PDA

Դիտել ողջ տարբերակը : Հարցեր համակարգչային ծրագրերի վերաբերյալ, խնդրում եմ շտապ օգնել

Էջեր : 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 [28] 29 30 31 32 33

tyush2485
01.12.2011, 18:48
Intel G41C-VS(G41+ICH7 Chipsets) -մայր պլատա, Intel Pentium 4 650 3400.0 MHz -պրոցեսոր,1024 MB PC2-5300 DDR2-SDRAM-ոզու,nVIDIA GeForce 7300 GT (G73) 256 MBytes of DDR2 SDRAM-վիդեո կարտա:կարողեմ ես բոլորը համադրել իրար:?

Varzor
01.12.2011, 18:54

Intel G41C-VS պլատա չկա: Կարողա ASRock G41C-VS?
Եթե այո, ապա հաստատ կարող ես համադրել:
http://www.asrock.com/mb/overview.asp?Model=G41C-VS

Maxpayne
01.12.2011, 19:55
Ժող ջան շաաաաաաաաատ շտապ ինձ պետք ա Toshiba L650D-ի համար Ati Radeon HD 5650 դրայվերը win7 32bit-ի համար...

0david0
01.12.2011, 21:02

http://support.amd.com/us/gpudownload/Pages/index.aspx

tyush2485
01.12.2011, 21:02
Intel G41C-VS պլատա չկա: Կարողա ASRock G41C-VS?
Եթե այո, ապա հաստատ կարող ես համադրել:
http://www.asrock.com/mb/overview.asp?Model=G41C-VS
հա ASRock -ա::handsմերսի

Maxpayne
02.12.2011, 14:34
http://support.amd.com/us/gpudownload/Pages/index.aspx
Շատ մերսի, բայց ստեղ ոնց հասկացա դրայվերը չկա կոնկրետ, կարողա են suite-ներից մեկի մեջ ա?:think

Վահե-91
02.12.2011, 15:17
Շատ մերսի, բայց ստեղ ոնց հասկացա դրայվերը չկա կոնկրետ, կարողա են suite-ներից մեկի մեջ ա?:think
http://radeon.ru/drivers/amd/mobility/11-11_mobility_vista_win7_32_dd_ccc_ocl.exe

Varzor
02.12.2011, 15:18
Շատ մերսի, բայց ստեղ ոնց հասկացա դրայվերը չկա կոնկրետ, կարողա են suite-ներից մեկի մեջ ա?:think
Սա քաշիր
http://support.amd.com/us/gpudownload/windows/Pages/radeonmob_win7-32.aspx#1
Կամ էլ օգտվիր այս գործիքից
http://support.amd.com/us/Pages/AMDSupportHub.aspx

tyush2485
04.12.2011, 17:10
ոզուն հանել եմ դրել հա եսիա ասում:

Վահե-91
04.12.2011, 19:13
ոզուն հանել եմ դրել հա եսիա ասում:
հանելուկների բաժնում գրի :D կամ մի քիչ ավելի շատ ինֆորմացիա տուր

tyush2485
04.12.2011, 22:18
հանելուկների բաժնում գրի :D կամ մի քիչ ավելի շատ ինֆորմացիա տուր
ինֆորմացիան էսքանա.:Դու ել ,որպես հանելուկ հասկացի ու փորձի պատասխանել:Դե ստեղել շատ հանելուկային բաներ կան..:;)

Վահե-91
04.12.2011, 22:28
ինֆորմացիան էսքանա.:Դու ել ,որպես հանելուկ հասկացի ու փորձի պատասխանել:Դե ստեղել շատ հանելուկային բաներ կան..:;)
հանի, ուրիշ սլոտի վրա դիր օզուն

VisTolog
04.12.2011, 22:30
ոզուն հանել եմ դրել հա եսիա ասում:

Իսկ էդ ի՞նչ ակտիվատորա:

tyush2485
04.12.2011, 22:38
հանի, ուրիշ սլոտի վրա դիր օզուն
կփորձեմ:Վահե ջան հանեցի ոզուն փոշին մաքրեցի:դրեցի միացրի կոմպը ու հա ետա ասում:դաժե իրար հետևից մի քանի հատա բացվում:ես ուղակի ենթադրում եմ ,որ կարողա ուզույիցա?

Վահե-91
04.12.2011, 23:12
կփորձեմ:Վահե ջան հանեցի ոզուն փոշին մաքրեցի:դրեցի միացրի կոմպը ու հա ետա ասում:դաժե իրար հետևից մի քանի հատա բացվում:ես ուղակի ենթադրում եմ ,որ կարողա ուզույիցա?
բայց վերջը չասիր, էտ ինչ ծրագիրա :8 կարողա վիրուսա ? :o

tyush2485
05.12.2011, 14:04
բայց վերջը չասիր, էտ ինչ ծրագիրա :8 կարողա վիրուսա ? :o
երևի:Որ իմանայ ինչա չեի հարցնի ելի:think:)

Վահե-91
05.12.2011, 14:32
երևի:Որ իմանայ ինչա չեի հարցնի ելի:think:)
Process Explorer քաշի կամ հենց Windows-ի Task Manager-ով , տես ինչ ավելորդ պրոցեսներ կան աշխատող, էտ սխալի ժամանակ

Varzor
05.12.2011, 15:21
Process Explorer քաշի կամ հենց Windows-ի Task Manager-ով , տես ինչ ավելորդ պրոցեսներ կան աշխատող, էտ սխալի ժամանակ
Ինձ դեպք է հանդիպել, երբ էդ անտեր վիրուսը ավտոմատ կերպով փակում էր և cmd-ն, և Task Manager-ը և Process Explorer-ը:

Աշոտ Երկաթ
14.12.2011, 20:53
xls ֆորմատը ոնց microsoft office excel 2007-ով բացեմ?

Artyom
14.12.2011, 21:03
xls ֆորմատը ոնց microsoft office excel 2007-ով բացեմ?
Excel 2007-ը պիտի որ առանց պրոբլեմի xls ու xlsx ֆորմատները բացի:
Քո մոտ չի բացում?

Աշոտ Երկաթ
14.12.2011, 21:07
Excel 2007-ը պիտի որ առանց պրոբլեմի xls ու xlsx ֆորմատները բացի:
Քո մոտ չի բացում?

xlsx բացումա բայց xls-ը չէ

Աշոտ Երկաթ
14.12.2011, 21:18

53628
եսա բացում

Artyom
14.12.2011, 21:18
xls ֆորմատը ոնց microsoft office excel 2007-ով բացեմ?
Մի հատ սենց փորձի՝

1. В Microsoft Office Excel 2007 нажмите кнопку Microsoft Office, а затем выберите Параметры Excel.
2. Выберите Дополнительно, а затем снимите флажок Игнорировать DDE-запросы от других приложений на вкладке Общие.
3. Нажмите кнопку ОК.

Աշոտ Երկաթ
14.12.2011, 21:32
Մի հատ սենց փորձի՝

Նույնը

_Հրաչ_
14.12.2011, 21:40
xlsx բացումա բայց xls-ը չէ
Կարող ա՞ իրոք ֆայլդ ա վնասված: Մի հատ ուրիշ xls ճարի, տես բացում ա՞:

Lion
16.12.2011, 18:35
Խնդրում եմ օգնեք, մանրուք է, բայց դե... :think

Նոր կոմպս բզբզելիս Show Desktop իկոնկեն, էն որ վրեն սեղմում ես ու սաղ ֆայլերը միանգամից մինիմայզ են լինում, է, ուրեմն էդ իկոնկեն, որ որպես կանոն դիսպլեյիս ձախ ներքևի անկյունում էր ու միշտ դրանից օգտվում էի, հատ-հատ ֆայլերը պառկեցնելու փոխարեն, ուրեմն էդ իկոնկեն "թռավ վերև", էկրանի վրա... ու հիմա ես ոչ մի կերպ չեմ կարողանում իրեն տեղը դնել` ներքևի ձախ անկյունում, կապույտ հաստ գծի վրա, start-ի կողքը:angry Ոնց անեմ... որ օգնեիք, շատ շնորհակալ կլինեի :8

Bruno
16.12.2011, 18:55
Lion ջան, մկնիկով քաշի մտցրու այդտեղի իկոնկեքի արանքը:

Varzor
16.12.2011, 20:16
Խնդրում եմ օգնեք, մանրուք է, բայց դե... :think

Նոր կոմպս բզբզելիս Show Desktop իկոնկեն, էն որ վրեն սեղմում ես ու սաղ ֆայլերը միանգամից մինիմայզ են լինում, է, ուրեմն էդ իկոնկեն, որ որպես կանոն դիսպլեյիս ձախ ներքևի անկյունում էր ու միշտ դրանից օգտվում էի, հատ-հատ ֆայլերը պառկեցնելու փոխարեն, ուրեմն էդ իկոնկեն "թռավ վերև", էկրանի վրա... ու հիմա ես ոչ մի կերպ չեմ կարողանում իրեն տեղը դնել` ներքևի ձախ անկյունում, կապույտ հաստ գծի վրա, start-ի կողքը:angry Ոնց անեմ... որ օգնեիք, շատ շնորհակալ կլինեի :8

2. կամ էլ այդ իկոնկան պատճենահանի C:\Documents and Settings\[ՕՀ քո օգտագործողի անունը]\Application Data\Microsoft\Internet Explorer\Quick Launch պապկայի մեջ
նախապես զգուշացնեմ, որ այդ պապկան hiden պապկա է :)

3. վերը նշված պապկայի մեջ սարքում ես մի տեքստային ֆայլ` Show Desktop.txt, որի մեջ գրում ես հետևյալը`
[Shell]
Command=2
IconFile=explorer.exe,3
[Taskbar]
Command=ToggleDesktop
Հետո ֆայլը ընդլայնումը փոխում ես` Show Desktop.scf

Rammstein
17.12.2011, 22:46
Նոր կոմպով, 32 բիթանոց պրիվե՜տ… :D

Վերջապես պրոցս եկավ, նոր կոմպս հավաքեցի, հին վինչեստրը դրեցի, բայց Windows-ը չմիացավ, BlueScreen-ոտ վիճակ էր: Ստիպված եղած 32 բիթանոցի դիսկով մի հատ նորը տեղադրեցի: Հիմա 64 բիթանոցի դիսկ եմ սարքում: Ուղղակի ուզում էի հարցնել, 32-ից 64 bit-ի անցնելուց խնդիր չի առաջանա, ֆայլերս նույն ձեւի կպահպանվեն, ֆորմատի կարիք էլ չի լինի չէ՞: :)

Ձայնալար
18.12.2011, 00:47
Արթուն մարդ կա՞: Միհատ էկրանից video capture անելու ծրագիր ասեք էլի: Որ էկրանին արած չարածս վիդեոի տեսքով սեյվ անի:

0david0
18.12.2011, 00:55
Արթուն մարդ կա՞: Միհատ էկրանից video capture անելու ծրագիր ասեք էլի: Որ էկրանին արած չարածս վիդեոի տեսքով սեյվ անի:

Աշամփու Սնափ 5
http://thepiratebay.org/search/ashampoo%20snap%205/0/3/0

VisTolog
18.12.2011, 00:56
Արթուն մարդ կա՞: Միհատ էկրանից video capture անելու ծրագիր ասեք էլի: Որ էկրանին արած չարածս վիդեոի տեսքով սեյվ անի:

Լավ կլներ չէ որ չօգնեի::beee

Փորձի - http://sourceforge.net/projects/camstudio/files/latest/download?source=files

(http://sourceforge.net/projects/camstudio/files/latest/download?source=files)ՀԳ Ես քեզ ֆեյսում ուզեմ, դու էլ ասածդ չանես::beee

Life
18.12.2011, 19:06
Արթուն մարդ կա՞: Միհատ էկրանից video capture անելու ծրագիր ասեք էլի: Որ էկրանին արած չարածս վիդեոի տեսքով սեյվ անի:
BB Flashback PRO (http://rutracker.org/forum/viewtopic.php?t=3811912)

Varzor
19.12.2011, 02:11
Արթուն մարդ կա՞: Միհատ էկրանից video capture անելու ծրագիր ասեք էլի: Որ էկրանին արած չարածս վիդեոի տեսքով սեյվ անի:
HyperCam` պարզ, անվճար և ֆունկցիոնալ`

http://hypercam.com/

Rammstein
19.12.2011, 17:08
Հնարավոր է, որ ճիշտ ինստալյացիայի խնդիր է: 64 բիտանոց Win7 ՕՀ-ում 32 բիտանոց ծրագրերը ինստալյացիա պիտի լինեն Program Files (x86) թղթապանակի մեջ: Հնարավոր է, որ այդ ծրագիրը լռելիությամբ Program Files-ի մեջ է նստում, դրա համար էլ չի աշխատում: Բացի դա այդ Add-in-ը պիտի որ իր գրադարանները ունենա (dll) ու կախված նրանից, թե դրանք որտեղ կգցի` կաշխատի կամ էլ ոչ:

Հա, Program Files-ի մեջ էր անում: Փորձեցի x86-ի մեջ անեմ, էլի չաշխատեց:

Էջը քաշել իհարկե կարող ես, օրինակ այս (http://network.am/More/WinHTTrack) ծրագրի գնությամբ, բայց մի փոքր փորփրեցի` ամենայն հավանականությամբ օֆլայն չի աշխատի
Ոնց հասկացա այդ ծրագիրը ընդամենը տեքստում փոփոխում է սիմվոլներ (և<->եւ): Դա կարելի է առանձին ստեղծել Word-ի մեջ ;)

Ասածդ ծրագիրը փորձել եմ, քաշածը օֆլայն չի աշխատում:
Սա ընդամենը սիմվոլներ չի փոխում, դասական ու բոլշեւիկյան ուղղագրություններն ա մեկը մյուսին փոխարկում: Ասենք «յու»-ն դարձնում ա «իւ», «լավ»-ը դարձնում ա «լաւ» ու հակառակը: Հետո մեջը կոնկրետ բառերի փոխարկման ձեւեր կան, ասենք «եք»-ը դարձնում ա «էք», բայց «են»-ը թողնում ա «են»: Հետո Յունիկոդ - ANSI փոխարկիչ էլ կա մեջը: Մի խոսքով, եթե ժամանակ ու x86 Windows ու Office ունես, փորձի, լավ բան ա:

Varzor
19.12.2011, 17:22
Հա, Program Files-ի մեջ էր անում: Փորձեցի x86-ի մեջ անեմ, էլի չաշխատեց:
Իսկ ինչ ա ասում, որ չի աշխատում? Add-ins-ների մեջ բերում է, թե այդեղ էլ չի երևում?
Կարող ես գրել (նկարը գցել), թե ինչ սխալ է տալիս?

Ասածդ ծրագիրը փորձել եմ, քաշածը օֆլայն չի աշխատում:
Տենց էլ գիտեի :))

Սա ընդամենը սիմվոլներ չի փոխում, դասական ու բոլշեւիկյան ուղղագրություններն ա մեկը մյուսին փոխարկում: Ասենք «յու»-ն դարձնում ա «իւ», «լավ»-ը դարձնում ա «լաւ» ու հակառակը: Հետո մեջը կոնկրետ բառերի փոխարկման ձեւեր կան, ասենք «եք»-ը դարձնում ա «էք», բայց «են»-ը թողնում ա «են»: Հետո Յունիկոդ - ANSI փոխարկիչ էլ կա մեջը: Մի խոսքով, եթե ժամանակ ու x86 Windows ու Office ունես, փորձի, լավ բան ա:
Շնորհակալ եմ, ուղղակի երբեք մտքովս չի անցել տենց ծրագիր ունենալ Word-ի մեջ, որովհետև ինքս եմ գրել նման բաներ (յունիկոդ փոխարկիչ, իւ, եւ տառեր փոխարկող, ինչպես նաև որոշ բառերի ուղղագրություն ստուգող):
Թե տանը, թե աշխատավայրում օգտագործում եմ 32բիտանոց ՕՀ` ծրագրեր ունեմ որ 64բիտի տակ ոչ մի կերպ չեն կարող աշխատել: 64բիտանոց ծրագրերը օգտագործում եմ վիրտուալ համակարգերով :)
Ի դեպ կա շատ լավ ծրագիր` Armnian PowerSpell (http://powerspell.am/) շատ լավ ծրագիր է տեքստերի սրբագրման համար: Սոտւգում է ուղղագրություն, քերականություն, կետադրություն:

0david0
19.12.2011, 18:19
Ի դեպ կա շատ լավ ծրագիր` Armnian PowerSpell (http://powerspell.am/) շատ լավ ծրագիր է տեքստերի սրբագրման համար: Սոտւգում է ուղղագրություն, քերականություն, կետադրություն:

Որ դրա քռեք արածն էլ լիներ, շատ լավ կլիներ :oy

Varzor
19.12.2011, 19:11
Որ դրա քռեք արածն էլ լիներ, շատ լավ կլիներ :oy
Դեռ չունեմ ;)

Rammstein
19.12.2011, 19:59
Իսկ ինչ ա ասում, որ չի աշխատում? Add-ins-ների մեջ բերում է, թե այդեղ էլ չի երևում?
Կարող ես գրել (նկարը գցել), թե ինչ սխալ է տալիս?
Նորմալ ինստալ ա լինում, Word-ի մեջ նորմալ գալիս ա, բայց որ կոճակը սեղմում եմ`

http://i1199.photobucket.com/albums/aa474/RammsteinAM/arlex.jpg

Ընդհանրապես Debug-ը ակտիվ չի, բայց որ բզբզում եմ, իրա dot ֆայլն եմ բացում, ակտիվանում ա:

Debug սեղմելուց էլ էս ա բացում (http://i1199.photobucket.com/albums/aa474/RammsteinAM/debug.jpg).

