PDA

Դիտել ողջ տարբերակը : Հարցեր համակարգչային ծրագրերի վերաբերյալ, խնդրում եմ շտապ օգնել

Էջեր : 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 [29] 30 31 32 33

Աթեիստ
18.05.2012, 02:08
Էն քո ասած TotalCommander-ը հավոսով էլ հանում ա ;)
Իսկ սա աշխատում է այն ֆայլերի համար, որոնց դիմում են ինչ-որ պրոցեսներ? :think

1. Total-ի էդ ֆունկցիայից ոչ մի անգամ չէի օգտվել, 10x։
2. Իմ մոտ փորձեցի մի պապկի վրա, որի միջից էդ պահին ֆայլ էր բացած, նորմալ աշխատեց։

Varzor
18.05.2012, 11:31
1. Total-ի էդ ֆունկցիայից ոչ մի անգամ չէի օգտվել, 10x։
TotalCommander-ը շատ լավ գործիք է, մանավանդ եթե իրա plugin-ները դնում ես, մասնավորապես StartUpGuard-ը ու Packer Plugin-ները:
Շատ լավ աշխատում է նաև ինտերնետից բեռնումներ կատարելու համար: Մանավանդ իրա մոտ կա ընդհատված բեռնումները շարունակելու շատ լավ հատկությունը:
Ես արդեն մի 12 տարի է օգտվում եմ էդ գործիքից (Էն ժամանակ WindowsCommander էր կոչվում) ու հալալ է դրա հեղինակին:

2. Իմ մոտ փորձեցի մի պապկի վրա, որի միջից էդ պահին ֆայլ էր բացած, նորմալ աշխատեց։
Պապկի հետ խնդիր չի տալիս, բայց եթե աշխատող ֆայլի հետ ես տենց բան անում թողումա? Հեսա փորձեմ.
Հա, Total-ը փոխում ա: Ու հետաքրքիրն ինչն ա? Exlec-ի ֆայլի վրա են փորձել սենց.
Ֆալը բացել եմ ու Total-ով ատրիբուտները լրիվ փոխել: Եթե բացած ֆայլը Save-եմ անում` փոփոխությունները չի հիշում և վերադառնում է բացելու պահին եղած վիճակ:
Բայց եթե Save չեմ անում` տենց էլ փոխած ատրիբուտներով մնում ա :think

Աթեիստ
19.05.2012, 00:07
TotalCommander-ը շատ լավ գործիք է, մանավանդ եթե իրա plugin-ները դնում ես, մասնավորապես StartUpGuard-ը ու Packer Plugin-ները:
Շատ լավ աշխատում է նաև ինտերնետից բեռնումներ կատարելու համար: Մանավանդ իրա մոտ կա ընդհատված բեռնումները շարունակելու շատ լավ հատկությունը:
Ես արդեն մի 12 տարի է օգտվում եմ էդ գործիքից (Էն ժամանակ WindowsCommander էր կոչվում) ու հալալ է դրա հեղինակին:

Ես էլ եմ շա՞տ վաղուց օգտվում (էն ժամանալ դեռ Windows Commander էր), բայց իրա ատրիբուտ փոխելուց չէի օգտվել։ Հիմա PowerPack-ն եմ օգտագործում՝ մի քիչ հղկելուց հետո։
Առանձին ավեացնում եմ իրա uninstaller պլագինը, որ առանց մի ծրագրի անիստալի վերջանալու, մյուսն եմ անում։

Աշոտ Երկաթ
21.05.2012, 14:50
Ժողովուրդ հնարաոր է իմանալ Վորդ-ով հավաքված տեքստի բառերի ցուցակը

_Հրաչ_
21.05.2012, 15:15
Ժողովուրդ հնարաոր է իմանալ Վորդ-ով հավաքված տեքստի բառերի ցուցակը

Որ մի քիչ պարզ բացատրես, միգուցե:

Աշոտ Երկաթ
21.05.2012, 18:51
Որ մի քիչ պարզ բացատրես, միգուցե:

Օրինակ
100 հատ <<բարև>>
468 հատ <<է>>
428 հատ <<ժամացույց>>
138 հատ <<կարմիր>>
238 հատ <<և>>
432 հատ <<եվ>>
384 հատ <<գիրք>>.......

Աթեիստ
21.05.2012, 22:44
Sub WordFrequency() Const maxwords = 9000 'Maximum unique words allowed
Dim SingleWord As String 'Raw word pulled from doc
Dim Words(maxwords) As String 'Array to hold unique words
Dim Freq(maxwords) As Integer 'Frequency counter for unique words
Dim WordNum As Integer 'Number of unique words
Dim ByFreq As Boolean 'Flag for sorting order
Dim ttlwds As Long 'Total words in the document
Dim Excludes As String 'Words to be excluded
Dim Found As Boolean 'Temporary flag
Dim j, k, l, Temp As Integer 'Temporary variables
Dim ans As String 'How user wants to sort results
Dim tword As String '

' Set up excluded words
' Excludes = "[the][a][of][is][to][for][by][be][and][are]"

' Find out how to sort
ByFreq = True
ans = InputBox("Sort by WORD or by FREQ?", "Sort order", "WORD")
If ans = "" Then End
If UCase(ans) = "WORD" Then
ByFreq = False
End If

Selection.HomeKey Unit:=wdStory
System.Cursor = wdCursorWait
WordNum = 0
ttlwds = ActiveDocument.Words.Count

' Control the repeat
For Each aword In ActiveDocument.Words
SingleWord = Trim(LCase(aword))
'Out of range?
'If SingleWord < "a" Or SingleWord > "z" Then
' SingleWord = ""
'End If
'On exclude list?
If InStr(Excludes, "[" & SingleWord & "]") Then
SingleWord = ""
End If
If Len(SingleWord) > 0 Then
Found = False
For j = 1 To WordNum
If Words(j) = SingleWord Then
Freq(j) = Freq(j) + 1
Found = True
Exit For
End If
Next j
If Not Found Then
WordNum = WordNum + 1
Words(WordNum) = SingleWord
Freq(WordNum) = 1
End If
If WordNum > maxwords - 1 Then
j = MsgBox("Too many words.", vbOKOnly)
Exit For
End If
End If
ttlwds = ttlwds - 1
StatusBar = "Remaining: " & ttlwds & ", Unique: " & WordNum
Next aword

' Now sort it into word order
For j = 1 To WordNum - 1
k = j
For l = j + 1 To WordNum
If (Not ByFreq And Words(l) < Words(k)) _
Or (ByFreq And Freq(l) > Freq(k)) Then k = l
Next l
If k <> j Then
tword = Words(j)
Words(j) = Words(k)
Words(k) = tword
Temp = Freq(j)
Freq(j) = Freq(k)
Freq(k) = Temp
End If
StatusBar = "Sorting: " & WordNum - j
Next j

' Now write out the results
tmpName = ActiveDocument.AttachedTemplate.FullName
Documents.Add Template:=tmpName, NewTemplate:=False
Selection.ParagraphFormat.TabStops.ClearAll
With Selection
For j = 1 To WordNum
.TypeText Text:=Trim(Str(Freq(j))) _
& vbTab & Words(j) & vbCrLf
Next j
End With
System.Cursor = wdCursorNormal
j = MsgBox("There were " & Trim(Str(WordNum)) & _
" different words ", vbOKOnly, "Finished")
End Sub

Էս մակրոն հարկավոր ա տեղադրել փաստաթղթում ու աշխատեցնել։

Varzor
22.05.2012, 11:07
Էս մակրոն հարկավոր ա տեղադրել փաստաթղթում ու աշխատեցնել։
Եթե հայերեն տեքստը յունիկոդ չի` նորմալ չի անի, մանավանդ եթե ՕՀ համակարգային լեզուն ռուսերեն լինի: Այ էս հրամանը ախմախ Word-ը սխալ ա անում` ActiveDocument.Words չի կարողանու հայերեն բառերն առանձնացնել:
Համ էլ էս մակրոն անգլերեն տեքստերի համար է ու սահմանափակ բառերով տեքստի համար, կոնկրետ` 9000: Բայց կարելի է ձևափոխել ու ոչ յունիկոդ հայերենի համար էլ ստանալ ;)

MaryMay
23.05.2012, 09:31
Այցելած կայքերի պատմությունը որոշ տվյալներ ցույց չի տալիս, ինքս դրանք չեմ հեռացրել: Ի՞նչը կարող է լինել դրա պատճառը: Օգտվում եմ Google Chrome browser-ից Խնդրում եմ օգնեք անչափ կարեւոր է

Universe
23.05.2012, 13:45

Որոշ ի՞նչ տվյալ Մարի ջան???

VisTolog
23.05.2012, 18:12
Այցելած կայքերի պատմությունը որոշ տվյալներ ցույց չի տալիս, ինքս դրանք չեմ հեռացրել: Ի՞նչը կարող է լինել դրա պատճառը: Օգտվում եմ Google Chrome browser-ից Խնդրում եմ օգնեք անչափ կարեւոր է

Հա, Քրոմը տենցնա:

Varzor
25.05.2012, 18:57
Հա, Քրոմը տենցնա:
Քրոմ չի է, մի հատ Չռոմ ա :angry Ոնց չսիրեցի ես դրան` շատ ինքնագլուխա:

Ժողովուրդ օֆիսի վնասված ֆայլերը վերականգնող անվճար ծրագիր է պետք (քրեքը բացառվում է` ֆիրմայի օգտագործան համար է):
Ինչ փորձված ծրագիր կառաջարկեք?

VisTolog
25.05.2012, 20:46

Easy Recovery Pro, մի քանի տարի առաջ փրկելա մի քանի անգամ:

Բայց անվճար չի կարծեմ::))

Պոզիտրոն
26.05.2012, 10:58
Քրոմ չի է, մի հատ Չռոմ ա :angry Ոնց չսիրեցի ես դրան` շատ ինքնագլուխա:

Ժողովուրդ օֆիսի վնասված ֆայլերը վերականգնող անվճար ծրագիր է պետք (քրեքը բացառվում է` ֆիրմայի օգտագործան համար է):
Ինչ փորձված ծրագիր կառաջարկեք?
Սա (http://www.armblog.net/2011/06/blog-post_8761.html) փորձել եմ ու փրկելա:

Ապե Ջան
26.05.2012, 12:04
Windows 7 32 bit օպերացիոն համակարգում դեսկթոպս չգիտես ինչի ուղղակի կախում ա, ու ոչինչ չի լինում անել մինչև, որ ռեստառտ չանեմ: Ինչի՞ հետ ա կապված խնդիրը, նոր ֆոռմատ եմ արել ավաստնել քցել…

Varzor
29.05.2012, 11:40

Ավաստը հանի` կդզվի ;)

Varzor
29.05.2012, 11:42
Սա (http://www.armblog.net/2011/06/blog-post_8761.html) փորձել եմ ու փրկելա:
Չէ, խոսքը ջնջված ֆայլերի մասին չի, այլ վնասված` վայլերը չեն բացվում և հաղորդագրություն է տալիս, որ վնասված են:
Այսինքն ոչ թե ուղղակի ֆայլ վերականգնող ծրագիր է պետք, այլ օֆիսի ֆայլերը վերականգնող` կոնկրետ doc, docx, xls, xlsx

Ապե Ջան
31.05.2012, 03:50
Ավաստը հանի` կդզվի ;)

Ավաստը հանեմ ինչ դնեմ փորձելու:

_Հրաչ_
31.05.2012, 22:20
Կոմպիս վրա Windows 7 Professional x64 ռուսական տարբերակն ա նստացրած: Win7-ի Professional տարբերակներում Language settings-ում չի լինում լեզուների համապատասխան ցուցակը: Գուգլն էլ հարմար բան չտվեց: Ո՞նց լեզուն փոխեմ անգլերենի:

_Հրաչ_
31.05.2012, 22:53
Գտա ամենահեշտ տարբերակը: (http://www.froggie.sk/7lp64rtm.html)

Varzor
01.06.2012, 15:09
Ավաստը հանեմ ինչ դնեմ փորձելու:
MSSE` Վինդավոզը իրան շատա սիրում ;)

tyush2485
01.06.2012, 16:00
կասեք կա ծրագիր ,որ կարողանաս բջջային հեռախոսի համարով զանգեր կատարես ,բայց համակարգչի միջոցով ու գումարնել գանձվի ըստ սակագների:օրինակ սմս ոնցենք կարողանում ուղարկել համակարգչով,նույն ձևով զանգել կարողանանք:գումարը գանձվի քարտից ըստ գործող սակագնի

Varzor
01.06.2012, 18:02

Դե տեսականորեն` հնարավոր է: կոնկրետ Վիվասելը կորպորատիվ հաճախորդներին վիրտուալ SIP համարներ է տալիս: Բայց որ SIM քարտի հետ կարողանաս կապակցել` չեմ կարծում, որ տենց ծրագիր կարող է գործել առանց օպերատորի ույլատվության և կարգաբերման:

armen9494
04.06.2012, 21:19
ժողովուրդ կոմպիս մաուսի ֆռռիկի հետ խնդիրներ ունեմ:
Մի քիչ մանրամասն նկարագրեմ, որ պարզ լինի:
Ունեմ դիստանցիոն մաուս, դրա ֆռռիկը որ ֆռռացնում եմ օրինակ ներքև, էջը նորմալ չի իջացնում, չի ջոկում ուզածս ինչ ա՝ խառը պահի տակ մեկ իջացնում ա, մեկ բարձրացնում: Պահ ա լինում, որ ֆռռացնելուց մի երկու էջ միանգամից իջնում ա ներքև, հետո ինքնիրան բարձրանում ա վերև (էդքանը վայրկյանի տակ) :))
Հա, ես էլ միանգամից մտածեցի մաուսս ա, ու էս մի ամիս ա յոլլա էի գնում: Էսօր նոր դիստանցիոն մաուս առա, լրիվ ուրիշ ֆիռմա (Microsoft): Հիմա էդ անտեր ֆռռիկի վիճակը սենց ա՝ պիտի մի 4-5 հատ վրա վրա ֆռցնեմ, որ ինքը մի մի անգամ աշխատի:
Մտածեցի էլի էս անտեր մաուսից ա, կպցրեցի նեթբուքիս՝ չոտկի աշխատում ա:
Մտա windows-ի մաուսի setting-ները, Wheel-ում դրած ա
http://i.imgur.com/nnQVv.png (http://imgur.com/nnQVv)
դրանք փոփոխեցի, մեկա նորմալ չի աշխատում: Խոսքի օրինակ էն վերևինը որ բարձրացնում եմ, էլի մի 4-5 ֆռցնելուց հետո մի քիչ ավելի շատ ա էջը իջացնում:
Հետաքրքիրն էն ա, որ դրեցի սովորական, լարով մաուս, չոտկի աշխատում ա:
Էս թազա առածս անլար մաուսը դրեցի ուրիշ կոմպի վրա, էլի չոտկի աշխատում ա:

Էս ինչ անկապություն ա, ես էլ չեմ հասկանում :esim

Ապե Ջան
05.06.2012, 12:25
файл занят другим процессом

Տոռռենտով ֆաիլ եմ քաշում ու ժամանակ առ ժամանակ էս աշիբկեն ա տալիս: Արդեն ներվայնացնում ա:

Ինչ ա նշանակում:

Ապե Ջան
06.06.2012, 02:21
файл занят другим процессом

Տոռռենտով ֆաիլ եմ քաշում ու ժամանակ առ ժամանակ էս աշիբկեն ա տալիս: Արդեն ներվայնացնում ա:

Ինչ ա նշանակում:

Ընդհանրապես ծանոթ չի?:

Shah
06.06.2012, 15:21
Ընդհանրապես ծանոթ չի?:
իմ անտիվիռուսն ա մեկ-մեկ տենց բան անում (ESET NOD32) անջատում միացնում եմ, նորմալանում ա: Ֆայլը քաշելուն զուգահեռ NOD-ն ա ստուգում ըստ երևույթին...

