, ու VMware_ից գնացող սաղ պակետները փակի։

Lusina
16.11.2015, 01:16
Եթե տենց վախեր կան, համենայն դեպս մի հատ անվճար Firewall դիր, ու VMware_ից գնացող սաղ պակետները փակի։

Փաստորեն հենց windows-ը ուներ, իրա միջոցով արեցի.
Դե լավ, քանի կարամ՝ օգտագործեմ :))
Մերսիներ.

Ներսես_AM
16.11.2015, 01:36
Փաստորեն հենց windows-ը ուներ, իրա միջոցով արեցի.
Դե լավ, քանի կարամ՝ օգտագործեմ :))
Մերսիներ.

Virtualbox որ դրել ես իրա Tool–երը ինսթոլլ արե՞լ ես։

Lusina
16.11.2015, 01:40
Virtualbox որ դրել ես իրա Tool–երը ինսթոլլ արե՞լ ես։

Առանձին ոչ մի բան ինսթոլլ չեմ արել.

Ներսես_AM
16.11.2015, 01:55
Առանձին ոչ մի բան ինսթոլլ չեմ արել.

որ Վիրտուալ մեքենան խոդի ես տալիս‎ մենյուից Install Guest Additions արա։ Էդ որ չես անում ահավոր դանդաղ ա լինում։

Lusina
16.11.2015, 02:10
որ Վիրտուալ մեքենան խոդի ես տալիս‎ մենյուից Install Guest Additions արա։ Էդ որ չես անում ահավոր դանդաղ ա լինում։

Չեմ գտնում.
Էս Oracle Virtual Box-ին էր չէ՞ վերաբերվում, ոչ թե VMWare-ին.

Lusina
16.11.2015, 02:12
Չեմ գտնում.
Էս Oracle Virtual Box-ին էր չէ՞ վերաբերվում, ոչ թե VMWare-ին.

Գտա, հեսա փորձեմ.

Lusina
16.11.2015, 02:58
Ինսթոլլ արեցի, միակ փոփոխությունը էն եղավ, որ հիմա full screen Ubuntu-ն բացել ա, բայց մեկ ա դանդաղ ա շատ.

Ներսես_AM
16.11.2015, 03:19
Ինսթոլլ արեցի, միակ փոփոխությունը էն եղավ, որ հիմա full screen Ubuntu-ն բացել ա, բայց մեկ ա դանդաղ ա շատ.

դե չգիտեմ ինչ ես անում, բայց մի հատ համենայն դեպս Ram–ի ու պրոցեսսորների settingներն էլ համեմատի VMwareի ու VirtualBoxի։ Կարող ա ՎիրտուալԲոքսը քիչ ա վերցրել։ ՎիրտուալԲոքսդ թարմոտ ա չէ՞։ 5.0.x վերսիա:

Lusina
16.11.2015, 03:28
դե չգիտեմ ինչ ես անում, բայց մի հատ համենայն դեպս Ram–ի ու պրոցեսսորների settingներն էլ համեմատի VMwareի ու VirtualBoxի։ Կարող ա ՎիրտուալԲոքսը քիչ ա վերցրել։ ՎիրտուալԲոքսդ թարմոտ ա չէ՞։ 5.0.x վերսիա:

Ահա, 5.0.6-ն ա.
Չգիտեմ ինչից ա, հիշողության համար ինսթոլլ անելուց VirtualBox-ին խորհուրդ տվածից շատ էլ եմ տվել ինչքան հիշում եմ.
Ամեն դեպքում VMWare-ը արդեն ակտիվացրել եմ, էս 2 շաբաթը կօգտագործեմ, անելիքս կվերջացնեմ, հետո կփորձեմ պարզել VirtualBox-ի խնդիրը.
Մերսիներ օգնության համար.

GriFFin
11.12.2015, 16:38
Մարդիկ, կարդիոլոգիայի 3դ ատլաս ա, որը միայն իմ մոտ չի աշխատում: Կարող եք ասե՞լ ի՞նչ խնդիր ա, որ բաբախող սրտի փոխարեն էս ա բերում: Ձայնը կա, պատկերը չէ ու մի քիչ անցնում ա ինքը իրան դուրս ա գալիս ատլասից: Ատլասը փոխանցել են ֆլեշով, բոլորի մոտ 3g ա ցույց տալիս, իսկ իմ մոտ 1,5: Ամեն ձև ստուգեցի, գաղտնի ֆայլեր բան-ման չկա: http://i.imgur.com/49UEliT.jpg :/
K-Lite Codec Pack քաշեցի չեղավ:

GriFFin
11.12.2015, 21:05
Մարդիկ: :( Օգնեք ինձ նորմալ ուսում ստանալ:

Աթեիստ
11.12.2015, 21:14
Հասնեմ տուն, կկպնեմ, կնայեմ։ Բայց էն չափի տարբերությունը դուրս չեկավ։

Վահե-91
11.12.2015, 21:16
Մարդիկ: :( Օգնեք ինձ նորմալ ուսում ստանալ:
երևի ֆլեշկի վրա գցելուց վնասվել ա (կամ ֆլեշկեդ ա փչացած), որովհետև չի կարա բոլորի մոտ 3գիգ լինի ֆայլի չափը, քո մոտ 1.5 :))

GriFFin
11.12.2015, 21:40
երևի ֆլեշկի վրա գցելուց վնասվել ա (կամ ֆլեշկեդ ա փչացած), որովհետև չի կարա բոլորի մոտ 3գիգ լինի ֆայլի չափը, քո մոտ 1.5 :))

Ֆլեշի չափը չի, նյութի ծավալի մասին ա խոսքը :) Ֆլեշը եղել ա, կա ու կմնա նույն չափի, ամին:

Վահե-91
11.12.2015, 22:12
Ֆլեշի չափը չի, նյութի ծավալի մասին ա խոսքը :) Ֆլեշը եղել ա, կա ու կմնա նույն չափի, ամին:
իսկ ո՞վ էր ֆլեշի ծավալի մասին խոսում...ամին:

_Հրաչ_
20.12.2015, 20:42
Բարի երեկո բոլորին։
Մի հեռախոս կա, անդրոիդ համակարգով, հեռախոսի USB բնիկը վարի ա գնացել, լարով չի միանում համակարգչին։ Wi-Fi-ի միջոցով եղանակներ, ծրագրեր կա՞ն, որ հեռախոսի պարունակությունը տեղափոխեմ համակարգչի մեջ։

Ներսես_AM
20.12.2015, 20:50

https://play.google.com/store/apps/details?id=com.estrongs.android.pop&hl=en_GB

ցանցում շեյր արած պապկեքին կպի լցրու մեջը‎։

Ռուֆուս
20.12.2015, 20:53
Եթե մենակ ֆայլերն են պետք բեքափ անել, մի հատ նորմալ file explorer քաշի play store-ից (օրինակ ES File Explorer (https://play.google.com/store/apps/details?id=com.estrongs.android.pop) կամ Solid Explorer (https://play.google.com/store/apps/details?id=pl.solidexplorer2)), կամ ցանկացած այլ file explorer, որը ունի cloud service-ների support: Միացրու Cloud Service-ներից որը որ օգտագործում ես (Dropbox, Google Drive, OneDrive և այլն), ֆայլերը քոփի արա, հետո կոմպով քաշի:

_Հրաչ_
20.12.2015, 20:58
Շնորհակալ եմ։ :)

Աթեիստ
21.12.2015, 00:36
Բարի երեկո բոլորին։
Մի հեռախոս կա, անդրոիդ համակարգով, հեռախոսի USB բնիկը վարի ա գնացել, լարով չի միանում համակարգչին։ Wi-Fi-ի միջոցով եղանակներ, ծրագրեր կա՞ն, որ հեռախոսի պարունակությունը տեղափոխեմ համակարգչի մեջ։

http://vavati.am/fayler/Android/Airdroid.apk

Airdroid - Ինսթալլ արա, կոմպի վրա բռուազերով մտնում ես մեջը, ինչ ուզում վերցնում ես։
Շատ հարմար բան ա։ Անվճար։

_Հրաչ_
21.12.2015, 18:58
http://vavati.am/fayler/Android/Airdroid.apk

Airdroid - Ինսթալլ արա, կոմպի վրա բռուազերով մտնում ես մեջը, ինչ ուզում վերցնում ես։
Շատ հարմար բան ա։ Անվճար։

Փաստորեն դրայվերի խնդիր էր, կարգավորեցի, բացեց։
Ամեն դեպքում, առիթ եղավ, առաջին անգամ անդրոիդ համակարգը փորփրեցի, ռութ արեցի։

Rammstein
05.01.2016, 04:40
Ժող, ուրեմն երկու օր առաջ ափգրեյդ արեցի Windows 10-ի: Հիմնականում ամեն ինչ նորմալ ա, չհաշված, որ Vivaldi (նաեւ Chrome) բրաուզերներում հայերեն տառերը կորան: Ես էլ արդեն սկսել էի Vivaldi քշել, հիմա հետ գնացի Opera-ին: Բայց սենց մի խնդիր նկատեցի կոնկրետ Opera-ի, Vivaldi-ի ու Chrome-ի վրա, որը Windows 7-ի ժամանակ չկար: Որ նոր թաբ եմ բացում ու մեջից փորձում եմ որեւէ էջ բացել, կամ որոնել, էդ թաբը մի 5 վայրկյան անկապ loading ա լինում, նոր դրանից հետո սկսում ա բացել էջը: Նույնիսկ երբ բացում եմ opera://plugins (chrome://plugins) էջը, էլի խնդիրը կա: Նենց չի, որ պարտադիր միշտ տենց ա, բայց պահ ա գալիս, որ տենց ա սկսում լինել: Շատ անդուր ա:
Ընդ որում էդ 5 վայրկյանի ընթացքում HDD-ի լույսը անընդհատ միացած ա մնում, մինչեւ էջի բացվելը:
Եթե ճիշտ եմ գուշակում, Direct Write-ի հետ կապված խնդիր ա, որտեւ Vivaldi-ում որ Direct Write-ն անջատեցի, ոնց որ թե էլ չի կախում, Քրոմի դեպքում էլ Resource Monitor-ով նայեցի, C:\Users\Յուզեր\AppData\Local\Google\Chrome\User Data\Default\ChromeDWriteFontCache ֆայլի կարդալն ա ակտիվանում էդ պահերին:
Որեւէ մեկը առնչվե՞լ ա էս խնդրի հետ, լուծում կա՞ առանց direct write-ն անջատելու:

Աթեիստ
05.01.2016, 11:03
Ֆոնտերի պրոբլեմի մասին ArtGeo-ն ասում էր, որ իրան օգնել ա մի քանի ֆոնտերը փոխելը։ Ասում էր Win10-ում էդ ֆոնտերը ջնջում տեղը դնում ա նույնը Win7-ից։
Թե կոնկրետ որ ֆոնտերն էին, չեմ հիշում, փորձի էն հիմնական օգտագործվողները՝ tahoma, sylfaen, time new roman,

Վահե-91
05.01.2016, 11:32

Ինձ էլ բրաուզերը ջնջել, նորից տեղադրելն ա օգնել:

Rammstein
05.01.2016, 12:33
Ֆոնտերի հարցը էդքան առաջնային չի իմ համար: Ավելի լավ ա Direct Write-ը անջատեմ, քան Windows-ի ֆոնտերին ձեռ տամ:
Chrome-ի վրա փորձեցի, օգնեց ջնջել նորից տեղադրելը:

Rammstein
05.01.2016, 14:38
Ինձ էլ բրաուզերը ջնջել, նորից տեղադրելն ա օգնել:

Ի դեպ, ծրագիր ջնջել, նորից ինստալ անելու փոխարեն, AppData-ից ChromeDWriteFontCache ֆայլը ջնջելը հերիք ա, Vivaldi-ում տենց արի, եղավ (AppData\Local\Vivaldi\User Data\Default), նույնը պիտի որ Քրոմում լինի:

_Հրաչ_
09.01.2016, 16:29
MS Office 2016-ի (x64) վրա փորձեցի լեզվի փաթեթ նստացնել, սենց (https://support.office.microsoft.com/ru-ru/article/Office-installed-using-Click-to-Run-and-Window-Installer-on-same-computer-isn-t-supported-30775ef4-fa77-4f47-98fb-c5826a6926cd?NS=OCSAC2RCLICKTORUN&Version=16&SysLcid=1033&UiLcid=1033&HelpId="12-BOOTSTRAPPER_PREREQ-SxS_C2R_over_MSI"&ui=en-US&rs=en-US&ad=US) խնդիր բերեց: Լուծում կա՞:
Գուգլում փորփրեցի, գլուխ չհանեցի:

_Հրաչ_
15.03.2016, 02:04
Սենց բանի հետ ո՞վ ա առնչվել: Քանի ժամ ա՝ տանջվում եմ, չի ստացվում ինտերնետին կպնել: Մտածում էի՝ ԼԱՆ-դրայվերի խնդիր ա, բայց էդ էլ եմ նստացրել, հնար չկա:

http://i1277.photobucket.com/albums/y498/Hrach_M-Yan/Zahrumar_zpsjfvid4yb.jpg

Cassiopeia
15.03.2016, 10:46
http://in5stepstutorials.com/bitdefender/bitdefender-antivirus-free-edition-has-blocked-a-page.php

Bitdefender Antivirus Free Edition has blocked a page!

