PDA

Դիտել ողջ տարբերակը : Հարցեր համակարգչային ծրագրերի վերաբերյալ, խնդրում եմ շտապ օգնել

Էջեր : 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 [31] 32 33

Արամ
26.08.2013, 21:35
Snagit.
Հ.Գ. Գուգլել եմ, կոնկրետ իրա դեպքի համար ուրիշ բան չկար գրած մաքրելու.

Լուսինա ջան մի հատ քրեք գտա 11.2 վերսիայի համար է:

Lusina
26.08.2013, 21:40
Լուսինա ջան մի հատ քրեք գտա 11.2 վերսիայի համար է:
Հմ , քրեք որ փորձեմ աշխատացնել, կարող ա ջղայնանան վրես :)) Ասեցին թիքետ բացի, լիցենզիա առնենք, ալարեցի, մի շաբաթ մաքսիմում պետք գա էդ ծրագիրը :))
Լավ դե , եթե մաքրելը բան բաց չեմ թողել, ուրեմն անցած.
Մերսի ման գալու համար:ok

Աթեիստ
26.08.2013, 22:43
Portable քաշի, պրծի։

Lusina
26.08.2013, 22:52
Portable քաշի, պրծի։

Չէի լսել առաջ:8 Ճի՞շտ եմ հասկանում, որ գցեմ ֆլեշիս վրա, ու առանց կոմպի մեջ ինսթալ անելու կարամ ֆլեշից աշխատացնեմ , օգտագործեմ, հա՞.

Արամ
26.08.2013, 22:55
Չէի լսել առաջ:8 Ճի՞շտ եմ հասկանում, որ գցեմ ֆլեշիս վրա, ու առանց կոմպի մեջ ինսթալ անելու կարամ ֆլեշից աշխատացնեմ , օգտագործեմ, հա՞.
Անպայման չի ֆլեշի մեջ քցես :) Ուր ուզում ես քցի:
http://portable4pro.ru/foto/capturing/snagit.html

Lusina
26.08.2013, 22:57
Անպայման չի ֆլեշի մեջ քցես :) Ուր ուզում ես քցի:
http://portable4pro.ru/foto/capturing/snagit.html
Նու հա, նկատի ունեմ կոմպի մեջ կարամ ինսթալ չանեմ, դրսից օգտագործեմ.
Մերսի, գտել էի արդեն :ok

Aperna
31.08.2013, 00:47
ինչոր մեկը գիտի եսի ինչ խնդիրա? temaviewer-ում վիդեոն մաիցնում եմ ես սխալնա տալիս ու փակումա

Problem signature:
Problem Event Name: APPCRASH
Application Name: TeamViewer.exe
Application Version: 8.0.20202.0
Application Timestamp: 5202154c
Fault Module Name: TeamViewer.exe
Fault Module Version: 8.0.20202.0
Fault Module Timestamp: 5202154c
Exception Code: c0000005
Exception Offset: 0031ee4d
OS Version: 6.1.7600.2.0.0.768.3
Locale ID: 1033
Additional Information 1: 0a9e
Additional Information 2: 0a9e372d3b4ad19135b953a78882e789
Additional Information 3: 0a9e
Additional Information 4: 0a9e372d3b4ad19135b953a78882e789

Read our privacy statement online:
http://go.microsoft.com/fwlink/?linkid=104288&clcid=0x0409

If the online privacy statement is not available, please read our privacy statement offline:
C:\Windows\system32\en-US\erofflps.txt

Freeman
31.08.2013, 18:51
Ժող, ուզում եմ վայֆայիս վրա կոդ դնեմ, ճիշտ ա մեր մոտ համարյա ոչ մեկ չգիտի վայֆայն ինչ ա, բայց դե ապահովությունը լավ բան ա, մանավանդ որ ինտերնետդ լիմիտով ա))
Սենց մի բանով եմ ցրում, ոնց-որ տուփ-մուփ,դիսկ-միսկ հետը չի եղել(կամ ես չգիտեմ ուր ա)՝

http://i.imgur.com/BpF7Llr.jpg

Ի՞նչ մտքեր կան

keyboard
31.08.2013, 19:50
Ժող, ուզում եմ վայֆայիս վրա կոդ դնեմ, ճիշտ ա մեր մոտ համարյա ոչ մեկ չգիտի վայֆայն ինչ ա, բայց դե ապահովությունը լավ բան ա, մանավանդ որ ինտերնետդ լիմիտով ա))
Սենց մի բանով եմ ցրում, ոնց-որ տուփ-մուփ,դիսկ-միսկ հետը չի եղել(կամ ես չգիտեմ ուր ա)՝

Ի՞նչ մտքեր կան

Մոդելը կգրե?ս տակը նակլեյկի վրա պիտի գրված լինի:
Կամ դու ինքդ ինտերնետում փնտրես մոդելով կկարողանաս գտնել կարգավորումները, եթե չէ, մոդելը գրի կասեմ ինչ անես ;)

Freeman
31.08.2013, 19:56
Մոդելը կգրե?ս տակը նակլեյկի վրա պիտի գրված լինի:
Կամ դու ինքդ ինտերնետում փնտրես մոդելով կկարողանաս գտնել կարգավորումները, եթե չէ, մոդելը գրի կասեմ ինչ անես ;)
Փաստորեն տակը թուղթ էլ կա)) գրած ա մոդել A14, հեսա գուգլեմ
--------------------------
Աչքիս կամ ես բան չեմ ջոկում,կամ իմ օրը չի)) մի հատ կնայե՞ս՝
55931

keyboard
31.08.2013, 20:11
ինչ որ անհայտ կենդանի ա, էլ բաներ չկան գրած?

արտադրող, ֆիրմա ետց...

Freeman
31.08.2013, 20:25
ինչ որ անհայտ կենդանի ա, էլ բաներ չկան գրած?

արտադրող, ֆիրմա ետց...

չէ, թարսի պես բան չեմ գտնում:Սպասեմ վաղը մերոնք գան տենամ էս տուփ ունեցել ա՞))

Aperna
31.08.2013, 21:57
ինչ որ անհայտ կենդանի ա, էլ բաներ չկան գրած?

արտադրող, ֆիրմա ետց...

ենքնաել անհայտ չի ոնցոր:D
http://www.atac.com.tw/product/20-ethernet/79-80211b-wireless-hi-power-ap-with-rsma-jack-wl-a14.html

keyboard
31.08.2013, 22:20
ենքնաել անհայտ չի ոնցոր:D
http://www.atac.com.tw/product/20-ethernet/79-80211b-wireless-hi-power-ap-with-rsma-jack-wl-a14.html

տնաշեն, էդքան գրել էիր կարգավորումներն էլ գրեիր էլի, ես հլը փորփրում եմ

Վահե-91
31.08.2013, 22:34
Ժող, ուզում եմ վայֆայիս վրա կոդ դնեմ, ճիշտ ա մեր մոտ համարյա ոչ մեկ չգիտի վայֆայն ինչ ա, բայց դե ապահովությունը լավ բան ա, մանավանդ որ ինտերնետդ լիմիտով ա))
Սենց մի բանով եմ ցրում, ոնց-որ տուփ-մուփ,դիսկ-միսկ հետը չի եղել(կամ ես չգիտեմ ուր ա)՝

Ի՞նչ մտքեր կան
մտնում ես նաստրոյկեքից փոխում ես :))
Շլյուզի հասցեն ես հավաքում բրաուզերի մեջ, ստանդարտ 192.168.1.1 կամ 192.168.0.1 կամ 192.168.100.1 ա լինում, բացվում ա նաստրոյկեքը, ընդեղից արդեն կգտնես ուզածդ: Որ լոգին պարոլ ուզի admin admin փորձի:

enna
31.08.2013, 23:30
Ակումբցիներ ջան,ո՞վա ծանոթ Connectify Hotspot ծրագրին:Որտեղի՞ց բեռնեմ անվճար տարբերակը:Էս վճարովի դեմո տարբերակը նյարդերս ուտում են.մի պատունա հա դուրս պրծնում ու խաչով փակելը անիմաստա...

Աթեիստ
31.08.2013, 23:56

Connectify Pro 3.7.1.25486
http://uploaded.net/file/g5u6v6ca
http://rapidgator.net/file/56154297
http://extabit.com/file/28weuyrgfutuh

Նոր տարբերակը նոր անունով
Connectify Dispatch 4.3.3.26694
http://avaxhome.ws/software/software_type/internet_tools/Others/Connectify.Dispatch.4.3.3.26694.html

enna
31.08.2013, 23:59

Շնորհակալ եմ,բայց ես գաղափար չունեմ,թե դրանիցի որը ճիշտ կլինի բեռնել:8

VisTolog
02.09.2013, 16:33
Գործի տեղը աքսես բազա ունենք, որից 4-5 կոմպ ա օգտվում: Բազան գտնվումա էդ կոմպերից մեկի վրա: Վերջերս սկսել ա շատ դանդաղ աշխատել: Սկզբում մտածեցի չեք դիսկի կարիք ունի, որտև դրան հոսանքների գնալն ա նախորդել, բայց էդ էլ չօգնեց: Մտածեցի կարելի ա դեֆրագ անել, բայց էդ էլ չօգնեց: Speed/Duplex նայեցի, նորմալ էր: Անտիվիրուսները նորմալ են, ոչ մի ուժեղ ֆիլտրացում կամ նման մի բան: Է՞լ ինչից կարա լինի:

Արամ
02.09.2013, 23:30

Կարողա, պրիվլեգիանների հետ ա կապվա՞ծ:
Համ էլ մի հատ էդ կոմպի Lan դռայվերը re install արա, հնարավոր ա լույսերը տանելու պատճառով, վնասվել ա:

Meme
22.09.2013, 14:31
էլ չեմ կարում հարմար թեմա գտնեմ Արամը երևի կհիշի, որ ատիվիրուս քաշեցի, իր օգնությամբ, բայց այն ոնց որ նորից չկա, ինձ թվումա սկայպիցա էլի, հիմա ինչ խորհուրդ կտաք մասնագետներ, որը քաշեմ, որ գոնե հեռախոսս միացնելիս կարողանամ վիռուսները գտնել, ծովում ինտերնետանոցի համակարգչի վրա միացնելուց հետո զգում եմ հեռախոսս էն չի, պապկաները չի բացում, ու համակարգիչս ընդունակ չի անտիվիռուսով գոնե դա ուղղել...
իհարկե հեռախոսս միացնելիս ասուամ սկանիռովկա անեմ? տալիս եմ , բայց ոչ մի օգուտ...:(
սպասում եմ երեխեք, որովհետև ոչ մի ուրիշ ձև չգիտեմ ուղղելու, գիտեմ որ էստեղ լավ հասկացողներ կան

Վահե-91
22.09.2013, 19:32
Meme
Հեռախոսդ որ միացնում ես կոմպին, բացում ա, բայց մեջը դատարկ ա ցույց տալի՞ս

Նարե91
23.09.2013, 12:08
Ինձ ՝ ՏՏ ոլորտում անգրագետիս, ձեր օգնությունն ա պետք.
CCleaner ծրագրով ուբոռկա եմ ուզում անեմ ու խնդիրն էն ա, որ առաջին անգամ :)) ... Չգիտեմ՝ որոնք նշեմ, որ հանկարծ վնաս չտամ... մի հատ ուղղորդեք, կամ նրանք, որոնք արդեն նշված են, բավական ե՞ն արդյոք:

http://i.imgur.com/7vKxeJV.gif?1

http://i.imgur.com/zXFXRZu.jpg?1 (http://imgur.com/zXFXRZu)

Վահե-91
23.09.2013, 13:03
Ինձ ՝ ՏՏ ոլորտում անգրագետիս, ձեր օգնությունն ա պետք.
CCleaner ծրագրով ուբոռկա եմ ուզում անեմ ու խնդիրն էն ա, որ առաջին անգամ :)) ... Չգիտեմ՝ որոնք նշեմ, որ հանկարծ վնաս չտամ... մի հատ ուղղորդեք, կամ նրանք, որոնք արդեն նշված են, բավական ե՞ն արդյոք:

Ինքը ինչքանը նշել ա, հերիք ա: Անձամբ ես բրաուզերների տակ մենակ кеш-ի կամ временные файлы браузера-ի ու история закачек-ի վրա եմ պտիչկա դնում: Որ նախ այցելածս կայքերի պատմությունը չջնջվի, համ էլ որ սայտում որ լոգին եղած եմ, դուրս չհանի: Բոլորս սայտերում նորից լոգին պարոլ հավաքելու հավես չկա:

VisTolog
23.09.2013, 15:19

Թե՞ չես դնում:

Վահե-91
23.09.2013, 15:28
Թե՞ չես դնում:
էտ երկուսն եմ մենակ դնում, որ քեշն ու զագրուզկեքի պատմությունը մաքրվի :)

_Հրաչ_
24.09.2013, 21:07
Ժողովուրդ ջան, շտապ ա պետք: Մի հատ հիշացրեք, Run-ում ի՞նչ էինք հավաքում, որ Windows-ի կոմպոնենտները հետ էին գալիս: WMP-ն ա թռել:
Նախօրոք շնորհակալ եմ:

Արամ
24.09.2013, 23:32
Ժողովուրդ ջան, շտապ ա պետք: Մի հատ հիշացրեք, Run-ում ի՞նչ էինք հավաքում, որ Windows-ի կոմպոնենտները հետ էին գալիս: WMP-ն ա թռել:
Նախօրոք շնորհակալ եմ:
Խի՞ տենց հրաման կա:

_Հրաչ_
24.09.2013, 23:33
Խի՞ տենց հրաման կա:

Հիշում եմ, որ ստեղ էլ գրել են, բայց չեմ գտնում:

VisTolog
24.09.2013, 23:53
Ժողովուրդ ջան, շտապ ա պետք: Մի հատ հիշացրեք, Run-ում ի՞նչ էինք հավաքում, որ Windows-ի կոմպոնենտները հետ էին գալիս: WMP-ն ա թռել:
Նախօրոք շնորհակալ եմ:
Windows 7?

optionalfeatures, ըտեղից էլ WMP-ն միացրու:

Կարաս CPanel-ից էլ մտնես:

http://windows.microsoft.com/en-us/windows-vista/turn-windows-features-on-or-off

_Հրաչ_
25.09.2013, 19:27
Windows 7?

optionalfeatures, ըտեղից էլ WMP-ն միացրու:

Կարաս CPanel-ից էլ մտնես:

http://windows.microsoft.com/en-us/windows-vista/turn-windows-features-on-or-off

Հա, յոթ ա: Դա գիտեմ, դա չի օգնել: Ուրիշ եղանակներ կա՞ն WMP-ը վերակենդանացնելու, ասենք՝ ինստալյացիոն փաթեթը: Ինետում վինդից առանձին չճարեցի: Ինչ-որ մեկին հանդիպել ա՞ WMP 12, ո՞վ կտա հղում:

Վահե-91
25.09.2013, 19:32

WMP 12-ի ինստալացիոն փաթեթ չկա, միակ ձևը Վիստի ասածով Control Panel-ից միացնելն ա:
http://4put.ru/pictures/max/735/2258006.jpg

_Հրաչ_
25.09.2013, 19:55
Երեկ ես էլ դրանում համոզվեցի: Բայց էդ եղանակն ուշքի չի բերում, չի աշխատեցնում WMP-ը:
Չգիտեմ, մի տեսակ չեմ ուզում հանձնվել, ի՞նչ եղանակով կարելի ա կարգի բերել դրան:

Վահե-91
25.09.2013, 20:03
Երեկ ես էլ դրանում համոզվեցի: Բայց էդ եղանակն ուշքի չի բերում, չի աշխատեցնում WMP-ը:
Չգիտեմ, մի տեսակ չեմ ուզում հանձնվել, ի՞նչ եղանակով կարելի ա կարգի բերել դրան:
կոնկրետ ի՞նչ չի լինում, մի քիչ մանրամասն ասա: Ասենք C:\Program Files\Windows Media Player\wmplayer.exe-ն աշխատացնում ես, չի միանու՞մ կամ չկա էտ պապկե՞ն

_Հրաչ_
25.09.2013, 20:06
կոնկրետ ի՞նչ չի լինում, մի քիչ մանրամասն ասա: Ասենք C:\Program Files\Windows Media Player\wmplayer.exe-ն աշխատացնում ես, չի միանու՞մ կամ չկա էտ պապկե՞ն

Ինքը կա, ֆայլն էլ, օժանդակ ֆայլերն էլ: Բայց բացելիս մի հատ սպասման նշան ա տալիս կուրսորի մոտ, մի ակնթարթ տենց ու էլ ոչ մի ռեակցիա:

Վահե-91
25.09.2013, 20:13
Ինքը կա, ֆայլն էլ, օժանդակ ֆայլերն էլ: Բայց բացելիս մի հատ սպասման նշան ա տալիս կուրսորի մոտ, մի ակնթարթ տենց ու էլ ոչ մի ռեակցիա:
աուդիո վիդեո դրայվերները նորմալ են աշխատու՞մ, պաշտոնական կայքից են քաշա՞ծ
Լոգերի մեջ նայի տես կա մեդիա փլեերի փակվելու համար պատասխանատու կոմպոնենտը: Լոգերը նայելու համար՝
http://4put.ru/pictures/max/215/661776.jpg
http://4put.ru/pictures/max/215/661789.jpg

Արամ
25.09.2013, 20:15
Ինքը կա, ֆայլն էլ, օժանդակ ֆայլերն էլ: Բայց բացելիս մի հատ սպասման նշան ա տալիս կուրսորի մոտ, մի ակնթարթ տենց ու էլ ոչ մի ռեակցիա:

Էդ պապկի մեջ, setup_wm.exe սենց ֆայլ կա մի հատ փորձի բացես:

_Հրաչ_
25.09.2013, 20:56
աուդիո վիդեո դրայվերները նորմալ են աշխատու՞մ, պաշտոնական կայքից են քաշա՞ծ
Լոգերի մեջ նայի տես կա մեդիա փլեերի փակվելու համար պատասխանատու կոմպոնենտը: Լոգերը նայելու համար՝
http://4put.ru/pictures/max/215/661776.jpg
http://4put.ru/pictures/max/215/661789.jpg

Իմ կոմպը չի, կնայեմ, կասեմ: Շնորհակալություն:
Դրայվերները նորմալ են, մնացած փլեյերներն աշխատում են:

Էդ պապկի մեջ, setup_wm.exe սենց ֆայլ կա մի հատ փորձի բացես:

Շնորհակալ եմ, փորձեմ, կասեմ:

_Հրաչ_
29.09.2013, 21:05
Փորձեցի: Լոգերում Մեդիա փլեյերի մասին ոչ մի բան չկա, էն setup_wm.exe-ն էլ նույն կերպ չի բացում:
Ուրիշ կոմպից ծրագրի ֆայլերը տեղափոխեցի էդ կոմպի մեջ, էլի նույն վիճակն ա:

Աթեիստ
29.09.2013, 21:48
Հրաչ, փորձի էս խորհուրդները (http://www.bleepingcomputer.com/forums/t/54694/how-to-fix-windows-media-player-error-an-internal-application-error-has-occurred/)։ Ինձ մի անգամ հանդիպել ա, հենց առաջի մեթոդն էր օգնել։

Run > regsvr32 jscript.dll
Run > regsvr32 vbscript.dll

_Հրաչ_
29.09.2013, 21:55

Շնորհակալ եմ, Արտակ ջան:
Էդ DLL-ների ռեգիստրացիան արել էի, չէր օգնել: Մյուսները կփորձեմ, կասեմ:

saribek
01.10.2013, 11:58
windows server 2003 միացնելիս չի բացում օպերացիոն համակարգը, F8` safe mode-ով չի բացում, Last Known Good Hardware COnfiguration-ով չի բացում, disable automatic restart դեպքում` STOP: c000021a {Fatal System Error}
The session Manager Initialization system process terminated unexpectedly with a status of 0xc000026c
Հնարավոր է վերականգնել օպերացիոն համակարգի աշխատանքը?

Աթեիստ
01.10.2013, 13:47

Մի հատ chkdsk /r փորձի, պատահել ա, որ դիսկից նման բան ա եղել։

saribek
02.10.2013, 00:04
Համակարգչիս մեջ տեղատրված է MS office 2007 (օպերացիոն համակարգը Windows 7 x32), միջից save-ը դրված է word 97-2003 document(*.doc): Ունեմ word 2003-ի ֆայլ desktop-ի վրա նորմալ աշխատում է: D-ի վրա նույն ֆայլի մեջ փոփոխություն անելիս save անելուց հետո ֆայլը առնում է read-only: Եթե MS office 2007, միջից save-ը դնում եմ word document(*.docx) նորմալ աշխատում է:

Վահե-91
02.10.2013, 00:07

փորձի User Access Control-ը անջատես, եթե չօգնի D-իդ մեջի ֆայլը քցի դեսկտոպին :D

saribek
06.10.2013, 17:16
KK.exe աշխատացնելուց ցույց տվեց infected jobs: 1, Ինչ անել?

Վահե-91
06.10.2013, 23:15
KK.exe աշխատացնելուց ցույց տվեց infected jobs: 1, Ինչ անել?
KK.exe -ն ու՞մ բարեկամն ա

saribek
06.10.2013, 23:25
KK.exe -ն ու՞մ բարեկամն ա
kidokiller.exe:D

Վահե-91
06.10.2013, 23:55
kidokiller.exe:D
եթե KK.exe-ն չունի գտած վիրուսը մաքրելու ֆունկցիա, Dr. Web CureIt! (https://www.freedrweb.com/download+cureit/gr/?lng=ru)-ով փորձի

Արամ
07.10.2013, 11:22
Համակարգչիս մեջ տեղատրված է MS office 2007 (օպերացիոն համակարգը Windows 7 x32), միջից save-ը դրված է word 97-2003 document(*.doc): Ունեմ word 2003-ի ֆայլ desktop-ի վրա նորմալ աշխատում է: D-ի վրա նույն ֆայլի մեջ փոփոխություն անելիս save անելուց հետո ֆայլը առնում է read-only: Եթե MS office 2007, միջից save-ը դնում եմ word document(*.docx) նորմալ աշխատում է:

Բեռնիր` HiJackThis (http://sourceforge.net/projects/hjt/): Հետո, աջ կլիկ իրա վրա, Run as Administrator, հետո, Scan & save log file ու log file կցի հաջորդ գրառմանդ:

Sambitbaba
07.10.2013, 20:56
Ոչ մի կերպ չեմ կարողանում գտնել հայկական KDWIN Imac-ի համար: Ժող, կարո՞ղ եք օգնել այդ հարցում...
Նախապես շնորհակալ եմ:

Վահե-91
07.10.2013, 22:21
Ոչ մի կերպ չեմ կարողանում գտնել հայկական KDWIN Imac-ի համար: Ժող, կարո՞ղ եք օգնել այդ հարցում...
Նախապես շնորհակալ եմ:
KDWIN չկա imac-ի համար, բայց քո ուզած ստեղնաշարը պետք ա որ հենց իրա մեջից կարողանաս միացնես:

Աթեիստ
07.10.2013, 23:05
Ոչ մի կերպ չեմ կարողանում գտնել հայկական KDWIN Imac-ի համար: Ժող, կարո՞ղ եք օգնել այդ հարցում...
Նախապես շնորհակալ եմ:

http://www.karenkarslyan.com/blog/2011/12/30/mac-armenian-keyboard/

VisTolog
08.10.2013, 12:53
Էլի աքսեսի բազայի հետ խնդիր ունեմ: Նույն բազայի վրա աշխատում են 4 համակարգիչ: Համակարգիչներից մեկը չի տեսնում փոփոխությունները էդ բազայի վրա, որը անում են մյուսները: Ինչի՞ց կարա սենց խնդիր լինի:

VisTolog
09.10.2013, 16:21

Էս մի խնդիրը լուծվեց, բայց առաջ եկավ մյուսը: Կոմպերից մեկը եթե մի քանի տվյալա ավելացնում, ցուցակում միայն վերջին ավելացրածն ա ցույց տալիս, ես էլ չգիտեմ ինչ փորձեմ: Գուգլն էլ չի օգնում:

VisTolog
10.10.2013, 10:24

Access-ին ոց հասկանում եմ ոչ մեկ չի սիրում: :D

Էս մի խնդիրն էլ լուծվեց: Հիմա ուրիշ խնդիրա: 4 կոմպերից մենակ մեկնա կարողանում բազան բացի, էն մյուսների մոտ սենց խնդիրա բերում

http://i.imgur.com/oUQoOtF.png

Աթեիստ
10.10.2013, 10:43
Հով, էն մյսւո պրոբլեմների լուծումները որ դնես շատ խելոք բան արած կլնես ։)
Իսկ էս խնդրի համար մարդը, այսինքն access -ը բաց գրել ա, թե ինչ ա պետք անել։
Թազա բազա սարքի, սրանից աղյուսակները ու query-ները իմպորտ արա նորի մեջ։

Լեո
11.10.2013, 22:51
Notebook-իս վրա լիցենզիոն Windows 7 ա: Արդեն երկու օր ա Start մենյուն չի բացվում, ավելի ճիշտ բացվում ա, բայց 2-3 վայրկյան հետո ինքն իրեն փակվում ա, չեմ հասցնում որևէ ծրագիր բացել: Անտիվիրուսով (Microsoft Security Essentials) կոմպը ստուգել եմ, մենակ մի վիրուս ա գտել (երևի նաև ջնջել).
http://i.imgur.com/h0DnEZ0.jpg

Բայց խնդիրը չի լուծվել, էլի մենյուն փակվում ա :(
Ի՞նչ խորհուրդ կտաք:

saribek
11.10.2013, 22:59
c:\windows\tasks\at1.job

saribek
11.10.2013, 23:03
windows server 2010 որտեղից բեռնել?