Ապե Ջան
07.06.2012, 13:17
իմ անտիվիռուսն ա մեկ-մեկ տենց բան անում (ESET NOD32) անջատում միացնում եմ, նորմալանում ա: Ֆայլը քաշելուն զուգահեռ NOD-ն ա ստուգում ըստ երևույթին...

Ապեր, բայց իմ մոտ դրանից առաջ ավաստ էր, հետո փոխեցի ՆՈԴ էլի նույննա, ուղղակի ավելի հաճախակի չի լինում:

Ապե Ջան
09.06.2012, 02:37
Mitchell OnDemand 5.8.1.9 (1q 2011)

Ինստալլ անել չի ստացվում, կոտորվեցի արդեն, որ լեզու էլ չգիտեմ ավելի դժվարա: Եթե կլինի մարդ, որ կարող է օգնել, մուտքի իրավունք տամ թող օգնի անենք:

tyush2485
09.06.2012, 11:46
ժողովուրդ հանեցի էլեմենտը նորից դրեցի ու համակարգիչը միացնելուց մոնիտորը չի միանում.:Համակարգիչը աշխատում ա,բայց ստեղնաշարինել սինգնալ չի հասնում:Ինչի էտ ձև եղավ?

vazg
09.06.2012, 16:38
54321 nax asem mots hayeren chi grum komps kaxvaca karox eq ognel cp veshni 100tokosa chi ijnum antiviruss vochmi virus chi gtnum miayn task meneger mtneluc gruma pdm.invader inch xorhurd ktaq

tyush2485
09.06.2012, 17:22
54322 ամեն անգամ համակարգիչս միացնելիս էսա բերում;f1 սեղմելուց նոր միանում ա

Վահե-91
09.06.2012, 20:36
54322 ամեն անգամ համակարգիչս միացնելիս էսա բերում;f1 սեղմելուց նոր միանում ա

վինչի հետ խնդիր կա
քաշի HD Tune ծրագիրը, մտի Health սկրինը քցի ստեղ նայենք
http://4put.ru/pictures/max/338/1039525.jpg

tyush2485
10.06.2012, 00:09
54325
վինչի հետ խնդիր կա
քաշի HD Tune ծրագիրը, մտի Health սկրինը քցի ստեղ նայենք
http://4put.ru/pictures/max/338/1039525.jpg

մեկը սա

tyush2485
10.06.2012, 00:20
ինձ պետք է Pentium Dual-Core CPU E5300 @ 2.60GHz դրայվերները:կխնդրեի կոնկրետ տեղը ասեյիք

Վահե-91
10.06.2012, 00:24
54325

մեկը սա

ոնց հասկացա bad sector-ներ կան վինչիդ վրա
լավ կլինի վինչիդ մեջի ֆայլերը լրիվ դատարկես ուրիշ վինչի մեջ ու low level format անես վինչդ: Եթե դրանից հետո էլ չդզվեց, ես արդեն չեմ կարա քեզ օգնեմ

Վահե-91
10.06.2012, 00:26
ինձ պետք է Pentium Dual-Core CPU E5300 @ 2.60GHz դրայվերները:կխնդրեի կոնկրետ տեղը ասեյիք
պրոցեսորի դրայվերը windows-ի հետ ա գալիս: Մենակ AMD-ի մի մոդելի համար եմ տեսել, որ առանձին լինում ա քաշել

armen9494
10.06.2012, 12:04
ոնց հասկացա bad sector-ներ կան վինչիդ վրա
լավ կլինի վինչիդ մեջի ֆայլերը լրիվ դատարկես ուրիշ վինչի մեջ ու low level format անես վինչդ: Եթե դրանից հետո էլ չդզվեց, ես արդեն չեմ կարա քեզ օգնեմ

low level format-ը ո՞րն ա

VisTolog
10.06.2012, 12:39
54322 ամեն անգամ համակարգիչս միացնելիս էսա բերում;f1 սեղմելուց նոր միանում ա

Del սղմի հետո եթե կարաս reset արա: Կարծեմ f5-ովա անում:

Կոմպի ժամը ճի՞շտա աշխատում: Հնարավորա էլեմենտից լինի:

vahe-91 ես չնկատեցի՞, թե իսկապես հարդի հետ խնդրի նշան ցույց տվող բան կա ստեղ: Ուղղակի սենց իրավիճակների շատ եմ հանդիպել ու հարդի խնդիր չի եղել:

Վահե-91
10.06.2012, 13:11
vahe-91 ես չնկատեցի՞, թե իսկապես հարդի հետ խնդրի նշան ցույց տվող բան կա ստեղ: Ուղղակի սենց իրավիճակների շատ եմ հանդիպել ու հարդի խնդիր չի եղել:

54322

4th Slave Hard disk: S.M.A.R.T. Status Bad. Backup and....
Press F1 to resume

Rhayader
10.06.2012, 13:34
54322

4th Slave Hard disk: S.M.A.R.T. Status Bad. Backup and....
Press F1 to resume

Այ, այդ դեպքում ֆորմատը հաստատ չի օգնի, S.M.A.R.T.-ը հետևում է դիսկի ֆիզիկական վիճակին:

Վահե-91
10.06.2012, 15:09
low level format-ը ո՞րն ա

Что представляет собой низкоуровневое форматирование

Те, кто пережил эру 286, должны знать, для остальных. В современных системах, низкоуровневое форматирование позволяет полностью очистить весь диск, включая системную информацию, разделы жесткого диска. В целом, процесс, представляет собой, по битное стирание данных с жесткого диска.

Чем может помочь.

Хорошо помогает, при появлении, так называемых, софтверных бэд блоков. Возможность полного удаления информации с жесткого диска, без возможности последующего восстановления "обычными методами". Так же есть некоторая вероятность реанимирования умерших жестких дисков.

Այ, այդ դեպքում ֆորմատը հաստատ չի օգնի, S.M.A.R.T.-ը հետևում է դիսկի ֆիզիկական վիճակին:
իմ վինչի հետ էլ էր նույն պրոբլեմը: Ընդամենը մի հատ bad sector կար վինչի վրա, որը low level format անելուց

keyboard
10.06.2012, 17:36
54325

մեկը սա
Hirens Boot CD կա, քաշի ինտերնետից գրի դիկսի վրա, դրանով ստուգի վինչդ և տուր, որ փակի բադ սեկտորները:
Շատ լավ գործիքա, հիշուղության տեստեր էլ ունի, փոքրա, թեթև ու շատ հարմար:

Ապե Ջան
11.06.2012, 07:52
MSSE` Վինդավոզը իրան շատա սիրում ;)

Չհհասկացա. ումա՞ շատ սիրում…

0david0
11.06.2012, 16:12
Չհհասկացա. ումա՞ շատ սիրում…

Մայքրոսոֆթ Սեքյուրիթի Էսսենթիալս (windows.microsoft.com/mse)։ Էնքան շատա սիրում, որ արդեն Վին 8-ի մեջ Վինդոուս Դեֆենդեր-ի անվան տակա մտցրել :))

Freeman
13.06.2012, 22:40
Ժող, մի հատ սենց խնդիր կա, շտապ օգնություն ա պետք.

Ունեմ .PDF ֆայլ, իրան առաջիկայում պետք ա ուղղարկեմ տպարան, բայց վախենում եմ, որ իմ գրած ֆոնտերն իրանք չեն ունենա ու սաղ ք*քմեջ կանեն, հիմա ո՞նց անեմ, որ իրանք առանց ֆոնտերն ունենալու կարանան բացեն ու տպեն, ասենք որ corel-ում տեքստը ջարդում են, .pdf-ն տենց հնարավորություն ունի՞

Հ.Գ. փորձել եմ նկար սարքեմ, բայց որակն ահավոր ընկնում ա, դրա համար էդ մի ձևը չի անցնում:

Վահե-91
13.06.2012, 22:48

չի լինի անձամբ գնաս, նայես նորմալա թե չէ նոր տպեն ՞ :think

Ներսես_AM
13.06.2012, 23:13
Ժող, մի հատ սենց խնդիր կա, շտապ օգնություն ա պետք.

Ունեմ .PDF ֆայլ, իրան առաջիկայում պետք ա ուղղարկեմ տպարան, բայց վախենում եմ, որ իմ գրած ֆոնտերն իրանք չեն ունենա ու սաղ ք*քմեջ կանեն, հիմա ո՞նց անեմ, որ իրանք առանց ֆոնտերն ունենալու կարանան բացեն ու տպեն, ասենք որ corel-ում տեքստը ջարդում են, .pdf-ն տենց հնարավորություն ունի՞

Հ.Գ. փորձել եմ նկար սարքեմ, բայց որակն ահավոր ընկնում ա, դրա համար էդ մի ձևը չի անցնում:

Տեղ պիտի լինի Ֆոնտերը ֆայլի մեջ ներառելու։ Պահպանելու ժամանակ մի հատ կարգավոումները բզբզի։

Freeman
14.06.2012, 00:54
Անձամբ չեմ կարա, բայց իրանք էլ ամէն անգամ ասում են, որ ֆոնտերը կարող ա չունենան

Ներսես, սկզբնական. Cdr ֆայլը չկա, մենակ .pdf-ն ա մնացել ։(

Sent from my WT19i using Tapatalk

Ներսես_AM
14.06.2012, 01:23

Եթե Ակրոբատ ունես (Ռիդեռը չէ), բաց Save As փորձի։

Freeman
14.06.2012, 10:43
Եթե Ակրոբատ ունես (Ռիդեռը չէ), բաց Save As փորձի։

Սե՞նց
http://i.imgur.com/rjFFb.png

Ներսես_AM
14.06.2012, 11:14
Հա տենց մի բան պիտի լինի։ Ճիշտն ասած ես միայն գիտեմ որ ՊԴՖում այդ հնարավորությունը կա, ինքս երբեք չեմ փորձել։
Փորձի համար սենց բան արա։ Ինտերնետից մի հատ փախած ֆոնտ քաշի ու մի անգամ ներառելով, մի անգամ առանց պահպանի։ Հետո էդ ֆոնտը ջնջի համակարգչից ու տես ոնց ցույց կտա երկու դեպքում։

Freeman
14.06.2012, 11:49

Հիմա էլ ֆոնտը չեմ կարում ջնջեմ՝ ասում ա, թե օգտագործվում ա
Բայց .pdf-ի մեջ մ հատ անկապ, ինետից քաշած ֆոնտով բան եմ գրել, հեռախոսս բացեց, իսկ հեռախոսիս մեջ էդ ֆոնտը հաստատ չկար՝ ոնց որ եղել ա :))

armen9494
14.06.2012, 17:57
Ժողովուրդ բարև ձեզ: Մոտս մի հատ աննորմալ պռոբլեմ ա:
Մի կոմպ կա, ուզում եմ ֆորմատ անեմ, էն հին (pentium 3) IBM-ներիցա: Դրա boot-ը չեմ կարողանում գտնեմ:
Կոմպը միանալուց ասում ա, եթե ուզում ես Ctrl+S սղմի, սղմում եմ մտնում ա BIOS manager:
Բիոսում 5 տող բան ա ընդամենը գրած

Network Boot Protocol PXE
Boot Order Try local drivers only
Show Setup Promt Enabled
Setup Menu Wait Time 2 seconds
Legacy OS Wakeup Support Disabled

Առաջին տողում PXE-ն կարա դառնա նաև RPL
Երկրորդ տողում Try network first, then local drivers
Try local drivers first, then network
Try network only

Դե էն մնացածում կարծում եմ պարզ ա ինչ կլինի:

Սկզբում D-ի վրա windows xp դրեցի, հետո D-ով մտա, ուզեցի C-ն ֆոռմատ անեմ, չստացվեց: Հետո Norton Partition Magic-ով C-ն ֆոռմատ արեցի ու հիմա...:(
Կոմպը միանում ա, գրում ա

NTLDR is missing
Press Ctrl+Alt+Delete to restart

ու ոչ մի բան չեմ կարում անեմ:(
Միակ կարևոր բանը որ կա` boot մտնելն ա:)

armen9494
14.06.2012, 19:26
լավ, գտա արդեն՝ F1-ն էր :D

tyush2485
15.06.2012, 13:32
54333 կցորդում ցույց տրվածը ինչպես կարող եմ անել, որ ըտեղ չերևա:Մեկել մի հարցել ,առջևի usb-i տեղից մենակ մի usb-i վխոդնա աշխատում:ֆորմատ անելուց հետո չի աշխատում կամել պահի տակ ֆլեշկեն կպնում ա ու ասում , թե պրոբլեմ կա..........

Varzor
18.06.2012, 14:39

1. Նկարը չերևալու համար վրան աջ քլիք ես անում ու սեղմում ես "Отключить"
2. Առջևի USb-ի հետ կապված խնդիրները կարող են մի քանի պատճառ ունենալ
- բնիկից դեպի մայրական սալիկ գնացող 4 լարերից մեկը վնասված է կամ էլ միացումը թույլ է կամ էլ կարճ միացում ունի կորպոսի հետ: Նաև չի բացառվում, որ միացումը սխալ է կատարված` պլյուս-մինուսի տեղերը խառնված են: Սակայն եթե մինչև ֆորմատը նորմալ աշխատել է, ապա դժվար թե դա լինի:
- USB կոնտրոլերի հետ կապված խնդիր կա, ասենք` էլ. սնուցման համակարգի կոնդենսատորների հետ կապված խնդիր է:
- Դրայվերի խնդիր է (շատ քիչ հավանական է):

Որոշակի ստուգում կատարելու համար կարող ես դիմացի բնիկների միացումները մայրական սալիկի վրա հակառակ կատարել: Դրանից միանգամից կիմանաս լարերի խնդիր է, թե չէ:

armen9494
18.06.2012, 23:00
Ինչպես տեղի ունեցան դեպքերը
Ժողովուրդ ջան մոտս սենց անկապ վիճակ ա ստեղծվել :))
Կոմպս մի քանի օր առաջ ֆոռմատ արեցի (windows7 եմ դրել):
Առաջ մի հատ 7600_rtm_v13.2_09.06.2010 անունով ակտիվատոր ունեի, կոմպը ֆոռմատ անելուց հետո մի անգամ աշխատացնում էի ու ֆսյո, մոռանում որ կոմպը լիցենզիոննի չի:
Էս անգամ էդ ֆայլը վնասված էր, մի քանի օր առաջ էլ ուրիշ տեղ էր պետք, մի հատ ուրիշ ակտիվատոր քաշեցի՝ 7Loader v1.2, դրանով ակտիվացիա արեցի, նորմալ աշխատում էր:
Մի քիչ առաջ տվեց, որ windows-ս ոչ լիցենզիոն ա:

Խնդրանք
Հիմա էլ ինչ ասես չփորձեցի, նույնիկս 7600_rtm_v13.2_09.06.2010 անունով ֆայլ գտա ինտերնետից ու նստացրեցի, մեկ ա՝ ոչ մի փոփոխություն, նույն բանն ա երգում:(
Հիմա ասածս ինչ ա՝ ուրիշ ի՞նչ խորհուրդ կտաք, որ համ էլ կարողանամ օգտվեմ update-ներից (ընենց քրեք չլինի, որ մի անգամ ակտիվացնեմ ու պարտադիր փակեմ էդ Update-ները, որ հանկարծ չճանաչի):

Նախապես շնորհակալություն:)

Վահե-91
19.06.2012, 00:45
7Loader v1.2, դրանով ակտիվացիա արեցի, նորմալ աշխատում էր:
Մի քիչ առաջ տվեց, որ windows-ս ոչ լիցենզիոն ա:

շատ հին վերսիա ա

վերջինը հեսա՝ Windows Loader v2.1.4 (http://www.datafilehost.com/download-35024a92.html)

հին լիցենզիան ջնջելու ու նորից ակտիվացնելու ինստրուկսիան էլ ստեղ ա (http://www.akumb.am/showthread.php/57958-Windows-7-Loader-eXtreme-Edition-v3-503?p=2281213&viewfull=1#post2281213)

armen9494
23.06.2012, 13:39
Ժող ո՞նց իմանամ, որ ծրագիրն ա օգտագործում վեբ կամերան:
Մտնում եմ սկայպ, գրում ա веб камера используется другой программой.

keyboard
23.06.2012, 13:56
Ժող ո՞նց իմանամ, որ ծրագիրն ա օգտագործում վեբ կամերան:
Մտնում եմ սկայպ, գրում ա веб камера используется другой программой.
Process Explorer պիտի որ օգնի: www.sysinternals.com

armen9494
23.06.2012, 14:07
Process Explorer պիտի որ օգնի: www.sysinternals.com

ճիշտն ասած չհասկացա :pardon

keyboard
23.06.2012, 16:07
ճիշտն ասած չհասկացա :pardon
Process Explorer ծրագիրը, որ գտնվումա էն սայտում, որ նշել եմ վերևում, ցույցա տալիս պրոցեսները ավելի մանրամասին, այսինքն ինչ ձևա աշխատում, ովա ստարտ արել իրան, ինչ ֆայլից ինչա վերցնում, այ դա որ նայես, միգուցե հասկանաս կամերադ բացի սկայպից էլ ովա գողանում;)

Varzor
24.06.2012, 02:19
Ժող ո՞նց իմանամ, որ ծրագիրն ա օգտագործում վեբ կամերան:
Մտնում եմ սկայպ, գրում ա веб камера используется другой программой.
Իմ ընկերներից մեկի մոտ էլ տենց խնդիր կար` ոչ մի կերպ չլուծվեց: Նույն կամերան ուրիշ կոմի վրա դրեցինք, ուրիշ ՕՀ-ով` էլի չօգնեց: ու հետաքրքիրն էնա, որ միկրոֆոնն աշխատումա:
Ինչքան փորփրեցի, միակ տարբերակն այն էր, որ կամերան վնասվել էր (ասեցին, որ մի քանի անգամ լավ դրմփացել ա): Թե իրական պատճառն ինչ էր ժամանակ չեղավ վերջնական անյելու:

armen9494
25.06.2012, 12:11

Դե ստեղ ուրիշ կոմպի վրա փորձելու տարբերակ էլ չունեմ, կոմպը իմ մոտ չի, TeamViewer-ով եմ փորձում լուծել խնդիրըը:
Իրա մոտ մի քիչ որ բզբզացի, ասեց ձենը արդեն կա: Բայց վիդեոն հլը որ չեմ գտել:

tyush2485
25.06.2012, 21:08
օհ-ն համակարգչիս վինդոուս 7 ա:ու միբան եմ ուզում ինսթալ անեմ գրումա աշիբկա վինդոուս ինսթալեր:Էս խնդիրը բացի ֆորմատից ուրիշ լուծման ձև չկա

Universe
27.06.2012, 00:02
օհ-ն համակարգչիս վինդոուս 7 ա:ու միբան եմ ուզում ինսթալ անեմ գրումա աշիբկա վինդոուս ինսթալեր:Էս խնդիրը բացի ֆորմատից ուրիշ լուծման ձև չկա

frameworkաօբրազնի ծրագրերի վերաինստալյացիան իմ կարծիքով կօգնի...

keyboard
27.06.2012, 00:36
Առանձին վինդավոզ ինտալերն էլ պիտի որ օգնի իմ կարծիքով:

VisTolog
27.06.2012, 09:27
օհ-ն համակարգչիս վինդոուս 7 ա:ու միբան եմ ուզում ինսթալ անեմ գրումա աշիբկա վինդոուս ինսթալեր:Էս խնդիրը բացի ֆորմատից ուրիշ լուծման ձև չկա

Մտի run ու սրանք փորձի

msiexec /unregister
msiexec /regserver

կամ մտի regedit ու ջնջի էս տողը HKEY_LOCAL_MACHINE\SOFTWARE\Microsoft\SQMClient\Windows\DisabledSessions

hgalstyan
27.06.2012, 17:28
Հարգելիներս խնդրում եմ օգնել, ինչպես կարող եմ Excel-ի մեջ բանաձևով ժամի ֆորմատում րոպենեը ջնջել? օրինակ, 18:59:12 դառնա 18:00:00

Աթեիստ
27.06.2012, 21:56
Հարգելիներս խնդրում եմ օգնել, ինչպես կարող եմ Excel-ի մեջ բանաձևով ժամի ֆորմատում րոպենեը ջնջել? օրինակ, 18:59:12 դառնա 18:00:00

Եթե A1-ում ժամն ա, հետևյալ բանաձևով

=TIME(HOUR(VALUE(A1));0;0)
Վերջնական բջիջի ֆորմատը դիր ժամային, որ արդյունքը նորմալ ցույց տա։

Chilly
28.06.2012, 13:22
Հայեր փրկեք, ո՞վ ա Exchange Server օգտագործել երբևէ, պրոբլեմ կա, յուզերներից որոշների մոտ 0x800CCC0F սխալն ա բերում, ու send-receive չի անում, գուգլն էլ չի օգնում, արդեն չիդեմ

Meme
29.06.2012, 23:25
Չգիտեմ ճիշտ եմ ընտրել տեղը, թե ոչ, բայց շտապ պետքա ձեր օգնությունը երեխեք, ուրեմն Նեռո 7 ունեյի, ջնջեցի, որ ութը գցեմ, ու դրանից հետո, ամբողջ իմ համակարգչային տեսահոլովակները առաջ բացվում էին Media Player Classic-ով, իսկ հիմա ամբողջ 90 տեսահոլովակներից մի քանիսն են էդպես բացվում, ու ամեն անգամ բացելիս, պահանջում է ընտրեմ, որ ծրագիրն եմ ուզում, ո՞նց անեմ որ միանգամից բացվի, ու էլ ոչինչ չպահանջվի....
Ասեմ, որ Media Player Classic էս ծրագիրը ջնջված չի....

Lev
30.06.2012, 02:54

Իսկ փորձե՞լ ես ֆայլի վրա աջ կլիկ անես ու ընտրես open with (открыть с помащью) > Media Player Classic :)

VisTolog
01.07.2012, 12:28
Իսկ փորձե՞լ ես ֆայլի վրա աջ կլիկ անես ու ընտրես open with (открыть с помащью) > Media Player Classic :)

+ ներքևում պտիչկա կա, դիր նոր օկ տուր:

VisTolog
01.07.2012, 12:30
Հայեր փրկեք, ո՞վ ա Exchange Server օգտագործել երբևէ, պրոբլեմ կա, յուզերներից որոշների մոտ 0x800CCC0F սխալն ա բերում, ու send-receive չի անում, գուգլն էլ չի օգնում, արդեն չիդեմ
Էս նայե՞լ ես:

http://support.microsoft.com/kb/813514

Meme
01.07.2012, 22:33
Իսկ փորձե՞լ ես ֆայլի վրա աջ կլիկ անես ու ընտրես open with (открыть с помащью) > Media Player Classic :)

Հա, փորձել եմ, բայց էդ տարբերակն էլ չի օգնում, ու Վիստի ասած պտիչկան էլ, ինքը անընդհատ էդ պտիծկան ուզումա ֆիքսեմ, մեկ անգամով չի..
ուրիշ կա՞ տարբերակ

_Հրաչ_
02.07.2012, 20:52
Հա, փորձել եմ, բայց էդ տարբերակն էլ չի օգնում, ու Վիստի ասած պտիչկան էլ, ինքը անընդհատ էդ պտիծկան ուզումա ֆիքսեմ, մեկ անգամով չի..
ուրիշ կա՞ տարբերակ

Մերի ջան, եթե կոդեկ-մոդեկ ունես ուստանովկա արած, անինստալ արա: Հետո քաշի K-lite codec pack (http://www.codecguide.com/download_kl.htm), որն ուստանովկա անելիս ուշադիր եղիր պտիչկի տեղ կա, որ նշում ես ֆայլերի ընդլայնումները (extension, ասենք՝ WMV, FLV, MPG...), որ բացվեն windows media player-ով: Ուստանովկի ավարտից հետո բոլոր վիդեոներդ կբացեն WMP-ով: Հետո՝ MPC-ին անցնելու համար՝ Վիստոլոգի հանրահայտ մեթոդով:

Կարող ա երկար գործ եմ ասում, բայց ես տենց կանեի: :pardon

Lev
03.07.2012, 13:11
Հա, փորձել եմ, բայց էդ տարբերակն էլ չի օգնում, ու Վիստի ասած պտիչկան էլ, ինքը անընդհատ էդ պտիծկան ուզումա ֆիքսեմ, մեկ անգամով չի..
ուրիշ կա՞ տարբերակ

Եթե Windows 7 ա մոտդ
1. մտի Control Panel > Programs > Default Programs > Set Default Programs
2. ընտրի media player classic
3. choose defaults for this program
4. select all, save

պիտի որ լինի :)

VisTolog
03.07.2012, 15:42
Ժող https-ով սայթա պետք մտնել ու աշխատանքը հեշտացնելու համար պետքա որ երեք թաբերն էլ նույն սայթում տարբեր լոգիններով կարողանան աշխատեն, ինչը հիմա չի հաջողվում անել, այսինքն եթե երեք տարբեր պրոֆիլներ են բացվում, գործարքի ժամանակ նախորդ երկուսը դառնում են երրորդի նման:

Varzor
03.07.2012, 19:36

Իսկ փորձել ես նույնը 2 տարբեր բրաուզերներով բացել?
Նույն բրաուզերով, նույն կայքին չես կարող https-ով մի քանի սենաս սարքել տարբեր լոգիններով: Իսկ տարբեր բրաուզերներով աշխատելու պարագայում` կախված է բացվող կայքի https-ի անվտանգության կազմակերպումից: Եթե IP-ի մակարդակով է սեսիան կազմակերպում (իսկ դա այդպես է :)) ), ապա` չես կարող:
Առաջարկում եմ վիրտուալ մեքենաների տարբերակները կամ էլ մի քնաի բրաուզերով, բայց տարբեր պրոքսիներ լրացրած ;)

Աթեիստ
03.07.2012, 23:43

3 չէ, բայց 2 հատ լինում ա օպերայում Private Tab բացելով։ Նոր տաբը սեփական քուքիներով ա աշխատում, մնացածների հետ ոչ մի կապ չի ունենում։
Փորձի մնացած բրաւոզերների նույն ֆունկցիան, կարող ա 3 էլ կարողանաս։

tyush2485
08.07.2012, 15:16
նեթ բուկս միանալուց բերում ա բեզապասնի ռեժիմ պատուհանը:օբիչնի զագրուզկա սեղմելուց հետո պերեզագրուզկայա լինում ու ելի նույն պատուհնա բերում:ուզում եմ ֆլեշկայով ֆորմատ անեմ միբան էն չի ստացվում:ֆլեշկան չի ճանաչում:ինչպես կարգավորեմ ,որ նորմալ միանա

keyboard
08.07.2012, 15:47

Ֆլեշկան ճանաչումա BIOS-ի մակարդակով ու եթե չի ճանաչում ուրեմն կամ ֆլեշկանա փչացած կամ կարգավորումները չէս արել ճիշտ, սկսի BIOS-ից:

tyush2485
08.07.2012, 18:25
Ֆլեշկան ճանաչումա BIOS-ի մակարդակով ու եթե չի ճանաչում ուրեմն կամ ֆլեշկանա փչացած կամ կարգավորումները չէս արել ճիշտ, սկսի BIOS-ից:

ֆորմատը ստացվեց լրիվ նորմալ գնաց զագրուզկից հետո նորից նույն պատուհան ա բացում ու չի լինում միանալ>Անընդհատ պերեզագրուզկայա լինում

keyboard
08.07.2012, 20:13
ֆորմատը ստացվեց լրիվ նորմալ գնաց զագրուզկից հետո նորից նույն պատուհան ա բացում ու չի լինում միանալ>Անընդհատ պերեզագրուզկայա լինում
ինչ զագրուզկա? այսինքն օպերացիոն համակարգը նստեց բայց էլի նույնն ա?
1. Մաքրի քուլերիդ փոշին, թող ոթղ սառի նորից միացրու:
2. Ստուգի RAM-ը
3. Համակարգչիդ կոնֆիգուրացիան գրի:

tyush2485
09.07.2012, 18:52
ինչ զագրուզկա? այսինքն օպերացիոն համակարգը նստեց բայց էլի նույնն ա?
1. Մաքրի քուլերիդ փոշին, թող ոթղ սառի նորից միացրու:
2. Ստուգի RAM-ը
3. Համակարգչիդ կոնֆիգուրացիան գրի:

բիոսի մեջից SATA-ն փոխեցի IDE Mode-ով ամեն բան կարգավորվեց:ok:)

VisTolog
10.07.2012, 09:47
Իսկ փորձել ես նույնը 2 տարբեր բրաուզերներով բացել?
Նույն բրաուզերով, նույն կայքին չես կարող https-ով մի քանի սենաս սարքել տարբեր լոգիններով: Իսկ տարբեր բրաուզերներով աշխատելու պարագայում` կախված է բացվող կայքի https-ի անվտանգության կազմակերպումից: Եթե IP-ի մակարդակով է սեսիան կազմակերպում (իսկ դա այդպես է :)) ), ապա` չես կարող:
Առաջարկում եմ վիրտուալ մեքենաների տարբերակները կամ էլ մի քնաի բրաուզերով, բայց տարբեր պրոքսիներ լրացրած ;)
Տարօրինակն էն ա, որ մեր հաշվապահն ասումա XP-ի վախտով կարողացելա տենց բաներ անի::))

3 չէ, բայց 2 հատ լինում ա օպերայում Private Tab բացելով։ Նոր տաբը սեփական քուքիներով ա աշխատում, մնացածների հետ ոչ մի կապ չի ունենում։
Փորձի մնացած բրաւոզերների նույն ֆունկցիան, կարող ա 3 էլ կարողանաս։

Հա, էդ մտածել եմ, բայց էդ սայթը ոչ օպերանա կարողանում բացի, ոչ էլ քրոմն ու մոզիլլան..