Varzor
19.12.2011, 20:34
Նորմալ ինստալ ա լինում, Word-ի մեջ նորմալ գալիս ա, բայց որ կոճակը սեղմում եմ`
Ընդհանրապես Debug-ը ակտիվ չի, բայց որ բզբզում եմ, իրա dot ֆայլն եմ բացում, ակտիվանում ա:
Debug սեղմելուց էլ էս ա բացում (http://i1199.photobucket.com/albums/aa474/RammsteinAM/debug.jpg).

Արդեն պարզ է: Այդ ծրագիրը օգտագործում է իր սեփական Dll գրադարանը, որը պիտի ռեգիստրացիա արվի, որպեսզի կարողանա VBA սկրիպտի մեջից կանչվի: Ծրագրի ինստալյատորը այդ գրադարանը տեղադրում է այն թղթապանակում, որտեղից որ հնարավոր չէ ռեգիստրացիա անել համակարգային ռեեստրում:
Կաորղ ես ուղարկել նաև հայտարարված գրադարանների ցանկը?
Դրա համար Microsoft Visual Basic for Applications պատուհանի Tools մենյուից ընտրում ես References, բացված պատուհանում գրված են գրադարանները և ընտրված են (դիմաց ծիտիկներ են դրված)
Այդ ցանկում կանգնում ես SCScriptcompiler -ի վրա ու տակը նայում ես, թե location-ը որն է` որտեղ է գտնվում տվյալ գրադարանը:

Rammstein
19.12.2011, 22:39

SCScriptcompiler չկա ո՛չ նշվածների, ո՛չ չնշվածների մեջ:
4 հատ ա նշված` Visual Basic For Applications, Microsoft Word 14.0 Object Library, OLE Automation, Microsoft Office 14.0 Object Library:

Universe
20.12.2011, 01:35
Այսօր տան համակարգիչը փոխել եմ, ու մի շատ կարևոր խնդիր կա, որի մասին ուշ ժամա ու անհարմարա հիմա ահազանգեմ սարքողին:
Եսիմ ոնց ա ինստալլ արել windows 7 ը, որ հայերեն կամ ռուսերեն UTF-8 ֆորմատով բոլոր բառերի փոխարեն բլոկնոտում կամ ասենք notepad ++ ում քառակուսիներա ցույց տալիս:think
Ոնց փորձեցի լոկալ ու ադմինիստրատիվ լեզվի կարգավորումները փոփոխել, մեկա, բան դուրս չի գալիս:(

Rammstein
20.12.2011, 01:58

http://rammstein.vs.am/tahoma7.ttf
http://rammstein.vs.am/tahomabd7.ttf

Մի հատ էս երկու ֆոնտը քաշի ու ինստալ արա` քո մոտի եղածները փոխարինելով: Մեկ էլ տեսար օգնեց:

Varzor
20.12.2011, 10:25
SCScriptcompiler չկա ո՛չ նշվածների, ո՛չ չնշվածների մեջ:
4 հատ ա նշված` Visual Basic For Applications, Microsoft Word 14.0 Object Library, OLE Automation, Microsoft Office 14.0 Object Library:
Լավ, մի հատ իմ մոտ ինստալյացիա կանեմ այդ ծրագիրը ու հենց ձևը գտա քեզ կասեմ :)

Universe
20.12.2011, 11:16
http://rammstein.vs.am/tahoma7.ttf
http://rammstein.vs.am/tahomabd7.ttf

Մի հատ էս երկու ֆոնտը քաշի ու ինստալ արա` քո մոտի եղածները փոխարինելով: Մեկ էլ տեսար օգնեց:
Փորձեցի, չուղղվեց :(

Varzor
20.12.2011, 12:13
Փորձեցի, չուղղվեց :(
Պատչառը համակարգային ֆոնտերն են:
Կամ բացակայում են (հանդիպել եմ նման տարբերակների), կամ էլ ռեգիոնալ և համակարգային լեզուները տարբեր են: Պիտի System Local-ը դնես English:
XP-ի ինստալյացիայի ժամանակ հայկական յունիկոդների աջակցումը առանձին ծիտիկով նշվում էր: 7-ի մեջ, ճիշտ ասած ինչքան արել եմ, եղել է, առանձին չեմ մտածել:

Universe
20.12.2011, 12:16

http://www.google.am/search?hl=en&q=Russian+fonts+not+showing+up+on+windows+7&oq=Russian+fonts+not+showing+up+on+windows+7&aq=f&aqi=&aql=&gs_sm=e&gs_upl=5951l5951l0l6973l1l1l0l0l0l0l254l254l2-1l1l0

Ս (http://www.google.am/search?hl=en&q=Russian+fonts+not+showing+up+on+windows+7&oq=Russian+fonts+not+showing+up+on+windows+7&aq=f&aqi=&aql=&gs_sm=e&gs_upl=5951l5951l0l6973l1l1l0l0l0l0l254l254l2-1l1l0)րանցից և ոչ մեկը չօգնեց :(

Varzor
20.12.2011, 12:23

Ֆորմատ արա ու նորմալ Win7 տեղադրի: Ամենայն հավանականությամբ բացակայում են համակարգային օտարալեզու ֆոնտերը:

Universe
20.12.2011, 12:29
Ֆորմատ արա ու նորմալ Win7 տեղադրի: Ամենայն հավանականությամբ բացակայում են համակարգային օտարալեզու ֆոնտերը:
Ֆորմատից բացի, ուրուշ ձև ոչ հնարավորա՞ :(

Varzor
20.12.2011, 12:53
Ֆորմատից բացի, ուրուշ ձև ոչ հնարավորա՞ :(
Ես որ չգիտեմ: Win7-ից այդքան էլ ուժեղ չեմ: Ուղղակի քանի հատ տեղադրել եմ, բոլորի վրա էլ նորմալ աշխատել է թե հայերեն և թե ռուսերեն յունիկոդները:

Universe
20.12.2011, 13:02
Ես որ չգիտեմ: Win7-ից այդքան էլ ուժեղ չեմ: Ուղղակի քանի հատ տեղադրել եմ, բոլորի վրա էլ նորմալ աշխատել է թե հայերեն և թե ռուսերեն յունիկոդները:
հիմա փաստորեն եղավ 4,0 գհզ պրոց 2 գբ ռամ ու 41 գմ օնբորդ վիդեո,

http://led.am

S (http://led.am/)pecial offers ում ռամ կա 1գբ ոց էժան, օֆիսին մոտա խանութը, գնամ վերցնեմ հիմա ու քո կարծիքով մաֆիա 2 ը երեխեն նորմալ կխաղա՞:

http://www.google.am/search?hl=en&sa=X&ei=pE7wTvKfNuaP4gSJkfi9AQ&ved=0CBMQvwUoAQ&q=mafia+2+system+requirements&spell=1&biw=1440&bih=799

Varzor
20.12.2011, 13:18

Թեման խառնել ես :) PM-ով կգրեմ:

0david0
20.12.2011, 19:17
Ժող ինչ-որ մեկը կարողա իմանա ինչիցա որ ստեղնաշարի աջ մասի կետը սեղմելիս հաճախ ստորակետա գրվում? Ինձ թվումա ֆոնտերիցա, որովհետև Վին 7 նոր գցելուց տենց չի, հետո ֆոնտերի հետ խաղալուցա տենց լինում: Համ էլ նյուզ.ամ-ի ֆոնտերը փոխվելա, հաստատ մի հատ ֆոնտ կա, որ սաղ խառնումա իրար, կարողա իմանաք էտ որ ֆոնտնա, ջնջեմ, որ մեկ էլ չդնեմ նորից Վինդոուս գցեմ :(

Artyom
20.12.2011, 19:38

Ինչքան հիշում եմ Arial AMU տառատեսակից ա տենց լինում: Ջնջի տես կդզվի:

Վահե-91
20.12.2011, 21:44

KDWin-իցա

Աթեիստ
20.12.2011, 23:32

Windows-ի keyboard leyout-ը (անկյունի EN , RU, HY և այլն) եթե դնում ես RU, կետը դառնում ա ստորակետ։ Նման դեպքերից խուսափելու համար դիր, որ windows layout-ը փոխվի ասենք ctrl+shift կոճակներով։

Universe
20.12.2011, 23:41
Ես որ չգիտեմ: Win7-ից այդքան էլ ուժեղ չեմ: Ուղղակի քանի հատ տեղադրել եմ, բոլորի վրա էլ նորմալ աշխատել է թե հայերեն և թե ռուսերեն յունիկոդները:

Է՜լ ֆորում չմնաց որ չնայեմ:
Մայքրոսոֆթն ինքնա անտարբեր էս հարցի շուրջ..
http://answers.microsoft.com/en-us/windows/forum/windows_7-performance/windows-7-support-for-east-asian-languages/36f583a0-fac2-4358-93b0-f2414d0879f7?page=2

Աթեիստ
20.12.2011, 23:57
Այսօր տան համակարգիչը փոխել եմ, ու մի շատ կարևոր խնդիր կա, որի մասին ուշ ժամա ու անհարմարա հիմա ահազանգեմ սարքողին:
Եսիմ ոնց ա ինստալլ արել windows 7 ը, որ հայերեն կամ ռուսերեն UTF-8 ֆորմատով բոլոր բառերի փոխարեն բլոկնոտում կամ ասենք notepad ++ ում քառակուսիներա ցույց տալիս:think
Ոնց փորձեցի լոկալ ու ադմինիստրատիվ լեզվի կարգավորումները փոփոխել, մեկա, բան դուրս չի գալիս:(

Փորձիր FixFontsFolder-ով (http://www.high-logic.com/fifofo.zip) մի հատ ֆոնտերիդ վրայով անցնել։

0david0
21.12.2011, 17:38
Ինչքան հիշում եմ Arial AMU տառատեսակից ա տենց լինում: Ջնջի տես կդզվի:

Arian AMU գցելուց հետո էր նյուզ.ամ-ի ֆոնտերը խառնվել: Ջնջեցի դզվեց :hands

Քանի հիշեցի ասեմ, Վին XP-ից ֆոնտեր էի վերցրել, ամեն անգամ գցելուց չակերտները փոխում էր յեսիմ ինչ կետերի ու տառերի :D Տենց էլ չիմացա որ ֆոնտնա:

KDWin-իցա

:nea

Windows-ի keyboard leyout-ը (անկյունի EN , RU, HY և այլն) եթե դնում ես RU, կետը դառնում ա ստորակետ։ Նման դեպքերից խուսափելու համար դիր, որ windows layout-ը փոխվի ասենք ctrl+shift կոճակներով։

Վերջին ֆորմատից հետո մոռացել էի իմ սարքած հայ ու ռուս ֆոնետիկ լեյաութը գցեի, քանի որ շատ չեմ օգտվում դրանից, դրա ռուսերենով էլի կետերա ցույց տալիս ;)

Ամեն ինչ իրա տեղն ընկավ, բոլորին շնորհակալություն օգնության համար:

Universe
21.12.2011, 18:26
Փորձիր FixFontsFolder-ով (http://www.high-logic.com/fifofo.zip) մի հատ ֆոնտերիդ վրայով անցնել։
Անցավ, ահագին էռռոռներ գտավ, բայց արդյունքում չուղղվեց....

VisTolog
21.12.2011, 18:37
Ժող, վերջերս ինչ-որ դանդաղա դիսկ գրում կոմպը::unsure Ինչի՞ց կարա լինի: DMA-PIO նայել եմ, PIO-ա: 2-4գբ ինֆոյի համար 30 րոպեից ավել ժամանակա տանում, վախտին տենց չէր է:unsure

Համ 8x-ով ա նույն արագությամբ գրում, համ 22x-ով:

Աթեիստ
21.12.2011, 22:35

Համ ասում ես PIO ա, համ էլի պրոբլեմ ես ման գալի՞ս։ PIO-ն տեղով պրոբլեմ ա, կարգավորի, որ դառնա DMA։

matlev
22.12.2011, 00:52

Որ ընտրում ես "DMA when available" էլի PIO ա դառնո՞ւմ:

Էստեղ նայի (http://winhlp.com/node/10), որ փնտրես էլ լիքը ինֆորմացիա կգտնես:

Աթեիստ
22.12.2011, 01:52
Հին գրառումս PIO-ի մասին
http://www.akumb.am/showthread.php/581-Հարցեր-համակարգչային-ծրագրերի-վերաբերյալ-խնդրում-եմ-շտապ-օգնել?p=1670161&viewfull=1#post1670161

VisTolog
22.12.2011, 12:02
Համ ասում ես PIO ա, համ էլի պրոբլեմ ես ման գալի՞ս։ PIO-ն տեղով պրոբլեմ ա, կարգավորի, որ դառնա DMA։

Դե խառնեցի: :D DMA-ա:

matlev DMA փոխելուց հետո չեմ նայել նորից ՊԻՕ-յա թե չէ: Կնայեմ կասեմ:

painteffect
24.12.2011, 00:59
սխալմամբ ֆլեշկիս տեղը D դիսկն եմ ֆոռմատ արել… ինչ ծրագիր կառաջարկեք, որ վերականգնեմ ինֆորմացիան՞

Աթեիստ
24.12.2011, 01:11
սխալմամբ ֆլեշկիս տեղը D դիսկն եմ ֆոռմատ արել… ինչ ծրագիր կառաջարկեք, որ վերականգնեմ ինֆորմացիան՞

Recuva (անվճար), Magic recovery (քրեքով), բայց նախօրոք մտածի թե վերականգնածը ուր ես գցելու։ Վերականգլեւ ընթացքում նույն դիսկի վրա չի կարելի։

Renata
24.12.2011, 18:07
ժող նոթբուկիս համար Stilo 6154 մոդելնա աուդիո դռաիվեռ եմ փնտրում չկա:(, օգնոք էլի:)

VisTolog
24.12.2011, 18:10
Դե խառնեցի: :D DMA-ա:

matlev DMA փոխելուց հետո չեմ նայել նորից ՊԻՕ-յա թե չէ: Կնայեմ կասեմ:

DMA են սաղ:

Հմմ::think

Վահե-91
24.12.2011, 19:02
DMA են սաղ:

Հմմ::think
ինչ ՕՀ-ա ՞

VisTolog
24.12.2011, 19:40
ինչ ՕՀ-ա ՞

Win xp

Աշոտ Երկաթ
24.12.2011, 20:18
հնարավորա սկան արած թղթի վրաի տառերը սարքել տառ ոչ թէ նկար??

VisTolog
24.12.2011, 20:19
հնարավորա սկան արած թղթի վրաի տառերը սարքել տառ ոչ թէ նկար??

FineReader քաշի

Daniel Vardanyan
24.12.2011, 20:56
մի բան հարցնեմ կասեք մի ծրագիր որը վիդիոն կտրումա բայց քիչ տեղով փոքր ծրագիր

Աթեիստ
24.12.2011, 21:59
մի բան հարցնեմ կասեք մի ծրագիր որը վիդիոն կտրումա բայց քիչ տեղով փոքր ծրագիր

VirtualDub կամ VirtualDubMod - անվճար ու շատ լավը։

Վահե-91
24.12.2011, 22:02
Win xp
հուսով եմ SP3-ա ու զբորկա չի չէ ?

VisTolog
24.12.2011, 22:04
հուսով եմ SP3-ա ու զբորկա չի չէ ?