Վահե-91
12.10.2013, 00:43
Notebook-իս վրա լիցենզիոն Windows 7 ա: Արդեն երկու օր ա Start մենյուն չի բացվում, ավելի ճիշտ բացվում ա, բայց 2-3 վայրկյան հետո ինքն իրեն փակվում ա, չեմ հասցնում որևէ ծրագիր բացել: Անտիվիրուսով (Microsoft Security Essentials) կոմպը ստուգել եմ, մենակ մի վիրուս ա գտել (երևի նաև ջնջել).
http://i.imgur.com/h0DnEZ0.jpg

Բայց խնդիրը չի լուծվել, էլի մենյուն փակվում ա :(
Ի՞նչ խորհուրդ կտաք:

մի հատ cureit-ով սկան արա, կարող ա էլի վիրուս կա

Լեո
12.10.2013, 11:41
մի հատ cureit-ով սկան արա, կարող ա էլի վիրուս կա

Էդ ո՞րն ա, Dr.Web?

Բա Microsoft-ի անտիվիրուսը չի՞ խանգարի, թե՞ պիտի ջնջեմ, Dr.Web ինստալացիա անեմ :8

Վահե-91
12.10.2013, 12:26
Էդ ո՞րն ա, Dr.Web?

Բա Microsoft-ի անտիվիրուսը չի՞ խանգարի, թե՞ պիտի ջնջեմ, Dr.Web ինստալացիա անեմ :8
CureIt!-ը ինստալացիայով չի, ուղղակի միացնում, ստուգում ես

saribek
27.10.2013, 22:27
server 2003, դոմեյնին միացած համակարգիչների մեծ մասը դոմոյնը չի տեսնում, ինչից կլինի?

keyboard
28.10.2013, 09:45
server 2003, դոմեյնին միացած համակարգիչների մեծ մասը դոմոյնը չի տեսնում, ինչից կլինի?

Վիրուսից, DNS-ից, չտեսնող համակարգիչների կոնֆիգուրացիաներից, դոմեյն կոնտրոլերի կոնֆիգուրացիաներից, ցանցից ...

Chilly
28.10.2013, 15:28
server 2003, դոմեյնին միացած համակարգիչների մեծ մասը դոմոյնը չի տեսնում, ինչից կլինի?

մի հատ ստուգի որ բոլորի մեջ Computer Browser սերվիսը միացած լինի ու ավտոմատի վրա դրված, TCP/IP սեթինգների մեջ էլ WINS-ի տակ դիր, թող լինի "Enable NetBIOS over TCP/IP", սվիչներդ ստուգի մի հատ ու լարերդ, keyboard-ի ասած DNS-ը մի հատ նայի էդ կոմպերը մեջը կան թե չէ:
Իսկ եթե էդքանը նորմալ ա, քեզ մենակ սա (http://demotivators.to/media/posters/3945/516030_tantsyi-s-bubnom.jpg) կփրկի: :))

saribek
31.10.2013, 00:51

Computer Browser սերվիսը միացած ու ավտոմատի վրա է դրված, Active Directory մեջ բոլոր համակարգիչները ու user-ները կան, հիմնականում բոլոր համակարգչներից պապկա շերինգ անելիս security\add\from this location\locations մեջ մենակ այդ համակարգիչն է, դոմեյնը չկա, բոլոր համակարգչներից login անելիս դոմեյնի user-ով նորմալ մտնւմ է, սկզբում դոմոյնի user-ով մտնելիս դոմոյնից շերինգ արած պապկաները բացվում էին, իսկ հիմա ցանկացած համակարգչից սերվերից շերինգ արած պապկան բացվում է \\192.168.101.1\sharing, isk \\server\sharing չի բացվում, և user name ու password է ուզում, եթե գրես այլ user-ի user name ու password-ը մտնում է, հնարավոր է շտկել?

Աթեիստ
31.10.2013, 01:36
Computer Browser սերվիսը միացած ու ավտոմատի վրա է դրված, Active Directory մեջ բոլոր համակարգիչները ու user-ները կան, հիմնականում բոլոր համակարգչներից պապկա շերինգ անելիս security\add\from this location\locations մեջ մենակ այդ համակարգիչն է, դոմեյնը չկա, բոլոր համակարգչներից login անելիս դոմեյնի user-ով նորմալ մտնւմ է, սկզբում դոմոյնի user-ով մտնելիս դոմոյնից շերինգ արած պապկաները բացվում էին, իսկ հիմա ցանկացած համակարգչից սերվերից շերինգ արած պապկան բացվում է \\192.168.101.1\sharing, իսկ \\server\sharing չի բացվում, և user name ու password է ուզում, եթե գրես այլ user-ի user name ու password-ը մտնում է, հնարավոր է շտկել?

Էս բոլդ առածս մասը մի քիչ անհասկանալի ա, հիմա չի՞ բացում, թե՞ ավտորիզացիայա ուզում, ու մեկ ուրիշ օգտվողի տվյալներով բացում ա։
Էդ կոմպի յուզերով ավտորիզացայի ժամանակ ի՞նչ սխալ ա տալիս։
Մի հատ run> Control userpasswords2, >Advanced > Manage passwords, տես սերվերի անունով ինչ որ բան կա՞, եթե կա՝ ջնջի։

saribek
31.10.2013, 02:34

դոմեյնին միացաց են 2 համակարգիչներ, որից 1-ին միացաց է պրինտեր, 2-րդը տպվում էր ցանցով 1-ին միջոցով, հիմա 2-րդի պրինտերների բաժնում, պրինտերի ստատւսը Access denied է, \\1-incomp կամ \\192.168.101.21 username և password է ուզում

Վահե-91
31.10.2013, 08:57

Երկու կոմպի վրա էլ Folder options-ի մեջ simple file sharing-ը տես միացրած ա, թե չէ:

saribek
31.10.2013, 13:01
Էս բոլդ առածս մասը մի քիչ անհասկանալի ա, հիմա չի՞ բացում, թե՞ ավտորիզացիայա ուզում, ու մեկ ուրիշ օգտվողի տվյալներով բացում ա։
Էդ կոմպի յուզերով ավտորիզացայի ժամանակ ի՞նչ սխալ ա տալիս։
Մի հատ run> Control userpasswords2, >Advanced > Manage passwords, տես սերվերի անունով ինչ որ բան կա՞, եթե կա՝ ջնջի։
Control userpasswords2, >Advanced > Manage passwords մեջ չկա, ես ուզում եմ ասել որ եթե սերվերի դիմում եմ IP-ով username ու password է ուզում, իսկ անունով դիմելիս network error (windows cannot access \\(սերվերի անունը) Check the spelling of the name. Otherwise. there might be a problem with your network. To try to identify and resolve network problems, click Dagnose.) error code: 0x80070035 the network path was not found և հիմնականում բոլոր համակարգչներից պապկա շերինգ անելիս security\add\from this location\locations մեջ մենակ այդ համակարգիչն է, դոմեյնը չկա

keyboard
31.10.2013, 19:39

Domain controller-իդ մեջից, հուսամ գիտես ոնց, ջնջի մի հատ կոմպ, էդ կոմպին Local Administrator user-ով լոգին եղի, կոմպիդ անունը փոխի, դոմեյնից հանի, մցրու մի հատ անկոպ որքգրուպ, ռեստարտ արա, էլի նույն յուզերով լոգին եղի ու փորձի կոմպդ նորից մցնես դոմեյն ուրիշ անունով, տես ստացվում ա թե չէ:
Մեկ էլ մի հարցի պատասխանի IP- привязка-ն ոնց ա արած DHCP ա, թե ստատիկ?

Եթե DHCP ա, կարողա սերվիսդ ա կախել, կոմպերիդ պրիվյազկան չի պահում, այփիները չի հասկանում, մի հատ ստատիկ պրիվյազկա արա ու մցրու դոմեյն իմ ասած ձևով, բայց ես գնալով համոզվում եմ, որ քո ցանցում լուրջ վիռուս կա, կամ էլ domain controller-դ թքածա, գոնե բեքափ ունես? կամ secondary replicate contreoller?

saribek
31.10.2013, 23:54

Փորձել եմ՝ սխալ է տալիս. A domain controller for the domain localnet.home.am could not be contacted. Ensure that the domain name is typed correctly. Details-ի մեջ՝ Note: This information is intended for a network administrator. If you are not your network's administrator, notify the administrator that you received this information, which has been recorded in the file C:\WINXP\debug\dcdiag.txt.
The following error occurred when DNS was queried for the service location (SRV) resource record used to locate a domain controller for domain localnet.home.am:
The error was: "DNS name does not exist."
(error code 0x0000232B RCODE_NAME_ERROR)
The query was for the SRV record for _ldap._tcp.dc._msdcs.localnet.home.am
Common causes of this error include the following:
- The DNS SRV record is not registered in DNS.
- One or more of the following zones do not include delegation to its child zone:
localnet.home.am
home.am
am
. (the root zone)
For information about correcting this problem, click Help.

keyboard
01.11.2013, 10:54
domain controller կապուտ :think

Աթեիստ
01.11.2013, 14:01
DNS-ի պրոբլեմ ա, դոմեյնը կարող ա նորմալ լինի։ Մի հատ ասա DNS-ներն ինչ ա դրած (կամ ստացել)։

Chilly
01.11.2013, 14:10
Computer Browser սերվիսը միացած ու ավտոմատի վրա է դրված, Active Directory մեջ բոլոր համակարգիչները ու user-ները կան, հիմնականում բոլոր համակարգչներից պապկա շերինգ անելիս security\add\from this location\locations մեջ մենակ այդ համակարգիչն է, դոմեյնը չկա, բոլոր համակարգչներից login անելիս դոմեյնի user-ով նորմալ մտնւմ է, սկզբում դոմոյնի user-ով մտնելիս դոմոյնից շերինգ արած պապկաները բացվում էին, իսկ հիմա ցանկացած համակարգչից սերվերից շերինգ արած պապկան բացվում է \\192.168.101.1\sharing, isk \\server\sharing չի բացվում, և user name ու password է ուզում, եթե գրես այլ user-ի user name ու password-ը մտնում է, հնարավոր է շտկել?

ուրեմն DNS-ի խնդիր պիտի լինի

saribek
04.11.2013, 19:34
DNS-ի պրոբլեմ ա, դոմեյնը կարող ա նորմալ լինի։ Մի հատ ասա DNS-ներն ինչ ա դրած (կամ ստացել)։

Սերվերի վրա? (դրված է 2-րդ սերվերի իրական IP-ին, որի միջոցով իրականացվում է ինտերնետի բաժանում)

Աթեիստ
04.11.2013, 19:43
Սերվերի վրա? (դրված է 2-րդ սերվերի իրական IP-ին, որի միջոցով իրականացվում է ինտերնետի բաժանում)

Չէ, կոմպի վրա, որը չի տեսնում սերվերին։

saribek
05.11.2013, 22:53
Չէ, կոմպի վրա, որը չի տեսնում սերվերին։
192.168.101.1

Աթեիստ
05.11.2013, 23:18
192.168.101.1

Նոր հիշեցի, որ էս կարգի մի բան եղել ա, որբ որ ցանցի կոմպերի մասկը 255.255.255.0 էր, իսկ սերվերինը 255.255.254.0
Մի հատ ստուգի։
Կամ որ սերվերի նույն քարտի վրա 2-րդ IP չլինի։

keyboard
06.11.2013, 19:36
Կարողա՞ սերվերիդ վրա 2 ինտերֆեյսին էլ գեթվեյ ա դրած, էդ դեպքում էլ հավանական ա, որ չաշխատի

Անվերնագիր
10.11.2013, 21:14
Ubuntu օգտագործողներ կա՞ն, ի՞նչ կարծիքի եք դրա մասին

keyboard
10.11.2013, 21:41
Ubuntu օգտագործողներ կա՞ն, ի՞նչ կարծիքի եք դրա մասին

Բավականին լավ :)

Արամ
10.11.2013, 21:42
Բավականին լավ :)
Հա ես էլ եմ միանում, արդեն քանի տարի ա Նեթբուքիս վրա Ուբունտույա, ոչ մի խնդիր չեմ ունեցել:

Վահե-91
10.11.2013, 22:47
Հա ես էլ եմ միանում, արդեն քանի տարի ա Նեթբուքիս վրա Ուբունտույա, ոչ մի խնդիր չեմ ունեցել:
Երևի էս վերջին 13.10 վերսիան չես օգտագործել, դրա համար ես գոհ ։))

Արամ
10.11.2013, 22:54
Երևի էս վերջին 13.10 վերսիան չես օգտագործել, դրա համար ես գոհ ։))
12.10 -ն ա իմ մոտ անհիշելի ժամանակներից ու միտք էլ չունեմ փոխելու:

Աթեիստ
10.11.2013, 23:04
Ubuntu օգտագործողներ կա՞ն, ի՞նչ կարծիքի եք դրա մասինԵթե ստիպված ես անցնել լինուքսի, ու կոմպի հզորությունը թույլ ա տալիս, փորձի Mint Linux.Եթե Ուբունտու-ի մասին մի բառ կասեմ՝ Գուանո։Մի P3 կոմպ կար, windows XP-ն միանում էր 30 վարկյանում, իսկ Ubuntu-ի հին տարբերակները (5,6) մենակ ինթալլը տևում էր 1 ժամ, վերջում էլ ռեստարտից հետո չէր միանում։ Դրանից հետո շատ վատ տպավորություն մնաց։ ՄԻ նեթբուքի վրա էլ հին վերսիան ընդհանրապես չնստեց Sata-ի պատճառով, իսկ 12 վերսիան ավելի ծանր ա աշխատում, քան թե Win7-ը։Էշ ու ծանր աշխատող սիստեմ ա, դե գույնն էլ ինձ հենց սկզբից վանում ա, «как бы намекает», որ գուանոյա ։)))

keyboard
10.11.2013, 23:09
Երևի էս վերջին 13.10 վերսիան չես օգտագործել, դրա համար ես գոհ ։))