Varzor
10.07.2012, 10:08
բիոսի մեջից SATA-ն փոխեցի IDE Mode-ով ամեն բան կարգավորվեց:ok:)
Բայց Win7-ի պարագայում պիտի որ մյուս ռեժիմն էլ նորմալ աշխատեր: Եթե չի աշխատում, ուրեմն պրոբլեմ ունի սարքը:

tyush2485
10.07.2012, 10:38
Բայց Win7-ի պարագայում պիտի որ մյուս ռեժիմն էլ նորմալ աշխատեր: Եթե չի աշխատում, ուրեմն պրոբլեմ ունի սարքը:

7 չի xp-ի էր ու նեթբուկ չիպսեթնել ինթել:SATA դրայվերը ինտեգրելեմ WinXP:Վինչի աշխատանքնել փոխել IDE Mode Ու նոր ֆորմատ եմ արել:SATA ռեժիմով վերևում նշածս թերության էի հանդիպում

Varzor
10.07.2012, 11:28

Տենց էլ պետքա լիներ XP-ն իրա մեջ չի պարունակում SATA-ի դրայվերները: Սովորական կոմպերի վրա էլ է նույն խնդիրն առաջանում: Դրայվերները դնելու համար պիտի ֆլոպիկ օգտագործես, իսկ նեթբուքի պարագայում էդ էդքան էլ հեշտ չի :)) Հատուկ տենց դեպքերի համար տանը մի հատ USB FDD ունեմ` 2 անգամ է պետք եկել: Բայց ասեմ իմանաս, որ SATA ռեժիմում ավելի արագ է աշխատում վինչը` գրել կարգալու օպերացիաները կարող են մի 2-3 անգամ արագանալ:
Իսկ ինչի Win7 չես դրել? Իրա գործարանայինը XP-ա եղել?
Ու մեկ էլ մի հարց: ՕՀ-ն տեղադրելիս նեթբուքի վրայի արտոնագրի կուպոնն ես օգտագործել?

tyush2485
10.07.2012, 13:21

դժվար գործարանայինը XP եղած լիներ ,մի անգամ արդեն ֆորմատ արված էր ու XP էր տեղադրված եսել նույնը դրեցի տիրոջ ցանկությամբ:

Varzor
10.07.2012, 18:34
դժվար գործարանայինը XP եղած լիներ ,մի անգամ արդեն ֆորմատ արված էր ու XP էր տեղադրված եսել նույնը դրեցի տիրոջ ցանկությամբ:
Բա իրա գործարանայինը recover չէր լինում?
XP-ով որոշ բաներ կորցնում է` HDD-ի արագագործություն, հոսանքի խնայողություն և այլն: Համ էլ իրա գործարանայինը արտոնագրային ՕՀ պիտի լիներ ;)

tyush2485
10.07.2012, 23:05

հա համաձայն եմ:ok

Katka
12.07.2012, 12:52
Ինչպես անեմ, որ հայալեզու կայքերը բացեն ու հայերեն տառեր լինեն: Էս կուբիկների հախից չի ստացվում գալ: Փորձեցի ֆոնտեր տեղադրել, հետո tools-options- defined fonts, հետո advanced.
Fonts for -Cyrillic
Proportional-serif
Serif- Times New roman
Sans serif -Courier Cyrillic
Monospace- courier new
Default character encoding - Western ISO 8859-1
Սենց պատկեր ա: Խելքս ինչքան կտրեց բզբզել եմ, բայց չլուծվեց, մեկ է: :(

Varzor
12.07.2012, 20:12

Նշածդ ֆոնտերը հայատառ չեն:
1. Ինչ բրաուզեր ես օգատգործում?
2. Ինչ ՕՀ?
3. Ինչ է ՕՀ համակարգային և ինտերֆեյսային լեզուն?
4. Արդյոք տեղադրված են ՕՀ-ի հայկական յունիկոդ տառատեսակները?

Katka
12.07.2012, 22:01
Նշածդ ֆոնտերը հայատառ չեն:
1. Ինչ բրաուզեր ես օգատգործում?
2. Ինչ ՕՀ?
3. Ինչ է ՕՀ համակարգային և ինտերֆեյսային լեզուն?
4. Արդյոք տեղադրված են ՕՀ-ի հայկական յունիկոդ տառատեսակները?

Mozilla
Wind07
Հա, հայկական յունիկոդ տառատեսակներ կան:

0david0
13.07.2012, 00:01
Mozilla
Wind07
Հա, հայկական յունիկոդ տառատեսակներ կան:

Մտի Մոզիլլա>Օփշնզ>Կոնտենտ, սեղմի Սայզի դիմացի Ադվանսեդ-ը, Ըլլոու փեյջիս թու չուզ ... դիմացի պծիչկեն հանի :)
Համ էլ սանս սերիֆը Արիալ ա դրած իմ մոտ:

davidus
13.07.2012, 00:45
Ես էսպես եմ կարգավորել ու շատ գոհ եմ.

54415

Ապե Ջան
19.07.2012, 12:19
WI-FI - ի կոդը միշտ համակարգիչը հիշում ա: Հիմա պետքա ենպես անել, որ ամեն անգամ սարքին միանալուց կոդը գրեմ նոր բացի: MSI նետբուքա:

_Հրաչ_
31.07.2012, 22:00
Ժողովուրդ, ով արդեն անցել ա MS Office 2013-ին, խնդրում եմ՝ ասեք, թե Word-ում որտեղից բացեմ էն գրողի տարած քանոնը:

tyush2485
11.09.2012, 22:26
ժողովուրդ նեթբուքիս ձախ կողմի շիֆտը իրա ֆունկցիան լավ չի կատարում:Մի քանի տառեր մեծատառ չի սարգում:օհ-ն windows 7-ա

armen9494
11.09.2012, 23:04
ժողովուրդ նեթբուքիս ձախ կողմի շիֆտը իրա ֆունկցիան լավ չի կատարում:Մի քանի տառեր մեծատառ չի սարգում:օհ-ն windows 7-ա

վրեն KDWIN քցա՞ծ ա, եթե հա, մի հատ անջատի, նորից փորձի:

tyush2485
12.09.2012, 13:51
վրեն KDWIN քցա՞ծ ա, եթե հա, մի հատ անջատի, նորից փորձի:

չէ չկա kdwin :

VisTolog
14.09.2012, 11:04
չէ չկա kdwin :
Հլը քցի::))

Կարապետ
14.09.2012, 16:31
Ո՞ր ծրագրով կարամ շերինգ անեմ Դ դիսկս ու գօրծի տեղից կառավարեմ

Վահե-91
14.09.2012, 16:46
Ո՞ր ծրագրով կարամ շերինգ անեմ Դ դիսկս ու գօրծի տեղից կառավարեմ
teamviewer

VisTolog
14.09.2012, 17:05
Ո՞ր ծրագրով կարամ շերինգ անեմ Դ դիսկս ու գօրծի տեղից կառավարեմ

Հասկանում եմ ինչ ես ուզում, բայց ջանջալ բան ես ուզում::)) Վահեի ասած ձևը հարմարա:

Կարապետ
14.09.2012, 18:21
teamviewer

Էս գիտեմ ինձ ուրիիշ բանա պետք;)

Կարապետ
14.09.2012, 18:22
Հասկանում եմ ինչ ես ուզում, բայց ջանջալ բան ես ուզում::)) Վահեի ասած ձևը հարմարա:

Ավելի լավ ինչքան ջանջալ էնքան լավ, ուրիշի համար պտի անեմ կարողա ֆայմի փոխել տա:))

Վահե-91
14.09.2012, 18:24
Ավելի լավ ինչքան ջանջալ էնքան լավ, ուրիշի համար պտի անեմ կարողա ֆայմի փոխել տա:))
ուրիշի անձնական D դիսկի մեջ քիթը կոխելը լավ բան չի :angry

VisTolog
14.09.2012, 19:10
Ավելի լավ ինչքան ջանջալ էնքան լավ, ուրիշի համար պտի անեմ կարողա ֆայմի փոխել տա:))

Ապեր դու էլ ձևացրա թե մեծ գործ ես անում, թե չէ ջանջալը եթե անես, մեկ էլ փող չտա, լավ չի լինի::))

Freeman
17.09.2012, 11:07
Ժող, կոմպին LAN-ով վայ-ֆայ ցրող սարք ա միացած, ես Dr. Web-ը գցեցի, էլ չեմ կարում հեռախոսով ինետ մտնեմ՝ վայֆային կպնում եմ, բայց ինետ չկա, ո՞նց կարամ ուղղեմ

Hovsep77
21.09.2012, 15:33
Հարմար տեղ չգտա դրա համար ստեղ եմ գրում. ժող ջան կասեք վերջապես էս Scroll Lock կնոպկեն ինչի համարա?

Աթեիստ
21.09.2012, 18:29
Հարմար տեղ չգտա դրա համար ստեղ եմ գրում. ժող ջան կասեք վերջապես էս Scroll Lock կնոպկեն ինչի համարա?

Excel-ում ստեղնածարի սլաքներով նավիգացիա արա scrol lock-ը միացրած ու անջատած վիճակում, տարբերությունը կզգաս։ Ուրիշ կիրառում դեռ չեմ գտել։

keyboard
21.09.2012, 20:54
Հարմար տեղ չգտա դրա համար ստեղ եմ գրում. ժող ջան կասեք վերջապես էս Scroll Lock կնոպկեն ինչի համարա?

Մի կիրառություն ևս ես ասեմ.

KVM switch (http://powershop.com.ua/product_200.html) -եր կան, որոնց փոխանցման ֆունկցիան կատարում է նշված ստեղնը:

Varzor
24.09.2012, 23:57
Հարմար տեղ չգտա դրա համար ստեղ եմ գրում. ժող ջան կասեք վերջապես էս Scroll Lock կնոպկեն ինչի համարա?
Scrol-ը Lock-ա անում :))
Տարբեր ծրագրերում իրեն տարբեր կերպ է դրսևորում:
Հիմնական նպատակն է եղել ստեղնաշարի սլաքների ստեղների ֆունկցիոնալ փոփոխությունը` կուրսորի ստեղաշարժի փոխարեն էկրանը տեղաշարժել - Scroll անել:
Էն հին ու բարի DOS-ի ու NC-ի միջավայրում դեռ կիրառվում էր:
Ներկայուս պրակտիկորեն իր իմաստը կորցրել է, որովհետև կա կնիկի անվակը ու էլ չեմ ասում, որ ստեղնաշարի վրա էլ անվակ կա:
Ի դեպ հենց Մակինտոշների (ոչ թե Apple) ստեղնաշարի վրա չկար էդ կնոպկեն (ու էլի մի քանիսը չկային):

Hovsep77
01.10.2012, 16:51
Շատ շնորհակալ եմ

_Հրաչ_
13.10.2012, 22:35
Ժողովուրդ, մի XP կա, Connection Manager սերվիսը թռել ա: Վիրուս-միրուսի հարց չկա, ռեգիստրում էլ նայել եմ, համապատասխան հասցեն տանում ա հենց srvsvc.dll սերվիսի ֆայլի վրա, բայց բերում ա error 126, ու ասում ա, որ սերվիսը չի կարող միանալ: Ի՞նչ միջոցներ կառաջարկեք սերվիսը խոդի գցելու համար: AVZ-ն փորձել եմ, չի օգնել:

Varzor
14.10.2012, 03:03

Եթե սերվիսը չի աշխատում, ապա դա կարող է լինել մի քանի պատճառով` համակարգայն ֆայլեր են վնասվել կամ էլ չի աշխատում այն սերվիսը(ները), որոնցից կախված է այդ սերվիսը:
Ճիշտն ասած XP-ի սերվիսների ցանկում Connection Manager չկա, դրա համար էլ չեմ ակրող ասել, թե որ սերվիսներից է կախված :pardon
Իսկ վնասված ֆայլերը վերականգնելու համար կա մի քանի ձև` system restore, system repaire, և XP-ի դիսկը դիսկավոդի մեջ դրած cmd-ում հավաքել sfc /scannow:

_Հրաչ_
14.10.2012, 11:26

Վարզոր ջան, շատ հավանական ա նրանից եղած լինի, որ ինչ-որ ուտիլիտ օգտագործեցի համակարգի աշխատանքն արագացնելու համար, հիմա դրանում չեմ գտնում սերվիսների աշխատանքը վերականգնելու բաժինը: XP-ի սերվիսների ցանկում Connection Manager-ը հաստատ կա, էս պահին ձեռքիս տակ չի, որ սերվիսային կրճատ անունը գրեմ, բայց հենց մոտս լինի, կգրեմ: Ռեսթոր, Ռիփեյր չեմ ուզում անեմ, որովհետև համակարգում փոփոխություններ են անում, զահլա չկա նորից կատարել իմ փոփոխությունները: scannow-ն էլ փորձեցի անեմ, շատ լռվեց, անջատեցի:

Varzor
15.10.2012, 10:13

XP-ի սերվիսների ցանկում տենց սերվիս չկա եղբայր, հենց հիմա մոտս բացածա սերվիսները:
Կա Network Connections, Remote Access Connection Manager և այլն:
srvsvc.dll-ը օգտագործվում է svchost.exe պրոցեսի կողմից և հանդիսանում է Server Service-ի dll.
Էդ dll-ը գտնվում է system32 թղթապանակում: Իսկ Server Service-ի պարամետրերը ռեգիստրի HKLM\System\CurrentControlSet\Services\LanmanServer ճյուղում:

Սերվիսների ցանկում կա մի հատ Server անունով սերվիս` restart արա, տես կոգնի:
կարող է սա էլ (http://www.file.net/process/srvsvc.dll.html) օգտակար լինել:

_Հրաչ_
15.10.2012, 19:26

Հա, ճիշտ ես գրել, հենց էդ LanmanServer-ն ա: Սերվիսն էլ Network Connections-ը: Չի միանում: Խորհուրդներդ փորձեմ, կասեմ:

VisTolog
15.10.2012, 19:32
Վարզոր ջան, շատ հավանական ա նրանից եղած լինի, որ ինչ-որ ուտիլիտ օգտագործեցի համակարգի աշխատանքն արագացնելու համար, հիմա դրանում չեմ գտնում սերվիսների աշխատանքը վերականգնելու բաժինը: XP-ի սերվիսների ցանկում Connection Manager-ը հաստատ կա, էս պահին ձեռքիս տակ չի, որ սերվիսային կրճատ անունը գրեմ, բայց հենց մոտս լինի, կգրեմ: Ռեսթոր, Ռիփեյր չեմ ուզում անեմ, որովհետև համակարգում փոփոխություններ են անում, զահլա չկա նորից կատարել իմ փոփոխությունները: scannow-ն էլ փորձեցի անեմ, շատ լռվեց, անջատեցի:

system restore քիչ ժամանակով։

_Հրաչ_
15.10.2012, 20:07
system restore քիչ ժամանակով։

Հով ջան, ահագին փոփոխություն ա անելու, ուրիշ բաներ էլ եմ փոխել, չեմ ուզում նորից անել էդ փոփոխությունները:

Աթեիստ
17.10.2012, 01:48
Ժողովուրդ, մի XP կա, Connection Manager սերվիսը թռել ա: Վիրուս-միրուսի հարց չկա, ռեգիստրում էլ նայել եմ, համապատասխան հասցեն տանում ա հենց srvsvc.dll սերվիսի ֆայլի վրա, բայց բերում ա error 126, ու ասում ա, որ սերվիսը չի կարող միանալ: Ի՞նչ միջոցներ կառաջարկեք սերվիսը խոդի գցելու համար: AVZ-ն փորձել եմ, չի օգնել:

Հազիվ հասա էս թեմային, քանի որ դիագնոզը սխալ ես դրել (տենց սերվիզ չկա), սիմպտոմներն ասա, հասկանամ ինչ խնդիր ա (եթե իհարկե արդեն ուշ չի)։
Ես Xp-ում չեմ հիշում որ էդ connection manager-ից օգտված լինեմ, հիշեցրա թե դա ով ա, ինչի համար ա պետք։
Այսինքն մանրամասն գրի, թե ինչ ես ուզում անես, ինչ ես անում, ու որ փուլում ինչ սխալ ես ստանում։

_Հրաչ_
17.10.2012, 08:31

Սկսեմ նրանից, որ խնդիրս էն ա, որ լոկալ ցանց չի ստեղծում, ասում ա էդ սերվիսն անջատված ա: Մտնում եմ սերվիսները, տեսնում եմ, եթե չեմ սխալվում Network connections սերվիսն անջատված ա, տալիս եմ start, բերում ա «error 126, եսիմ ինչ module not found»: Էս պահին ձեռքիս տակ չի, կոնկրետ չեմ հիշում: Ընդամենը պետք ա էդ սերվիսն աշխատացնել: scannow-ը չլուծեց խնդիրը: Ռեսթորի կետ էլ չկա էդ փոփոխությունից առաջ:

Աթեիստ
17.10.2012, 10:02
Ինձ ավելի մանրամասն ա պետք։ Մոտավորապես սենց
1. My network places » Properties
2. Տեսնում ենք local area connection (կամ, եթե չկա, ասում ես չկա)։
3. Բացում ենք դրա properties-ը, եթե չի բացում, ի՞նչ ա գրում (առանց թարգմանել), եթե բացում ա, փորձում ենք IP դնել, եթե չի դնում ա, ի՞նչ ա գրում, եթե դնում ա, Ի՞նչը չի աշխատում։
որտեղ ա բերում Network connections-ի մասին ինչ որ սխալ ու կոնկրետ ինչ ա գրած մեջը։

Համենայն դեպս տեղադրում եմ Network Connections սերվիսի ստանդարտը՝ http://rghost.ru/40984378։
Իրա աշխատանքի համար System32-ի մեջ պետք ա լինի netman.dll ֆայլը։ XP-ի էդ ֆայլը չունեմ, բայց SFC-ն պիտի որ տեղը դներ։

Varzor
17.10.2012, 10:30

Այ էդ module not found պահը չէիր ասել: Սրանից արդեն լրիվ պարզ է, որ պակասող ֆայլ կա` գրադարան է բացակայում, dll:
Հրաչ ջան, բայց դու թողել ես, որ SFC-ն մինչև վերջ աշխատի? Ուղղակի գրել էիր, որ երկար տևելու պատճառով ընդհատել ես :esim
sfc /scannow գործողությունը ստուգում է համակարգային ֆայլերի առկայկությունը և պակասողները կամ տարբերվողները առաջարկում է վերականգնել CD-ից:
Գործողությունը սկսելուց առաջ պիտի անջատված լինեն.
1. System Restore ֆունկցիան
2. Հակավիրուսային և ֆայլայն համակարգի պաշտպանության բոլոր ծրագրերը:

_Հրաչ_
17.10.2012, 20:06

Համապատասխան տեղում Local Area Connection-ը չկա: Լոկալ ցանց ստեղծելու wizard-ը չի բացում, դա բացելիս ա error-ը բերում: Քանի որ LAC-ը չկա, դրա IP-ների տեղ չեմ կարող բացել: Սխալի հաղորդագրության տեքստը կբերեմ վաղը: Տվածդ լինքով էլ կփորձեմ, կստուգեմ netman.dll-ի առկայությունը: Ու որքան որ տարօրինակ ա, SFC-ն չշտկեց խնդիրը: Նախապես շնորհակալ եմ: Վաղն ավելի մանրամասն կգրեմ արդյունքների մասին:

Այ էդ module not found պահը չէիր ասել: Սրանից արդեն լրիվ պարզ է, որ պակասող ֆայլ կա` գրադարան է բացակայում, dll:
Հրաչ ջան, բայց դու թողել ես, որ SFC-ն մինչև վերջ աշխատի? Ուղղակի գրել էիր, որ երկար տևելու պատճառով ընդհատել ես :esim
sfc /scannow գործողությունը ստուգում է համակարգային ֆայլերի առկայկությունը և պակասողները կամ տարբերվողները առաջարկում է վերականգնել CD-ից:
Գործողությունը սկսելուց առաջ պիտի անջատված լինեն.
1. System Restore ֆունկցիան
2. Հակավիրուսային և ֆայլայն համակարգի պաշտպանության բոլոր ծրագրերը:

Չի բացառվում, որ գրադարան պակասող լինի, հնարավոր ա և հենց Արտակի ասած գրադարանը պակասի: SFC-ն էն առաջին անգամն էր, որ չէի թողել մինչև վերջ գնա: Հետո դրեցի, բոլոր ստանդարտները բերեց տեղը, բայց ցանց ստեղծելը չի թողնում:
Համ էլ SFC-ն չի զգուշացրել, որ restore-ն անջատեմ: Ամեն դեպքում ուրիշ փոփոխություններ տեսա, բայց ոչ սերվիսիս աշխատանքը: Հակավիրուս ու պաշտպանություն չկա:

Varzor
18.10.2012, 20:04

Կարողա մի ծրագիր ես օգտագործել, որ NetCon սերվիսը անջատել ա` Disable ա արել? :think
SFC-ն գործարկի system restore-ը անջատած ու Windwos\system32\dllcache թղթապանակի պարունակությունը (hiden թղթապանակ է) ջնջի:

1. RPC սերվիսը ախատում է? (Network Connectins-ը սրանից է կախված)
2. Windows Firewall/Internet Connection Sharing (ICS) սերվիսը աշխատում է? (կախված է Network Connectins-ից)
3. Ուրիշ յուզեռի տակից էլի չի աշխատում?

_Հրաչ_
20.10.2012, 09:11
Սխալի հաղորդագրությունը սերվիսն start տալիս. «Could not start the Network connections service on Local Computer. Error 126: The specified module could not be found»: Ստուգել եմ, netman.dll-ն իրա տեղում ա:
Վարզոր ջան, RPC-ն աշխատացրի, բայց Windows Firewall/Internet Connection Sharing (ICS) սերվիսը չմիացավ ուրիշ ցավով. «Could not start the Windows Firewall/Internet Connection Sharing (ICS) service on Local Computer. Error 1068: The dependency service or group failed to start»: Ուրիշ յուզերում էլ նույն վիճակն ա:
Նշեմ, որ սկզբից Ethernt driver-ը չկար նստացրած, մի հատ քաշեցի նստացրի, բայց փոփոխություն չտվեց:
Մի հատ էլ ռեսթորն անջատած SFC կանեմ, նորից կասեմ ինչ ստացվեց:

Աթեիստ
20.10.2012, 09:33
Հրաչ, իսկ տվածս ռեգ ֆայլը փորձեցի՞ր աշխատեցնես։
Կարող ա սերվիսի պարամետրերը խախտված են, էտի բերում ա «ելային դիրքի»։

Rhayader
20.10.2012, 12:37
Ամենահեշտ տարբերակը՝ վինդովսի ինստալյացիոն դիսկը դնում եք մեջը, Repair տալիս:) համակարգը մնում է նույնը, ֆայլերն ու ծրագրերը մնում են տեղում, միայն ՕՀ-ի վնասված, պակասող ու փոփոխված ֆայլերն են վերականգնվում:

_Հրաչ_
20.10.2012, 23:15
Հրաչ, իսկ տվածս ռեգ ֆայլը փորձեցի՞ր աշխատեցնես։
Կարող ա սերվիսի պարամետրերը խախտված են, էտի բերում ա «ելային դիրքի»։

Հա, Արտակ ջան, աշխատեցրի, չօգնեց: Վարզորի ասած բոլոր տարբերակներն էլ փորձեցի, ապարդյուն:

Ամենահեշտ տարբերակը՝ վինդովսի ինստալյացիոն դիսկը դնում եք մեջը, Repair տալիս:) համակարգը մնում է նույնը, ֆայլերն ու ծրագրերը մնում են տեղում, միայն ՕՀ-ի վնասված, պակասող ու փոփոխված ֆայլերն են վերականգնվում:

Հա, երևի էդ ա մնում, բայց մտավախություն ունեմ, ֆայլերս չջնջի: Զահլա չկա տեղափոխեմ հետո հետ բերեմ, թե չէ ֆորմատ կանեի:

keyboard
20.10.2012, 23:20
Հա, Արտակ ջան, աշխատեցրի, չօգնեց: Վարզորի ասած բոլոր տարբերակներն էլ փորձեցի, ապարդյուն:

Հա, երևի էդ ա մնում, բայց մտավախություն ունեմ, ֆայլերս չջնջի: Զահլա չկա տեղափոխեմ հետո հետ բերեմ, թե չէ ֆորմատ կանեի:

Էսքանն անելու, գրելու զահլա կա՞ր, ամենահեշտ լուծումը անելու զահլա չկա՞

Մի' ալարի` դալարի' ինչը թարգմանաբար կնշանակի մի' հապաղիր` ֆորմատավորիր ;)

_Հրաչ_
20.10.2012, 23:48
Էսքանն անելու, գրելու զահլա կա՞ր, ամենահեշտ լուծումը անելու զահլա չկա՞

Մի' ալարի` դալարի' ինչը թարգմանաբար կնշանակի մի' հապաղիր` ֆորմատավորիր ;)

Ընդունում եմ առաջարկդ, եղբայր: Ուղղակի համ էլ պրակտիկա ա, գտնենք խնդրի լուծումը, կարող ա հետո պետք գա, առանց ֆորմատելու կարգավորենք: :)

_Հրաչ_
23.10.2012, 18:13
Ստիպված upgrade արեցի: Կարգավորվեց առանց ֆայլերը ջնջվելու: Շնորհակալ եմ բոլորիցդ: :)

keyboard
24.10.2012, 01:57
ժողովուրդ, մի հատ Emachines ունեմ d443 սերիա, Wi-Fi -ի դրայվերը պաշտոնական կայքից քաշում եմ չի ճանաչում, ասումա չկա վայֆայ ադապտր բայց կա ու դիվայս մենեջերի մեջ ցույցա տալիս որ դրայվերը նստած չի, Win 7 եմ դրել, ամեն ինչ նորմալա բացի դրանից :(

Աթեիստ
24.10.2012, 06:22

Մնաց device id-ները գրես:

keyboard
28.10.2012, 20:51
Մնաց device id-ները գրես:
Անասուն նոթբուք, անասուն արտադրող, անասուն պրոց, անասունություն մի խոսքով Արտ ջան :D

https://support.gateway.com/us/en/emac/product/default.aspx?modelId=3744 պաշտոնական կայքում եղած բոլոր դրայվերները:
Բայց պարզվեց, որ ոչ թե ռեալտեկ ա կամ ատեռոս, որոնց դռայվեռները կան կայքում, այլ բրոդքոմ ա վայ ֆայ ադապտերը :D
Կայֆավատ էր ըլնում վրես:
Բայց էս սաղ հեչ, Արտ մի հատ էլ խնդիր կա, միացնում եմ էդ նույն կոմպը ինչ որ ռեքավրի ա բերում լեզվի ընտրությամբ, տալիս եմ նեքստ պռոցեսը գնում ա ուն անջատվում ա էլ չի միանում, քենսլ եմ անում ռեստարտ ա լինում, էս Վին 7 ից գլուխ չեմ հանում: Ինչ կարամ անե՞մ:
Մերսի նախապես:

Varzor
30.10.2012, 04:55
ժողովուրդ, մի հատ Emachines ունեմ d443 սերիա, Wi-Fi -ի դրայվերը պաշտոնական կայքից քաշում եմ չի ճանաչում, ասումա չկա վայֆայ ադապտր բայց կա ու դիվայս մենեջերի մեջ ցույցա տալիս որ դրայվերը նստած չի, Win 7 եմ դրել, ամեն ինչ նորմալա բացի դրանից :(
Լինում է, որ Վայվույի դրայվերը նստացնելուց առաջ պիտի էդ վայվույը միացնես կամ մի հատ այլ ծրագիր դնես:
Մի անգամ հանդիպել է դեպք, որ մի քանի օր տենց աշխատելուց հետո ինքն իրեն դրայվերը նստել է (պոլտերԳեյթս :think)

VisTolog
31.10.2012, 15:53
Ասում եք հեչ ձև չկա՞ նենց անելու, որ 32 բիտանոց Վինդը 4գբ ռամը տեսնի/օգտագործի::think

Rhayader
31.10.2012, 15:55
Ասում եք հեչ ձև չկա՞ նենց անելու, որ 32 բիտանոց Վինդը ձգբ ռամը տեսնի::think

Մի քիչ ուրիշ ձևի ա արվում, Ramdrive ես սարքում չօգտագործվող տարածքում, pagefile-դ լցնում վրան:

Վահե-91
31.10.2012, 15:56
Ասում եք հեչ ձև չկա՞ նենց անելու, որ 32 բիտանոց Վինդը ձգբ ռամը տեսնի::think
ի՞մաստը :think
տենց ոչ օֆիցիալ փաթչ կա windows 7-ի համար, որից հետո ձ գբ ռամը սկսում ա տենալ, բայց երաշխիք չկա, որ դրանից հետո ստաբիլ կաշխատի կոմպդ

VisTolog
31.10.2012, 16:08
ի՞մաստը :think
տենց ոչ օֆիցիալ փաթչ կա windows 7-ի համար, որից հետո ձ գբ ռամը սկսում ա տենալ, բայց երաշխիք չկա, որ դրանից հետո ստաբիլ կաշխատի կոմպդ
Կա ծրագիր, որը 32բիտնոց ու 2գբ ռամով վինդի տակ կախելովա աշխատում, բայց էդ ծրագիրը նենց էլ չի արած որ 64ի տակ աշխատի:

Մի քիչ ուրիշ ձևի ա արվում, Ramdrive ես սարքում չօգտագործվող տարածքում, pagefile-դ լցնում վրան:

Ինչպես Linux Swap-նա?:think

Վահե-91
31.10.2012, 16:11
Կա ծրագիր, որը 32բիտնոց ու 2գբ ռամով վինդի տակ կախելովա աշխատում, բայց էդ ծրագիրը նենց էլ չի արած որ 64ի տակ աշխատի:

իսկ 3.25-ով ՞: 4-ի դեպքում էտքան ա տենում վինդավոզը:
ծրագրի անունն ի՞նչ ա:
քո մոտ ռամդիսկը 750 Mb-ա լինում, շատ առավելություն չի տա

VisTolog
31.10.2012, 16:14
իսկ 3.25-ով ՞: 4-ի դեպքում էտքան ա տենում վինդավոզը:
ծրագրի անունն ի՞նչ ա:
քո մոտ ռամդիսկը 750 Mb-ա լինում, շատ առավելություն չի տա

Ծրագիրը բուքմեյկերի ծրագիրա: Եթե դրա հետ մի հատ էլ բրաուզեր բացես մի քանի ֆլեշ սայթով, կսկսի ծանր աշխատել: Հեսա կոմպը գա իրանց մասնագետի մոտից տենամ ինչքանա ռամը տեսնում: Ուղղակի հետաքրքիր էր 4 հնարավորա 32 բիտնոցի տակ թե չէ:

Rhayader
31.10.2012, 16:46
Կա ծրագիր, որը 32բիտնոց ու 2գբ ռամով վինդի տակ կախելովա աշխատում, բայց էդ ծրագիրը նենց էլ չի արած որ 64ի տակ աշխատի:

Ինչպես Linux Swap-նա?:think

Linux Swap-ը սովորական հարդ դիսկի վրա swap space ա, ոնց որ Windows Pagefile-ը:

Աթեիստ
31.10.2012, 21:51
Ինչպես Linux Swap-նա?:think

Եթե քեզ պետք ա, 2Գբ-ից ավել ՌԱՄ-ով կոմպ, 4Գբ, դիր ու աչք փակի են կես գիգի վրա (իմ մոտ 3.5ա տեսնում)։
Որոհետև 64բիթանոցը էլի մի կես գիգ ավել ՌԱՄ ա ուտում, արդյունքը նույնն ա։
Բայց եթե էդ 500մբ-ի համար գիշերը քունդ չի տանում ( :) ), ու հավես ունես մանր-մունր խնդիրների (մեկ-մեկ լինում են), դնում ես ՌԱՄ դիսկի որևէ ծրագիր, դա վերցնում ա ՌԱՄ-ից մի կտոր, այդ թվում նաև սիստեմայիդ չտեսած հատվածը, ու սարքում ա վիրտուալ դիսկ։
Քանի-որ ՌԱՄ-ը մի 300 անգամ ավելի արագ ա քան վինտը, իրա վրա շատ հարմար ա գցել տեմպ պապկեքը, բռաուզերների քեշը ու փեյջֆայլը։
Պրոմբլեմներից մեկն էն ա, որ քանի որ էդ «դիսկը» ամեն ռեստարտից հետո մաքրվում ա (կարաս դնես, որ զապիս անի, բայց դե էլ ուր մնաց արագությունը եթե պտի դիսկի վրա գրի էդքանը), եթե ինչ-որ ծրագիր ես ինստալլ անում, որը կեսից ռեստարտ ա ուզում, ռեստարտից հետո իրա տեմպերը մաքրվում են, ու ...
Մյուս պրոբլեմը ստաբիլ աշխատող ծրագիր գտնելու խնդիրն ա։
Մի քանի հատ փորձել եմ, հիմա դրած ա SuperSpeed Ramdisk (http://forum.ru-board.com/topic.cgi?forum=5&topic=20237), դրանից առաջվանները կեսից էին խնդիր առաջացնում (դիսկը կորել, ակտիվացիան թռնել և այլն), սա էլ ինչ-որ խնդիր ուներ, դրա համար փեյջֆայլը վրից հանեցի, կարծեմ ուշ ա միանում, սիստեմի միանալուց հետո։
Հիմա վրան մենակ TEMP պապկեն ա ու Վերայի օպերայի Քեշը (Իմ օպերան portable-ա, նորմալ չի տեղափոխվում)։

keyboard
31.10.2012, 23:03
Անասուն նոթբուք, անասուն արտադրող, անասուն պրոց, անասունություն մի խոսքով Արտ ջան :D

https://support.gateway.com/us/en/emac/product/default.aspx?modelId=3744 պաշտոնական կայքում եղած բոլոր դրայվերները:
Բայց պարզվեց, որ ոչ թե ռեալտեկ ա կամ ատեռոս, որոնց դռայվեռները կան կայքում, այլ բրոդքոմ ա վայ ֆայ ադապտերը :D
Կայֆավատ էր ըլնում վրես:
Բայց էս սաղ հեչ, Արտ մի հատ էլ խնդիր կա, միացնում եմ էդ նույն կոմպը ինչ որ ռեքավրի ա բերում լեզվի ընտրությամբ, տալիս եմ նեքստ պռոցեսը գնում ա ուն անջատվում ա էլ չի միանում, քենսլ եմ անում ռեստարտ ա լինում, էս Վին 7 ից գլուխ չեմ հանում: Ինչ կարամ անե՞մ:
Մերսի նախապես:

Վերջը մի բան գտա, որ C ու D դիսկերի տեղերը խառնել էր, չգիտեմ ինչի էր ուզում D-ից ռեքավր անի, բայց դեռ չեմ պարզել դա ոնց հետ բերեմ, կարողա նման բան տեսած լինեք ախպերություն:

Աթեիստ
01.11.2012, 00:56
Հով, մի հատ տես քո մոտ ակտիվ փարթիշնը որն ա:

keyboard
01.11.2012, 23:10
Հով, մի հատ տես քո մոտ ակտիվ փարթիշնը որն ա:

Արտ ջան էսօր մի քիչ գլուխջարդոցիով լուծեցի խնդիրը, արդեն ինչ ասես անցավ մտքովս, Memtest -ով օպերատիվ հիշողությոյունը ստուգեցի, դրա վրա էի կասկածում, նորմալ էր, հետո սկսեցի HDD-ի վրա կասկածել, բայց քանի որ oakcdrom.sys loading failed խնդիրը տվեց Հայրենսը էլ շատ դեսուդեն չարեցի, մի ուրիշ HDD ունեի դրեցի վրան Վինդոսը դրեցի, բոլորս երջանիկ ենք, հուսամ ոչ ժամանակավոր:
Էդ պրոբլեմատիկ վինտն էլ վաղը փորձեմ ստուգեմ տեսնեմ ինչ խնդիր էր տեղյակ կպահեմ:
Շատ-շատ շնորհակալ եմ Արտ ջան:

Varzor
02.11.2012, 21:04
Ասում եք հեչ ձև չկա՞ նենց անելու, որ 32 բիտանոց Վինդը 4գբ ռամը տեսնի/օգտագործի::think
Եթե խոսքը գնում է Desktop Windows-ների մասին, ապա ձև չկա, իսկ սերվերային տարբերակները, նույնիսկ 32 բիտ լավ էլ տեսնում են:
Ստեղ խնդիրը ընդամենը յադրոների տարբերության մեջ է՝ սերվերայինների մոտ կա PAE ֆունկցիան, որը ՕՀ-ին հասանելի հասցեավորման մեխանիզմը 32բիտ-ից դարձնում է 36բիտ ու դրա հաշվին մեծացնում ՕՀ-ին հասանելի հիշողությունը:

Varzor
02.11.2012, 21:08
4Գբ, դիր ու աչք փակի են կես գիգի վրա (իմ մոտ 3.5ա տեսնում)։

Իմ կոմպի վրա էլ 2.93 էր տեսնում: Ի դեպ, թե ինչքան կտեսնի, կախված է բորտից:

Two-Face
04.11.2012, 22:02
Ժողովուրդ ջան, ուրեմն չեմ ջոգում ինչից ա, բայց Event Viewer-ում սենց սխալներ ա ցույց տալիս: Ամենակարևորը էս DNS error-ը դզելն ա իմ համար: Կարողա՞ իմանաք դզելու ձևը:

http://i.imgur.com/lHTjI.jpg

keyboard
05.11.2012, 00:33
Ժողովուրդ ջան, ուրեմն չեմ ջոգում ինչից ա, բայց Event Viewer-ում սենց սխալներ ա ցույց տալիս: Ամենակարևորը էս DNS error-ը դզելն ա իմ համար: Կարողա՞ իմանաք դզելու ձևը:

Ինչին ա խանգարում էդ սպալը, ինչից հետո ա՞ եղել, ինքն իրան, թե՞ որևէ ծրագրից կամ գործողությունից հետո:

Two-Face
05.11.2012, 01:34
Ինչին ա խանգարում էդ սպալը, ինչից հետո ա՞ եղել, ինքն իրան, թե՞ որևէ ծրագրից կամ գործողությունից հետո:

Ինքն իրան ա եղել, արդեն մի քանի ամիս կա, բայց դրա պատճառով կոմպը մի քանի վարկյան կտրտում ա, հետո դզվում: Եթե չի դզվում, ինտերնետ անջատում եմ՝ ամեն ինչ նորմալ ա դառնում: Վիրուս դժվար լինի, ստուգել եմ Windows Scan, Malwarebytes, Avast, Kasperski ծրագրերով: Չգիդեմ ինչից կարա լինի: TCIP-ն էլ եմ անջատել, IP-ն reset եմ տվել, բայց էլի բերում են:

VisTolog
05.11.2012, 09:52

DNS-ների մեջ փորձի գուգլի ԴՆՍ-ները ավելացնես:
8.8.8.8
8.8.4.4

keyboard
06.11.2012, 00:09
Ինքն իրան ա եղել, արդեն մի քանի ամիս կա, բայց դրա պատճառով կոմպը մի քանի վարկյան կտրտում ա, հետո դզվում: Եթե չի դզվում, ինտերնետ անջատում եմ՝ ամեն ինչ նորմալ ա դառնում: Վիրուս դժվար լինի, ստուգել եմ Windows Scan, Malwarebytes, Avast, Kasperski ծրագրերով: Չգիդեմ ինչից կարա լինի: TCIP-ն էլ եմ անջատել, IP-ն reset եմ տվել, բայց էլի բերում են:

Եթե ցանցի հետ կապված որևէ սերվիս էս անջատել ձեռքով, միացրու, հնարավորա, որ դրանից էլ լինի:

Remix-Hayko
06.11.2012, 14:08
Լիցենզիոն Windows 7-ի փաթեթ ունեմ, որը ինստալացիա արեցի բայց ակտիվացմն կոդ ա ուզում, իսկ դիսկի մեջ չկա, ետ տենց էլ պիտի լինի? իմ իմանալով պիտի լիցենզիան դիսկի հետ կոդ լինի, այլապես լիցենզիայով չի կոչվում: Հիմա ինետից ակտիվատոր քցեմ թէ ինչ որ ձև կա?

VisTolog
06.11.2012, 14:12

Ճիշտ գիտես: Ակտիվատոր քցի, օրինակ սա (http://torrent-windows.net/engine/download.php?id=8483):

Remix-Hayko
06.11.2012, 19:15
Ճիշտ գիտես: Ակտիվատոր քցի, օրինակ սա (http://torrent-windows.net/engine/download.php?id=8483):

Բայց դիսկը իրոք լիցենզիայով ա: Պիտի մեջը լինի չէ կոդ?

Վահե-91
06.11.2012, 19:24
Բայց դիսկը իրոք լիցենզիայով ա: Պիտի մեջը լինի չէ կոդ?
եթե դիսկի կամ դիսկի պաչկի վրա լիցենզիոն կոդը գրված չի, ուրեմն ոչ մի բանի պետք չի էտ դիսկը: Եթե նոութբուկի հետ են տվել դիսկը, ուրեմն կոդը նոութբուկի տակ ա գրված ու մենակ էտ նոութբուկի համար կարաս էտ դիսկն օգտագործես

Nver Khachoyan
10.11.2012, 17:06
Ինչպես ջնջեմ ֆայլեր ֆլեշկաի միջից երբ այն "зашишень от записей" դաժե ֆորմատ չեմ կարողանումանել

Lord
10.11.2012, 20:48
Ինչպես ջնջեմ ֆայլեր ֆլեշկաի միջից երբ այն "зашишень от записей" դաժե ֆորմատ չեմ կարողանումանել

flashboot.ru

Meme
27.11.2012, 11:51
Երեխեք շտապ ձեր օգնություննա պետք, գրում եմ էս բաժնում, քանի որ համակարգչիս էկրանին C++ ծրագրի հետ կապված ինչ որ խնդիրա առաջացել, որից գաղափար անգամ չունեմ, ինձ թվումա սկսվեց նրանից, որ երեկ սկայպ ծրագրով իմ բոլոր ընկերներից անկապ չգիտեմ ինչեր էր գալիս, որում ասվում էր բացեք նկարը, դե առաջինը, որ տեսա մյուս հակարգչովս բացել եմ, էդ տվյալ նկարը, հետո զգացի, որ բոլորիցա գալիս, նույնը, հասկացա որ վիռուս կլինի, սրանով դեռ չեմ էլ բացել, ինչ կարող եմ անել, եթե ջնջեմ սկայպը կօգնի?
ինքս կարող եմ ուղղել, թե պետքա մասնագետի դիմել....
հիմա սկայպը միացելա էկրանին, ու խանգարումա ինձ, անջատել էլ չի ստացվում

Վահե-91
27.11.2012, 12:02

վիրուս ա եղել ;)
անտիվիրուս չու՞նես

Meme
27.11.2012, 12:10
վիրուս ա եղել ;)
անտիվիրուս չու՞նես

ունեմ, հեսա ասեմ ինչա՞ Ավիրայա, Վահե բայց ինքը ինչ որ ակտիվ չի, ինչքան ժամանակ ուզում էր ակտիվացնել չէի անում:oyհիմա ի՞նչ անեմ
կարողա՞ էն մի կոմպսելա վատ
սկայպը ջնջե՞մ

Վահե-91
27.11.2012, 12:14
ունեմ, հեսա ասեմ ինչա՞ Ավիրայա, Վահե բայց ինքը ինչ որ ակտիվ չի, ինչքան ժամանակ ուզում էր ակտիվացնել չէի անում:oyհիմա ի՞նչ անեմ
կարողա՞ էն մի կոմպսելա վատ
սկայպը ջնջե՞մ
սկայպը ջնջելը չի օգնի :) առաջին հերթին պետք ա վիրուսազերծես համակարգիչդ: Էս (http://downloads.malwarebytes.org/mbam-download.php) քաշի ու դրանով սկան տուր կոմպդ: Նախորոք ապդեյթ կանես, նոր:

Meme
27.11.2012, 12:26

Մերսիիիի շատ Վահե ջան, մենակ վիրուսները կմաքրի չէ՞

Meme
27.11.2012, 12:28
մոռացա ասեմ, նեթբուքովս էի բացել էդ սայտերը, բայց էն մեկի սկայպով նոր խասցի, լավ էր....
մեկ էլ կասես ինչ անեմ, որ սկայպից էդ 55հատ ուղարկածները մաքրվի՞

Վահե-91
27.11.2012, 12:34
մոռացա ասեմ, նեթբուքովս էի բացել էդ սայտերը, բայց էն մեկի սկայպով նոր խասցի, լավ էր....
մեկ էլ կասես ինչ անեմ, որ սկայպից էդ 55հատ ուղարկածները մաքրվի՞
55-ն էլ քա՞շել ես :8

Meme
27.11.2012, 12:38
55-ն էլ քա՞շել ես :8

չէէ, քաշելու չի, բացելույա, մի հատն եմ բացել, բոլորի վրա նույննա գրած, ուղղակի ուզում եմ էդ գրածները անցնի...
հիմա էդ քո ասած ծրագիրը քաշել եմ, 3հատ սկանիռոկվկայա տալիս առաջինը անեմ?
ուղղակի չեմ արել սենց բան ոչ մի անգամ, դրա համար որ ուրիշ բան չջնջվի հարցնում եմ....

Վահե-91
27.11.2012, 12:42

պոլնոե սկանիրովանիե տուր

Meme
27.11.2012, 13:35
Վահե, բոլոր վիրուսները գտելա, ու նշածա, մի քանիսն էլ մայքրոսոֆթիցա, բայց նշած չի, նշեմ բոլորը ու ջնջե՞մ...
վերջում էլ սկայպը ջնջե՞մ

Meme
27.11.2012, 13:36
Ավիրանելա ինչ որ բան գտել, տալիս եմ ջնջել չի լինում, էդ ի՞նչ անեմ

Վահե-91
27.11.2012, 13:47
Վահե, բոլոր վիրուսները գտելա, ու նշածա, մի քանիսն էլ մայքրոսոֆթիցա, բայց նշած չի, նշեմ բոլորը ու ջնջե՞մ...
վերջում էլ սկայպը ջնջե՞մ
Skype-ը կապ չունի վիրուսի հետ: Բայց ուզում ես ջնջի, նորից տեղադրի :)

Meme
27.11.2012, 14:11
Skype-ը կապ չունի վիրուսի հետ: Բայց ուզում ես ջնջի, նորից տեղադրի :)

ասում եմ, հիմա ինչ անեմ գտածները ջնջեմ, որն էլ նշված չի նշեմ ու ջնջե՞մ

Վահե-91
27.11.2012, 14:59
ասում եմ, հիմա ինչ անեմ գտածները ջնջեմ, որն էլ նշված չի նշեմ ու ջնջե՞մ
ջնջի :D

Meme
27.11.2012, 15:13
ջնջի :D

մի ծիծաղա, վախում եմ էէէէ, էնքան երգ ու կլիպ ունեմ մեջը որ տարիներով եմ հավաքել....դրա համար էի վախում...
համ էլ մինչև քո ասելը ես ջնջել եմ…:beee

Benadad
02.12.2012, 14:31
Հարգելիներս, ինձ ձեր օգնությունն է անհրաժեշտ:
Ինձ պետք է այնպիսի ֆիլտր կամ էլ աուդիշնի այնպիսի նաստրոյկա, որ սովորական ձայնը դարձնի գերբնական ձայնի նման, ասենք ինչ-որ ոգու, վիշապի կամ էլ այլմոլորակայինի: Սպասում եմ:

armen9494
04.12.2012, 17:35
Ժողվուրդ մոտս լուրջ խնդիր ա: Գործիս տեղի կոմպի վինչը ֆորմատ եմ արել, որի մեջ կաին ֆայլեր: Իմ ուզածը դրանց մեջից մի outlook-ի ֆայլ ա (3 GB-ի չափով):
Սկզբում XP-ի դիսկով delete եմ արել 2 partition-ները, հետո create արել, բայց ֆորմատ XP-ի դիսկով չեմ արել:
Վինչը կպցրել եմ ուրիշ կոմպի ու Quick format եմ արել Windows7-ի միջավայրով:
Ինչքան հասկանում եմ, ինքը իրականում ֆայլերը պիտի ջնջած չլինի:
Հնարավոր ա հետ բերել ու եթե հա, ապա որ ծրագրով?
Հիմա Recuva-ով եմ փորձում, վերջացնեմ մի հատ էլ Handy recovery-ով կանեմ, ուրիշ տարբերակներ կան?