Ճիշտ ես հուսում:

Zangezur
25.12.2011, 04:17
Ճիշտ ես հուսում:

Մի բան փորձի, տես նույն ձև դժվարա կարդում դվդ դիսկը, կամ ավելի ճիշտ սովորականից դանդաղա կարդում դիսկը՞՞ Որտև նման խնդիր մի քանի անգամ եղելա մոտս, բոլոր դեպքերում դվդ էր փչացել:

Daniel Vardanyan
25.12.2011, 16:15
իսկ որտեղից կարամ քաշեմ

Աշոտ Երկաթ
25.12.2011, 18:34
մի բան հարցնեմ կասեք մի ծրագիր որը վիդիոն կտրումա բայց քիչ տեղով փոքր ծրագիր

http://armansoft.do.am/news/video_montajh_mas_1/2011-11-02-251

Daniel Vardanyan
26.12.2011, 20:02
բայց էտ ծրագրով ոնց կտրեմ չի լինում

Rammstein
30.12.2011, 12:12
VirtualDub կամ VirtualDubMod - անվճար ու շատ լավը։

Իսկ սրանով հնարավոր ա՞ երկու նույն չափսի, նույն ֆորմատի վիդեո ֆայլեր իրար կպցնել առանց ռենդեր անելու:

Varzor
30.12.2011, 13:39
Իսկ սրանով հնարավոր ա՞ երկու նույն չափսի, նույն ֆորմատի վիդեո ֆայլեր իրար կպցնել առանց ռենդեր անելու:
Իրականում ռենդեր չի անում, այլ երկու վիդեոֆայլերից ստանում է մի ֆայլ: Եթե այդ ֆայլերի պարամետրերը նույնն են (Video and sound bitrate, ratio, framrate, format, codec և այլն), ապա բավականին արագ կատարում է: Այլ տարբերակ ուղղակի չկա, քանի որ չի կարող լինել մեկ կոնտենտի սթրիմով վիդեոֆայլ, որի տարբեր հատվածներ ունեն տարբեր պարամետրեր:

LoK®
30.12.2011, 13:43
Իսկ սրանով հնարավոր ա՞ երկու նույն չափսի, նույն ֆորմատի վիդեո ֆայլեր իրար կպցնել առանց ռենդեր անելու:
Հա: Առաջին ֆայլը բացի File->Open video file հրամանով, հետո երկրորդը` File->Append segment հրամանով: Եթե ֆայլերը համատեղելի չեղան, համապատասխան հաղորդագրություն ցույց կտա: Եթե ամեն ինչ նորմալ ա, ընտրի File->Save As, պատուհանի ներքևում Video Mode-ը անպայման դիր Direct Stream Copy, գրի անունը ու Save:

Rammstein
30.12.2011, 18:17

Ընտեղ կա Append AVI Segment, բայց ակտիվ չի: :( Իմ ֆայլերը mpg են:

armen9494
30.12.2011, 19:21
Ժողովուրդ ջան նոթբուքիս վրա ֆլեշկա դնելու ժամանակ կոմպը ոչ մի ռեակցիա չի տալիս, ֆլեշկես ցույց չի տալիս: Orange-ի ինտերնետ հիման դնելու ժամանակ մենակ լույսն ա վառում, բայց կոմպը էլի ոչ մի ռեակցիա չի տալիս:
Device Manager որ մտնում եմ System devices-երից ներքև բան ցույց չի տալիս (ոչինչ չկա): Իսկ High Definition Audio Controller-ի կողքը «!» նշան ա ցույց տալիս:
Ի՞նչ կարամ անե՞մ: Նոթբուքս Թոշիբայա, եթե պետք ա, մոդելն էլ կգրեմ:
Նախապես շնորհակալություն:

armen9494
30.12.2011, 21:20

Հենց նոր ֆորմատ էլ արեցի, նոր windows 7 դրեցի, մեկ ա, չդզվեց :(
Ի դեպ, ստուգեցի, վեբ կամերան էլ չկար:

Universe
31.12.2011, 11:20
Հենց նոր ֆորմատ էլ արեցի, նոր windows 7 դրեցի, մեկ ա, չդզվեց :(
Ի դեպ, ստուգեցի, վեբ կամերան էլ չկար:
բիոսից ստուգի, տես USB controller ի նաստրոյկաները նորմալ ե՞ն...

armen9494
31.12.2011, 12:08
բիոսից ստուգի, տես USB controller ի նաստրոյկաները նորմալ ե՞ն...

Նորմալ ա, խնդիրը մենակ Usb-ի հետ չի, հենա՝ վեբ կամերան էլ չկա
հնարավոր ա, որ էլի բաներ չկան, որոնք դեռ չեմ նկատել

Universe
31.12.2011, 16:16
Նորմալ ա, խնդիրը մենակ Usb-ի հետ չի, հենա՝ վեբ կամերան էլ չկա
հնարավոր ա, որ էլի բաներ չկան, որոնք դեռ չեմ նկատել
Ոնց զգում եմ կոմպդ մանրից պրծնումա :))
Տար մասնագետի մոտ

Donor
31.12.2011, 17:40
Նորմալ ա, խնդիրը մենակ Usb-ի հետ չի, հենա՝ վեբ կամերան էլ չկա
հնարավոր ա, որ էլի բաներ չկան, որոնք դեռ չեմ նկատել

Իմ HP ProBookն- էլ էր տենց, կամերան չկար, ու որ USB-ին միացրած բան էր լիոնւմ, թեկուզ մկնիկ, Windowsը չէր միանում: գառանտիայի մեջ էր, մայր պլատան փոխելով խնդիրը լուծվեց..

armen9494
31.12.2011, 18:09
Իմ HP ProBookն- էլ էր տենց, կամերան չկար, ու որ USB-ին միացրած բան էր լիոնւմ, թեկուզ մկնիկ, Windowsը չէր միանում: գառանտիայի մեջ էր, մայր պլատան փոխելով խնդիրը լուծվեց..

Չէ, իմում խնդիրը ուրիշ ա

armen9494
05.01.2012, 11:34
Մի հարց ունեմ.
համակարգչի վրա windows7-ա քցած, ունի C և D լոկալ դիսկեր: Հիմա եթե ես ֆորմատ անեմ C-ն և վրեն քցեմ XP SP2 հնարավո՞ր ա, որ D-ն ֆորմատ ուզի, այսինքն կորեն D-ի ֆայլերը:

Universe
05.01.2012, 11:47

Ավելի քան իմ ու համակարգչի միջև եղած 8 տարվա պատմության մեջ նման դեպք դեռ տեղի չի ունեցել, որ Ց-ն ֆորմատես ու Դ-ն էլ շախի ընկնի...

Աթեիստ
05.01.2012, 13:33
Մի հարց ունեմ.
համակարգչի վրա windows7-ա քցած, ունի C և D լոկալ դիսկեր: Հիմա եթե ես ֆորմատ անեմ C-ն և վրեն քցեմ XP SP2 հնարավո՞ր ա, որ D-ն ֆորմատ ուզի, այսինքն կորեն D-ի ֆայլերը:

Եթե դեռ չեմ ուշացել, մինչև ֆորմատ անելը 7-ի տակից C-ի անունը մի բան դիր, ասենք System։ Եղել են դեպքեր, որ մի սիստեմի C-ն մյուսի համար D ա եղել։ Ֆորմատ ես անում պարզվում ա մյուսն ես արել։

Ապե Ջան
06.01.2012, 01:52
http://www.shanttv.com/am/programs/amanor@-shantum/videogallery/7633/7634/

էս internet download manager - ով քաշել չի լիոնւմ: Ուրիշ ի՞նչ ծրագրով կարելի ա քաշել սա:

Աթեիստ
06.01.2012, 02:17
http://www.shanttv.com/am/programs/amanor@-shantum/videogallery/7633/7634/

էս internet download manager - ով քաշել չի լիոնւմ: Ուրիշ ի՞նչ ծրագրով կարելի ա քաշել սա:

Էջի source-ում բաց գրած ա » http://shanttv.com/upload/NOR TARI _31.12.2011.flv

Քաշվում download manager-ով, մոտ 740Մբ։

Rammstein
06.01.2012, 02:59
http://www.shanttv.com/am/programs/amanor@-shantum/videogallery/7633/7634/

էս internet download manager - ով քաշել չի լիոնւմ: Ուրիշ ի՞նչ ծրագրով կարելի ա քաշել սա:

Ցանկացած վիդեո քաշելու համար (բացի stream-ից) օգտագործում եմ Opera-ի քեշը: Բացում եմ վիդեոն ու փլեյ եմ տալիս, բացում եմ opera:cache-ը, Minimum size-ը տալիս եմ, ասենք` 500 ԿԲ ու տալիս եմ List all domains: Բացված քեշի էջը մի քանի անգամ ռելոուդ եմ տալիս, որ տեսնեմ, թե որի չափսն ա գնալով մեծանում, դրանով էլ հասկանում եմ, թե որն ա քեշի մեջ մտնող վիդեոն ու սեղմում եմ էդ լինկի վրա, սեյվ եմ տալիս իմ ուզած տեղում:

Universe
06.01.2012, 11:23
Ահա՜՜՜՜՜....
Սենց էլ մարդ կրակն ընկնի... Էն էլ էս նոր տարվա դիմաց...
Նոր վիդեո քարտ եմ վերցրել, ասեցին լավնա 512 ա, իսկ էս շերդի հետ 1900 ՄԲ կազմումա ընդհանուրը.
Սա էլ մոդելնա...
http://www.nvidia.com/object/geforce_8500.html

Մ (http://www.nvidia.com/object/geforce_8500.html)ի խոսքով, նախկինում նման բան ես չեմ նկատել ոչ մի սարքավորման հետ:
Ուրեմն, նորմալ, մարդավարի, տնավարի դրայվերները ՀԵՆՑ ԿԱՅՔԻՑ Windows 7 ի հետ համատեղելի քաշում ու ինսթալլ եմ անում: Նորմալ նստումա, վերջում, ռեստարտից հետո չի աշխատում, էռռոռա տալիս իր Փրոփրթիներում՝ դիվայս մենեջերի մեջ, ու տարօրինակն էնա, որ նույնիսկ ֆորմատտից հետո էտ էրրորը շարունակվումա մնալ, ու ստիպված օնբորդից եմ էսօր էն կաբելը մոնիտորի միացրել:
Երեկ նորմալ աշխատելուցա եղել առավորտայն, մինչև՝ երեկո: Ու ինքն իրեն, խաղ խաղալու ժամանակ թռավ դրայվերը:

Ամեն ձև փորձել եմ, ջնջել, քցել, դիվայսը հանել դրել, մեկա, միևրնույնա, չի լինում ու վերջ: Մայքրոսոֆթի էռռոռների բաժնում նայեցի, ասեց որ էտ էռռոռը դրայվերի անքոմթըրթաբիլիթիյիցա, ու հիմա ոչ մի ձև էս խնդիրը լոըծել չի լինում:

Էտ վիդեո քարտն էլ կարելիյա ասել՝ նվերա էլի, հիմա տանեմ ասեմ խանութի աշխատողին որ չի աշխատում, մի քիչ սիրուն չի... հետո կտեսնեմ խոսքի մեջ կասեմ անպայման: Հիմա, մինչև ասելս ինչ որ սալյուշնա պետք... Մարդ կա" որ նման խնդրի հետ առնչվելա կամ կարող է մի նոր ու օգտակար խորհուրդ տալ:
Նախապես շնորհակալ եմ..

Rammstein
08.01.2012, 17:50
Հիշում ե՞ք, որ ասում էի կոմպիս DPC Latency-ն µTorrent-ից բարձրանում ա, ու մի քանի րոպեն մեկ շատ բարձր արժեք ա ստանում, երաժշտությունն էլ էդ պահերին աղավաղվում ա, եւն: Ուրեմն երեկ էս նոր հզոր կոմպիս վրա էլի սկսեցի տենց բաներ նկատել, ընդ որում առանց µTorrent-ի էլ էր լինում: Հիշեցի, որ NetLimiter ծչագիրն եմ նոր ինստալ արել: Բռնեցի ռադ արեցի, ամեն ինչ նորմալացավ, էլ ոչ µTorrent-ը բացած ա լինում, ոչ` փակած:
Էն հին կոպմպի պարագայում ինչ ասես մտածում էի` էլ տաքանալուց ա, էլ LAN-ի դրայվերից ա, էլ matlev-ի սիրելի Bluetooth-ից ա (ի դեպ էդ սարքը դեռ նոր կոմպիս չեմ միացրել :))):

Ով որ NetLimiter ծրագիրը օգտագործում ա, մի հատ եթե դժվար չի քաշեք DPC Latency Checker (http://www.thesycon.de/dpclat/dpclat.exe) ծրագիրը, մի 5 րոպե բացած պահեք ու ասեք կարմիր գծեր լինում ե՞ն, թե՞ ոչ, ու ընդհանրապես Absolute Maximum-ը ինչքան ա: Ուղղակի հետեաքրքիր ա` էդ ծրագիրը բոլորի մոտ ա՞ տենց արդյունք տալիս:

Universe
08.01.2012, 20:11
Ժող ջան, մի հատ շտապ վինդոուզ 7-ի մեջի FONTS պապկանա պետք: Էն կոմպի միայն, որի մեջ հայերեն ֆոնտերը (օրինակ սովորական տեքստ էդիթրով տեքստ ֆայլի մեջ հայերեն գրելիս) նորմալ ցույց են տալիս:
Իմը ուղղել էի, նորմալ էր... ԴՐեցի նոր ֆոնտեր ինստալլ արեցի էլի հայերենը ցույց չի տալիս:
Շնորհակալ նախապես: Եթե ֆայլը ծանր լինի կամ տեղ չլինի բեռնելու, կարող եմ FTP տրամադրել...

Life
08.01.2012, 21:04

Ամենահարմարը նառոդն էր :)) ռառ-ի մեջ եմ գցել սաղ
http://narod.ru/disk/36937744001/Fonts.rar.html

Universe
08.01.2012, 21:47
Ամենահարմարը նառոդն էր :)) ռառ-ի մեջ եմ գցել սաղ
http://narod.ru/disk/36937744001/Fonts.rar.html
yandex ը ուղղակի արագ8յան սահմանափակումներովա էլի :) FTP ով 152 մբ-ն ամենաշատը մեկ րոպեյում կքաշեր... :)) Time left: 46 mins :)

Life
08.01.2012, 22:04
yandex ը ուղղակի արագ8յան սահմանափակումներովա էլի :) FTP ով 152 մբ-ն ամենաշատը մեկ րոպեյում կքաշեր... :)) Time left: 46 mins :)

ասա քեզ որտեղ ա հարմար տեղ քցեմ :)

Universe
08.01.2012, 22:08
ասա քեզ որտեղ ա հարմար տեղ քցեմ :)
thx.. :) Բան չմնաց :) 17 mins left ...53743

Աշոտ Երկաթ
12.01.2012, 15:54
Abbyy FineReader 11 ով ոնց կարամ բոլոր էջերը միանգամից սախրանիտ անեմ նույն որդ փաստաթխտի մեջ

erewanski
12.01.2012, 21:36
Ժող օգնեք խնդրում եմ
Ուզում էի ֆայլ բացեի ուտոռենտով , հիմա ինչ ծրագիր ուզում եմ բացեմ , տոռենտի միջոցովա բացում , չեմ կարողանում ուղղել , չեմ կարողանում օգտվել ծրագրերից

Վահե-91
12.01.2012, 21:42
Ժող օգնեք խնդրում եմ
Ուզում էի ֆայլ բացեի ուտոռենտով , հիմա ինչ ծրագիր ուզում եմ բացեմ , տոռենտի միջոցովա բացում , չեմ կարողանում ուղղել , չեմ կարողանում օգտվել ծրագրերից
այսինքն սաղ exe-ները տոռենտովա բացում ? XP-ա քո մոտ ?

erewanski
12.01.2012, 21:59
այսինքն սաղ exe-ները տոռենտովա բացում ? XP-ա քո մոտ ?
հա , օրինակ խաղերը , բրաուզերները
իմ մոտ Վին 7ա :)

Վահե-91
12.01.2012, 22:07
հա , օրինակ խաղերը , բրաուզերները
իմ մոտ Վին 7ա :)
Shortcut-ները բացելուց, թե պապկի մեջից էլ ?