Ուբունտույի գրաֆիկական ոչ մի վերսիան էլ լինուքսի գաղափարին չի համապատասխանում, եթե լինուք, ապա՝ սև էկռան, սպիտակ տառեր :)

Անվերնագիր
10.11.2013, 23:11
Եթե ստիպված ես անցնել լինուքսի, ու կոմպի հզորությունը թույլ ա տալիս, փորձի Mint Linux.Եթե Ուբունտու-ի մասին մի բառ կասեմ՝ Գուանո։Մի P3 կոմպ կար, windows XP-ն միանում էր 30 վարկյանում, իսկ Ubuntu-ի հին տարբերակները (5,6) մենակ ինթալլը տևում էր 1 ժամ, վերջում էլ ռեստարտից հետո չէր միանում։ Դրանից հետո շատ վատ տպավորություն մնաց։ ՄԻ նեթբուքի վրա էլ հին վերսիան ընդհանրապես չնստեց Sata-ի պատճառով, իսկ 12 վերսիան ավելի ծանր ա աշխատում, քան թե Win7-ը։Էշ ու ծանր աշխատող սիստեմ ա, դե գույնն էլ ինձ հենց սկզբից վանում ա, «как бы намекает», որ գուանոյա ։)))

Բայց էս նոր՝ 13 և ավել վերսիաների գնահատակնները ինտերնետում ոնց որ թե լավն են:

keyboard
10.11.2013, 23:14
Բայց էս նոր՝ 13 և ավել վերսիաների գնահատակնները ինտերնետում ոնց որ թե լավն են:

Ես ուբունտուի պրոքսի, սամբա սերվերներ ունեմ դրած, որ էնքան չեմ մտել մեջները, որ ադմին փասվորդը մոռացել եմ, 10,04 վերսիան ա, բավական ստաբիլ ա, էս արդեն քանի տարի ա թե լույսերը երկարատև չեն տանում, սկի չենք էլ հիշում որ էդ կոմպերը աշխատում են:

Վահե-91
10.11.2013, 23:17
Ուբունտույի գրաֆիկական ոչ մի վերսիան էլ լինուքսի գաղափարին չի համապատասխանում, եթե լինուք, ապա՝ սև էկռան, սպիտակ տառեր :)
դե էտ կարգի խորացած չենք :))

Ինձ ահավոր դուր չի գալիս ուբունտուի գրաֆիակական միջավայրը, դրա համար Kubuntu կամ Xubuntu խորհուրդ կտամ։ Խուբունտուինը ավելի թեթև գրաֆիկական միջավայր ա։

Վահե-91
10.11.2013, 23:19
Բայց էս նոր՝ 13 և ավել վերսիաների գնահատակնները ինտերնետում ոնց որ թե լավն են:
Եթե alt-shift-ով լեզու փոխելուց չես ուզում զրկվես, ուրեմն էտ վերսիայի հետ գործ չունես :))

Աթեիստ
10.11.2013, 23:50
Ավելի թեթև ա Lubuntu-ն, Հովոյի ասածները լրիվ սերվերայի տարբերակներ են, ես խոսում եմ տան օգտագործելու մասին։ Մենակ դրանց շագանակագույնը հերիք ա, որ զզվեմ։
Մեկ էլ մի քանի եզություն ունեն, ասենք իրա ամենահաջող RDP կլիենտը tscleint-ն էր, բայց դա վերջի վերսիաների ռեպոզիտորիաներում չկա, իբր համատեղելիության խնդիր կա։ Ստիպված զոռով եմ իսթալլ անում, բայց իրանից հետո ցանկացած ուրիշ ծրագիր դնելուց դա թռնում ա, պտի թազա դնես։ Կարճ ասած՝ windows-ի հարմարությանը սովոր մարդու համար թութք ա։

VisTolog
11.11.2013, 10:14
Ubuntu օգտագործողներ կա՞ն, ի՞նչ կարծիքի եք դրա մասին
Linux Mint, եթե նոթս մենակ տնային օգտագործման համար լիներ, էդ կօգտագործեի + վրան կարաս որոշ Վինդի ծրագրեր աշխատացնես Wine-ով:

Ես իրան սիրեցի, լավն ա:

VisTolog
13.11.2013, 20:28
HDD Reg-ը Դելայները վերականգնու՞մա: Եթե չէ, ինչո՞վ կարելիա փորձել:

Vaio
14.11.2013, 00:40
Ժողովուրդ, ովա տեղյակ, ոնց կարելիա dropbox-ից նկարները download անել համակարգչի կամ սմարթֆոնի մեջ? (բայց ոչ հատ-հատ` սենց օրեր կտևի...)

Արամ
14.11.2013, 00:44
Ժողովուրդ, ովա տեղյակ, ոնց կարելիա dropbox-ից նկարները download անել համակարգչի կամ սմարթֆոնի մեջ? (բայց ոչ հատ-հատ` սենց օրեր կտևի...)
dropbox-ի ծրագրով, որ synchronize տաս չի՞ անի:

Ռուֆուս
14.11.2013, 00:46
Ժողովուրդ, ովա տեղյակ, ոնց կարելիա dropbox-ից նկարները download անել համակարգչի կամ սմարթֆոնի մեջ? (բայց ոչ հատ-հատ` սենց օրեր կտևի...)

Եթե սմարտֆոնդ անդրոիդ ա, այո: Քաշում ես անում ES File Manager (https://play.google.com/store/apps/details?id=com.estrongs.android.pop)-ը, մտնում ես Cloud, լոգին ես լինում դրոպբոքս ըքքաունթով ու քոփի ես անում ֆոլդերը (կամ ֆայլերը): Ավելի լավ է աշխատում, քան, օֆիցիալ դրոպբոքս ապպը:

Կոմպի համար քաշում ես դրոպբոքսի ապպը (https://www.dropbox.com/downloading?src=index), միանում ես ֆոլդերին, ու ինքը ավտոմատ կքաշի:

Vaio
14.11.2013, 01:08

Cloud-ը folder-ա? Չեմ գտնում, որտեղա?

Ռուֆուս
14.11.2013, 01:14
Cloud-ը folder-ա? Չեմ գտնում, որտեղա?

ES-ում մատով ձախից աջ քաշի, նոր պատուհան կբացի "Cloud", պլյուս նշանի վրա ես սեղմում, ընտրում ես դրոպբոքս, լոգին ու վերջ:

Vaio
14.11.2013, 01:20
ES-ում մատով ձախից աջ քաշի, նոր պատուհան կբացի "Cloud", պլյուս նշանի վրա ես սեղմում, ընտրում ես դրոպբոքս, լոգին ու վերջ:

Մերսի, պարզա:

Բայց գործերս բարդացավ: dropbox login ըլնելու պատուհանա բերել, իսկ պարզվումա, ես էն ժամանակ, որ ռեգիստրացիա եմ եղել dropbox-ում, անկապ e-mail ու password եմ գրած եղել...

Ռուֆուս
14.11.2013, 01:23

Բայց առանց լոգին լինելու սենց թե նենց չես կարողանա ֆոլդերն ամբողջությամբ քաշել: Միգուցե նորի՞ց գրանցվես նորմալ իմեյլով:

Vaio
14.11.2013, 01:31
Բայց առանց լոգին լինելու սենց թե նենց չես կարողանա ֆոլդերն ամբողջությամբ քաշել: Միգուցե նորի՞ց գրանցվես նորմալ իմեյլով:

Նոութբուկովս ուրիշ login/password-ով գրանցվել եմ, այսինքն 2-րդ dropbox account ստեղծել եմ, բայց dropbox-ի այդ երկու account-ները չեմ կարող կապելիրար հետ: Իսկ հետաքրքիրը նայա, որ սմարթֆոնի dropbox-ից չեմ կարող выход տամ, թեպետ մյուս կողմից էլ, եթե կարողանայի выход տալ, հետո չէի կարող կրկին անգամ լոգին լինեի ու նկարներիս պետքա հրաժեշտ տայի...

Վահե-91
14.11.2013, 03:04
HDD Reg-ը Դելայները վերականգնու՞մա: Եթե չէ, ինչո՞վ կարելիա փորձել:
վերականգնում ա

Այբ
16.11.2013, 17:16
Խնդրում եմ՝ օգնեք: Ինձ HTML ծրագիրն է պետք:

Արամ
16.11.2013, 17:17
Խնդրում եմ՝ օգնեք: Ինձ HTML ծրագիրն է պետք:
Այբ ջան HTML ծրագիրը, ո՞րն ա: Չկա այդպիսի հասկացողություն ^_^

VisTolog
16.11.2013, 17:51
վերականգնում ա
Չվերականգնեց:

Վահե-91
16.11.2013, 21:44
Չվերականգնեց:
Victoria կամ MHDD փորձի

VisTolog
16.11.2013, 22:20
Victoria կամ MHDD փորձի
Հետո Վիկային եմ դիմել, մի երկու բլոկ վերականգնեց ու էլ չկարողացավ: MHDD չեմ արել, էլ հավես չկա:

Փոքրիկ շրջմոլիկ
21.11.2013, 23:31
Kdwin-ին փոխարինող ի՞նչ ծրագիր կա: Կադվինը մի քանի օր օգտագործում եմ, սկսում ա կախել, չի բացում.

Արամ
21.11.2013, 23:34
Kdwin-ին փոխարինող ի՞նչ ծրագիր կա: Կադվինը մի քանի օր օգտագործում եմ, սկսում ա կախել, չի բացում.
http://network.am/More/NetArmEasternPhoneticKBL

Վահե-91
21.11.2013, 23:39
Kdwin-ին փոխարինող ի՞նչ ծրագիր կա: Կադվինը մի քանի օր օգտագործում եմ, սկսում ա կախել, չի բացում.
http://freenet.am/~autographkeys/akb/ak_ampu_v2.zip
հենց վինդուսի լեյաութն ա սովորական phonetic դասավորությամբ

Փոքրիկ շրջմոլիկ
21.11.2013, 23:50
http://freenet.am/~autographkeys/akb/ak_ampu_v2.zip
հենց վինդուսի լեյաութն ա սովորական phonetic դասավորությամբ

մի հատ սրանց օգտագործման ձևը կասե՞ք::)) ինստալյացիա եմ անում, ոչ մի բան չի փոխվում.

Վահե-91
22.11.2013, 00:09
մի հատ սրանց օգտագործման ձևը կասե՞ք::)) ինստալյացիա եմ անում, ոչ մի բան չի փոխվում.
ինստալից հետո kdwin-ն անջատում ես ու հենց windows -ի լեզու փոխելու տեղը հայերենը կավելանա

_Հրաչ_
01.12.2013, 17:54
Nokia հեռախոսները նկարելիս երբեմն ֆայլերը JPG սարքելու փոխարեն նկարածը սարքում են NRW ֆորմատի: Նման ֆորմատ ունեն նաև Nikon լուսանկարչական ապարատի նկարած նկարները, բայց լրիվ տարբեր կոդավորումներ են:
Խնդիր ա ծագել Նոկիայի NRW ֆորմատի նկարը JPG սարքել: Գուգլն էդ խնդրի դեմ անզոր ա ոնց որ: Irfanview ծրագիրն էլ չօգնեց, տարբեր օնլայն ու օֆլայն կոնվերտերներն էլ, Նոկիայի նկարի ֆորմատը ոչ մի ծրագրով չկարողացա փոխել JPG-ի: Մի խորհուրդ տվեք: Շատ կարևոր ա:

Աթեիստ
01.12.2013, 18:07

Ոնց հասկանում են, խոսքը RAW ֆորմատի մասին ա (NRW= nokia raw), դրա համար շատ հարմար ա Adobe lightroom-ը, մնում ա ստուգել, ինքը nokia-ի ֆորմատը կբացի՞, թե՞ չէ։

_Հրաչ_
01.12.2013, 18:22
Ոնց հասկանում են, խոսքը RAW ֆորմատի մասին ա (NRW= nokia raw), դրա համար շատ հարմար ա Adobe lightroom-ը, մնում ա ստուգել, ինքը nokia-ի ֆորմատը կբացի՞, թե՞ չէ։

Հա, Nokia raw ա: Adobe Ligttroom-ը ոնց որ Ֆոտոշոփի մոդել ա, մոտ 900 մբ ծավալ ունի: Ավելի թեթև ծրագրի տարբերակ չկա՞:

Աթեիստ
01.12.2013, 18:28
Հա, Nokia raw ա: Adobe Ligttroom-ը ոնց որ Ֆոտոշոփի մոդել ա, մոտ 900 մբ ծավալ ունի: Ավելի թեթև ծրագրի տարբերակ չկա՞:

http://rutor.org/torrent/305230/adobe-photoshop-lightroom-5.2-final-2013-rs-repack-by-kpojiuk
360Mb, ավելի փոքր կարաս փորձես XnView, բայց վստահ չեմ, որ կբացի։

_Հրաչ_
01.12.2013, 18:44
http://rutor.org/torrent/305230/adobe-photoshop-lightroom-5.2-final-2013-rs-repack-by-kpojiuk
360Mb, ավելի փոքր կարաս փորձես XnView, բայց վստահ չեմ, որ կբացի։

Խնվյուն փորձել էի, Նոկիայի RAW-ին չի ճանաչում:
Մի հատ ճարել եմ, FastStone Image viewer, ցածր որակ ա պահում: Կարգավորումներից որակը բարձրացրեցի, արդեն աղավաղված պատկեր ա պահում:

BOBO
01.12.2013, 18:55

էս կոդեկը քցի պտի որ օգնի http://nikonimglib.com/nrwcodec/

_Հրաչ_
01.12.2013, 19:12
էս կոդեկը քցի պտի որ օգնի http://nikonimglib.com/nrwcodec/

Չէ, դա Nikon-ի NRW ֆորմատի կոդեկն ա, ինձ Նոկիայինն ա պետք:

BOBO
01.12.2013, 19:45
Չէ, դա Nikon-ի NRW ֆորմատի կոդեկն ա, ինձ Նոկիայինն ա պետք:
տենց նկար կարաս մի տեղ քցես?