_Հրաչ_
15.03.2016, 19:50
http://in5stepstutorials.com/bitdefender/bitdefender-antivirus-free-edition-has-blocked-a-page.php

Bitdefender Antivirus Free Edition has blocked a page!

Չէ, անտիվիրուսից չի, ցանկացած կայք ա «web page blocked» անում: Կոմպը նոր ֆորմատած ա, անտիվիրուս չկա: Դրայվերների վրա եմ կասկածում: Wi-fi-ի դրայվերը մի կերպ ճարեցի նստացրի, բայց մոդեմի մոտ դրած՝ դայլափային տառապանքների մեջ ա ընկնում wi-fi-ին կպած ժամանակ, իսկ ԼԱՆ-կաբելով միացրած ժամանակ էդ սարսափելի էջն ա բերում:

Աթեիստ
15.03.2016, 21:25
Հրաչ, բառացիորեն ասում ա, որ բլոկ ա արել բիթդեֆենդերը։
Դրայվերն ի՞նչ կապ ունի։

Chuk
15.03.2016, 22:14
Հրաչ, բառացիորեն ասում ա, որ բլոկ ա արել բիթդեֆենդերը։
Դրայվերն ի՞նչ կապ ունի։

Արտ, Հրաչի դրած նկարում չի ասում, որ բիթդեֆենդերն ա բլոկ արել: Էդ նկարում մարդը փորձել ա բիթդեֆենդերի սայթ մտնել, դա էլ ա բլոկ արած եղել: Բիթդեֆենդերի զգուշացումը ուրիշ տեսք ունի.

http://i.imgur.com/TPITeTk.jpg

Chuk
15.03.2016, 22:20
Չգիտեմ ինչի մտածում եմ, որ պրովայդերի խնդիր ա ու քեզ ինչ-որ IP ա հիմա եկել, որով ասենք DDOS ա արվել, հիմա էդ IP-ին ա բլոկ արած:

_Հրաչ_
15.03.2016, 22:36
Երկու օր տանջվելուց հետո գտա խնդիրը: Պրիմիտիվ պրոբլեմ: :))
Կաբելի գլխիկը հերթով փոխեցի մոդեմի բնիկներում, մեկում աշխատեց: Բայց շուտ մի անգամ էլ ուրիշ կոմպի վրա եմ տենց խնդրի հանդիպել, ԼԱՆ դրայվերի բացակայությունն էր: Սրա վրա նստացրել էի դրայվերները, էլի չէր բացում: Պարզվեց՝ կաբելից ու բնիկներից ա: Մի խոսքով՝ ստացվեց, արդեն նորմալ աշխատում ա:

Վահե-91
15.03.2016, 22:55

Ոչ կաբելից ա, ոչ բնիկից, քո GPON-ի վրա Lan4-ը default-ով TV-ի համար ա կոնֆիգ արած, դու էլ բռնել դրանից կոմպդ կամ քո անձնական ռոուտերն ես միացրել: Եթե ուզում ես կարամ դրա վրա էլ ինտերնետ ակտիվացնեմ:

_Հրաչ_
15.03.2016, 23:03
Հա, վատն էն ա, որ էդ մասին ես չեմ իմացել:
Հիմնական կոմպս նորմալ աշխատել/աշխատում ա: Էս մյուսը, որի վրա աշխատում եմ, նոութբուք ա, բերել եմ՝ կարգավորելու, չէի կարում ինտերնետ միացնեի:

Վահե-91
15.03.2016, 23:13
Հա, վատն էն ա, որ էդ մասին ես չեմ իմացել:
Հիմնական կոմպս նորմալ աշխատել/աշխատում ա: Էս մյուսը, որի վրա աշխատում եմ, նոութբուք ա, բերել եմ՝ կարգավորելու, չէի կարում ինտերնետ միացնեի:
օկ, էլ նման խնդիր չի լինի:

Remix-Hayko
04.05.2016, 18:21
Բարև Ձեզ: Համակարգչիս վրա windows 10 ա տեղադրված: USB-ով windows համակարգով աշխատող հեռախոս էին միացրել ու համակարգչի վրա չգիտեմ ինչու ետ հեռախոսի տիրոջը որպես ադմինիստրատոր բերեց... համակարգիչը միացնելուց իրա լոգին պառոլն էր ուզում: Մի կերպ իրա պրոֆիլը որպես ադմինիստրատոր ջնջեցի, իսկ հիմա ես ինքս ադմինիստրատոր չեմ իմ սեփական համակարգչում: Ինչ անել?

keyboard
04.05.2016, 20:31
Իսկ իրա պրոֆիլը ո՞նց ես ջնջել, եթե ադմինիստրատոր չես։
Ինչ որ լայֆ սիդիով միացի, փասվորդ ռեսեթ ծրագրեր կան, գուցե ադմինի յուզեռը դիսեյբլ արած ա, բաց ու փասը ռեսեթ արա։

Remix-Hayko
05.05.2016, 20:07
Իսկ իրա պրոֆիլը ո՞նց ես ջնջել, եթե ադմինիստրատոր չես։
Ինչ որ լայֆ սիդիով միացի, փասվորդ ռեսեթ ծրագրեր կան, գուցե ադմինի յուզեռը դիսեյբլ արած ա, բաց ու փասը ռեսեթ արա։
Են ժամանակ ադմինիստրատոր էի. իսկ հիմա արդեն իրան հեռացնելուց հետո ես էլ ադմին չեմ: Ճիշտն ասած ետքն հզոր չեմ տիրապետում համակարգչին... գրածները չեհասկացա

keyboard
05.05.2016, 20:13
Են ժամանակ ադմինիստրատոր էի. իսկ հիմա արդեն իրան հեռացնելուց հետո ես էլ ադմին չեմ: Ճիշտն ասած ետքն հզոր չեմ տիրապետում համակարգչին... գրածները չեհասկացա
Գոյություն ունեն live cd-ներ, որոնք դիսկից,ֆլեշկայից կամ այլ կրիչից աշխատող օպերացիոնհամակարգեր են, որոնց մեջ կան տարբեր տեսակի գործիքներ ծրագրային, տեխնիկական դիագնոստիկաների ու ասենք օգտվող/գաղտնաբառ օպցիաների հետ աշխատելու համար
Ինտերնետում կարդա, stea, hirens boot cd, փորձի դրանցից մեկի միջոցով ադմինիստրատորի գաղտնաբառը կամ հենց օգտվողին ակտիվացնես։
Կամ կարդա windows password reset tools գուգլում ու փորձի արդյունքի հասնես։

Remix-Hayko
05.05.2016, 20:18
Կա մարդ, որ կարա teamviewer-ով մտնի նայի ?

Remix-Hayko
05.05.2016, 20:37

Ադմինիստրատոր չկա համակարգչի մեջ բացարձակ.... ետ նախկին ադմինիստրատորի պառոլը գիտեմ...

Աթեիստ
05.05.2016, 22:49
Կա մարդ, որ կարա teamviewer-ով մտնի նայի ?

LIveCD-ով ա պետք, դա TeamViewer-ով չի լինի։

Սա (http://vavati.am/fayler/Win8PE%20by%20Xemom1/Win8PE(08.04.13).iso) քաշի, գրի դիսկի վրա, ու իրանից զագռուզկա եղի։

Remix-Hayko
07.05.2016, 01:44
LIveCD-ով ա պետք, դա TeamViewer-ով չի լինի։

Սա (http://vavati.am/fayler/Win8PE%20by%20Xemom1/Win8PE(08.04.13).iso) քաշի, գրի դիսկի վրա, ու իրանից զագռուզկա եղի։

Բայց էս Win8 ա գրած.. ոչինչ որ իմը Win10 ա? թե անեմ?

Remix-Hayko
16.05.2016, 14:10
Աուուուուու...

HardRock
26.05.2016, 19:43
Ժող օգնեք. երեկ նորմալ կերպով Ֆեյսբուքից դուրս եկա, հետո հեռախոսով մտա, հիմա հեռախոսով էլի կարողանում եմ մտնել ու դուրս գալ բայց կոմպով երբ հավաքում եմ username, password, մտնումա բայց դատարկ էջա բացում, փորձել եմ մի քանի կոմպերից, նույն ա, դատարկ էջ:

keyboard
26.05.2016, 20:35
Ինչ բրաուզերո՞վ

Վահե-91
26.05.2016, 22:30
Ժող օգնեք. երեկ նորմալ կերպով Ֆեյսբուքից դուրս եկա, հետո հեռախոսով մտա, հիմա հեռախոսով էլի կարողանում եմ մտնել ու դուրս գալ բայց կոմպով երբ հավաքում եմ username, password, մտնումա բայց դատարկ էջա բացում, փորձել եմ մի քանի կոմպերից, նույն ա, դատարկ էջ:
Ծանոթներիցս մեկինն էլ տենց եղել, էն ձախ, վերևի ֆեյբուքի լոգոյի վրա սղմեցի, ուղղվեց :D

HardRock
02.06.2016, 09:56
Ուրեմն ասեմ, էս հարցը լուծեցի, գրեմ ոնց, միգուցե էլի որևիցէ մեկի մոտ սենց բան լինի: keyboard-ի հարցին, բոլոր բրաուզերներով էլ, քռոմ, օպեռա, ֆաեռֆոքս, սկզբնական էջը բացում էր, անուն ու գաղտնաբառը հավաքում էի, ու մտնում, մտնում էր ու ամբողջովին դատարկ էջ, ինչքան հիշում եմ վերևում ՖԲ-ի լոգո չկար, հարցը սենց լուծեցի, google-ը օգնեց, մտնում եք էս կայք http://vhod.cc, ու սրանով մտնում ՖԲ, պարզվեց ես արդեն մեջն եմ, դուրս եկա ու արդեն հասարակ ձևով փորձեցի մտնել ու ստացվեց: Ստեղ են ասել փաստորեն ՖԲ-ի մեջ էի մնացել :)

Աթեիստ
02.06.2016, 10:01
Դու դրանով էս սայթին դոստուպ ես տվել քո ՖԲ։
Մտի, ՖԲ-իդ ծրագրերից միջից դրան ջնջի։

https://web.facebook.com/settings?tab=applications

Կարող ա էլի անպետք բաներ գտնես։

UPDATE.
Չէ, նոր ստուգեցի, FB-ի դեպքում դոստուպ չի ստանում։ Սկզբում Mail.ru-էի փորձել, ուզում էր, մտածեցի FB-ինն էլ նույն ձև կլնի։

S.L.V.
02.06.2016, 11:59
Ուրեմն ասեմ, էս հարցը լուծեցի, գրեմ ոնց, միգուցե էլի որևիցէ մեկի մոտ սենց բան լինի: keyboard-ի հարցին, բոլոր բրաուզերներով էլ, քռոմ, օպեռա, ֆաեռֆոքս, սկզբնական էջը բացում էր, անուն ու գաղտնաբառը հավաքում էի, ու մտնում, մտնում էր ու ամբողջովին դատարկ էջ, ինչքան հիշում եմ վերևում ՖԲ-ի լոգո չկար, հարցը սենց լուծեցի, google-ը օգնեց, մտնում եք էս կայք http://vhod.cc, ու սրանով մտնում ՖԲ, պարզվեց ես արդեն մեջն եմ, դուրս եկա ու արդեն հասարակ ձևով փորձեցի մտնել ու ստացվեց: Ստեղ են ասել փաստորեն ՖԲ-ի մեջ էի մնացել :)

Սենց մի տարբերակ կա: Մի անգամ նոր ՖԲ էի բացել, ընդե սկզբից քայլերա բերում, առաջի քայլից հետո պատահական փակվեց ու դրանից հետո սպիտակ էջ էր բերում լոգ պասսով մտնելուց հետո:

Սենց լուծեցի խնդիրը:

Մտա m.facebook.com էտ քայլերը լրից անցա ու դրանից հետո նորման բացում էր:

Քանի որ բրաուզերից կախված չի էտ սպիտակ էջը որ քո մոտա, ենթադրում եմ որ նմանատիպ խնդիրա:

Milen
03.06.2016, 19:19
Որտե՞ղից կարելի ա word քաշել, որ կարենամ նորմալ նստացնել, կամ գոնե ծրագիր, որի միջոցով PDF ը փոփոխեմ: Շատ պետք ա թուղթ սարքեմ ո'չ մեկն ա ստացվում աշխատացնել,ո'չ մյուսը: :(

Աթեիստ
03.06.2016, 20:14
Սա քաշի
http://vavati.am/fayler/Ms%20Office%20Portable/Microsoft%20Office%202007%20SP2%20Pro%20Plus%20Rus%20Portable.rar

Իսթալլ պետք չի, արխիվը բացի, աշխատացրա։

Բայց pdf խմբագրել չես կարա։

Կարաս փորձես smallpdf.com-ով կարաս փորձես pdf-ը սարքես word.