Աթեիստ
12.01.2012, 22:20
Ժող օգնեք խնդրում եմ
Ուզում էի ֆայլ բացեի ուտոռենտով , հիմա ինչ ծրագիր ուզում եմ բացեմ , տոռենտի միջոցովա բացում , չեմ կարողանում ուղղել , չեմ կարողանում օգտվել ծրագրերից

Էս քաշի, enter արա, restart, պիտի որ օգնի։
http://www.sevenforums.com/attachments/tutorials/123734d1312706455-default-file-type-associations-restore-default_exe.reg

matlev
12.01.2012, 22:21
Ժող օգնեք խնդրում եմ
Ուզում էի ֆայլ բացեի ուտոռենտով , հիմա ինչ ծրագիր ուզում եմ բացեմ , տոռենտի միջոցովա բացում , չեմ կարողանում ուղղել , չեմ կարողանում օգտվել ծրագրերից

Էստեղ ֆիքսեր կան:
http://www.winhelponline.com/blog/file-asso-fixes-for-windows-7/

erewanski
12.01.2012, 23:22
Shortcut-ները բացելուց, թե պապկի մեջից էլ ?
Shortcut-ները մենակ , այսինքն մենակ էկրանին ու Ստարտում գտնվողները

Աթեիստ ջան մերսի ,բայց չի օգնում:(

Վահե-91
12.01.2012, 23:50
Shortcut-ները մենակ , այսինքն մենակ էկրանին ու Ստարտում գտնվողները

Աթեիստ ջան մերսի ,բայց չի օգնում:(
վաղը ձեռիս տակ, որ վին7-ով կոմպ լինի կօգնեմ

Աթեիստ
12.01.2012, 23:51
Shortcut-ները մենակ , այսինքն մենակ էկրանին ու Ստարտում գտնվողները

Աթեիստ ջան մերսի ,բայց չի օգնում:(

Shortcut-ների համար սա քաշի, միջի reg ֆայլն աշխատացրու։
http://www.winhelponline.com/fileasso/lnk_fix_w7.zip

erewanski
12.01.2012, 23:59
Shortcut-ների համար սա քաշի, միջի reg ֆայլն աշխատացրու։
http://www.winhelponline.com/fileasso/lnk_fix_w7.zip
Էրրորա տալիս :(

Rammstein
13.01.2012, 00:51
Shortcut-ները մենակ , այսինքն մենակ էկրանին ու Ստարտում գտնվողները

Աթեիստ ջան մերսի ,բայց չի օգնում:(

Բաց regedit-ը, HKEY_CLASSES_ROOT-ում գտի «.lnk» key-ը ու նախապես backup (աջ կլիկ, Export) անելուց հետո ջնջի, հետո համակարգիչը ռեստարտ արա:

Varzor
13.01.2012, 12:48
Shortcut-ները մենակ , այսինքն մենակ էկրանին ու Ստարտում գտնվողները
Աթեիստ ջան մերսի ,բայց չի օգնում:(
Ստեղ ծրագրի կա դրա համար
http://www.annoyances.org/exec/show/article02-500
Սակայն...
Քանի որ ֆայլերի ասոսացիաները օգտագործողի հետ կապված կարգաբերումներ են (Ռամշտայն` ներող :))), ապա ամենահեշտ ամենահեշտ ու ճիշտ տարբերակը`
start->run գրում ես regedit ու Enter :)
Գտնում ես ռեգիստրի հետևյալ ճյուղը.
HKEY_CURRENT_USER\Software\Microsoft\Windows\CurrentVersion\Explorer\FileExts\.lnk\
Դրա մեջ պիտի լինի 3 հատ թղթապանակ`
1. OpenWithList
2. OpenWithProgids
3. UserChoice

1-ինի մեջից ջնջում ես հետևյալ տողերը.
[ Օգտագործողի անուն ]
MRULIst

3-րդ թղթապանակն ընդհանրապես ջնջում ես:
Մի հատ լոգոֆ-լոգոն ու պատրաստ է ;)

Վահե-91
13.01.2012, 14:12
Ստեղ ծրագրի կա դրա համար
http://www.annoyances.org/exec/show/article02-500
Սակայն...
Քանի որ ֆայլերի ասոսացիաները օգտագործողի հետ կապված կարգաբերումներ են

HKEY_LOCAL_MACHINE-ի մեջինը բոլորինա վերաբերվում
HKEY_CURRENT_USER-ինը տվյալ օգտագործողին ;)

Varzor
13.01.2012, 14:23
HKEY_LOCAL_MACHINE-ի մեջինը բոլորինա վերաբերվում
HKEY_CURRENT_USER-ինը տվյալ օգտագործողին ;)
Հա, բայց օգտագործողի փոփոխածը պահվում է HKEY_CURRENT_USER-ի մեջ` user-ական կարգաբերում է ու ամեն մի օգտագործողի համար կարող է ուրույն լինել:
Ուստի եթե HKEY_LOCAL_MACHINE-ի մեջ փնտրի, ապա .lnk-ի տվյալների մեջ բացի ստանդարտից բան չի գտնի:
համ էլ HKEY_LOCAL_MACHINE-ը բոլորի չի, որ վերաբերվում է, մասնավորապես եթե օգտագործողը Microsoft AD Domain-ի անդամ է ու ունի համապատասխան կարգաբերումներ ;)

Վահե-91
13.01.2012, 14:35

դժվար տանը AD սարքած լինեն :D խոսքի հարևաններով :hands
ինչից ելնելով ես ասում, որ պետքա HKEY_CURRENT_USER\Software\Microsoft\Windows\CurrentVersion\Explorer\FileExts\.lnk\ -ում փոփոխություն եղած լինի ՞
կարողա HKEY_CLASSES_ROOT\.lnk կամ HKEY_LOCAL_MACHINE\SOFTWARE\Classes\.lnk - ումա ա էտ փոփոխությունն եղել ՞

Varzor
13.01.2012, 14:41
դժվար տանը AD սարքած լինեն :D խոսքի հարևաններով :hands
Ինչի? Ընկերներս տանը AD ունեն` որ երեխեքի կոմպերը կանտրոլի տակ պահեն ;)

ինչից ելնելով ես ասում, որ պետքա HKEY_CURRENT_USER\Software\Microsoft\Windows\CurrentVersion\Explorer\FileExts\.lnk\ -ում փոփոխություն եղած լինի ՞
կարողա HKEY_CLASSES_ROOT\.lnk կամ HKEY_LOCAL_MACHINE\SOFTWARE\Classes\.lnk - ումա ա էտ փոփոխությունն եղել ՞
Որ ասեմ եղունգ եմ նայում? :))
Հենց Windows-ի help-ում էլ գրված է, որ file association-ը UserCustom պարամետր է ու այդ իսկ պատճառով այն չի կարող պահպանվել HKEY_LOCAL_MACHINE-ում ;)
Համ էլ նույն իրավիճակը մոտս սիմուլյացիա եմ արել :)

Վահե-91
13.01.2012, 14:47
Հենց Windows-ի help-ում էլ գրված է, որ file association-ը UserCustom պարամետր է ու այդ իսկ պատճառով այն չի կարող պահպանվել HKEY_LOCAL_MACHINE-ում ;)
հեսա ստուգեմ, կասեմ, կարա թե չէ: Ես դրա հելպին չեմ վստահում :)

Varzor
13.01.2012, 15:02
հեսա ստուգեմ, կասեմ, կարա թե չէ: Ես դրա հելպին չեմ վստահում :)
Այ ախօեր, ասում եմ արդեն մոտս տենց արել եմ, դու ասում ես "ստուգեմ" :))
ռեգիստրները շատ վաղուց եմ բզբզում, նույնսիկ policie-ներ ունեմ գրած` ռեգիստրների հետ աշխատող:
Համ էլ XP_ում էլ է նույն տեղը ;)

Վահե-91
13.01.2012, 15:08

դե որ տենցա մի հատ բացատրի ինչի համարա HKEY_CURRENT_USER\Software\Microsoft\Windows\CurrentVersion\Explorer\FileExts -ը ՞ այսինքն ուզում եմ իմանամ ոնց կարելիա դրա օգնությամբ ասոցիացան փոխել ՞

Varzor
13.01.2012, 17:34

Ռեեստրի այդ ճյուղում համակարգը պահպանում explorer ծրագրին հասանելի ֆայլերի ասոսացիաները` թե ինչպես պիտի տվյալ ֆայլերն արտացոլվեն, գործարկվեն explorer-ի միջավայրում, ինչպիսի իկոնկա ունենա, ինչ ծրագրի միջոցով են գործարկվում, ինչ ցույց տա openwith ցանկում և այլն:
Հիմա մի օրինակ բերեմ, թե ինչպես կարելի է ռեեստրի համապատասխան ձևափոխումների միջոցով որևէ նոր ընդլայնման ֆայլի համար սահմանել դրան բացող ծրագիրը և իկոնկան
Խնդիր.
Ուզում ենք այնպես անել, որ Win7 ՕՀ-ով համակարգչում .zip ֆայլերը բացվեն notepad-ով` միայն տվյալ օգտագործողի համար:

Լուծում 1 համակարգ մուտք ենք եղել տվյալ օգտագործողով
1. HKEY_CURRENT_USER\Software\Microsoft\Windows\CurrentVersion\Explorer\FileExts\.zip թղթապանակում ավելացնում ենք key` UserChoice
2. HKEY_CURRENT_USER\Software\Microsoft\Windows\CurrentVersion\Explorer\FileExts\.zip\UserChoice թղթապանակում ավելացնում ենք string` name = progid, data = Applications\notepad.exe
3. Log off, log on ու տվյալ օգտագործողի համար .zip ֆայլերը բացվում են notepad-ով

Լուծում 2 համակարգ մուտք ենք եղել այլ օգտագործողով
1. Գտնում ենք այն օգտագործողի SUID-ը, որի համար ուզում ենք կատարել փոփոխությունը: Ասենք դա S-1-5-21-1630372312-4041163586-2269978437-500-է
2. HKEY_USERS\S-1-5-21-1630372312-4041163586-2269978437-500\Software\Microsoft\Windows\CurrentVersion\Explorer\FileExts\.zip թղթապանակում ավելացնում ենք key` UserChoice
3. HKEY_USERS\S-1-5-21-1630372312-4041163586-2269978437-500\Software\Microsoft\Windows\CurrentVersion\Explorer\FileExts\.zip\UserChoice թղթապանակում ավելացնում ենք string` name = progid, data = Applications\notepad.exe

ավելի user friendly տարբերակ`
1. Ստեղծում ենք մի հատ կամայական անունով txt ֆայլ
2. մեջը գրում ենք`

Windows Registry Editor Version 5.00

[HKEY_CURRENT_USER\Software\Microsoft\Windows\CurrentVersion\Explorer\FileExts\.zip\UserChoice]
"Progid"="Applications\\notepad.exe"
3. ֆայլի ընդլայնումը փոխում ենք .key ու աշխատացնում
4. Log off-log on ու պատրաստ է ;)

Նախապես զգուշացնեմ, որ XP-ում այլ կերպ է արվում` չփորձել :)

Վահե-91
13.01.2012, 18:03
Varzor իսկ իմ ասածը ուրիշա: Օրինակը բերեմ էլի .zip-ի վրա, 7-zip-ով բացելու դեպքում: Սարքում ես՝
HKEY_CLASSES_ROOT\.zip
HKEY_CLASSES_ROOT\7-Zip.zip
իսկ թե ինչ պետքա մեջը գրվի, որ ասոցիացիան փոխվի, նայի սկրինշոտերում, պիտի որ պարզ լինի

http://xmages.net/storage/10/1/0/0/d/upload/b81da747.png

http://xmages.net/storage/10/1/0/0/d/upload/64f85bdc.png

http://xmages.net/storage/10/1/0/0/d/upload/fee28dd9.png

http://xmages.net/storage/10/1/0/0/d/upload/7b6d9411.png

էս եղանակով ստեղծված ասոցիացիան գործում է բոլոր օգտագործողների համար, նույնիսկ եթե նոր յուզեր սարքես իրա համար էլ կգօրծի: Նույնը եթե անենք HKEY_LOCAL_MACHINE\SOFTWARE\Classes -ում, ապա այն առավելություն կունենա HKEY_CLASSES_ROOT-ում սարքվածի նկատմամբ: Էս եղանակը գործումա բոլոր ՕՀ-ներում (microsoft-ի):

Varzor
13.01.2012, 18:20
Varzor իսկ իմ ասածը ուրիշա: Օրինակը բերեմ էլի .zip-ի վրա, 7-zip-ով բացելու դեպքում: Սարքում ես՝
HKEY_CLASSES_ROOT\.zip
HKEY_CLASSES_ROOT\7-Zip.zip

էս եղանակով ստեղծված ասոցիացիան գործում է բոլոր օգտագործողների համար, նույնիսկ եթե նոր յուզեր սարքես իրա համար էլ կգօրծի: Նույնը եթե անենք HKEY_LOCAL_MACHINE\SOFTWARE\Classes -ում, ապա այն առավելություն կունենա HKEY_CLASSES_ROOT-ում սարքվածի նկատմամբ: Էս եղանակը գործումա բոլոր ՕՀ-ներում (microsoft-ի):

Վահե ջան, գրածդ մասամբ ճիշտ է: մենակ HKEY_CLASSES_ROOT-ով չի աշխատում, պիտի հետն էլ HKEY_LOCAL_MACHINE\SOFTWARE\Classes-ում գրվի: հակառակ դեպքում իրավասության խնդիր է առաջանում:
Լավ բան ես ասում, օգտակար ինֆորմատիվ է ;)
բայց ամեն դեպքում սա կապ չունի թեմայում "հնչած" հարցի հետ:

Հ.Գ.
Դու հարցրիր, թե ոնց կարող եմ ռեեստրի այդ ճյողով ֆայլի ասոսացիան փոխել` ես պատասխանեցի :)

դե որ տենցա մի հատ բացատրի ինչի համարա HKEY_CURRENT_USER\Software\Microsoft\Windows\CurrentVersion\Explorer\FileExts -ը ՞ այսինքն ուզում եմ իմանամ ոնց կարելիա դրա օգնությամբ ասոցիացան փոխել ՞
Էլ ինչ ես աում, թե քո ասածն ուրիշ է? Սխալ եմ պատասխանել, թե հարցդ եմ սխալ հասկացել?

Վահե-91
13.01.2012, 18:25
Էլ ինչ ես աում, թե քո ասածն ուրիշ է? Սխալ եմ պատասխանել, թե հարցդ եմ սխալ հասկացել?
իմ ասածն էն էր, որ եթե լնկ-ն սկսելա տոռենտի ծրագրով բացել, ոչ թե քո ասած HKEY_CURRENT_USER\Software\Microsoft\Windows\CurrentVersion\Explorer\FileExts -ից կարա փոխված լինի, այլ նաև HKEY_CLASSES_ROOT-ից ու HKEY_LOCAL_MACHINE\SOFTWARE\Classes-ից

Varzor
13.01.2012, 19:06

Ախպերս վերցրում ու քո մոտ (եթե Win7 է) իմ գրածն արա, բայց .lnk ֆայլերի համար ու ինքդ կտեսնես, որ Start menu-ի, quick lunch-ի ու ընհանպարես բոլոր shortcut-ները կսկսեն մենակ Notepad-ով բացվել:
Մարդը պարզ գրել էր` մի հատֆայլ է բացել տօռենտով, որից հետո բոլոր շորթքաթները սկսել են բացվել տոռենտով: Իսկ Windows-ի ինտերֆեյսից, առանց ինչ-որ ծրագիր աշխատացնելու, առանց ռեգիստրները փորփրելու ֆայլը ասոցացնելուց փոփոխությունները պահվում են HKEY_CURRENT_USER\Software\Microsoft\Windows\CurrentVersion\Explorer\FileExts -ում :))

Վահե-91
13.01.2012, 20:13

իմ ասաքով էլ, որ անես, էլի նույնը կլինի :pardon
բայց ուրա, մի հատ չի գալիս էտ տղեն, քո ասածն էլ փորձի :D
լավ, ջոգի քո ասածի ու իմի տարբերությունը: Մի խոսքով քո ասածը մենակ թույլա տալիս փոխել ասոցիացիան, իսկ իմ ասածը նաև ստեղծել: Հլը մտի HKEY_CLASSES_ROOT\Applications կտենաս որտեղիցա քո Progid-ի արժեքը կարդացվում (notepad.exe-ն)

Barbar
15.01.2012, 09:47
Ինչպես խաղը ինստալացիա անել Deamon Tools Pro ծրագրի միջոցով? Բազում կայքերի նայեցի, հիմնականում այս ծրագրի հին թողարկումների բացատրություններնա, որոշ դեպքերում էլ, բացատրականի հրահանգները ծրագրի ներսում առհասարակ գոյություն չունեն: Քաշել եմ ծրագրի trial version-ը` ասում են, կաշխատի անժամկետ ժամանակով: Եթե ձեր իմացած բացատրությունը չհամապատասխանի, իմ քաշած ծրագրի սերիայի հրահանգների հետ, պատրաստ եմ քաշել համապատասխան սերիան/թողարկումը: Խնդրում եմ օգնեք: Ինչպես նաև դեմ չեմ ստանալ օգնություն` Alcohol 120% և Nero ծրագրերի վերաբերյալ, նույն գործողությունը կատարելու նպատակով:

armen9494
15.01.2012, 12:33

Իմ մոտ Deamon Tools Lite-ն ա տեղադրած, բայց կարծում եմ տարբերությունը մեծ չի լինի: Բացում ենք ծրագիրը, էկրանի ներքևի աջ հատվածում (tray-ում) deamon tools-ի նշանի վրա աջ քլիք ենք անում, բարձրանում ենք Virtual Devices-ի վրա, որից հետո բացվածի մեջ որևէ "Device" վրա ենք կանգնում և ընտրում mount image. բացված պատուհանում ցույց ենք տալիս, թե որտեղ է գտնվում ֆայլը: Մտնում ենք My Computer ու բացում վիրտուալ դիսկը:
Եթե ինչ-որ բան քոնի նման չի, փորձի քոնի մեջ գտնես mount image հրահանգը ու ցույց տաս ֆայլը:
Որ չստացվի, փորձի ստեղ էլ նայես
http://www.youtube.com/results?search_query=%D0%BA%D0%B0%D0%BA+%D0%B8%D1%81%D0%BF%D0%BE%D0%BB%D1%8C%D0%B7%D0%BE%D0%B2%D0%B0%D1%82%D1%8C+daemon+tools&nfpr=0

Barbar
16.01.2012, 10:29

Ինչ որ պետքա անում եմ: Միևնույնա վերջում Desktop-ի վրա հայտնված խաղի իկոնկայի վրա կլիկ անելու ժամանակ` CD-յա պահանջում: Գրելով. Please insert the correct CD-ROM, select OK and restart application.