Lev
04.12.2012, 17:51

Կարաս Get Data Back for NTFS-ով էլ փորձես: Հլը որ պադվադիտ չի արել :))

_Հրաչ_
04.12.2012, 21:04
Ժողովուրդ մի հատ HP LaserJet P1005 տպիչ կա, Win7-ի հետ չունի: Դրայվերը նորմալ նստում ա, տպման հրամանը տալիս ենք, չի կատարում: Դրայվերի ռեինստալն էլ չի օգնում: Դրայվերը փորձվել ա թե իրա հետ տրված դիսկից, թե պաշտոնական կայքից: Մի անգամ էլ էր եղել, հետո ինքն իրան որոշ ժամանակ անց խելքի եկավ: Հիմա իրա քմահաճույքով խելքի գալու ժամանակ չունենք, ուզում ենք մենք խելքի բերենք, հլա մի հատ աչքը վախացնենք, որ հրաման կատարելուց չհրաժարվի: Ո՞վ կօգնի:

Աթեիստ
04.12.2012, 21:28
Հրաչ, էդ հին մոդելների դեպքում պատահում ա դրայվերի պատճառով Spooler սերվիսն ա անջատվում, եթե դա քո մոտ կա, մի հատ լրիվ դրայվերները մաքրի (Print Server-ի միջից ջնջելով), ու փորձի նորից դնել։
Եթե սերվիսը չի անջատվում, փորձի C:\windows\system32\config պապկից system ֆայլը ջնջել։
Մեզ մի անգամ օգնել ա։

_Հրաչ_
04.12.2012, 21:36
Էն Printers պապկի՞ց: Թե հա, ուրեմն, հին բոլոր տպիչները ջնջել էի նախապես: Մի հատ էլ System ֆայլը կփորձեմ ջնջել, տեսնեմ ինչ կստացվի: Եթե էլի արդյունք չլինի, է՞լ ինչ կարելի ա փորձել:

armen9494
04.12.2012, 21:46
Կարաս Get Data Back for NTFS-ով էլ փորձես: Հլը որ պադվադիտ չի արել :))

Մերսի, Recuva-ն չոտկի հետ բերեց, մեռնեմ ես իրա ջանին:hands

keyboard
04.12.2012, 23:12
Ժողովուրդ մի հատ HP LaserJet P1005 տպիչ կա, Win7-ի հետ չունի: Դրայվերը նորմալ նստում ա, տպման հրամանը տալիս ենք, չի կատարում: Դրայվերի ռեինստալն էլ չի օգնում: Դրայվերը փորձվել ա թե իրա հետ տրված դիսկից, թե պաշտոնական կայքից: Մի անգամ էլ էր եղել, հետո ինքն իրան որոշ ժամանակ անց խելքի եկավ: Հիմա իրա քմահաճույքով խելքի գալու ժամանակ չունենք, ուզում ենք մենք խելքի բերենք, հլա մի հատ աչքը վախացնենք, որ հրաման կատարելուց չհրաժարվի: Ո՞վ կօգնի:

Էսօր նույն պրինտերից 7-ի տակ դրել եմ, դրայվերները դիսկից, մինչև ռեստարտ չարեցի չտպեց, բայց դրանից հետո նորմալ տպում էր, չնայած երեխեքը զանգեցին ասեցին երկրորդ կոմպից չի տպում, բայց էդ ցանցի հետ եմ կապում, վաղը պիտի գնամ նայեմ:
Կգրեմ լուծումը:

Աթեիստ
04.12.2012, 23:56
Էն Printers պապկի՞ց: Թե հա, ուրեմն, հին բոլոր տպիչները ջնջել էի նախապես: Մի հատ էլ System ֆայլը կփորձեմ ջնջել, տեսնեմ ինչ կստացվի: Եթե էլի արդյունք չլինի, է՞լ ինչ կարելի ա փորձել:

Control panel > Printer> File > Server Properties > ընտրել drivers թաբը ու միջից ջնջել անպետք դրայվերները։

System ֆայլը պահում ա քո սարքավորումների մասին ինֆորմացիան (դրայվերներ ու պարամետրեր, օրինակ ցանցային քարտերի IP-ները), ջնջել կարաս մենակ LiveCD-ով, ջնջելուց հետո Win7-ը ավտոմատ վերականգնեց, ու պրինտերը նորմալ աշխատեց։

_Հրաչ_
05.12.2012, 11:18
Ավելորդ դրայվերները ջնջելն էլ չստացվեց: Հլա systems-ն կջնջեմ, տեսնեմ ինչ ա լինում:

keyboard
06.12.2012, 00:21
Էսօր նույն պրինտերից 7-ի տակ դրել եմ, դրայվերները դիսկից, մինչև ռեստարտ չարեցի չտպեց, բայց դրանից հետո նորմալ տպում էր, չնայած երեխեքը զանգեցին ասեցին երկրորդ կոմպից չի տպում, բայց էդ ցանցի հետ եմ կապում, վաղը պիտի գնամ նայեմ:
Կգրեմ լուծումը:

Իմ մոտ ցանցն էր,մնացած սաղ նորմալ էր:

Varzor
06.12.2012, 00:28
Ժողովուրդ մի հատ HP LaserJet P1005 տպիչ կա, Win7-ի հետ չունի: Դրայվերը նորմալ նստում ա, տպման հրամանը տալիս ենք, չի կատարում: Դրայվերի ռեինստալն էլ չի օգնում: Դրայվերը փորձվել ա թե իրա հետ տրված դիսկից, թե պաշտոնական կայքից: Մի անգամ էլ էր եղել, հետո ինքն իրան որոշ ժամանակ անց խելքի եկավ: Հիմա իրա քմահաճույքով խելքի գալու ժամանակ չունենք, ուզում ենք մենք խելքի բերենք, հլա մի հատ աչքը վախացնենք, որ հրաման կատարելուց չհրաժարվի: Ո՞վ կօգնի:

Էդ պրինտերների ձեռը ես էլ եմ դավադիտ եղել:
Ուրեմն սենց.
1. Պրինտերի դրայվերները լրիվ ջնջում ես (ջնջում ես նաև spool ֆոլդերից, բայց զգույշ winprint-ը չջնջես:)
2. HP-ի պաշտոնական կայքից քաշում ես HP UPD (Universal Printer Driver) v PCL 5.5 ու դա ես տեղադրում:
3. PrintManagement գործիքի մեջից դրայվերների ցանկում նշում ես, որ էդ դրայվերը լինի Isolated
4. Պրինտերի դրույթների մեջից անջատում ես Enable Biditectional Support-ը

_Հրաչ_
07.12.2012, 09:09

Մի հատ կասե՞ք, թե վերջին 2 կետերը որտեղ են գտնվում:

Հ. Գ. Լավ, գտա:

_Հրաչ_
07.12.2012, 10:35
Դրայվերն էլ նստացրի, էն Isolated-ն ու Enable Biditectional Support-ը չեմ գտնում:

davidus
07.12.2012, 11:01
Հրաչ ջան, ես էլ Laserjet 1010 ունեի, վին 7-ի հետ (64 բիթ) ոչ մի կերպ նորմալ չէր աշխատում. դանդաղ տպել, մենակ առաջին էջը տպել ու սենց շատ խնդիրներ։ HP-ի ֆորումներից մեկում կարդացի, որ 3055-ի դրայվերը լրիվ փոխարինում է 1010-ին (անկախ նրանից, որ լրիվ տարբեր սարքեր են)։ Դրեցի, ընտիր աշխատեց։

_Հրաչ_
07.12.2012, 21:41

Ես գնալով համոզվում եմ, որ HP տպիչները «Երազ» գործարանում են արտադրում::angry

Մեր Վինդը խ32 ա, տեսնես 3055-ի վարորդը 1005-ին էլ կփոխարինի՞: Հլա կփորձեմ:
Բայց չասիք է, Վարզորի ասած Isolated-ն ու Enable Biditectional Support-ը որտե՞ղ են:

Varzor
08.12.2012, 00:20
Դրայվերն էլ նստացրի, էն Isolated-ն ու Enable Biditectional Support-ը չեմ գտնում:
1. Driver Isolation - Printermanagement-ի դրայվերների ցնակի աղյուսակում կա սյուն` Driver Isolation:
http://blogs.southworks.net/aortega/files/2009/06/clip-image001-thumb.png
Եթե դրայվերի տողի վրա աջ քլիք անես, ապա կարող ես ընտրել երեք տարբերակներից` Shared, None, Isolated: Isolated տարբերակը թույլ է տալիս կանխել PrintSpooler ծառայության կախվելը, երբ տպիչը ինչ-որ անհամատեղելի գործողության հրաման է ստանում: Եթե կոպիտ նկարագրեմ, ապա յուրաքանչյուր տպելու գործընթաց (Job) ընթանում է Spool32 -ից անկախ իր առանձին պրոցեսով:
2. Enable Bidirectional Support - Տպիչի պարամետրերի (Properties) մեջ կա մի էջ` Port: Հենց այդ էջի ստորին հատվածում է:
http://www.samsalek.net/wp-content/uploads/2009/07/dell.jpg

_Հրաչ_
08.12.2012, 14:34
Վարզոր ջան, ունիվերսալ վարորդը չարդարացրեց իրան, տպիչը չի տեսնում: Ամեն անգամ ջնջելուց հետո իրա ավանդական դրայվերն ա նստում: Փորձեցի նույնի պահով isolated ու bidirectional անեմ, էլի արդյունք չկա:

Մնաց Արտակի ասած system-ը ջնջելն ու Դավիթի ասած 3055-ը, որից հետո, ցանկալի արդյունքի չհասնելու դեպքում գրոհում եմ HP-ի աջակցման կենտրոն:

ARMbrain
10.12.2012, 00:20
Խնդիր ունեմ համակարգչի ծրագրերի իսկ ավելի կոնկրետ keyboardի հետ. ասենք երբ որ սեխմում եմ r կոճակը բացովումա run պատուհանը. երբ սեխմում եմ f բացումա որոնման պատուհանը, ոնց դզեմ՞ որ նորմալ աշխատի՞

Վահե-91
10.12.2012, 00:26

Windows-ի նշանով կնոպկեն երևի սղմված ա մնացել, լռվել ա :8

հ.գ.
բայց խի՞ ես կեյբորդը անգլերեն գրել :sulel

ARMbrain
10.12.2012, 00:29
Windows-ի նշանով կնոպկեն երևի սղմված ա մնացել, լռվել ա :8

Չի կարա ուրիշ բանից լինի՞

հ.գ.
բայց խի՞ ես կեյբորդը անգլերեն գրել
Եսիմ պահի տակա էղել :)

Վահե-91
10.12.2012, 00:31
Չի կարա ուրիշ բանից լինի՞

դե էտ կնոպկեն սղմած ա տենց լինում :esim

ARMbrain
10.12.2012, 00:35
դե էտ կնոպկեն սղմած ա տենց լինում :esim
Հա էտի գիդեմ. բայց մենակ windowsի մեջ չի աշխատում, ասենք windowsը ուստանովկա անելու ժամանակ աշխատումա նորմալ

DocKreedo
10.12.2012, 19:29
Բարև ձեզ, մի հարց էլի ... Կարա՞ սենց բան լինի օրինակ, windows 7 գցեմ մի կոմպին, բայց պատուհանը XP լինի, Start մենյուն ընդհանուր։

Varzor
13.12.2012, 01:45
Վարզոր ջան, ունիվերսալ վարորդը չարդարացրեց իրան, տպիչը չի տեսնում: Ամեն անգամ ջնջելուց հետո իրա ավանդական դրայվերն ա նստում: Փորձեցի նույնի պահով isolated ու bidirectional անեմ, էլի արդյունք չկա:

Մնաց Արտակի ասած system-ը ջնջելն ու Դավիթի ասած 3055-ը, որից հետո, ցանկալի արդյունքի չհասնելու դեպքում գրոհում եմ HP-ի աջակցման կենտրոն:
ԱԽր ոնց կարող է իր դրայվերը նստացնել, եթե ջնջել ես համակարգից?
Հենց նույն PrintManagement-ից կարող ես դրայվերն ամբողջությամբ հեռացնել, ինչպես նաև համոզվելու համար համ Spool թղթապանակից, համ էլ Program FIles-ից ջնջի HP-ին վերաբերվող ամեն ինչ:
Մեկ էլ կարող ես ուղղակի իրա դրայվերը դնելուց հետո պրինտերի դրույթների Advanced եջից նոր դրայվեր դնել:

Varzor
13.12.2012, 01:47
Բարև ձեզ, մի հարց էլի ... Կարա՞ սենց բան լինի օրինակ, windows 7 գցեմ մի կոմպին, բայց պատուհանը XP լինի, Start մենյուն ընդհանուր։
Իսկ եթե ավելի հասկանալի?
Ուզում ես, որ Win7-ի Start Menu-ն լինի XP-ի նման?, թե Windows Classic?

_Հրաչ_
13.12.2012, 08:39
ԱԽր ոնց կարող է իր դրայվերը նստացնել, եթե ջնջել ես համակարգից?
Հենց նույն PrintManagement-ից կարող ես դրայվերն ամբողջությամբ հեռացնել, ինչպես նաև համոզվելու համար համ Spool թղթապանակից, համ էլ Program FIles-ից ջնջի HP-ին վերաբերվող ամեն ինչ:
Մեկ էլ կարող ես ուղղակի իրա դրայվերը դնելուց հետո պրինտերի դրույթների Advanced եջից նոր դրայվեր դնել:

Վարզոր ջան, էլի ջնջել եմ, բայց նախ, ունիվերսալ դրայվերը չի կարողանում ստիպել, որ տպի, հետո էլ, տպիչն անջատել-միացնելուց հետո ավտոմատ նստացնում ա իրա դրայվերը: Էն PrintManagement-ից, էն Spool-ից էլ ջնջել եմ: Իրա դրայվերից հետո չեմ ուզում կողքը մի դրայվեր էլ նստացնել, որովհետև առանց էն էլ մի դրայվերով չի աշխատում, 2-ով լրիվ կխառնվի իրար:

Varzor
15.12.2012, 03:40

Կարողա System Restore-ը միացրել ես?
Հա, մեկ էլ իրա դրայվերը վինդավոզի ստանդարտների մեջիցա նստացնում?

Իսկ ինչ վերաբերվումա մի քանի դրայվեր ունենալուն, ապա դա խնդիր չի` քանի հատ ուզում ես դիր, աշխատում է այն, որը նշված է տպիչի դրույթների Advanced էջում: Միայն մի նրբություն կա. որոշ դրայվերներ իրար սատկացնում են:

Շատ տարօրինակ երևույթ ա: Էդ 1005-երը լավ աշխատասեր ձիուկներ են ու PCL 5-ով հաստատ տպում են: Մենակ մի բան եմ հիշում դրանց հետ կապված` USB լարը պիտի անպայման նորմալ USB 2.0 լիներ:
Բայց դրա համար Win7-ի դրայվեր կա?