Sent from my Elephone P8000 using Tapatalk

Milen
03.06.2016, 20:49

Չի լինում, մի հատ քաշեցի նստացրեցի հիմա էլ կախում ա ահավոր, դաժը անջատվեց կոմպե լրիվ, ինձ թվում ա էս նոր օֆիսը մի բան էն չեն նստացրել դրա համար չի ընդունում նոր ծրագիր

Milen
03.06.2016, 21:19
Էնքան ահավոր ա կախվում, մի բառը մի ժամ հավաքում ա, ինձ թվում ա հեսա ես էլ եմ կախվում ներվերից: :(

HardRock
04.06.2016, 16:18
ճիշտն ասած ոչ մի անգամ չեմ փորձել բայց միգուցե word online -ով փորձես, տեղ ինչ-որ ռեգիտռացիա ես լինում ու հետո չգիտեմ, փորձի կարողա ստացվի

Lion
17.07.2016, 18:16
Ժողովուրդ, բրաւզերս Google Chrom-ը անընդհատ ինչ որ ռեկլամային սայթեր է բացում ու նաև կոմպս սկսել է ծանր աշխատել - djwu ծրագիր էի քաշում, դրանից հետո եղավ: Ինչ անեմ?

keyboard
17.07.2016, 18:27
www.google.com ----> chistilka ------> download-------> սկան ես անում ու տալիս ես обезвредить. կամ կարող ես adwcleaner քաշես, երկուսով էլ սկան արա։
Եթե չուղղվեց գրի։

S.K
17.07.2016, 18:28
Էս ծրագիրը քաշի ու ստուգի կոմպդ։
պիտի որ ռեկլամները ջնջի
ՀՂՈՒՄ (https://chistilka.com/chistilka.exe)

Lion
17.07.2016, 18:40
www.google.com ----> chistilka ------> download-------> սկան ես անում ու տալիս ես обезвредить. կամ կարող ես adwcleaner քաշես, երկուսով էլ սկան արա։
Եթե չուղղվեց գրի։

Մերսի, ախպերս, օգնեց :) Նեռվեռս կերավ, անտերը, առավոտվանից!

Էս ծրագիրը քաշի ու ստուգի կոմպդ։
պիտի որ ռեկլամները ջնջի
ՀՂՈՒՄ (https://chistilka.com/chistilka.exe)

Մերսի օգնության համար, ոնց որ թե խնդիրը լուծվեց...

Lion
17.07.2016, 18:55
Ժողովուրդ, լիքը բան մաքրեց, դզեց, բայց արանք-արանք էլի ռեկլամի սայթերա փախցնում, երբ օրինակ, ասենք, սեղմում եմ ֆորումի որևէ թեմա, ռեկլամի սայթա բացում...

keyboard
17.07.2016, 19:01
Եթե կարևոր «բուքմարքներ» ու քրոմի մեջ կարևոր ինֆո չունես, ապա կարող ես c:\users\%user%\appdata\ ու դրա մեջ եղող պապկաներից քրոմին վերաբերվող լրիվ պապկեքը ջնջես կմաքրվի։
Կրկնում եմ, եթե բրաուզերիդ մեջ կարևոր էջեր ու ինֆորմացիա չունես պահած։

Lion
17.07.2016, 21:22
Ոնց հասնեմ էդ տեղը...

Ես հասա տեղ, բայց Քրոմի մասին պապկա չգտա...

Գիտես, ռեկլամը հայտնվում է վիդեոների, օրինակ յութուբի վիդեոների վրա...

keyboard
17.07.2016, 22:30
Էդ փակելը բարդ ա, գրեթե անհնար ;)

Lion
17.07.2016, 23:03
Չէ, բայց էդ են սովորական, յութուբյան ռեկլամը չի, էլի, որ ծանոթ ենք...

Rammstein
18.07.2016, 01:59
Ոնց հասնեմ էդ տեղը...

Ես հասա տեղ, բայց Քրոմի մասին պապկա չգտա...

Գիտես, ռեկլամը հայտնվում է վիդեոների, օրինակ յութուբի վիդեոների վրա...

Իմ մոտ էլ կար տենց բան ու համարյա բոլոր բրաուզերներում` Vivaldi, Firefox, Opera, Chrome, որ Յութուբ էի բացում, տենց զիբիլներ էր բերում: Պարզվեց հենց AppData\Local-ի (կամ Roaming-ի, լավ չեմ հիշում) մեջ էր տնավորվել էդ աղբը իրա ֆոնդերով, այլ ոչ թե կոնկրետ մի բրաուզերի ֆայլերի մեջ: Կարծեմ բրաուզերի մեջ անընդհատ Extension էր ավելացնում իրա կողմից: Օրինակ Opera-ի մեջ կարծեմ հենց Օպերայի անվան հետ կապված Extension էր ավելացնում, հենց օպերայի պատկերակով (չնայած հին վերսիայի պատկերակն էր), որ մարդ չկասկածի: Կարծեմ էքսթենշնների էջում Developer Mode միացրեցի, էդ էքսթենշնի հասցեն երեւաց, տենց կարողացա էդ աղբին հետեւել, բռնացնել ու ջնջել:

Lion
18.07.2016, 10:19
Dr. Webo-ով բուժեցի, ոնց որ անցավ...?!

StrangeLittleGirl
03.08.2016, 18:41
Հույս ունեմ՝ ճիշտ թեմայում եմ հարցս տալիս:
Ուրեմն սենց խնդիր ա. բրաուզերներս անտանելի դանդաղ են աշխատում (chrome ու firefox, վերջինս նաև հաճախ կախվում ա): Սկզբում մտածում էի՝ կոմպից ա: Հիշողություն-բան, սաղ մաքրեցի, ռեսթարթեցի, էլի նույն վիճակն ա: Ու նկատեցի, որ մենակ բրաուզերներն են սենց, մնացած ծրագրերը նորմալ բացում ա: Ի՞նչ անեմ, որ դզվի: Ներվերս խախտվում են արդեն:

S.L.V.
03.08.2016, 18:44

Firefox չգիտեմ, chrome - ում նաստռոյկեքի մեջ տալիս ես Сбросить настройки ու ոնց որ դրանից հետո նոր նստացրած լինես:

Մի հարց էլ իմ կողմից, chrom-ը նագլի չի ուզում պռիզնատ գա kdwin ին )) Ոնց անեն դզենք? Ջնջել նստացրել եմ երկուսն էլ, նույն վիճակումա:

StrangeLittleGirl
03.08.2016, 18:51

Մերսիներ: Չգիտեմ՝ էս ինչ հրաշք էր, բայց քո ասածն անելուց հետո թե՛ chrome-ը, թե՛ firefox-ը դզվեցին:

Վահե-91
03.08.2016, 19:02
Մի հարց էլ իմ կողմից, chrom-ը նագլի չի ուզում պռիզնատ գա kdwin ին )) Ոնց անեն դզենք?
ջնջի kdwin-ը ու փոխարենը սենց բան (https://autographkeys.wordpress.com/%D5%A3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80/) տեղադրի:

S.L.V.
03.08.2016, 19:06
ջնջի kdwin-ը ու փոխարենը սենց բան (https://autographkeys.wordpress.com/%D5%A3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80/) տեղադրի:

Շնորհակալ եմ: Բայց թե վսյո ժե կադեվինին սովոր եմ, լավ կլիներ կարողանայի էտ պահը դզել:

Մերսիներ: Չգիտեմ՝ էս ինչ հրաշք էր, բայց քո ասածն անելուց հետո թե՛ chrome-ը, թե՛ firefox-ը դզվեցին:

Մաքրումա տենց լրիվ )

_Հրաչ_
03.08.2016, 21:10
Firefox չգիտեմ, chrome - ում նաստռոյկեքի մեջ տալիս ես Сбросить настройки ու ոնց որ դրանից հետո նոր նստացրած լինես:

Մի հարց էլ իմ կողմից, chrom-ը նագլի չի ուզում պռիզնատ գա kdwin ին )) Ոնց անեն դզենք? Ջնջել նստացրել եմ երկուսն էլ, նույն վիճակումա:

KDWin-ի մյուս տարբերակները հերթով փորձի: Կան KDWin 3.01, 2010, 2014: Ինձ մոտ դեպք եղավ, որ բոլոր տարբերակները փորձեցի, վերջում մենակ մեկն եղավ, բայց չեմ հիշում՝ որ տարբերակն էր:

Ռուֆուս
04.08.2016, 10:35
Ժողովուրդ, windows-ի հայերեն քիբորդն ինչու՞ չեք օգտագործում, ի՞նչն ա վատը։ 10-ում ֆոնետիկը լրիվ բավարար ա

Sent from my Nexus 5 using Tapatalk

StrangeLittleGirl
04.08.2016, 14:38
Էլի նույն ք*քն ա, տո բեթար ա :( տո բան չմնաց, որ չանեմ:

Ներսես_AM
04.08.2016, 14:49
մի հատ էքսթենշններում նայի տարօրինակ բաներ չկա՞ն։

StrangeLittleGirl
04.08.2016, 15:03
մի հատ էքսթենշններում նայի տարօրինակ բաներ չկա՞ն։
Նաստրոյկաները որ զրոյացրեցի, սաղ էքսթենշնները մաքրվեցին: Բայց ոնց որ ընդհանուր կոմպն էլ ա սկսել դանդաղ աշխատել:

_Հրաչ_
04.08.2016, 19:28
Ժողովուրդ, windows-ի հայերեն քիբորդն ինչու՞ չեք օգտագործում, ի՞նչն ա վատը։ 10-ում ֆոնետիկը լրիվ բավարար ա

Sent from my Nexus 5 using Tapatalk

Վինդի քիբորդի նկատմամբ ինձ համար ԿԴՎինի միակ առավելությունն էն ա, որ ձախ ալթ-շիֆթը հայատառ-լատինատառ եմ փոխում, աջը՝ ռուսատառ-լատինատառ, ու գիտեմ, որ մի հատ ալթ-շիֆթով տվյալ պահին իմ ուզած քիբորդն եմ բերում ու չեմ շփոթում: Իսկ Վինդի դեպքում հերթով ա փոխում: Չնայած որ աջ ալթ-շիֆթն էլ հակառակ հերթականությամբ ա փոխում hy-en-ru-ն, բայց անհարմար ա, միշտ շփոթում եմ, էնքան եմ պտտում, մինչև իմ ուզած քիբորդը բերեմ: Win+Space-ն էլ հեչ հարմար չի: Իսկ մնացած առումներով Վինդի քիբորդը լավ ա:

Rammstein
04.08.2016, 19:48
Նաստրոյկաները որ զրոյացրեցի, սաղ էքսթենշնները մաքրվեցին: Բայց ոնց որ ընդհանուր կոմպն էլ ա սկսել դանդաղ աշխատել:
Մի հատ էլ Vivaldi բրաուզերը փորձի։ Չգիտեմ` քո մոտ ինչ ՕՀ ա, բայց ես Windows 10-ի անցնելուց հետո նկատեցի, որ Opera-ն ու քրոմը շատ դանդաղ են էջեր բացում, բայց Vivaldi-ում տենց խնդիր չկա, չնայած էլի քրոմիումի վրա ա սարքած։
Ես ինչքան վախտ ա Vivaldi եմ օգտագործում, շատ գոհ եմ։

Gesendet von meinem Xperia Z2 mit Tapatalk

StrangeLittleGirl
04.08.2016, 20:30
Մի հատ էլ Vivaldi բրաուզերը փորձի։ Չգիտեմ` քո մոտ ինչ ՕՀ ա, բայց ես Windows 10-ի անցնելուց հետո նկատեցի, որ Opera-ն ու քրոմը շատ դանդաղ են էջեր բացում, բայց Vivaldi-ում տենց խնդիր չկա, չնայած էլի քրոմիումի վրա ա սարքած։
Ես ինչքան վախտ ա Vivaldi եմ օգտագործում, շատ գոհ եմ։

Gesendet von meinem Xperia Z2 mit Tapatalk

Windows 7 ա, հին կոմպ ա: Անկեղծ ասած, վախենում եմ՝ հարդ դիսկից լինի: Էսօր սաղ օրը լրիվ վարի գնացած էր: Մի հատ վաղը կոմպս կտանեմ այթիիշնիկի մոտ:

Rammstein
04.08.2016, 22:52
Վինդի քիբորդի նկատմամբ ինձ համար ԿԴՎինի միակ առավելությունն էն ա, որ ձախ ալթ-շիֆթը հայատառ-լատինատառ եմ փոխում, աջը՝ ռուսատառ-լատինատառ, ու գիտեմ, որ մի հատ ալթ-շիֆթով տվյալ պահին իմ ուզած քիբորդն եմ բերում ու չեմ շփոթում: Իսկ Վինդի դեպքում հերթով ա փոխում: Չնայած որ աջ ալթ-շիֆթն էլ հակառակ հերթականությամբ ա փոխում hy-en-ru-ն, բայց անհարմար ա, միշտ շփոթում եմ, էնքան եմ պտտում, մինչև իմ ուզած քիբորդը բերեմ: Win+Space-ն էլ հեչ հարմար չի: Իսկ մնացած առումներով Վինդի քիբորդը լավ ա:

Ես շատ վաղուցվանից օգտագործում եմ հենց Windows-ի մեջից դրվող Ctrl+1, Ctrl+2 ու Ctrl+3 շորտքաթները համապատասխանաբար անգլերեն, հայերեն ու ռուսերեն գրելու համար ու ոչ մի Alt+Shift: Բնականաբար ժամանակին ես էլ եմ KDWin օգտագործել, դրան սովորել, բայց սրան էլ շատ արագ սովորեցի:

Ճիշտ ա, ինչպես Microsoft-ի ամեն ինչը, սա էլ բագեր ունի: Դեռ Windows 7-ից սկսած նենց բագ կա, որ սրանք դնում, OK ես տալիս փակում, բայց կարող ա չաշխատեն: Կարող ա բացես, տեսնես ինքն իրան թռել են ու պետք լինի նորից դնել: Բայց էդ հեչ, որ մի հատ դրվեց, աշխատեց, տենց էլ կշարունակի:

Հա, մեկ էլ Windows 10-ում մի երկու ծրագրում հենց սենց լեզու եմ փոխում, ծրագրը կախվում ա ու պետք ա լինում փակել: Մեկը նույն մեծն Microsoft-ի Skype-ն ա (էն օրը ամոթանքով ֆիդբեք գրեցի իրանց), բայց շատ չեմ օգտվում սկայպից, պլյուս վեբ տարբերակ էլ կա: Մյուսն էլ CorelDraw X7-ում էր, բայց X8-ում արդեն նորմալ ա:

_Հրաչ_
05.08.2016, 00:03

Ես շատ ալարկոտ եմ Ctrl-ը թվերի հետ սեղմելու համար, նենց որ սովորել եմ 5-7 հատ ալթ-շիֆթով (ԿԴՎինից ա ալթ-շիֆթը պտտելու սովորությունը մնացել) հասնել իմ ուզած դասավորությանը: Մի բագ էլ ես եմ նկատել: Մեկ-մեկ՝ կոմպը նոր միանալուց հետո թասքբարում լեզվի «անունը» չի փոխում ու տառերիս մի մասը խառն ա տպում: Ռեստարտում եմ, դզվում ա: Սկայպի խնդիրը ոնց որ թե իմ 10-ում չի արտահայտվել:
Մեկ էլ լսել եմ, որ տարբեր ծրագրերի ու գրելու դաշտերի փոխելիս Վինդը պետք ա հիշի՝ յուրաքանչյուր դաշտում ինչ լեզու ա դրված եղել գրելու ու ամեն դաշտը փոխելիս ավտոմատ լեզուն էլ փոխի, բայց ինձ մոտ էդ ֆունկցիան չի աշխատում: Լուծելի խնդիր ա՞:

Աթեիստ
05.08.2016, 00:12

Հա, էդ լեզուների նաստռոյկի տեղում Advanced բաժին կա, ըտեղ դնում ես, որ ամեն ծրագրի համար իրա լեզուն հիշի։
10-ում դա սկզբից անջատած ա (դեբիլ սիստեմ ա, էլի :D )։

anslov
09.08.2016, 23:11
Կարող եք՞ հուշել, թե ինչպես կարող եմ մի հարդ դիսկը լրիվ քլոն անել մի ուրիշ հարդ դիսկի վրա: Որ հետո էտ քլոն արածի վրա արդեն լինի հինից արտագրված ուինդոուզը ու նորմալ զագրուզկա լինի:
Ի՞նչ ծրագիր կարող եմ օգտագործել:

Աթեիստ
09.08.2016, 23:15
Acronis True Image։

LIveCD_ով պտի միանաս, երկու դիսկերը կպցնես, ու տաս կլոն անի։

anslov
18.08.2016, 19:17
Acronis True Image։

LIveCD_ով պտի միանաս, երկու դիսկերը կպցնես, ու տաս կլոն անի։

Շատ լավ աշխատեց, հիանալի է: Շնորհակալություն

anslov
18.08.2016, 19:29
Ինչպե՞ս եմ կարող լան-ի միջոցով ռուտերին միացած կոմպով իմանամ ռուտերով անցնող մուտքային ու ելքային տրաֆիկը: Ռուտերի մուտքին միացված են լան ու վայֆայ սարքեր, իսկ ռուտերի ելքը կաբելայինով միացված է պրովայդերին:
Ռուտերը տրաֆիկ ցույց տալու հնարավորությունը չունի:
Կան՞ արդյոք այնպիսի էժան սարքեր, որոնք միացնելով ռուտերի ու լան-կոմպի արանքը դրա միջոցով ֆիքսեմ գոնե այդ կոմպի լանով անցնող տրաֆիկը:

keyboard
18.08.2016, 19:54
Ծրագիր դիր կոմպի վրա ու ստուգի, գուգլ ախպորը որ traffic meter հարցնես, լիքը բան ման կասի։

anslov
18.08.2016, 20:02
Խդնդիրը էն է, որ ուզում եմ իմանամ ոչ թե կոմպի տրաֆիկը, որը կարող եմ իմանամ նաև կոմպի նեթվորկ ադապտերից, այլ լանով ռուտերին կպած DVR /Digital Video Recorder/-ի ծախոսղ տրաֆիկը:

anslov
18.08.2016, 20:04
մի հատ ինչ որ PRTG ծրագիր ինստոլ արիր, որը ենթադրվում էր որ սենց մի բան անելու է, բայց ոչ մի ձև գլուխ չեմ հանում սրանից, թե ինչպես ա դա անում ու ոնց իրանից դա իմանամ

keyboard
18.08.2016, 20:11
Կոմպի վրա երկրորդ լան ինտերֆեյս ավելացրու, DVRը էդ կոմպով կպցրու ռոուտերին կամ պրոֆ ռոուտեռ առ, օրինակ՝ mikrotik ու ինչ ուզում ես ստուգի ու նայի։
Տրաֆիկ, պորտեր, պորտերին զապռոսներ, անծանոթ հաակարգերից զապրոսներ, մի խոսքով ֆանտազիադ ինչ թույլ կտա։
Ծախսը մինչև 30-35000 կարողա դրա կեսով էլ պրծնես։

anslov
18.08.2016, 20:23

ռուտերը չեմ կարող փոխել, քանի որ պրովայդերի կողմից ա տրված ու մենակ իրանց ռուտերով կարող եմ կպնել իրանց ցանցին:
իսկ երկրորդ լանի գաղափարը - եթե ճիշտ հասկացա երկրորդ լանը ավելացնեմ կոմպիս վրա, DVR-ը կպցնեմ կոմպիս ու չերեզ իրա դուրս գամ ռուտերի վրա: իսկ դա ոնց ա արվելու, ինչ որ սեթինգներ ուինդոուզում պետքա անե՞մ, որ էտ երկրորդ լանը հետո չերեզ առաջին լան դուրս գա ռուտերի վրա:

anslov
18.08.2016, 20:25
իսկ էտ mikrotik -ը ամազոնում նայեցի, բավականին թանկ հաճույք ա, մոտ 200 դոլարի կարգի:

keyboard
18.08.2016, 20:30
Միկրոտիկը կարաս պրովայդերիդ ռոուտերից հետո դնես, մենք սովորաբար տենց էլ անում ենք։
Բայց որ դու էդ մակարդակի գիտելիք չունես էդ ասպարեզում, ֆորումի մակարդակով քեզ օգնելը դժվար կլինի։
Ճիշտ ես հասկացել, բայց էդ դեպքում DVRդ դրսից ոնց կերևա, հիմա ոնց ա երևում։
Պիտի հստակ պատկերացնես ինչ ես անում։

keyboard
18.08.2016, 20:38
իսկ էտ mikrotik -ը ամազոնում նայեցի, բավականին թանկ հաճույք ա, մոտ 200 դոլարի կարգի:
Հա, 3000$ նոց միկրոտիկ էլ կա, քեզ էդ պետք չի։
Ըհը, խնդրեմ, վայ ֆայն էլ հետը՝
https://www.amazon.com/gp/aw/d/B016E93MX2/ref=mp_s_a_1_1?ie=UTF8&qid=1471538223&sr=8-1&pi=SY200_QL40&keywords=mikrotik+hap+lite&dpPl=1&dpID=51ptsu7xbKL&ref=plSrch

Առանց վայֆայն ավելի էժան պիտի լինի։
Մտի wlan.am նայի, զանգի հարցրու գները։
Իրանք պաշտոնական ներկրող են։

anslov
18.08.2016, 20:47
Միկրոտիկը կարաս պրովայդերիդ ռոուտերից հետո դնես, մենք սովորաբար տենց էլ անում ենք։
Բայց որ դու էդ մակարդակի գիտելիք չունես էդ ասպարեզում, ֆորումի մակարդակով քեզ օգնելը դժվար կլինի։
Ճիշտ ես հասկացել, բայց էդ դեպքում DVRդ դրսից ոնց կերևա, հիմա ոնց ա երևում։
Պիտի հստակ պատկերացնես ինչ ես անում։
մոտավորապես քո ասածից էն հասկացա, որ չերեզ կոմպ միանալու դեպքում դրսից DVR-ը չի երևա իրա սովորական այփի հասցի տակ:
իսկ եթե մի տրաֆիկ ցույց տվող մի "միկրոտիկ" դրվի պրովայդերի ռուտերի ու մնացած լաների արանքը, ապա դա կլուծի էս հարցը:
Ճի՞շտ եմ հասկացել քեզ :

keyboard
18.08.2016, 21:21

Կոմպով էլ կարաս նենց անես, որ դրսից երևա DVRը, բայց էդ դեպքում կոմպիդ անջատված լինելը, կոմպիդ կախելը, ռեստարտը և այլն բոլորը խանգարող հանգամանքներ են։
Իվերջո մի հատ միկրոտիկ միացրած թողնելը ավելի հեշտ ու խնայողական ա, քան՝ կոմպը։ Միկոտիկը համեմատաբար ավելի կայուն ա քան՝ կոմպը։
Դրա համար կարող ես պրովադեր--------> միկրոտիկ --------> քո ցանց ու վայելես ցանցդ բռիդ մեջ, տեսնես բոլոր կոմպերիցեկող տրաֆիկները, զապրոսնեը, փակես բացես սայտեր ու ինչ ուզես անես։

Վահե-91
18.08.2016, 21:22

Ուզում ես իմանաս DVR-ի ծախսած ՄԲ-երի ծավալը, թե՞ DVR-ի օգտագործած ինտերնետի արագությունը

anslov
19.08.2016, 02:17

շատ օգտակար առաջարկ է, հաշվի առնելով որ տրաֆիկս ունի լիմիտ:
Իսկ DVR-ի համար ընդամենը ուզում եմ փորձնական հասկանամ թե երկու կամերայով ռեժիմում ՖՏՊ-ի վրա ափլոադով ինչքան է ծախսում պրակտիկորեն, որ սեթինգները ճիշտ դնեմ ու գերածախս չունենամ: DVRը միանալու է շուրջօրյա հայլայնի 4500 դրամանոց ինտերնետով , որի միակ սպառողը լինելու է DVRը, ու հայլայնը որը չնայած լիմիտ չունի, բայց ինչքան գիտեմ որոշակի թվից հետո արագությունը գցում է:

anslov
19.08.2016, 02:17
Ուզում ես իմանաս DVR-ի ծախսած ՄԲ-երի ծավալը, թե՞ DVR-ի օգտագործած ինտերնետի արագությունը

չէ, մենակ ծավալի մասով է հետաքրքիր:

ՄէլԷ
28.08.2016, 14:20
Ողջույն: Խնդրում եմ օգնեք ինձ. որևէ մեկը կարո՞ղ է ժամանակ գտնել ու ինձ ասել, թէ ոնց կարելի ա համակարգչի վրա բացել օֆիսը: Գուցե ինչ-որ մեկը թիմվյուերով կարող է օգնել ինձ? Անսահաման շնորհակալ կլինեմ ::)

Աթեիստ
28.08.2016, 15:38
Եթե կոմպի վրա ինսթալլ արած չի, չես կարա բացես։

Տոռռենտով հղում տամ, կարա՞ս քաշես։
Եթե չէ, սա (http://vavati.am/fayler/Ms%20Office%20Portable/Microsoft%20Office%202007%20SP2%20Pro%20Plus%20Rus%20Portable.rar) քաշի, արխիվից հանի, աշխատացրա։ Ինսթալլ չի ուզում։

Քաշելուց կոդ կուզի, 2 տողում էլ գրի vavati։

ՄէլԷ
28.08.2016, 15:47

Չի լինում: Կարո՞ղ ա ինչ-որ վիռուս կա դրանից ա?