Վահե-91
16.01.2012, 12:42

նորմալ քռեկ ճարի

Rammstein
16.01.2012, 13:54
Հարցս երեւի ավելի շատ էս թեմային ա համապատասխանում, քան համակարգչային սարքերի: :))
MP3 ֆորմատով (օրինակի համար) որ մի բան եմ սեյվ անում Sound Forge (սա էլ օրինակի համար) ծրագրով, էնտեղ ֆորմատի մեջ բացի Kbps-ից ու Հերցից մի հատ էլ Bit կա, ասենք` 16 Bit: Դա ի՞նչ ա: Ծրագրեր կան, որ դա փոխելու հնարավորություն էլ ունեն ու կարելի ա դնել 24 կամ 32 բիթ:

Shah
16.01.2012, 14:44

bit (bitrate) - bit-ային ինֆորմացիայի անցանելիության արագությունը: - http://ru.wikipedia.org/wiki/%D0%91%D0%B8%D1%82%D1%80%D0%B5%D0%B9%D1%82

Rammstein
16.01.2012, 15:34
bit (bitrate) - bit-ային ինֆորմացիայի անցանելիության արագությունը: - http://ru.wikipedia.org/wiki/%D0%91%D0%B8%D1%82%D1%80%D0%B5%D0%B9%D1%82

Լավ, եթե ֆայլը 320 Kbps ա ու 16 bit, ստեղ bitrate-ը 320-ը չի՞:
Ինձ էս երկուսի տարբերությունն ա հետաքրքրում:

LoK®
16.01.2012, 16:18
Լավ, եթե ֆայլը 320 Kbps ա ու 16 bit, ստեղ bitrate-ը 320-ը չի՞:
Ինձ էս երկուսի տարբերությունն ա հետաքրքրում:

320-ը bitrate-ն ա, իսկ մյուսը կոչվում ա bit depth (http://en.wikipedia.org/wiki/Audio_bit_depth).

Shah
16.01.2012, 16:42
Լավ, եթե ֆայլը 320 Kbps ա ու 16 bit, ստեղ bitrate-ը 320-ը չի՞:
Ինձ էս երկուսի տարբերությունն ա հետաքրքրում:
երկուսն էլ ցույց են տալիս թողունակությունը, ուղղակի չափման տարբեր միավորներով
ինձ թվում ա սխալ կլինի 320 Kbps-ով ու 16 bit-ով mp3 ֆայլ, քանի որ ասեմ խի. (ներող ոչ գրական բացատրության համար (առանց հեղինակավոր սայթերի լինկերի), ոնց գիտեմ նենց էլ ասեմ)
---

Mp3 – ավելի ճիշտ՝ MPEG - 1 Layer 3, սեղմած աուդիոինֆորմացիայի կորուստներով ստանդարտ:
բիթռեյթով որոշվում ա քանի բիթ ա պետք մեկ վայրկյան երաժշտություն կոդիրովկա անելու համար: ըստ mp3 ստանդարտի ֆայլի հոսքը կարող է արտաբերել 8-ից մինչև 320 kb մեկ վայրկյանում:

հիմա որ հասկանանք տարբերությունը՝ վերցրու քո mp3 ֆայլերից մեկը, իրա չափսը, ասենք թե 2.88 MB=2949.12Kb, բազմապատկի 1024-ով(Kb-ով ստանալու համար), հետո բաժանի երգի տևողության վրա ըստ վայրկյանների, օրինակի համար 03:08ր=188վ, կստացվի՝ 15.686 bit, իսկ սա արդեն պետք ա բազմապատկել 8-ով (քանի որ մենք գիտենք որ bit-ը տարբերվում ա byte-ից 8 անգամ) ու կստանանք ~125.4944kbps:

Rammstein
16.01.2012, 17:08
320-ը bitrate-ն ա, իսկ մյուսը կոչվում ա bit depth (http://en.wikipedia.org/wiki/Audio_bit_depth).

Մերսի, բայց մեկ ա չեմ հասկանում, bitrate, Sample rate, bite depth, սաղ խառնեցի իրար: :( Էությունն եմ ուզում հասկանամ, ոչ թե անվանումը կամ սահմանումը:

Rammstein
16.01.2012, 17:16
երկուսն էլ ցույց են տալիս թողունակությունը, ուղղակի չափման տարբեր միավորներով
ինձ թվում ա սխալ կլինի 320 Kbps-ով ու 16 bit-ով mp3 ֆայլ, քանի որ ասեմ խի. (ներող ոչ գրական բացատրության համար (առանց հեղինակավոր սայթերի լինկերի), ոնց գիտեմ նենց էլ ասեմ)
---

Mp3 – ավելի ճիշտ՝ MPEG - 1 Layer 3, սեղմած աուդիոինֆորմացիայի կորուստներով ստանդարտ:
բիթռեյթով որոշվում ա քանի բիթ ա պետք մեկ վայրկյան երաժշտություն կոդիրովկա անելու համար: ըստ mp3 ստանդարտի ֆայլի հոսքը կարող է արտաբերել 8-ից մինչև 320 kb մեկ վայրկյանում:

հիմա որ հասկանանք տարբերությունը՝ վերցրու քո mp3 ֆայլերից մեկը, իրա չափսը, ասենք թե 2.88 MB=2949.12Kb, բազմապատկի 1024-ով(Kb-ով ստանալու համար), հետո բաժանի երգի տևողության վրա ըստ վայրկյանների, օրինակի համար 03:08ր=188վ, կստացվի՝ 15.686 bit, իսկ սա արդեն պետք ա բազմապատկել 8-ով (քանի որ մենք գիտենք որ bit-ը տարբերվում ա byte-ից 8 անգամ) ու կստանանք ~125.4944kbps:

Վերցրեցի 1098624 բայթանոց 27 վայրկյանանոց Mp3 ֆայլ, քո ասածով բազմապատկեցի բաժանեցի, ստացվեց 317.9 Կբիթ/վ, այսինքն` մոտավոր ճիշտ ա (գրած ա 320): Բայց միեւնույն ա չհասկացա, թե ինչի դա չի կարա լինի 16 բիթ: :D

Shah
16.01.2012, 17:35

մոտավորի պահն էլ կարամ ասեմ... լինում ա հաստատուն (http://ru.wikipedia.org/wiki/%D0%91%D0%B8%D1%82%D1%80%D0%B5%D0%B9%D1%82#.D0.9F.D0.BE.D1.81.D1.82.D0.BE.D1.8F.D0.BD.D0.BD.D1.8B.D0.B9_.D0.B1.D0.B8.D1.82.D1.80.D0.B5.D0.B9 .D1.82), փոփոխական (http://ru.wikipedia.org/wiki/%D0%91%D0%B8%D1%82%D1%80%D0%B5%D0%B9%D1%82#.D0.9F.D0.B5.D1.80.D0.B5.D0.BC.D0.B5.D0.BD.D0.BD.D1.8B.D0.B9_.D0.B1.D0.B8.D1.82.D1.80.D0.B5.D0.B9 .D1.82)ու մեկել միջին հաշվարկով (http://ru.wikipedia.org/wiki/%D0%91%D0%B8%D1%82%D1%80%D0%B5%D0%B9%D1%82#.D0.A3.D1.81.D1.80.D0.B5.D0.B4.D0.BD.D1.91.D0.BD.D0.BD.D1.8B.D0.B9_.D0.B1.D0.B8.D1.82.D1.80.D0.B5 .D0.B9.D1.82) բիթռեյթեր դրա պատճառով մեր «մաթեմատիկան» կարար սխալ էլ լիներ
հիմա, հարցիդ պատասխանը՝ 1 bit = 8 byte, այսինքն եթե երաժշտությունը 320kbyte (մաքսիմում որակով mp3) ա ապա դա պիտի բաժանես 8-ի որ ստանաս bit, էդքան բան :)

LoK®
16.01.2012, 18:01
Մերսի, բայց մեկ ա չեմ հասկանում, bitrate, Sample rate, bite depth, սաղ խառնեցի իրար: :( Էությունն եմ ուզում հասկանամ, ոչ թե անվանումը կամ սահմանումը:
Դրանք անալոգային աուդիո սիգնալը թվայինի վերածելու պարամետրեր են: Sample rate-ը դա 1 վայրկյան անալոգային սիգնալից ստացվող նմուշների քանակն ա, այսինքն 1 վայրկյանանոց անալոգային սիգնալը բաժանվում ա օրինակ 44100 հավասար մասերի (նմուշների):
Bit depth-ը դա բիթերի քանակն ա, որը օգտագործվում ա յուրաքանչյուր նմուշը կոդավորելու համար (16, 24, 32):
Bitrate-ը արդեն 1 վայրկյանանոց աուդիո սիգնալի կոդավորման համար անհրաժեշտ բիթերի քանակն ա ու ստացվում ա նախորդ 2-ից`
օրինակ 44.1 khz sample rate-ով ու 16 բիթ bit depth-ով ստերեո սիգնալը կոդավորելու համար անհրաժեշտ ա 44100 x 16 x 2 (կանալների քանակը) = 1411200 բիթ, այսինքն bitrate-ը ստացվում ա մոտ 1400 կբիթ/վ (audio cd bitrate): Սա անկորուստ (lossless) կոդավորման դեպքում: MP3-ի դեպքում կատարվում ա նաև ինֆորմացիայի սեղմում, նաև կտրվում են որոշակի հաճախականությունից (սովորաբար 20 khz) բարձր հաճախականությունները, ու արդյունքում 1 վայրկյանը կոդավորելու համար անհրաժեշտ ա լինում ավելի քիչ բիթեր, դրա համար mp3-ները ունեն ավելի ցածր bitrate:
Մոտավորապես սենց:

Shah
16.01.2012, 18:17
մոտավորի պահն էլ կարամ ասեմ... լինում ա հաստատուն (http://ru.wikipedia.org/wiki/%D0%91%D0%B8%D1%82%D1%80%D0%B5%D0%B9%D1%82#.D0.9F.D0.BE.D1.81.D1.82.D0.BE.D1.8F.D0.BD.D0.BD.D1.8B.D0.B9_.D0.B1.D0.B8.D1.82.D1.80.D0.B5.D0.B9 .D1.82), փոփոխական (http://ru.wikipedia.org/wiki/%D0%91%D0%B8%D1%82%D1%80%D0%B5%D0%B9%D1%82#.D0.9F.D0.B5.D1.80.D0.B5.D0.BC.D0.B5.D0.BD.D0.BD.D1.8B.D0.B9_.D0.B1.D0.B8.D1.82.D1.80.D0.B5.D0.B9 .D1.82)ու մեկել միջին հաշվարկով (http://ru.wikipedia.org/wiki/%D0%91%D0%B8%D1%82%D1%80%D0%B5%D0%B9%D1%82#.D0.A3.D1.81.D1.80.D0.B5.D0.B4.D0.BD.D1.91.D0.BD.D0.BD.D1.8B.D0.B9_.D0.B1.D0.B8.D1.82.D1.80.D0.B5 .D0.B9.D1.82) բիթռեյթեր դրա պատճառով մեր «մաթեմատիկան» կարար սխալ էլ լիներ
հիմա, հարցիդ պատասխանը՝ 1 bit = 8 byte, այսինքն եթե երաժշտությունը 320kbyte (մաքսիմում որակով mp3) ա ապա դա պիտի բաժանես 8-ի որ ստանաս bit, էդքան բան :)
մի փոքր ճշտում՝ 1 byte = 1 bit

Հովո, մերսի:

Rammstein
16.01.2012, 18:40

Բայց իմ իմանալով mp3-ի առավելագույն բիթրեյթը ոչ թե 320 կբայթ ա այլ 320 կբիթ/վ: Բայց իմ հարցը էն չէր, թե կիլոբիթից ոնց բիթ ստանամ կամ նման բան, իմ հարցը երկու տարբեր թվերի մասին էր, որոնք մեկը մյուսից կախված չեն, այսինքն` ես կարամ սարքեմ համ 8 kbps ու 16 բիթ mp3 ֆայլ, համ էլ 320 kbps ու 16 բիթ ֆայլ: Ոնց որ թե LoK®-ը պատասխանեց: Ամեն դեպքում մերսի: :)

Հ.Գ. մի փոքր ճշտում` 1 byte = 8 bit: :))

Shah
16.01.2012, 18:56

ներող, յանիմ թե վերևի գրածս էի ուզում ուղղեմ, էլի սխալ գրեցի, վոբշմ հասկացար դու :)))
եղբայր, բայց իմ կարծիքով իրանք իրարից անկախ թվեր չեն... ես ոչ մի ապացույց չունեմ հակառակը պնդելու համար, բայց հետաքքիր ա կարա՞ս սարքես 8 kbps ու 16 բիթ mp3 ֆայլ, հետո փորձես ասենք թե winampի վրա միացնես, տես ինչ ցույց կտա:

Varzor
16.01.2012, 21:36
իմ ասաքով էլ, որ անես, էլի նույնը կլինի :pardon
բայց ուրա, մի հատ չի գալիս էտ տղեն, քո ասածն էլ փորձի :D
լավ, ջոգի քո ասածի ու իմի տարբերությունը: Մի խոսքով քո ասածը մենակ թույլա տալիս փոխել ասոցիացիան, իսկ իմ ասածը նաև ստեղծել: Հլը մտի HKEY_CLASSES_ROOT\Applications կտենաս որտեղիցա քո Progid-ի արժեքը կարդացվում (notepad.exe-ն)
Ճիշտ ես, root-ում ու Local machine-ում սարքում ես բանալիներ, որպեսզի նոր ֆայլի ասոսացիա ավելացնես, բայց մեր դեպքում դա պետք չի: Ավելի հեշտ չի միանգամից Windows-ի ինտերֆեյսից ֆայլը ասոսացնելը?
Ուղղակի Win7-ի ինտերֆեյսը չի թողում օգտագործողի արած ասոսացիան հեռացնել, թողում է մենակ փոխել: Դրա համար էլ քո ասած տարբերակը չասեցի, համ էլ երկար է ;)

Varzor
16.01.2012, 21:57
Հարցս երեւի ավելի շատ էս թեմային ա համապատասխանում, քան համակարգչային սարքերի: :))
MP3 ֆորմատով (օրինակի համար) որ մի բան եմ սեյվ անում Sound Forge (սա էլ օրինակի համար) ծրագրով, էնտեղ ֆորմատի մեջ բացի Kbps-ից ու Հերցից մի հատ էլ Bit կա, ասենք` 16 Bit: Դա ի՞նչ ա: Ծրագրեր կան, որ դա փոխելու հնարավորություն էլ ունեն ու կարելի ա դնել 24 կամ 32 բիթ:
Միգուցե տեղյակ ես, բայց ասեմ, որ ձայնային քարտն ունի իր բիտայնությունը` որքան է ձայնային մեկ կադրի համար նախատեսվածխ ինֆորմացիոն ռեգիստրի լայնությունը: Դրանք լինում են` 8 -ից մինչև 32բիտ (սա արդեն պրոֆեսիոնալ սարքերի համար է): Եթե բացես Windows-ի soundrecorder-ը, ապա դրա դրույթներում կտեսնես, թե ինչպիս ստանդարտներ է աջակցվում:
ներկայիս ձայնային քարտերն ունեն 16-24 բիտայնություն:
Այ MP3-ի ցուցանիշներն են.
sample rate - ձայնային մեկ վայրկյան "կադրի" կոդավորման արդյունքում ստացվող ինֆորմացիայի ծավալը Օրինակ` 128Kbps-ը նշանակում է, որ մեկ վայրկյան ձայնը վերարտադրելու համար պիտի "ֆայլից կադացվի" 128ԿԲիտ ինֆոմացիա:
bit depth - ցույց է տալիս, թե Mps-ի ապակոդավորումից հետո ինչպիսի դիսկրետացում պիտի ստանա ձայնը` թվայինից անալոգ անցնելու համար մեկ տակտի բիտայնույթյունն է: Սովորաբար դա լինում է 44100Khz 16 bit Stereo:
Սա կապ չունի վերարտադրվող ձայնի հաճախականության հետ, կարող է լինել ասենք 48000Khz 8 bit stereo ձայն:
Մի խոսքով այդ թիվը որոշում է, թե արդյոք ձայն վերարտադրող սարքավորումը կկարողանա արդյոք ամբողջությամբ վերարտադրել ձայնը` թվայինից անցնել անալոգայինի, որոշում է այդ ձայնը վերարտադրող սարքի կառուցվածքը:

Այսինքն` այդ թիվը նույնպես անդրադառնում է վերարտադրվող ձայնի "մաքրության" վրա: Կախված ձայնային քարտի բիտայնույթյունից այն կարող է վերարտադրել սահմանափակ դիսկրետացմամբ ձայներ:

Varzor
16.01.2012, 21:58
8 kbps ու 16 բիթ mp3 ֆայլ, հետո փորձես ասենք թե winampի վրա միացնես, տես ինչ ցույց կտա:
հա, հնարավոր է` Նույնիսկ SoundeRecorder-ով կարող ես կոնվերտ անել:

Universe
20.01.2012, 00:15
Ահաաաաաաաաաաաաաա
ժող, էս ԱՆՏԵՐ քրոմը Always on top ա միացել, չեմ կարում անջատեմ էս հայվանիս... նեղ մաջալին էս էր մնում պակաս...
http://www.google.com/support/forum/p/Chrome/thread?tid=42ac0f6da21c1b78&hl=en
http://www.blogsdna.com/1900/how-to-run-google-chrome-on-windows-7-64-bit-version.htm

Ս (http://www.google.com/support/forum/p/Chrome/thread?tid=42ac0f6da21c1b78&hl=en)րանք չեն աշխատում.. ում մոտա սենց խնդիր եղել, արսի պես գործ կար անելու կարևոր...