DocKreedo
15.12.2012, 16:01
Ուզում եմ որ .. ինստալ անեմ 7 քցեմ բայց Xp_i լինի պապկա բացել և ստարտ մենյուն

_Հրաչ_
15.12.2012, 18:45
Կարողա System Restore-ը միացրել ես?
Հա, մեկ էլ իրա դրայվերը վինդավոզի ստանդարտների մեջիցա նստացնում?

Իսկ ինչ վերաբերվումա մի քանի դրայվեր ունենալուն, ապա դա խնդիր չի` քանի հատ ուզում ես դիր, աշխատում է այն, որը նշված է տպիչի դրույթների Advanced էջում: Միայն մի նրբություն կա. որոշ դրայվերներ իրար սատկացնում են:

Շատ տարօրինակ երևույթ ա: Էդ 1005-երը լավ աշխատասեր ձիուկներ են ու PCL 5-ով հաստատ տպում են: Մենակ մի բան եմ հիշում դրանց հետ կապված` USB լարը պիտի անպայման նորմալ USB 2.0 լիներ:
Բայց դրա համար Win7-ի դրայվեր կա?

System Restore-ն իրավունք էլ չունի էդ խնդրի հետ կապ ունենալ: Հա, ստանդարտների մեջից ա նստացնում: Դա ջնջում եմ, դիսկից տալիս, արդյունքը նույնն ա: Փաստ ա, որ ուրիշ տպիչ եղավ հետը, ընդհանրապես ա խռովում, չի տպում: PCL5-ին էլ շան տեղ չդրեց: Լարը նորմալ ա,Win7-ի շոֆերն էլ եմ փորձել. նույն վիճակն ա: Ես արդեն սկսում եմ կասկածել, որ թանաքն ա ժամանակից շուտ վերջացել: Ուղարկեցի ստուգելու: Տեսնեմ ինչ կստացվի:

tyush2485
25.12.2012, 23:33
սայթերի նկարների մեծ մասը էս ձևա բացվում 55016

tyush2485
29.12.2012, 18:44
55024 ինչպես կարգավորեմ այս խնդիրը

Վահե-91
29.12.2012, 18:49
ինչպես կարգավորեմ այս խնդիրը
գրած ա :esim

tyush2485
29.12.2012, 19:07
գրած ա :esim

Վահե ջան էտ գրածը արել եմ չի ստացվել նոր եմ տեղադրել ստեղ:think

Վահե-91
29.12.2012, 19:32
Վահե ջան էտ գրածը արել եմ չի ստացվել նոր եմ տեղադրել ստեղ:think
ինտերնետ էքսպլօրերը ջնջի, նորից տեղադրի: Եթե ութը չի, ուրեմն ութը տեղադրի

tyush2485
29.12.2012, 20:09
ինտերնետ էքսպլօրերը ջնջի, նորից տեղադրի: Եթե ութը չի, ուրեմն ութը տեղադրի

մերսի ,ջնջեցի նորից տեղադրի եղավ:Են ժամանակ օբնավիտով էի արել:մեկել կասես windows installer օշիբկայա ցույց տալիս էտ ոնց կարգավորեմ:թազա քաշում եմ, բայց սխալա միբան լինում

tyush2485
09.01.2013, 20:23
ժողովուրդ կոմպս ահավոր դանդաղա աշխատում:մոզիլա բրաուզերը երբ ուզու եմ բացել մոտ 10 րոպե տևումա մինչև բացվում ա:Մի խոսքով տխուր վիճակա.............

tyush2485
11.01.2013, 21:08
55042 նոթբուքի բատարեի զնաչոկի վրա իքսա տալիս են ժամանակ ,երբ միացնում եմ զայրադկի

Վահե-91
11.01.2013, 21:13
55042 նոթբուքի բատարեի զնաչոկի վրա իքսա տալիս են ժամանակ ,երբ միացնում եմ զայրադկի
որ սլաքը վրեն պահես, կբերի պատճառը

Alphaone
11.01.2013, 22:25
55042 նոթբուքի բատարեի զնաչոկի վրա իքսա տալիս են ժամանակ ,երբ միացնում եմ զայրադկի

55043

Նույն խնդիրն ինձ մոտ է՝ նշանակում է մարտկոցը փոխելու ժամանակն է, եթե չես ուզում նոթբուքդ սատկի… Կոնկրետ ես գիտեմ, թե իմ խեղճն ինչու է էդ օրին հասել՝ շատ է պատահել, որ սովամահ է եղել, հետո չեմ էլ թողել ուշքի գա, մի կտոր ուտելիք եմ շպրտել բերանն ու էլի ստրկատիրությունս շարունակել: Մարտկոցի հետ կապված խնդիր կարող է լինել նաև, եթե համակարգիչդ ընկել է, մարտոցը վնասվել է կամ արդեն ծեր է, ոսկորները ժանգոտել են… Ամեն դեպքում, գուցե մասնագետը կարողանա մի բան անել, թեև զուր հույս տալ չեմ ուզում, ավելի հավանական է, որ ամեն վայրկյան մարտկոցը կարող է վախճանվել, համակարգիչդ հանգի, ու նոր մարտկոց հայթայթելու կարիք կլինի: Էլեկտրոնիկայի խանութներում վաճառվում է, գինը՝ կախված նոթբուքի տեսակից...

tyush2485
11.01.2013, 23:53

այ դու մալադեց::hands

Ապե Ջան
12.01.2013, 22:38
Հեռուստացույցը Samsung Full HD 3D հնարավորությամբ: Երբ բացում եմ բրաուզերը ինտերնետ եմ մտնում մեկել ինքն իրեն էս էռոռն է տալիս ու հարամ անում: Չի հանդիպել ձեզ այսպիսի խնդիր:

"Your last browser session ended because of lack of memory or another unknown reason. Do you want to restore your last session or go to your home page?"

keyboard
13.01.2013, 00:49

Update արա իրա ծրագիրը, նաստրոյկեքի մեջ կա կարծում եմ կօգնի:

Ապե Ջան
13.01.2013, 13:10
Update արա իրա ծրագիրը, նաստրոյկեքի մեջ կա կարծում եմ կօգնի:

Արել եմ, բայց չի օգնում:

Benadad
20.01.2013, 00:16
Ընկերներ, հնարավոր է պլանշետային համակարգչի մեջ կադեվին տեղադրել?

Աթեիստ
20.01.2013, 02:55
Ընկերներ, հնարավոր է պլանշետային համակարգչի մեջ կադեվին տեղադրել?

Միայն եթե վրեն վինդոուզ ա:
Այլ համակարգերի համար հայերեն գրելու այլ ծրագրեր կան:

Anahit Jan
21.01.2013, 20:14
Բարև Ձեզ, մի խնդիր ունեմ,հուսով եմ կկարողանաք օգնել ինձ . Համակարգիչը միացնելիս win 7-ը չի բեռնավորվում,ու բերում է հետևյալ պատուհանը (նկարում տրված է) և որքան էլ որ սպասում եմ միևնույն է այն չի ավարտվում .ինչ պետք է անել,խնդրում եմ ֆորմատ մի առաջարկեք 55147

Վահե-91
21.01.2013, 20:47

միանալուց ուրիշ տարբերակներ չի՞ առաջարկում

Anahit Jan
21.01.2013, 20:59
միանալուց ուրիշ տարբերակներ չի՞ առաջարկում 2 տարբերակ է բերում ,բայց մյուսը ընտրելուց հետո նորից գալիս է այդ 2-ը ընտրելու պատուհանը:

Վահե-91
21.01.2013, 21:08
2 տարբերակ է բերում ,բայց մյուսը ընտրելուց հետո նորից գալիս է այդ 2-ը ընտրելու պատուհանը:
իսկ F8-ով միա՞նում ա վինդոուսը: Միանալու ժամանակ F8-ը սղմի, հետո ընտրի безопасный режим, եթե միանա կգրես, որ ասեմ ինչ անես

Anahit Jan
21.01.2013, 21:14
իսկ F8-ով միա՞նում ա վինդոուսը: Միանալու ժամանակ F8-ը սղմի, հետո ընտրի безопасный режим, եթե միանա կգրես, որ ասեմ ինչ անես հիմա ինձ մոտ չի համակարգիչս (կաբինետումս է :)) բայց եթե դա բերի ինչ պետք է անեմ,և եթե դժվար չէ կասեք չբերելու դեպքում ինչ անել ?

Վահե-91
21.01.2013, 21:17
հիմա ինձ մոտ չի համակարգիչս (կաբինետումս է :)) բայց եթե դա բերի ինչ պետք է անեմ,և եթե դժվար չէ կասեք չբերելու դեպքում ինչ անել ?
եթե system restore-ը աջատած չի, պետք ա, որ մի հատ restore point գտնվի, որ կարենաս ատկատ անես սիստեման :)

Anahit Jan
21.01.2013, 21:17
ես ինտերնետը մի քիչ փրփրելուց հետո ,հասկացա որ կարող եմ նաև Win-ի թարմացնելով այդ սխալը վերացնեմ,ուղղակի ինձ մոտ նույն դիսկը չի,ինչով որ ֆորմատ են արել համակարգիչը,դա կխանգարի ?????

Վահե-91
21.01.2013, 21:23

եթե թողի repair անես, ոչ թե ֆորմատ կարաս, կարևորը 7-ի դիսկ լինի: Բայց ինչքան հիշում եմ windows 7-ը չէր թողում repair անել, եթե դիսկը դոսի տակից ա զագրուզկա արած, ոչ թե վինդոուսի մեջից սետապը բացած :8

Anahit Jan
21.01.2013, 21:29
եթե թողի repair անես, ոչ թե ֆորմատ կարաս, կարևորը 7-ի դիսկ լինի: Բայց ինչքան հիշում եմ windows 7-ը չէր թողում repair անել, եթե դիսկը դոսի տակից ա զագրուզկա արած, ոչ թե վինդոուսի մեջից սետապը բացած :8 պարզ է .... հիմա ինչ եք առաջարկում ,վաղը գնամ ինչ տարբերակներ փորձեմ? սկզվից F 8-ը ,հետո դիսկով ???????

Վահե-91
21.01.2013, 21:30
պարզ է .... հիմա ինչ եք առաջարկում ,վաղը գնամ ինչ տարբերակներ փորձեմ? սկզվից F 8-ը ,հետո դիսկով ???????
երևի :8

Anahit Jan
21.01.2013, 21:35
երևի :8 մերսի :) եթե ուրիշ տարբերակներ էլ հիշեք գրեք;) ,կամ Էլ կարող է ուրիշներն ինչ որ բան առաջարկեն ?

Benadad
21.01.2013, 21:59
Աշխատում է անդրոիդ 4 համակարգով, ինչ ծրագրեր կան ուրիշ?

_Հրաչ_
21.01.2013, 22:03
մերսի :) եթե ուրիշ տարբերակներ էլ հիշեք գրեք;) ,կամ Էլ կարող է ուրիշներն ինչ որ բան առաջարկեն ?

Ես մի տեղ հանդիպել եմ, (հարաբերական) երկար ժամանակ անցնելուց հետո միանում ա: 7-րդ վինդն ունի իրա ռեզերվային համակարգային ֆայլերը: Երևի ուզում ա հասկանա, թե որն ա վնասված կամ պակաս: Սպասման տևողությունը կախված ա համակարգչի պարամետրերից (պրոցեսսորի հզորություն, օզոն :)) ):
Խորհուրդս, ամեն դեպքում, սպասել: :)

Վահե-91
21.01.2013, 22:15
Աշխատում է անդրոիդ 4 համակարգով, ինչ ծրագրեր կան ուրիշ?
ի՞նչի մասին ա խոսքը :o :8

Benadad
21.01.2013, 23:33
ուզում եմ պլանշետային համակարգչում հայերեն գրել, դրա: Անդրոյիդ 4 հիմքով է

Վահե-91
21.01.2013, 23:44
ուզում եմ պլանշետային համակարգչում հայերեն գրել, դրա: Անդրոյիդ 4 հիմքով է
Play market-ից anysoftkeyboard (https://play.google.com/store/apps/details?id=com.menny.android.anysoftkeyboard&feature=search_result#?t=W251bGwsMSwxLDEsImNvbS5tZW5ueS5hbmRyb2lkLmFueXNvZnRrZXlib2FyZCJd) տեղադրեք, հետո հայերեն պլագինը (https://play.google.com/store/apps/details?id=org.herrlado.ask.languagepack.armenian&feature=search_result#?t=W251bGwsMSwxLDEsIm9yZy5oZXJybGFkby5hc2subGFuZ3VhZ2VwYWNrLmFybWVuaWFuIl0.) բեռնեք դրա համար և վերջում դարձրեք anysoftkeyboard-ը որպես ձեր նախընտրած գրելու միջոցը

Ապե Ջան
22.01.2013, 01:14
Primary master SATA device not found Սա ինչի հետ ա կապված: Հենց սկզբից Windows - ը դեռ չմիացած սա ա գրում: Ինչպես ուղղեմ:

VisTolog
22.01.2013, 12:22
Primary master SATA device not found Սա ինչի հետ ա կապված: Հենց սկզբից Windows - ը դեռ չմիացած սա ա գրում: Ինչպես ուղղեմ:
Եթե Ասուսա մատերինկեն, ուրեմն Disable - ONCHIP SATA CONTROLLER
Եթե վին xp դնելուց հետոյա եղել, ուրեմն ԲԻՈՍ-ից պետքա դնես IDE ռեժիմ:
Եթե ոչ մի բան չի արվել ու ինքնիրանա եղել, ուրեմն ԲԻՈՍ-ից պետքա դնես ՍԱՏԱ ռեժիմ:
Եթե կոմպը բացվելա, կարողա ՍԱՏԱ-ի կաբելնա պատահաբար դուրս եկել միացման տեղից?

Ապե Ջան
25.01.2013, 00:21

Թե լարերի տեղնա սխալ միացված:

VisTolog
25.01.2013, 10:27
Թե լարերի տեղնա սխալ միացված:
Եթե խոսքը սատա-ի տարբեր գույների մասինա, ուրեմն մատերինկի դակումենտացիայի մեջ պետքա նայես թե որ գույնը ինչ օգտագործելու համարա: Գույները սովորաբար բաժանվում են

Primary SATA controller
RAID-capable SATA controller
Secondary SATA controller

Դու սևին միացրա: :))

Rammstein
26.01.2013, 03:37
Ով հիշում ա կոմպիս դանդաղ միանալու պրոբլեմը, ասեմ. արդեն 99%-ով համոզված եմ, որ խնդիրը ավաստն ա: Նոր վինչ եմ առել, նոր Windows եմ դրել (դեռ ակտիվացիա էլ չեմ արել): Ահագին ծրագրեր եմ դրել, բայց դեռ անտիվիրուս չէի դրել ու լրիվ նորմալ էր: Նոր ավաստը դրեցի, արեց վերջացրեց, որոշեցի կոմպը անջատեմ, չանջատվեց, Shutting down-ի վրա լռվեց: Reset արեցի, ահավոր դանդաղ միացավ:

Ախր ես էն ժամանակ էլ էի նկատել, որ խնդիրը ավաստի ծրագրային ափդեյթից հետո ա ծագել:

Մի հատ ուրիշ անտիվիրուս խորհուրդ տվեք: :))

Հ.Գ. Փաստորեն` խնդիրը միայն իմ մոտ չի. http://forum.avast.com/index.php?topic=95497.0

keyboard
26.01.2013, 04:08
Եթե 7 ա ուրեմն MS Security Essentials, ես գոհ եմ.
AVG էլ փորձի

Rammstein
28.01.2013, 11:04
Եթե 7 ա ուրեմն MS Security Essentials, ես գոհ եմ.
AVG էլ փորձի

Մերսի: AVG դրեցի, լրիվ նորմալ ա, ոչ մի կաթիլ չի դանդաղացնում կոմպը: :)
Երեւի ավաստը բորդիս հետ պրոբլեմ ունի: :think