Աթեիստ
28.08.2016, 16:23
1. Վիրուս լիներ, երևի թե չէի ասի քաշի ;)
2. Գրի ինչ ա լինում։

ՄէլԷ
28.08.2016, 16:33
Նկատի ունեի իմ կոմպի մեջ վիռուս կա ոչ թե էդ լինքի: Ուղղակի տեղից էլ միտ տեսակ էն չի, տվել էի ֆորմատի հիմա ավելի վատ ա աշխատում :(

Աթեիստ
28.08.2016, 16:42
1. Ֆորմատից հետո կարող ա դրայվերներ չեն դրել, էդ դեպքում կարա դանդաղ աշխատի։
2. Քիչ հավանական ա, որ վիրուսը խանգարի էս ֆայլը քաշելուն, ավելի հավանական ա, որ քաշելու համար փորձում ես օգտագործել աշխարհի ամենաապուշ բռաուզերը՝ քրոմը։ Փորձի Interet Explorer-ով։

ՄէլԷ
28.08.2016, 21:32
ՆԿատի ունեի իմ կոմպի մեջ վիռուս կա, որ խանգարում ա ,որ բացեմ: Կարողացա քաշել, բայց չեմ կարում նստացնեմ: Դրա համար մտածում եմ, իմ կոմպի ծրագրերից ա:

Աթեիստ
28.08.2016, 21:47
ՆԿատի ունեի իմ կոմպի մեջ վիռուս կա, որ խանգարում ա ,որ բացեմ: Կարողացա քաշել, բայց չեմ կարում նստացնեմ: Դրա համար մտածում եմ, իմ կոմպի ծրագրերից ա:

Հավանաբար կոմպդ ֆորմատ անողը նույնիսկ Winrar չի դրել, դրա համար քաշած արխիվը չես կարողանում բացել։

Սա քաշի, բաց, միջինն ինսթալլ արա (պտիչկեքին ուշադիր կլնես, անպետքները կհանես), հետո օֆիսը կկարողանաս բացել։

http://vavati.am/fayler/WinRAR.v5.21b1.zip

ՄէլԷ
28.08.2016, 21:57

Որ շատ խնդրեմ մի քանի րոպե կտրամադրես, թիմյուերով բացես, իրոք քանի օր ա փորձում եմ գլուխ չըմ հանում:

ՄէլԷ
04.09.2016, 14:53
Սիրելի համակարգչից հասկացող ակումբցիներ, դեռ մուտք չգործած ակումբ զզվեցրել եմ իմ ծրագրային խնդիրներով, բայց էս անգամ երեվի վերջին անգամն ա, քանի որ նոր նոթբուք ա, վիռուսներ դեռ չունի։
Ով կարա կիրակի օրով ինձ մի փոքր ժամանակ տրամադրի? (Աթեիստից ամաչում եմ արդեն:8)

Աթեիստ
04.09.2016, 15:51

Ամոթ քեզ, որ Աթեիստից ամաչում ես ։)

Սիստեման փոխեցի՞ր։

ՄէլԷ
04.09.2016, 16:24
Ամոթ քեզ, որ Աթեիստից ամաչում ես ։)

Սիստեման փոխեցի՞ր։

Նոր նեթբուք եմ վերցրել, բայց վախեցա թողեմ ծրագրերին դիպչեն, հիմա օֆիսը ակտիվացրած չի։ Կնայես, խնդրում եմ։

Ռուֆուս
26.09.2016, 21:43
Ժող ջան, կարո՞ղ ա իմանաք, որ մի ծրագիրը կարա իրեն խելոք չպահի ու My Documents ֆոլդերում անընդհատ անկապ անունով ու .json extension-ով ֆայլեր սարքի: Օրինակ էս մեկը 35c6a4c0345a2e9c71b50a76154b9f20.json

Ջնջում եմ, հետո էլի հայտնվում են:

Աթեիստ
26.09.2016, 21:52

Խաղ խաղում ե՞ս (https://steamcommunity.com/app/281640/discussions/2/361798516940762791/)

Ռուֆուս
26.09.2016, 21:53
Խաղ խաղում ե՞ս (https://steamcommunity.com/app/281640/discussions/2/361798516940762791/)
Աաա, հա, հենց Banner Saga-ն :D Մերսի, փաստորեն վախենալու բան չկա :))

Sent from my Nexus 5 using Tapatalk

Ռուֆուս
13.10.2016, 20:11
Ժող, Քրոմի վերջին ափդեյթից հետո՝ 54, քրոմն ու հետի մնացած ծրագրերը՝ Hangouts և այլն, ոնց որ zoom in եղած լինեն, ամեն ինչը անսովոր մեծ ու անճոռնի ա, տառերը բան, լոճվել մեծացել են: Ինտերնետում քրքրեցի, ասում էր Քրոմի properties-ում պիտի Compatability-ի տակ Disable display scaling on high dpi settings-ի չռթիկը դնեմ: Դրեցի, բայց ոչ մի բան չփոխվեց: Ինչ-որ մեկին ծանո՞թ ա էս խնդիրը, ո՞նց հետ գնամ նորմալ resolution-ի:

Settings-ում ստուգել եմ, 100%-ի վրա, էջերն էլ զում ին արած չեն:

Արամ
14.10.2016, 10:22

Ռուֆ կարող ա հեռախոսիդ էկրանն ա մեծացել ?

Hangouts-ը ի՞նչ կապ ունի Chrome-ի հետ։ Կարո՞ղ ա ինչ որ general configuration ա փոխվել։ Մի հատ էսի նայի Default ա Settings > Accessibility > Font Size։ Մեկ էլ էսի Settings > Accessibility > Display Size (Էսի ոնց որ թե նոր բան ա ):

Ռուֆուս
14.10.2016, 10:22
Ռուֆ կարող ա հեռախոսիդ էկրանն ա մեծացել ?
Ուֆ, չէ, կոմպի մասին ա խոսքը։

Sent from my Nexus 6P using Tapatalk

Արամ
14.10.2016, 10:30
Ուֆ, չէ, կոմպի մասին ա խոսքը։

Sent from my Nexus 6P using Tapatalk

chrome://flags > HiDPI Support փոխի 'Default' -ից 'Enabled'.

Փորձել ե՞ս։

Ռուֆուս
14.10.2016, 12:04
chrome://flags > HiDPI Support փոխի 'Default' -ից 'Enabled'.

Փորձել ե՞ս։
Ապրես, իրիկունը փորձեմ տեսնեմ կօգնի

Sent from my Nexus 6P using Tapatalk

Ռուֆուս
15.10.2016, 00:09
chrome://flags > HiDPI Support փոխի 'Default' -ից 'Enabled'.

Փորձել ե՞ս։

Flags-ում չկար սենց բան ։(

Ռուֆուս
16.10.2016, 22:05
Էս էլ փորձեցի, էլի չօգնեց. http://techdows.com/2016/10/fix-chrome-54-looks-zoomed-in.html

Ոչ մեկ չգիտի՞ ոնց կարելի ա էս խնդիրը լուծել, գվեցի արդեն :(

_Հրաչ_
16.10.2016, 22:14
Էս էլ փորձեցի, էլի չօգնեց. http://techdows.com/2016/10/fix-chrome-54-looks-zoomed-in.html

Ոչ մեկ չգիտի՞ ոնց կարելի ա էս խնդիրը լուծել, գվեցի արդեն :(

Իսկ եթե թողնե՞ս Քրոմը: Տարբեր պրոբլեմների պատճառով վաղուցվանից ես էլ հրաժարվել եմ էդ բրաուզերից:

Ռուֆուս
16.10.2016, 22:17
Իսկ եթե թողնե՞ս Քրոմը: Տարբեր պրոբլեմների պատճառով վաղուցվանից ես էլ հրաժարվել եմ էդ բրաուզերից:
Չէ, էդ մեկն անհնար ա։ Դժվար էլ սրանից լավ բրաուզեր ճարեմ։

Sent from my Nexus 6P using Tapatalk

keyboard
19.10.2016, 19:43
Ռուֆ, appdataի մեջից պրոֆիլը ջնջի, եթե կարևոր բուքմարքներ ունես նավսյակի բեքափ արա։
Մաքրի նորից դիր, գուցե օգնի։

Ռուֆուս
21.10.2016, 22:52
Ռուֆ, appdataի մեջից պրոֆիլը ջնջի, եթե կարևոր բուքմարքներ ունես նավսյակի բեքափ արա։
Մաքրի նորից դիր, գուցե օգնի։

Փորձել եմ, ինչ կար չկար Քրոմից ջնջել եմ, նորից դրեցի, մեկ ա նույն ճոռթած Քրոմն ա։ Բայց ոնց որ թե սկսել եմ հարմարվել սրա հետ ։(

keyboard
21.10.2016, 22:54
Փորձել եմ, ինչ կար չկար Քրոմից ջնջել եմ, նորից դրեցի, մեկ ա նույն ճոռթած Քրոմն ա։ Բայց ոնց որ թե սկսել եմ հարմարվել սրա հետ ։(
Մի բան էլ փորձի, եթե հավես ունես։
Մի հատ ուրիշ յուզեր սարքի, դրանով լոգին եղի, տես դրա մեջ էլ ա՞ տենց։

anslov
24.10.2016, 00:25
windows xp -ի վրա ուզում եմ նստացնեմ android միջավայր /android emulator for windows xp 32 bit/
Քաշեցի Bluestacks բայց այն աշխատացնել չեղավ, քանի որ նա ուզում է 2 gb ֆիզիկական հիշողույուն իսկ կոմպինը 1gb է:
Ի՞նչ էմուլյատոր կարող է աշխատել այսպիսի կոմպի վրա:

Աթեիստ
24.10.2016, 00:47
Կարծում եմ ոչ մի։
Ինչքան էլ հանդիպել են, շատ ծանր են աշխատել։

Ամեն դեպքում մի հատ NOX (http://en.bignox.com/blog/)-ի ուղղությամբ նայի։

Նոր նայեցի։

Minimum Requirements to Install Nox App Player

2GB RAM.
2.2 GHz Processor.
3 GB Hard disk space.
1GB Video memory.

Rammstein
25.10.2016, 15:43
Փորձել եմ, ինչ կար չկար Քրոմից ջնջել եմ, նորից դրեցի, մեկ ա նույն ճոռթած Քրոմն ա։ Բայց ոնց որ թե սկսել եմ հարմարվել սրա հետ ։(

Կարաս մի հատ էլ փորձես քրոմիում (http://network.am/More/Chromium) ինստալ անես, եւ/կամ` քրոմիումի վրա սարքած այլ բրաուզեր (օրինակ` Vivaldi (https://vivaldi.com/download/?lang=hy_AM)), տեսնես էլի նույնն ա՞:
Կարաս standalone ինստալ անես (ասենք դեսկթոփիդ ինչ-որ պապկա սարքես, մեջը անես), հետո անինսթոլ անելու կարիք չի լինի, ուղղակի պապկեն կջնջես:

_Հրաչ_
04.11.2016, 20:10
Բրաուզերս միացնելիս ինչ-որ պրոցեսս ա գնում, ստուգում ա, ինչ ա անում, գրած էր, որ բրաուզերի աշխատանքն ստուգում ա Cloudflare ծրագիրը: Էդ ծրագիրը ես չեմ նստացրել կոմպումս, չկա: Ինտերնետում նայեցի դրա պաշտոնական կայքը, ոնց որ թե կասկածելի բան չկա: Կասկածելին էն ա, որ ինքը ոչ նստած ծրագիր ա, ոչ էլ extension: Նորմալ ա՞ էդ երևույթը:

Աթեիստ
04.11.2016, 20:54
Դա ծրագիր չի, կոնկրետ կայքեր կան, որ դրանով պաշտպանված են, մտնելուց մի հատ ստուգում ա, հետո բացում, կամ եթե խնդիր կա, ոչ էլ բացում ա։

Sent from my Elephone P8000 using Tapatalk

_Հրաչ_
20.11.2016, 20:42
Վերջերս կոմպիս գրաֆիկան խաղերում սկսել ա կաղել: 3D ցանկացած խաղ միացնելուց հետո 1-2 րոպե անց սկսում ա կտրտելով աշխատել: Ինտերնետից խաղերի օպտիմիզատորներ քաշեցի, nVidia-ի կարգավորումներում փոփոխություններ կատարեցի, չի լինում: Ինչի՞ց կլինի խնդիրը, ո՞նց լուծեմ:

keyboard
20.11.2016, 20:47
Դրայվեր փորձի թարմացնես, ջերմաստիճանը սուգի, գուցե տեխնիկական ա խնդիրը, ասենք քուլերը լավ չի պտվում, չի հասցնում հովացնի, «ուռած» կոնենսատորներ ման արի վիդեոքարտիդ վրա։
Եթե ծրագրային ա, դրայվեր թարմացնելը պիտի որ օգնի։