Universe
20.01.2012, 00:21
Ահաաաաաաաաաաաաաա
ժող, էս ԱՆՏԵՐ քրոմը Always on top ա միացել, չեմ կարում անջատեմ էս հայվանիս... նեղ մաջալին էս էր մնում պակաս...
http://www.google.com/support/forum/p/Chrome/thread?tid=42ac0f6da21c1b78&hl=en
(http://www.google.com/support/forum/p/Chrome/thread?tid=42ac0f6da21c1b78&hl=en)http://www.blogsdna.com/1900/how-to-run-google-chrome-on-windows-7-64-bit-version.htm

Ս (http://www.blogsdna.com/1900/how-to-run-google-chrome-on-windows-7-64-bit-version.htm)րանք չեն աշխատում.. ում մոտա սենց խնդիր եղել, արսի պես գործ կար անելու կարևոր...

SOLVED!!!!
ընդամենագույնը փակում ենք բրոուզերը, հետո նորից բացում, ու վերջ :)

Hayk Avetisyan
13.02.2012, 11:14
Հարցը այնքան էլ համակարգչային ծրագրից չի բայց ամենամոտ թեման ա: Ինչից ա երբ ֆիլմի խոսակցությունը հազիվ ա լսվում բայց շարժումները < մեքենա, դխկոց շխկոց, աղմուկ> ահավոր բարձր են, տորենտից որ քաշում ու dvd player ով նայում եմ մեծ մասը նույն վիճակն ա: Բարձրացնում եմ որ լսեմ ինչեն խոսում ու ակտիվ պահերին իջացնում եմ որ ականջներս չպայթի: Ձայնային ինչ պարամետր պիտի լինի ֆիլմի տվյալների մեեջ որ բալանսով լինի եդ ամեն ինչը?

Universe
13.02.2012, 15:51

Դիր նաստրոյկաներում Stereo with Left + Right. Եթե բուֆեր out կա disable արա ու միայն թող 2 channel L+ R . as 4 me ես փլեյերի կարգավորումների մեջ էտ դեպքում փոփխություններ կանեի

Վահե-91
13.02.2012, 21:29
Հարցը այնքան էլ համակարգչային ծրագրից չի բայց ամենամոտ թեման ա: Ինչից ա երբ ֆիլմի խոսակցությունը հազիվ ա լսվում բայց շարժումները < մեքենա, դխկոց շխկոց, աղմուկ> ահավոր բարձր են, տորենտից որ քաշում ու dvd player ով նայում եմ մեծ մասը նույն վիճակն ա: Բարձրացնում եմ որ լսեմ ինչեն խոսում ու ակտիվ պահերին իջացնում եմ որ ականջներս չպայթի: Ձայնային ինչ պարամետր պիտի լինի ֆիլմի տվյալների մեեջ որ բալանսով լինի եդ ամեն ինչը?
էս KMPlayer-ի կարգավորումները ավտոմատ դրած են քո ուզածով
http://rutracker.org/forum/viewtopic.php?t=3780204

Hayk Avetisyan
15.02.2012, 19:56
http://img138.imageshack.us/img138/8983/connecting.jpg կապույտով նշված տողի պրոցեսի մասին է խոսքը, ինտերնետ պրովայդերից զանգեցին ասեցին որ իմ մոտից անընդհատ upload ա լինում ինտերնետիս վրայել ազդում բնաանաբար: Կասկածում եմ հենց սրա վրա, ի դեպ 3 անգամ task manager ով փակելուց հետոյա կորում , 2 անգամը չի ազդում: MSCONFIG ում չկա, անտիվիրուսներն ել դրան չեն գտնում ջնջում, ոնց դրա հախից գամ , ով կօգնի:

Life
15.02.2012, 20:56
Gladiator ,ինչքան հասկացա դա AutoCad-ի հետ ա կապված:Կարող ես Ֆիքս քաշել (http://usa.autodesk.com/adsk/servlet/ps/dl/item?siteID=123112&id=16732560&linkID=9240938) օֆիցիալ սայթից,կամ ջնջել տվյալ ծրագիրը ControlPanel-ից

Վահե-91
15.02.2012, 22:25
Gladiator մի հատ Firewall քցի նայի, ովա շատակերը

Varzor
16.02.2012, 09:45
http://img138.imageshack.us/img138/8983/connecting.jpg կապույտով նշված տողի պրոցեսի մասին է խոսքը, ինտերնետ պրովայդերից զանգեցին ասեցին որ իմ մոտից անընդհատ upload ա լինում ինտերնետիս վրայել ազդում բնաանաբար: Կասկածում եմ հենց սրա վրա, ի դեպ 3 անգամ task manager ով փակելուց հետոյա կորում , 2 անգամը չի ազդում: MSCONFIG ում չկա, անտիվիրուսներն ել դրան չեն գտնում ջնջում, ոնց դրա հախից գամ , ով կօգնի:

ProcessExplorer (http://network.am/More/ProcessExplorer)-ով նայի, տես թե դա ինչ պրոցես է, որտեղ է նստած և ինչ ռեսուրսների հետ է աշխատում:

movsal08
19.02.2012, 18:01
Բարև բոլորին:
Մի հարց ունեմ՝ Corel PHOTO-PAINT X5 ով նար սարքեցի բայց ոնց պահեմ օրինակ jpg . jpeg ֆորմատով որտեղից չգտա եթե կարաք օգնեք:)

_Հրաչ_
25.02.2012, 17:03
Ժողովուրդ, ձեռքիս տակ Windows XP SP2 Rus չունեմ, բայց i836 պապկեն ա պետք, հայերենի աջակցությունը կոմպին նստացնելու համար: Ինտերնետը թույլ ա, թե չէ XP-ն ընդհանուր կքաշեի: Մենակ i836 պապկեն որտեղի՞ց կարող եմ քաշել: Կամ որևէ մեկը թող մեյլիս ուղարկի էդ պապկեն արխիվացրած, եթե հնարավոր ա:

Վահե-91
25.02.2012, 18:05

վատն էնա, որ էտ պապկեն 500Մբ-ի կարգի ա :D

Աթեիստ
25.02.2012, 20:48
Ժողովուրդ, ձեռքիս տակ Windows XP SP2 Rus չունեմ, բայց i836 պապկեն ա պետք, հայերենի աջակցությունը կոմպին նստացնելու համար: Ինտերնետը թույլ ա, թե չէ XP-ն ընդհանուր կքաշեի: Մենակ i836 պապկեն որտեղի՞ց կարող եմ քաշել: Կամ որևէ մեկը թող մեյլիս ուղարկի էդ պապկեն արխիվացրած, եթե հնարավոր ա:

http://vavati.am/ftp/xp%20arm.rar

Էս քաշի, մի տեղ բաց, i386-ի անհրաժեշտ ֆայլերն են (անիմաստ ա 4Մբ-ի համար 500Մբ քաշել :) )։

Վահե-91
25.02.2012, 21:01
աչքիս մի օր բռնեմ էտ հայերենի աջակցումն ու անհրաժեշտ ֆոնտերը ավտոմատ տեղադրող տեղակայիչ սարքեմ :)

Աթեիստ
25.02.2012, 21:07
աչքիս մի օր բռնեմ էտ հայերենի աջակցումն ու անհրաժեշտ ֆոնտերը ավտոմատ տեղադրող տեղակայիչ սարքեմ :)

Microsoft-ն արդեն սարքել ա (մի հատ պտիչկա), «ծրագրի» հղումն էլ նոր տվեցի, քաշում ես, բացում, պտիչկեն դնում, ցույց տալիս ֆայլերն ու վերջ։

Վահե-91
25.02.2012, 21:15
Microsoft-ն արդեն սարքել ա (մի հատ պտիչկա), «ծրագրի» հղումն էլ նոր տվեցի, քաշում ես, բացում, պտիչկեն դնում, ցույց տալիս ֆայլերն ու վերջ։
իսկ եթե ձեռքի տակ դիսկ չկա ? քո տված հղումը քչերին էր հաստատ հայտնի :oy հետո էնքան մարդիկ կան, որ ոչ դիսկ ունեն, ոչ էլ էտ պտիչկեն դնելու ձևը գիտեն :)

Աթեիստ
25.02.2012, 21:32
իսկ եթե ձեռքի տակ դիսկ չկա ? քո տված հղումը քչերին էր հաստատ հայտնի :oy հետո էնքան մարդիկ կան, որ ոչ դիսկ ունեն, ոչ էլ էտ պտիչկեն դնելու ձևը գիտեն :)

Իմ տված հղումի ֆայլը ես եմ սարքել, տեղն էլ մինչև էսօր մենակ ինձ էր հայտնի ։)

Altair
26.02.2012, 13:06
Ժող. ես .mkv ֆայլ եմ ներբեռնել, և նույն պապկի մեջ առանձին պապկում կար mp3 որակով նրա ռուսերեն խոսքերը, ինչպես պետք է այդ երկուսը իրար հետ միացնել, որպեսզի .mkv-ի մեջի լեզուն ռուսերեն դառնա:think

Freeman
26.02.2012, 15:01

Ուղղում. քաշել ենք .mkv , հետը կային թղթապանակներ, որոնց մեջ էդ նույն անունով (.mkv-ի անունով) .flac ֆայլեր, սկզբում մկվ-ն բացելիս ոչ-մի ձայն չկար, հետո գոմ փլեյերը կոդեկ քաշեց, ու ձայն հայտնվեց՝ բայց ճապոներեն, իսկ էն .flac ֆայլերը ռուսերեն են, հիմա ո՞նց գոմով էն .mkv-ները բացեմ, որ ձայնը ռուսերեն լինի։

Bruno
26.02.2012, 17:30

mkvmerge GUI (http://www.bunkus.org/videotools/mkvtoolnix/win32/mkvtoolnix-unicode-5.3.0-setup.exe) ծրագրով, վիդեոն ու աուդիոն միացրու իրար:

Freeman
26.02.2012, 20:34
mkvmerge GUI (http://www.bunkus.org/videotools/mkvtoolnix/win32/mkvtoolnix-unicode-5.3.0-setup.exe) ծրագրով, վիդեոն ու աուդիոն միացրու իրար:

Այսինքն առանց դրա, փլեյերի կարգավորումները փոխել ով, չի լինի՞։

Աթեիստ
26.02.2012, 21:19
Այսինքն առանց դրա, փլեյերի կարգավորումները փոխել ով, չի լինի՞։

KMPlayer-ում կա «загрузить внешнюю аудиодорожку»։

Dar
26.02.2012, 21:54
Ուղղում. քաշել ենք .mkv , հետը կային թղթապանակներ, որոնց մեջ էդ նույն անունով (.mkv-ի անունով) .flac ֆայլեր, սկզբում մկվ-ն բացելիս ոչ-մի ձայն չկար, հետո գոմ փլեյերը կոդեկ քաշեց, ու ձայն հայտնվեց՝ բայց ճապոներեն, իսկ էն .flac ֆայլերը ռուսերեն են, հիմա ո՞նց գոմով էն .mkv-ները բացեմ, որ ձայնը ռուսերեն լինի։

Օրինակ MPC player ի մեջ կա տեղ, ընտրում ես աուդիոն, ընտելիս ինքը կգտնի տարբերակները կտա, եթե չէ, ներսից արանձին աւդիո կարաս կցես

Ապե Ջան
27.02.2012, 11:49
Logitech QuickCam® 3000 for Business - վեբ կամերայի դրայվերը նորմալ ինստալլ եմ անում իրենց պաշտոնական սայտից քաշած, բայց էլի աուդիոն չի աշխատում, բայց վիդեոն նորմալ ցույց ա տալիս: Օպերացիոն համակարգը՝ Windows 7 Home Premium 32 bit:
Ի՞նչ ուրիշ տարբերակով կարելի փորձել ուշքի բերել իրեն:

Varzor
27.02.2012, 13:30

Կարողա ձայնի կարգաբերումներն ես սխալ արել: Կամ էլ Audio դրայվերի հետ խնդիր ունես:
Ձայնն ընդհանրապես չի լսվում, թե շատ ցածր է լսվում? Փուրձել ես ուրիշ կոմպի վրա?

Ապե Ջան
27.02.2012, 14:29
Կարողա ձայնի կարգաբերումներն ես սխալ արել: Կամ էլ Audio դրայվերի հետ խնդիր ունես:
Ձայնն ընդհանրապես չի լսվում, թե շատ ցածր է լսվում? Փուրձել ես ուրիշ կոմպի վրա?

Ուրիշ կոմպի վրա չեմ փորձել: Դրայվերը նստածա նորմալ, իրենց պաշտոնական սայտից եմ քաշել: Սկայպի մեջ էլ բերում ա միկրաֆոնը նշում եմ, բայց ձայն չկա:

Artyom
27.02.2012, 14:39
Logitech QuickCam® 3000 for Business - վեբ կամերայի դրայվերը նորմալ ինստալլ եմ անում իրենց պաշտոնական սայտից քաշած, բայց էլի աուդիոն չի աշխատում, բայց վիդեոն նորմալ ցույց ա տալիս: Օպերացիոն համակարգը՝ Windows 7 Home Premium 32 bit:
Ի՞նչ ուրիշ տարբերակով կարելի փորձել ուշքի բերել իրեն:
Աուդիո դրայվերի նաստրոյկեքում գտի microphone boost (усиление микрофона)-ը ու միացրա: Հիմնականում պրոբլեմը դրա հետ ա կապված լինում:
http://pikbox.ru/images3/517271503545.jpg

Ապե Ջան
27.02.2012, 15:05

Էս ի՞նչ ծրագիրա, իմ մոտ չկա:

Varzor
27.02.2012, 15:11
Էս ի՞նչ ծրագիրա, իմ մոտ չկա:
Դա հենց կոնկրետ ձայնային քարտի ծրագիրն ա:
Դու աիրող ես նույն գործողությունը կատարել Վինդավոզի "Playback Devices"-ի մեջից:

Ապե Ջան
27.02.2012, 17:33
Աուդիո դրայվերի նաստրոյկեքում գտի microphone boost (усиление микрофона)-ը ու միացրա: Հիմնականում պրոբլեմը դրա հետ ա կապված լինում:

microphone boost - ի բաժինը չկա: Էդ բաժինը բացակայում ա ինձ մոտ:

Վահե-91
27.02.2012, 17:46
Ապե Ջան
մի հատ էս մասը սկրին արա նայեմ

http://4put.ru/pictures/max/272/835876.jpg

Maxpayne
04.03.2012, 19:12
Ժող ջան ոնց կարամ Պիննեյքլով(Pinnacle studio) սարքած վիդեոյի ֆորմատը փոխեմ .mp4 kam .mpg? ոչ մի կոնվերտեր դրա դուրս գրած ընդայնումը չի ճանաչում:

Bruno
05.03.2012, 01:45
Ժող ջան ոնց կարամ Պիննեյքլով(Pinnacle studio) սարքած վիդեոյի ֆորմատը փոխեմ .mp4 kam .mpg? ոչ մի կոնվերտեր դրա դուրս գրած ընդայնումը չի ճանաչում:

Հենց Pinnacle studio-ն էլ կարողանում ա քո ասած ֆորմատներով «դուրս գրի»:

http://i074.radikal.ru/1203/23/519df50ad062.jpg

Աշոտ Երկաթ
05.03.2012, 20:49
http://bit.am/pictures/images/capture.jpghttp://bit.am/pictures/images/capture1.jpg
պահած ֆայլ հաստատ չունեմ ինչիցա?

Bruno
05.03.2012, 21:25
պահած ֆայլ հաստատ չունեմ ինչիցա?

Աղբարկղը չդատարկելուց ա:

Աթեիստ
05.03.2012, 22:31
պահած ֆայլ հաստատ չունեմ ինչիցա?