_Հրաչ_
01.12.2013, 19:56
Իհարկե: Ափլոդ անե՞մ, թե՞ մեյլով ուղարկեմ:

BOBO
01.12.2013, 19:58
Իհարկե: Ափլոդ անե՞մ, թե՞ մեյլով ուղարկեմ:
ափլոադ արա:)

_Հրաչ_
01.12.2013, 20:14
Գտա շան գլխի հուղարկավորության վայրը: :)
Դրանք (NRW) ֆայլերը նկարելուց հետո ժամանակավոր, անցումային ֆորմատով նկարներն են, որոնք վերամշակվում են հեռախոսի կողմից, դառնում JPG: Դրանց ֆորմատափոխման տարբերակը դեռևս չի բացահայտվել: Իսկ նկարների՝ ժամանակավոր ֆորմատում լռվել-մնալը լինում ա նկարելու պահին հեռախոսի հիշողության պակասի, անակնկալ անջատվելու, նկարելու պահին զանգ ստանալու կամ այլ պատճառներով:

Խնդրի լուծումը գտա Nokia-ի ֆորումում: Հեռախոսը ռեսեթ ենք անում *#7780# կոդով (գաղտնաբառը՝ 12345), որից հետո սպասում ենք մի 3 րոպե ու էդ նկարներն իրենք իրենց դառնում են մեր շատ սիրելի JPG ֆորմատի: Թե չէ, ուրիշ ձև չկա:

Աթեիստ
01.12.2013, 21:00
Ամեն դեպքում, մի հատ էդ ֆայլերից դիր նայենք, էլի։ Հետաքրքիր ա։
Ավելի ճիշտ էն վերջի նախադասությունդ ինադի ա գցում ։)

_Հրաչ_
01.12.2013, 21:11
Ամեն դեպքում, մի հատ էդ ֆայլերից դիր նայենք, էլի։ Հետաքրքիր ա։
Ավելի ճիշտ էն վերջի նախադասությունդ ինադի ա գցում ։)

Խնդրեմ (https://drive.google.com/file/d/0B11QA9VpLtirRGtJMnV0bUdtU2c/edit?usp=sharing)

100 տոկոսանոց արդյունք, կոնվերտացիա ապահովողին մաղարիչ եմ խոստանում: :)
Ես ու Գուգլը չկարողացանք ոչ մի ձև: Մենակ էն ծրագիրն էր, որ վերևում գրել եմ: Բայց էդ սկզբից ցածր որակ կոնվերտացիա արեց, հետո էլի հարամեց:

saribek
05.12.2013, 23:54
ունեմ լոկալ ցանց, մի քանի սվիչերով, որոնցից մեկը ցանցին միացնելուց պինգը կորում է (request timed out) հնարավոր է արդյոք իմանալ թե այդ սվիչի որ պորտին միացած սարքի հետ խնդիր կա:

Remix-Hayko
23.01.2014, 00:27
Խնդրում եմ օգնեք գտնել մի հատ խելքը գլխին վիդեկուրսի՝վիդեոդասընթաց, փաթեթ Adobe Flash Professional CS6 (կարող է նաև լինել CS5, CS4) ծրագիրը սովորելու համար: Որը որ գտնում եմ իրենք նույնիսկ չգիտեն ծրագիրը, բայց վիդեոկուրս են սարքել.....

Ruzanna Stepanyan
24.01.2014, 20:09
Ժողովուրդ ջան,

մի էսպիսի պրոբլեմի առաջ եմ կանգնել: Word 2007-ով սարքած փաստաթուղթը բացվել է մեկ այլ համակարգչով՝ word 2010-ով ու բոլոր բառերը միացել են իրար: Վերցրեցի ու էդ փատաթուղթը save արեցի ավելի հին վերսիանով, ու էլի չստացվեց: Քրքրել եմ ամբողջ անգլերեն ու ռուսերեն ֆորումները ու կարգին մի բան չգտա: Խնդրում եմ օգնեք:

Վահե-91
25.01.2014, 00:40

ինձ հանդիպել ա, որ 2010-ով հավաքածն ա 2007-ով կպած ցույց տվել...համենայն դեպս ձեր դեպքում, եթե 2010-ով սեյվ ա արվել, պիտի հատ-հատ առանձնացնեք :))
Եթե office 2007 SP3 ու office 2010 SP2 օգտագործեք, նման խնդիր չի լինի:

Jarre
25.01.2014, 00:48

Ռուզաննա, որքանով ես գիտեմ, եթե բնօրինակ ֆայլը այլևս չկա, ապա միացված հայերեն բառերը չես կարող առանձնացնել։
Եթե ուզում եք, կարող եք ուղարկել ֆայլը իմ անձնական փոստին, ես կփորձեմ մի բան անել։ Եթե այս տարբերակը Ձեզ հարմար է, կարող եք ինձ ակումբի նամակագրական համակարգի միջոցով տեղեկացնել ինձ այդ մասին։

Ruzanna Stepanyan
26.01.2014, 19:07
ինձ հանդիպել ա, որ 2010-ով հավաքածն ա 2007-ով կպած ցույց տվել...համենայն դեպս ձեր դեպքում, եթե 2010-ով սեյվ ա արվել, պիտի հատ-հատ առանձնացնեք :))
Եթե office 2007 SP3 ու office 2010 SP2 օգտագործեք, նման խնդիր չի լինի:
Շնորհակալ եմ պատասխանի համար
Ինձ մոտ հակառակն էր, հավաքել էի 2007-ով , բացել էի 2010-ով:

office 2007 SP3 ու office 2010 SP2 արդեն տեղադրել եմ, ուղղակի ինձ հետաքրքիր էր, թե հանարվոր է վերկանգնել արդեն միացվածները

Ruzanna Stepanyan
26.01.2014, 19:09
Ռուզաննա, որքանով ես գիտեմ, եթե բնօրինակ ֆայլը այլևս չկա, ապա միացված հայերեն բառերը չես կարող առանձնացնել։
Եթե ուզում եք, կարող եք ուղարկել ֆայլը իմ անձնական փոստին, ես կփորձեմ մի բան անել։ Եթե այս տարբերակը Ձեզ հարմար է, կարող եք ինձ ակումբի նամակագրական համակարգի միջոցով տեղեկացնել ինձ այդ մասին։

Բնօրինկաը արդեն չկա, շատ շնարհակալ եմ օգնություն առաջարկելու համար, ուղղակի արդեն ձեռքով եմ արել: Ուղղակի ինձ ասել էին, որ էդպիսի ծրագիր կա, դրանով կարելի է առանձնացնել, ես դա չգտա ինտերնետում, մտածեցի երևի ես չեմ կարողանում գլուխ հանել:

Արամ
26.01.2014, 21:04

Չէ չկա նման ծրագիր: (հայերենի համար) ;)

Ruzanna Stepanyan
26.01.2014, 23:58
Չէ չկա նման ծրագիր: (հայերենի համար) ;)

դե լավ ա որ չկա :) ապրեք բոլորդ օգնության համար

Ruzanna Stepanyan
27.01.2014, 00:34
Խնդրում եմ օգնեք գտնել մի հատ խելքը գլխին վիդեկուրսի՝վիդեոդասընթաց, փաթեթ Adobe Flash Professional CS6 (կարող է նաև լինել CS5, CS4) ծրագիրը սովորելու համար: Որը որ գտնում եմ իրենք նույնիսկ չգիտեն ծրագիրը, բայց վիդեոկուրս են սարքել.....

Հարգելի Remix-Hayko,

իմ անձնական կայքում՝ www.informatika.am -ում կան ֆլաշի 6 տեսադասեր, դրանք շուտով կշարունակեմ, հուսով եմ կհավանեք :)

SahArt
27.01.2014, 00:57
windows 7 -ում , ծրագրերում օրինակ բրաուզերներում, վերևը վերնագրերը հայերեն տառերի փոխարեն վանդակներա ցույց տալիս: Ռեգիոնալի նաստրոյկեքի մեջ էլ հայերեն լեզուն չկա, որ փոխվի, ոնց ավելացնեմ?

Վահե-91
27.01.2014, 22:33

ուղղակի ֆոնտերի նաբոր տեղադրի, պիտի որ դզվի

Ruzanna Stepanyan
28.01.2014, 21:19
windows 7 -ում , ծրագրերում օրինակ բրաուզերներում, վերևը վերնագրերը հայերեն տառերի փոխարեն վանդակներա ցույց տալիս: Ռեգիոնալի նաստրոյկեքի մեջ էլ հայերեն լեզուն չկա, որ փոխվի, ոնց ավելացնեմ?

տեղադրեք լրացուցիչ տառատեսկաներ, իմ կայքում՝ www.informatika.am -ում կան 1500 տառատեսկաներ կարող եք ներբեռնել և տեղադրել, ամեն ինչ կուղղվի

Աթեիստ
28.01.2014, 21:38
Հարգելի Ռուզաննա, ձեր կայքի նավիգացիան շատ հեռու է իդեալական համարվելուց (օրինակ՝ ինձ անհասկանալի տրամաբանությամբ տառատեսակները գտնվում են համակարգչային ծրագրեր բաժնում)։ Դրա համար, եթե գտնում եք, որ այնտեղ ինչ որ պետքական բան կա, խնդրում եմ դնել դրա հղումը, ոչ թե կայքի, օրինակ՝ http://www.informatika.am/hamak_cragrer.htm

Բացի այդ, աչքի տակ անցկացնելով ձեր կայքը, որոշակի պատկերացում եմ կազմում ձեր գիտելիքների մասին։

Գլուխ գովալ ա, բայց իմ պրակտիկան այն բնագավառում զգալիորեն ավելի մեծ ա, ու էդքանով հանդերձ ես ռիսկ չեմ անի ասել, որ մենակ տառատեսակ տեղադրելով այս խնդիրը կլուծվի։
Ենթադրում եմ, որ դուք, օրինակ, չեք լսել FiFoFo ծրագրի մասին, ու չեք պատկերացնում, որ տեքստի արտապատկերման խնդիր կարող է առաջանալ նաև ռեգիստրի սխալների պատճառով։

Ասածս ինչ ա։
Հաջորդ անգամ կայքի հասցեն կդիտարկեմ որպես գովազդ ու կջնջեմ՝ տուգանայինով։

Ruzanna Stepanyan
28.01.2014, 22:58

դուք էդքան չկաք, որ իմ գիտելիքնելի մասին պատկերոցում կազմեք :Կարող եք հիմա էլ ջնջել, մեծ բան կորցրած չեմ լինի :)

Remix-Hayko
28.01.2014, 23:24
դուք էդքան չկաք, որ իմ գիտելիքնելի մասին պատկերոցում կազմեք :Կարող եք հիմա էլ ջնջել, մեծ բան կորցրած չեմ լինի :)
Այնուամենայնիվ հիմա արդեն Adobe Flash Professional ծրագրի CS6 տարբերակն է ամբողջ աշխարհում տարածված, իսկ դուք նոյան տապանի ժամանակների տարբերակն եք վիդեոկուրս տեղադրել, որտեղ շատ բաներ այլ կերպ են: Մի քիչ ժամանակի հետ զուգահեռ քայլեք: Նաև ավելացնեմ ձեր կայքի դիզայնը մեղմ ասած ԱՀԱՎՈՐ Ա:) Որ դիզայնը փոփոխեք ու ժամանակի ու պահանջարկի հունչ բաներ լինեն ավելի հետաքրքիր գուցե լինի

Chuk
28.01.2014, 23:28
Մոդերատորական. Անձնական հարթության գրառումները դադարեցրեք: Թեման որևէ մեկի անձն ու իր ունեցած գիտելիքները քննարկելու համար չի նախատեսված:

hgalstyan
30.01.2014, 13:48
Հարգելիներս Բարև Ձեզ,
ՄԻ խնդիր ունենք, VBA-ում մոդուլում գրված հայերեն ֆոնտը Excel-ում չի ճանաչում, խառը-մառը բաներ ա բերում:
Կարող եք օգնել?

hgalstyan
30.01.2014, 14:22
Եվս մեկ հարց ունեի, Excel-ի հետ կապված, ինչպես է հնարավոր մի քանի վանդակներում գրված մեկնաբանությունները (comments) խմբավորել մեկ այլ վանդակի մեկնաբանության մեջ?
Կանխավ շնորհակալ եմ:

Աթեիստ
30.01.2014, 18:51

D3=a3 & b3 & c3

Աթեիստ
31.01.2014, 13:08
Հարգելիներս Բարև Ձեզ,
ՄԻ խնդիր ունենք, VBA-ում մոդուլում գրված հայերեն ֆոնտը Excel-ում չի ճանաչում, խառը-մառը բաներ ա բերում:
Կարող եք օգնել?