_Հրաչ_
20.11.2016, 21:28
Դրայվերի թարմացումը, փոշի մաքրելը չի օգնել, հնարավոր ա՝ քուլերի կամ կոնդենսատորի խնդիր լինի, որոշեցի վաղը տանեմ մասնագետի մոտ:

keyboard
20.11.2016, 21:31
Դրայվերի թարմացումը, փոշի մաքրելը չի օգնել, հնարավոր ա՝ քուլերի կամ կոնդենսատորի խնդիր լինի, որոշեցի վաղը տանեմ մասնագետի մոտ:
Հրաչ ախպեր, էդ վիդեոադապտերը ուրիշ կոմպի վրա փորձելու տարբերակ չկա՞
Եթե կոմպ կա, որ էդ խաղերիցմեկը կձգի, հլա էդ տարբերակն էլ փորձի, որտև մասնագետը նույնն ա անելու ենթադրաբար։

_Հրաչ_
20.11.2016, 21:46
Հրաչ ախպեր, էդ վիդեոադապտերը ուրիշ կոմպի վրա փորձելու տարբերակ չկա՞
Եթե կոմպ կա, որ էդ խաղերիցմեկը կձգի, հլա էդ տարբերակն էլ փորձի, որտև մասնագետը նույնն ա անելու ենթադրաբար։

Չէ, թարսի պես ուրիշ կոմպ չկա:
Մասնագետը տարիների փորձով փորձված ա, կսարքի, արդեն պայմանավորվեցի, մենակ վիդեոքարտը կտանեմ, կստուգի:
Վիդեոքարտն ա, որովհետև մյուս ծրագրերի վրա չի մեռնում կոմպս, իսկ դաժե էն մեր հին ու բարի Կազակի-ն ի՞նչ ա, դրա վրա էլ ա կախում:

keyboard
20.11.2016, 21:49

Եթե Երևանում ես, կոմպ կարամ տամ, ամեն դեպքում տես, օգնելու բան ըլի խաբար արա։

_Հրաչ_
20.11.2016, 21:59
Եթե Երևանում ես, կոմպ կարամ տամ, ամեն դեպքում տես, օգնելու բան ըլի խաբար արա։

Չէ, Երևանում չեմ, բայց շատ շնորհակալ եմ, Հով ջան, վաղը երեկոյան լուծված կըլնի խնդիրը:

Lion
23.11.2016, 21:37
Ժողովուրդ, մի սենց հարց - ինչպես և ինչով է պետք սրբել նոթբուքի էկրանը?

keyboard
23.11.2016, 21:43
Ժողովուրդ, մի սենց հարց - ինչպես և ինչով է պետք սրբել նոթբուքի էկրանը?
Էդ պահին ձեռքի տակ եղած ցանկացած արմար բանով, անձեռոցիկ, թաշկինակ, թաց անձեռոցիկ ու սենց շարունակ։

Lion
23.11.2016, 21:51
Թաց անձեռոցիկը կլինի?

keyboard
23.11.2016, 22:03
Կլինի մենակ ուժ չտաս ջարդես։

_Հրաչ_
03.12.2016, 00:58
Գործիս տեղի կոմպը մի շարք USB սարքերի (ֆլեշկա, հեռախոս և այլն) հետ նորմալ աշխատում ա, իսկ սարքերի մի մասը միացնելուց հետո՝ մի քանի վայրկյան անց, չոր կախում ա, պրոցեսորի ինդիկատորի լույսը վառված ա մնում ու իրավիճակի միակ փրկությունը ռեսեթի կոճակն ա: Եթե սարքը միացրած եմ կոմպը միացնում, Վինդոուսի ողջույնի էկրանին էլ չի հասնում, կախում ա: Սիստեմն XP SP3 ա, նախկինում բոլոր սարքերի հետ նորմալ աշխատել ա: Ի՞նչ խնդիր ա, ո՞նց լուծեմ:

keyboard
03.12.2016, 00:59
Կոնդենսատորներ, յուժնի մոստ, ինչ բորդ ա ?

_Հրաչ_
03.12.2016, 01:05
Կոնդենսատորներ, յուժնի մոստ, ինչ բորդ ա ?

Այ, բորդը չեմ հիշում, վաղը նայեմ, կասեմ:
Իսկ կոնդենսատորներից, մոստից գլուխ չեմ հանում, դրա համար ձեռք չեմ տվել: Բայց դե ուրիշ ձև կոմպը ոչ մի դեֆեկտ ցույց չի տալիս, արդյոք հենց կոնդենսատորներից, մոստից կըլնի՞:

keyboard
03.12.2016, 01:12
Որ բորդը ասես ավելի պատկերովոր կլինի։
Էդ երկուսի մեջ պիտի լինի խնդիրը իմ հաականալով, բայց փորձելու համար լայֆ սիդիով միացի ու յուէսբիները փորձի, տես խնդիր տալիս ա թե չէ։

_Հրաչ_
03.12.2016, 19:38
Բորդի տվյալները:

http://i1277.photobucket.com/albums/y498/Hrach_M-Yan/1_zps9jewh92r.jpg

Աթեիստ
03.12.2016, 22:19
Բորդի տվյալները:

Կարգին հին բորդ ա, էդ հաստատ կոնդերի խնդիր կունենա։

Sent from my P8000 using Tapatalk

_Հրաչ_
03.12.2016, 23:26
Կարգին հին բորդ ա, էդ հաստատ կոնդերի խնդիր կունենա։

Sent from my P8000 using Tapatalk

Հա, բայց շատ բան պետք չի իրանից: Գրասենյակային աշխատանք ընդամենը: Մի խոսքով՝ ուրիշ տարբերակներ չմտածեմ, միանգամից տանեմ կոնդերն ստուգելո՞ւ:

Աթեիստ
03.12.2016, 23:37
Հա, բայց շատ բան պետք չի իրանից: Գրասենյակային աշխատանք ընդամենը: Մի խոսքով՝ ուրիշ տարբերակներ չմտածեմ, միանգամից տանեմ կոնդերն ստուգելո՞ւ:

Ուրիշ ինչ էլ մտածես, սա պտի բացառես, նոր մնացածը մտածես։

keyboard
03.12.2016, 23:42
Հրաչ ախպեր, ի՞նչ ունես ձեռիդ տակ Live-cdներից, մի հատ զագռուզկա էղի ու խնդիր տվող ֆկեշկեքից մեկը միացրու, եթե խնդիը կրկնվեց՝ ուրեմ հաստատ տեխնիկական ա, բայց սարքել տալ մի վռազի ապեր, 5-10 հազար ուզելու են սարքելու + տանջանքդ ու ներվերդ, միջին կարգի բորդ պրոց քուլերով մի 30-50 հազարով կառնես, համ տեխնիկադ կթարմանա, ամ կհզորանա, համ էլ գարանտիա կունենաս ու գոնե առաջիկա մի քանի տարում առանց խնդիրների աշխատանք։

_Հրաչ_
03.12.2016, 23:48

Ունեմ, Հով ջան: Վաղը մի հատ էլ Live-CD-ով կփորձեմ: Սարքելը խնդիր չի, իմ ծանոթ մասնագետը ձրի սարքում ա տենց կոնդոտ անսարքությունները: Քանի որ առաջին անգամն ա, կտամ՝ սարքի, իսկ եթե հետո կրկնվեց, երևի նոր կոմպ հավաքել տամ:
Հզորության խնդիր չունեմ, կարևորն օֆիսային գործեր անում ա, ինտերնետից-մեյլից-բանից օգտվել լինում ա, նույնիսկ ցածր գրաֆիկա պահանջող 3Դ խաղեր էլ ա աշխատացնում: Նենց որ չեմ շտապում հրաժարվել ծերուկից: Ամեն դեպքում շնորհակալ եմ խորհուրդների համար:

_Հրաչ_
04.12.2016, 14:21
Live-CD-ով տենց չլռվեց, բայց ֆոլդերներով շրջելիս դանդաղում էր (դե դա կարա կոմպի հնությունից լինի):
Սենց մի բան պարզեցի: Ֆլեշկեն դնելուց հետո` վայրկյաններ անց, սկսում ա մայրպլատից թույլ թկթկոցի ձայն գալ, վայրկյանը մեկ հաճախականությամբ, մեկ արագանում ա, մեկ դանդաղում, բայց պահ ա գալիս, որ կտրում ա ձենն ու շունչը տալիս: Դամփ էլ ստացա երկու անգամ, կոդը` 0x000000F4: Ինտերնետում փորփրեցի, ընդհանուր կարգի խնդիրներ են. վիրուս, ափդեյթների պակաս և այլն, իմ խնդիրը չգտա: Նենց որ մնում ա չլուծված: Մայրպլատայի կոնդերն էլ նայեցի, ձևափոխված կոնդենսատոր չկար:

Chilly
11.12.2016, 01:30
Էս (https://drive.google.com/open?id=0B4PUKn2nBddPeGtUYnNnNm1jSWM) մի տեղ տեսա, լավ բան ա, ասի ձեզ էլ տամ, հատկապես Արտակ ու Հովո :)

Աթեիստ
11.12.2016, 01:49
Ես էլ սա ստեղ էլ տարածեմ։

Կրիպտովիրուսներ. տարածումը, կանխումն ու բուժումը (http://vavati.am/AM/news/6-Cryptoviruses.html)

Remix-Hayko
07.02.2017, 14:58
Ո՞վ ա գլուխ հանում Adobe Audition-ից։ Ձայնագրման կնոպկան ակտիվ չի բայց սարքը միացրած ա, ինչպե՞ս ուղեմ։
https://goo.gl/photos/SseErm4BhAdDtfjb6

Աթեիստ
07.02.2017, 16:02
Սիստեմի Audio-ի նաստռոյեքի մեջ նայի Recording devices-ում որ մուտքը անջատած չի։

Lion
11.02.2017, 21:46
Ժողովուրդ, հեց նոր նկատեցի սենց մի խնդիր՝ Windows 10-ից word ֆայլը, հավաքված Arial Unicod-ով, Windows 7 տեղափոխվելիս վնասվում են: Նոթբուքիս վրա Windows 10 է, այնտեղից տանս կոմպի վրա, որի վրա Windows 7 է, ֆայլ գցեցի, վնասեց: Վնասը կայանում է նրանում, որ բառերի արանքի պռոբելը կորում է, օրինակ, վերջին արտահայտությունը սենց տեսք է ստանում - բառերիարանքիպռոբելըկորումէ...

Էս ինչ բան էր, սրա հետ ոնց վարվենք: Փաստորեն, եթե անզգույշ կերպով նոթբուքիս ֆայլերը գցեմ տանս կոմպի վրա, տանս կոմպով դրանք կարդալ էլ չեմ կարողանա: Հետաքրքիրն էնա, որ նույն նոթբուքիս մեջ ֆայլերը լրիվ նորմալ վիճակում են:

Ի դեպ, ստուգեցի և doc, և docx ֆայլերը՝ նույն վիճակն է...

Նման բան տեսել էիք, լսել էիք? Եթե մի խորհուրդ տաք, որ վիակն ուղղեմ, շատ ուրախ կլինեմ...

keyboard
11.02.2017, 21:47
Օֆիսի սերվիս փակ քաշի, կուղղվի :)

Lion
11.02.2017, 21:49
Բնականաբար ոչ պատկերացրի ինչի մասինա խոսքը, ոչ էլ հասկացա, ոնց քաշեմ...

Ուրիշ ձև չկա?

Ու հա - էդ ինչիցա տենց լինում?

Վահե-91
11.02.2017, 21:55
Բնականաբար ոչ պատկերացրի ինչի մասինա խոսքը, ոչ էլ հասկացա, ոնց քաշեմ...

Ուրիշ ձև չկա?

Ու հա - էդ ինչիցա տենց լինում?

Քո windows 7-ի մեջի օֆիսից ա, պետք ա թարմացնես

Lion
11.02.2017, 22:12
Հա? Էդ շատ բարդա? Կարողա սաղ փչացնեմ?

_Հրաչ_
11.02.2017, 22:23
Հա? Էդ շատ բարդա? Կարողա սաղ փչացնեմ?

Իմ փորձից ասեմ, որ Windows-ը կապ չունի, MS Office 2010-ում պահած docx ֆորմատի ֆայլը MS Office 2007-ում էդ խնդիրը տալիս ա՝ պրոբելները կուլ ա տալիս, բառերը կպցնում ա իրար:
Ելքը՝ ֆայլը պահել doc ֆորմատով: Կամ մյուս կոմպում Օֆիսը փոխել 2007-ից 2010 կամ 2013: Պետք ա որ կարգավորվի:

Lion
11.02.2017, 22:27
doc ֆորմատով պահել փորձեցի, չի օգնում... 2007-ից էլ չեմ ուզում 2010 գցել, նախ չեմ կարող, հետո՝ հնարավոր է, չդիմանա...