System Volume Information պապկեն ջնջի։
http://www.saule-spb.ru/library/sysvolinfo.html
http://support.microsoft.com/default.aspx?scid=kb;ru;309531

Պոզիտրոն
06.03.2012, 21:55
Ժող ջան շատ շտապ օգնության կարիք ունեմ: Inspiron Mini 1018 կարող եմ recover անեմ: ահաոր վիճակում ա օհ-ը բայց չեմ ուզում տազա 7 գցեմ ուղղակի ուզում եմ ինքը իրան գա նախնական տեսքի: Կանխավ շաատ շնորհակալություն

0david0
06.03.2012, 22:05

Inspiron Mini 1018 դժվար թե ռեքովեր անել լինի, բայց Վին 7-ը կարաս, մտնում ես Control Panel>Recovery>Open system restore:

0david0
06.03.2012, 22:25
Ժող կարողա իմանաք ԱլտերԳեո Մեջիք Սքեննըր-ը ոնցա հայտնվում ծրագրերիս ցուցակի մեջ ու ինչա ներկայացնում իրանից? :unsure

Աթեիստ
06.03.2012, 23:01
Ժող կարողա իմանաք ԱլտերԳեո Մեջիք Սքեննըր-ը ոնցա հայտնվում ծրագրերիս ցուցակի մեջ ու ինչա ներկայացնում իրանից? :unsure

Mail Agent-ի հետ ա նստում, add remove-ից համ դրան ջնջի, համ Mail guard, մի աղբ էլ էր նստում, անունը չեմ հիշում։

Աթեիստ
06.03.2012, 23:05
Ժող ջան շատ շտապ օգնության կարիք ունեմ: Inspiron Mini 1018 կարող եմ recover անեմ: ահաոր վիճակում ա օհ-ը բայց չեմ ուզում տազա 7 գցեմ ուղղակի ուզում եմ ինքը իրան գա նախնական տեսքի: Կանխավ շաատ շնորհակալություն

Փորձի սենց։
http://www.ehow.com/how_7692685_recover-inspiron-mini-10-netbook.html

Պոզիտրոն
07.03.2012, 03:30
Փորձի սենց։
http://www.ehow.com/how_7692685_recover-inspiron-mini-10-netbook.html
էտ փորձել եմ չի լինում: Հիմա օհ չկա ընդհանրապես ֆոռմատ եմ արել ց-ն, բայց էն դիսկը որում էտ վերականգման ֆայլերն են ձեռք չեմ տվել: Դեռ հնարավո՞ր ա:

0david0
07.03.2012, 16:42
Mail Agent-ի հետ ա նստում, add remove-ից համ դրան ջնջի, համ Mail guard, մի աղբ էլ էր նստում, անունը չեմ հիշում։

Երևի Սպուտնիկ@Մեյլ.ռու-ի հետ ես :)

Կարապետ
14.03.2012, 22:58
Ժող ջան փնտրում եմ մի հատ նենց ծրագիր որ քցեմ կոմպի մեջ, էդ կոմպով ամեն ինչ լինի անել, բայց ռեստարտից հետո վերադառնա հին վիճակին, բացառությամբ մի քանի ֆայլի տիպ մնան. Կամ նման մի ծրագիր ավել կամ պակաս հնարավորություններով, շտապա պետք. Շնորհակալ եմ:)

Աթեիստ
14.03.2012, 23:44

http://www.akumb.am/showthread.php/401-Ծրագրերի-նոր-տարբերակներ-Փնտրում-եմ-ծրագիր?p=2331263&viewfull=1#post2331263

Վահե-91
14.03.2012, 23:56
Ժող ջան փնտրում եմ մի հատ նենց ծրագիր որ քցեմ կոմպի մեջ, էդ կոմպով ամեն ինչ լինի անել, բայց ռեստարտից հետո վերադառնա հին վիճակին, բացառությամբ մի քանի ֆայլի տիպ մնան. Կամ նման մի ծրագիր ավել կամ պակաս հնարավորություններով, շտապա պետք. Շնորհակալ եմ:)
Shadow Defender

armen9494
19.03.2012, 21:12
Ժողովուրդ ջան մի հարց ունեմ. ես կարո՞ղ եմ այնպես անել, որ համակարգիչս նորմալ չանջատելու դեպքում (հոսանքից շնուրը քաշելու) հոսանքը հետ գալուց ինքը ավտոմատ միանա:
Մի IBM համակարգիչ ունեի, հենց զավադսկոյ էդպես էր: Էս վերջերս լսեցի, որ յուրաքանչյուր համակարգիչ էլ ունի այդ հնարավորությունը, բայց չիմացա թե ինչպես անել:

Իմ կարծիքով պիտի BIOS-ից լինի, բայց թե ոնց, չգիտեմ:

Աթեիստ
19.03.2012, 21:18

BIOS-ում Power management բաժնում ա, motherboard-իդ մոդելն ասես, ավելի կոնկրետ կասեմ։

armen9494
19.03.2012, 22:06
BIOS-ում Power management բաժնում ա, motherboard-իդ մոդելն ասես, ավելի կոնկրետ կասեմ։

Շատ շատ շնորհակալություն, ստացվեց:)

Պոզիտրոն
25.03.2012, 21:46
Ժող ջան օգնեք: Փնտրում եմ ծրագիրշ որը ցույց կտա թե D-Link wifi ցրիչիս քանի հոգի ա կպաց: Շատ կարևոր ա: Շատ շնորհակալ կլինեմ եթե օգնեք:

keyboard
25.03.2012, 21:52
Ժող ջան օգնեք: Փնտրում եմ ծրագիրշ որը ցույց կտա թե D-Link wifi ցրիչիս քանի հոգի ա կպաց: Շատ կարևոր ա: Շատ շնորհակալ կլինեմ եթե օգնեք:
Հենց ցրիչիդ մեջ, պիտի որ երևա քանի համակարգիչ է կպած, իսկ հենց կոնկրետ ցանցում եղած համակարգիչների ու սաքերի մասին ինֆորմացիա կարող է տալ Net Tools կամ My Lan Viewer ծրագրերը:

Վահե-91
26.03.2012, 13:32
Ժող ջան օգնեք: Փնտրում եմ ծրագիրշ որը ցույց կտա թե D-Link wifi ցրիչիս քանի հոգի ա կպաց: Շատ կարևոր ա: Շատ շնորհակալ կլինեմ եթե օգնեք:
վի-ֆի-ով կպածներին էլ ա էս պատուհանում ցույց տալիս

http://4put.ru/pictures/max/289/890808.jpg

armen9494
05.04.2012, 20:05
Ժողովուրդ ջան շատ շտապ ա պետք, եթե մարդ կա հիմա ստեղ, խնդրում եմ օգնեք:
Ունեմ վիդեո մի քանի ֆայլեր (օրինա 5 հատ):
Ներոյով կարա՞մ ընենց զապիս անեմ, որ դիվիդիյով նայելու ժամանակ էն պուլտի վրայի առաջ տալու կոճակը (ախր ոնց բացատրեմ էդ անտեր կոճակը... էն որ կլիպով dvd դիսկերի դեպքում անցնում ա հաջորդ կլիպին) աշխատի, այսինքն անցնի հաջորդ վիդեոյին:
Նախապես շաաաաատ շնորհակալություն:

Վահե-91
05.04.2012, 22:16
Ներոյով կարա՞մ ընենց զապիս անեմ, որ դիվիդիյով նայելու ժամանակ էն պուլտի վրայի առաջ տալու կոճակը (ախր ոնց բացատրեմ էդ անտեր կոճակը... էն որ կլիպով dvd դիսկերի դեպքում անցնում ա հաջորդ կլիպին) աշխատի, այսինքն անցնի հաջորդ վիդեոյին:

իսկ առանց ինչ-որ բան փոխելու ինչ ա լինում, որ էտ կնոպկեն սղմում ես ?

Varzor
06.04.2012, 11:01
Ժողովուրդ ջան շատ շտապ ա պետք, եթե մարդ կա հիմա ստեղ, խնդրում եմ օգնեք:
Ունեմ վիդեո մի քանի ֆայլեր (օրինա 5 հատ):
Ներոյով կարա՞մ ընենց զապիս անեմ, որ դիվիդիյով նայելու ժամանակ էն պուլտի վրայի առաջ տալու կոճակը (ախր ոնց բացատրեմ էդ անտեր կոճակը... էն որ կլիպով dvd դիսկերի դեպքում անցնում ա հաջորդ կլիպին) աշխատի, այսինքն անցնի հաջորդ վիդեոյին:
Նախապես շաաաաատ շնորհակալություն:

Այո, կարող ես այդպես անել: Nero Video-ով (հնում,մինչև 11 վերսիան` Nero Vision)
Այդտեղ կան երկու հասկացողություն` Chapter և Title: Title-ը տեսանյութի այն հատվածն է, որը նավիգացիայի է ենթարկվում DVD մենյուից` գլխավոր մենյուից: Իսկ Chapter-ը Title-ին այն ենթահատվածն է, որը հնարավոր է արագ առաջ տալ: Կլիպերի պարագայում երկուսն էլ կարող ես կիրառել:

HardRock
14.04.2012, 17:45
Ժող. ուրեմն սենց մի հարց. կոմպս intel core i7 950 3.07 պռոցով ու 6 գբ Ram ա, windows 7 64 bit: Ուրեմն 6 գբ ֆայլ եմ ռառ անում ու նայում եմ կոմպի աշխատանքը windows task manager-ով ու տեղ ցույցա տալիս որ պռոցը աշխատումա մաքսիմում 40% հնարավորությամբ, աշխատումա միայն 8 յադրաից 4-ը, ռամից էլ ընդհամենը 2գբ ու միքիչա օգտագործվում, տենց պետքա լինի՞, կոմպի լրիվ ռեսուրսը չի օգտագոչծվու՞մ ռառը արագ անելու համար: Հա ասեմ ռառ ծրագիրն ել 4.00 64 bit

Varzor
16.04.2012, 11:05

Նախ ասեմ, որ էդ 8 յադրոներից իրականը 4-ն են: Մնացած 4-ը վիրտուալ են:
Ֆայլի չափը այդքան էլ կապ չունի WinRAR-ի կողմից օգտագործվող հիշողության ու պրեցեսորային ռեսուրսների հետ: Ավելի շատ կապ ունի թե ինչ ֆորմատի ֆայլ է, ինչ ալգորիթմով ես սեղմում (rar, zip և այլն), ինչ ռեժիմով (mode - fast, normal, best և այլն) և որտեղից է կարդում ֆայլը/որտեղ է գրում սեղմածը: Հիմնականում "ամենանեղ" տեղը հենց վերջինն է:
Բացի այդ կախված է նաև հենց WinRAR-ի կարգաբերումներից: Մասնավորապես General բաժնի System կարգաբերումներից:
Կարող ես WinRAR_ի միջոցով տեստավորել: Մտնում ես Tools->Benchmark and hardware test կամ սեղմում ես Alt+B:

HardRock
16.04.2012, 18:19
Չէ ես ուրիշ բան էի ուզում հասկանալ, փաստորեն եթե կոմպի կես հզորություննա օգտագօործվում ու այդ պռոցեսը տևումա ասենք 10 րոպե, մի քիչ թույլ կոմպը նույն գործողությունը կանի էլի նույն ժամանակում բայց կոմպի պռոցեսորը ավելի ծանրաբեռնելո՞վ, ու փաստորեն դուս կգա որ տվյալ դեպքում պռոցեսորի հզորությունը էթքանել գործը չի արագացնու հա՞, թե՞ ծրագիրը բոլոր դեպքերու միայն որոշակի չափով է ծանրաբեռնում պռոցեսորը:

Պոզիտրոն
16.04.2012, 22:42

եթե հդդ-ի ֆայլը հենց հդդ-ի վրա ես ռառ անում իմ կարծիքով եթե նայես հդդ-իդ ակտիվությունը 100% կլինի նայիր կոմպիդ լույսին(կարմիր) կամ task manager-ից մտի resource monitor ձախ կողմում իմ մոտ 2րդ գրաֆիկնա:

Varzor
17.04.2012, 10:21
Չէ ես ուրիշ բան էի ուզում հասկանալ, փաստորեն եթե կոմպի կես հզորություննա օգտագօործվում ու այդ պռոցեսը տևումա ասենք 10 րոպե, մի քիչ թույլ կոմպը նույն գործողությունը կանի էլի նույն ժամանակում բայց կոմպի պռոցեսորը ավելի ծանրաբեռնելո՞վ, ու փաստորեն դուս կգա որ տվյալ դեպքում պռոցեսորի հզորությունը էթքանել գործը չի արագացնու հա՞, թե՞ ծրագիրը բոլոր դեպքերու միայն որոշակի չափով է ծանրաբեռնում պռոցեսորը:
Չէ, եթե նույն վինչեստրով տարբեր պրոցեղսորներով կոմպերի վրա նույն ֆայլը սեղմես, ապա ավելի արագ կսեղմի ավելի արտադրողական պրոցեսորը: Բանը նրանումն է, որ rar-ի գործողությունը լրիվ մաթեմատիկական գործողություն է:
Որքան մեծ է պրոցեսորի արտադրողականությունը, այնքան արագ է կատարում ու այնքան էլ քիչ բեռնվածքով է կատարում: Ոնց արդեն նշեցի, Պոզիտրոնն էլ նույնպես, «նեղ տեղը» կոշտ սկավառակն է: Որքան արագագործ է, այդքան ավելի շատ է բեռնվում պրոցեսորը եւ ավելի արագ է անում: Եթե նույն գործողությունը կատարես տարբեր վինչերի վրա՝ կզգաս տարբերությունը:

Chilly
21.04.2012, 12:26
Ժողովուրդ, օգնություն ա պետք, 1C 7.7 ծրագիրն ա գցած օֆիսում, երկու կոմպի վրա: Մայր կոմպը շատ լավ ու արագ ա աշխատում, իսկ կլիենտի համար մի ստից փաստաթուղթ բացելը րոպեներ ա տևում, անհնար ա աշխատել: Ցանցը գիգաբիթնոց ա, ֆայլեր տալ-ստանալուց լավ ա աշխատում շատ, նենց չի, որ ցանցի խնդիր ա: Հիմա էլ հաշվապահը տարել բազան թարմացրել/ֆունկցիաներ ա ավելացրել ինչ-որ ու կլիենտի աշխատանքը մի 3 անգամ էլ ա դանդաղել: Ի՞նչ անեմ, պետք ա արագացնել, բայց ոչ մի ձև չեմ գտնում ու ֆորումներում էլ կարգին մի բան չեն ասում

VisTolog
21.04.2012, 13:05

Ստեղ նայի - http://forum.ixbt.com/topic.cgi?id=96:1032

հովարս
22.04.2012, 02:56
Կարող եք ասել Spybot Search & Destroy-ը ինչ ծրագիր է և որքանով է օգնում համակարգչին

Hayk Avetisyan
23.04.2012, 10:46
windows 7 և windows xp ում ո՞նց անեմ որ ամեն անգամ ժամացույցը ինքնագլուխ 1 ժամ առաջ չընգնի:

Varzor
23.04.2012, 11:34
windows 7 և windows xp ում ո՞նց անեմ որ ամեն անգամ ժամացույցը ինքնագլուխ 1 ժամ առաջ չընգնի:
Automatic adjust daylight saveing-ը անջատի:

stepanyanarg
05.05.2012, 23:41
Ժողովուրդ մի հատ ծրագիր ասեք, որ ԴՎԴ-ռ դիսկի վրայից կորած ֆայլերը հետ բերել լինի. Դիսկը խազեր վնասվածքներ չունի. Նեռո-ով մուլտիսեսիայով նկարներ ձայնագրեցի վրեն,մնացած ինչ կար ջնջվեց(էլ չի երևում).

Աթեիստ
05.05.2012, 23:49

ISO Buster

Maxpayne
06.05.2012, 07:56
Ակումբցիներ ջան ինձ ծրագիր ա պետք, որ երգի բառերը հանի ու մնա մենակ երաժշտությունը.. yogen vocal remover-ով չի լինում.

keyboard
08.05.2012, 23:08
Ժող Վին 7-ի վրա Օֆիս 2007 կար, անինստալ արեցի, նորմալ գնաց պրոցեսը:
Հիմա փորձում եմ Օֆիս նստացնեմ չի լինում, պրոցեսի կեսից ասումա "Ошибка при установке" ու վերջ exit setup ա տալիս ու վերջ:
Օֆիսի դիստրիբյուտիվներ մի քանիսն եմ փորձել, բոլորի դեպքում նույ վիճակնա:

VisTolog
09.05.2012, 00:00

Դրա համար ես անցա portable օֆիսի, նույն պրոբլեմն էր::))

keyboard
09.05.2012, 00:03
Դրա համար ես անցա portable օֆիսի, նույն պրոբլեմն էր::))
Չէի մտածել, կարելիա, բայց ուզում եմ հասկանամ ինչնա պատճառը, մարդ ես մի օր մեկին պետք կգա կօգնենք :D

Աթեիստ
09.05.2012, 00:55
Չէի մտածել, կարելիա, բայց ուզում եմ հասկանամ ինչնա պատճառը, մարդ ես մի օր մեկին պետք կգա կօգնենք :D

ՕՖիսի հետքերը կոմպից մաքրելու համար Մայքրոսոֆթը հատուկ ֆիքսեր թողարկել։ Ես էլ եմ ունեցել նման խնդիր, սրանք օգնեցին։
http://support.microsoft.com/kb/971179

keyboard
09.05.2012, 12:36
ՕՖիսի հետքերը կոմպից մաքրելու համար Մայքրոսոֆթը հատուկ ֆիքսեր թողարկել։ Ես էլ եմ ունեցել նման խնդիր, սրանք օգնեցին։
http://support.microsoft.com/kb/971179

Արտ ջան, շատ շնորհակալ եմ, բայց չեղավ:
Նույն վիճակնա 2007-ի և 2003-ի դեպքում, մի տարբերությամբ, որ 2003-ի դիստրիբյուտիվում ասումա ինչ-որ արխիվ չի կարում կարդա իսկ 2007-ի դեպքում ուղղակի կեսից գրումա Ошибка при установке ու տալիսա закрыть.