VBA-ը մի քիչ հին տեխնոլոգիայա, կոդի մեջ unicode չի սատարում։
Ես նման դեպքում հայերեն տեքստը գցում եմ մի թաքուն worksheet-ի մեջ, ու կոդով դրանից վերցնում։

Remix-Hayko
06.02.2014, 23:50
Ինձ ո՞վ կոգնի գտնել ծրագիր, որի օգնությամբ կարող եմ մտնել իմ էլ. փոստ և որը ինձ եկած սմս հաղորդագրությունների ժամանակ ձայն հանի

Աթեիստ
06.02.2014, 23:57
Որ ասես ՍՄՍ-ն ինչ կապ ունի էլ. փոստի հետ, կփորձեմ ինչ որ բան առաջարկել։

Եթե ՍՄՍ ասելով ի նկատի ունեիր նամակ, փորձի PopTray անվճար ծրագիրը։

Remix-Hayko
08.02.2014, 17:07
Որ ասես ՍՄՍ-ն ինչ կապ ունի էլ. փոստի հետ, կփորձեմ ինչ որ բան առաջարկել։

Եթե ՍՄՍ ասելով ի նկատի ունեիր նամակ, փորձի PopTray անվճար ծրագիրը։
Իհարկե նամակ: Շնորհակալ եմ, փորձեմ օգտվել

Aperna
08.02.2014, 17:29
ինչոր մեկի հետ եղելա սենց դեպք?
որ mail.ru ու facebook.com կիսատ բացի ու ասի սերտիֆիկատի հետ խնդիր կա ուզես մտնես ՖԲ-ի էջ ասի աքաունթը բլակիրովկա արածա,բայց մինչև ետ նորմալ լինի ու ուրիշ կոմպովել մտնես բլակիրովկա լինի մինչև դու լրացնես բացեն,ու հետաքրքիրը ենա որ ֆորմատից հետոելա նույն խնդիրը ու չի դզվել դաժե ուրիշ ՕՀ եմ փորձել

Վահե-91
08.02.2014, 20:22

ամիս ամսաթիվը դզի

Aperna
08.02.2014, 22:23
ամիս ամսաթիվը դզի

ելի նույնա

մերսի արդեն եղավ

Վահե-91
08.02.2014, 22:25
ելի նույնա
այսինքն մինչև ասելս, քո մոտ իրոք սխա՞լ էր

armen9494
08.02.2014, 22:56
Բարև ձեզ, windows server 2012 (standart)-ը չի թողնում միաժամանկ երկուսից ավել user-ների rdp-ով իրեն միանալ: Ո՞նց կարող եմ հանել այդ սահմանափակումը:

Վահե-91
08.02.2014, 23:09
Բարև ձեզ, windows server 2012 (standart)-ը չի թողնում միաժամանկ երկուսից ավել user-ների rdp-ով իրեն միանալ: Ո՞նց կարող եմ հանել այդ սահմանափակումը:
Ոնց որ թե լիցենզիա ա պետք երկուսից ավել յուզեր միանալու համար, ստեղ կարդա՝
http://sysadmins.ru/topic367136.html

armen9494
08.02.2014, 23:41
Ոնց որ թե լիցենզիա ա պետք երկուսից ավել յուզեր միանալու համար, ստեղ կարդա՝
http://sysadmins.ru/topic367136.html

patch անել հնարավո՞ր ա (բայց սերվերը լիցենզիոն ա)

Aperna
09.02.2014, 00:24
այսինքն մինչև ասելս, քո մոտ իրոք սխա՞լ էր

հա սխալեր փաստորեն ելեմենտը նստել էր դրանից եսել ուշադրություն չեի դարձերել

Վահե-91
09.02.2014, 00:57
patch անել հնարավո՞ր ա (բայց սերվերը լիցենզիոն ա)
Ստեղ մտի՝ http://mdex-nn.ru/page/terminalnyj-server-na-windows-server-2012.html
Այ էս քոմենտից սկսած կարդա՝ 2014-01-04 в 11:28:24 | Sevakunj

armen9494
10.02.2014, 11:04
Ստեղ մտի՝ http://mdex-nn.ru/page/terminalnyj-server-na-windows-server-2012.html
Այ էս քոմենտից սկսած կարդա՝ 2014-01-04 в 11:28:24 | Sevakunj

Այ էս մասը իմ մոտ չի ստացվում, էս կարա՞մ քրեք անեմ, թե պիտի առնեմ լիցենզիաները

После завершения процесса, запускаем Диспетчер лицензирования удаленных рабочих столов (RD Licensing Manager), в котором активируем наш сервер лицензий и устанавливаем пакет терминальных лицензий (например: Windows Server 2012 - RDS Per User CAL, 5 шт.).

armen9494
10.02.2014, 11:33
Պարզվում ա ես արդեն ակտիվացրել եմ լիցենզիան, 5 հատի համար
http://i.imgur.com/coswANv.jpg

Բայց RD Licensing Diagnoser-ը ասում ա, որ չկա :(
ու տալիս ա 120 օր:
http://i.imgur.com/ah0jWka.jpg

armen9494
11.02.2014, 18:59
Խնդիրը լուծեցի, շնորհակալ եմ Վահե ջան :hi

Վահե-91
11.02.2014, 22:20
Խնդիրը լուծեցի, շնորհակալ եմ Վահե ջան :hi
խնդրեմ :hi

saribek
05.03.2014, 21:14
ունեմ 2 հատ d-link dwl 2100ap, 1-ինը որպես access point, 2-րդը որպես client, 2-րդով պետք է երկու համակարգիչ միանան ցանցին, բայց միժամանակ երկուսը չեն միանում, կամ մեկը կամ մյուսը?

Վահե-91
05.03.2014, 21:20

իսկ ինչի՞ց ա միացած առաջինը ու ի՞նչ սկզբունքով ա կլիենտը ip ստանում/տալիս

saribek
05.03.2014, 21:59
առաջինը միացած է beeline-ի մոդեմին, կլիենտը ip չի ստանում, ձեռքով եմ նկարում

Վահե-91
06.03.2014, 00:27
կլիենտը ip չի ստանում, ձեռքով եմ նկարում
չես փորձել ավտոմատի վրա դնե՞ս

saribek
06.03.2014, 19:03
ունեմ 2 հատ d-link dwl 2100ap, 1-ինը որպես access point, 2-րդը որպես client, 2-րդով պետք է երկու համակարգիչ միանան ցանցին, ինչպես նաստրոյկա անեմ

Remix-Hayko
17.03.2014, 01:01
https://drive.google.com/file/d/0By1JPgUrVrNfdnFhVEgzdGxfUGM/edit?usp=sharing
Շատ մեծ խնդրանք օգնեք խմբագրել այս Exel-ով ֆայլը, մեջը որոշ բաներ կա չեմ կարում հայերեն փեխեմ: Չի ստացվում.....Կամ կարող եք գրել որևէ վիդեո, որը բացատրի ինչպես պատրաստել նման հնարավորություններով անկետա

Աթեիստ
17.03.2014, 01:31

Կոնկրետ ի՞նչը չի լինում խմբագրել, իմ մոտ ամեն ինչ բաց էր։

Remix-Hayko
17.03.2014, 11:31
Կոնկրետ ի՞նչը չի լինում խմբագրել, իմ մոտ ամեն ինչ բաց էր։
https://drive.google.com/file/d/0By1JPgUrVrNfOXM5ZW5aUFA3UUE/edit?usp=sharing
https://drive.google.com/file/d/0By1JPgUrVrNfdEFGXzBIaURDY1k/edit?usp=sharing
https://drive.google.com/file/d/0By1JPgUrVrNfLUpfSWZCeDhvbWc/edit?usp=sharing
Այ սրանք

armen9494
21.03.2014, 17:29
ունեմ 2 հատ d-link dwl 2100ap, 1-ինը որպես access point, 2-րդը որպես client, 2-րդով պետք է երկու համակարգիչ միանան ցանցին, ինչպես նաստրոյկա անեմ

IP-ները սաղ նույն ցանցի մե՞ջ ես դրել
Փորձե՞լ ես bridge ռեժիմով անես

Remix-Hayko
23.03.2014, 11:36
Կոնկրետ ի՞նչը չի լինում խմբագրել, իմ մոտ ամեն ինչ բաց էր։
Չի լինում չէ՞

Աթեիստ
23.03.2014, 12:13
Չի լինում չէ՞

1-ինը առանց որևի բան անելի լինում ա։
2,3-ը հիմա նայում եմ։

Ավելացում։
Վիդեոյում (https://dl.dropboxusercontent.com/u/37799077/excel.exe) փորձել եմ հնարավորինս մանրամասն ցույց տալ։
Հարցեր լինեն, գրի։

Vaio
31.03.2014, 19:03
Ժողովուրդ խորհուրդ տվեք:

Ոզում եմ պարապել web design. Սրանցից որը պարապեմ և որը ինչի համարա նախատեսված` HTML, CSS, JAVASCRIPT, JQUERY, PHP, MYSQL, WORDPRESS, JOOMLA, DISCUZ :

Aperna
31.03.2014, 21:45

հերդով սովորի(մեկը մյուսի շարունակությունա սենց ասած) վերջին իրեքնել բոնուս որ ետքանը սովորես ետել կիմանաս:)

Vaio
31.03.2014, 22:09
հերդով սովորի(մեկը մյուսի շարունակությունա սենց ասած) վերջին իրեքնել բոնուս որ ետքանը սովորես ետել կիմանաս:)

Սովորական սայթ սարքելու համար, ոչ բարդ, որը պետքա իմանալ?

Aperna
31.03.2014, 23:48
Սովորական սայթ սարքելու համար, ոչ բարդ, որը պետքա իմանալ?

առաջին երկուսը հլը երորդնել չորոդնել մտնում են դիզաինի մեջ,php,mysql արդեն բազա ինչոր ծրագիր սարքելու համար են
նայած ինչ սայթես ուզում,եթե վիզիտկա պռոստը մտնեն տենան html,css-ը հերիքա եթե ավելի մեծ մնացածնելա պետք

enna
01.04.2014, 13:01
Բարևներս, չգիտեմ, ճիշտ տեղում եմ հարցս տալիս, թե ոչ, բայց այլ հարմար թեմա չգտա:
Ինետի նշանը էսպիսին է հիմա`
http://i.imgur.com/eXLYG03.jpg?1
Ո՞նց ուղղեմ:

Aperna
01.04.2014, 14:02
Բարևներս, չգիտեմ, ճիշտ տեղում եմ հարցս տալիս, թե ոչ, բայց այլ հարմար թեմա չգտա:
Ինետի նշանը էսպիսին է հիմա`
http://i.imgur.com/eXLYG03.jpg?1
Ո՞նց ուղղեմ:

լարովա թե wifi-ով?

enna
01.04.2014, 20:26
լարովա թե wifi-ով?
լարով է: Կաբելի հետ ամեն ինչ նրմալ է: Նույն կաբելով ուրիշ կոմպ ինետ մտնում է, դրանից բացի ստուգեցի, անջատվծ ոչինչ չկար:

Վահե-91
01.04.2014, 20:34
լարով է: Կաբելի հետ ամեն ինչ նրմալ է: Նույն կաբելով ուրիշ կոմպ ինետ մտնում է, դրանից բացի ստուգեցի, անջատվծ ոչինչ չկար:
ուրեմն լան քարտդ ա կոմպի մեջից անջատած կամ դրայվերը քցած չի

enna
01.04.2014, 20:51
ուրեմն լան քարտդ ա կոմպի մեջից անջատած կամ դրայվերը քցած չի
ո՞նց ստուգեմ

Վահե-91
01.04.2014, 22:17
ո՞նց ստուգեմ
սղմի էտ մոնիտորի նշանի վրա, հետո Центр управления сетями и общим доступом, հետո Изменить параметры адаптера։ Էտ պատուհանի ․մեջ պիտի Подключение по локальной сети լինի, վրեն աջ քլիկ արա, հետո Включить։ Եթե չլինի, էտ ասածս, ուրեմն դրայվերը չկա։

aerosmith
05.04.2014, 17:40
Ողջույն.
Ակումբցիներ ջան, կարողա ծրագրեր իմանաք լափթոփի ակուումլյատորի լիցքավորումը ղեկավարելու համար? ինձ անհրաժեշտ է դա , որպեսզի նշեմ թե ինչքան լիցքավորվի մաքսիմում.

Վահե-91
06.04.2014, 00:15
Ողջույն.
Ակումբցիներ ջան, կարողա ծրագրեր իմանաք լափթոփի ակուումլյատորի լիցքավորումը ղեկավարելու համար? ինձ անհրաժեշտ է դա , որպեսզի նշեմ թե ինչքան լիցքավորվի մաքսիմում.
bios-ում կարող ա լինի նման ֆունկցիա...բացի դրանից բոլոր ֆիրմաները ունեն նման ուտիլիտներ, մտի պաշտոնական կայքից քաշի

armen9494
09.04.2014, 11:19
Ժողովուրդ լուրջ պռոբլեմ ունեմ :(
Աշխատողի համակարգչի վրա access-ի բազաներ կային, որ բացում էիր login ու password էր հարցնում, գրում էիր ու մտնում (ոնց հասկանում եմ նաև sql ա եղել):
.mdb ֆայլեր էին:
Համակարգիչը ֆորմատ եմ արել ու պահել էդ բազաները (եթե իհարկե դրանք բազաներ են):
Հիմա որ ուզում եմ մտնեմ, տալիս ա ODBC--connection to 'freegate' failed:
Ինչ կարամ անեմ ու ընդհանրապես, կարա՞մ ինչ-որ բան անեմ:

Հ.Գ.
ասեմ որ կան նաև ինչ-որ backup պապկեք, կարո՞ղ ա դրանցից կարողանամ ինչ-որ բան վերականգնեմ:

VisTolog
09.04.2014, 12:13

Պետական հիմնարկա՞

սպասի ֆբ-ով գրեմ է: :))

Aperna
11.04.2014, 13:31
ոնց կարամ ստուգեմ windows 7-ի կոդը օգտագործածա թե չե՞

Վազգեն1997
15.04.2014, 22:43
Ժողովուրդ ջան միքիչ ծիծաղալու խնդրի առաջ եմ կանգնել, խնդրում եմ օգնեք:
Ուզում եմ Windows 7 քաշեմ օրիգինալ Windows-ա ու 7-ի համարյա բոլոր տարբերակները կա (Ultimat, Premium, profesional և այլն): Հիմա խնդիրը ենա որ էտ Windows-ը 32Գբ ա ու ինձ հետաքրքիրա թե էտի ոնցեմ քցելու ընդամենը 4.7ԳԲ ծավալով դիսկի վրա կամ եթե 8ԳԲ-անոց դիսկ առնեմ բա դրա վրա վոնցեմ քցելու::(:( Խնդրում եմ միքիչ շուտ օգնեք, որտև ներկա պահին օգտագործվող Windows-իս սատկելուն մնացելա 4 օր, ու ուզում եմ միանգամից ետի քցեմ պրծնեմ: Նախապես մերսի

Արամ
15.04.2014, 22:49

Վազգեն ջան, էդ չգիտեմ ի՞նչ օրգինալ Windows ա մոտդ, բայց ես քեզ խորհուրդ կտամ սա բեռնես՝
https://thepiratebay.se/torrent/9773785/Windows_7_Ultimate_SP1_x86_en-US_USB3_IE11_Mar2014

Ռուֆուս
15.04.2014, 23:00
Ժողովուրդ ջան միքիչ ծիծաղալու խնդրի առաջ եմ կանգնել, խնդրում եմ օգնեք:
Ուզում եմ Windows 7 քաշեմ օրիգինալ Windows-ա ու 7-ի համարյա բոլոր տարբերակները կա (Ultimat, Premium, profesional և այլն): Հիմա խնդիրը ենա որ էտ Windows-ը 32Գբ ա ու ինձ հետաքրքիրա թե էտի ոնցեմ քցելու ընդամենը 4.7ԳԲ ծավալով դիսկի վրա կամ եթե 8ԳԲ-անոց դիսկ առնեմ բա դրա վրա վոնցեմ քցելու::(:( Խնդրում եմ միքիչ շուտ օգնեք, որտև ներկա պահին օգտագործվող Windows-իս սատկելուն մնացելա 4 օր, ու ուզում եմ միանգամից ետի քցեմ պրծնեմ: Նախապես մերսի

ո՞նց կարա iso ֆայլի չափը 32ԳԲ լինի, միանգամից բոլոր տարբերակներն ես ուզում մի դիսկի վրա ձայնագրե՞ս :o

Վազգեն1997
15.04.2014, 23:09
Ընդամենը 603 մեգաբայթ? արաջին անգամա ինձ սենց Windows հանդիպում:o: Այ եսա (http://nnm-club.me/forum/viewtopic.php?t=337306) իմ ասածը:

Վազգեն1997
15.04.2014, 23:16
Հա բոլորը մի դիսկի վրա խի հնարավոր չի?

Ռուֆուս
15.04.2014, 23:42
Հա բոլորը մի դիսկի վրա խի հնարավոր չի?

Իհարկե ոչ: Եթե նույնիսկ հնարավոր լիներ չէիր կարողանա էդ դիսկից windows ինստոլ անել: Նախ ընտրի որ վերսիան էս ուզում ինստալյացիա անել ու մենակ դա ձայնագրի դիսկի վրա: Ընդ որում ոչ թե պիտի պարզապես ձայնագրես, այլ burn disc image/iso file to disc, այլապես ձայնագրածդ դիսկը չի աշխատի:

Վազգեն1997
15.04.2014, 23:51
Ես մի անգամ Windows ձայնագրեցի PowerIso ծրագրով, պռոստ ետ Windows-ը օրգինալ չէր: Հիմա ուզում եմ նորմալ օրիգինալ Windows քաշեմ, Արամի տված լինքով միացրեցի որ քաշեր բայց մի տեսակ կասկածեցի որ նորմալ Windows կլնի որտև 600 մեգաբայտ էր:

Aperna
16.04.2014, 00:12

ետ քո ասախից կա 4gb ետ ոնցես ետ մեծը ճարել ենել օրիգինալ? օրիգինակ կարաս իրանց սայթիցել քաշես

Վահե-91
16.04.2014, 00:58
Ժողովուրդ ջան միքիչ ծիծաղալու խնդրի առաջ եմ կանգնել, խնդրում եմ օգնեք:
Ուզում եմ Windows 7 քաշեմ օրիգինալ Windows-ա ու 7-ի համարյա բոլոր տարբերակները կա (Ultimat, Premium, profesional և այլն): Հիմա խնդիրը ենա որ էտ Windows-ը 32Գբ ա ու ինձ հետաքրքիրա թե էտի ոնցեմ քցելու ընդամենը 4.7ԳԲ ծավալով դիսկի վրա կամ եթե 8ԳԲ-անոց դիսկ առնեմ բա դրա վրա վոնցեմ քցելու::(:( Խնդրում եմ միքիչ շուտ օգնեք, որտև ներկա պահին օգտագործվող Windows-իս սատկելուն մնացելա 4 օր, ու ուզում եմ միանգամից ետի քցեմ պրծնեմ: Նախապես մերսի
էտքանի մեջից քեզ մի հատ iso ա պետք, որ քաշես, 32 գիգը մի իսոն չի, այլ լիքը իսոներ իրար հետ :))

keyboard
16.04.2014, 09:34
Ես մի անգամ Windows ձայնագրեցի PowerIso ծրագրով, պռոստ ետ Windows-ը օրգինալ չէր: Հիմա ուզում եմ նորմալ օրիգինալ Windows քաշեմ, Արամի տված լինքով միացրեցի որ քաշեր բայց մի տեսակ կասկածեցի որ նորմալ Windows կլնի որտև 600 մեգաբայտ էր:

Տիպիկ հայկական մոտեցում, եթե փոքր ա կամ՝ էժան, ուրեմ 100 տոկոս քաքա:

Վազգեն1997
16.04.2014, 14:48
էտքանի մեջից քեզ մի հատ iso ա պետք, որ քաշես, 32 գիգը մի իսոն չի, այլ լիքը իսոներ իրար հետ :))
Հա նոր տեսա որ ամեն վերսիա իրա առանձին իսոյովա: Ես են վախտ մտածում էի բոլորը մեկումա::oy

Իսկ հնարավորա քաշել օրգինալ Windows բայց որ մեջ լինի գոնե ultimati 32 ու 64 բիթանոց տարբերակները

Վազգեն1997
16.04.2014, 14:59
Տիպիկ հայկական մոտեցում, եթե փոքր ա կամ՝ էժան, ուրեմ 100 տոկոս քաքա:

Դե ինչպես բոլորը այնպեսել ես:);)

Վահե-91
16.04.2014, 23:09
Հա նոր տեսա որ ամեն վերսիա իրա առանձին իսոյովա: Ես են վախտ մտածում էի բոլորը մեկումա::oy

Իսկ հնարավորա քաշել օրգինալ Windows բայց որ մեջ լինի գոնե ultimati 32 ու 64 բիթանոց տարբերակները
http://www.monkrus.ws/2014/01/windows-7-sp1-rus-eng-x86-x64-18in1.html

armen9494
24.04.2014, 17:05
Մոտս outlook express-ի հետ կապված խնդիր կա:
Աշխատողի մոտ տեղադրած ա եղել Outlook express 6, կապած Gmail-ի հետ:
Inbox-ի ծավալը հասել ա 2GB-ի, որից հետո Inbox-ի մեջի մեյլերը չեն երևում: Իրականում ֆայլը կա, 1.99GB-ա:
Live Mail-տեղադրեցի, մյուս պապկեքի մեյլերը տեղափոխվեցին, էդ պապկեն դատարկ մնաց:
Microsoft outlook-ը նույն բանը արեց:
Գտա ծրագիր, որով կարում ես նման տիպի "վնասված" dbx ֆայլերը բացես, բայց փողով ա, ոնց ման եկա, քրեք չկա :(
Անունը SysTools DBX Converter: Չոտկի բացում ա, ցույց ա տալիս մեյլերը, բայց հենց ուզում ես կոնվերտ անես, ասում ա ես դեմո վերսիա եմ:

Ի՞նչ կարամ անեմ :(

Հ.Գ. սերվերից քաշելը չառաջարկել:

Աթեիստ
24.04.2014, 19:43

Հեսա գտնեմ քրեքով տարբերակ, կդնեմ։ Վերջերս էլի տենց խնդիր հանդիպեց, նորմալ հետ բերեց։

Հ.Գ.
http://people-stream.biz/soft/445708-oe-mail-recovery-1832.html

armen9494
25.04.2014, 23:16
Հեսա գտնեմ քրեքով տարբերակ, կդնեմ։ Վերջերս էլի տենց խնդիր հանդիպեց, նորմալ հետ բերեց։

Հ.Գ.
http://people-stream.biz/soft/445708-oe-mail-recovery-1832.html

Բայց էս էլ ա տրիալ վերսիա ու չի թողում:

Վահե-91
25.04.2014, 23:22
Բայց էս էլ ա տրիալ վերսիա ու չի թողում:
http://www.recoverytoolbox.com/download/RecoveryToolboxForOutlookExpressInstall.exe

0EDbrZe4Hm0vsWQBXckUKpfXW1eQRgbjeygPJmUk
9k8+jjIQ/ZgRFIEm2kHZyfDcTQ6m9VC9KVh8Bg55
s9lLeB5NG/EXoPUN7Z3U7FsF2b2GmVUQMCxJ9RM2
n2wQpseP4E8cgRLJ2MGyLaIakvtTeEVqkHTGBS9f
CXVlUXifD/RJ2fldw1YGu4o8ZF50reQY57Jwb

armen9494
27.04.2014, 12:08
Մերսի շատ շատ:)

V!k
17.06.2014, 22:22
ով կարող է ասել, էս ի՞նչ է նշանակում: օֆիսի մի քանի ֆայլ ուզում եմ մի տեղից մի տեղ քոփի անել, սա է բերում ու չի թողնում քոփի անեմ, ո՞նց ուղղեմ

http://i.imgur.com/wfEtodF.jpg

Աթեիստ
17.06.2014, 23:23
ով կարող է ասել, էս ի՞նչ է նշանակում: օֆիսի մի քանի ֆայլ ուզում եմ մի տեղից մի տեղ քոփի անել, սա է բերում ու չի թողնում քոփի անեմ, ո՞նց ուղղեմ

Փորձի դառնալ ֆայլերի «տերը»

https://www.youtube.com/watch?v=Q60zIGaCXA8

Remix-Hayko
20.06.2014, 21:41
Խնդրում եմ հնարավորինս արագ օգնեք էիլի... ունեմ նմանատիպ ահագին նկարներ որոնք PNG ֆորմատով են և հարկավոր է այս նկարների 4 անկյոինեից մի փոքր կլորություն տալ... ինչպես կարող եմ դա արագ անել? միայն կտրտելով եմ ստացել, բայց ինչ որ ավելի արագ ձև էլ պետք է լինի :(
https://plus.google.com/photos/115332321957374549088/albums/6027069764181288737?authkey=COXdy8-4h9edMw

Աթեիստ
20.06.2014, 22:32
Ըստ նկարագրության, անում ա։

http://www.highmotionsoftware.com/products/imbatch

Remix-Hayko
20.06.2014, 22:36
Ըստ նկարագրության, անում ա։

http://www.highmotionsoftware.com/products/imbatch
Արդեն գտա photoshop-ից ձևը :)

HardRock
21.06.2014, 00:07
Ժող. մի հատ սկաներ ունեմ HP scanjet 4400c որը windows 7-ի դռայվեռ չունի, ոչ մի կերպ չի կարելի էս վինդին խափել ու տակը աշխատացնել, չհաշված վիրտուալ կոմպ սարքելը: Ունիվերսալ դռայվեր բան ման գոյություն չունի:

Hda
21.06.2014, 09:24

մոռացի
մի հատ 3300 էլ ես ունեմ

Վահե-91
21.06.2014, 12:00

Vuescan (http://nnm-club.me/forum/viewtopic.php?t=781563)-ով հաստատ կաշխատի, ես աշխատացրել եմ էտ մոդելը:

մոռացի
մի հատ 3300 էլ ես ունեմ

էտ մոդելն էլ ա աջակցվում Vuescan-ի կողմից

insider
21.06.2014, 12:12
Ժող մի հատ խնդիր ունեմ, լուծումը չեմ գտնում: Տանը ունեմ մի հատ HP լազերային սովորական պրինտ: Տեքստի որոշ հատվածներ, առանձին բառեր, տարբեր գույներով նախշած ա: Հիմա պարզ ա, որ տպում եմ, էտ ուրիշ գույնով նշած բառերը թույլ ֆոնով ա հանում, ոչ սև: Կա ձև, որ առանց իրանց նախորոք սև դարձնելու, պրինտը դեֆալտով սաղ սև տպի, անկախ նրանից բուն տեքստում էտ բառը ինչ գույնի ա ներկած: Մի հին սամսունգ ունեի, ըտենց ֆունկցիա ուներ, էս HP-ով չի ստացվում:

Վազգեն1997
27.06.2014, 22:56
Ժող ջան խնդրում եմ միհատ ինձ ասեք թէ ոնց կարամ torrent ֆայլ սարքեմ: Ոնց անում եմ չի լինում: Youtube-ում էլ վիդեո չմնաց որ չնայելմ դրա հետ կապված, մեկա չի լինում:

BOBO
28.06.2014, 09:28
Ժող ջան խնդրում եմ միհատ ինձ ասեք թէ ոնց կարամ torrent ֆայլ սարքեմ: Ոնց անում եմ չի լինում: Youtube-ում էլ վիդեո չմնաց որ չնայելմ դրա հետ կապված, մեկա չի լինում:
http://wiki.rutracker.org/%D0%A1%D0%BE%D0%B7%D0%B4%D0%B0%D0%BD%D0%B8%D0%B5_%D1%82%D0%BE%D1%80%D1%80%D0%B5%D0%BD%D1%82%D0%B0_%D0%BF%D1%80%D0%B8_%D0%BF%D0%BE%D0%BC%D0%B E%D1%89%D0%B8_uTorrent

Վազգեն1997
28.06.2014, 15:03
Այ Բոբո ջան ախր նույն ձևով սարքում եմ բայց չի քաշում: Ես տեսել եմ ոնց են սարքում ու հետո քաշում են բայց ես նույն ձևով անում եմ ու չի քաշում...:(
http://i.imgur.com/xnEZaK2.jpg

Մար.
28.06.2014, 15:57
ժողղ ինձ օգնեքք էլի... կոմպս երեկ նոռմալ աշխատում էր .. նոր միացրեցի.. հիմա վիբռա կպեե, չգիդեմ ինչից է, ի՞նչ անեմ

Աթեիստ
28.06.2014, 16:40
ժողղ ինձ օգնեքք էլի... կոմպս երեկ նոռմալ աշխատում էր .. նոր միացրեցի.. հիմա վիբռա կպեե, չգիդեմ ինչից է, ի՞նչ անեմ

Նույն խնդրում եմ ինձ հասկանալի հայերենով գրել։

անհասկանալի բառեր - վիբռա, կպեե
կարծես թե հասկանալի, բայց իմ իմացած հայերենի հետ կապ չունեցող բառեր - ժողղ, օգնեքք

Մար.
28.06.2014, 17:18
կարող էիք ուղղակի անտարբեր անցնել... ես ուղղակի չգիտեյ ոնց նկարագրեմ , ամենդեպքում էլ կարևոր չի , արդեն օգնել են :)

Աթեիստ
28.06.2014, 17:31
Բայց եթե ուզում եմ օգնեմ, ու չեմ հասկանում, թե ինչ ա գրած, ինչո՞ւ անտարբեր անցնեմ։

Տենց էլ չհասկացա էդ «վիբռա կպեե» արտահայտության իմաստը։

Վազգեն1997
28.06.2014, 17:35
Խայտառակ եղանք, եսել սկզբից մտածեցի կոմպտ վիբռացիայի տակա հնգե :D

Աթեիստ
28.06.2014, 17:40
Խայտառակ եղանք, եսել սկզբից մտածեցի կոմպտ վիբռացիայի տակա հնգե :D

Մի խնդա, կարող ա տենց էլ կա ։)
Քանի Մար.-ը կամ որևէ այլ, էդ լեզուն իմացող ակումբի չի բացատրել, թե դա ինչ ա նշանակում, ինչ ասես կարա եղած լինի ։)

Ռուֆուս
28.06.2014, 17:44
Կարող ա կոմպի մոտ ընտրություններն են սկսվել :))

keyboard
28.06.2014, 20:19
կարող էիք ուղղակի անտարբեր անցնել... ես ուղղակի չգիտեյ ոնց նկարագրեմ , ամենդեպքում էլ կարևոր չի , արդեն օգնել են :)

հավատա նվաստիս խոսքերին, էս մեր մեջ եմ ասում, մարդ չլսի, ինքը որ անտարբեր անցնի, ստեղ սաղիս հարցերի 90%-ը կապված ՏՏ ոլորտի հետ անպատասխան կմանան:

Մի բան էլ ասեմ, բայց էլի մեժդունամի, մարդու չասես, ինքը Հայաստանի ՏՏ ոլորտի առաջադեմ մասնագետներից ա, կ նեմու ստոիտ պրիսլուշվըցա :oy

BOBO
29.06.2014, 08:55
Այ Բոբո ջան ախր նույն ձևով սարքում եմ բայց չի քաշում: Ես տեսել եմ ոնց են սարքում ու հետո քաշում են բայց ես նույն ձևով անում եմ ու չի քաշում...:(

սարքելուց տռեկերն էլ պտի գրես, հետո տոռռենտ ֆայլտ էտ տռեկեռում գրանցես

Վազգեն1997
29.06.2014, 12:34
Բայց խի եսքան դաժան, ես ուզում էի էտ տորենտները սարքեի ու տեղադրեի իմ բլոգում, բայց սենց դուրսա գալիս որ պիտի սարքեմ տեղադրեմ ինչոր կայքում (օրինակ rutracker.org-ում) հետո էտ ֆայլի հսացեն վերցնեմ քցեմ իմ բլոգ, որը ես չեմ ուզում: :B
Մի բան հարցենմ գիտեմ որ սենց բան դժվար թե լինի բայց կարամ էտ ֆայլը քցեմ օրինակ Dropbox ու ըտեղից հասցեն վերցնեմ քցեմ իմ մոտ, տենց կաշխատի????:8

BOBO
29.06.2014, 12:52

դրա համար կարաս բաց տռեկեռներ գրես, չգիտեմ որոնք են աշխատող
էս լինկով գնա ցուցակ կա
http://extratorrent.cc/article/71/public+open+torrent+trackers.html

udp://tracker.openbittorrent.com:80/announce

udp://tracker.publicbt.com:80/announce
էս էրկուսն են լավը ոնց հասկացա

HardRock
29.06.2014, 13:46
ժող. ոնց անեմ, որ chrome-ում վեբ հասցեի դաշտում հայերեն գրի, մնացած հատվածներում նորմալ գրում ա, տեղ կուբիկներա ցույց տալիս:

Վահե-91
29.06.2014, 13:49
ժող. ոնց անեմ, որ chrome-ում վեբ հասցեի դաշտում հայերեն գրի, մնացած հատվածներում նորմալ գրում ա, տեղ կուբիկներա ցույց տալիս:
Kdwin-ի փոխարեն windows-ի layout-ով փորձի

Վահե-91
29.06.2014, 13:52
Այ Բոբո ջան ախր նույն ձևով սարքում եմ բայց չի քաշում: Ես տեսել եմ ոնց են սարքում ու հետո քաշում են բայց ես նույն ձևով անում եմ ու չի քաշում...:(
http://i.imgur.com/xnEZaK2.jpg
Պետք ա ֆայլերն էլ քցես "Загрузки" պապկի մեջ, որ download չանի :{

HardRock
29.06.2014, 14:06
չէ, դա կապ չունի, չնայած չեմ փորձել բայց chrome-ի կարգավորումներից պետքա լինի բայց որտեղից չեմ գտնում, նույն կոմպի վրա opera-ն ու Firefox-ը գրումա:

BOBO
29.06.2014, 14:55
ժող. ոնց անեմ, որ chrome-ում վեբ հասցեի դաշտում հայերեն գրի, մնացած հատվածներում նորմալ գրում ա, տեղ կուբիկներա ցույց տալիս:
XP ա?

HardRock
29.06.2014, 19:32
չէ windows 7

Վահե-91
29.06.2014, 20:21
չէ windows 7
Windows-ի layout-ով փորձի

BOBO
29.06.2014, 22:56
7-ի մեջ նման խնդրի չեմ հանդիպել ոչ կադվինով ոչ էլ նենց

Smokie
30.06.2014, 10:01
Բացի Bluetooth-ից, ուրիշ ի՞նչ ձևով ոնց կարող եմ հեռախոսիս ֆայլերը տեղափոխել կոմպի մեջ: Ուզում եմ լցված SMS-ներս դատարկեմ, բայց MSI SIM card editor ծրագիրը մենակ Inbox-երն ա ճանաչում, Outbox-երը SMS-ները չի բերում::8

Կաթիլ
05.07.2014, 14:44
Ժողովուրդ, խնդրում եմ օգնեք
Մի քիչ առաջ համակարգչիս webcam-ը էսպիսի պատկերա ցույց տալիս: Դրայվերը թարմացրեցի, ջնջեցի, նորից նստացրեցի, չօգնեց, restart-ից հետո մի քանի վայրկյան նորմալ մնում ա ու նորից նույն պատկերը: Ինչ անեմ? :8

Համակարգիչը՝ Acer aspire z series All in one pc

http://i.imgur.com/TKmWnFC.jpg?1 http://i.imgur.com/frqUM9g.jpg?1

keyboard
05.07.2014, 14:50
Նոթը բացել փակելուց փոփոխություն չի լինու՞մ:

Կաթիլ
05.07.2014, 14:56
Նոթը բացել փակելուց փոփոխություն չի լինու՞մ:

Եթե նոթը նույն ինքը նոթբուքն ա... նոթբուք չի, ինքը չգիտեմ ոնց ա կոչվում :oy, բայց մի էկրան ա ու ամբողջ փորոտիքը էդ էկրանի հետևում ա... քեյս չկա: Ու կամերայի շրջակայքը շատ տաքա:

keyboard
05.07.2014, 14:59
Ներող, all in one չէի կարդացել …ՃՃՃ

Տաք լինելը դեռ բան չի նշանակում, իսկ կոնկրետ կամերայի դրայվերին ես ջնջե՞լ, կարող ես դիվայս մենեջերի նկարը դնես, կամերայի մասը բացած, տեսնենք ինչ ա:
Մեկ էլ սենց մի բան, մի որոշ ժամանակ անջատի, թող "սառի" սենց ասած, հետո միացրու, տես կրկնվում ա թե չէ:
Սկայպում ու սկայպից դուրս նույնն ա՞ պատկերը

Կաթիլ
05.07.2014, 15:20

Սկայպում ու սկայպից դուրս պատկերը նույնն է: Սա էլ դիվայս մենեջերի նկարը, չգիտեմ որքանով կօգնի )) Ես անջատեմ մի քիչ հովանա:
http://i.imgur.com/btORsTY.jpg?1

Կաթիլ
05.07.2014, 16:00
Հովանալուց հետո էլ ոչ մի փոփոխություն :8

keyboard
05.07.2014, 16:06
Իմ կարծիքով դրայվերի խնդիր ա, բայց չեմ բացառում, որ հարդվեր էլ կարա լինի :think

Կաթիլ
05.07.2014, 23:40
Փաստորեն խնդրի լուծումը շատ պրիմիտիվ էր ու պատահական գտա... գրեմ, որ գուցե ինչ-որ մեկին մի օր օգնի: Կամերայի կարգավորումներում частота линии питания-ն 65 մեգահերց էր դրված շատ վաղուց, 50 մեգահերցի փոխելուց հետո թերությունը անհետացավ :ok

keyboard, շնորհակալ եմ արձագանքի համար ))

Remix-Hayko
25.07.2014, 10:28
Այ ժողովուրդ ջան ոչ մի գոռյաչիյե կլավիշի Photoshop CC-ի մեջ չի աշխատում ու չեմ հասկանում, ոնց եղավ որ տենց կորեց ետ հնարավորությունը... բայց առանց դրա չեմ կարում աշխատեմ.... Ctrl-S, Ctrl-X և այլն ոչ մեկ չի աշխատում: Օգնեեեեեեքքք :(

Վազգեն1997
25.07.2014, 20:41
Ժող ջան մի բանա պետք իմանամ, հնարավորա nero-ով windows-ը մի դիսկից ձայնագրել մեկ ուրիշ դիսկի վրա? Ու եթե հնարավորա, որ տարբերակով պիտի արվի?:think