Աթեիստ
11.02.2017, 22:29
http://network.am/More/MSOffice2007SP/MSOffice2007SP3.exe

Սա քաշի, ինսթալլ արա օֆիս 2007-ով կոմպի վրա։

Աթեիստ
11.02.2017, 22:29
Եթե օֆիսդ ռուսերեն ա, սա չի նստի, MS-ի սայթից քաշի ռուսական Service Pack3-ը

_Հրաչ_
11.02.2017, 22:49
doc ֆորմատով պահել փորձեցի, չի օգնում... 2007-ից էլ չեմ ուզում 2010 գցել, նախ չեմ կարող, հետո՝ հնարավոր է, չդիմանա...

Իմ մոտ էլ ա թույլ կոմպ, բայց 2010-ն 2007-ից վատ չի աշխատում:

Lion
11.02.2017, 23:06
Մերսի, ժողովուրդ ջան, 2010 պակետ դրեցի, դզվեց - օֆֆ, ստրես ապրեցի: Տհաճ էր, բայց անցավ...

Remix-Hayko
22.02.2017, 13:40
Տառերը սենց ա բերում After Effects-ում ո՞նց կարգավորեմ
https://drive.google.com/file/d/0By1JPgUrVrNfZmhsdVczNU1mNk0/view?usp=sharing

HardRock
02.03.2017, 20:36
Ժող. որտեղից կարող եմ հայերեն յունիկոդ տառատեսակներ քաշել

Ծլնգ
02.03.2017, 20:43
Ժող. որտեղից կարող եմ հայերեն յունիկոդ տառատեսակներ քաշել

http://lmgtfy.com/?q=armenian+unicode+fonts+download

Lion
27.06.2017, 23:15
Հարգելի բարեկամներ սենց մի հարց: Տանս կոմպի վրա google drive ունեի, C -ի մեջ էր: Որոշեցի D -ի մեջ տանել: Մինչ այդ նոթբուքիս հետ արել էի, նորմալ եղել էր: Տանս կոմպի մեջ ջնջեցի, հետո նորից ուզեցի բեռնել, բայց...

http://forumimage.ru/uploads/20170627/149859080588155214.jpg

Սրանից այն կողմ չի անցնում: Սեղմում եմ ՞Запустить՞, մեկ վայրկյան ՞մտածում է՞՝ ժամացույցի պահը մկնիկի նշանի վրա էկրանին, ու... վերջ: Կարծես ՞exe՞ ֆայլի հետ է խնդիր առաջացել, թե ինչ...

2 օր է, տանջվում եմ, կարող եք օգնել?

Աթեիստ
28.06.2017, 00:21
Հարգելի բարեկամներ սենց մի հարց: Տանս կոմպի վրա google drive ունեի, C -ի մեջ էր: Որոշեցի D -ի մեջ տանել: Մինչ այդ նոթբուքիս հետ արել էի, նորմալ եղել էր: Տանս կոմպի մեջ ջնջեցի, հետո նորից ուզեցի բեռնել, բայց...

Սրանից այն կողմ չի անցնում: Սեղմում եմ ՞Запустить՞, մեկ վայրկյան ՞մտածում է՞՝ ժամացույցի պահը մկնիկի նշանի վրա էկրանին, ու... վերջ: Կարծես ՞exe՞ ֆայլի հետ է խնդիր առաջացել, թե ինչ...

2 օր է, տանջվում եմ, կարող եք օգնել?

Փորձի ավելի հին տարբերակ (http://www.oldversion.com/windows/google-drive/) քաշել, ինսթալլ անել։

Lion
28.06.2017, 08:15
Երեկոյան կփորձեմ, արդյունքների մասին կգրեմ...

keyboard
28.06.2017, 10:37
Երեկոյան կփորձեմ, արդյունքների մասին կգրեմ...

exe ֆայլի վրա աջ քլիք properties եթե block-ի պԾիչկան դրած ա հանի, ok արա ու նորից փորձի ինստալ անես։

Lion
28.06.2017, 18:12
Չէ, չօգնեց... Ընդհանրապես չի քաշում: Բլակիռովկի պահն էլ հանեցի, չի լինում...

запустить ից հետո խնդիրա տալիս...

Freeman
28.06.2017, 18:33
Իմ մոտ էլ չի լինում, կակրազ պետք էր, մեռա սերվիսների մեջից վինդոուս ինստալլերը անջատել-միացնելով։ Հինն էլ չի կպնում, ռադ եմ անում, բոքս քաշեմ։

Lion
28.06.2017, 19:32
Իմ մոտ, ոնց հասկացա .exe խնդիրնա - նոր Քրոմը ջնջեցի, հիմա դա էլ չեմ կարողանում քաշել...

Freeman
28.06.2017, 22:41
Իմ մոտ, ոնց հասկացա .exe խնդիրնա - նոր Քրոմը ջնջեցի, հիմա դա էլ չեմ կարողանում քաշել...

.msi չի՞ քաշածը։

keyboard
29.06.2017, 10:48
Իմ մոտ, ոնց հասկացա .exe խնդիրնա - նոր Քրոմը ջնջեցի, հիմա դա էլ չեմ կարողանում քաշել...

Օրվա մեջ մի բան միացրու կպնեմ նայեմ։

HardRock
01.09.2017, 10:04
Ժող. windows-ի Language bar-ով հնարավորա ոչ յունիկոդ ստեղնաշար հավաքել, գրել:

Աթեիստ
01.09.2017, 10:09
Ժող. windows-ի Language bar-ով հնարավորա ոչ յունիկոդ ստեղնաշար հավաքել, գրել:

Այո, ANSI
https://autographkeys.wordpress.com/

HardRock
01.09.2017, 12:19
Վերջապես, ես էլ KDWin-ից հրաժարվեցի :)

Ներսես_AM
01.09.2017, 12:53
Վերջապես, ես էլ KDWin-ից հրաժարվեցի :)Ավելի լավ կլիներ ոչ յունիքոդից հրաժարվեիր։ [emoji4]

keyboard
01.09.2017, 17:42
Ավելի լավ կլիներ ոչ յունիքոդից հրաժարվեիր։ [emoji4]

Ինչի՞ Ներս

Ներսես_AM
02.09.2017, 00:57
Ինչի՞ Ներս

1. ARMSCII–ն հնացած ստանդարտ ա։ Ստեղծվել ա պապուս թվին, որ ԴՈՍ–ի վախտերով մարդիկ մի ձև հայերեն գրեն։
2. Չնայած ARMSCII ստանդարտին, տարբեր ֆոնտեր ինչ–ինչ պատճառներով տարբեր կոդավորումներ են օգտագործում։
3. Եթե կոնկրետ ֆոնտը, որով տեքստը հավաքվել ա, մոտդ չկա, մեծ հավանականությամբ ուրիշ ֆոնտի փոխելուց կոդավորումը կխախտվի‎։ Հիմա լավ չեմ հիշում բայց կարծեմ «Ե» տառը չակերտ էր դառնում‎։
4. Word–ը չի հասկանում որպես հայերեն ու էդ պատճառով սաղ կարմիր ա լինում։ Ոչ մի նորմալ spellchecker բնականաբար չի աշխատում։
5. Ոչ մի մեսսենջերով չես կարող հատվածներ քոփի անես ուղարկես ուրիշին։ Գուգլ դոքս բան, մոռացի։
6. Ոչ մի դեբիլ պապենական ծրագիր պետք չի հայատառ գրելու համար։ Բոլոր ՕՀները յունիքոդ կարողանում են գրեն։

Կարճ ասած սաղ պրոբլեմ ա, որոնք սաղ լուծված են, եթե տեքստդ յունիքոդ ա։

Freeman
02.09.2017, 09:41
3. Եթե կոնկրետ ֆոնտը, որով տեքստը հավաքվել ա, մոտդ չկա, մեծ հավանականությամբ ուրիշ ֆոնտի փոխելուց կոդավորումը կխախտվի‎։ Հիմա լավ չեմ հիշում բայց կարծեմ «Ե» տառը չակերտ էր դառնում‎։

Գ-ն էլ կետ ա դառնում

_Հրաչ_
02.09.2017, 23:20
Իսկ հնարավոր չի՞ ARMSCII կոդավորման ֆոնտերը ձևափոխել, յունիկոդ սարքել: Սիրուն ֆոնտեր կան, որ ARMSCII-ով են գրված, բնականաբար յունիկոդ ստեղնաշարով հնարավոր չի գրելը:

Chuk
02.09.2017, 23:38
Ավելի լավ կլիներ ոչ յունիքոդից հրաժարվեիր։ [emoji4]

Գրահրատարակչական ոլորտում էդ շատ դժվար ու պրոբլեմատիկ ա: Unicode տառատեսակները դեռ քիչ են, եղած գործերի մեծ մասը ARMScii-ով են, ու շատ հաճախ կրկնակի, եռակի գործ չանելու համար ստիպված են լինում ոչ յունիկոդով աշխատել: Իհարկե ժամանակի խնդիր ա, Յունիկոդի անցնելն անհրաժեշտ ա՝ ինչքան շուտ, էնքան լավ: Բայց զուտ օբյեկտիվ պատճառներով էսօր շատ դեպքերում դեռ հեռատեսական չի:

Chuk
02.09.2017, 23:39
Իսկ հնարավոր չի՞ ARMSCII կոդավորման ֆոնտերը ձևափոխել, յունիկոդ սարքել: Սիրուն ֆոնտեր կան, որ ARMSCII-ով են գրված, բնականաբար յունիկոդ ստեղնաշարով հնարավոր չի գրելը:

Ընդհանրապես պետք ա կուլտուրա մտնի ֆոնտերը առնելու:

Հնարավոր ա, բայց որպես կանոն հեղինակային իրավունքի խախտում ա:

Ներսես_AM
03.09.2017, 00:56
Գրահրատարակչական ոլորտում էդ շատ դժվար ու պրոբլեմատիկ ա: Unicode տառատեսակները դեռ քիչ են, եղած գործերի մեծ մասը ARMScii-ով են, ու շատ հաճախ կրկնակի, եռակի գործ չանելու համար ստիպված են լինում ոչ յունիկոդով աշխատել: Իհարկե ժամանակի խնդիր ա, Յունիկոդի անցնելն անհրաժեշտ ա՝ ինչքան շուտ, էնքան լավ: Բայց զուտ օբյեկտիվ պատճառներով էսօր շատ դեպքերում դեռ հեռատեսական չի:Շատ նեղ ոլորտ ես ասում։ Ես հաստատ համոզված եմ, որ լիքը մարդ էդ ոլորտից դուրս դեռ ARMSCII ֆոնտերից ա օգտվում որովհետև գիտի տենց ա ձևը։

Հին հավաքածները հասկանալի են։ Բայց եթե նոր գիրք են հավաքում ինչու՞ չեն յունիքոդ անում։ Բացի էդ էլ ահագին կոնվերտորներ կան, որ փոխում են։

Իսկ էդ հրատարակիչները բոլոր ոչ յունիքոդ ֆոնտերը առե՞լ են։

Chuk
03.09.2017, 01:04
Շատ նեղ ոլորտ ես ասում։ Ես հաստատ համոզված եմ, որ լիքը մարդ էդ ոլորտից դուրս դեռ ARMSCII ֆոնտերից ա օգտվում որովհետև գիտի տենց ա ձևը։

Հին հավաքածները հասկանալի են։ Բայց եթե նոր գիրք են հավաքում ինչու՞ չեն յունիքոդ անում։ Բացի էդ էլ ահագին կոնվերտորներ կան, որ փոխում են։

Իսկ էդ հրատարակիչները բոլոր ոչ յունիքոդ ֆոնտերը առե՞լ են։

Հա, կան առանց իմանալու օգտագործողներ, բայց գնալով քչանում են: Տենդենցը լավ դրական ա:

Իմ իմանալով, կարող ա վերջին 2-3 տարում բան ա փոխվել, հրատարակիչները հիմնականում աշխատում են ոչ յունիկոդով: Յունիկոդ ֆոնտերն ուղղակի քիչ են, որ մի հատ էլ առնեն: Եղածներն էլ հիմնականում շատ թանկ են: Իմ վերջին ինֆոյով ամեն մեկն իրա համար փորձում էր տառատեսակների փոքրիկ ֆոնդ ստեղծի, սեփական ու քոնվերտ արված: Էս ոլորտում լուրջ աշխատելու թեմա կա:

Իսկ քոնվերտ անելը միշտ էլ կա, բայց էլի եմ ասում, որ դա հաճախ բերում ա աշխանքը կրկնակի, եռակի սարքելուն: Որպես կանոն զուտ մեքենայական փոխարկումը բավարար չի, պիտի անպայման վրայով անցնես, համոզվելու համար: Իսկ որոշ տիպի գրքերում, որոնք ասենք բանաձևեր ունեն, կամ բառարաններում և այլն, աշխատանքը շատ ավելի շատ ա:

Ամեն դեպքում նենց չի, որ ասում եմ, պետք չի անցնել յունիկոդի, ընդամենը ասում եմ, որ օբյեկտիվորեն ամբողջական անցումը ուշանում ա:

Chuk
03.09.2017, 01:07
Սենց ասեմ, հերս հարյուր տարի ա էջադրումով ա զբաղվում: Հիմա փորձում ենք իրա աշխատանքները լրիվ բերել յունիկոդի: Բավական բարդ ա: Իրա հեղինակային ֆոնտերը շուտով լրիվ յունիկոդ կլինեն: Կարող ա նույնիսկ հանրայնացնենք հետո, ինչ-որ հանգամանքներից կախված: Բայց էդքանն էլ բավական չի: Արդյունքում նոր գրքերը ինքը կանի յունիկոդով: Բայց հների հետ կապված, մանավանդ ֆիզիկային ու մաթեմին վերաբերվող, պլյուս բառարաններին, լուրջ խնդիր կա:

Freeman
03.09.2017, 11:05
ՊՆ-ում գրեթե բոլոր պաշտոնական փաստաթղթերի ֆոնտը ARMSCII-ով ա: Մի անգամ հիվանդների մասին հաշվետվություն էի ուղարկել, հետ ուղարկեցին, որ ֆոնտը փոխեի ARMSCII, ասեցին տենց ա ձևը:

Remix-Hayko
11.09.2017, 11:37
Ժողովուրդ չեմ կարում ռենդերինգ անեմ, ես ի՞նչ ա ուզում
https://www.pinterest.com/pin/341288478003223363/

HardRock
05.04.2018, 21:18
ժող. CorelDraw ծրագրում նոր ինստալից հետո 2 տարբերակով գունային պռոֆիլ առաջարկեց, անկապ մեկը սեղմեցի հիմա սպիտակ էջը դեղի գույնովա բացվում, ոնց՞ դզեմ:

Աթեիստ
13.04.2018, 17:34
ժող. CorelDraw ծրագրում նոր ինստալից հետո 2 տարբերակով գունային պռոֆիլ առաջարկեց, անկապ մեկը սեղմեցի հիմա սպիտակ էջը դեղի գույնովա բացվում, ոնց՞ դզեմ:

Tools > color management > ըտեղ պտի բզբզես։

Ապե Ջան
09.05.2018, 14:57
Փնտրում եմ ծրագիր նկարների վրա լոգո դնելու համար։

Ավելի կոնկրետ ուզում եմ հայտարարություն տեղադրել www.list.am կայքում, որ իմ նկարները չկարողանան գողանալ։

Շնորհակալություն։

Աթեիստ
09.05.2018, 15:10
Փնտրում եմ ծրագիր նկարների վրա լոգո դնելու համար։

Ավելի կոնկրետ ուզում եմ հայտարարություն տեղադրել www.list.am (http://www.list.am) կայքում, որ իմ նկարները չկարողանան գողանալ։

Շնորհակալություն։

TSR Watermark Image Software 3.5.8.6 (https://rsload.net/soft/editor/9436-tsr-watermark-image.html)

_Հրաչ_
25.05.2018, 20:37
Word-ի վնասված ֆայլը վերականգնելու ի՞նչ կայք/ծրագիր կառաջարկեք:
Գուգլը քրքրեցի, կայքերը փող են ուզում, որ վերականգնված ֆայլը տան, գտածս ծրագրերն էլ դեմո են, չեն թողում ֆայլը սեյվ անեմ:

Աթեիստ
25.05.2018, 21:21
Word-ի վնասված ֆայլը վերականգնելու ի՞նչ կայք/ծրագիր կառաջարկեք:
Գուգլը քրքրեցի, կայքերը փող են ուզում, որ վերականգնված ֆայլը տան, գտածս ծրագրերն էլ դեմո են, չեն թողում ֆայլը սեյվ անեմ:

2 օր առաջ սա փրկեց։
https://cloud.mail.ru/public/Dzjm/w37Dufb7L

Քրեքը հետն ա։

_Հրաչ_
25.05.2018, 22:49
2 օր առաջ սա փրկեց։
https://cloud.mail.ru/public/Dzjm/w37Dufb7L

Քրեքը հետն ա։

Էս մեկն արդյունք չտվեց:
Ուրիշ տարբերակնե՞ր:

Մ ա լ ա ն չ ո
17.08.2018, 09:44
Բարև հայեր ջան.... խնդրում եմ օգնեք եթե կարող եք.. պատահական ֆլեշկան ֆորմատ եմ արել ու սաղ նկարերը, վիդեոերը ջնջվելա... հնարավորա անվճար վերականգնել?

Աթեիստ
17.08.2018, 12:02
Բարև հայեր ջան.... խնդրում եմ օգնեք եթե կարող եք.. պատահական ֆլեշկան ֆորմատ եմ արել ու սաղ նկարերը, վիդեոերը ջնջվելա... հնարավորա անվճար վերականգնել?

Եթե ծանոթ կա, որ կարա սրանք նորմալ ինսթալլ անի, մեծ ա հավանականությունը, որ սաղ հետ կգա։

https://vavati.am/fayler/Data%20recovery/RescuePRO.Deluxe_5.2.5.0.rar
https://vavati.am/fayler/Data%20recovery/Remo.Recover.Windows.4.0.0.64.rar

Սրանք ինսթալլ չեն ուզում, կարաս քաշես, բացես, ու փորձես վերականգնել։
https://vavati.am/fayler/Data%20recovery/Power%20Data%20recovery.zip
https://vavati.am/fayler/Data%20recovery/MagicRecovery%20Pro.rar

քաշելուց լոգին/փասսվորդ` vavati

Տրիբուն
16.10.2018, 11:56
Ժող, սենց պրոբլեմ ․․․

Հայերեն PDF ֆայլ ա, Encoding: Ansi

Կոմպս չի կարդում, ու ոչ մի ձև չեմ կարում փոխեմ Unicode էս ֆալյը։ Մեծ էլ ֆայլ ա, աղյուսակներ են ու չեմ կարա օնլայն կտոր կտոր փոխակերպեմ։

ՄԻ լուծում ինքնս գտել եմ, convert եմ անում docx, ֆոնտը փոխում եմ, կարդում եմ, բայց աղյուսակները սաղ տեղերից շեղվում են։ Վատ լուծում ա։

Որիշ ի՞նչ լուծումներ կան։ Հնարավո՞ր ա PDF ֆայլի encoding-ը ամբողջությամբ փոխել։

Արամ
16.10.2018, 12:18

Կարելի ա նկարի convert անել, բայց տապոռ լուծում ա, բայց դե անկախ ֆոնտից ու ենքոդինգից կբացի մոտդ։
ANSI -> UNICODE փոխելը լեզվից կախված ա, ամեն լեզվի համար մափինգները տարբեր են, եթե ինչ որ ծրագիր էլ լինի, պիտի հայերենի համար լինի։

Հարց, կոմպդ խի՞ չի բացում։ Ֆոնտը չկա՞։ Պդֆը տենց ֆունկցիա ունի, որ ֆոնտերը հենց պդֆ-ի մեջ ա խցկում:

Տրիբուն
16.10.2018, 12:28
Հարց, կոմպդ խի՞ չի բացում։ Ֆոնտը չկա՞։ Պդֆը տենց ֆունկցիա ունի, որ ֆոնտերը հենց պդֆ-ի մեջ ա խցկում:

Նույն բանն էլ ես եմ մտածել ․․․ խի՞։ Կոդերը էս ա, նկարով․

56021

Ֆոնտերը մոտս քաշած են, ու կան։ Բայց մեկա չի բացում։ Կարո՞ղ ա ճիշտ ֆոնտեր չեն քաշած կոմպիս մեջ։

Աթեիստ
16.10.2018, 13:00
Finereader-ին տուր, նորմալ doc ստացի

Sent from my Redmi 5 Plus using Tapatalk

Տրիբուն
16.10.2018, 13:04
Finereader-ին տուր, նորմալ doc ստացի

Sent from my Redmi 5 Plus using Tapatalk

Փորձել էի, չէր ստացվում։ Խախտվում էին աղյուսակները։

Տրիբուն
16.10.2018, 13:06
Հարց, կոմպդ խի՞ չի բացում։ Ֆոնտը չկա՞։ Պդֆը տենց ֆունկցիա ունի, որ ֆոնտերը հենց պդֆ-ի մեջ ա խցկում:

Այ էս պահը հուշեց, ու գտա լուծումը։ Մերսի, ընկեր։

Էտ ֆոնտը մոտս չկար․ Arial ArmenianNew ... քաշեցի, ու սկսեց բացել նորմալ։

P.S. Ասա, այ չխմածներ, էս որ թիվն ա, ինչի՞ unicode-ով չեք աշխատում։

Մ ա լ ա ն չ ո
01.02.2019, 11:11
Բարևներ բոլորին.... էլի պռոբլեմ ֆայլերիս անհետացման հետ... cut - pastie-ի ժամանակ կորել են ֆայլերս... (մոտ 20.000 հատ) recuva 1.53 -ով վերականգնել եմ մի 200 հատ երևի.... կա տենց ծրագիր որ կարա գոնե կեսը վերականգնի?

Աթեիստ
01.02.2019, 11:23
Սա փորձի

https://rsload.net/soft/cleaner-disk/11585-remo-recover-windows.html

քաշելուց կոդ ա հարցնում

login: rsload.net
password: rsload.net

Մ ա լ ա ն չ ո
01.02.2019, 12:50
քաշել եմ ու բոլորը գտելա, ուղակի վերականգնելու համար կամ բանալիյա ուզում կամ էլ լօգ-պառոլ.ինչ անեմ?? :(

Աթեիստ
01.02.2019, 13:06
էդ սայթում ծրագիրը քրեքով ա, ճիշտ ինսթալլ արա, որ սաղ ֆունկցիոնալը ակտիվ լինի։

HardRock
09.09.2019, 19:24
Ժող. կոմպիս վրա սկսելա ctrl+shift+end չաշխատել, ինչից կարողա լինել, ստեղնաշարի դռայվեռն էլ ջնջեցի ու նորից դրեցի, չի լինում:

HardRock
09.09.2019, 22:44
Պարզվեց էս խնդիրը opera բռոուզեռնա անում բայց սեթինգից ինչքան էլ շոռթքաթերը անջատում եմ խնդիրը չի լուծվում, opera փակում եմ, սկսումա աշխատել, կարողա իմանաք ոնց կարող եմ դզել: Երևումա պետքա հրաժարվեմ opera-ից:

Մ ա լ ա ն չ ո
13.12.2019, 15:07
Բարի օր բոլորին.... օգնեք էլի... կոմպիս ինֆոռմացիան կորել էր ..remo recovery միջոցով վերականգնեցի բոլորը. .(10 ամիս առաջ). հետո ետ ծրագիրը ջնջել եմ.. հիմա նորից ուզում եմ քաշեմ որ էլի կորած ֆայլերս վերականգնեմ կռեկը չի բերում... ու read-@ բացում եմ գրածա ,,block in firewall, don't update!.,, ինչ անեմ??

Աթեիստ
13.12.2019, 17:40

Ստեղից քրեքով քաշի։

https://rsload.net/soft/cleaner-disk/11585-remo-recover-windows.html

Մ ա լ ա ն չ ո
21.08.2020, 14:30
Բարև բոլորին... նոթբուկիս usb-ն չի աշխատում... պատահական մի թեթև խփել եմ ֆլեշկին որը միացրած էր ետ ժամանակ ու հետո usb-ի 3 տեղնել չի միանում ինչ միացնում եմ... ու ետ ժամանակ թաչպադը սկսումա չաշխատել... սլաքը սենսոռի միջոցով մենակ կարողանում եմ դնեմ ինչ-որ ֆայլի վրա որը ուզում եմ բացել ու կնոպկեքի միջոցով բացում եմ..ինչ անեմ? ով գիտի ինչից կլինի?

Աթեիստ
21.08.2020, 17:10

Կարճ միացում ա տվել։ Հուսանք չիպը չի վառել։
Վաղը զանգի, բեր սերվիզ, նայեն։
vavati.am

Մ ա լ ա ն չ ո
21.08.2020, 17:20
Ռուսաստանում եմ ապրում...:( իսկ ուրիշ ոչ մի ձև չկա ստուգելու?

Աթեիստ
21.08.2020, 18:21
Ռուսաստանում եմ ապրում...:( իսկ ուրիշ ոչ մի ձև չկա ստուգելու?

Խնդիրը տեխնիկական ա։
Պտի մասնագետը քանդի, ստուգի։