Ինչ-որ այլ բան կարամ փորձեմ? էե մնումա սիստեմը նորից դնեմ?

Աթեիստ
09.05.2012, 12:53

Այսինքն էդ 2007-ի FIX-ը չաշխատե՞ց, թե՞ աշխատեց բայց չօգնեց։
Սա էլ կարդա, փորձի՝
http://support.microsoft.com/kb/928218/ru

keyboard
09.05.2012, 13:00
Այսինքն էդ 2007-ի FIX-ը չաշխատե՞ց, թե՞ աշխատեց բայց չօգնեց։
Սա էլ կարդա, փորձի՝
http://support.microsoft.com/kb/928218/ru
Ֆիքսը աշխատեց Արտ ջան, բայց ոչինչ չփոխվեց::(
Հեսա փորձեմ գրեմ:

Աշոտ Երկաթ
09.05.2012, 23:30
http://i45.tinypic.com/34xkpzd.jpg
ժող ես հարցը չկարողացա լուծել ասեցին System Restore անջատի անջատեցի բան չփոխվեց System Volume Information-ը չկարողացա ջնջել ին?չ անեմ

Varzor
10.05.2012, 18:28
ժող ես հարցը չկարողացա լուծել ասեցին System Restore անջատի անջատեցի բան չփոխվեց System Volume Information-ը չկարողացա ջնջել ին?չ անեմ
System Volume Information-ը ջնջելու համար, նախ պիտի քո օգտագործողին իրավասոոյթուներ տաս: Դա անում ես հենց նույն Properties-ի Security էջից (կցածդ նկարում այդ էջը երևում է` վերջի աջ անկյունի էջն է):
Դա կատարում ե հետևյալ կերպ.
1. Մուտք ես լինում ՕՀ ադմինիստրատորի իրավասություններ ունեցող օգտագործողով:
2. Folder options-ից միացնում ես թաքնված (Hidden) և համակարգային (System) ֆայլերը դիտելու ռեժիմները:
3. կոնկրետ կուտակիչի (oր` D:) System Volume Information թղթապանակի վրա մտնում ես properties->Security: Ըտեղ կտեսնես, որ Group or user names դաշտում գրված է միայն System:
4. Սեղմում ես Add կոճակը և Enter the object names to select դաշտում հավաքում ես Users, OK-ներով հերթով փակում ես, մինչև Group or user names դաշտում կավելանա Users գրառումը: Նշում ես դրա վրա:
5. տակի Permissions for USERS դաշտում նշում ես Full Controll ծիտիկը ու OK-ով փակում ես Properties-ի պատուհանը:

Արդեն կարող ես հանգիստ ջնջել:

Աշոտ Երկաթ
10.05.2012, 22:26

http://bit.am/pictures/images/1xfx.jpg
http://bit.am/pictures/images/2ueu.jpg
Delete>>Yes անոգուտա ոչ մի ռաքցիա չկա :(

Varzor
11.05.2012, 13:19
Իսկ ինչա ասում? Delete-ը սեղմում ես, պիտի հարցնի ջնջեմ, թե չէ: Պատասխանում ես "այո": Դրանից հետո ինչ ա ասում?
Ի դեպ, քո դրած նկարից նկատեցի, որ համակարգչիդ անվանվան մեջ անթւյլատրելի սիմվոլ կա: Համակարգչի անվանումը ստուգել ես? կա էդ սիմվոլը մեջը?

Աշոտ Երկաթ
11.05.2012, 16:22

Հա այո անում եմ ու ոչ մի ռաքցիա ոչ մի բան չի փոխվում

սա էլ անունը
http://bit.am/pictures/images/capture45.jpg

Varzor
11.05.2012, 16:51
Նկարում համակարգչի անունը չի, այլ քո օգտագործողի անունն է` HOME: Համակարգչի անունը My Computer-ի properties-ի Advanced ի մեջից նայի: Ըստ քո այս գրառման (http://www.akumb.am/showthread.php/581-Հարցեր-համակարգչային-ծրագրերի-վերաբերյալ-խնդրում-եմ-շտապ-օգնել?p=2342824&viewfull=1#post2342824)դրած նկարի համակարգչի անունը` HOME-PC ու պոչից էլ մի հատ ճապոնական յենի նշան:
Իսկ System Restore-ը անջատել ես?

Հա, հենց սկզբից պիտի հարցնեի - ինչի ես ուզում ջնջել էդ թղթապանակը? Կոնկրետ խնդիրը որն է?
Խնդրի վերաբերյալ առաջին գրառմանդ մեջ երկու հատ նկար կա` կոշտ սկավառակի տվյալները և մեկ էլ ֆայլերի ըդհանուր ծավալն ու տվյալները:
Ու գրել էիր, որ SysVI-ն չես կարողանում ջնջել: Էս վերջինի վրա եմ կենտրոնացել: կարողա խնդիրն ուրիշ, բանի մեջ է?

Աշոտ Երկաթ
11.05.2012, 17:05

Հա հա SysVI--ը ուզում էի ջնջել որովհետև ինձ ասեցին (չեմ հիշում ով ակումբում էր) որ իմ խնդրի պաճառը դա է
իսկ իմ խնդիրը կայանում է նրանում որ ես ունեմ 131ԳԲ ծավալով ֆայլեր Դե-ի մեջ բայց Դեն 158ԳԲ-ով զբաղված է
http://i45.tinypic.com/34xkpzd.jpg

System Restore-ը անջատել եմ
http://bit.am/pictures/images/6416.jpg

Varzor
11.05.2012, 17:39
1. Նախ ասեմ, որ 158ԳԲ չի զբաղված, այլ 147ԳԲ
2. Դրածդ նկարում ֆայլերի ընդհանուր ծավալների հաշվարկման ժամանակ Hidden ֆայլերը չկան
3. Ֆայլերի ընդհանուր ծավալը դիտելուց հաշվի չես առել recicle bin-ի ծավալները:

Էդ D դիսկը նույն վինչեստրի վրա է ինչ-որ C-ն, թե առանձին վինչեստր է?

Կոմպի անունը նայեցիր?
Մեկ էլ փորձի safe mode-ով մուտք լինել ՕՀ ու ջնջլ SysVI-ն:

Աշոտ Երկաթ
13.05.2012, 12:54

safe mode-չոգնեց... անունը փոխեցի, բայց բան չփոխվեց
C-ն նույն վիճակումա աղբաման-ը դատարկել եմ, պահած ֆայլերը հաշվի առնելն էլ բան չփոխեց
http://bit.am/pictures/images/capturyqy.jpghttp://bit.am/pictures/images/capturdnd.jpg

իսկ վինչեստրը չգիտեմ:(

keyboard
13.05.2012, 22:32
Այսինքն էդ 2007-ի FIX-ը չաշխատե՞ց, թե՞ աշխատեց բայց չօգնեց։
Սա էլ կարդա, փորձի՝
http://support.microsoft.com/kb/928218/ru
Արտ ջան, չեղավ, էս 2 օրա արեցի ինչ կար, մեկա չի լինում, գալիս հասնումա ինստալյացիայի պրոցեսի կեսին ու գրումա oшибка при установке Office ու վերջ:
Աչքիս ֆորմատի ժամանակնա, չնայած, հեսա մի հատ trail office դնեմ, տնամ ինչ կլինի, կգրեմ:

Universe
14.05.2012, 12:24
Արտ ջան, չեղավ, էս 2 օրա արեցի ինչ կար, մեկա չի լինում, գալիս հասնումա ինստալյացիայի պրոցեսի կեսին ու գրումա oшибка при установке Office ու վերջ:
Աչքիս ֆորմատի ժամանակնա, չնայած, հեսա մի հատ trail office դնեմ, տնամ ինչ կլինի, կգրեմ:
հա, տենց իմ մոտելա անընդհատ եղել: Մի քանի անգամ փորձեցի եղավ...

Varzor
14.05.2012, 13:22
safe mode-չոգնեց... անունը փոխեցի, բայց բան չփոխվեց
C-ն նույն վիճակումա աղբաման-ը դատարկել եմ, պահած ֆայլերը հաշվի առնելն էլ բան չփոխեց
իսկ վինչեստրը չգիտեմ:(
Ոնց հասկանում եմ Վինդոուսը խնդիր ունի մոտդ:
Նայի` C-ից ու D-ից հետո աննորմալ սիմվոլէ նկարում` ճապոնական յենի նշանի պես մի բան: Տենց բան չպիտի լինի: Հնարավոր է MBR-ի կամ MFT-ի խնդիր է` partition-ների ինֆորմացիայի հաշվարկը ճիշտ չի անում:
Իսկ բարդ է, որ ՕՀ-ն փոխես` նորից ինտալյացիա անես?

Ի դեպ սենց մի բան տեսել եմ վիրուսից հետո:

Աշոտ Երկաթ
14.05.2012, 17:18

չհասկացա նորից ֆորմատ անեմ նույն Windows 7 pro-ն
թե ուրիշ ՕՀ գցեմ

Varzor
15.05.2012, 15:13
չհասկացա նորից ֆորմատ անեմ նույն Windows 7 pro-ն
թե ուրիշ ՕՀ գցեմ
Նորից նույն ՕՀ-ն դիր: Եթե նախկինում նորմալ է եղել, ապա իմաստ չունի ՕՀ-ի տարբերակը փոխել:
Բայց լավ կլինի, որ նաև D: դիսկի Partition-ները ջնջեց ու նորից սարքես:

tyush2485
15.05.2012, 17:55
պապկեքի փոխարեն, ֆլեշկում բացում ա յարլիկի ձևով ու մեջի եղածնել չկա:ինչ կասեք?

Varzor
15.05.2012, 18:09
պապկեքի փոխարեն, ֆլեշկում բացում ա յարլիկի ձևով ու մեջի եղածնել չկա:ինչ կասեք?
Թաքնված` Hidden ֆայլերը բացի: Եթե չի ստացվում, ապա փորձի ֆլեշկեն բացես ուրիշ ծրագրով` WinRar կամ TotalComander:
Դա վիրուս է: Թաքցնում է ֆայլերն ու թղթապանակները, դրանց փոխարեն ստեղծում է պիտակներ իր իսկ վրա և սեղմելով գործարկում ես վիրուսը:
Կարող ես որևէ հակավիրուսային ծրագրով ստուգել: http://network.am/Categories/Utilit/AntiVirus - հղումով կան ոչ միայն հակավիրուսային պաշտպանության ծրագրեր, այլև վիրուսների հայտանբերման և վերացման գործիքներ:

tyush2485
15.05.2012, 18:49
կասպերսկի կա մեջը ու էտ պապկեն վիրուսա ճանաչում:բայց ինձ պետքա որ չջնջի :վերականգնելա պետք որպեսզի մեջի եղածը օգտագործել լինի

Աթեիստ
15.05.2012, 23:27
կասպերսկի կա մեջը ու էտ պապկեն վիրուսա ճանաչում:բայց ինձ պետքա որ չջնջի :վերականգնելա պետք որպեսզի մեջի եղածը օգտագործել լինի

Կասպերսկին վիռուսին ա վիռուս ճանաչում, ոչ թե պապկին, իսկ պապկին վիռուսը թաքցրել ա։ Կասպերսկիին թող դրանք ջնջի։ Իսկ TotalCommander-ով կարաս պապկեքի պարունակությունը պահես, պապկեքը ջնջեսմ թազա սարքես։

Թաքնվածը կարելի ա նաև բացել, բայց դա մասնագետի գործ ա։

Հ.Գ.
Մասնագետների համար էլ գրեմ, որ էս վիրուսները բացի Hidden-ից, պապկեքը նաև դարձնում են system, ինչի արդյունքում, որ փորձում ես properties-ով hidden-ը հանել, չես կարողանում, որտև էդ նշանը ինակտիվ ա։
Հանելու մի տարբերակը հատուկ ծրագրերն են (Օրինակ՝ attribute manager)։
Մյուս տարբերակը` attrib -s -h [folder name] հրամանը՝ ամեն պապկի համար։

armen9494
16.05.2012, 20:52
Ժողովուրդ ջան ստեղ (http://www.akumb.am/showthread.php/46599-%D5%80%D5%A1%D6%80%D6%81%D5%A5%D6%80-%D6%87-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%A1%D5%BD%D5%AD%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3%D5%B9%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D6%81%D5%A1%D5%B6%D6%81%D5%A5%D6%80%D5%AB-%D5%BE%D5%A5%D6%80%D5%A1%D5%A2%D5%A5%D6%80%D5%B5%D5%A1%D5%AC?p=2343941#post2343941) գրել եմ պռոբլեմիս մասին, բայց չգիտեմ ավելի շատ որ բաժնին ա համապատասխանում, ասեցի ստեղ էլ տեղադրեմ

Ժողովուրդ ընկերոջս մոտ մի պռոբլեմ կա: Ուրեմն իրա մտքին չգիտեմ խի փչել ա update անի իրա wi-fi մոդեմը :D (տո ասա քո շատ պետնք է՞ր :esim )
Վերջը, էս սայթից քաշել ա v6 պռոշիվկեն, դրել ա վրեն ու պարզվել ա, որ մոդեմին պիտի հրաժեշտ տա:(
http://www.tp-linkru.com/products/details/?model=TD-W8901G#down

Հիմա ասում ա, որ միացնում եմ, մենակ power-ի լույսն ա վառում: LAN-ի կաբելը որ միացնում եմ, մեկա՝ դրա լույսը չի վառում, կոմպն էլ չի հասկանում, որ LAN ա միացվել: Նույնիսկ RESET-ի կնոպկեն չի աշխատում:

Մոդեմը՝ tp-link td-w8901g

Կարա՞նք ինչ-որ բան անենք, թե՞ հրաժեշտ տալու պահերն են:

Հ.Գ.Իրան ինչ-որ ասել են, որ պիտի պլատի վրայից ինչ-որ կոճակ մոճակ սխմվի, բայց ըտենց էլ բան չի հասկացել :esim

Նախապես շատ շատ շնորհակալություն

Աշոտ Երկաթ
17.05.2012, 10:07
Նորից նույն ՕՀ-ն դիր: Եթե նախկինում նորմալ է եղել, ապա իմաստ չունի ՕՀ-ի տարբերակը փոխել:
Բայց լավ կլինի, որ նաև D: դիսկի Partition-ները ջնջեց ու նորից սարքես:

:o EASEUS Partition Master 9.1.1 Home Edition-ով կլինի?

Varzor
17.05.2012, 12:46
:o EASEUS Partition Master 9.1.1 Home Edition-ով կլինի?
Չգիտեմ` էդ ծրագրով չեմ աշխատել: բայց ինչի հենց Վինդավոզի մեջից չես անում որ? Ֆորմատ արա C-ն, հետո էլ ջնջի ունորից սարքի D-ն ;)

Varzor
17.05.2012, 12:47
Հանելու մի տարբերակը հատուկ ծրագրերն են (Օրինակ՝ attribute manager)։
Էն քո ասած TotalCommander-ը հավոսով էլ հանում ա ;)

Մյուս տարբերակը` attrib -s -h [folder name] հրամանը՝ ամեն պապկի համար։
Իսկ սա աշխատում է այն ֆայլերի համար, որոնց դիմում են ինչ-որ պրոցեսներ? :think

Varzor
17.05.2012, 12:49
Ժողովուրդ ջան ստեղ (http://www.akumb.am/showthread.php/46599-%D5%80%D5%A1%D6%80%D6%81%D5%A5%D6%80-%D6%87-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%A1%D5%BD%D5%AD%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3%D5%B9%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D6%81%D5%A1%D5%B6%D6%81%D5%A5%D6%80%D5%AB-%D5%BE%D5%A5%D6%80%D5%A1%D5%A2%D5%A5%D6%80%D5%B5%D5%A1%D5%AC?p=2343941#post2343941) գրել եմ պռոբլեմիս մասին, բայց չգիտեմ ավելի շատ որ բաժնին ա համապատասխանում, ասեցի ստեղ էլ տեղադրեմ

Նախապես շատ շատ շնորհակալություն
Ակումբի թեմաներից մեկում արդեն իսկ լուծում առաջարկել են` թե ոնց մոդեմը վերադարձնես գործարանային ռեժիմ: Բայց անկեղ ասած` չեմ կարող թեմայի վերնագիրը հստակ ասել (ակումբի փնտրման գործիքներից թույլ եմ :oy)

Աշոտ Երկաթ
17.05.2012, 14:41
Չգիտեմ` էդ ծրագրով չեմ աշխատել: բայց ինչի հենց Վինդավոզի մեջից չես անում որ? Ֆորմատ արա C-ն, հետո էլ ջնջի ունորից սարքի D-ն ;)

Բա ԴԵ-ի միջինը

Varzor
17.05.2012, 15:57
Բա ԴԵ-ի միջինը
Չես կարող C-ի վրա տեղափոխել? Թե էդքան տեղ չկար :think
Տարբերակ չունես ինֆորմացիան պահպանելու?
Ամենատրիվիալ տարբերակը DVD-ների վրա գրելն է` մի 15-20 հատ գրես, C-ն էլ կհերիքի հանգիստ: